ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:38

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Arevshat Avagyan.jpg
Arevshat Avagyan.jpg (7.9 кб) Просмотров: 1936
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:38

ՄԻ ՆՈՐ ԹՌՉՈՒՆ

Բախտի նման եկավ,
նստեց ուսիս,
փետրազարդ թևերը
քսմսեց երեսիս,
կտուցը խրեց շրթունքներիս մեջ,
ընկղմվեց հայացքիս խորքերը,
հաճելի սարսուռի պես
մտավ մաշկիս տակ,
խառնվեց երակներովս անցնող
արյան շշուկներին,
գունափոխեց ներաշխարհս,
մի նոր իմաստ տվեց
սրտիս զարկերին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:40

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ԴԻՄԱԳԾԵՐՆ ՈՒՆԻ

Ձկան բնազդով,
բայց թռչունի լայնաթև մղումով
մի ուժ իմ էությունն ու կամքը
ներքաշում, տանում է
քո ներաշխարհի անհուն խորքերը:
Լույսի ու խավարի ռիթմով,
սիրո առոգանությամբ
ես խոսում ու հարաբերվում եմ
անհնարին թվացող
երջանկության հետ,
որը քո դեմքը
և դիմագծերն ունի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:40

ՆԵՐՍԻՑ ՈՒ ԴՐՍԻՑ

Արմատներով մտել ես
էությանս խորքերը,
երազի տերևներ ես շարել մատներիս,
մտքերիս թռիչք ես տվել,
կրծքիս տակ դրել ես
ջերմությունը սիրո,
լույսի մաքրությունով
արտացոլվել ես
ներաշխարհիս մեջ:
Ուր էլ գնամ՝
ուղեկցում ես ինձ գիշեր-ցերեկ,
քնած լինեմ, թե արթուն,
անունդ լուսավորում է էությունս
ներսից ու դրսից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:41

ՀՐԱՊՈՒՅՐԻ ԾԱՂԻԿԸ

Հրապույրի ծաղիկը բուրում է, չի երևում,
աճում է սիրելիի էության խորքերում,
արմատ է տալիս մաքրության,
լույսի ու բարության թրթիռներում,
խորհրդավոր աչքերի ու հայացքի մեջ
ծաղկում է անտեսանելի:

Հրապույրի ծաղիկը աննկատ ապրում է
մարդկանց խոսքի ելևէջներում,
նայվածքի, պահվածքի ու լռության
անըմբռնելի շղարշների տակից
բուրում է ու հրապուրում,
բայց մնում է աներևույթ:

Նրա դեմքը, դիմագիծը մնում է
գաղտնիքի խորհրդավոր քողի տակ,
հոգեհոսք է տալիս սրտերում
ու դառնում է ցանկալի
և հաճելի ներկայություն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:41

Ի՞ՆՉ Է ԿԱՐՈՏԸ

Կարոտը քնկոտ
բարձի շուրջը թափված
անքնության տեսիլքն է,
այն իրականության զրույցն է
չիրականացվող ցանկությունների հետ:

Կարոտը մարդու էությունից
թև առնող իղձերի
անզսպելի ճախրանքն է
զգացմունքների երկնքում:

Կարոտը մեկին տեսնելու
հասունացող փափագն է,
մեկի մտապահած ձայնն է,
որ լսվում է սիրո ներսից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:42

ՔԵԶ ՇԱՏ ԵՄ ԿԱՐՈՏԵԼ

Մտքիս մեջ ծնվող բոլոր պատկերները
ներթափանցված են սիրով,
հիշողություններս վեր են ձգվում
ծաղկած զգացմունքներից տարանջատվող
բուրմունքների նման:

Արդյոք ե՞րբ եմ քաղելու պտուղները,
որոնք մենության մեջ հասունացող
սպասման գույները պիտի ունենան
և հաճելի, հագեցնող համը
թախիծով ներծծված կարոտի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:43

ԵՐՐՈՐԴ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ

Բարու և չարի սահմանագծում
միշտ մի սահման կա,
անձեռնմխելի մի տարածք կա
մի երրորդ իրողության
գոյատևության համար:

Սերը միացման ճանապարհ է,
որ երկու և ավելի սրտերը
կապում է հաճելի զգացումներին:
Սիրո և ատելության արանքում
միշտ մի սահմանագիծ կա
ըմբռնումի համար,
որ զսպում է պայքարն ու ցասումը
հակադրվող կողմերի:

Լույսի և խավարի միջև
միշտ մի սահման կա
կողմնորոշման համար,
մի բաժանարար սահմանագիծ կա
կիսամութի ու կիսալույսի
փոխըմբռնումի միջև:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:43

ՍԻՐՈ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆ

Սերն ու ատելությունը
խառնված են մտքում թանձրացող
ցանկությունների գույներին:

Ինչ կերպարանք ունի բնազդը,
որ փակ աչքերով տեսնում է
կիսաբաց հաճույքի
խորքերը տանող ճանապարհը:

Սրտի ու շնչառության
իշխանությունից դուրս,
ատելությունից հեռու`
բնազդը մի ուրիշ օթևան է փնտրում
սիրո հանգրվանի համար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:44

ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ

Ես քո ուսերն եմ հիշում`
երեկոյին թևանցուկ արած,
դեպքերի ընթացքից դուրս:

Ամեն ինչ հաճելի էր
այն շնչառության նման,
որ փոխվում է տնքոցի՝
մարդկանց հայացքից
ու բոլոր հոգսերից հեռու:

Մութը ծածկում էր մեզ
տերևախիտ վերմակով,
հողից վեր ձգված
թփուտների փեշերի տակ
կայծոռիկները բացահայտում էին
տաքուկ եղանակի
խորհրդավոր ասելիքը՝
մեր փոխարեն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 8


⇑ Наверх
⇓ Вниз