ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:13

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆՏՈՒՆ ԹՌՉՈՒՆ

Հիշատակի երկինքն է խուլ արձագանքում
Սովյալների տխուր կանչին,
Եվ պատկերն էլ աղավաղված
Հեռանում է ծվեն-ծվեն
Ամպերի հետ, և ջրի մեջ
Աստղերի «խակ» կաղապարներն են առկայծում
Ձկնային պաղ հայացքներով:
Նա գալիս է հեռուներից`
Մահամերձ ու անցանկալի,
ՈՒր խավարըն էլ սենտիմենտալ
Թրթիռ է մի համատարած`
Նախորդ պահից մինչև հաջորդն ու շարունակ...
Եվ ժամանակն է անտարբեր
Ընթացքով իր հավերժական
Մեր մազերի սևը` ճերմակ
Եվ մարմինը սպիների ցանցով պատում:
ՈՒ մեղքերի խառնարանն էլ
Արթուն շան պես հսկում է
Մեր հաճույքներին:
Մեր տենչերի խաղողն էլ սև,
Կարմիր ու թունդ գինի դարձած.
Պանդոկների կիսամութում զգենում են
Մարմինները ծախու և նենգ
Մոռացության շապիկներով,
Եվ ազատում չկա անվերջ գրոհներից`
Գիշերային և տաղտկալի:
Եվ լուսինն է մելամաղձոտ ու լքյալի
Անփառունակ ճակատագրին արժանացած,
Չկա մեկը, որ հայացքով փնտրի նրան.
Ախ, աղջկա հրճվանքի մեջ կորել է նա
Քարայրներում անեղծելի :
Հիշողություն-անտու՛ն թռչուն,
Քնած ես դու տեղատարափ անձրևի տակ`
Ծիածանի յոթ գույներով շատ սպասելի,
Անսեռ, անսեր, աննյութեղեն
Ինչպես մի խեղճ թափառական,
Ցնցոտիներ` ընծա սիրո, ատելության,
Հիմա, սակայն, առանց հույզի, առանց խոհի,
Ախ, այտերս ես շոյում ձեռքով գուրգուրանքի:
Իսկ խռովյալ երկինքը դեռ արտասվում է,
ՈՒ Կույսերի քարավանն է արևմուտքի փարախներից
Ճանապարհի թելը ձգում մինչև հարավ և արևելք:
Ես աշխարհիկ վայելչությամբ
Կզարդարեմ մարմինս տաք
ԵՎ համարձակ կմոտենամ երանության եզրագծին...
Հիշողություն- անտու՛ն թռչուն,
Ես` քեզ նման, և քեզ բախտակից
Որոնում եմ մայրամուտի աչքը միակ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:14

ՀՐԱՎԵՐ ՏՈՒՐ, ԼՈՒ՛ՅՍ

Հրավեր տուր, լու՛յս, տոնահանդեսին այս նվիրական.
«Մեղա», - ասում է, և հույսի բոբիկ ջորեպաններին են
բեռնում ջորիներն ամենաժամին, և հեկեկում են
Մայր, որդի, ահա, ջրհորների մոտ քաղցր սպասման:
Ահա, - ասում է, - գիշերն երկյուղ է մատուցում միայն, -
ԵՎ ցուցամատով, - հրավիրյալ եք, - սաստում է սակայն, -
Ձեզ բաժին կտանք պատառիկները լոկ մեր գթության:
Չէ, մենք բերել ենք կարկին և մատիտ , - ձայնում են աջից,
Մենք էլ, իմացեք, վրձին ու ներկեր, - ահյակից ձայնում
ԵՎ մոտենում են ու համբույր խլում նրա շուրթերից,
Բայց նա շվի է հանում իր ծոցից ու լուռ նվագում:
Մահը սանձել էր Ձիերը կյանքի, երբ քնած էիք,
Մինչդեռ ցնծում էր հոգին հավերժի` Լույսը անբասիր,
Որ ասեղնակար մահվան ծիրանի ուներ ուսերին,
Հենց որ արթնանանք, այն էլ չի լինի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:14

ՀԱՅԵԼԻ

Նայի՛ր, ահա կեսօրվա մատռվակներն են գունատ
Մեզ մատուցում ունայնի պտղաջրերն անարատ.
ԵՎ հեկեկում ենք այնպես, և հեկեկում ենք ահա,
Մեր մեռյալներն են հավետ հիշողության մանանա:
Տե՛ս, շնորհ է երկնային, մատնեմատով հպվի՛ր շուտ,
Նա է` խաժաչ, գեղանի, արհեստների մեջ հմուտ,
Մահը այսքան զարդոսկի և ժպիտներ է թաղել,
Զինավառ է այսօր նա և մորմոք է մեզ թողել:
Սակայն ինչպե՞ս, չիմացանք, մինչև կեսօր և հիմա
Հեռուներից մեզ հասան մարտակոչերը նրա.
Ախ, շուրթերիս այս գիշեր լիալուսին էր իջել,
Սիրեցյալս էր հաճույքի վարդաջրով ինձ ցողել...
Աս՛ա, աս՛ա, աննմա՛ն. ի՞նչ երկինք էր մեր դիմաց,
Ի՞նչ շշուկներ մեզ հասան վայելքի հետ համընթաց:
Սակայն այն էլ չիմացանք` երկյուղի ո՞ր ափերին
Անափ ցավի մակույկներ կրկին խարիսխ ձգեցին:
Հայելի է, հայելի, թէ որ ցա՛վն էլ մեկ անի ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:15

ԱՇՆԱՆ ԱՐԵՎ

Երազ էր, հոգիս. եկվորի խորունկ աչքերում անթարթ
Ժամանակներն են երկնել ոսկեմազ պահ ու ակնթարթ,
Աստղերի ձյունե կաղապարներից մահվան օշարակ
Եվ մոռացումի խեժ են կաթկթում՝ պաղ ու անարատ:
Ո՞ւր ես, ցնծության արշալույսներին որդեգի՛ր մանուկ,
Որ մատուցում ես լույսն ունայնության կավե գավերով,
Որ օրն ես մեկնում մեր ցնորքների հուշիկ, անաղմուկ,
Եվ կախ ես տալիս մեր շապիկներից զառ ու զանգուլակ:
Ո՞ւր եք կամեցող և սրնգահար երգի անապակ,
Թե՞ թափառում եք սարավանդներում սիրո անվախճան,
Թե՞ հուսալքման սուսերն եք ճոճում ճերմակ, ախ, ճերմակ.
Աղաղակող է սպասումը այս՝ հար ու բազմազան:
Ո՛վ գեղեցկատես, որ կանգնած էիր լռության շեմին,
Փառքիդ նժարը թեքվել էր, կարծես, մեր հնձաններին.
Գինին էր ինչպես փառաբանության անարատ մեռոն,
Մեր ճակատներին բացված վարդն էր, ախ, մարող մի կերոն:
Ես տեսա, սակայն, ինչպես էր աղջիկն իր մերկությունը
Քողարկում քամուց և պահմտոցի խաղում այլյաց հետ,
Ես նրա ոսկե ուլունքաշարից գողացա յոթըն անգին
գոհար-քար և դեռ աչքերից յոթ արցունք-մարջան:
Ո՛վ հիշատակի նոյեմբեր ամիս, ասում եմ կրկին,-
Դու մեր տխրության սերմերն ես հանձնում ծերունի հողին,
Ի՞նչ սաղմոսներով ընդառաջ ելնեմ կառապանների
Քո շքեղաշուք ոսկեզօծ կառքին և փառաբանեմ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Сообщение:#15  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:15

ՆԱ ՉԻ ԵԿԵԼ

Աչքերս հեռու սառեցին
ճանապարհը փորագրող ձայների մեջ
Որոնելով այն, ինչ չկա…
Նա չի եկել
Եվ սպասման այս ահավոր ծանրությունը,
Ասես, մի նոր նիշ է գծում ժամանակի ձիգ առանցքին:
Ես ատում եմ այդ խազերի բազմությունը,
Մեզ բաժանող տարիների ծամածռող պաղ թվարկը,
Հնարովի այն զարկերը, որոնք միայն
Ժամանակ են սղագրում մեր բիբերում,
Եվ սուտն այս մեծ՝ վերնագրված. «Սիրում եմ քեզ»…
Ես հեթանոս աստվածների զոհասալին
Քո անունն եմ գրում վախով և վախենում.
Ըր մի հազար տարի հետո կհավելվի.
Նա չի եկել…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз