ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՐՍԵՆ ԱՃԵՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՍԵՆ ԱՃԵՄՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 03 янв 2011, 11:47

ԱՐՍԵՆ ԱՃԵՄՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՍԵՆ ԱՃԵՄՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 03 янв 2011, 11:48

Լօռային

Խնձորն ես կարմիր պսակւած հարսին.
Մրմունջն ես գետին դաշտին մէջ նարօտ.
Երգն ես կաքւուկի նոր վերադարձին
Կեանքին պէս աղուոր հարսնուկն ես տարփոտ։

Իմ մօրըս թրծած անօթն ես հիրիկ
Որուն մէջ ծըլուն մեղրն է քաղցրանոյշ.
Գիւղի աղջըկան դու սէրն ես բաղձիկ,
Գետափին կանգնած ծաղիկն ես քնքոյշ։

Հազար կոյսերուն մէջ բացուած մինակ
Պարզութեան մէջ մեծ արեւն ես այգուն,
Այտերդ անոր բոցերն են արձակ
Շրթներդ ալ անոր համբոյրն է ոսկուն…

Ու բոյրն ես Լօռա, բո՜յրը մեղրածոր
Ճերմակ տընակիս պարտէզին սիրուն,
Գարնան պէս չքնաղ ու կարմրած բոլոր
Ծաղիկն ես հպարտ աղբերանց արուն…


ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ (Ժողովածու), Բ. Հատոր, Արտասահմանի Գրողներ, ՀԱՅ ԳՐԱԳԷՏՆԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ Մատենաշար 12, Փարիզ 1941
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз