ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 20 сен 2010, 22:53

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Ներաշխարհի լռությունը» շարքից

1.
Մարմնական նեղլիկ կաղապարից, ինչպես միապաղաղ խաղուպարից,
ծույլ հանկերգի նման իր շրջանը քաշող, ձանձրացել է հոգիս,
հոգիս խռովել է նրա տեսանելի, անտես արատներից:
Ես չգիտեմ` ո՞վ եմ – մարմի՞նը, թե հոգին,
Ես չգիտեմ, թե ո՞ւմ ապավինեմ:
Ախ, երևի արդեն ծերացել եմ,
ախ, երևի արդեն մոտեցել է`
կնճիռների ծովում անկանգ նավարկելով,
կնճիռների պրկված, ջղուտ թիակներով:
Ախ, երևի արդեն մոտեցել է…

Ժամանակն է, ասի, ոչ ոք թող չխոսի,
ոչ ոք թող չլսի, ոչինչ թող չհոսի
և ինձանից ոչ ոք չբամբասի, ժամանակն է, ասի, դողէրոցքի…
Ախր շա՛տ ձանձրացա ես ինձանից
և ձեզանից, անշուշտ, շատ ձանձրացա.
ես իմ միջով հազար մազե կամուրջ անցա,
իմ մեջ ես գործեցի հազար ու մի հանցանք`
իբրև անլույս անձավ և անկատար բաղձանք,
և էլ տեղ չմնաց ապաշխարման:

Գուցե հենց այդպե՛ս է` վերջը միշտ գալիս է,
երբ որ ապաշխարման և՛ ցանկություն, և՛ սիրտ,
և՛ տեղ չեն մնացել,
ախ, անպայման այդպե՛ս` հենց այդպե՛ս է որ կա:
Ժամանակն է, ասի, ոչ ոք թող չխոսի,
ոչ ոք թող չլսի, ոչինչ թող չհոսի
և ինձանից ոչ ոք չբամբասի,
ժամանակն է, ասի, դողէրոցքի…

Ո՛չ միամիտ հիացք, ո՛չ անտարբեր հայացք,
ո՛չ գթություն, ո՛չ թույն,
այս ձանձրույթի պահին, առանց աճող ահի,
առանց ցավի, դավի, առանց ատելության,
տեսնես` ի՞նչ է ասել հոգու ու մարմնի ինքնամատույց մահին,
ի՞նչ է ասել ծովում լողորդ Նարեկացին,
և Տերյանը Վահան այս ձանձրույթի պահին ի՞նչ է ասել մահին:

Իրենց հոգու խորքում` մթնում մտած խոր քուն, անգտնելի թաքուն,
իբրև ճգնավորի մաքրամաքուր մատուռ,
նրանք տեղ են թողել ապաշխարման,
թե չէ անհնար է և չամոքող ցավ է այս ձանձրույթը քարե
բաց վերքի պես մաշող և շարունակ ճնշող
մորմոքի հետ պահել մշտահոլով ջահել
հոգում և մարմընում.
ինչ-որ մեկը այնտեղ պիտի որ ծերանա…
Չծերանա՜ այնտեղ այրը Նարեկացի,
և Տերյանը Վահան այնտեղ չծերանա…

Խեղվածներին բոլոր, շեղվածներին մոլոր,
իբրև գիլ ու գլոր տանող թիակ,
ես եմ վերջին, միակ մոլորվողը ծովում`
ուրիշների համար և ինքըս ինձ համար
թիավարող համառ,
ապաշխարման մի վայր չգտնելով հարմար,
իբրև ձանձրույթը խոր չհանդուրժող նավազ
կամ քավության նոխազ մի գորշավազ,
այս ձանձրույթի պահին, ոչինչ չասած մահին,
ես եմ վերջին, միակ մոհիկանը ծովում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 20 сен 2010, 22:54

