ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение:#1  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:21

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Artashes Aram.jpg
Artashes Aram.jpg (7.01 кб) Просмотров: 465
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение:#2  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:23

ԼՈՒՍԱՎՈՐԻ, ԲԱՐՁՐԻ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ. ԽՈՍՔ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ԺԱՄԱՆԱԿ


Գաղտ­նիք չէ, որ մենք ազ­գո­վին դարձ­յալ հայտն­վել ենք լի­նե­լ­ու­թյան մա­զե կամր­ջի վրա, և մեզ մեր եր­թը ան­խա­թար պա­հե­լու հա­մար, քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, վար­կա­յին (շատ հա­ճախ կաս­կա­ծե­լի) ծրագ­րե­րից զերծ առա­վել մշա­կու­թա­յին լուրջ ու հիմ­նա­րար ձեռ­նարկ­ներ են պետք: Հոգևոր-մ­շա­կու­թա­յին կա­պե­րի ու խզ­ման այս ժա­մա­նակ­նե­րում գե­րա­կա է դառ­նում նույն այդ կա­պե­րը վե­րա­հաս­տա­տե­լու հրա­մա­յա­կա­նը: Մենք տա­նուլ ենք տվել այն ժա­մա­նակ­նե­րում, երբ հա­պա­ղել ենք, և անհ­րա­ժեշտ, կեն­սա­կան կա­մուր­ջը չի կա­ռուց­վել, չի կա­ռուց­վել բերդն ու բա­ցա­կա­յել է բեր­դա­կա­լը: Եվ այդ առու­մով «Նար­ցիս» ամ­սա­գիրն ու «Գրա­կան էտա­լոն» հրա­տա­րակ­չու­թյու­նը ան­նա­խա­դեպ մշա­կու­թա­յին ծրա­գրեր են իրա­կա­նաց­նում: Ամ­սագ­րի տնօ­րե­ն Սո­նա Վա­նը և գլ­խա­վոր խմ­բա­գիր Վա­հան Վար­դան­յա­նը հա­վա­տա­վոր բա­նաս­տեղ­ծի և գրա­կան գործ­չի իրենց ան­ձան­ձիր ջան­քի մեջ հա­մոզ­ված են, որ չի ան­ցել ու չի անց­նե­լու բարձր գրա­կա­նու­թյան և գե­ղար­վես­տա­կան բարձ­րա­գույն ար­ժեք­նե­րի գնա­հատ­ման ժա­մա­նա­կը: Եվ Անդ­րեյ Բի­տով ռուս երևելի գրո­ղի հետ հան­դի­պու­մը վե­րը հիշ­ա­տակ­ված մշա­կու­թա­յին հե­ռա­հար ծրագ­րե­րի կարևորա­գույն հանգր­վան­նե­րից մե­կը պետք է հա­մա­րել: Եվ վս­տա­հա­բար կա­րե­լի է ասել, որ սա ըն­դա­մե­նը գրա­կան հան­դի­պում չէ սի­րե­լի գրո­ղի հետ. պար­զա­պես մշա­կու­թա­յին իրա­դար­ձու­թյուն է մե­ծա­նուն գրո­ղի սքան­չե­լի ներ­կա­յու­թյամբ կան­խո­րոշ­ված: Հայ ըն­թեր­ցո­ղը հասց­րել է ճա­նա­չել, գնա­հա­տել «Պուշ­կին­յան տուն», «Կով­կա­սի գե­րին» և բա­զում այլ ան­կորն­չե­լի գր­քե­րի հե­ղի­նա­կին` ար­ձա­կա­գիր Անդ­րեյ Բի­տո­վին, և ահա առի­թը Բի­տով բա­նաս­տեղ­ծի ներ­կա­յու­թյունն է մեր մշա­կու­թա­յին դաշ­տում: Դժ­վար, շատ դժ­վար է հղ­կել բա­նաս­տեղ­ծա­կան այն ապա­ռա­ժը, որ ճեղք­վել է ձե­ռամբ Բլո­կի և Ախ­մա­տո­վա­յի, Ման­դելշ­տա­մի և Ցվե­տաևայի, Պաս­տեռ­նա­կի և Բրոդս­կու, Ռուբ­ցո­վի և Ախ­մա­դու­լի­նա­յի: Ի վե­րուստ իրեն լի­ու­լի տր­ված շնոր­հին ապա­վի­նած, ունկն­դիր ներ­քին ձայ­նին, Անդ­րեյ Բի­տո­վը կա­րե­ցել է և կա­յաց­րել է իր հյու­սա­ծո, խորն ու բազ­մաշ­երտ պո­ե­զի­ան: Եվ այ­սօր «Գրա­կան էտա­լոն» հրա­տա­րակ­չու­թյու­նը ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին է դրել Անդ­րեյ Բի­տո­վի «Ծա­ռը» խորհր­դան­շա­կան խո­րա­գի­րը կրող բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն: Բի­տով­յան բա­նաս­տեղ­ծու­թյու­նը հա­յե­րեն հն­չեց­նե­լու գոր­ծին են առնչ­վել հայ նո­րա­գույն գրա­կա­նու­թյան տա­ղան­դա­վոր բա­նաս­տեղծ­նե­րի և հմուտ թարգ­մա­նիչ­նե­րի մի ամ­բողջ փա­ղանգ` Սո­նա Վան, Գա­գիկ Դավ­թյան, Ներ­սես Աթա­բեկ­յան, Շանթ Մկրտչ­յան, Ֆրուն­զիկ Կի­րա­կոս­յան:



