(Հայոց արքա և զորավար)
Ես, ո'վ Կյուրոս, իմ անձը գլխովին կտամ, որպեսզի իմ կինը երբեք ծառա չլինի:
Մխիթար Սպարապետ (XVII դարի վերջ - 1727թ.)
Լավ է արիությանբ պարիսպներից դուրս մեռնենք, քան այստեղ մերոնց աչքերի առջև` տեսնելով մեր հարազատների և բարեկամների մահը:
Տեր Գարեգին` Ավետիս Վեմյան (1847-1895)
(Ազգայի-ազատագրական շարժման գործիչ)
Տվե'ք մեր ժողովրդին զենք, վարժեցրե'ք նրան արյուն թափել, և նա կգտնի յուր ճանապարհը
Գարեգին Նժդեհ. (1886-1955)
(Ազգային-ազատագրական շարժման գործիչ)
Արիութի՛ւն:
Միակ ճշմարիտ կրօնը, առանց որի ոչինչ արժեն կրօնները:
Կեղծ է ամեն մի գրականութիւն, բարոյական, քաղաքական վարդապետութիւն, որ ոյժ եւ արիութիւն չէ ներշնչում իր դաւանողին:
Դատապարտելի է ամեն մի դպրոց, եկեղեցի, կուսակցութիւն, որը արիադաւան եւ արի չէ դարձնում մարդը որպէս անհատ եւ հաւաքականութիւն:
Արիութի՛ւն - միակ ճշմարիտ բարոյականը:
Կորցնելով իրենց արիութիւնը - իմա իրենց դրական բոլոր առաքինութիւնները - ժողովուրդները կորցնում են իրենց գոյութեան բարոյական իրաւունքը: Անարին կորցնում է պատմութիւնից իրեն տրուած մասնաւոր առաքելութիւնը` իրագործելու մարդկային ցեղին օգտակար լինելու կարելիութիւնը: Այդպիսին դառնում է ընդունակ միայն անստեղծագործ եւ անփառունակ կեանքի, կարօտ արտաքին օգնութեան: Նմանը ժամանակի ընթացքում դառնում է միջազգային պարազիտ, մինչդեռ ժողովուրդների կոչումն է լինել միջազգային արժէք եւ ազդակ:
Այդ տխուր եւ անարգական վիճակից ազգերին հեռու է պահում արիապաշտութիւնը:
Աիրութի՛ւն, ժողովուրդներին բարոյապէս նեխելու վտանգից փրկող հոգեւոր աղն է դա:
Երբ կայ դա` չկայ վատը, ստորը, կամ առնուազը աննշան է դառնում սրանց ազդեցութիւնը անհատի թէ ժողովուրդների կեանքում:
Բարոյական արեւ է դա, որ կ'առողջագործէ իր շրջապատը: Երբ կայ դա` կայ ե՛ւ մեծագործութիւն, ե՛ւ վեհութիւն, ե՛ւ անձնուիրութիւն: Պակասո՞ւմ է դա` այլեւս ոչինչ արժեն բարձր գաղափարները, ծրագիրները, տեսութիւնները, քանզի պակասում է նրանց իրականացնող ոյժը: Անարիութի՛ւն, ասել է` հոգեւոր սնանկութիւն:
Անարին ոչինչ է աւելացնում աշխարհի անկորնչելի հարստութեան: Դա յաճախ բարոյական մուրացիկ է, այլոց ճիգերից օգտուող: Անարին չէ ծառայում մարդկային քաղաքակրթութեան:
Ինքնապաշտապանություն. ահա մեր նոր կրոնը
Երիցս խղջալի է այն ժողովուրդը, եթե նրա ռազմիկները խոր համոզմամբ չեն կրկնում, թե "ամենաանառիկ բերդերն իսկ կառուցվաց են գրավելու համար":
Չկան կուսակցան նահատակներ ու հերոսներ, կա և կմնա ազգային մարտիրոսությունը և հերոսականը:
Վախկոտներն են արիացնում, ուժեղացնում թշնամուն, սրանք են հեշտացնում թշնամու գործը:
Մի բանակ, որն հաղթել է մահվան վախը, անպարտելի է և ամենակարող:
Թովմաս Նազարբեկյան (1855-1928)
(Զորավար)
Վախկոտը մեռնում է յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր րոպե, խիզախը` միայն մեկ անգամ:
Ջոն Շիշմանյան
(«Հայկական լեգեոնի» զորապետ)
Ուժն է թելադրում մարդկանց գործերը և ոչ թե փառաբանված սերն ու գթությունը:
Ազատություն և արդարություն բառերը կորցնում են իրենց իմաստները, եթե նրանք չեն պաշտպանվում անհատներից կազմված ուժեղ բռունցքով:
Հովհաննես Բաղրամյան (1897-1982)
(ԽՀՍՄ մարշալ, զորահրամանատար)
Հաղթանակի ճանապարհը փշածածկ է, և այն պատվով հաղթանահարում են միայն նրանք, որոնց թևավորում են հայրենասիրության զգացումը և նպատակի ազնվությունը:
Մոնթե Մելքոնյան (1957-1993)
ՀՀ Ազգային հերոս)
Ես երդում տված եմ — կպատականիմ մեկ մարդուն, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է:
Վազգեն Սարգսյան (1959-1999)
(ՀՀ Ազգային հերոս)
Եթե պատերազմը քոնն է, խաղաղությունն էլ քոնը կլինի:
Բանակի տարին չի սկսվում — չի ավարտվում: Այնպես, ինչպես չի սկսվում — չի ավարտվում հայրենասիրությունը:
Յուրաքնչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչ— վերջ տա: