ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Արիստոտել

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Արիստոտել

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 20 мар 2014, 18:13

(231.33 кб) Просмотров: 396
Արիստոտել(հունարեն՝ Αριστοτέλης Արիստոտելես, մ.թ.ա. 384 - Մարտ 7, մ.թ.ա. 322), հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Պլատոնի փիլիսոփայության նման՝ Արիստոտելի փիլիսոփայությունը խորը և անջնջելի հետք է թողել հետագա դարերի փիլիսոփայական մտքի զարգացման վրա։
Текст:
Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384 թ. Մարտի 7-ին Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմախի ընտանիքում։ 17 տարեկան հասակում՝ մ.թ.ա. 366 թ., նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի հիմնադրած ակադեմիան, որտեղ ուսանում է մինչև իր ուսուցչի՝ Պլատոնի մահը մ.թ.ա. 347 թ.։Մ.թ.ա 369 թվականին մահացան Արիստոտելի ծնողները։ Երիտասարդ փիլիսոփայի նկատմամբ խնամակալությունը ստանձնեց Պրոկսենը, ում նկատմամբ հարգանքն ու սերը Արիստոտելի կողմից այնքան մեծ էր, որ վերջինիս մահից հետո, ինքը՝ Արիստոտելը որդեգրեց Պրոկսենի միակ որդուն՝ Նիկատորին։ Արիստոտելն ունևոր ընտանիքից էր և հորից ժառանգել էր էական հարստություն, որը թույլ էր տալիս ոչ միայն ապրել, այլև ապահովել սեփական կրթությունը։ Մ.թ.ա. 347 թվականին Արիստոտելն ամուսնացավ Պեֆիադայի հետ, ումից ունեցել է մեկ աղջիկ։ Վերջինիս կնքել էին մոր անունով՝ Պեֆիադա։ Արիստոտելի թե կինը, թե միակ աղջիկը մահացել են ավելի շուտ, քան ինքը՝ Արիստոտելը։[մ.թ.ա. 343 թ-ին Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս երկրորդի հրավերով Արիստոտելը տեղափոխվել է մայրաքաղաք Պելլա և զբաղվել թագաժառանգ Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակությամբ։Երբ Մակեդոնացին սկսում է իր պարսկական արշավանքը, Արիստոտելը վերադառնում է Աթենք և Ապոլլոն Լիկեյացու տաճարի մոտ հիմնում է իր դպրոցը, որը տեղանքի անունով կոչվում է Լիկեյ։Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո, Աթենքում սկսվում են հակամակոդոնական հուզումներ, որոնց ժամանակ Արիստոտելին մեղադրում են «անաստվածություն» քարոզելու մեջ։ Նա չի մնում Աթենքում և հեռանում է Խալկիդա քաղաք՝ իր կողմից հիմնած դպրոցի ղեկավարումը թողնելով աշակերտ Թեոֆրաստեսին։ Խալկիդա հեռանալուց մեկ տարի անց, մ.թ.ա. 322 թվականին Արիստոտելը մահանում է և իր կտակի համաձայն պահանջում, որպեսզի իրեն թաղեն իր կնոջ՝ Պեֆիադայի կողքին։/Չնայած ժամանակակից շատ գիտնականներ Պլատոնի և Արիստոտելի հայացքներում ընդգծում են բազմաթիվ ընդհանրություններ ու նմանություններ, երկրորդի փիլիսոփայությունը էականորեն տարբերվում է Պլատոնի սահմանած ուսմունքից։ Փիլիսոփայական գիտության շրջանակներում Արիստոտելի գաղափարները ստացել են նաև «արիստոտելականություն» տերմինը։Պլատոնի լեզվամտածողությունը գեղարվեստական-դիցաբանական էր, իսկ Արիստոտելինը՝ ձևական-տրամաբանական, երկրորդ, եթե Պլատոնը ճշմարիտ գիտելիքը, գեղեցիկը, բարիքը, փնտրում էր իդեալական աշխարհում, ապա Արիստոտելը՝ զգայական-նյութական աշխարհում։ Պլատոնը այս աշխարհը համարում էր էյդոսների ստվեների աշխարհ, ապա Արիատոտելը դա համարում էր իսկական կեցության աշխարհ։ Պլատոնը էյդոսները հակադրում էր զգայական-նյութական իրերին, մինչ դեռ Ասրիտոտելը էյդոսները տեղավորում իրերի մեջ որպես դրանց էություններ։ Երրորդ, եթե Պլատոնը ընդունում էր բնածին գաղափարների և գիտելիքների գոյությունը մարդու հոգու մեջ, ապա Արիստոտելը հոգին նմանեցնում է «մաքուր տախտակի», կարծելով, որ բնածին է միայն ճանաչելու կարողությունը։
