ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:44

ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Հմայքդ նման է բուրմունքի,
որ տարածվում է մարմնիդ շուրջը
լուսավոր ծավալումով:

ժպիտը զրուցում է
էությանս հետ,
ինձ ներքաշելով հաճելի պահերի
զգացողության մեջ:

Ներկայությունդ զգում եմ
օդի նման,
որ շունչ է տալիս
ցանկալի զգացումների
և օգնում է,
որ մեղավոր մարմնիցդ քաշեմ
պտուղներն անմեղության:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:45

ՍԻՐՈ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Երակը, զարկերակը և ճյուղը,
որից կախվում են
պտուղները սիրո,
աճում են հավերժության գրկում՝
անհունի եզերքին,
ուր կյանքի արմատները
քնքշությունն են հանում
կնոջ քնի և արթնության
երազկոտ խորքերից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:45

ՍԻՐՈ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Սերը մի տղայի սրտի զարկի
արձագանքն Է մի աղջկա
արյան շրջապտույտի մեջ:

Սերը կյանքի տրոփյունն Է,
երբ լույսի ալիքները վազում են
զույգերի երակներով,
երբ տղամարդու պահանջները
համահունչ են լինում
կնոջ ցանկություններին:

Սերը երջանկության զգացումի
համտեսումն Է շրթունքներով,
հանդիպման վայելքն Է
և բաժանումի տխրությունը
գրկախառնումի պահին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:46

Ազատ մտածում` առանց ձայնադիմակի

Բոլոր մտածումները,
որոնք չեն արտասանվում,
բոլոր զգացումները,
որոնք չեն արտահայտվում,
բոլոր հույզերը, ապրումները,
որոնք արտաբերվում են
միայն ժպիտով, շիկնանքով,
դիմախաղով ու առանց բառերի,
ավելի բնական են ու անկեղծ,
քան բառերն ու իմաստները,
որնոք հայտնվում են լեզուների միջոցով
կամ խոսուն աչքերի
խաբող հայացքներով:

Լեզուները կարող են ստել,
հայացքները կարող են խաբել,
աչքերը կարոդ են կեղծել, չտեսնելու տալ,
բայց մարդկային միտքը,
ազատ մտածումը,
աներևույթ ներքին ձայնը
նախաստեղծ անկեղծությամբ
երբեք չի կարող խաթարվել
ձայնադիմակ հագնելուց առաջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#15  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:47

Քաղաքական անցուդարձ

Խակ ու տհաս հանրության
պատկերացումների ճյուղերին
բարետես ժպիտներով, կողք-կողքի,
շարվում են քաղաքական գործիչները`
որդերի կացարան դարձած պտուղների
կարմիր ու դեղին փայլերով:

Հույսի ու հավատի սահմանին`
սպասելիքների ու ակնկալիքների
համախմբող խոստումներից կախված,
շողում են խաբուսիկ
օտար գաղափարները`
որդնած պտուղների գույներով:

Առողջ կյանքի բնական,
կենսական ընդերքը կերած
անտեսանելի որդերը
մտնում են կորիզ-դագաղների մեջ`
մահվան ծոցը գնացող
մեռյալների նման:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#16  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:48

Եթե միաբանվեք մեկընդմիշտ

Եթե մի անգամ փորձեք
ձեր աճեցրած խնձորը,
ցորենը, խիղճը, կարտոֆիլը
չվաճառել անբաններին,
շատ բան կփոխվի աշխարհում:

Եթե ծեր տղաները
չծառայեն նրանց,
չդառնան չարիքի թիկնապահը,
եթե ձեր աղջիկները չտրվեն նրանց,
սերը չի այլասերվի աշխարհում:

Եթե գործ չունենաք բանկերի,
տոկոսների, թակարդների,
վարկերի ու դատավորների հետ,
աշխարհը կսկսի ապրել
իր նախնական արդարությամբ:

Եթե մաքուր պահեք ձեր բերանը,
լեզուն, մտքերը, ցանկությունները,
եթե ձեր սրբությունները չկիսեք
պղծվածների հետ,
շատ բան կփոխվի աշխարհում:

Եթե դուք մի օր որոշեք
միաբանվել իրար հետ
խղճի թելադրանքով`
թշվառների արցունքով սնվող
չարիքի արմատները կսկսեն չորանալ:

Լացը կփոխվի ծիծաղի,
բնազդային սխալները
չեն բարձրանա գոտկատեղից վեր,
և սերը, հավատն ու պատիվը
չեն հայտնվի անբանների ոտքերի տակ:

Եթե դուք մի օր որոշեք
մեկընդմիշտ միաբանվել իրար հետ,
ձեր աճեցրած խաղողը, հույսը,
սերն ու սրբությունը չտալ անբաններին,
շատ բան կփոխվի աշխարհում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#17  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:48

Մեղքերի ժամանակը

Գիշերային քնի
ու երկնքում գմբեթված
երազանքների ներքո
հանգստանում է Երևան քաղաքը:
Նրա բամամատ ոտնաթաթերը
արմատների պես խորանում են
ստորգետնյա ջրերի
ցավազրկող զովության մեջ:

Բազալտե հիմնաքարերի տակից
տեղահանվում է արտագաղթող
ազգային ավանդույթը,
բնածին տոհմածառերի վրա
պատվաստվում են օտար բարքեր:

Գիշերային ակումբներում
ու խաղատներում
այցելուներին մատուցվում են
նորանոր անակնկալներ,
ամոթը` արյան պես կարմրած,
հոսում է էլիտար շենքերի
ջրատարների տակով:

Գիշերային քաղաքի գաղտնիքների ծոցից
հառաչանքների նման պոկվում են
թռչնակները մերկանդամ խավարի,
ամենուր փնտրտուք է
փողի, կրքի ու հաճույքի,
ամենուր բացվում են մեղքերի աչքերը
լուսաբացի դեմ փակված դռների ետևում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#18  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:49

Հերթափոխ

Հույսը չի մեռնում,
հավատը մնում է
առողջ կորիզների,
առողջ հոգիների
ծածկագրերի խորքում:

Եկող օրերի մեջ,
գալիքի ակոսներում,
որդնած պտուղները
դառնում են հող,
տարրալուծվում են օդում:

Առողջ պտուղները,
կորիզներն առողջ
ծլարձակում են մեկ-մեկ,
որ պտղից պտուղ փոխանցեն
գաղափարն անմահության:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#19  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:50

Ցուրտ զգացում

Այգու տերևաթափ լուսանցքում
պառկել է նախշազարդ աշունը,
քամու հետ սիրաբանվում է դեղձենին,
բալենին հապշտապ
շորերն է հանում:

Առվի մեջ շարժվում են
պատկերները երկնքի,
մանր ալիքների մեջ
ջրասույզ են եղել շորերը
գորշացած ամպերի:

Ցանկապատից ցանկապատ,
ցանցաձև տերևների արանքով,
հոսում է սարսուռը,
որպես հողից բարձրացող
ցուրտ զգացում:

Արևը չի երևում,
մերկացած ծառի ճյուղերի մեջ,
արագիլի թափուր բնի վրա
կախվել է լուսինը`
տխրության նման:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение:#20  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:50

Ճկատագրի նախանշումը

Սիրո ժամանակը
ինձ ներքաշել է գրկիդ մեջ,
մատներիդ տակ արթնացել են ցանկությունները
ու ինձ տանում են ծաղկած բնազդների
բուրմունքների խորքերը:

Թիթեռ չեմ կամ մեղու,
որ ծաղկից ծաղիկ թռչեմ,
զեփյուռը մտել է իմ մեջ,
խաղում է ամենանուրբ
զգացմունքներիս հետ:

Աչքերդ տվել ես ինձ,
հայացքիդ միջով տեսնում եմ,
թե լույսերի անձրևի տակով
ինչպես է ոտաբոբիկ մանուկը
դեպի մեզ գալիս:

Նա իմ ու քո դիմագծերն ունի,
ունի օրհնությունը երկնքի,
մենք այնպես պիտի անենք,
որ նա հավատի ճանապարհից չշեղվի,
չշեղվի այն սիրո ճանապարհից,
որ մենք նախանշեցինք նրա համար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз