СТАНЬ VIP

Արձակ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Արձակ

Сообщение Армине » 23 ноя 2008, 17:23

Օտար է չսիրողը

Չեմ գիտեր, թե ինչու կդողան այն ամեն շարժուն և ան­շարժ, անզգա իրերը, որոնց կհարիմ ոևէ կերպով. բոլորն ալ կթրթռան երկյուղով մը և կսարսռան չարաճճի տղու մը ձեռքին մեջ բռնած թռչունի մը պես, իբր թե բոլորին ալ վի­րավորած ըլլայի, բոլորին սրտին սուր մը տեղավորած ըլլայի։

Մանուշակը, որ համբույրիս տակ կուլա, և փրցուցած ցո­ղունես արյունը կվազե կաթիլ առ կաթիլ։ Քարերն անգամ իմ հպումիս տակ կդողան և կշարժին։

Աչքերս չեմ կրնար տեղ մը գամել, նայվածքներս առանց
աչքերես դուրս ելլելու կմարին ճրագի մը պես հոգիիս ան­դունդին մեջ — լույսի անդունդը...

Բայց ինչո՞ւ դուրսի աշխարհը զիս գիշեր մը կկարծե, և ամեն ինչ խույս կուտա ինձմե։

Բան մը կփնտրեմ, կփնտրեմ և չեմ կարող գտնել։ Չեմ հիշեր, թե ինչ կորսնցուցած եմ, բայց կփնտրեմ և չեմ կա­րող գտնել։ Իբր թե այս աշխարհեն չըլլայի՝ ամեն մարդ ինձ խիստ կնայի, և ես, հոգնած երազելեն՝ դեպի մենությունները կվազեմ։

Կզգամ, թե պարապություն մը կա իմ հոգիիս խորությանը մեջ, զոր ոչ ձայները կրնան լեցնել, և ոչ ալ աշխարհի բոլոր թրթռումները կրնան գրավել այդ թափուր միջոցը։

Օտար եմ ես այս աշխարհին։

Օ՜, սարսուռը վարդերուն, որոնց լացեն կհյուսվի իմ երիտասարդ ողբս։ Օ՜, արյունր կակաչին, որ իմ մենավոր աղոթքս կհալածե իր կյանքի անապատին մեջ։

Եվ ցայգին մեջ չնիրհող առվակը կմրմնջե ինձ. «Սիրե՛, սիրե՛»։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Արձակ

Сообщение Армине » 23 ноя 2008, 17:24

Տրտմություն

Բոլորն ալ տրտում են և վիրավոր։ Ջարդված շուշաններու ցողուններեն արյունը կկաթի շիթ առ շիթ, կակաչը տրտմու­թյան ձյունին տակ կհեծե, աղավնիներր կհեծկլտան, իբր թեւ անբույն ըլլային, ժպիտներր մահվան ստվերներու պես կդողդոջին եղնիկի աչքերուն մեջ, հույսը ծունկի կուգա և կաղոթե։

Տեսա՞ծ եք մենավոր և արտասվող լույսեր, որոնք ամայի հովիտի մը զմայլագին հեռավորությանը մեջ կսարսռան, և անհամբեր կսպասեն վերջալույսի թևերուն։

Ծովն է տրտում, ծովն է մռայլ։

Ահավասիկ աղոթքներու սպիտակ երամները, որ կուգան արշալույսներու խորերեն և կվազեն տրտմության սև մեհյան­ները։

Արևնե՜ր, բոլորն ալ տրտում։

Ահավասիկ համեստության թևավոր և սպիտակ դիցուհիներ,
որոնք կվազեն դողդոջ և երկյուղալից երկու անեզրություններու երկար եզերքներուն վրա. խավարը և լույսը։

Տրտում են անմեղությունները և վիրավորված չարության և ցոփության դաշույններեն։ Կաթիլ մ՝ արյուն կիյնա անոնց վերքերեն Թեմիսի աչքերուն մեջ, և անոնց չքերեն ճողոպրած ճառագայթ մը կմխվի խավարին կուրծքը և երկու մասի կբաժնե։

Խավարն ալ վիրավոր է, զարնված լույս են։

Ահարկու է խավարին ողբը, որ կկոհակավորվի միջոցին մեջ։

1922 թ.
հեղինակ՝ Վահան Թոթովենց
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Արձակ

Сообщение Армине » 23 ноя 2008, 17:39

Թոթովենցի արձակ բանաստեղծություններից

Вложения


(57.93 кб) Просмотров: 695
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Արձակ

Сообщение Армине » 23 ноя 2008, 17:40

Խոստովանություն

Տերևները թափվեցին ծառերից, խոտերն ու ծաղիկները չորացան: Ահա թե ինչ արիր դու ինձ, երբ դադարեցիր ինձ նայել:
…Այլևս աշխարհում ոչ ձյուն կգա, ոչ էլ անձրև:Եվ նույնիսկ արև չի լինի:
Ահա թե ինչ արիր, երբ դադարեցիր ինձ դիմավորել:
Ծովը ծածկվեց ջրոսպով, և գետը ծանծաղեց:Ահա թե ինչ արիր դու, երբ դադարեցիր ինձ սիրել:
Իսկ մարդիկ իմ շուրջն այլ բան են տեսնում` աշնանային հաճելի ոսկեկանաչ աշխարհ:
Օ, այս աշխարհում միայն ես եմ թափառում այն ճամփաներում, որտեղ փոշիների մեջ մեռած արտույտներ են թափված:
Ահա թե ինչ արիր դու ինձ:



Քո աչքերում...

Սևորակ ու գարնանային գիշերվա երկնքի նման ցոլացող քո աչքերը: Ես ոչ մի տեղ այնքան հստակ չէի կարող ինձ տեսնել, ինչպես քո աչքերում, ոչ մի տեղ այնքան հաճելի չէր ինձ նայելը, ինչպես քո աչքերում:
Երբ շատ էի նայում աչքերիդ, դու փակում էիր աչքերդ ու հարցնում.
- Դու ինձ ես նայում, թե քեզ.
Ես չգիտեմ ինձ էի նայում, թե քեզ: Ախր շատ էր փոքր տարածությունը:
Հիմա դու աներևակալիորեն հեռու ես ինձանից ու ես չգիտեմ` որտեղ նայեմ ինձ և ինձ թվում է, թե ես կորցրել եմ իմ դեմքը...

Լեոնիդ Ենգիբարյան
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Արվեստ և գրականություն