«Ներաշխարհի լռությունը» շարքից

2.
Իբրև անշարժ արձան, իմ լռության անձայն քարացումը ցրտում`
անարձագանք տրտում - ծալ-ծալ փռված սրտում –
օձագալար երկար չի դիմանա,
նրան կհաջորդեն ճյուղատարած խոսքի արծաթագույն հոսքի
հորձանքները գարնան`
կարոտներիս կանչի ելևէջող շնչի տաք գոլոշուց հառնած,
լույսը ինձ ավելի կմոտենա, և կտեսնեմ ես այն,
ինչ անհայտ էր եղել ուրիշ մի ժամանակ.
ես կընթերցեմ գիրը իմ ճակատի վրա աներևույթ դաջված,
հենց որ իմ պատկերը գծագրվի իմ դեմ`
գարնան տաք գոլորշու Հարությանը խաչված:

Երկարում է, ավա՜ղ, տրտմությունը իմ պաղ,
սառցադաշտը ներսիս - երկարում է,
և մրսում են ցրտից, ոսկորներս մրսում,
երբ թվում է արդեն, թե գալու է…
երբ թվում է արդեն, թե գարուն է:
Ես Հարություն առա ցուրտումութից սառած…
Իմ պատկերը առած ու անխաթար պահած
գարնան տաք գոլոշու այս տեսիլքը սուտ էր`
դատարկ մտապատրանք և տեսիլքի սադրանք`
սառցադաշտի անհալ ու հեռավոր խորշում:

Այս տեսիլքը սուտ էր ու խաբկանքի խութ էր
իմ լռության սառչող ջրերի տակ
աներևույթ սուզված ու ծանրանիստ,
իսկ թե բախտաբեր էր, ինձ նոր պիտի բերեր
սպասումի կանչող նավահանգիստ:
Ես իմ բախտի աստղի չտաքացնող, թեթև առաստաղի
առկայծումից աղոտ, իբրև սառած աղոթք,
չհասկացա ոչինչ` իմ լռության մաշող արահետում:

Չէ, բախտ չկա, սուտ է, բախտըս կարկատելով,
որ չկորչի ընդմիշտ,
թաքցրեցի ծալ-ծալ իմ լռության անհալ սառցադաշտում,
ախ, ես այնքան խորունկ թաքցրեցի բախտըս,
որ չհառնի նորից աստղափոշուց հեռու`
իր կեղծ հրապույրով և Հուդայի ծորուն իր համբույրով
ինձ խաբելու:

Ցուրտումութից խուժող ինձ հիմնովին բուժող դեղահաբի նման -
մոտիկ գինետանը –
մրսած իմ ականջին հնչող զանգի կանչին ու ղողանջին հլու`
ես խմում եմ գինին, որ տաքանան մրսած ոսկորներս,
ես խմում եմ գինին, որ գինու մեջ խեղդեմ սառցակալած ներկան,
ես խմում եմ գինին, որ մոտենա լույսը իմ հեռակա,
որ կատարյալ լինեն քարացումը սրտի
և այս Հարությունը ցուրտումութից,
և ուշացած գարնան Ավետիսը որ գա,
թեկուզ հապաղումով աններելի, թեկուզ թափառումով աջ ու ահյակ,
իբրև հողմից քշվող միամորիկ ալյակ,
որ գա՜, որ գա՜ էլի Ավետիսը գարնան:

Այս մի գավաթ գինին - բախտն է իմ ուշացած,
բախտի` ինձ մատուցած իմաստության սինին`
ադամանդե շեղբով սառցադաշտը հատող,
և իմ թալիսմանն է ուլունքաշար,
որ մոտենա լույսը իմ հեռակա,
և գա՜, և գա՜, և գա՜, իբրև մասունք-նշխար հանապազոր հացի,
և գա՜, և գա՜ էլի Ավետիսը գարնան այգաբացի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 20 сен 2010, 22:55

