ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 15 апр 2011, 01:52

* * *

Եվ ընդունելով մարտահրավերը՝
ճակատամարտեցի գիշերվա հետ մինչև վերջ:
Պարտության մատնվեց ինքը՝ գիշերը.
չհաջողվեց նրան գեթ մեկ ակնթարթ փակել աչքերս...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 15 апр 2011, 01:52

* * *

- Ինչու՞ են գեղեցիկ ծաղիկները ճահճում աճում...
- Որովհետև նրանց հայացքի առջև
երկինքն է միայն,
երկի՜նքն են տեսնում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 15 апр 2011, 01:52

* * *

Սթափվեցի՝ այտիս այրող ցավից...
Ձեռքս տարա այտիս.
այդ իմ հավատքն էր, որ ապտակեց ուժգին՝
մեղքի մեջ թաթախված մտքերիս համար...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 15 апр 2011, 01:53

* * *

Ձեռքիդ նարինջը
տեղափոխեցի մտածումիս մեջ,
ու կյանքն իմ ջղերում սկսեց
նարնջագույն արև բաբախել...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#15  Сообщение Harutin » 15 апр 2011, 01:53

* * *

Մատներիցս ծորում է իմ սիրած մեղեդին...
Պատրա՞ստ ես, երկի'նք,
ընդունել քնքշանքն իմ համակ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#16  Сообщение Harutin » 15 апр 2011, 01:53

* * *

Բորբոքված էի ու լի` հաշվեհարդարով,
հանկարծ քեզ հիշեցի, Որդի' Աստծո.
երբ գլուխս շրջեցի հետ,
չարության նշույլ անգամ չգտա իմ մեջ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#17  Сообщение Harutin » 15 апр 2011, 01:54

* * *

Ես մաքրեցի աչքերիս փոշին,
որ գիշերից հետո էր նստել,
ասացի Լույսին, որ բարի է նա
ու մտա իմ ծաղկաթերթերի մեջ...
Հրեշտակը համբուրել էր միտքս...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#18  Сообщение Harutin » 19 июн 2011, 00:58

* * *

Աղոթքիս մեջ հարություն առնող երազներս,
որ մեռել էին առօրյա գործերիս մեջ,
արտասվեցին իմ աչքերում
ու ձգվեցին դեպի երկինք՝
ամփոփվելով ամպերի մեջ՝
քուլա՜-քուլա...
իսկ ես կշարունակեմ դեռ աղոթել.
չդատարկվի երկինքն հանկարծ իր ամպերից...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#19  Сообщение Harutin » 19 июн 2011, 00:58

* * *

Անձրևն իմ հիշողությունն է խոր.
հիշում եմ լսողությունս դարերի,
որ չի փոխվել մինչև այսօր...
Հիշու՞մ ես՝ նույն կերպ էր երգը անձրևի,
երբ անրջու՜մ էի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение:#20  Сообщение Harutin » 19 июн 2011, 00:59

* * *

Ուշ է, էլ չեմ սպասի.
հավաքեմ երազանքներով լեցուն սեղանս...
Ու երբ թափ տամ ճերմակ սփռոցս
երազանքներիս փշուրներից,
երկինքը կլցվի աստղերով...
Ուշ է, գիշեր է արդեն...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: Google Smartphones [Bot] и гости: 5


⇑ Наверх
⇓ Вниз