Փիլիսոփայության տեսանկյունից հատկապես նշանակալից էին Արիստոտելի կողմից մտածողության հիմնական օրենքների՝ հակասության, նույնության և երրորդի բացառման, ձևակերպումները։ Դրանով իսկ խորտակիչ հարված հասցվեց հարաբերապաշտական ու սոփեստական ուսմունքներին, որոնք մերժելով ճշմարտության հանրանշանակ գոյությունը, կասկածի տակ էին դնում առհասարակ գիտելիքի գոյությունը։ Նույնության օրենքը արգելում է դատողության ընթացքում միևնույն հասկացությունը տարբեր իմաստով և նշանակության գործածել մինչդեռ դա սոփեստների առանցքային հնարքներից էր։ Հակասության օրենքի համաձայն երկու հակադիր դատողություններ չեն կարող միաժամանակ ճշմարիտ լինել, այսինքն չի կարելի միաժամանակ որևէ հատկություն նույն իմաստով վերագրել մի բանի և միևնույն ժամանակ՝ ժխտել։ Հակասության օրենքից բխում է երրորդի բացառման օրենքը, որն արգելում է ոչ միայն այն, որ միևնույն բանին չի կարելի միաժամանակ վերագրել հակադիր հատկություններ, այլև որ դրանցից մեկի ճշմարիտ լինելը նշանակում է մյուսի կեղծ լինելը։Արիստոտելի բարոյագիտական հայացքները շարադրված են Նիկոմախի բարոյագիտությունը, Էվդեմոսի բարոյագիտությունը և Մեծ բարոյագիտություն աշխատություններում։ Համաձայն Արիստոտելի՝ բարոյագիտությունը սերտորեն կապված է քաղաքագիտության հետ և որոշ իմաստով էլ հանդիսանում է քաղաքագիտության մասն ու սկիզբը։ Արիստոտելի բարոյագիտությունը տրամաբանորեն կապված է նրա փիլիսոփայական հայացքների հետ։ Ինչպես նրա գոյաբանությունը, այնպես էլ բարոյագիտությունը նպատակաբանական բնույթի ունի։ Տիեզերքի բոլոր գոյացությունները, այդ թվում և մարդը, ներքին ձգտում ունեն դեպի բարիքը, դեպի բարձրագույն բարիքը՝ իբրև վերջնական նպատակ։ Արիստոտելը բարոյագիտությունը սահմանում է որպես այնպիսի գիտություն, որը վերաբերում է մարդու կյանքի իմաստին և նպատակին, գիտություն այն մասին, թե ինչպես մարդը կարող է հասնել բարձրագույն բարիքին՝ երջանկությանը կամ երանությանը։
Արիստոտելը քննադատում է Պլատոնի բարոյագիտական ուսմունքի հիմնարար մի քանի գաղափարներ.
...մեր պարտքն է հանուն ճշմարտության փրկության հրաժարվել թանկագինից ու մերձավորից, մանավանդ եթե մենք փիլիսոփաներ ենք։ Ու չնայած երկուսն էլ մեզ թանկ են, այնուամենայնիվ, արժանապատիվը՝ ճշմարտությունն առավել պաշտելն է
Արիստոտելի կարծիքով պլատոնյան բարձրագույն բարիքը անհասանելի է մարդուն, հետևաբար՝ անիրական է։Արիստոտելի կարծիքով բարձրագույն բարիքին հասնելու նախապայմանը առաքինի՝ կատարյալ լինելն է։ Նա առաքինությունները բաժանում է երկու խմբի՝ բարոյական ու դիանոբարոյական (մտավոր)։ Բարոյական առաքինությունները պայմանավորված են մարդու խառնվածքով, բնավորությամբ, իսկ դիանոբարոյականը կապված է հոգու բանական հատկությունների հետ, օրինակ՝ խելամտությունը, խոհականությունը և իմաստությունը։ Եթե մտավոր առաքինությունները ձեռքբերովի են, ապա բարոյականը՝ դաստիարակության արդյունք են։
Առաքինությունը, ըստ Արիստոտելի, երկու ծայրահեղությունների միջինի ընտրությունն է։ Արիստոտելը պարզաբանում է, որ առաքինությունն ընտրում է միջինը ոչ թե առհասարակ լավից և վատից, այլ լավերից ընտրում է լավագույնը։Պետության մասին արիստոտելյան ուսմունքը խարսխված է այն հիմնադրույթի վրա, որ մարդն ի բնե հասարակական-քաղաքական էակ է, ստեղծված է համատեղ սոցիալական կյանքի համար։ Մարդն առանց մյուս մարդկանց հետ հաղորդակցվելու չի կարող ունենալ լիարժեք կյանք։ Հասարակությունից դուրս ապրող մարդը, ըստ Արիստոտելի, կամ գերմարդ է կամ էլ՝ բարոյական իմաստով թերազարգացած։ Մարդկանց համակերցության ձևերը բազմազան են, բայց բարձրագույնը, որին ենթարկվում են մյուս բոլորը, պետությունն է։ Սկզբում ձևավորվել են ընտանիքները, հետո համայնքները, այնուհետև՝ պետությունը։
Լավագույն պետական կառավարման ձևը, ըստ Արիստոտելի, հունական քաղաք-պետությունն է, քանի որ միայն հույները կարող են ազատությունը համատեղել կարգի, արիությունը՝ մշակույթի հետ։ Լավագույն պետությունը չի կարելի պատկերացել առանց ստրուկների, թեև ինչպես վերջիններս, այնպես էլ աշխատավորները, երկրագործները և արհեստավորները չունեն քաղաքացիական իրավունքներ։ Ստրուկը ինքն իրեն չի պատկանում, բայց մարդ է, որը բնությամբ ստրուկ է։
Ինչպես Պլատոնը, այնպես էլ Արիստոտելը կարևորում են պետության դերը մարդկանց դաստիարակության և բարոյական կատարալագործման գործում։Արիստոտելը գրել է բազմաթիվ ու բազմապիսի աշխատություններ, որոնց մի մասը չի հասել մեզ։ Արիստոտելի աշխատություններն ըստ բովանդակության բաժանում են 7 խմբի՝ տրամաբանական, փիլիսոփայական, ֆիզիկական, կենսաբանական, բարոյագիտական, հասարակագիտական և գեղագիտական։ Արիստոտելը գիտությունները դասակարգում էր երեք խմբի մեջ՝ տեսական, գործնական և ստեղծագործական։[5] Որոշ աշխատությունների դեպքում գիտնականները վիճարկում են Արիստոտելի հեղինակ լինելը։ Փիլիոսփայի բոլոր ստեղծագործությունները միասին ստացել են «Արիստոտելյան կորպուս» անվանումը։
Լոգիկա (Օրգանոն)
Կատեգորիաներ / Κατηγοριῶν / Categoriae
Բացատրությունների մասին / Περὶ ἑρμηνείας / De Interpretatione
Առաջին վերլուծություն / ἀναλυτικά πρότερα / Analytica Priora
Երկրորդ վերլուծություն / ἀναλυτικά ὑστερα / Analytica Posteriora
Տոպիկա / Τοπικῶν / Topica
Սոփեստական հերքումների մասին / Περὶ τῶν σοφιστικῶν ἐλέγχων / De Sophisticis Elenchis
Բնության մասին
Ֆիզիկա / Φυσικὴ ἀκρόασις / Physica
Երկնքի մասին / Περὶ οὐρανοῦ / De Caelo
Արարման և ոչնչացման մասին / Περὶ γενέσεως καὶ φθορᾶς / De Generatione et Corruptione
Օդերևութաբանություն / Τα μετεωρολογικά / Meteorologica
Տիեզերքի մասին / Περὶ κόσμου / De Mundo **
Հոգու մասին / Περὶ ψυχῆς / De Anima
О восприятии и воспринимаемом Περὶ αἰσθήσεως καὶ αἰσθητῶν / De Sensu et Sensibilibus
Հիշողության մասին Περὶ μνήμης καὶ ἀναμνήσεως / De Memoria et Reminiscentia
Քնի մասին / Περὶ ὗπνου καὶ ὶγρηγορήσεως / De Somno et Vigilia
Երազների մասին / Περὶ ἐνυπνίου / De Insomniis
Երազահանության մասին / Περὶ τῆς καθ΄ ὕπνον μαντικῆς / De Divinatione per Somnum
Կյանքի երկարության և կարճության մասին / Περὶ μακροβιότητος καὶ βραχυβιότητος / De Longitudine et Brevitate Vitae
Երիտասարդության ծերության, կյանքի և մահվան մասին / Περὶ νεότητος καὶ γήρως καὶ ζωῆς καὶ θανάτου / De Juventute et Senectute, De Vita et Morte
Շնչառության մասին / Περὶ πνεύματος / De Respiratione **
Կենդանիների պատմությունը / Περὶ τὰ ζὼα ἱστορίαι / Historia Animalium
Կենդանիների մասերի մասին / Περὶ ζῴων μορίων / De Partibus Animalium
Կենդանիների շարժումների մասին / Περὶ ζῴων κινήσεως / De Motu Animalium
Կենդանիների շարժի մասին / Περὶ ζῴων πορείας / De Incessu Animalium
Կենդանիների ծագման մասին / Περὶ ζῴων γενέσεως / De Generatione Animalium
Գույների մասին / Περὶ χρωμάτων / De Coloribus **
Լսողության մասին / Περὶ ἀκουστῶν / De Audibilibus **
Ֆիզիոգնոմիկա / Φυσιογνωμικά / Physiognomonica **
Բույսերի մասին / Περὶ φυτών / De Plantis **
Լսողության հրաշքների մասին / Περὶ θαυμάσιων ἀκουσμάτων / De mirabilibus auscultationibus **
Մեխանիկա / Μηχανικά / Mechanica **
Խնդիրներ / Προβλήματα / Problemata *
Անբաժանելի գծերի մասին / Περὶ ατόμων γραμμών / De Lineis Insecabilibus **
Քամիների ուղղությունների և անվանումների մասին / Ἀνέμων θέσεις καὶ προσηγορίαι / Ventorum Situs et Cognomina **
Քսենոփոնի, Զենոնի և Գորգիի մասին / Περὶ Ξενοφάνους, περὶ Ζήνωνος, περὶ Γοργίου / De Melisso Xenophnae Gorgia **
Մեթաֆիզիկա
Մեթաֆիզիկա / Μετὰ τὰ φυσικά / Metaphysica
Բարոյագիտություն և քաղաքականություն
Նիկոմախի բարոյագիտությունը / Ἠθικὰ Νικομάχεια / Ethica Nicomachea
Մեծ բարոյագիտություն / Ἠθικὰ μεγάλα / Magna Moralia *
Էվդեմոսի բարոյագիտությունը / Ἠθικὰ Εὐδήμεια / Ethica Eudemia
Չարի և բարու մասին / Περὶ Ἀρετῶν καὶ κακιῶν / De Virtutibus et Vitiis Libellus
Քաղաքականություն / Πολιτικά /Politica
Տնտեսություն / Οἰκονομικά / Oeconomica *
Աթենքի հասարակարգը / Ἀθηναίων πολιτεία /
Պոեզիա և հռետորիկա
Հռետորիկա / Ῥητορικὴ τέχνη / Ars Rhetorica
Ալեքսանդրյան հռետորիկա/ Ῥητορικὴ πρὸς Ἀλέξανδρον / Rhetorica ad Alexandrum **
Պոեթիկա / Περὶ ποιητικῆς / Ars Poetica

Karen это нравится.
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Արիստոտել

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 20 мар 2014, 18:17

«Առաքինության մասին լավ դատողություն անելը դեռևս չի նշանակում լինել առաքինի, իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում գործնականում լինել արդարացի»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Արիստոտել

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 20 мар 2014, 18:18

«Բարոյական մարդը շատ բան է անում հանուն իր ընկերների և հանուն հայրենիքի, նույնսիկ եթե այդ դեպքում նրան վիճակված է զրկվել կյանքից»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Արիստոտել

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 20 мар 2014, 18:19

«Բարոյական հատկանիշները դրսևորում են մտադրության կապակցությամբ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Արիստոտել

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 20 мар 2014, 18:20

«Մարդը իր բնույթով հասարակական էակ է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Արիստոտել

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 20 мар 2014, 18:21

«Գործունեությունը տեսության և պրակտիկայի կենդանի միասնությունն է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Արիստոտել

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 20 мар 2014, 18:26

«Յուրաքանչյուր մարդ պետք է գերազանցապես ձեռնարկի այնպիսի գործ, որը նրա համար հնարավոր է և նրա համար պատշաճ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Արիստոտել

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 20 мар 2014, 18:27

«Ավելի լավ է կատարելությամբ անել գործի մի փոքր մասը, քան անել տասն անգամ շատ, բայց` վատ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Արիստոտել

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 20 мар 2014, 18:28

«Սկիզբը ամբողջի ավելի քան կեսն է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Արիստոտել

Сообщение:#10  Сообщение Narek Dallakyan » 20 мар 2014, 18:31

«Ոչ մի բան այնպես չի մաշում և չի քայքայում մարդուն, ինչպես երկարատև ֆիզիկական անգործությունը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3

⇑ Наверх
⇓ Вниз