«Ներաշխարհի լռությունը» շարքից

3.
Սերը – իբրև նշխար - բաժանվում է ձրի,
և այն, ինչ տրված է շռայլորեն, հեշտ է կորցնելը,
դժվարությամբ տրվե՜ր, տրվե՜ր կաթիլ-կաթիլ`
թեկուզ որպես արցունք,
դեմքի մաշկի վրա անջնջելի հետքեր խարանելով,
վայելեի՜նք երկար խարանները սիրո`
առանց թեթևորեն ու հեշտ կորցնելու:
Կաթիլի մեջ, ախր, նույն ամբողջն է որ կա,
կաթիլի մեջ պահված մի մոռացված անցյալ,
կաթիլի մեջ թաղված անագորույն ներկա,
և չպեղված, ցողված - զմուռս մի ապագա,
և այդ ամենի մեջ` սերը շարունակվող ու անվախճան:
Ամենատես Աստված ճանաչում էր մարդուն իր արարած,
դրա համար էլ նա հակառակը գործեց.
նախ դրախտը տվեց անտառապանք-ձրի,
որ հեշտությամբ հետո ձեռքից առնի:
Այդպես` սերը-նշխար – մեզ բաժանվեց ձրի`
շռայլորեն թափվող անձրևի պես գարնան,
կորավ կաթիլ-կաթիլ` հալոցքի պես դանդաղ ու աննկատ,
և չի վերադառնա, էլ չի վերադառնա:
Ինչ տվել է Աստված, քիչ-քիչ ետ է առնում:
Էլ մի՛ կրիր սիրո դիմակները խաբող.
նրանք ո՛չ արցունք են քեզ բերելու, ո՛չ դողէրոցք,
ո՞վ է տեսել անշունչ դիմակները լացեն:
Նրանք քեզ համար չեն չափված-ձևված,
բայց շատերի դեմքին այնքան հարմար եկան,
որ մոռացան իրենց դիմագիծը միակ:
Սերը` դիմակավոր, իբրև անչափելի
ու հիվանդոտ նահանջ Աստծո պատվիրանից,
նահա՜նջ, նահա՜նջ, նահա՜նջ Ադամական սիրուց,
որ վճիտ էր` ինչպես մանկան հայացք,
և չէր աղավաղվել, դեռ չէր աղավաղվել:
Չկորցնես հանկարծ դիմագիծդ միակ,
դու աշխարհ ես եկել, որ անաղարտ պահես
քո մեջ խաղաղ շնչող անձեռակերտ սիրո կաթիլները,
իբրև շեղվածներին դարձի բերող բուժիչ մի բալասան,
մեր օրերում, ավա՜ղ, դժվարագյուտ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 20 сен 2010, 22:56

«Ներաշխարհի լռությունը» շարքից

4.
Հազար տեղից ճաքած իր հատակը չորուկ –
չեչաքարե երես – ի ցույց հանած,
մի ցամաքող աղբյուր,
առաջ` շռայլ, հուռթի, առաջ` կարկաչահոս,
հիմա` պղտոր, անխոս,
յուրաքանչյուր վայրկյան կտրվելու պատրաստ`
անզոր կախ է ընկել հառաչանքի ամպից երկնածրար
և մորմոքում է խուլ, մորմոքում է տխուր,
խեղճուկրակ, ինչպես մարմնական կանչն է խեղճուկրակ,
երբ նրանից հոգին հեռանում է,
խեղճուկրակ, ինչպես մայրն է խեղճուկրակ,
երբ իր միակ որդին իրեն ուրանում է:
Իմ աղբյուրը կամաց կցամաքի հանկարծ,
երբ նա հոսի անզոր, անարձագանք ու չոր
շրթունքների տոչոր անապատի միջով,
ինչպես անհայտ բարբառ` խլության մեջ հնչող,
ինչպես մանրիկ տաշեղ` բարկ կրակում:
Որտեղ բարակել է, այնտեղ թեղ կտրվի:
Հար բարակող իմ սեր,
ես քեզ համար արդեն ոչինչ չեմ անելու,
և այն, ինչ տվել եմ ուրիշ մի ժամանակ,
զղջումներիս յոթտակ փականքով է պատվել:
Յոթ փականքի համար ես յոթ մոմ եմ վառում
իմ Գյումրվա Յոթ Վերք եկեղեցում,
որ չբացվեն գոցված փականքները իր յոթ,
որ չլինեմ դարձյալ ես նախկինի նման
ուրիշներին անշահ և՛ սեր, և՛ սիրտ բաշխող շռայլորեն,
և մնացյալ - աղքատ հավատացյալ:
Իմ ներկայի աճող անգունության համար այս ծավալուն
մեղավոր է վարքս առաքինի:
Իմաստունի նման, այն հին իմաստունի`
լույս-ցերեկով, ավա՜ղ, առաքինի մարդկանց ճրագով են փնտրում,
ես ձանձրացել եմ շատ իզուր տեղը գործած,
անվերադարձ վատնած, անարձագանք հատնած
առաքինությունից,
և չեմ տանում օդում անկասելի ցրվող,
և՛ անջրդի, և՛ չոր խեղճությունը տանջող
հավերժորեն տոչոր շրթունքների,
ու թո՛ղ, հե՛րն անիծած, որտեղ բարակել է,
իմ աղբյուրի նման այնտեղ թող կտրվի.
ոչ մի զղջանք լացող, ոչ մի փականք բացվող,
ո՛չ հուզումի հոսանք, ո՛չ ափսոսանք,
ներդաշնության հուն է այս մունջ տատանումը
թռիչքի և անկման,
թռիչքի մեջ` անկում և անկման մեջ` թռիչք –
այս է իմ շարժումը`
ինքըս ինձ հետ` հպարտ, ազատ, անկաշկանդ ու –
իմ տեսակից երբեք չնահանջող և ուրիշից ոչինչ չպահանջող –
ես սիրելի չեղա և ոչ մեկին,
չմնացի ներհակ տեսադաշտում
ոչ իմ Աստծո, ոչ էլ Սատանայի ղեկի,
իբրև մի ցամաքող, հին աղբյուրի ակունք,
իմ մեջ յոթտակ փակված, ծույլ հոսանքին հակված –
ես այնտեղ եմ, որտեղ ոչ ոք չի բնակվում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 20 сен 2010, 22:57

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԾԻԱԾԱՆԸ

Ա
Քո գալուն, իմ սեր, սպասում են ծարավ
իմ երակներում լողացող հույսի ճառագայթները,
ինչպես սունկը՝ իր անձրևին,
որ իրենց մեջ զարթնի երազը քնած
և շարժեն իրենց մակույկը վտքրիկ
դեպի կանչը նախնիների,
որտեղ անցյալ է ժամանակը և նախնական։
Մի շարժում ծնում է մյուսին,
և Ադամը ծնում է իր Աբել որդուն,
և Ադամը ծնում է իր Կայեն որդուն,
որ կատարյալ դառնա գետը գոյության,
քանի որ ինքը ճանապարհորդ է,
քանի որ ինքը ճամփորդության է եկել իր միջով
դեպի կղզին ապագա ժամանակի։
Եվ հենց որ դու գաս,
կարթնանան հույսի ճառագայթները իմ երակներում,
և կարելի է արդեն նավարկել
դեպի կղզին ապագա ժամանակի։
Հետևի՛ր, ճանապարհորդ, հետևի՛ր ավերածությանը,
որ քո մեջ կատարում է փոթորիկը տարիների,
ուր մի պահ խարիսխ է գցել Ադամը՝
փոթորիկներից հանգստանալու...
Զգո՛ւյշ, շա՛տ զգույշ շարժիր թիակները,
որ չփշրվի կես ճանապարհին մակույկը հույսի,
որով ելել ես ինքդ քո միջով ճամփորդելու
դեպի կղզին ապագա ժամանակի,
ուր քո գերեզմանը կանգառն է առաջին։
Հետևի՛ր, ճանապարհորդ, հետևի՛ր ավերածությանը,
որ քո մեջ կատարում է փոթորիկը տարիների,
որ քիչ էլ, մի քի՛չ էլ երկարի ճանապարհը
դեպի կանգառը առաջին։
Գերեզմանները կանգաոն են աոաջին,
որտեղ նորոգվում է փշրված քո մակույկը,
թող քի՛չ էլ, մի քի՛չ էլ երկարի ճանապարհը
դեպի կանգստը առաջին։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 20 сен 2010, 22:57

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԾԻԱԾԱՆԸ

Բ
Այդ կինը ծնվել էր չարագուշակ ամպի փրփուրներից
և շարունակ գանգատվում էր բախտից,
և միալար մաշող կաթիլքի պես կրկնում էր տխուր.
«Աղքատ ենք»,- ասում էր կաթիլքը՝ ցուրտ-մտրակ,
«Աղքատ ենք,- կրկնում էր կինը,- մինչև ոսկոր աղքատ,
և աղքատությունը մահաբեր արատ է մեր օրերում»։
Նրան տվել էի սերս անդավաճան,
պարզվեց, որ դա, ավաղ, մի հնչյուն է դատարկ ու սնամեջ,
ջահելության փքուն խաղալիք է սերը՝
սկզբում՝ իր ներքաշող ու բռնկան բոցով,
հետո՝ կամաց-կամաց խուլ շիջանող,
հետո՝ կամաց-կամաց մանրափշուր ջարդվող։
Ես կանգնել եմ սիրո փլատակի կողքին՝
և՛ թևաթափ խոնարհ, և գլխիկոր։
Հնարավոր չի, չէ, տաշեղի պես մանր
փշուրները նորից իրար գցել
և նորոգել սերը նախկինի պես հավաք ու անթերի։
Ում որ ես սիրեցի - ինձ ուրացավ արագ,
ում որ աղոթեցի - նա հեռացավ անդարձ։
Բոլոր կանայք կինն են ոսկե ձկան մասին հին հեքիաթի,
թե՛ թագուհի լինեն, թե գեղջկուհի,
կինն են այդ միևնույն-անբռնելի օտար և ընչաքաղց։
«Եթե տայի նրան արքայական հանդերձ
և գանձ արքայական,
միևնույն է՝ պիտի նա տրտնջար նորից բախտից իր չար»,-
ասում եմ ես մի պահ իմ դառնության միջից
և սարսափում ասված իմ այս խոսքից,
այդպես, ախր այդպես՝ ես ձեռնոց եմ նետում սատանային՝
կնոջ պատյանի մեջ ծանրածանր բազմած,
թեև կինը հաստատ հակառակն է պնդում,
թե ամենուր նման խմորից են հունցված տղամարդիկ,
ախ, չէ, այդ կի՛նը չի,
նրա միջի պարող սատանան է այդպես արձագանքում
վերցնելով նետված իմ ձեռնոցը գետնից՝
իբրև չոր պատասխան,
իմ այս անհավասար մարտի հրավերի,
և սեր-խաղալիքը միշտ մնում է նախկին գետնափոր տան առջև,
կոտրած տաշտակի պես հին հեքիաթի
անփառունակ ընկած և անհավաք։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 20 сен 2010, 22:58

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԾԻԱԾԱՆԸ

Գ
Հեռանում է օրը՝
Մայրամուտի անտես խաչը իր թիկունքին՝
Այս աշխարհում թողած իր ստվերը գունատ
և պատկերը հոգու - մի հին և դասական քարե արձան,
և ննջում է խոնարհ, և թաղվում է օրը
մթի խոր լճերի խաղաղ ծփանքներում։
Ոչ ոք չի ընդհատի նրա քունը քաղցրիկ,
ո՛չ ճանապարհ կերթա երազների հոսքով գետանման,
ո՛չ կարթնացնեն նրան մարդը, արեգակը,
ո՛չ ցրտաշունչ հողմը ժամանակի։
Նա մեռյալի նման քնել է խոր, անշարժ ու աներազ
և քանի որ լուռ են, ախ, չխոսկան լուռ են
մարդկանց հայացքներից ու շուրթերից կախված
պղնձյա զանգերը բազմահնչյուն խոսքի,
ոչ ոք չի քաղելու
տառապանքի ծառի պտուղները հասուն,
որոնց օրը սնեց՝ իր հատնումով գտած
ձայնի և հնչյունի պարարտ սևահողով։
Օրը այս հեռացած-մի հին և դասական քարե արձան։
Այս չխոսկան երկրում անհարկավոր ընկած՝
կփշրվեն նրանք՝ արձանները,
իրենք իրենց մամռոտ շիրմաքարը դարձած,
և պղնձյա զանգի մարող ղողանջներում
այս ցերեկվա նման հնամենի հալվող ու մոռացվող
այս ցերեկվա նման գիշերի մեջ հանգած՝
ես տեսնում եմ քարե իմ պատկերը հեռվում-
մի հին և ճաքճքած, և դասական արձան՝
խոր լճերում մութի անայցելու մրսող։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 20 сен 2010, 22:59

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԾԻԱԾԱՆԸ

Դ
Կանաչ հոգիների կամարապատ փռված ծիածանի տակով
անցնում են Հավատքի երեխաները՝
ջրասույզի խցան-հագուստներով
սովորական մարդկանց փոթորկաշատ ծովում
մյուս լողորդներից իրենց անջրպետող։
Հավատքի երեխաները-ջրասույզի խցան-հագուստներով.
ցողաթաթախ, ինչպես թռչունների զրույց առավոտվա,
որ շարժում են օրը
կանաչ մաղթանքների և ավետիսի երկար փողոցներով
դեպի խաչմերուկը ապագայի հույսի և սպասման։
Այդ մանկական այգում հավերժականչ-չկա տերևաթափ,
չկան հիվանդ, հյուծված, խարանակիր։
Իմն է այգին կանաչ, իմն է ծիածանը
և արթնացումը այս-պայծառատես,
ուր ամենքը, ով կա, ով լինելու է դեռ
լուռ անցնում են հոգու ծիածանի տակով հավատավոր։
Հոգու ծիածանը-ապաշխարման գոտի-
այս աշխարհի կնճռոտ անցուդարձի վրա դափնետերև, փռված։
Ես տեսնում եմ գույներ, որ ինձանից առաջ դեռ չի տեսել ոչ ոք,
ես լսում եմ ձայներ, որ ինձանից առաջ ոչ ոք դեռ չի լսել,
իմը կորուստն է իմ-անգտնելի,
իմը-սպասումը,
թե այն, ինչ կորել է, գտնելու են հետո
երեխաները իմ հավատավոր։
Սպասումի, հույսի խաչմերուկով անցնում է ծերունին
և երեխա դառնում խարտիշագեղ,
երբ մաղթանքի, լույսի, ավետիսի
թագ է կրում գլխին արծաթահեր,
և այս կինը պառավ,
որ հազիվ է հատում խաչմերուկը,
դողդոջ իր ոտքերի հենակներին հենված
աղջնակ է դառնում կայտառ ու թռվռուն։
Իմ միամիտ, անձայն արթնացման մեջ ծերունիներ չկան՝
տարիների բեռից սապատավոր։
Նրանք անցնում են լուռ
կամարակապ փռված ծիածանի տակով
և երեխա դառնում աղավնադեմ,
և երեխա դառնում, և երեխա։
Իմ այս՝ աշխարհի մեջ միակ խաչմերուկում
հավաքվում են նրանք՝
թեկուզ կնճռոտ, դողդոջ, թեկուզ հենակավոր,
ամեն կողմից գալիս անվերջավոր
և ծնվում են նորից,
և Հավատքի երեխաները չեն պակասում։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 20 сен 2010, 23:00

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԾԻԱԾԱՆԸ

Ե
Մանկության ծիածանը փայլատակեց մի պահ հորիզոնում ամպոտ
երբ անձրև էր ու լույս երկնածրար,
երբ ներդաշնակ իրար էին ձուլված
անխամրելի գույներ ու խելահեղ ամպրոպ
և արեգակ արդար։
Կորած մանկությունը աղմկում է արթուն
հոգու և բնության
նշխար ներդաշնության գտածուրիկ ժամին։
-Գիշերակյա՛ց պոետ, պոե՛տ տարիքդ առած,
արդյոք ի՞նչ է տալու և, քո ինչի՞ն է պետք
ծիածանի նման քո մեջ վերադարձող
մանկությանը գունեղ,
որին ձգտում ես դու անսանձելի կրքով։
Այդ մոռացված, կորած անցյալից է կարծես
կախված քո ապագան.
քո մեջ թաղված անցյալ՝ ապագայի ցողով ու զմուռսով
նորից կենդանացած։
-Այդպես ես զգում եմ ննջած առարկայի արթնացամը քնից,
այդպես երեում են անցած իմ մանկության ոսկորները նշխար՝
անարձագանք չորուկ, անհենասյուն ցցուն կախաղանի նման՝
իր նեղացող, խեղդող ճոճօղակում
հորիզոնում փայլող ծիածանը կախած,
այդպես կյանք է գուցե պատրանքածին
կախվածի հետ դանդաղ, կաթիլ–կաթիլ դանդաղ
իմ օրերի մարող վերջալույսը հատել.
իմ տարիքում այս ուշ
կարելի է միայն պատրանքի հետ քայլել՝
կախաղանի ճոճվող օղակի մեջ,
և տարիքում այս ուշ
նա, ով մանկությունը մոտեցնում է իրեն,
մոտենում է ինքը իր ավարտին։
Այս էր և այսքանը մանկությունս կորած.
նրան սիրում էի, երբ երեխա էի մի միամիտ,
և սիրում եմ հիմա, երբ թողել եմ արդեն,
որ մանկությունը իմ-ծիածանի նման
կախաղանի կանչող օղակի մեջ ճոճվի՝
իմ հայացքի դիմաց շարմաղ շողշողացող
և ծիածան որպես` երբեք չտաքացնող։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 20 сен 2010, 23:00

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԾԻԱԾԱՆԸ

Զ
Կանաչ եղինջների շարքերի միջով շրջում է գարունը
և փշերի մեջ իր զգեստները պատառոտելով՝
որոնում է իմաստը իր ծննդի
(այն, ինչը նրա ճակատագիրն է),
և չապրելով այն, ինչում ապրում է,
չգտնելով այն, ինչում գտնվում է՝
և՛ պատառոտված, և՛ արյունլվա
ննջում է գարունը իր երազների ճյուղերի վրա:
Հարստացիր, երթ քեզնից հեռանում է վայրկյանը,
հարստացիր՝ իմաստ փնտրելով հեռացումի մեջ,
որովհետև այն, ինչը քո միջից կորչում է անդարձ,
լքված մի վայր է թողնում քո հոգում,
որտեղ աճում է հիշողությունը։
Հիշողության շղթա՝ մեռած վայրկյանի թողած անապատում,
իբրև աղբյուրը քո մեջ արարվող բանաստեղծության։
Հեռացող տարիներից, որ փողոցի պես ծաղկել է շուրջդ,
հավաքիր այն ամենը, ինչը կարող ես՝
սառը, հանգիստ, խաղաղ,
կարծես թե գնում ես մեռնելու
քո ապրումի երկար փողոցներում,
որտեղ քո բառը լուսավորում է մարմինները քնատ
և շարժում է քնած հատիկները օրվա։
Հավաքիր այն ամենը, ինչը կարող ես՝
սառը, հանգիստ, խաղաղ,
կարծես թե բախում ես դուռը բանաստեղծության,
որովհետև այն, ինչը քեզանից հեռանում է,
քո մեջ դառնում է բանաստեղծություն
և ջերմացնում է քնած հատիկները օրվա,
և քնատ մարմինները ջերմացնում է՝
իբրև ճառագայթ և թագավոր,
իբրև թագավոր ճառագայթող։
Արեգակի նման՝ գլխին լուսապսակ անխամրհլի.
դու քո կորուստների թագավորն ես միակ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3


⇑ Наверх
⇓ Вниз