ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՐՇԱԿ ԲԱՐՍԱՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՇԱԿ ԲԱՐՍԱՄՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 05 окт 2010, 20:30

ԱՐՇԱԿ ԲԱՐՍԱՄՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՇԱԿ ԲԱՐՍԱՄՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 05 окт 2010, 20:30

Տեսիլք

Կապույտ երկնքի մեջ ագռավների սելավ,
Ստվերներն են իրար սարսափահար խաչվում,
Իմ տան ծխնելույզից արևը վեր ելավ,
Կարմիրր սև դարձավ արշալույսի աչքում:
Ծաղկած խոտերի մեջ լռություն էր մեռած,
Մի ուրվական ձեռքով ինձ իր մոտ էր կանչում,
Մահվան երակների սև արյունը եռաց,
Ու մի ճերմակ ագռավ իմ աճյունն էր կտցում:
Ձեռքս բռնած այս ու՞ր ուվականն ինձ տարավ.
Որ գրողի ծոցը, լույսն այնտեղ են խաչում,
Արծաթափայլ գետում ձուկը աղոթք դարձավ
Ու երկնքի սրտում շողաց մի աչք արձունք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՇԱԿ ԲԱՐՍԱՄՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 05 окт 2010, 20:31

***
Իմ աչքերը լիքն են արտասուքով,
Քողարկում եմ նրանց, որ չերևան,
Ու սեղան եմ նստում շախուշուխով,
Ոտքի կանգնեմ հանկարծ՝ կերերամ:

Օրերն անց են կենում չոր ու ցամաք,
Ղողանջներով զանգի թող հիանամ,
Աչքը աչքի վրա արհամարանք,
Ե՞րբ կբացվի լույսը, ի՞նչ իմանամ:

Այսպես կյանքն է անցնում կենաց-կենաց,
Չես հասցնում նայել վերուվարին,
Ու տեսնում ես, մեկ էլ, բան չմնաց,
Լույսն է արդեն թամբին երիվարի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՇԱԿ ԲԱՐՍԱՄՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 05 окт 2010, 20:31

***
Տե՛ր, ողորմեա, տեր եղիր ինձ,
Չեմ հասկանում, թե ինչպես է օրը անցնում,
Օղին այնպես քաղցր է հիմա տան մեղրից,
Որ աչքերս երեկվանից չեն էլ բացվում:

Ես չգիտեմ, թե որ դուռը հիմա բախեմ,
Որ ինձ ասեն՝ հյուրն աստծունն է, ներս արի տուն,
Որ ժպիտով ծախու ու ծուռ ինձ չխաբեն,
Ու չթողնեն ինձ ապավեն լոկ աստծուն,

Որ շապիկս արցունքի պես չընկնի ներքև,
- Ու չմնա աչքերիս նույն թախիծն էլի,
Կյանքն ու մահը ինչքան էլ որ իրար հերքեն –
Մարդն է մնում նրանց միջև ողորմելի:

- մ հասկանում թե ինչպես է օրը բացում,
Տեր, ողորմեա, տեր եղիր տեր,
Լույսը լույսին մոտենում է ու չի հասնում,
Ես չեմ ուզում լույսը մնա դռան ետև:

Պոետները ինչքան միամիտ են
Պսպղում են թեփուկները ձկան,
Ձկան աչքը ճերմակ մարգարիտ է,
Ուռկանի մեջ կյանքի ինչեր ասես չկան,
Պոետները ինչքան միամիտ են:
Ձուկը խաչ է հանում, լույսն է Աստծո վկան,
Ու կոկորդի փուշը այրող սիրտ է,
Պտտվում է խաղն այս հավերժական,
Պոետները ինչքան միամիտ են:
Առաջ ես եմ խաղում, առաջ էլ՝ դու,
Պարտվում եմ հաղթում, սուտր ճիշտ է,
Փուշը վարդ է դառնում, թաշկինակը կատու,
Պոետները ինչքան միամիտ են:
Ես սրբում եմ արցունքները ձկան,
Ձկան աչքը ճերմակ մարգարիտ է,
Ջուրը խաչը տարավ, իմ ուռկանը չկա,
Պոետները ինչքան միամիտ են:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՇԱԿ ԲԱՐՍԱՄՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 05 окт 2010, 20:31

***
Այսօրն էլ եմ ուղարկում ծոցր գրողի,
Օրս անցնում է շուկայում, ես ո՞վ. շուկան ի՞նչ,
Սրտիս ցավն է խորանում, խմում եմ օղի,
Մոմ չեն վառում խորանում, վառում եմ ես ինձ:

Ու ինձ նման քանի՜սն են այսպես ծերանում,
Կարմրում են ամոթից, սովորում խաբել,
Ասես մերվել եմ արդեն կյանքի մերանում,
Ու փորձում եմ ուսերիս բեռը թոթափել:

Բայց ինչքան էլ որ ջանում՝ չի փոխվում ոչինչ,
Օրն ասես չի վերջանում, նույն օրն է էլի,
Հոգսը փոխվել է ցավի, կախվել շան պոչից
Ու հաչում է ինձ վրա տեղի-անտեղի:

Այսօրն էլ եմ ուղարկում ծոցը գրողի,
Ի՞նչ կա-չկա շուկայում - ոչ խոսք, ոչ հավատ,
Հալվող մոմը խորանի ցավն է գրողի,
Ու ես մոմի պես վառվող, երգս՝ անավարտ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз