СТАНЬ VIP

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 29 окт 2011, 14:35

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Artashes Aram.jpg
Artashes Aram.jpg (7.01 кб) Просмотров: 1014

Artashes Aram 1.jpg
Artashes Aram 1.jpg (4.93 кб) Просмотров: 1015
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 29 окт 2011, 14:38

ԿՈՐՍՏՅԱՆ 8ԱՎԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈԻԹՅԱՆ ԿՐԱԿԵ ՇԱՊԻԿԸ


Ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին է Վրեժ Իս­րա­յել­յա­նի «Տո­նա­պետ» խո­րա­գի­րը կրող պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն: Գիրք, որ մեր հին գլ­խատ­նե­րի նման կա­ռուց­ված է ամուր հիմ­քի վրա, գրո­ղա­կան վար­պե­տու­թյան պատ­շաճ փոր­ձա­ռու­թյան և կյան­քի խո­րը ճա­նա­չո­ղու­թյան շա­ղա­խով։ Գրա­կա­նու­թյու­նը նման է Մա­րա­թոն­յան վազ­քի, կա՛մ շն­չա­հատ ընկ­նե­լու ես կես ճա­նա­պար­հին, կա՛մ հաս­նե­լու ես վերջ­նագ­ծին և հասց­նե­լու ես մարդ­կանց մարդ­կա­յին անընկ­ճե­լի ոգու հաղ­թա­նա­կի ավե­տի­սը: Հա­յի կյան­քը, հո­ղե­ղեն մար­դու կո­րուստ­ներն ու գյու­տե­րը` վայրկ­յա­նի և ան­սահ­մա­նու­թյան հո­լո­վույ­թում։ Երկ­րի վրա ոչինչ բա­ցար­ձակ չէ, բայց ան­կա­սե­լի ու ան­բե­կե­լի են բա­ցար­ձա­կին ձգ­տե­լու մարդ էա­կի մղումն ու կամ­քը: Թերևս այդ ձգ­տում­նե­րով ու կամ­քով են պայ­մա­նա­վոր­ված Վրեժ Իս­րա­յել­յա­նի կեր­տած կեր­պար­նե­րի վարքն ու ճա­կա­տա­գի­րը։ Եվ տեղ հասց­ված ավե­տիսն այն է, որ մար­դը չի ընկր­կե­լու, չի հանձն­վե­լու: Եվ մեր աչ­քե­րի առջև բաց­վում-­ծա­վալ­վում է բաց ծո­վում թի­ա­վա­րող, ահեղ տա­րեր­քի դեմ ան­նա­հանջ մա­քա­ռող մարդ­կանց մի ամ­բողջ պատ­կե­րա­հան­դես։ Մենք ամեն օր ակա­նա­տես ենք լի­նում, թե քա­ղա­քա­կա­նու­թյուն կոչ­ված այ­լան­դա­կու­թյան սմ­բակ­նե­րի տակ ինչ­պես են անխ­նա կոխկրտ­վում բա­րո­յա­կա­նու­թյան հա­զիվ նշ­մար­վող ծի­լերն ան­գամ։ Եվ մարդ ասա­ծը փոր­ձում է փրկ­վել, փր­կել ոչ թե սոս­կա­կան իր ան­ձը, այլ` իր աշ­խար­հը, որ­տեղ ամեն ինչ նա­խախ­նա­մու­թյան կա­մոք խնամ­ված, կա­յա­ցած ու նվի­րա­կան է։ Մար­դը փր­կու­թյան ու­ղի­ներ է որո­նում և պատս­պա­րա­նը շատ հա­ճախ գտնում է ինքն իր ներ­սում։ Սույն գր­քով Վրեժ Իս­րա­յել­յանն իր տե­սածն է պատ­մում, վկա­յում է, վա­վե­րագ­րում, ոչինչ հա­վե­լագ­րե­լով, ըն­թեր­ցո­ղին է փո­խան­ցում իր ցա­վի, իր տագ­նա­պի, վեր­ջա­պես իր անանձ­նա­կան սի­րո քու­րա­յով անց­րա­ծը: Եվ գրո­ղի սթափ հա­յաց­քի ներ­քո ճա­նա­պարհ­ներ են ուր­վա­գծվում, և մարդն ինքն իրեն գտ­նում է ան­ձան­ձիր շարժ­ման մեջ: Եվ դա հոգևոր խի­զա­խու­թյան և շի­տա­կու­թյան երթ է: Պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը բա­ռի հան­դեպ, իսկ բա­ռը ինք­նին պատ­րան­քը թո­թա­փած իրա­կա­նու­թյունն է` շատ հա­ճախ դա­ժան, գետ­նա­տա­րած ու ցա­վեց­նող։ Եվ անհ­նա­րին է խու­սա­նա­վե­լը։ Դու ես քո գրո­ղա­կան պատ­վախնդ­րու­թյամբ և քո առջև նույն այդ իրա­կա­նու­թյունն է` երկգլ­խա­նի հրեշ­ի կեր­պա­րանք առած։ «Թքիր քո աշ­խար­հա­ստեղծ ու աշ­խար­հա­քանդ մտա­ծում­նե­րի վրա,– հոր­դո­րում է «Պատմ­ված­քի գե­րի­նե­րը» պատմ­ված­քի հե­րո­սու­հին,– դրանք ինք­նա­ոչն­չաց­ման են տա­նում։ Արա­րիր բա­ցօ­թյա մի փոք­րիկ պատշ­գամբ կա­ռու­ցե­լու գա­ղա­փար, տա­րան­ջա­տիր տի­ե­զե­րա­կան հիմ­նա­կան գա­ղա­փար­նե­րից, փայ­փա­յիր այն և իրա­գոր­ծիր և փրկ­ված ես»։ Ինչ­պես և ինչ անակն­կալ հար­թու­թյուն­նե­րի վրա կա­րող են խաչ­վել մարդ­կա­յին ճա­կա­տագ­րե­րը։ Եղեռն տե­սած, հող ու հայ­րե­նիք կորց­րած սա­սուն­ցու տա­նը հյու­րըն­կալ­վել է թուր­քը,– ահա «Սև խա­վի­ար» պատմ­ված­քի գորդ­յան հան­գույ­ցը։ Մի վայրկ­յա­նի մեջ մարդ­կանց նե­րաշ­խարհ­նե­րում կար­ծես ամեն ինչ տակ­նուվ­րա է լի­նում, և կար­ծես հոգևոր խա­ղա­ղու­թյա­նը ապա­վի­նած մար­դը կր­կին ներ­քաշ­վում է փոր­ձու­թյան հող­մապ­տույ­տի մեջ: «Հայ-­թուր­քա­կան պատ­մու­թյան դառ­նա­համ լու­ծույ­թը» փրփ­րում, ծուփ է տա­լիս, անն­շան թվա­ցող առօր­յա դիպ­վա­ծը վե­րա­ճում է հոգևոր լուռ ու ան­զի­ջում մե­նա­մար­տի։ «Սա­սուն­ցին թուրք է բդում» – ըմ­բոս­տա­նում է պատմ­ված­քի հե­րո­սու­հին։ «Մարդ է, Սի­րա­նույշ, մարդ» – հա­կա­դար­ձում է ամու­սի­նը։ Եվ ճա­կա­տա­մար­տը շա­րու­նակ­վում է, բախ­վում են հա­յացք­ներ և աշ­խար­հըն­կա­լում, կեն­սա­կերպ ու դա­վա­նանք, պատռ­վում է ժա­մա­նա­կի կեղևը, տա­րա­ծու­թյու­նը դառ­նում է բաց, ար­նա­ծոր վերք, և դա­րա­վոր թշ­նա­մուն հյու­րըն­կա­լած հա­յի ձայ­նը կար­ծես հն­չում ու ար­ձա­գանք­վում է ան­մեկ­նե­լի, ան­հայտ հո­րի­զոն­նե­րից, «Մարդ է, Սի­րա­նույշ, մարդ»։ Եվ պատմ­ված­քից-­պատմ­վածք դռ­ներ են բաց­վում, մարդ­կա­յին հո­գու գաղ­տնա­րան­նե­րի գոց դռ­նե­րը: Դարձ­յալ առօր­յա թվա­ցող դիպ­ված­նե­րի շա­րան, և անակն­կա­լի եկած յու­րա­քանչ­յուր ան­հատ կքում է իր հա­մար նա­խա­սահ­ման­ված ճա­կա­տագ­րի բե­ռան տակ: Փա­րի­զի Շանզ­-Է­լի­զե փո­ղո­ցի սր­ճա­րա­նում հան­դի­պած էդ «խեղճ քուրդն» ու «ան­խիղճ թուր­քը», աշ­խար­հի անար­դա­րու­թյուն­նե­րի վրա ափի­բե­րան զար­մանք կտ­րած էդ Աղավ­նի տա­տի­կը, Ազատ, Ան­կախ, Մի­աց­յալ Հա­յաս­տա­նի տե­սիլ­քի վրա սևեռ­ված էդ թոշ­ա­կա­ռուն, գե­րեզ­մա­նո­ցում իր վեր­ջին հանգր­վա­նի տե­ղը փնտրող Հեղ­նա­րը իրենց ու­րույն ու վառ ար­տա­հայտ­ված բնա­վո­րու­թյուն­նե­րով, կար­ծես ջանք-­ջան­քի տված, մի ընդ­հա­նուր գորգ են հյու­սում, ան­կրկնե­լի նախ­շե­րով ու գու­նե­րանգ­նե­րով մի կար­պետ։ Եվ մար­դը աշ­խար­հից հե­ռա­նում է խա­ղաղ սր­տով, առանց ջղաձ­գում­նե­րի, ճիշտ ապ­րած և իմաստ­նա­ցած կյան­քի տրո­փը կո­պե­րի տակ։ Այդ­պես խա­ղաղ ու անն­կատ մա­րում է իրիկ­նա­պա­հի լույ­սը։ Եվ զվարթ տխ­րու­թյան թր­թիռ ու երթևեկ կա, որն այն­քան բնո­րոշ է Վրեժ Իս­րա­յել­յա­նի ար­ձա­կին, որ­տեղ պա­տու­մը տո­գոր­ված է զուսպ բա­նա­ստեղ­ծա­կա­նու­թյամբ. «Հեղ­նար տա­տը պառ­կել էր հան­գիստ, նրա դեմ­քին ջղաձ­գու­թյան, մեռ­նող մար­դու նշույլ իսկ չկար: Կար­ծես ոչ թե մեռ­նում էր, այլ ինչ­-որ բան էր անում։ Եր­կու հս­կա հավ­քեր առել էին նրան իրենց թևերի վրա ու տա­նում էին։ Ան­ցան Վա­նա ծո­վի վրա­յով, ան­ցան Մշո դաշ­տի վրա­յով, ան­ցան Ան­դո­կա սա­րի վրա­յով, հա­սան Շուշ­նա­մեր­կի ան­տառ­նե­րը...»։ Պատմ­վածքն ավարտ­վում է, բայց մնում են ոտ­նա­հետ­քե­րը, մնում են տաք ու ան­կորն­չե­լի ձայ­նե­րը, մնում են կա­րո­տի կան­չե­րը և առաս­պե­լի փոխ­ված հուշ­ը. «Հեղ­նո, արի, կոճ­ղե­զի...»: Հրա­մայ­ված է ապ­րել, և կյանքն աս­տի­ճա­նա­բար փո­խա­կերպ­վում է այ­լա­կե­ցու­թյան տո­նի, ուր ոչ թե խաչ­յա­լի կեր­պարն է տե­սիլ­վում շվա­րած ամ­բո­խին, այլ պատ­րանքն է դա­ռը իրա­կա­նու­թյան կեր­պա­րանք առած տես­լա­նում հան­րու­թյա­նը։ Ո՛չ հաս­տա­տիր, ո՛չ ժխ­տիր, այլ վա­վե­րագ­րիր և վկա­յիր։ Եվ «Տո­նա­պետ» խո­րա­գի­րը գրող այս գիրքն էլ իր գե­ղա­գի­տա­կան անու­րա­նա­լի գոր­ծա­ռույ­թից զատ նաև վկա­յա­գիր է բա­ռի ու­ղիղ և այ­լա­բա­նա­կան իմաստ­նե­րով: Մեր կտ­ցա­հար­վող և կեր­պա­խեղ­վող իրա­կա­նու­թյու­նը, եթե ճշ­մարիտ գրող ես, պի­տի կա­րո­ղա­նաս որ­սալ բնօ­րի­նա­կի աղո­տա­ցող, տեղ-­տեղ ջնջ­ված ուր­վագ­ծե­րից անգամ և վե­րա­կեր­տել այն։ Եվ ամե­նայն ինչ ծան­րո­րեն կաշ­կան­դած մշուշ­ը կար­ծես թե նա­հան­ջում է, այդ­պես դան­դա­ղո­րեն տիղմն է ջրից զատ­վում: Եվ զար­մա­նա­լի չէ, որ Հա­յաս­տան աշ­խար­հով մեկ դեռ քայ­լում են Տո­նա­պետ­նե­րը` բարձ­րա­ճա­կատ, անընկ­ճե­լի և հաշտ­վել, հար­մար­վել չեն ու­զում, հա­մա­ռո­րեն չեն ու­զում կորց­նել իրենց ինք­նու­թյու­նը, չեն ու­զում, քան­զի փոր­ձու­թյան կրակ­նե­րի մեջ կոփ­ված, պրկ­ված նրանց էու­թյուն­նե­րը կիպ գր­կել է ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան կրա­կե շա­պի­կը: Եվ նրանց երկ­րա­յին ողջ կյան­քի ըն­թաց­քում ան­թեղ կրա­կի պես ծխում է կորստ­յան կս­կի­ծը։ Վրեժ Իս­րա­յել­յա­նի պատմ­վածք­նե­րում գե­րա­կա­յում են ձիգ ու ազ­դե­ցիկ երկ­խո­սու­թյուն­նե­րը: Եվ այդ երկ­խո­սու­թյուն­նե­րում` դա­րե­րի ծան­րու­թյան տակ լռեց­ված ցավ կա, ան­դի­մադ­րե­լի մի ցավ, որը հաղ­թա­հար­վում է թու­քը կուլ տա­լու պես։ Գրա­կա­նու­թյու­նը, գրի ար­վես­տը ինք­նա­ճա­նաչ­ման զա­ռի­թա­փը հաղ­թա­հա­րե­լու գոր­ծըն­թաց է` ծանր ու տևական։ Եվ ի՜նչ հրաշ­ա­լի է, որ այդ տան­ջա­լից ու հոգ­սաշ­ատ ըն­թաց­քի մեջ շատ հա­ճախ նշ­մա­րե­լի է լա­վա­տե­սու­թյան լույ­սը։ Սեր, ցավ, կա­րոտ, սպա­սում, ընդվ­զում և դի­մա­կա­յե­լու պրկ­ված նյարդ։ Այդ­պես հա­զա­րամ­յա լռու­թյան ծան­րու­թյու­նը թո­թա­փած խղ­ճի շչակ­ներն են ճչում ու որո­տում` էս ի՞նչ է կա­տար­վում. «Անօ­րի­նա­կան արևածաղ­կի սերմ վա­ճա­ռող անա­տամ պա­ռա­վի վնա­սա­զերծ­ման հա­ջորդ օրը կինս ինձ մի կաշ­վե դր­ամա­պա­նակ նվի­րեց...»: Եվ կյան­քի փաս­տը վե­րած­վե­լով գրա­կա­նու­թյան փաս­տի, հն­չում է իբրև կոչ­նակ. ամեն գնով չպետք է թույլ տալ, որ մարդ կոչ­վա­ծի նվա­ղուն աչ­քե­րի մեջ մա­րեն մար­դա­վա­րի, ար­ժա­նա­պա­տիվ ապ­րե­լու հույսն ու կո­րո­վը: «Բա­րեն­բար» խո­րա­գի­րը կրող պատմ­ված­քը իր պատ­կե­րա­վո­րու­թյամբ և պա­տու­մի սլա­ցի­կու­թյամբ միջ­նա­դար­յան սա­գա է հիշ­եց­նում` հու­զիչ և ահագ­նա­ցող: Եր­կու մայր` հայ և ադր­բե­ջան­ցի, հայտն­վել են դա­ժա­նա­գույն փոր­ձու­թյան մա­զե կամր­ջի վրա, պետք է ճա­նա­չեն իրենց որ­դի­նե­րի... դի­ակ­նե­րը: «- Ես հա­զա­րի մեջ քո տղա­յին կճա­նա­չեմ,- ասաց ադր­բե­ջան­ցի, մայ­րը` կնոջս հպ­վե­լով։- Ես էլ քո տղա­յին կճա­նա­չեմ, – ասաց կինս նրա ձեռ­քը բռ­նե­լով»: Պատմ­վածքն ըն­թեր­ցե­լիս, ինչ­-որ ծանր ճանկ սեղ­մում է շն­չա­փողդ, ինչ­պես ծանր մղ­ձա­վան­ջի մեջ, ու­զում ես ճչալ, մղ­ձա­վան­ջից դուրս պրծ­նե­լու ելք փնտ­րել։ Գե­րա­գույն մի ճի­գով ու­զում ես հա­վա­տալ, որ թշ­նա­ման­քը հա­վեր­ժա­կան չի լի­նում. «Ճիշտ է, մենք մեր որ­դի­նե­րի դի­ակ­նե­րին տեր չդար­ձանք, բայց շատ ավե­լի կարևոր մի նվա­ճում ար­ձա­նագ­րե­ցինք` սկ­սե­ցինք նրանց փնտ­րել ող­ջե­րի մեջ` ադր­բե­ջան­ցի ծնող­նե­րը փնտ­րում էին այն տղա­յին, որի ծի­ծա­ղից այ­տե­րին սի­րուն փո­սիկ­ներ էին գո­յա­նում, իսկ մենք նրան, ով եղա­նի մեկ խո­ցու­մով երեք խուրձ խոտ էր պա­հում գլ­խա­վերևում»: «Հայ-­թուր­քա­կան հի­նա­վուրց խաղ» պատմ­ված­քում խա­ղա­տախ­տա­կի վրա է դր­ված մարդ­կա­յին լի­նե­լու­թյան խոր­հուր­դը: Ար­ձա­կա­գի­րը ըն­թա­ցել է մարդ­կա­յին հո­գու ամե­նա­թա­քուն ծալ­քե­րը պե­ղե­լու ճա­նա­պար­հով: Հա­կադր­ված են կյանքն ու մա­հը, մարդն ու գա­զա­նը։ Եվ թվում է ավե­րու­մի, կոր­ծա­նու­մի ահեղ երա­խից փորձ է ար­վում ետ խլել կյան­քի ան­վախ­ճա­նու­թյու­նը։ Հայ խի­զախ ու տա­ղան­դա­վոր ար­ձա­կագ­րի պատմ­ված­քում թուրք (ազե­րի) գն­դա­պե­տն ասում է. «Ես խոս­քի մարդ եմ, այն ինձ հա­մար ավե­լին ար­ժե, քան ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյունն ու ատե­լու­թյու­նը»: Եվ ել­քը, ճա­կա­տագ­րա­կան ել­քի որո­նու­մը։ Մեզ ընդ­հան­րա­պես նյար­դայ­նաց­րել է փա­կու­ղու գո­յու­թյու­նը, և ել­քի փնտր­տու­քը տա­ռա­պա­գին ու տևական,– շատ հա­ճախ դառ­նում է կյան­քի իմաստ: Եվ, ավաղ, փր­կա­գոր­ծում տա­նող ճա­նա­պար­հը շատ հա­ճախ ավարտ­վում է զո­հա­բե­րու­թյամբ։ Եվ Վրեժ Իս­րա­յել­յա­նի «Տո­նա­պետ» խո­րա­գի­րը կրող այս գիր­քը ել­քի, ճա­նա­պար­հի հե­ռան­կար է բա­ցում հաս­տա­տա­պես, մի ճա­նա­պարհ, որ­տեղ գե­րա­կա ար­ժե­քը եղել ու մնում է ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը: «Սո­նան և պա­տե­րազ­մը» պատմ­ված­քի այդ զար­մա­նահ­րաշ հե­րո­սու­հին, այդ խեն­թը, այդ մա­տա­ղա­ցուն, այդ կին­-այ­լա­բա­նու­թյու­նը: Հայ զի­նա­կից քա­ջե­րին թև տվողն ու ոգեշն­չո­ղը: Ակն­կալ­վող հաղ­թա­նա­կի հույսն ու ոգին։ Զոհ­վում են Սո­նա­յին սի­րա­հար­ված ջո­կա­տի 11 տղա­նե­րից տա­սը: Վե­րա­դառ­նում է մի­այն մե­կը, վի­րա­վոր ու հե­նակ­նե­րով: Եվ թվում է, թե ուր որ է այդ մի­ակ ողջ մնա­ցած զին­վո­րի հա­մար էլ մա­րե­լու են կյան­քի լույ­սի վեր­ջին ծվեն­նե­րը, բայց կա­տար­վում է հրաշ­քը: Անի­րա­կան ան­հայ­տու­թյու­նից թե իրա­կան առաս­պե­լից հն­չում է Սո­նա­յի ձայ­նը. ««Սո­նա–11», Ես Սո­նան եմ, պրի­յոմ: Եկել եմ քեզ քրք­րե­լու... ռադ արա էդ քո­սոտ հե­նակ­նե­րը...»: Ես կար­ծում եմ, եթե չգր­վեր «Թան­կա­գին հյու­րը» պատմ­ված­քը, ապա շատ բան պա­կաս կլի­ներ ոչ մի­այն ար­ձա­կա­գիր Վրեժ Իս­րա­յել­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­մա­պատ­կե­րում, այլև` շատ կարևոր մի շերտ հայ ժա­մա­նա­կա­կից ար­ձա­կի ծան­րակ­շիռ տի­րույթ­նե­րում։ Ասա, հիշ­եց­րու, վկա­յիր և խզիր լռու­թյան դա­վա­դիր քո­ղը։ Գաղտ­նիք չէ, որ մենք կանգ­նած ենք գա­լիք ժա­մա­նակ­նե­րի ահեղ փոր­ձու­թյան առջև։ Եվ ազ­գո­վին չկոտր­վե­լու, չանկ­վե­լու երաշ­խի­քը դարձ­յալ Հա­կոբ Ազատ­յան­նե­րի զուսպ ու տի­րա­կան ներ­կա­յու­թյունն է լի­նե­լու` ան­նինջ բեր­դա­կա­լի իրենց հա­մա­ռու­թյամբ։ Բայց այդ ինչ­պե՞ս է պա­տա­հում, որ Հա­կոբ Ազատ­յան Մռո­վի ար­ծի­վը երևան­յան խա­ղաղ ան­ցու­դար­ձի մեջ կա­րող է կորց­նել ինքն իրեն և ոմանց հա­մար դառ­նալ ավե­լորդ։ «Չէ, ար­ծիվ Հա­կոն չա­րու­թյան բույն չէ, կյան­քի վաշ­խա­ռու չէ, որ տվածն ու առ­նե­լի­քը կշեռ­քի նժա­րին դնի: Մռով սարն էլ ակն­կա­լիք­նե­րի դաշտ չէ: Հա­կոն կռ­վեց իր կռի­վը: Էրե­խե­քին տա­լու բան չու­ներ` իր կեն­սագ­րու­թյու­նը տվեց, որ հյու­սել էր Մռո­վի ան­հան­գիստ գիշ­եր­նե­րից և վա­ռո­դա­բույր ցե­րեկ­նե­րից, որ զար­դա­րել էր մեռ­նող ըն­կեր­նե­րի վեր­ջին շա­ռա­չով և մայր մտ­նող արևի բո­սո­րա­գույն նա­հան­ջով»։ Եվ ահա պատմ­ված­քի վեր­ջա­բա­նը: Գույ­ժի պես անակն­կալ, գույ­ժի պես խո­ցող։ Հա­կո­յի հարևան­նե­րը հյու­րըն­կա­լում են Հա­կո­յի ճա­կա­տա­յին ըն­կե­րո­ջը։ Վեր­ջինս տան­տե­րե­րին ապսպ­րում է՝ ավե­լորդ մար­դիկ չլի­նեն։ Մռո­վի ար­ծի­վը իր ան­շուք ձեղ­նա­հար­կից աչք է ածում և ինչ, տես­նում է իր ճա­կա­տա­յին ըն­կե­րո­ջը: Այ քեզ ճա­կա­տագ­րի ծաղր. «Մռով սա­րի արևն աշ­խարհ կտ­րեց, եկավ ու լու­սա­մու­տի ծեր­պից Հա­կո­յի աչ­քը խր­վեց։ Ցա­վը նրան ետ շպր­տեց... Ող­բեր­գու­թյու­նը ներս մտավ ներ­քին վեր­ջույթ­նե­րից, սա­ռը դո­ղէ­րոց­քով սո­ղոս­կեց մար­մինն ի վեր և վայ­րի մո­լուց­քով տա­պա­լե­լով բո­լոր ար­գե­լակ­նե­րը, խու­ժեց ու­ղե­ղից ներս:
- Հրա­մա­նա­տար ախ­պեր, էս ինչ արե­ցինք... Էդ ե՞ս եմ ավե­լոր­դը... Էս հո քո պատ­մու­թյունն է, հրա­մա­նա­տար,– ցա­վից ոռ­նաց Հա­կոն, և ձեռ­քը որո­նեց, գտավ թախ­տի տակ թաքց­րած ավ­տո­մա­տը»։ Այո, սա մեր պատ­մու­թյունն է, մեր բո­լո­րի պատ­մու­թյու­նը, մեր խի­զա­խու­թյան ու վե­հե­րո­տու­թյան, մեր թռիչ­քի և անկ­ման պատ­մու­թյու­նը: Այս­տեղ մեր ան­ցած ճա­նա­պար­հի հե­տա­գիծն է և անց­նե­լիք ճա­նա­պար­հի տես­լա­կա­նը: Եվ Վրեժ Իս­րա­յել­յա­նի «Տո­նա­պետ» խո­րա­գի­րը կրող այս աշ­խատ­ված և կա­ռու­ցիկ գիր­քը մեր այս տարտղն­վող օրե­րում իբրև կոչ­նակ է հն­չում, հի­շեց­նե­լով, որ ճիշտ ապ­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է, որ յու­րա­քանչ­յուրն իր ներ­սը նա­յի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Էսսեներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз