ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆ

Сообщение Harutin » 28 сен 2010, 20:51

ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆ
Areg Azatyan.jpg
Areg Azatyan.jpg (3.66 кб) Просмотров: 513
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆ

Сообщение Harutin » 28 сен 2010, 20:52

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՄԱՀ` ՄԵԿ ՃԱՄՊՐՈՒԿ ՊԱՆՐՈՎ


Հերոսը, որի մասին կարելի է երկար խոսել` պանրագործ էր: Նա աշխարհի եզակի մարդկանցից էր, որը շատ բան էր հասկանում պանրից: Ասում են, որ անգամ աշխարհի ամենալավ վարպետների մոտ էր վերապատրաստվել: Եվ քանի որ նա ամբողջ օրն անցկացնում էր պանրի արտադրամասում, կարելի էր ասել, որ պանրի էր նմանվել` շրջանաձև էր, դեղին, մի քիչ փափուկ, աչքերն էլ` պանրի անցքեր էին հիշեցնում: Նա աշխարհում ամենաշատը սիրում էր պանիրը և ոչ մեկին թույլ չէր տալիս նոր բաղադրատոմսեր ստեղծել իր բացակայությամբ:
Մի օր նրան թվաց, թե վերջը եկել է: Չգիտես ինչու տխրեց և պատրաստվեց մահվան: Այդ մասին ոչ մեկին չասաց: Մեկ-երկու օր այդպես տխուր անցկացրեց, հետո, երբ հասկացավ, որ դեռ շնչում է` շարունակեց պանրի արտադրությունը:
Դա մի հսկա արտադրամաս էր: Բազմաթիվ հարկերը, որոնք բնակելի շենքեր էին հիշեցնում` լիքն էին գլուխ պանիրներով: Կարծես երկնաքերերից բաղկացած լիներ գործարանի այդ մասը: Պանրագործը հատհատ շարում էր նոր պատրաստված պանրի գլուխները համապատասխան դարակներում, հետո հատուկ գործիքներով մաքրում այն գլուխները, որոնք արդեն մեկ երկու ամիս չորանում էին պահեստում: Այս ամբողջ ընթացքը շատ երկար և ձանձրալի էր, սակայն արդ յունքում պանիրը համեղ էր ստացվում: Աշխատանքը տևում էր օրական ութ ժամ, բայց նա աշխատում էր կրկնակի, և նույնիսկ աշխատողներն ասում էին, որ այնտեղ է գիշերում: Միգուցե դա ճիշտ էր, փաստն այն էր, որ նա իր կ յանքից շատ էր սիրում պանիրը: Ասում էին նաև, որ պանրագործն ընտանիք չուներ` միայնակ էր:
Պանրի նկատմամբ նրա սերն անբացատրելի էր` կարող էր անգամ զրուցել դրանց հետ: Մի օր էլ, երբ կրկին որոշեց, որ վերջը եկել է, մի լուրջ և խորաթափանց զրույց ունեցավ իր սիրած պանրի գլխի հետ:
-Էˉհ, պանիր, պանիր,- ասաց,- վերջս եկել է: Շուտով այն աշխարհում կլինեմ: Ես զգում եմ, որ կյանքս ավարտվում է: Իˉնչ արած, երևի այդպես է պետք: Աստված չի կամեցել, որ ավելին ապրեմ: Ես իմ կ յանքն արդեն ապրել եմ: Ամբողջ կյանքս աշխատեցի այստեղ, նվիրվելով այս աղե գլուխներին: Պանիր, պանիր և նորից պանիր: Բոլոր կողմերս պանիրներ են, վրայիցս պանրի հոտ է գալիս, միայն պանիր եմ ուտում, երազումս` միայն պանիր: Հենց այնպես անցավ կյանքս այս քառակուսի արտադրամասում: Եվ այժմ վերջս եկել է, ինձ հաշված օրեր են մնացել: Դու սովորական պանիր ես` միջին յուղայնությամբ, երկու ամսվա հնությամբ, պատրաստված կաթից և համեմունքներից, քսան կիլո քաշով և Շպիցեր տեսակի: Դու
ի՞նչ ես հասկանում կյանքից: Մի՞թե քեզ նմանները դեռ չեն հասկացել, որ ես հոգնել եմ: Որ այլևս ցանկություն չունեմ ձեզ լվանալու, համտեսելու, ստուգելու, չորացնելու:
Մի՞թե չես տեսնում, որ շուտով կմեռնեմ,- ասում էր խեղճ պանրագործը:
Այո, նա այդ զրույցի ժամանակ ամենաքիչը վեց անգամ հիշատակեց իր գալիք մահվան փաստը, որը բացի նրանից ոչ ոք չէր կանխազգում: Հավանաբար գլխավոր պատճառը հիասթափությունն էր, բայց ոչ թե կյանքից, այլ նրանից, որ մահը կգար և նրան առանց պանիր կթողներ: Հավանաբար իր մեծագույն վայելքներից զրկվելն էր պատճառը, որ նա այդպիսի կաշկանդված զրույց ունեցավ պանրի հետ: Եվ խոսքերիս ապացույցն են այն գործողությունները, որոնք նա կատարեց զրույցից հետո:
-Ես կվերցնեմ քեզ ինձ հետ: Տեսնենք մահը քեզ էլ ինձ հետ կտանի՞: Քեզ մի ճամպրուկի մեջ կդնեմ, և երբ նա գա, կասեմ, որ սա իմ ճամպրուկն է, և այնտեղ շատ կարևոր բաներ կան, և կխնդրեմ նրան, որ քեզ ինձ հետ տանի:
Անցան օրեր, պանրագործը կարծես սպառել էր իրեն ու առաջվա աշխուժությամբ չէր աշխատում: Անընդհատ սպասում էր մահվան:
Կարելի էր ասել, որ նա ինքն իր վերջը արագացրեց. այնքան մտածեց այդ մասին, որ մի օր մահն իրոք եկավ, և այն, ինչ տեղի ունեցավ մի խուլ բացատում, գործարանից ու պանրի գլուխներից հեռու, կարող էր զարդարել ցանկացած պատմվածքի վերջաբան:
-Ես եկել եմ,- ասաց մահը,- ի՞նչ ես ուզում: - Ասա, պանրագործ, ո՞րն է ուզածդ:
-Ես գիտեի, որ դու կգաս, արդեն մի քանի օր է, ինչ զգում էի մահվան գալուստը: Գիտեի, որ մոտալուտ վախճանս կգա, և ամեն ինչ հօդս կցնդի: Գիտեի, որ Աստված ինձ այս ճակատագիրն է տվել, ինչ արած, տա՛ր ինձ, տար այս աշխարհից, ես պատրաստ եմ հոգիս ավանդել: Միայն մի խնդրանք. թույլ տուր ինձ հետ այս ճամպրուկն էլ վերցնեմ, այստեղ ինձ համար կարևոր մի բան կա, և այն պետք է ինձ հետ լինի` ի հիշատակ իմ երկրային կյանքի, ասաց պանրագործը:
-Դա ի՞նչ է,- ասաց մահը:
-Մի գլուխ պանիր, պատրաստված ծխեցման եղանակով: Շատ համեղ է:
-Դու պատրաստվում ես այնտեղ պանիր ուտե՞լ:
-Ոչ, զրուցել նրա հետ,- ասաց պանրագործը:
-Մեռածները չեն զրուցում, նրանք գոյություն չունեն,- ասաց մահը:
-Այսինքն, ինչպե՞ս թե գոյություն չունեն,- հարցրեց պանրագործը:
-Նրանք չեն շնչում, չեն զգում, չեն տեսնում, չունեն երևակայություն, չունեն կշիռ, մի խոսքով` այնտեղ ոչինչ չկա, դա չգոյության վիճակն է: Նման է քնի, բայց առանց երազի:
-Բան չհասկացա, ասաց պանրագործը:
-Կարիք չկա հասկանալու, մահից առաջ չարժե նախ ապատրաստվել, որովհետև մահից հետո ոչինչ չես զգալու, իսկ մինչև մահը դեռ կ յանք է, ուստի մահի մասին մտածելն անտեղի է,- ասաց մահը:
-Իսկ ո՞րն է պատճառը, ինչո՞ւ է Աստված ինձ այդքան քիչ ժամանակ տվել:
-Իսկ, ո՞վ ասաց, որ պիտի մեռնես:
-Ես զգում եմ, և հետո դու արդեն եկել ես:
-Ես եկել եմ, որովհետև դու հոգիս կերար, այնքան էիր անունս տալիս: Ես էլ որոշեցի գալ և հասկանալ ուզածդ ինչ է,- ասաց մահը:
-Ես նույնիսկ նախապատրաստվել էի, բոլոր գործերս ավարտել էի, իսկ դու ասում ես, որ մահս չի՞ եկել:
-Ուզո՞ւմ ես քեզ տանեմ: Կյանքումս հանդիպած առաջին մարդն ես, որ այդպիսի ցանկություն ունի,- ասաց մահը:
-Դու կյանք էլ ունե՞ս:
-Դա քեզ չի վերաբերում: Դու միայն պիտի որոշես՝ տանե՞մ քեզ, թե՞ ոչ:
-Եթե ասեմ ոչ, ինձ չե՞ս տանի:
-Ոչ:
-Իսկ եթե ասեմ այո՞:
-Կտանեմ հետս,- ասաց մահը:
-Դե դու ասա, ինչպե՞ս վարվեմ,- ասաց պանրագործը,- արդեն ինքս էլ չգիտեմ, թե որն է ավելի ճշմարիտ:
Կյանքը նմանվել է մահվան, չգիտեմ որն ընտրել, կարծես պատին հենված հոգնած մարդ լինեմ, որը ոչ ուզում է քնել, ոչ մտածել, որ աշխատել, ոչ երազել, ոչ պանիր ուտել… Տար ինձ քեզ հետ, անարդարացի կլինի քեզ այսքան սպասեցնելը, թեև դու ինձ ընտրելու հնարավորություն ես տալիս, բայց դա այն բանից հետո ես անում, երբ հաշտվել եմ մահվան մտքի հետ:
-Հաստա՞տ, լավ մտածիր, ետդարձի ճանապարհ չի լինելու: Տուր քո վերջնական որոշումը, առանց երկմտանքի և խղճահարության:
-Այո, ես ուզում եմ գալ քեզ հետ, բայց այս պանիրն ի՞նչ անեմ: Գործարան այլևս չեմ ուզում վերադառնալ, այնտեղ էլ մարդ չկա:
-Բացիր ճամպրուկը, ես ուզում եմ տեսնել այդ պանիրը:
Պանրագործը բացեց ճամպրուկը, հանեց գլուխ պանիրը և դրեց խոտին: Պոկեց մի կտոր և համտեսեց: Հետո արագ-արագ սկսեցին ուտել:
Շատ զարմանալի էր` տեսնել կ յանքից հիասթափված պանրագործին բացատում, ծառի տակ` պանիր ուտելիս, որն անհամբեր սպասում էր, թե երբ է վերջացնելու այն…
Հ.Գ. Յուրաքանչ յուր մարդ սիրում է իր կյանքը և գնահատում իր պատկերացումների սահմաններում: Նա ամեն օր պատրաստում է իր պանիրը և մեծ հաճույքով վայելում այն: Միակ սխալը չարաշահում ն է, որը բերում է հիասթափության, թուլության, անխոհեմության, և հաճախ ուզում ես հեռանալ կյանքից, սակայն պետք է կշռադատված ուտել պանիրը, եթե նույնիսկ ընկերակիցդ մահն է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0