Անցա ես ճամփան առ Աստված,
երևի, ճամփա էր դժվարանց:
համարյա դեպի շեմը հենց -
ճամփան երկար էր:

Թարգմանությունը` Շանթ Մկրտչյանի




Կյան­քի վայ­րա­հակ եր­թի մեջ մենք հա­ճախ ենք մեզ կորց­նում և հարկ է լի­նում կր­կին ու կր­կին ճշտել մեր կրծ­քի տե­ղը կրծ­քա­վան­դա­կում, պար­զել, թե ին­չու է հա­ճախ անա­ռիթ սիր­տը, այդ փխ­րուն ու ծի­ծա­ղե­լի խխուն­ջը ան­կա­նոն զար­կում: Գր­քի հայ թարգ­մա­նիչ­ներն իրենց բռ­նած գոր­ծին նվիր­վել են անմ­նա­ցորդ և փոր­ձել են պահ­պա­նել Բի­տով­յան բնագ­րի սլացքն ու վե­հու­թյու­նը.



Ջահելների համար այս թերթը շա՜տ է ծեր...
Եվ մի պատկեր ահա - օտարոտի -
իմ զառամյալ բարդին ո՜նց է ջահելացել,
դա սիրո՞ւց է շրշում, թե՞ կարոտից...

Թարգմանությունը` Գագիկ Դավթյանի




Աշ­խար­հում կա ավե­լի գե­ղե­ցիկ բան, քան երկ­րից­-եր­կիր բա­նաս­տեղ­ծա­կան ներշն­չան­քի փոխ­կան­չը, մա­նա­վանդ երբ այն տեղ է հաս­նում բա­նաս­տեղ­ծա­կան կուռ ու ամ­բող­ջա­կան պատ­կեր­նե­րի շնոր­հիվ.



Այդ­պես է կար­ծես: Բայց կա սահ­մա­նը մե­նու­թյուն­նե­րիդ,
Որոնց նմա­նը քե­զա­նից բա­ցի ոչ ոք չգի­տի,
Թե­կուզև այն պարզ պատ­ճա­ռով մի­այն, որ դրանք պի­տի
ճաշ­ա­կել կյան­քում: Դա է խն­դի­րը, որի գաղտ­նի­քը անի­մա­նա­լի
պա­րու­նա­կում է շա­րու­նա­կու­թյան հնա­րը մի­ակ, և մնա­ցոր­դը -
որ­քան էլ փոք­րիկ - վաղ­վա օրն է քո:
Եվ ի՞նչ հնար­քով պի­տի ուղ­ղոր­դեր Փր­կիչն Արար­չին
Ու­րիշ մի ձևով շա­րու­նա­կե­լու սխա­լը ցե­ղի: Սա­տա­նա՜ն տա­նի,
Արար­չու­թյան մեջ ո՞ւր է հա­տի­կը տրա­մա­բա­նու­թյան –
Այն ինքն իրեն է հա­վա­սար, այ­նինչ
Ավե­լի հեշտ է մեզ գայ­թակ­ղել դե­պի մեր ներ­սը,
քան հո­ղին պահ տալ հա­տի­կը սեր­մի... Եվ սերմն ինք­նե՜րս ենք:

