ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:09

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Armen Alaverdyan.jpg
Armen Alaverdyan.jpg (7.44 кб) Просмотров: 522
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:09

ՀԵՐԵՏԻԿՈՍԸ

Եվ նա ասաց` կա՛:
ՈՒ այդ մի հատիկ կա-ն ` կենտրոնակետ,
Եվ նրա շուրջը պտտվում են դեռ
Արուսյակները մեր երազների:

-Հերետիկո՛ս է, - և եկեղեցու սպասավորը
Լիզեց չորացած շուրթերն ամբոխի.
Լքված բեմերում մոլորված քամին
Միշտ թեժ է պահել կրակն անցյալի:

Ամբոխը ոռնաց, ամբոխը մուրաց, ամբոխը լռեց.
Եվ պանդոկների անարատ գինին վախի հետ պարպվեց,
Ախ, անձայն այրվեց երկիր կոչվածը` իր կլորության,
Եվ մարդն իր արյան խոնջության համար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:09

ԳԻՇԵՐ

Այս է գիշերը. երազի մանրաքանդակ պատկերներ,
Հիշողության բեկորներ, կարոտ, թովչանք, փոքր-ինչ սեր,
Անուններ կան, որ կրկին զմայլական շշնջում
Եվ սարսում եմ մեղավոր՛, կրկնում եմ նորից նոր:

Գիշերն այս է լուսնկա` պատկերի մեջ հեռավոր,
Լուռ կանգնել եմ շիրմիս մոտ հուղարկավոր, մեղավոր,
Ով հիշում է համն իմ` խակ, նա հեգում է անխռով
Եվ մեկնում է անցյալի հիշատակման ճամփեքով:

Ահա գիշերն հրաշքի ակնկալիք կնիքով,
Սպասում կա բառի մեջ և կանչի մեջ` աստղերի,
Փառաբանման հնչյունն է լուսինն աղոտ առկայծով
Անմիջական դարձրել հրաժեշտի մեղեդին:

Այս է գիշերը երազի մանրաքանդակ պատկերներ,
Հիշողության բեկորներ, կարոտ, թովչանք փոքր-ինչ սեր,
Անուններ կան, որ էլի զմայլական շշնջում
Եվ սարսում են մեղավոր, կրկնվում են նորից նոր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:10

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՏԵՍԱՐԱՆ
(ՆԵՐԱՆՁՆՈՒԹՅՈՒՆ)


Լուսանցքներում լռությունն է իջևանյալ`
Որպես փոքրիկ մի հավելում թախծի անտես
Զարկերակին վախ ներարկում, ախ, ո՞ր ծպտյալ
Եվ սևազգեստ գուշակը մեր բախտը մեկնեց:
Գիշերվա մեջ հազար ասուպ պահում են դեռ
Մեր ճակատի գիրն անցողիկ, և զավեշտի
Կախաղանն է քամու առաջ ճոճում անեռ
Մարմինների պարսերը մերկ և ցնցոտի:
Կանթեղներն են մարում իսպառ, և հավատի
Քուրմն է թեքում ճանապարհը, մենախցի
Պատերի մեջ ադամորդու ոսկորների
Լույսն է միայն շարունակում վեճը նախկին:
Տարաշխարհիկ «գեղջուկ» հույսի ծվեններն են
Մեր բանական եղբայրների աչքերի մեջ
Մեզ մրոտել անվերադարձ, ցուրտն է արդեն
Ժամերգությունն իր սկսել... որ չունի վերջ:

Անձրև...
Ու առանց անձրևանոցի
Ոսկորներս են թաց` կրակի կարոտ,
Հոգիս դառնունյան, քայլս` վարանոտ,
Հմայել է ինձ, ախ, ձայնը օձի:
Եվ ոճիրներիս գինն եմ անհատույց
Ակնապիշ զգում հեռու և մատույց
Բարեկամներիս հոգատարությամբ.
Կեղծ մի հայտանիշ` բոլորին ի ցույց:
Ձեռքերիս հիվանդ շարժ ու վարժանքն է
Փոխանցվել լեզվիս, և անզորության
Մի խորաթափանց զգացողության
Գերին է թուղթը` ինքնության կամքն է:
-Կինը հանում է շապիկներն իր թաց,
Եվ մարմինների դողն է մակընթաց
Փոխանցվում լուսնին… ես, դու, լուսինը…
Ո՞վ է հնարել հայտնին ու սինը:

Ես որոնում եմ արտացոլանքդ
Երկնի ու երկրի ծանծաղուտներում,
Եվ վայելքների մարջաններն են զույգ
Առկայծում ծովի հեռու խորքերում:
Բայց մենակատար բվեճներն ահա
Խաբկանքն են մռայլ գիշերով ներկում.
Ախ դեռ երկնքի ոսկեթել մաղում
Մեծ արջի պարզած թաթն եմ որոնում...
Պահը համբարձման մեհյանդ է վերից
Խորհրդավորության շղարշով պատում,
Նմանակումդ է մարմինն աղջկա,
Սակայն աչքերն են պաղ ու անարյուն:
Իմ թաց հայացքի գոլ գուրգուրանքից
Մերկանում է նա պարզ ու ցանկալի.
Ստինքներն են ձիգ արևով շողում,
Մինչդեռ ձեռքերս են վախվորած դողում:
Ես որոնում եմ արտացոլանքդ
Երկնի ու երկրի ծանծաղուտներում,
Եվ վայելքների մարջաններն են զույգ
Առկայծում ծովի հեռու խորքերում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:11

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՐԿՈՒ ԵՍ

Ո՞վ ես,
Մահվան թափորի մի եզրափակո՞ղ,
Ցավի հպատա՞կ, կամ խենթ խեղկատակ,
Թե՞ արքաների հարեմը տանող
Ճանապարհների ուղեցույց-գիտակ:
Մենախցի մեջ նիրհող մի խլու՞րդ
Կամ ճգնավորած կարգի պահապան,
Թե՞ վիրավորված ինքնասիրությամբ
Կենդանի դիակ, ողորմի հոգուդ:
Եվ կամ թափառող մտապատկերիս
Կրկնօրինա՞կն ես, լոկ մի նմանակ,
Իմ հայելային անդրադարձումի կավե մի պատճե՞ն,
Թե՞ անժամանակ ինձ այցի եկած մահվան հրեշտակ:
Դու, որ գեղեցիկ կեցվածքի համար
Գրավ դրեցիր գիշերվան խավար
Եվ սպասավոր մարմինս տկար:
Ախ, ես մարմնական վայելքների մեջ
Կորցրի բոլոր բարեկամներիս
Եվ տառապանքի համը շուրթերիս
Ինձ միայնության դատապարտեցի:
Իմ բոլոր ազնիվ բարեկամները
Արվեստների մեջ հոգեկան ցավից
ՈՒրիշ ոչ մի ցավ չակնկալեցին.
Ես միայն նրանց լուռ խոնարհվեցի...
...Այսքանից հետո շռայլություն չէ՞ր
Ինձ մոլորությամբ մխիթարելը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:11

***
Օրն էլ արթնացման անձրև է, տեր իմ,
Երևակումի կարոտ փոշին է քարանձավների
Մամռոտ մենության հազարաժամին
Խրախճան անում` դեղին հրճվանքի ակնկալիքով:
Լույսն է տարաբայ հավիտենության կերոնի վասալ,
Որ իր փարաջան տարածում է դեռ անհայտի հեռու ակնախորշերում
Եվ չի ցանկանում մահվան տեսիլի կանչին իսկ անսալ.
Ոսկեղողանջ է ծավալումը այս և հայցվոր, ինչպես օրն իր սափորում:
Արծաթազօծված մի ձեռնաշղթա մեղեսիկների հատընդ-մեջերում
Երկբայում է, տե՛ր, օր ու գիշերի խաբկանքն անհատնում.
Սպասավոր են մարմինները մեր չվերթից չվերթ,
Ուղենիշներից մինչև ուղենիշ, ծննդից մինչև մահ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:11

ԾԵՐՈՒՆԱԿԱՆ

ԵՎ երեկոն` դառնապատիր, հուղարկավոր,
Կամփոփի իր ցնորքներում հոգիս անմեղ և մեղավոր,
Գիշերն օրհնյալ` թախծին հանգույն, հանդերձավոր,
Կարտասվի, ախ, տերունական մի շարական:
Եվ կհերձվեմ ես ցավերից անանձնական.
Լուսինն անկյանք գոհար է մի կյանք անվանվող նախաբեմում,
Կտրոհեմ սերն արցունքից, և անբասիր զարմանալին
Կդառնա, ա~խ, շիրմիս վրա տապանաքար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:12

ՕՐ ԱՆԱԿՆԿԱԼ
Ա
Հաղորդակից դեպքերի զավեշտական ընթացքին,
Դուք, պայտարներ պայտեցեք նժույգն իմ այս աննման,
Եվ մենազեն ես կանցնեմ մինչև հարավ և հյուսիս,
Ախ, ո՞ւմ սրտի մեջ հարյավ վերջին հատիկը հույսիս:
Ես, որ անսեր մեծացա սերս կտամ ամենքին,
Որ մտահան դուք չանեք հրճվանքների իմ կույսին.
Եվ ինչ մնա` ինձ մնա, և՛ կորամեջք մի լուսին,
Ե՛վ կարոտն իմ համբարձող պատառիկները...
Բազմաշնորհ, դուք բազում, կապեք կապարճ և ասպար,
Զարկեք թմբուկ, ծնծղա, բռնեք հաղթողի շուրջպար,
Ես գալիս եմ եկվորի վայելչությամբ թագակիր,
Դուք մեծարեք ընթացքն իմ դեպի քաղաքն ԱՐՄԱՎԻՐ:
Պահեք ծայրն այս կծիկի և այն նետեք` երազի
Յոթնաբաժանը դեպի...
Ախ, դեռ պիտի ես անցնեմ ճանապարհը ՂԱՐՍԻ,
Հետո բոբիկ ոտքերով ճամփան բռնեմ ԱՐՑԱԽԻ
Եվ քուղերն իմ հավատի ՎԱՆՈՒՄ ներկեմ ես կարմիր,
ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ բարձունքից, քաջամարտիկ և հերոս,
Ղողանջները լսեմ ես բացվող օրվա հարահոս,
Եվ թռչուններին հանգույն ես ընթացքով երկնային
Հասնեմ մինչև ՍԵԲԱՍՏԻԱ, մտնեմ հողը ՄԱՐԱՇԻ:
Եվ յոթ տարի շարունակ, թափառ կյանքի ջատագով,
Ես բաժանեմ` գտնելով երազներն իմ հեռավոր,
Հետո միայն մկրտվեմ, ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ դու վկա,
Ախ, ո՞վ իմ ձեռքը կտահաղթանակի սուր ոսկյա...

Բ
Դուք, արժանի և հմուտ երգասացներ լռության,
Սպասավորներ հույսի և հավատի վանական,
Առաջնորդեք ինձ «ԱՅԲ»-ով, «ԲԵՆ»-ը կապեք բազուկիս,
«ԳԻՄ»-ով օծեք մարմինն իմ, ես գալիս եմ ահա ձեզ:
«ԴԱ»-ն ավերված մի մատուռ,
«ԵՉ»-ը մորթված մի խաչքար,
«ԶԱ»-ն մոռացված ոսկյա զանգ,
«Է»-ն. էլ հիշելու բա՞ն մնաց.
Է, մնաց ողջ երկրով մեկ ցրված հույսի բեկորներ,
Բացվեք դռներ ցնծության, արձագանքեք փողհարներ:
Ախ, այս գիշեր երկնքի պաղ անձրևն ինձ կարեկից,
Ես կջնջեմ պատկերն իմ ԵՐԵՎԱՆԻ նկարից,
Ես` ուխտավոր, և քամին կսրբի իմ այտերից
Ճանապարհի տաք փոշին և ապտակները բախտի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:12

ԱՆԻՄԱՆԱԼԻՆ

Ահա, ասում եք` երկյուղը, որպես մորեմերկ
ծնված մի քաջամարտիկ, սատրապ է կարգված
զգացմունքներին մեր ամենօրյա, և տերունական
հողերը նրա ձգվում են ահա մեր գոտկատեղից
մինչև պարանոց, ծնունդից` մինչ մահ և դեպի
գիշեր, ուր ժամանակն է իր սրինգները բաժանում,
ինչպես ծննդյան տոնի թանկագին նվեր ...
Սակայն սերը չ՞է, ում ասեղնակար և ոսկեծածան
դրոշով միայն հոգի են առնում մանուկները մեր,
և այդ ինչի՞ց է թախիծը ծորուն, ժպիտն անբասիր,
կարոտն անբարբառ, ցավը և լացը հավերժ զույգածին,
անգամ հաճույքի թանձրահյութն են մեզ մատուցում
(ինչու՞), սարսուռի խաժաչ մատռվակները...
Համբույրն եմ խլում ես այն շուրթերի որպես նոր Հուդա
Եվ առաջածին այս մեղքը ահա յոթնագիր ծաղկում
այն մատյաններում, որոնց վերծանման գաղտնիքը միայն
նշանագիր է շուրթերին կանանց և աղջիկների...
Ասա, աննմա՛ն, քո տառապանքի զինակիցը` ես,
ի՞նչ մեղք գործեցի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:13

***
Քամին թափառական, քամին զարմանալի,
Չվերծանված հույսի բեկորներով ցնծուն,
Կապույտ ծիծաղ – ծիծաղ, փոքր ինչ զարհուրելի,
Սարսուռներով ձյունի ու ձայներով զնգուն:
Քամին` սարում հոտա՛ղ, ծավալումով լռին
Սրինգներն է փոխում եղանակված լացի,
Ո՞վ հեկեկաց հեռու անձավներում մթին,
Ո՞վ մոտեցավ մաքուր ջրհորների լույսին:
Եվ հյուսիսում դեռ կան քարանձավներ մոմե,
Աղբյուրներ կան պաղջուր, և ջրհորներ սառցե,
Ես չգիտեմ` ինչու՞ խորանի մեջ երկնի
Լուսինն է միշտ մեկնում ճանապարհը ուխտի:
Քամին ծածուկ թովչանք, քամին` զարմանալի,
Չվերծանված հույսի բեկորներով ցնծուն,
Քամին` կապույտ ծիծաղ` փոքր – ինչ զարհուրելի,
Սարսուռներով ձյունի և ձայներով զնգուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 8


⇑ Наверх
⇓ Вниз