ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#41  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:04

* * *
Եվ ընդունելով մարտահրավերը՝ ճակատամարտեցի գիշերվա հետ մինչև վերջ:
Պարտության մատնվեց ինքը՝ գիշերը. չհաջողվեց նրան գեթ մեկ ակնթարթ փակել աչքերս...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#42  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:05

* * *
- Ինչու՞ են գեղեցիկ ծաղիկները ճահճում աճում...
- Որովհետև նրանց հայացքի առջև երկինքն է միայն, երկի՜նքն են տեսնում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#43  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:05

* * *
Արևն ու ես արթնացանք միաժամանակ. ձգվեցի նրա հետ երկար ու բարակ, տարածեցի թևերս ողջ լայնքով մահճակալի, ճիշտ այնպես, ինչպես նույնն արեց երկնքում արևն իր շողերով ու հետո ժպտացի. ո՞վ ասաց, թե մեծացել եմ. ես դեռ թաքուն նմանակում եմ, ինչպես փոքրիկ աղջնակ, մորս բոլոր շարժումները...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#44  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:05

* * *
Ես որոշեցի վաճառել իմ տխրությունը.
-Ես վաճառում եմ իմ տխրությունը. նա շատ գեղեցիկ է, նայե՛ք...
Ոչ ոք չնայեց նրան ու լուրջ դեմքերով անցան նրա կողքով: Ես առաջարկեցի ժպտացող դեմքերին, իսկ նրանք շրջեցին գլուխներն ու համարյա փախան տխրության կողքով...
-Ես էժան կտամ, տեսեք՝ ինչ նուրբ է...
Անցորդները սկսեցին այս անգամ ավելի արագ քայլել ու անցնել նրա մոտից հեռու...
Մի՞թե իմ տխրությունը ոչինչ չարժե,- տխրեցի ես:
Ես ձեռքերիս վրա առա իմ տխրությունն ու բացականչեցի.
-Ես նվիրու՜մ եմ իմ թանկ տխրությունը...
Ապա նայեցի շուրջս ու տեսա, որ փողոցում մենակ եմ մնացել... Ես խղճացի իմ տխրությանը, որ պետք չէր ոչ մեկին, գրկեցի նրան քնքշորեն, որ միայնակ չզգա իրեն ու քայլեցի նրա հետ դեպի տուն...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#45  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:05

* * *
Դու գլխատեցիր իմ երազները, գլխատեցիր այնքան ճշգրիտ, անթերի, որ չհասկացա, թե գլխատվել են դրանք: Երբ հասկացա, արդեն չունեի երազներ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#46  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:05

* * *
Սթափվեցի՝ այտիս այրող ցավից...
Ձեռքս տարա այտիս. այդ իմ հավատքն էր, որ ապտակեց ուժգին՝
մեղքի մեջ թաթախված մտքերիս համար...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#47  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:06

* * *
-Մա'մ, ի՞նչ է նշանակում երազում թռչուն տեսնելը:
-Չգիտեմ: Ես չեմ հավատում քնած երազներին:
Հետո համբուրեց աղջկան ու շշնջաց.
-Հավատա արթո'ւն երազներիդ, որ իրական դառնան...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#48  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:06

* * *
Երբ գլուխս շրջեցի՝ ուղեկցելու իմ ամռանը, պարզվեց, որ նա փախել է ինձնից...
Երբ ետ դարձա, աշունն ուղիղ ինձ էր նայում՝ արցունքոտ աչքերով...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#49  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:06

* * *
-Քնած է,- ասացին,- դուրս գանք սենյակից:
Շունչս պահեցի. չթրթռան կոպերս հանկարծ: Թե չէ ինչպե՞ս բացատրեմ, որ ես պարզապես մեռնում եմ սպիտակ թղթի առջև, այն էլ՝ շատ հաճախ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#50  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:06

* * *
Ձեռքիդ նարինջը տեղափոխեցի մտածումիս մեջ,
ու կյանքն իմ ջղերում սկսեց նարնջագույն արև բաբախել...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3


⇑ Наверх
⇓ Вниз