Թարգմանությունը` Սոնա Վանի




Եվ Բի­տով­յան բա­նաս­տեղ­ծու­թյու­նը մեզ տա­նում է դե­պի բնա­պատ­կե­րի խոր­քը, դե­պի խորհր­դա­վորն ու անեղ­ծե­լին, դե­պի ոգին, դե­պի ազն­վա­գույն ռու­սա­կա­նը.



Նեղ պատուհանից Նա ներս է նայում,
Եվ լացն է լսում ներսերից մանկան:
Այդպես կինոն է իրականանում,
Ու ժապավենն է կտրվում հանկարծ...

Թարգմանությունը` Ներսես Աթաբեկյանի




Մինչև այս պա­հը մեզ հա­մար բա­ցա­կա­յում էր Բի­տով­յան բարձ­րար­ժեք գրա­կա­նու­թյան կարևորա­գույն մի էջ` պո­ե­զի­ան: Եվ ահա այդ էջը լր­վեց, ամ­բող­ջա­ցավ.



Ընկերոջ նման, եղբոր կամ տան,
Փոշոտ մախաղը քո կշտկես...
Եվ էլ չես ուզի դու ետ դառնալ,
Էլ մենակ չես, ծառն ընկեր է քեզ...

Թարգմանությունը` Ֆրունզիկ Կիրակոսյանի




Բա­նաս­տեղ­ծա­կան ըն­ծան վեր է խո­յա­նում պա­րույ­րաձև, ցու­ցա­նե­լով ոգե­ղե­նի նոր տա­րածք­ներ: Այդ­պես խա­վա­րի ծանր քողն է ետ քաշ­վում, և ցո­լում է հո­րի­զո­նի գի­ծը: Լու­սա­վո­րի, բարձ­րի և հե­ռան­կա­րի բա­ցար­ձակ զգա­ցո­ղու­թյուն: Ավե­րիչ ժա­մա­նա­կի դեմ արա­րու­մի անս­պառ ձիրք, բարդ ու դժ­վա­րին էպո­խա­յի դեմ­քը վե­րա­կեր­տե­լու խի­զախ ջանք:

Ան­կաս­կած, ո՛չ տի­ե­զեր­քում, ո՛չ հո­ղի վրա ոչինչ պա­տա­հա­կան չի լի­նում: Պա­տա­հա­կան չէր նաև Հրանտ Մաթևոս­յա­նի և Անդ­րեյ Բի­տո­վի հան­դի­պու­մը մոս­կով­յան սցե­նա­րա­կան դա­սըն­թաց­նե­րում: Դա գրա­կան եր­կու երևելի­նե­րի հան­դի­պում չէր սոսկ: Նո­րին մե­ծու­թյուն ճա­կա­տագ­րի կա­մոք դա հան­դի­պում էր եր­կու հնա­գույն և պատ­կա­ռե­լի քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի: Ավե­լորդ չեմ հա­մա­րում ձեզ ներ­կա­յաց­նել Անդ­րեյ Բի­տո­վի վկա­յու­թյունն այդ հիշ­ար­ժան օրե­րի մա­սին. «Մեր ողջ կուր­սը հա­վաք­վում էր Հրան­տի սեն­յա­կում: Ասել է, թե գնում էինք Հրան­տին խան­գա­րե­լու: Բայց Հրան­տը հա­մա­ռո­րեն ձևաց­նում էր, որ ին­քը չի խան­գար­վում: Այ­ցե­լու­թյուն­նե­րից մե­կի ժա­մա­նակ Հրան­տին գտա գրա­սե­ղա­նին հակ­ված: Աշ­խա­տում էր: Հա­յացքս ըն­կավ նրա առջև դր­ված թղ­թին, և ես տե­սա, թե ինչ­պես է Հրան­տը ճեր­մակ թղ­թին քշում հա­յոց գրե­րի խու­ճուճ հո­տը»: Սա մեծ գրո­ղի, մեծ տե­սա­նո­ղի դի­տար­կում է: Հրանտ Մաթևոս­յա­նի ներ­կա­յու­թյու­նը Անդ­րեյ Բի­տո­վի դե­պի հայ մշա­կույ­թը ուղևոր­վե­լու ճա­նա­պար­հին ու­ղե­կից աստ­ղի նման եղավ: Եվ դա մեծ բա­րե­բախ­տու­թյուն էր, ճա­կա­տագ­րա­կան բա­րե­բախ­տու­թյուն: Ոչ այն­քան հե­ռա­վոր 70-ա­կան­նե­րին «Գա­րուն» ամ­սագ­րում տպագր­վեց Անդ­րեյ Բի­տո­վի «Վեր­ջին ար­ջը» սքան­չե­լի պատմ­ված­քը` Հով­հան­նես Մել­քոն­յա­նի թարգ­մա­նու­թյամբ, որից մի հատ­ված ու­զում եմ քաղ­բե­րել. «Բա­նը գու­ցեև այն է, որ ար­ջը ար­դեն հանձն­վել էր մահ­վան` ընդ որում հանձն­վել էր ոչ թե հատ­կա­պես, ան­հա­տա­պես այս ար­ջը, նրա մեջ հանձն­վել էր ար­ջը, ընդ­հան­րա­պես ար­ջը, նրա մեջ չէր մնա­ցել արջ լի­նե­լու ավ­յուն: Եվ, իրոք, եթե, ի տար­բե­րու­թյուն արա­րող ու արա­ր­չա­գործ մար­դու, դեռևս չան­հե­տա­ցած գա­զա­նա­յին բնազդ­նե­րի մեջ կո­րած չլի­ներ վե­րա­հաս մահ­վան ճշ­մա­րիտ զգա­ցու­մը, երբ գա­զա­նը թաքն­վում է, սո­ղում է, և այլն, ապա նա ին­չու ձևից, ծա­գու­մից և հենց կյան­քից չի զգում մա­հը և ավե­լի գլո­բա­լա­յին մա­հը: Նո­յան տա­պա­նի գա­զան­նե­րը տա­րեր­քի սար­սափ­նե­րին դի­մագ­րա­վե­լու ավե­լի մեծ հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ին, քան` սրանք կեն­դա­նա­բա­նա­կան այ­գու բա­ցար­ձակ անվ­տան­գու­թյան մեջ, ինչ­պես գո­յու­թյուն ու­նի մա­հա­պարտ­նե­րի հա­մար` վճռից մինչև ի կա­տար ած­վե­լը: Այս­տեղ չկա պարզ և ոչ պարզ` նրանք բո­լո­րը վեր­ջին­ներն են հրա­ժեշ­տի կա­պույտ ծխի մեջ... Մինչև կե­սօր անա­գե խե­լա­ցնո­րու­թյու­նը բռ­նել էր ար­ջի աչ­քե­րը: Ո՛չ սար­սափ և ո՛չ էլ կա­տա­ղու­թյուն, ո՛չ վախ և ո՛չ էլ դա­ժա­նու­թյուն, ո՛չ էլ թա­խիծ: Դա խել­քը թռց­րած արջ էր»: Ես ու­զում եմ զու­գա­հեռ­ներ տա­նել դե­պի մաթևոս­յա­նա­կան ար­ձա­կը. «Ո՛չ պար­տու­թյու­նը, ո՛չ էլ մահն ին­քը սար­սա­փե­լի չեն, սար­սա­փե­լին ցնոր­վելն է: Խելա­գար սա­հում ես վի­ճակ­նե­րի ու մարդ­կանց մի­ջով, որ երբևէ քո կյանքն են եղել, քիչ է մնում ըն­կա­լես ու կապ­վես, բայց չի լի­նում, իմա­ցու­թյան սայ­թա­քուն լան­ջե­րից վի­ժում ես ներքև` խե­լա­գա­րի քո ստո­րոտ­նե­րը...»: Սա այն արջն է, որը հե­ղաշրջ­մամբ սկս­ված և հե­ղա­բե­կում­նե­րով շա­րու­նակ­վող մի ողջ ժա­մա­նա­կաշր­ջա­նում դար­ձավ մա­քա­ռու­մի, սե­փա­կան տե­սակն ու ինք­նու­թյու­նը պահ­պա­նե­լու, ժա­մա­նակ­նե­րի փոր­ձու­թյու­ն­նե­րին դի­մա­կա­յե­լու ոգի ու ոգու խորհր­դա­նիշ: Սա ուր­բա­նի­զա­ցի­ա­յի աղետ­նե­րից փախ­չող, հա­լա­ծա­կան այն արջն էր, որն այն­պես գե­ղեց­կո­րեն մար­դե­ղա­ցավ ֆոլք­ներ­յան ար­ձա­կում: Սա մաթևոս­յա­նա­կան ար­ձա­կի ահ­նի­ձոր­յան իր վեր­ջին գո­յակ­ռի­վը մղող արջն է: Եվ վեր­ջա­պես սա այն արջն էր, որ տո­տա­լի­տար այն թանձր մա­ռա­խուղ­նե­րի մեջ պի­տի քար­կոծ­վեր և ամ­բաս­տան­վեր իբրև այ­լա­խոհ: Եվ ամե­նա­կարևորը` դի­մա­կա­յե­լու ոգին, բռ­նու­թյա­նը, կեղ­ծի­քին, սադ­րան­քին, քծ­նան­քին ու երես­պաշ­տու­թյա­նը դի­մա­կա­յե­լու այդ ազա­տա­կամ ոգին, ոգու վճռա­կա­նու­թյու­նը: Կամ­յուն գտ­նում էր, որ Դոս­տոևսկու ստեղ­ծա­գոր­ծու­թյան կի­սա­խա­վարն ավե­լի զո­րա­վոր է, քան օր­վա լույ­սը: Եվ փառք ու պա­տիվ Անդ­րեյ Բի­տո­վին և իր քան­քա­րա­վոր սերն­դին, որ կո­րուս­յալ ու սև մո­գու­թյամբ կա­լան­ված ժա­մա­նակ­նե­րում խի­զա­խե­ցին և զանգ­վա­ծա­յին կի­սա­խա­վա­րից դուրս կոր­զե­ցին խի­զա­խու­թյան, ար­ժա­նա­պատ­վու­թյան, ճշ­մար­տու­թյան լույ­սը: Լույս, որը հե­տա­գա­յում ցո­լաց ու տա­րած­վեց: Գո­յու­թյուն ու­նի ֆո­տոտ­րո­պիզմ հաս­կա­ցու­թյու­նը, երբ ծանր խա­վա­րից ահա­բեկ­ված բույ­սերն ու կեն­դա­նի արա­րած­նե­րը տեն­դա­գին մի ու­ժով մղ­վում են դե­պի լույ­սը: Ինչ­պես Դա­նի­ել Վա­րու­ժա­նը կա­սեր` Դե­պի աղբ­յու­րը լույ­սին: Փառք ու պա­տիվ նաև հե­ղի­նա­կի հետ հրաշ­ա­լի հան­դիպ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րին, քան­զի Անդ­րեյ Բի­տով եզա­կի գրո­ղի և պա­րա­կա­նոն մտա­ծո­ղի ներ­կա­յու­թյու­նը մե­զա­նում նույն­պես մի հրաշ­ա­լի առիթ է, որ օդ ու ջրի պես պա­հանջ­վող, փնտր­ված, սպաս­ված լույ­սը ծփա, ծա­վալ­վի և ար­ձա­գանք­վի մարդ­կանց հո­գի­նե­րում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз