Արմեն Բորիսի Ջիգարխանյան (Арме́н Бори́сович Джигарханя́н) - 3 հոկտեմբեր 1935 թվական, Երևան:
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին: Նա սերում է թիֆլիսահայերի հին ցեղին: Երբ փոքրիկ Արմենը դեռ մեկ ամսական էր, նրա հայրը՝ Բորիսը, լքում է ընտանիքը: Նրան դաստիրակում և խնամում է իր խորթ հայրը,որի հետ էլ Արմենը ունենում է շատ ջերմ հարաբերություններ: Ջիգարխանյանը մեծանում է ռուսալեզու քաղաքի սրտում,որտեղ ջանասիրաբար ծանոթանում է հայկական և ռուսական մշակույթին:
Դպրոցում Արմենը սկսում է հետաքրքրվել կինոյով և թատրոնով, իսկ 1952 թվականին՝ դպրոցը ավարտելուն պես,մեկնում է Մոսկվա , Ռուսաստանի թատերական արվեստների համալսարանում սովորելու նպատակով: Ջիգարխանյանի ցանկությունը ձախողվում է: Երևան վերադառնալով, Արմեն Ջիգարխանյանը սկսում է աշխատել «Արմենֆիլմ» կինոսդուդիայում,որպես օպերատորի օգնական:
Ջիգարխանյանը 1996 թ-ից հանդես է գալիս տարբեր թատրոնների ներկայացումներում: Նույն թվականին Մոսկվայում հիմնում է իր՝ «Ջիգարխանյանի թատրոնը», բեմադրում «Շահրազադեի հազար ու մեկ գիշերը» (ըստ Վենիամին Սմեխովի «Ալի Բաբան և 40 ավազակները»), խաղաում է Կրեպպի («Կրեպպի վերջին ժապավենը»՝ ըստ Սամուել Բեքետի), Մալվոլիոյի (Վ. Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»), Սալիերիի («Փոքր ողբերգություններ»` ըստ Ալեքսանդր Պուշկինի), Մաքսի (առաջին դերակատարն է, «Վերադարձ տուն»՝ ըստ Հարոլդ Պինտերի) և այլ դերեր: 1991–96 թթ-ին դասավանդում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում:
1999 թվականին նա ստանում է գրին-քարտ ԱՄՆ-ի կառավարության կողմից: Այդ օրվանից հետո նա ապրում է երկու երկրներում: 3-4 օր նա ապրում է ԱՄՆ-ում,իսկ ամռանը վերադառնում է Մոսկվա:
Հայկական կինոյում ստեղծած լավագույն դերերից են՝ Մկրտիչ («Եռանկյունին», 1967 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), Ղազարյան («Տղամարդիկ», 1972 թ.), Սերոբ («Հարսնացու հյուսիսից», 1975 թ.), Իսայ («Սգավոր ձյունը»՝ ըստ Անրի Թրուայայի, 1978 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1979 թ.), Մխիթար («Հուսո աստղ»՝ ըստ Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ» վեպի, 1978 թ.), Բազազ Արտեմ («Գիքոր»՝ ըստ Հովհաննես Թումանյանի, 1982 թ.), Ռազմիկ («Մենավոր ընկուզենի»՝ ըստ Վարդգես Պետրոսյանի, 1986 թ.), Աբրահամ («Վերադարձ», 2010 թ.) և այլն:
Ջիգարխանյանը նկարահանվել է հիմնականում Մոսֆիլմում, նաև այլ կինոստուդիաներում. Պռոշյան («Հուլիսի
6-ը», 1968 թ.), Օվեչկին («Անորսալիների նոր արկածները», 1968 թ.), Լևոն («Երբ գալիս է սեպտեմբերը», 1976 թ.), Մաքս Ռիշար-Էրիխ Բեխլեր («Թեհրան-43», 1981 թ.), Դինո Կյարելլի («Նիկոլո Պագանինի», 1982 թ.), Օսիպ («Ռևիզոր», 1996 թ.), Ստալին («Դարաշրջանի աստղը», 2005 թ.), Քեռի Աշոտ («Ո՞վ է տանտերը», 2006 թ.), Ակադեմիկոս («Կայսրության անկումը», 2007 թ.), Պապիկ («Ա՛յ, երջանիկ մարդ», 2009 թ.) և այլն:
Ջիգարխանյանը նկարահանվել է շուրջ 300 ֆիլմում (անունը գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»), արժանացել է ՀԹԳՄ «Վահագն» (2002 թ.), ՌԴ թատերական գործիչների միության «Բյուրեղապակե Տուրանդոտ» (2010 թ.) մրցանակների, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.), ՌԴ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար III (1995 թ.) և IV (2005 թ.) աստիճանների, Սուրբ Ալեքսանդր Նևսկու (2006 թ.) շքանշանների:
Աստված չանի՝ վաղը ես դուրս գամ բեմ ու չլինեմ Լիր արքա, Համլետ, Օթելլո, այլ դառնամ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ...