ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#21  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:51

Հոգեվիճակ

Ես քո անմոռաց անունը
սրբորեն եմ պահում
իմ հիշողության խորքերում,
բայց առանց քեզ
ամեն գիշեր իմ ննջարանում
կիսամերկ դատարկությունը
շուռումուռ է գալիս
անքնության ծոցում:

Իմ բոլոր երազանքները
տարար օվկիանոսից այն կողմ,
թողեցիր տխրությունն ու ցավը
օրեցօր սաստկացող
կարոտի կողքին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#22  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:51

Սեր` կյանք եկողների համար

Սերն այն բանալին է,
որով տղամարդը բացում է
կնոջ էության մեջ խորացող
գաղտնամուտք դռները
կյանք եկողների համար:

Սերը մեկի սրտի ուզածը
մյուսին է տալիս,
սկիզբը կապում է վերջին,
վերջինը դարձնում է սկիզբ`
հավերժության շղթայում:

Սերը սրտխփոցն է մարդու,
արյան թրթիռն է երակների
և ուղեղի փակուղում,
երբ երազանքը բացում է
անհունի պատուհանը`
ժամանակի և աստղերի ընթացքը
տեսնելու համար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#23  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:52

Ո՞վ ես դու

Դու մի աղջիկ ես,
որի մարմնում
կինն արթուն է արդեն
մի քանի տասնամյակ:

Սիրտդ գանձատուփ է,
որը լցված է
տարբեր սերերի տված
նշանի մատանիներով:

Դու ոտքից մինչև գլուխ
հավատարիմ ես
քո բնազդներին
ու ցանկություններին:

Բոցեղեն մարմնով
շուռումուռ ես գալիս
կրակված անկողնուս մեջ
ու երբեք չես մոխրանում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#24  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:52

Սիրո կնիքը

Ձմեռային երեկոյի մեջ
լույս ես տալիս ու ջերմություն,
սիրո, կրքի ու նվիրումի
բազմաթիվ թելերով
կապկպում ես էությունս
քո հմայքներին:

Ուրիշները վառվող թղթի նման
արագ բոցավառվում են
ու սպառվում,
ոչ ջերմություն են տալիս,
ոչ լույս ու մոխիր:

Դու աներևույթ կրակի պես
լույս ու ջերմություն ես տալիս
քո էության խորքից,
ձեռքերով, մազերով, շրթունքներով
մարմնիս ես ղնում կնիքը
հասունացող սիրո:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#25  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:53

Պտղակալում

Գիշերվա արմատները
խորացել են հողի շերտերում:
Որթատունկերի արմատները
խճաքարերի կողերից պեղում են
ոսկեհատի բուրմունքն ու համը,
ներքաշում, լցնում են
ողկույզների մեջ:

Աստղազարդ երկնքում
շողարձակվում է Երկնային եռանկյունին,
Ալթաիրը թռչում է
Արծվի աստղերամի հետ,
ասուպները մարում են
կայծոռիկների ժխորում:

Մի հասունացող նպատակի նման
անմահական խնձորը հայտնվում է
երազանքներիս ճյուղին,
թվում է դեռ աստղածին մանուկ եմ,
առաջվա նման հավատում եմ
հեքիաթի հրաշքներին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 9


⇑ Наверх
⇓ Вниз