ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Արձակ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Արձակ

Сообщение:#11  Сообщение Армине » 23 ноя 2008, 16:56

Текст:
Տասներկուսից տասնհինգ անց այդ ժողովը բացվեց:

«Ըհը՛, ըհը՛«,-երկու մատը շրթունքներին տանելով, չոր հազաց ընկ. Վառոդյանը. ասաց բացման խոսքը՝ կարճ ազդու: «Տիկիններ եւ պարոններ»,- սկսեց իր խոսքը ընկ. Վառոդյանը, թեկուզ, կարծեմ, ոչ մի տիկին չկար դահլիճում, եթե, իհարկե, չհաշվենք ծխականի վարժուհի օր. Սաթոյին, որին փոխաբերական մտքով միայն, թերեւս, կարելի էր «տիկին» անվանել, այն էլ եթե նման մի անքաղաքավարություն թույլատրելի լիներ նաիրյան ժողովներում: Ընկ. Վառոդյանը իր բացման խոսքում, մոտավորապես, ասաց, որ «մեծ օրեր» են եկել, նշանակալից օրեր ամեն մեկի համար, բոլոր ժողովուրդների համար եւ, մասնավորապես, նաիրյան ժողովրդի համար: Նա հայտնեց, որ պ. Համազասպը կզեկուցե այդ նշանակալից օրերի ամբողջ կարեւորության մասին եւ համոզված է, որ արգո հասարակությունը միանգամայն հասուն, աչալուրջ վերաբերմունք կցուցահանե դեպի դրված խնդիրները: «Խոսքը, զեկուցման համար, տրվում է պ. Համազասպին»,-ասաց ընկ. Վառոդյանը եւ նստեց: Եվ մինչ կմոտենար ամբիոնին պ. Համազասպը, մինչ կխմեր ջուրը -դահլիճում, Գեներալ Ալոշի առաջնորդությամբ, ներկաներն հազալ սկսեցին եւ կոկորդները մաքրել, կարծես իրենք պիտի, բոլորը մեկ, ատենախոսեին: Բայց շուտով տիրեց լիակատար լռություն, Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն, վերջապես, սկսեց...

Ես չեմ կարող, իհարկե, արագագրական ճշտությամբ վերարտադրել այստեղ Մազութի Համոյի այդ պատմական, այդ նշանավոր ճառը: Բայց ձեւականը, այսինքն՝ նրա շարժումների, ձայնի, առոգանության այլ նրբությանց նկարագրությունը մի կողմ թողնելով, որովհետեւ, սիրելի ընթերցող, դա վեր է իմ ուժերից,-ես կաշխատեմ պատմել, ամենայն ճշտությամբ, նրա այդ պատմական ճառի բովանդակությունը կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կորիզը,- եւ թող ներե ինձ Համո Համբարձումովիչի տառապյալ ստվերը, եթե ես, ինձնից անկախ պատճառներով, թույլ տամ թեկուզ ամենաաննշան, մազաչափ անճշտություններ:

«Խաչատուր Աբովյանը, «Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի» իր հայտնի վեպում պատմում է, թե ինչպես Լիդիացվոց Կրեսոս թագավորի համր լեզուն բացվում է մայրենի լեզվի հրաշալի հրաշքով»:-Այսպես մանվածապատ, այսպես բանաստեղծական սկսեց իր այդ նշանավոր ճառը Մազութի Համոն: Իմաստն այն է, պարզաբանեց նա հետո, որ հայրենազուրկ մարդու գոյությունը մի վերք է, մի յարա, իսկ մայրենի լեզուն -հրաշարար բալզամ: Դուք գիտեք, թե ինչպիսի՜ մեծ սիրով, ինչպիսի մեծ ոգեւորությամբ քնարերգել են բոլոր մեծ բանաստեղծները, ինչպես մեր Ալիշանը եւ Գամառ Քաթիպան,-շարունակեց հետո Մազութի Համոն,-իրենց հայրենի երկիրը, իրենց հայրենի աշխարհը -իրենց հայրենիքը: Ինչո՞ւ,- հարցը, շեշտակի, դրեց Մազութի Համոն,-որովհետեւ, ինչպես հայտնի է բոլորին եւ ինչպես համոզված է ինքը -այդ երկու գաղափարը, այդ երկու հասկացողություններն են -մայրենի լեզու եւ հայրենի երկիր- որ, հարմոնիկ կերպով շաղկապվելով իրար, ստեղծում են այն մեծ, այն, ամեն մի ժողովրդի զարգացման պսակը կազմող, հոյակապ շենքը, որ կոչվում է ազգություն: Հայրենի երկիր մայրենի լեզու. ահա՛ այն երկու հզորագույն ազդակները, որ շաղկապելով իրար, ամեն մի զարգացած ժողովրդից, ամեն մի ցաք ու ցրիվ ցեղից կազմում են անքակտելի մի միավոր,-կազմում են, ինչպես ասաց, կենդանի մի օրգանիզմ- մի ամբողջական ազգություն: Բայց հարց տանք, հարց տանք մեզ ամենից առաջ, թե ի՞նչ է կոնկրետ կերպով իրենից ներկայացնում ազգություն միավորը կազմող իր առաջադրած անդամներից առաջինը-հայրենի երկիրը: Եվ, իհարկե, ոչ ոքի համար նորություն չի լինի, եթե նա ասի, որ դա այն հողն է, որի վրա ապրել են տվյալ ժողովրդի նախորդները, այն հողն ու ջուրն են, որով սնվել են, դարերի ընթացքում կյանք են ստացել տվյալ ժողովրդի պապերը, պապերի պապերը, նրանց էլ պապերն ու պապերի պապերը: Ինքը նրա համար է այնքան անգամ կրկնում «պապերը«, որովհետեւ ցանկություն ունի արգո հասարակության առանձնակի ուշադրությունը հրավիրել այն, ավելի քան կարեւոր եւ տվյալ դեպքում հիմնական հանգամանքի վրա, որ «հայրենիք» գաղափարը կապված է ո՛չ միայն այն հողի, այն երկրամասի հետ, որի վրա ապրում է հիմա տվյալ ժողովուրդը. օ, ոչ, իհարկե ոչ, հարգելի հանդիսականներ: Այստեղ ինքը՝ Մազութի Համոն, հարկադրված է կիրառել ազգային հարցի շուրջը գոյություն ունեցող գիտական գրականության այն հիմնական տեսակետը, որ կոչվում է «պատմական տեսակետ»: Բանն այն է, այն է, հարգելի հանդիսականներ, որ հայրենիք կոչվածը մի օրում չի շինվում, մի օրում չի՛ կազմակերպվում, հայրենիքը կազմվում է դարերի ընթացքում եւ ժառանգություն է մնում դարերի ժառանգներին: Եթե օրինակով խոսելու լիներ, մի՞թե միայն սա՞, միթե միայն փոքրիկ այդ քաղա՞քն է իրենց հայրենիքը... Ծիծաղելի կլիներ, եթե այդպես մտածեին: Օ, նա գիտե, Մազութի Համոն համոզված է միանգամայն, որ ո՛չ ոք արգո հանդիսականներից այդպես չի մտածում: Բայց ինչո՛վ, ինչո՛վ պիտի հաստատեն իրենք, որ այսինչ կամ այնինչ երկրամասը, որի վրա ապրում են այսօր բոլորովին տարբեր, օտար ցեղեր- ինչի՞ հիման վրա կարելի է պնդել, որ այդ երկրամասը եւս կազմում է այսինչ ժողովրդի հայրենիքը, նրա օրինական սեփականությունը: Ոչ այլ ինչով, եթե ոչ կենդանի պատմությամբ, այսինքն՝ գոյություն ունեցող այն պատմական հետքերով, որ թողել է տվյալ ժողովուրդը տվյալ երկրամասերում. ահա՛ թե ինչ, ահա՛ թե որտեղ է հարցի կենտրոնը, հարգելի հանդիսականներ: Ուրեմն, պարզ ասած, հայրենիք գաղափարի հիմքն է կազմում տվյալ ժողովրդի կուլտուրան, կուլտուրական անցյալը- ահա ամենաէականը:-

«Ուրեմն, հիմնական այս տեսակետը պարզաբանելուց հետո, պարզ պիտի լինի ամեն մեկի համար, որ այսինչ ցեղը կամ ժողովուրդը, որ, դեպքերի բերումով դարեր շարունակ տիրել է տվյալ երկրամասին իր ապրած վայրում ոչ մի հետք, ոչ մի կուլտուրական արձան չթողնելուց բացի՝ քանդել է այդ միեւնույն տեղում ապրած ու վաստակած ժողովրդի հնագույն հետքերը,-պարզ է, հարգելի հանդիսականներ, որ նման մի ցեղ ո՛չ մի իրավունք չունի խոսելու իր այդ ժամանակավոր ապաստանի մասին, որպես «հայրենիքի»: Երկա՜ր-երկա՜ր խոսեց այս ուղղությամբ Մազութի Համոն, բերեց կոնկրետ օրինակներ, ինչպես «մենք եւ ոսոխը», ապա անցավ իր առաջադրած «երկու հիմնական հասկացողություններից» երկրորդին- մայրենի լեզվին: Ինչպես հոգին է՝ մարմնի մեջ, ինչպես հոգին է շնչավորում չոր մարմինը եւ կենդանի կապակցություն ստեղծում մարմնի բոլոր մասերի, բոլոր անդամների, բոլոր բջիջների մեջ -այնպես էլ լեզուն, մայրենի լեզուն, այն հոգին, այն, ավելի լավ է ասել՝ ցեմենտն է, որ միացնում է տվյալ ժողովրդին իր, դարերից ժառանգություն մնացած, հայրենիքում, կապում է այդ ժողովրդի անհատներին իրար, կերտում է նրանցից այն անքակտելի միավորը, որ կոչվում է «ազգություն»: Ահա՛ թե ի՛նչպես է լուծում լեզվի եւ հայրենիքի, այսինքն՝ մի խոսքով ասած՝ ազգության պրոբլեմը ժամանակակից գիտությունը, հարգելի հանդիսականներ: Ուրեմն, պարզ ասած, «հայրենիքը» տվյալ ազգության մարմինն է, իսկ «լեզուն»- հոգին: Ուրեմն, հարգելի հանդիսականներ, եթե մենք հարցը կոնկրետացնենք եւ կիրառել ուզենանք մեր հայրենի իրականությանը, պիտի ասենք.-ահա՛ մեր հոգին, ահա՛ մեր մարմինը: Վաղո՜ւց, վաղո՜ւց է արդեն, որ բաժանված է մեր հոգին մեր մարմնից, բայց, հարգելի հանդիսականներ, քանի դեռ կենդանի է հոգին- կենդանի է մարմինը: Ինչքան էլ «լեզուն» եւ «հայրենիքը» անքակտելի օղակներ կազմեն «ազգություն» կոչված կենդանի միավորի, բայց պատմության մեջ շատ անգամ պատահել են դեպքեր, երբ որեւէ ազգություն, դեպքերի դժբախտ բերումով զրկվելով մեկից, կառչել է մյուսին, այդպիսով հնարավորություն է ունեցել չձուլվել օտարներին, պահել իր ազգային դեմքը, ինչպես մենք, արգո հանդիսականներ, ինչպես նաիրցիներս: Եվ այսօր, բայց ավելի լավ է ասել՝ մինչ օրս, որովհետեւ նո՜ր, նո՜ր պայծառ հեռանկարներ են բացվում այսօրվանից մեր առաջ, հարգելի հանդիսականներ,-ի՞նչ, ի՞նչ էինք մենք մեզանից ներկայացնում, որպես ազգություն. ես կասեի՝ հոգի առանց մարմնի. հոգեւոր ազգություն: Որովհետեւ, այո, մայրենի լեզո՛ւն էր միայն, որ դեռ պահում էր մեզ, պաշտպանում էր ձուլման վտանգից - եւ նրա՛, նրա շնորհիվ էր միայն, որ մենք, ուրիշ շատ եւ շատ ազգերի, ինչպես, օրինակ, Ասորեստանի եւ Բաբելոնի նման կորստյան չմատնվեցինք... Ո՞րն էր, ո՞րն էր Նաիրին մինչ օրս, հարգելի հանդիսականներ. ո՞րն էր, այո,-կենդանի Նաիրին:-Նաիրին ե՛ս էի, հարգելի հանդիսականներ, Նաիրին դո՛ւք էիք եւ բոլոր նրանք, որոնք մեզ նման խոսում էին նաիրյան քաղցր լեզվով, որի մասին այնպիսի հրաշքներ է պատմում Խաչատուր Աբովյանը... Ես հիմա խոսում եմ,- հիշում եմ, ձայնը բարձրացնելով, մարգարեական հուզմամբ բացականչեց, ոգեւորված, Մազութի Համոն.-ես խոսում եմ հիմա Հոգեւո՛ր Նաիրիի մասին, հարգելի հանդիսականներ,- այս իմաստով ես կարող եմ ասել, որ Նաիրին այնտեղ է, որտեղ կա գոնե մի նաիրցի: Առաջին՝ մարմնավորի հայրենիքի իմաստով՝ Նաիրին այնտեղ է, որտեղ ապրել են մեր պապերը, մեր պապերի պապերը եւ նրանց էլ պապերի պապերը, հարգելի հանդիսականներ,-այնտեղ է, ասենք -Վանում, Բիթլիսում, Դիարբեքիրում. այնտեղ է -Կիլիկիայում, Դերսիմում, Գարահիսարում. իսկ երկրորդ՝ լեզվի, հոգեւորի իմաստով -Նաիրին, կրկնում եմ, այնտեղ է, որտեղ կա, որտեղ ապրում է այսօր գոնե մի նաիրցի: Իսկ որտե՞ղ, որտե՞ղ, ասացեք խնդրեմ, չկա, չի ապրում հիմա մեր եղբայր նաիրցին... Որտե՞ղ, աշխարհի ո՞ր, թեկուզ ամենահեռավոր անկյունում, չկա, ոտք չի դրել հայրենազուրկ նաիրցին...Տարել է, տարել է իր հալածված ստվերը, տարել է աշխարհից աշխարհ թափառական նաիրցին: Ելել է նա, նաիրցին -հինգ դար առաջ ելել է հայրենի աշխարհից ու թողել է հնամյա իր անունը աշխարհի բոլոր կողմերի վրա թափառական նաիրցին: Եվ այսօր ահա արդեն հնչում է ժամը, հարգելի հանդիսականներ. ժամանակ է արդեն, որ գա, ետ դառնա նորից հնամյա իր երկիրը աստանդական նաիրցին: Եվ արդեն -արդեն՝ աշխարհի հեռու, ամենախուլ անկյուններից պարզում է իր ձեռքը դեպի իր հայրենիքը, պարզում է դեպի հայրենի Նաիրին -աստանդական զավակը. մարմինը կորցրած ուրվականի նման՝ մարմնանալ է ուզում հազարամյա Նաիրին... Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս մարմնանա...«-Այստեղից էր ահա, որ անցավ Մազութի Համոն «ներկա մոմենտին»:

Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Արձակ

Сообщение:#12  Сообщение Армине » 23 ноя 2008, 16:57

Текст:
Պետք է, սակայն, նկատել, որ Մազութի Համոյի այդ պատմական բանախոսության առաջին, տեսական մասը բավականին քիչ, համարյա աննկատելի ուշադրության արժանացավ հանդիսականների կողմից: Հանդիսականները, ճիշտ է, չէին աղմկում, չէին էլ հազում կամ անհանգստանում տեղերում, այլ այնպես, կարծես թե չկային, կարծես թե, ինչ-որ մի անխուսափելի պարտականություն կատարած լինելու համար՝ ականջները դեմ էին տվել սատանի ջրաղացի. ոչ ջուր էր լցվում ականջները, ոչ մտքի հատիկ: Բանախոսության երկրորդ մասը, սակայն, բավականին հետաքրքրեց եւ նույնիսկ այն աստիճանի հուզեց հանդիսականներին, որ մինչեւ անգամ Կինտաուրի Սիմոնը -Կլուբի Մեյմունը, ձայն առավ եւ... համարյա թե խոսեց:

«Դուք գիտեք,-ասաց Մազութի Համոն՝ հարցի գործնականին անցնելով,-որ, երկրորդ շաբաթն է արդեն, ինչ պատերազմ է հայտարարված մեր դարավոր թշնամուն- ոսոխին: Մեր հաղթապանծ զորքերն արդեն մտել են թշնամու սահմանները,-մո՜տ է, մո՜տ է արդեն փառավոր այն օրը, երբ մեր փառավոր զորքերը Էրզրում կմտնեն: Ծանրության կենտրոնը հիմա նրանումն է, որ մենք, նաիրցիներս, հարկ եղած լրջությամբ գիտակցենք, հասկանանք լիովին այն խոշոր նշանակությունը, որ ունեն այդ անցքերը եւ կարող են ունենալ մեր հարցի համար: Բավական է գիտակցել այս հանգամանքը միայն, որպեսզի հասկանանք, որ չի կարելի այսօր, այո՛, չի կարելի ձեռքերը ծալած նստել. հարկավոր է ցույց տալ մեզ բոլորիս համար նվիրական գործին ամենայն աջակցություն, լիակատար աջակցություն: Թե՛ բարոյական եւ թե՛, մանավանդ, նյութական: Դուք գիտե՞ք,-ձայնը բարձրացնելով եւ խորին հուզմունքով բացականչեց հանկարծ Մազութի Համոն,-որ ես հայտնեմ պիտի հիմա մի ուրախալի, մի, բացառիկ նշանակություն ունեցող, խոշոր նորություն.-թագավոր կայսեր ստորագրությամբ գրություն է ստացվել փոխարքայի հասցեով, որով թույլատրվում է մեզ կամավորական բանակներ կազմակերպել -ուրիշ խոսքով ասած՝ մեր սեփական, այո՛-նաիրյան զորքն ունենալ՝ մեր հին հայրենիքի գրավված վայրերը պաշտպանելու համար...»:

Դեռ չէր վերջացրել իր այս նախադասությունը Մազութի Համոն, երբ, կարծեմ բժիշկ Սերգե Կասպարիչի նշանով, դահլիճում ծայր առավ մի կատաղի ծափահարություն: Հանդիսականներից շատերը, ինչպես Կինտաուրի Սիմոնը եւ վարսավիր Վասիլը, ոգեւորության այն աստիճանին հասան, որ սկսեցին ոտքերը գետնին խփել բացականչություններ անել: Բայց հնչեց նախագահի,-չոր, հատու,-հնչեց ընկ. Վառոդյանի զանգը նախագահական տեղից. դահլիճում տիրեց լռություն: Բաժակից ջուր խմեց, առիթից օգտվելով, Մազութի Համոն եւ շարունակեց.-«Սա նշանակում է, որ կայուն, իրական հողի վրա է դրվում այսօրվանից մեր հարցը- մեզ մնում է գրկաբաց առաջ գնալ ստեղծված հնարավորություններին՝ աճապարել կազմակերպված դիմավորել մեր տառապյալ հայրենիքի վերջնական ազատագրմանը»:-Այստեղ նորից, չնայած մի վայրկյան առաջ էր խմել -բաժակից ջուր խմեց Մազութի Համոն -«բայց դեռ ես չեմ հայտնել, հարգելի հանդիսականներ, ամենաէականը»,-ասաց Մազութի Համոն խորհրդավոր ձայնով. երեւում էր, որ ուզում էր հայտնել չափազանց կարեւոր, նշանակալից մի նորություն, բայց դժվարանում էր ձեւավորել: «Ես պիտի հայտնեմ ձեզ, հարգելի հանդիսականներ,-ասաց, շրթունքները սրբելով, նա վերջապես,-որ նույն այդ բարձրագույն գրությամբ-ամենահավաստի աղբյուրից մենք տեղեկություն ենք ստացել- բավականին, այո՛, բավականին որոշ խոստումներ են տրվում մեզ ապագայի նկատմամբ- եւ մենք ամենայն վճռականությամբ կարող ենք ասել, որ բացի ընդհանուր բարյացակամ վերաբերմունքից դեպի մեր «Հարցը»- մենք արդեն ունենք իրական, ապա ուրեմն պաշտոնական երաշխիքներ ամենաբարձր ինստանցիաներից գրավոր տրված...»:

Այստեղ նորի՛ց, նորից դղրդաց դահլիճը հախուռն ծափահարություններից, ապա անցնելով բանախոսության վերջաբանին, դեպի հասարակությունն եկավ, ամբիոնի մոտից հեռանալով, Մազութի Համոն եւ ասաց, մոտավորապես, հետեւյալը. «Մեծ, վճռական, պատմական օրեր ենք ապրում, հարգելի հանդիսականներ,- հարկավոր է, որ մենք, պարզ ու որոշ կերպով, ցուցահանենք մեր կազմակերպված վերաբերմունքը դեպի կատարվող անցքերը: Պետք է գիտենանք օգտվել առիթից -շեշտեց, խրատական շեշտով, Մազութի Համոն: Հարկավոր է գործով, այո՛, ոչ թե խոսքով, օգնության գալ այսօր հայրենիքի ազատագրման նվիրական գործին, պարզ ասած՝ պետք է ժողովըրդական ամենալայն խավերի սեփականություն դարձնենք կամավորության գաղափարը: Թող գրվի՛, ով որ կարող է, ով որ ընդունակ է զենք վերցնելու -թող գրվի՛ նա կամավոր,- այն ժամանակ գալիք սերունդների առաջ մենք, հպարտությամբ, այո՛, իրավունք կունենանք ասելու, որ արինք, ինչ որ պահանջվում էր մեզանից պատմական այս ծանր վայրկյանին,-կատարեցինք, այո, որդիական մեր պարտքը դեպի մեր թանկագին հայրենիքը, դեպի, ես հավատում եմ, այո, օ՜, ես չեմ կասկածում -վերածնվող Նաիրին...»:

Այսպես, մոտավորապես, վերջացրեց իր պատմական այդ բանախոսությունը Մազութի Համոն եւ հանդիսականների կողմից, ինչպես կարելի էր սպասել, արժանացավ բուռն, անսահման ծափահարությանց: Ո՞վ էր, ո՞վ էր, չգիտեմ, սկսողը, բայց, մի վայրկյան չանցած, ամբողջ դահլիճը, ոտքի ելնելով, երգում էր նաիրյան հիմնը. դահլիճը, մի մարդու նման, Սերգե Կասպարիչի ղեկավարությամբ, երգում էր «Մեր Հայրենիքը»:

Հետո սկսվեց մտքերի փոխանակությունը: Մտքերի փոխանակությունն սկսեց Սերգե Կասպարիչը, բժիշկը: Ապա խոսեցին՝ Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչը, պ. Աբոմարշը, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բոլորն էլ համամիտ էին պ. Համազասպին. բոլորն էլ ցանկություն էին հայտնում, ուժերը ներածին համեմատ, օգնության գալ «ընդհանուր գործին»: Ամեն ինչ լավ էր գնում մինչ այդ, ամեն ինչ գնում էր, ինչպես հալած յուղ, եւ արդեն պատրաստվում էր իր գործնական առաջարկը մտցնել ընկ. Վառոդյանը, երբ, հանկարծ, միանգամայն անսպասելի, աննախագուշակելի կերպով, պատահեց բավականին անախորժ, աներեւակայելի մի թյուրիմացություն: «Կարելի՞ է մի խոսք»,- հնչեց հանկարծ ներկաների 90, գուցե 99 տոկոսին անծանոթ մի ձայն դահլիճի ամենածայրից. բոլորը ետ նայեցին, իսկ Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը -առաջ. անտեղի էր այդ ձայնը եւ անսպասելի: Նայեց, ճարպոտ վիզը հազիվ ետ շրջելով -նայեց դեպի ձայնը եւ Արամ Անտոնիչը. նա միակն էր, գուցե, դահլիճում, որ ճանաչում էր այդ ձայնը: Ձայն խնդրող ձայնը Արամ Անտոնիչի «սանիկինն» էր- Կարո Դարայանինը: Գուշակեց Արամ Անտոնիչի սիրտը, որ լավ բան չի կարող պատահել, դեմքը հանկարծակիի եկավ -Արամ Անտոնիչի դեմքը անհամբերությունից ծռվեց: «Դուք... ինչի՞ մասին եք ուզում խոսել»,-հարցրեց, ոտքի կանգնելով, ընկ. Վառոդյանը:-«Ես մի հարց միայն կուզեի տալ պ. Աստվածատրյանին,-պատասխանեց Դարայանը.-կարելի՞է»:-Նայեց, հարցական հայացք գցեց Համո Համբարձումովիչի դեմքին ընկ. Վառոդյանը: Համո Համբարձումովիչի հայացքը անհասկանալի մնաց ընկ. Վառոդյանին: «Խնդրեմ»,-ասաց ընկ. Վառոդյանը, զանգը վերցնելով.-«Միայն թե կարճ»: Դահլիճը, անհամբերություն կտրած, սպասում էր Դարայանին: Կիսազարմացական, կիսահեգնական ժպիտը դեմքին՝ նայում էր Դարայանին Համո Համբարձումովիչը. «Ո՞վ է այս լուսնից ընկածը»,-ասում էր կարծես հեգնախառն հայացքը Մազութի Համոյի: «Ես մի հարց միայն կուզեի տված լինել պ. Աստվածատրյանին,- ասաց Դարայանը.-Չէ՞ր կարող արդյոք պ. Աստվածատրյանն ասել, թե ո՞վ է տեսել այն գրությունը, որի մեջ, իբր թե, «իրական խոստումներ կան տրված ամենաբարձր ինստանցիաներից» եւ, եթե այդպիսին, այսինքն՝ գրությունը կա՝ ինչպե՞ս են ձեւակերպված այդ խոստումները- բառացի...»:

Ինչպես քարը, այո՛, սարից գլորվելով ընկնելով գետը, առաջ է բերում շառաչուն ջրհուզում, ինչպես ֆուտբոլի գնդակը, խաղընկերներից մեկի անշնորհք հարվածից խաղի ամենատաք վայրկյանին պայթելով՝ առաջ է բերում ընդհանուր տհաճություն ընդհանուր ցասում -այդպես էլ Կարո Դարայանի անտեղի այդ հարցը, սրահի ընդհանուր, լարված ոգեւորության մթնոլորտում պայթելով՝ առաջ բերեց -բարկություն ու հեգնա՞նք ասեմ, չգիտեմ, թե՞-հեգնանք ու բարկություն: Սերգե Կասպարիչը եւ Օսեփ Նարիմանովը վեր թռան տեղերից, զարմանքը դեմքերին՝ հասարակությանը նայեցին Սերգե Կասպարիչը եւ Օսեփ Նարիմանովը: «Ո՞վ է այդ երեխան, որ նման մի տհաս, երեխայական հարց կարող է տալ նման մի ժողովում»,-ահա այս էր գրված բժիշկ Սերգե Կասպարիչի եւ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովի հայացքներում: Նրանց հետեւելով՝ նույնպես ոտքի կանգնեցին Գեներալ Ալոշը, պ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը եւ Արամ Անտոնիչը. վերջինիս դեմքը մի այնպիսի արտահայտություն էր ստացել, կարծես ասելիս լիներ.-«Ներեցեք անարժանիս՝ ե՛ս եմ մեղավորը...»: Մեկը, Համո Համբարձումովիչը կարծեմ, հեգնական ծիծաղեց. ամբողջ դահլիճը, մի մարդու, այո, մի բերանի նման՝ հեգնախառն փռթկաց: «Ծը՜նգ, ծը՜նգ, ծը՜նգ»,-հնչեց նախագահի զանգը, մեղմ ու զիջող.-«ծիծաղեցեք, բայց- լռել է՛լ է հարկավոր»,-ասում էր այդ զանգը կարծես ընկ. Վառոդյանի ձեռքում: «Լռեցե՛ք, պարոննե՛ր»,-բացականչեց ընկ. Վառոդյանը, մի քայլ առաջ գալով,- եւ, ինքն էլ, կարծես չկարողանալով զսպել ծիծաղը՝ փռթկաց:- «Լռությո՜ւն, լռությո՜ւն»,- օգնության եկավ նրան, արդեն բոլորովին լրջացած Մազութի Համոն. «Նստեցեք, պարոններ»,-ու ցույց տվեց ձեռքով, թե ինչպես հարկավոր է նստել, Համո Համբարձումովիչը: Բոլորը, աղմուկով ու հռհռոցով, վերջապես նստեցին: Ապա առաջ եկավ, ծանր ու լրջադեմ, Մազութի Համոն -տվեց արժանի պատասխանը.-«Ես պիտի ասեմ հարցասեր երիտասարդին, որ նման հարցեր կարող են տալ միայն- թող ներե ինձ հարցասեր պարոնը- դպրոցական աշակերտները...»: Եվ դահլիճը թնդաց, որոտաց ծափահարությունից: «Թույլ տվեք,-ինչքան որ ձայն ուներ, բղավեց, շփոթված, Կարո Դարայանը.- չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք, մարդկանց խաբել...»: Եվ այստեղ էր ահա, որ, ինչպես ներքեւում ասացինք, ձայն առավ -երեւակայո՞ւմ եք -Կլուբի Մեյմունը,-այսինքն՝ վեր թռչելով տեղից, ձայն տվեց ինքն իրեն Կլուբի Մեյմունը եւ- «Դո՛ւրս արեք էդ իշու հայվանին»,-բացականչեց, հոգու խորին վրդովմունքով, կոշկակարը ու առաջ պրծավ, ուզեց նետվել դեպի Դարայանը, բայց... վարսավիր Վասիլը, օգտվելով հանգամանքից, իբր թե պատահմամբ, դեմ տվեց ոտքը Կլուբի Մեյմունին. Կլուբի Մեյմունը, գերանի նման, տարածվեց հատակին: Տիրեց ընդհանուր իրարանցում, աղմուկ ու հռհռոց: Հետո ինչ պատահեց -հետաքրքիր չէ, ընթերցո՛ղ, որովհետեւ, այո, պատահեց անխուսափելին. Օսեփ Նարիմանովի առաջարկով քվեարկության դրվեց, դահլիճը բավականին հանդարտվելուց հետո, օրինական առաջարկը Կլուբի Մեյմունի. Համո Համբարձումովիչը երկու հակիրճ խոսքով խայտառակության սյանը գամեց, Դարայանին հասարակության միաձայն որոշումով դահլիճից հեռացնելուց հետո, Դարայանի նման «տխմար երիտասարդներին». ընկ. Վառոդյանը հայտնեց ի լուր հանրության, որ մոտ օրերում եկեղեցու մոմավաճառքի խանութում կսկսվի կամավորների ցուցակագրություն. հետո ժողովը փակված հայտարարվեց, հասարակությունը ցրվեց: Բայց ոչ. մոռացա մի հանգամանք եւս: Ժողովը փակված հայտարարվելուց առաջ Մազութի Համոն, չնայած որ այդ մասին արդեն քաղաքում փակցված կային հայտարարություններ -Մազութի Համոն, չնայած այդ հանգամանքին, հարկ համարեց իր կողմից եւս հիշեցնել հարգելի հանդիսականներին, որ երեկոյան ժամը 9-ին, այդ միեւնույն դահլիճում, մայրաքաղաքից հյուր եկած հայտնի զինվորական, գեներալ-պրոֆեսոր Այսինչ-Այսինչը կարդալու է դասախոսություն «Նաիրյան հարցի ապագայի» մասին. խնդրում է ներկա լինել եւ հարգել նրա, հատկապես այդ նպատակով մեր քաղաքը եկած այդ օտարազգի բարեկամի, այդ գեներալ-գիտնականի բարյացակամ վերաբերմունքը դեպի Նաիրյան դատը:

Ժամը չորսը կլիներ, երբ ժողովը վերջացավ:

Պ. Մարուքեն եւԿարո Դարայանը. լա՛վ գտել էին իրար այդ «էշի գլուխները«, ինչպես կնքել էր նրանց Արամ Անտոնիչը -դպրոցի տեսուչը: «Մի մատ յուղ» էին դարձել վերջին օրերում նաիրյան այդ քաղաքում այդ երկու պարոնները: «Խուփը գլորվել -գտել էր պուտուկը»,- ասում էր նրանց մասին տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բայց պ. Մարուքեն, այսպես թե այնպես, էլի «իրենց շունն» էր -վերջին հորջորջումը պատկանում էր իրան՝ վարսավիր Վասիլին,- իսկ ո՞վ էր այդ նոր «կապից կտրածը», այդ, ինչպես ասում էր նրա մասին Արամ Անտոնիչը -«Մոսկովներում փչացած անասունը»: Ո՞վ էր, այո՛, այդ հիմար պարոնը, որին հասակավոր քաղաքացիներն էին միայն հիշում փողոցներում վեգ խաղալիս եւ որը վերադարձել էր ահա իր հայրենի քաղաքը, որպես օտարական, որպես անառակ որդի: Ո՞վ էր նա, ինչո՞վ էր զբաղվում, ո՞ւմ հացին էր յուղ քսում -ահա հարցեր, որոնցով հետաքրքրվում էին գեներալ Ալոշից սկսած մինչ վարսավիր Վասիլը: Վարժապե՞տ էր նա, բժի՞շկ, ինժենե՞ր. չէ.-աբլակա՞տ էր, չարչի, «լամպի շուշա՞»-ո՞վ իմանար: Ահա բնական հարցեր, որ, մանավանդ վերջին հետաքրքիր թյուրիմացությունից հետո, տալիս էին իրենց հետաքրքիր քաղաքացիները: Հարցեր, սակայն, որ մնում էին մութ, մնում էին անպատասխան: Մնում էին անպատասխան այն հասարակ իմաստով, որ հազար ու մի պատասխան էին գտնում զանազան ուղեղներում՝ նայած տվյալ ուղեղի ցանկությանն ու խառնվածքին: Օրինակ, վարսավիր Վասիլի ուղեղում այն կարծիքն էր նստել, որ Կարո Դարայանը ոչ այլ ինչ է, եթե ոչ -«քամի թռցնող», իսկ թե ինչ է նշանակում «քամի թռցնել»,-հարկավոր էր իրենից իմանալ: Այնինչ Հաջի Օնիկ Էֆենդի Մանուկոֆը տրամադիր էր հակառակը կարծելու.-ո՛չ թե «քամի թռցնող» է Կարո Դարայանը, ասում էր նա, այլ «քամի ուտող», կամ, բառացի՝ «քամի կուլ տվող», իսկ թե ի՞նչ քամիներ էր ուտում կամ կուլ տալիս Կարո Դարայանը -այդ էլ հարկավոր էր Հաջուց հարցնել: Եվ եթե հարցնող լիներ -նա՝ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, այդ պատկառելի նաիրցին, շատ պատկերավոր կերպով կբացատրեր, թե ի՞նչ է հասկանում ինքը «քամի» ասելով: «Ատ քամիները ստամոքսի մեջ կշինվին, Ռուսիո անուշահոտություն կըսեն ատոնց էրզրումցիք...»,-կասեր, քահ-քահ ծիծաղելով, հայտնի անգլիագետը: Բայց հարցը, իհարկե, հիմնովին փոխվում եւ միանգամայն «իրական« հողի վրա էր դրվում, երբ վարսավիր Վասիլի եւ Հաջի Օնիկ էֆենդու շնական ուղեղներից տեղափոխվում էր Գեներալ Ալոշի, Մազութի Համոյի, բժշկի, Օսեփ Նարիմանովի կամ ընկ. Վառոդյանի «գործնական» ուղեղները: Այս հարցը միանգամայն տարբեր բնույթ էր ստանում վերջիններիս ուղեղներում: Ամենից առաջ շատ բան ուներ ասելու Արամ Անտոնիչի, դպրոցի տեսչի ուղեղը այն պարզ պատճառով, որ նա՝ Արամ Անտոնիչը, նախ՝ հարազատ «քեռին» էր Կարո Դարայանի, ապա՝ նա, Արամ Անտոնիչը միայն գիտեր, տեղեկություններ ուներ ստացած, թե ինչո՞վ էր զբաղվում իր «եգանը», այսինքն՝ մորեղբորորդին, Մոսկվայում ու Բաքվում: Այո՝ նախ Արամ Անտոնիչը եւ ապա Մազութի Համոն: Գրել էր, ամենից առաջ Արամ Անտոնիչին էր գրել իր անարժան սանիկի «տխմար արարքների» մասին Արամ Անտոնիչի հարազատ եղբայրը -Գարասիմ Անտոնիչը, որ գլխավոր հաշվապահի պաշտոն էր վարում «Լույս» նավթարդյունաբերական ընկերության կենտրոնական վարչության՝ Բաքվի գրասենյակում: Նա, քամի կուլ տվող այդ հաստագլուխ էշը -երեւակայո՞ւմ եք -թյուրք բանվորներին է գրգռելիս եղել նավթարդյունաբերական նաիրյան այդ ընկերության դեմ.-ահա թե ինչով է զբաղվելիս եղել այդ «անբան անասունը» մինչ այդ քաղաքը գալը, սիրելի ընթերցող: Եվ այն էլ, ի նկատի ունեցեք, մի ընկերության, որի կենտրոնական վարչության նախագահն էր այն մյուս, իսկական «Ընկերության»- Կենտրոնաուղեղասարդի կենտրոնական թելերից մեկը՝ Հայտնի Անունը: Ահա՛ թե ինչպիսի՜ տխուր տեղեկություններ էր ստացել իր «Հոգեժառանգի», իր անարժան «սանիկի» մասին, դժբախտաբար երկու ամիս միայն առաջ, Արամ Անտոնիչը, այն էլ այնպիսի մի անձնավորությունից, որին չէր կարող, իրավունք չուներ չհավատալ: Ստացել էր այդ շշմեցուցիչ տեղեկություններն իր հոգեզավակի մասին Արամ Անտոնիչը եւ որոշել էր ոչ ոքի չհայտնել, բայց մեծ եղավ նրա զարմանքը, երբ, այդ տխուր նամակն ստանալուց երկու օր հետո, երեւաց նրա գրասենյակում Մազութի Համոն եւ, մի-երկու սովորական հարցուփորձից հետո,-«Բավականին հետաքրքիր նորություններ ենք լսում «եգան»-իդ մասին, Արամ Անտոնիչ»-գցեց, իր շեղ, հեգնական հայացքի նման, ամոթահար ակնարկը Արամ Անտոնիչի դեմքին Մազութի Համոն: Արամ Անտոնիչի դեմքը, գաջած պատի նման, սպիտակեց: Եվ գրեց, այդ նույն երեկո, Մազութի Համոյի հեռանալուց հետո գրեց իր վերջին նամակը, առանց ստորագրության, Արամ Անտոնիչը, նախատեց, անարգանքի սյանը գամեց իր այդ վերջին նամակում Կարո Դարայանին Արամ Անտոնիչը: Եվ պատվիրեց, խստիվ պատվիրեց այդ վերջին նամակում, որ չլինի՛ թե երբեւիցե հիշե իր քեռուն այդ փուչ դավաճանը. չլինի թե երբեւիցե իր աչքին երեւա: Եվ ահա -արդեն լռել էր, արդեն, մոռացած, էլ չէր խոսում անհաճո այդ նյութի մասին Արամ Անտոնիչին հանդիպելիս Համո Համբարձումովիչը, երբ, ինչպես գիտեք, անամոթաբար բուսնեց, երեւաց հանկարծ իր հայրենի քաղաքում Կարո Դարայանը... բայց այս մասին մենք, բավականին մանրամասն, արդեն պատմել ենք վերեւում, պ. Մարուքեի հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն անպատվաբեր դեպքը նկարագրելիս: Բայց հիմա, երբ տենդոտ գործունեություն էր սկսել, հանձինս Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի, Տեղական Կոմիտեն -ի՞նչ, ի՞նչ մխիթարանք կարող էին պատճառել այդ թշվառ սանիկի, մեղմ ասած՝ տղայական արարքները Արամ Անտոնիչին՝ նրա քեռուն, «հոգեհորը»: Նա՝ Կարո Դարայանը, հասկանո՞ւմ եք՝ համարձակվում էր ինչ-որ փայտիկներ խրել «Ընկերության» անիվը,- այդ ողորմելի ճիճուն, այդ «Կարո Փարայանը»: Դարայանի անվան սկզբնատառը այդպիսի մի երկմիտ կերպարանափոխության ենթարկողը նույն անձնավորությունն էր էլի, նույն ընկ. Վառոդյանը, որ առանձին մի շնորհք, մի փոքրիկ թուլություն ուներ դեպի նման, այո, «երկմիտ» հանաքները. նա չէ՞ր, նա չէ՞ր միթե, որ «Գ»-ի էր վերածել պ. Մարուքեի պատմական ազգանվան սկզբնատառը՝ «Գրաստամատի» փոխելով արքայական «Դրաստամատը». նա՛, նա՛ էր էլի, ինչպես առիթ ունեցանք վերեւում հիշելու -գավառացի չնչին վարժապետից արդեն «անձնավորություն» դարձած այդ ընկ. Վառոդյանը...

Երեկոյան դեռեւս ութ կեսին լիքն էր, ծայրեիծայր լիքն էր արդեն ամառային ակումբի դահլիճն այդ երեկո:

Առաջին շարքի նստարանները բռնված էին արդեն քաղաքի վերին, այո՝ ամենավերին խավերով: Այդպիսի հասարակություն շատ սակավ էր հավաքվում, տարենը մի-երկու անգամ հազիվ էր հավաքվում քաղաքի ակումբներում: Բայց, ասենք, քաղաքի ակումբներում (նաիրյան այդ քաղաքը բացի ամառային ակումբից ուներ եւ ձմեռայինը)-երբեք էլ չէր հավաքվում նման հասարակություն. նման հասարակություն, լինում էր, որ տարին մի անգամ, այն էլ Մազութի Համոյի բնակարանում, հավաքվում էր, այո, նրա անզուգական դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի ծննդյան օրը, երբ ներկա էր լինում ինքը՝ գավառապետը, համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», ընտրովի հասարակությունը: Այդ օրերին, իհարկե, տեղ չունեին նրա, Մազութի Համոյի, ընտանեկան սեղանի շուրջը Կինտաուրի Սիմոնը վարսավիր Վասիլը, որոնք ներկա էին հիմա ակումբի դահլիճում. ընկ. Վառոդյանն անգամ չէր համարձակվի գլուխը ներս խոթելու Համո Համբարձումովիչի բնակարանն այդ բացառիկ օրերին, թեկուզ հետագայում, նկարագրածս դեպքերից հետո, ընկ. Վառոդյանը եւս սկսել էր տեղ ունենալ Մազութի Համոյի սեղանի շուրջն այդ բացառիկ օրերին նույնիսկ, երեւակայո՞ւմ եք՝ ասում են, բժիշկ Սերգե Կասպարիչից, երեւի, օրինակ վերցնելով, սովորել էր համբուրել Սեւաչյա Պրիմադոննայի ձեռքը վերջինիս շնորհավորելիս.-չափից, այո, չափից արդեն անցնել էր սկսել այդ «սատկած վարժապետը» վերջին ժամանակներում...

Երեկոյան, ինչպես ասացինք, ինը չկար, երբ արդեն նստած էին, առաջին շարքում նստած էին արդեն -Գեներալ Ալոշը, քաղաքի պարետը՝ բարձրահասակ մի սպա, որ վերջին ժամանակներս մի առանձին ուշադրության էր սկսել արժանանալ Համո Համբարձունովիչի դստեր -Սեւաչյա Պրիմադոննայի կողմից,-բժիշկը, Արամ Անտոնիչը՝ իրա կնոջ -Շիկահեր դդումի կողքին, Օսեփ Նարիմանովը, Հինգհարկանի Շենքի համարյա թե բոլոր աչքի ընկնող պաշտոնյաները -ո՞րը թվեմ: Սպասում էին Գավառապետին եւ կնոջը, որոնց բերելու համար, անձամբ Սեւաչյա Պրիմադոննայի ուղեկցությամբ, գնացել էր ինքը՝ Մազութի Համոն: Այդտեղ էր նաեւԱնգինա Բարսեղովնան՝ Համո Համբարձումովիչի հարգելի ամուսինը, որին զբաղեցնում էր, Մազութի Համոյի բացակայության պատճառով, պարետը՝ բարձրահասակ սպան. անտարբեր չէր, այո, ասում էին չար լեզուները, վերջին ժամանակներում դեպի այդ բարձրահասակ երիտասարդը Անգինա Բարսեղովնան, որը, իր հերթին, հատուկ ուշադրության էր սկսել արժանանալ, չնայած իր պատկառելի տարիքին, սպայի կողմից: «Ձվածեղի սիրուն՝ թավի պոչը կլիզե»- ահա վարսավիր Վասիլի չարամիտ կարծիքն այդ նուրբ հանգամանքի մասին. չա՛ր, չա՛ր, օձի լեզու ուներ այդ «ուշաղբազ պերպերը»-ինչպես բնորոշում էր նրան՝ վարսավիր Վասիլին, Ղահվեճի Սեթոն:

Ո՞վ, ո՞վ, ասես, որ չէր եկել Գեներալ- պրոֆեսորին լսելու ցանկությամբ այդ երեկո. նույնիսկ Բարսեղ Աբգարիչը՝ թվաբանության ուսուցիչը, որ թոքերի պատճառով, բավականին «ծույլ» էր հասարակության մեջ երեւալու խնդրում -նա՛ եւս, նրա կինը՝ «Ճուտը», կնոջ ընկերուհին՝ Վառյա հոգյակը -բոլորը կային, բոլորն էլ, անխտիր, վերին խավից: Նրանց մեջ էին, խառնված նրանց՝ նստել էին դահլիճի միջին կարգերում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը. պ. Աբոմարշը, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը,-եւ նույնիսկ, թեկուզ արդեն մուտքին բավականին մոտիկ, բայց եւ այնպես այս բարձր հասարակությունից ոչ այնքան էլ հեռու - բազմել էին... ծխականի վարժապետ - վարժուհիները. - Բյուզանդ Վարդերեսյանը՝ հայերենի դասատուն, որ աշակերտել էր Մանուկ Աբեղյանին եւ պարծենում էր դրանով, - օր. Վարդուհի Զատիկյանը, որ չէր կարող «տանել» օր. Նվարդին, - նո՛ւյն այդ օր. Նվարդ Լուսպարոնյանը՝ «մազը կտրածը» - պ. Աշոտի կողքին, այն ճեմարանավարտ պ. Աշոտի, որ արդեն սկսել էր դեպքերի բերումից ավելի եւս ոգեւորվելով, «Նաիրյան լեզվի պրոպագանդը ռուսախոս երիտասարդների շրջանում» եւ արդեն իսկ ուներ, մանավանդ վերջերս, բավականին հաջողություն: Սրանց հետ խառն եւ սրանցից հետո-դահլիճը ծայրեիծայր լցրած տեղավորվել էին արդեն այլեւայլ հասարակ քաղաքացիներ, ինչպես մանր խանութպաններից շատերը՝ Կարապետյանը, Հովհաննիսյանը, Պողոսյանը, Պողոսյան երկրորդը, Կարապետյան երրորդը, - ուսանողներ, աշակերտներ, ճեմարանցիներ (վերջիններս ուսանողների եւ աշակերտների մեջտեղ գտնվող մի ուրույն կատեգորիա էին կազմում նաիրյան այդ քաղաքում, - ինչպես, երեւի, բոլոր քաղաքներում,- եւ հատուկ ատելության էին ենթակա ռուսական դպրոցների սաների կողմից, դեպի որոնք իրենք եւս առիթ չէին կորցնում իրենց ծայրահեղ զզվանքը հայտնելու)-մի խոսքով՝ մարդ չկար, որ այնտեղ չլիներ. պակասում էին, թերեւս, Մեռելի Ենոքը եւ Քոռ Արութը միայն, բայց նրանք էլ, դե, երեւի դեռ զբաղված էին իրենց եռանդուն առեւտրով -վակզալի մեյդանում:

Ժամը իննից հինգ րոպե պակաս դահլիճը, որպես ծփուն մի արտ, ծփաց ու օրորվեց, բոլորը շուռ տվեցին գլուխները դեպի մուտքը. արդեն մտնում էին, զուգված ու շողշողուն, գավառապետը, նրա կինը՝ Ագրիպպինա Վլադիսլավովնան, Սեւաչյա Պրիմադոննան եւ Մազութի Համոն... Մինչեւ նշանակված տեղերն ուղեկցեց նրանց, հասարակության հիասարսուռ հայացքների ներքո, Մազութի Համոն եւ դուրս եկավ նորից դահլիճից, չգիտեմ ինչու, նորից անհետացավ...

Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Արձակ

Сообщение:#13  Сообщение Армине » 23 ноя 2008, 16:57

Текст:
Ժամը ճիշտ իննին վարագույրը բացվեց: Բեմը դատարկ էր՝ ոչ ոք չկար: Նույն թղթախաղի սեղանը, բայց այս անգամ արդեն կարմիր մահուդով ծածկած, դրված էր բեմի մեջտեղում. մոտը երկու աթոռ. իսկ բեմի աջ կողմը -նույն ամբիոնանման հարմարությունն էր, որի կողքին կանգնած բանախոսում էր, չորս ժամ առաջ, Մազութի Համոն: Եվ ահա, վարագույրը բացվելուց անմիջապես հետո, ձախ կողմից երեւացին՝ Մազութի Համոն - Գեներալ - պրոֆեսորի թեւը բռնած... «Ահ», հառաչեց դահլիճը հիացքից ու ահից. ծափահարությո՞ւն էր, չգիտեմ, թե բերդը պայթեց... Չտեսնված, այո, աներեւակայելի օվացիա էր, որին արժանացան Գեներալ - պրոֆեսորը եւ Մազութի Համոն: Եվ ահա-թռավ, Գեներալ - պրոֆեսորի ոտքերի մոտ ընկավ թարմ ծաղիկների փարթամ մի փունջ. Սեւաչյա Պրիմադոննան էր, որ դեպի պրոֆեսորը նետեց ծաղիկների այդ փունջը իր նազելի ձեռքով. վերցրեց, վերցրեց դստեր գցած փունջը Մազութի Համոն եւ, խոնարհ գլուխ տալով, մատուցեց թանկագին հյուրին:-Այսպիսի՛ ահա չտեսնված մի փառքի արժանացավ Գեներալ - պրոֆեսորը դեռ բանախոսությունը չսկսած: Եվ դղրդում էր դահլիճը հախուռն ծափահարությունից, որին, գլխի «տազը» սոխափայլ պսպղացնելով, պատասխանում էր Գեներալ - պրոֆեսորը խորապես հուզված: Գեներալ - պրոֆեսորին երկու հակիրճ խոսքերով հասարակությանը ներկայացնելուց հետո -մոտեցավ, նստեց նախագահական աթոռին Մազութի Համոն՝ ձեռքը զանգին աչքը, ծուռ, դեպի նստարանների շարքը հառած, դեպի Անգինա Բարսեղովնայի լիքը թեւը, որ հպվել էր, երկնային մի անմեղությամբ, բարձրահասակ սպայի մահուդե թեւին: «Ծընգ-ծընգ-ծընգ», - հնչեց Մազութի Համոյի -նախագահի զանգը. ծափահարությունը դադարեց. դահլիճը պապանձվեց՝ ուշադրություն կտրեց: Բայց հենց այդ վայրկյանին պատահեց մի փոքրիկ թյուրիմացություն, որի վրա թեկուզ ուշադրություն չկարողացան դարձնել առաջին կարգերը, բայց դռան մոտ նստածները նկատեցին եւ հաջորդ օրը քաղաքում ամենայն մանրամասնությամբ պատմում էին իրար: Դեպքը կամ թյուրիմացությունը ոչինչ, առանձնապես, չէր ներկայացնում իրենից. նրա կատարման ընթացքում, առանց այն նկատելու, սկսել էր արդեն Գեներալ - պրոֆեսորը իր հետաքրքիր բանախոսությունը, բայց եւ այնպես թեր եւ դեմ զրույցներին բավականին նյութ տվեց այդ «դեպքը» հետագայում, նույնիսկ գրված գտան հետագայում, Հինգհարկանի Շենքի «մութ սենյակում», ընկ. Վառոդյանի պատվի հետ ինչ-որ առնչություն ունեցող հետաքրքիր գրություններ՝ այդ «դեպքին» վերաբերյալ... բայց այդ մասին հետո: Բանն այն է, որ վարագույրը բացվելուց անմիջապես հետո, երբ դահլիճը թնդում էր ծափահարությունից, դահլիճի դուռը, որ փակվել էր արդեն, բացվեց եւ մտան, կամացուկ, այնպես որ դռան մոտ նստածներից մի երկուսը միայն նկատեցին նրանց -Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն: Ոչինչ չկար տարօրինակ, ոչ ոք էլ, ինչպես ասացինք, համարյա թե ուշադրություն չդարձրեց այդ սովորական հանգամանքի վրա. բայց նրանց մտնելուց անմիջապես հետո, նույնպես համարյա թե աննկատելի, ներս մտավ նրանց հետեւից անծանոթ մի անձնավորություն եւ առաջարկեց նրանց, այդ անծանոթ անձնավորությունն առաջարկեց պ. Մարուքեին եւ Կարո Դարայանին «մի վայրկյանով հետեւել իրեն՝ դուրս գալ դահլիճից»: Թե ի՞նչ էր պատճառը, որ առանց բողոքելու հետեւեցին նրան. թե ինչո՞ւ նույնիսկ չբողոքեցին նրանք, Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն -դժվար է ասել, բայց փաստը մնում է փաստ, որ դահլիճից դուրս գալուց հետո եւս այնպես պատահեց, որ, առաջ ընկած, քայլեց դեպի քաղաք անծանոթ անձնավորությունը եւ,-մինչ արդեն, ոգեւորված, նաիրյան հնագույն պատմության հնագույն դրվագներն էր վեր հանում ակումբի դահլիճում Գեներալ - պրոֆեսորը,-թոկով կապածների նման այդ նույն վայրկյանին հետեւում էին անծանոթ անձնավորությանը, հլու գնում էին նրա հետեւից Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն: Գնում էին -այո՛, այդ նրանք հասկացել էին արդեն -անծանոթ անձնավորության հետեւից «Մութ Տեղն» էին գնում Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն...

Ընկ. Վառոդյանը գտնվում էր այդ պահուն Համո Համբարձումովիչի բնակարանում: Նրա վրա պարտականություն էր դրված պատրաստություն տեսնել «բանկետի» համար. դասախոսությունից հետո ընթրիքի պիտի հրավիրվեր Գեներալ - պրոֆեսորը Մազութի Համոյի բնակարանում: Եվ ահա, իր պարտականությունները լիովին իմացող հեղափոխականի նման -տենդոտ, պատրաստություններ էր տեսնում, միանգամայն գիտակցելով գործի մեծագույն նշանակությունը նաիրյան ցեղի ապագայի համար՝ Մազութի Համոյի պալատ-բնակարանում ընկ. Վառոդյանը:

Հենց այդ ապագայի մասին, նաիրյան ցեղի պայծառ ապագայի մասին էր խոսում այդ նույն վայրկյանին ակումբի դահլիճում Գեներալ - պրոֆեսորը: Թափվում էին, այո, հեղեղանման հոսում էին վարդագույն խոստումները դեպի երջանկացած սրտերը հանդիսականների.- Գեներալ - պրոֆեսորի սոխանման գանգից, ուղեղից ելնելով՝ բացվում էր, պայծառ ու լուսավոր, նաիրյան ապագան: Եվ այդ պայծառ ապագայի հոսող ջերմությունից հալչում էր սիրտը Անգինա Բարսեղովնայի.-նաիրյան պայծառ ապագան, էլեկտրական բորբ հոսանքի նման լցվելով սիրտը Անգինա Բարսեղովնայի, անցնում էր այնտեղից դեպի մահուդե թեւը քաղաքի պարետի: Ու նույն այդ լուսավոր, նույն այդ նաիրյան պայծառ ապագայի փայլից բոցկլտուն, նայում էին, հրացայտ, նայում էին, այո, գալիք օրերի հույսերով շողշողուն -նախագահական աթոռի բարձունքից նայում էին Անգինա Բարսեղովնայի եւ բարձրահասակ սպայի մեղմ հպված թեւերին մեծախոհ աչքերը Մազութի Համոյի:

Վաղո՜ւց, վաղո՜ւց արդեն առավոտյան սովորական ժամերին, ինչպես այդ անում էր նա առաջ -վարսավիր Վասիլի վարսավիրանոցը ոտք չէր դնում այլեւս պ. Մարուքեն. դպրոց մտնելուց զրկվելով՝ զրկվել էր նաեւ վարսավիրանոց մտնելու սովորությունից պ. Դրաստամատյանը: Կարո Դարայանի Մոսկվայից բերած բավականին «բութ» ածելին քերում էր արդեն պ. Մարուքեի այտերն ու կզակը եւ հարկավոր է ասել, որ պ. Մարուքեն վաղուց արդեն չէր վայելում այն խոնարհ հարգանքը, որպիսին տածում էր վարսավիր Վասիլը դեպի նա առաջ: Այնպես որ, թող ամենեւին զարմանալի չթվա, որ այդ առավոտ, երբ, մոտավորապես ժամը 11-ին, դուրս եկան Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն «Դառնության կենտրոնից» եւ, տուն վերադառնալով, անցնում էին արդեն վարսավիրանոցի մոտից -«Անուշնե՛ր»,- հեգնախառն ասաց վարսավիր Վասիլը պ. Մարուքեին - եւ դա ծա՛ղր էր, ծա՛ղր էր, չարախինդ ակնարկ էր պ. Մարուքեի հասցեին: Եվ պ. Մարուքեն, իհարկե, հասկացավ վարսավիր Վասիլի այդ հեգնանքը. պ. Մարուքեն հասկացավ, բայց լռեց:

Դառնության, այո՛, դառնության ու անակնկալի մի առավոտ էր այդ առավոտը պ. Մարուքեի եւ, մասամբ էլ, իհարկե, Կարո Դարայանի համար: Դեռ չէին անցել նրանք վարսավիր Վասիլի վարսավիրանոցից, երբ դեմից բուսնեց, ուրիշ մի աշխարքից անսպասելի ընկած հրաշքի նման դեմ ելավ նրանց... երեւակայո՞ւմ եք՝ Մարանկոզ Նշանը, ա՛յն Նշան Մարանկոզյանը, որ «որսորդական ապրանքների» խանութ ուներ առաջ Ալեքսանդրյան փողոցում, բայց, մի գեղեցիկ օր, փակեց իր խանութը եւ «Պուլկարիա» գնաց «զանազան գործերով»: Ընթերցողը, անշուշտ, հիշում է սույն այս վեպիս առաջին մասից, թե, իրոք, ինչո՞ւ փակեց խանութը Մարանկոզ Նշանը. խայտառակ փախուստ էր դա իրոք ուրիշ ոչինչ, խայտառակ փախուստ էր ու չեզոքացում, որ հետեւանք էր, ինչպես գիտենք, Մազութի Համոյի հզոր ազդեցության, որից նա՝ այդ խղճուկ վանեցին, ձգտում էր խլել «նաիրյան գործերի ղեկավարության» առաջնությունը: Եվ նա հիմա, իր այդ խայտառակ անկման ու փախուստից հետո, վերադարձել էր ահա նաիրյան այդ քաղաքը եւ այն էլ - զինված ու փափախավոր... Հետն էլ երեքը-չորսը՝ երեքը, չորսն էլ իրա, Մարանկոզ Նշանի նման, զինված ու փափախավոր:

«Ծանոթացե՛ք, - ասաց Նշան Մարանկոզյանը պ. Մարուքեին մի լավ համբուրելուց հետո.-Պուլկարահայ ուսանող, այժմ կամավոր- Հրանտ Կյուլպենկյան, նույնը՝ Օնիկ Ուզունպաճաղյան.- ասիկա մեր «Պուլկարացին է»- ցույց տվեց, խորհրդավոր ժպիտը դեմքին, երրորդ փափախավորին Նշան Մարանկոզյանը եւ ապա -«աս ալ մեր ընկ. Թափառականը»,- վերջացրեց այնպիսի մի շեշտով Մարանկոզ Նշանը, որ նույնիսկ Կարո Դարայանը, որ չէր ճանաչում ոչ միայն դրանց, այլ եւ իրան՝ Մարանկոզ Նշանին -աչքերը հառեց ընկ. Թափառականի դեմքին: Այդ դեմքը, ի դեպս, շատ քիչ էր նման թափառականի դեմքի. սափրված, կոկ, ավելի շուտ սալոնային լակեյի դեմք էր դա, քան հեղափոխական թափառականի: Թող չվիրավորվի ընկ. Թափառականի պայծառ հիշատակը իմ այս վերջին համեմատությունից. քանի որ դրանով ես ոչ թե նրա ներքինը, այլ արտաքինը միայն նկարել կամեցա. ներելի են նման միջոցները գրչի մշակներին, որոնք ոչ ներկ ունեն ոչ էլ ածուխ իրենց տրամադրության ներքո, այլ միայն բառեր, որոնց տասնյակները չեն կարող, իհարկե, ընթերցողի աչքին ասել այն, ինչ որ վրձինի մի շարժումը կասեր, ածուխի մի գիծը: Երջանիկ են, բյուր անգամ երջանիկ են այս տեսակետից քանդակագործները, նկարիչները կամ նույնիսկ հասարակ լուսանկարիչները, սիրելի ընթերցո՛ղ, որովհետեւ շատ հաճախ պատահում են դեմքեր, որոնք բաց են ինչպես գիրքը՝ նայի՛ր ու կարդա՛, ինչպես գիրքը, այո՝ վերցրո՛ւ ու կարդա՛: Այդ դեմքերից էր ահա ընկ. Թափառականինը. ընկ. Թափառականի դեմքը հարկավոր էր տեսնել: Վայել էր այդ դեմքին եվրոպական ծղոտե գլխարկը, նուրբ «պանաման» սպիտակ ու լայնեզր, բայց ծածկել էր այդ դեմքը -ահռելի մի փափախ, իսկ կողքից կախել էր ընկ. Թափառականը պատկառելի մի զենք, որը հետագայում խորհրդանիշը դարձավ ամբողջ մի «պետական կազմակերպության»: Չէր, հազար ու բյուր անգամ չէր սազում այդ զենքը ընկ. Թափառականին, բայց ընկ. Թափառականը, ինչպես նա ցույց տվեց այդ հետագայում, արժանի էր, այո՛, այդ զենքը կրելուն:

Ծանոթացավ, իր հերթին պ. Մարուքեի կողմից ներկայացվելով նրանց, Մարանկոզ Նշանին ու խմբին, եւ՛ Կարո Դարայանը. հետո նրանք բաժանվեցին: «Ովքե՞ր են դրանք»,-հարցրեց Կարո Դարայանը, երբ մտնում էին արդեն պ. Մարուքեի բնակարանը: - «Նացիոնալ - դեմոկրատներ», - պատասխանեց պ. Մարուքեն տեղյակ անձնավորության անփութությամբ հետո պատկերավոր ոճով պ. Մարուքեն բացատրեց, որ դրանք նաիրյան հասարակական կյանքի դաշնամուրի վրա, «Ընկերության» դաշնակներին հարկադրելով, նվագում են իրենց հնչակները: Հետո նրանք մտան պ. Մարուքեի սենյակը:

Սենյակում սպասում էր նրանց, վեպիս առաջին մասից մեզ արդեն հայտնի՝ երկրորդ ծխականի վարժուհի օր. Սաթոն: Դա այն «պսակի չարժանացած» օր. Սաթոն էր, որ, մեզ արդեն հայտնի պատճառով, հնարավորություն չէր ունեցել վերջացնելու գիմնազը, ինչպես արդեն գիտենք, այս տխուր հանգամանքում մեղավոր էին նրանք -Օսեփ Նարիմանովը եւ Գեներալ Ալոշը: Բայց արդեն անցած, մոռացված պատմություն էր այդ. այժմ «պսակի չարժանացած» օր. Սաթոն փաստապես արժանացել էր, թեկուզ ո՛չ պաշտոնական, բայց եւ այնպես «պսակի». անտարբեր չէր, ասում էին, դեպի պ. Մարուքեն օր. Սաթոն եւ պ. Մարուքեն էլ, մանավանդ դպրոցից հեռանալուց հետո, չէր խուսափում նրա, օր. Սաթոյի, քնքուշ վերաբերմունքից: Շա՜տ-շա՜տ էր տառապել այդ գիշեր, պ. Մարուքեի անկողնի վրա ընկած, մինչեւ առավոտ, մինչեւ նրա գալը, օր. Սաթոն. բայց, տարօրինակն այն է, որ պ. Մարուքեի վերադառնալուց հետո, քիչ էին նման սիրային զրույցների օր. Սաթոյի զրույցները. նա նույնիսկ չհարձակվեց, չփաթաթվեց սիրած ասպետի պարանոցին, չհամբուրեց նրան: Այլ... քա՛հ-քա՛հ ծիծաղեց օր. Սաթոն, երբ մտան պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը. շնորհավորեց նրանց «հարսանիքը»- եւ ապա, արագ-արագ սկսեց խոսել... «Ընկերության» մասին:

«Ընկերությունը», ասում էր օր. Սաթոն, վաղուց արդեն սկսել է գործել: Արդեն ընկ. Վառոդյանը ամեն օր առավոտյան տասից «կամավորներ» էր գրում մոմավաճառքի խանութում: Արդեն պատմում էր, շշուկով, պատմում էր արդեն ընկ. Վառոդյանը մոմավաճառքի խանութը մտնողներին -բարձրագույն ինստանցիաներից տրված խոստումների մասին հետաքրքիր նորություններ: Եվ արդեն, հայտնի նկատառումներով «Մանր Վարկի Ընկերություն» էր կազմակերպում Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն: Վերջինս, մանավանդ, զբաղված էր տենդային գործունեությամբ: Անձամբ եղել էր կենտրոնում եւ նահանգապետից թույլտվություն էր ստացել «Մանր Վարկի Ընկերություն» կազմակերպելու, որով, ինչպես ասել էր հիմնադիրների ժողովին ինքը Մազութի Համոն -նախագահը՝ ձգտում ունեին օգնության հասնել շրջանի գյուղացիներին, մանավանդ գյուղացիներին: Այդ գործը գլուխ բերելուն մեծ աջակցություն էր ցույց տվել նրան՝ Մազութի Համոյին, գավառապետը. նա գրել էր, այո, Մազութի Համոյի՝ նահանգապետին ուղղված խնդրագրի վրա -«Արգելքներ չեմ գտնում» կտրուկ մակագրությունը: Իսկ, որ ամենագլխավորն է -շարժվել էր արդեն, իր անհայտ տեղում, Կենտրոնասարդը, իր անհայտ անկյունից պարզել էր ցանցերն արդեն աշխարհից աշխարհ: Պարզել էր -Վան, Բիթլիս, Բուքրեշ, Նյու-Յորք. ստացել էր «համաձայնություն»: Եվ գալիս էին արդեն, հավաքվում էին արդեն սահմանամոտ վայրերում -«ազդեցիկ անունները»: Ազդեցիկ անունները բերում էին հետները փափախավոր խմբեր... նույնիսկ այդ ծիծաղելի ընկ. Մարանկոզյանը, ասում էր օր. Սաթոն, վերադարձել է արդեն. բերել է հետը -փափախավոր մարդիկ, ուզում է շուտով ճակատ մեկնել ընկ. Թափառականի խմբապետությամբ: «Իսկ մե՞նք,-- հարց տվեց, վերջապես, օր. Սաթոն, այդ «պսակի չարժանացածը» հուզված.-ինչո՞ւ չենք աշխատում...»: Պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը նայեցին իրար. տխուր մի հարցական կար, մութ մի հարցական նրանց հայացքներում: Իսկ Կարո Դարայանի աչքերում բացի հարցականից - հեգնախառն ժպիտ: Օր. Սաթոն, դե, ոգեւորվում էր. երիտասարդ արյունն էր հուզվողը:

«Երկու օրից ես մեկնում եմ բանակ»,-հայտնեց Կարո Դարայանը. հենց այդ նպատակով էր մայրենի քաղաքը եկել նա.-որպես զորակոչի ենթակա՝ նա «կանչվում» էր իր ծննդավայրում:

Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Արձակ

Сообщение:#14  Сообщение Армине » 23 ноя 2008, 16:58

Текст:
Երկու օրից հետո Կարո Դարայանը մեկնեց բանակ:

Անցավ երկու, երեք, չորս օր, անցավ մի շաբաթ, ոչինչ նոր չպատահեց քաղաքում, բացի, թերեւս, նրանից, որ կիրակի, պատարագից առաջ, մի ոգեշունչ քարոզ, մի, եթե կարելի է այսպես ասել՝ հայրենաշունչ կոչ կարդաց ս. Աստվածածին եկեղեցու ամբիոնից տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Հիշեցրեց իր հոտին տեր Հուսիկ քահանան այն խորհրդավոր ու նշանակալից «անցքերը», որ, ինչպես գիտենք, գոյություն ունեին Բերդի, Առաքելոց եկեղեցու եւ Վարդանի կամուրջի մեջ: Խորամանկ, հանճարեղ են եղել նաիրցի արքաները, ասաց տեր Հուսիկ քահանան.-նրանք իմացել են կապել հոգեւորն ու մարմնավորը, սուրը եւ խաչը, կրոնն ու ռազմական կորովը: Խորամանկ, հանճարեղ են եղել նրանք, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան, ա՛յդ էր, որ կործանեց երկիրը հնամյա -հազարամյա Նաիրին: Ստոր, նենգ, եսական դավաճանությունն է եղել մեզ կործանողը. անձնամոլ վասակներն են եղել մեր տունը քանդողը -ասաց, անարգանքի փրփուրը շրթունքներին, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բայց հի՛շե, թող հիշե իր սիրելի հոտը Վարդան Մամիկոնյանի եւ Սահակ Պարթեւի պայծառ անունները - թող խրատվի, ոգեւորվի եւ գոտեպնդվի: Լավ է մարդ պատվով ընկնի պատերազմի դաշտում իր սրբազան կրոնի եւ հայրենիքի համար, քան քարշ տա անասնական գերություն, ինչպիսին քարշ ենք տալիս մենք հինգ դարից ավելի: Բայց ահա հասել է նորից վայրկյանը վերածնության դեպի նո՜ր Ավարայր, նո՜ր Վարդանանց պատերազմ է կանչում իր բոլոր ազնիվ զավակներին մեր տառապյալ հայրենիքը: Կանչում է այսօր նորից, կանչում է վերջին անգամ, հեծության զնդաններից, դարերով անարգված, դարերով ոտնահարված նաիրյան ոգին: Կանչում է կիսավեր վանքերից, պապենական սրբավայրերից, նահատակների մամռաբույր շիրիմներից կանչում է ձեզ վերստին բարբարոսների անարգ ոտքերով ոտնակոխ արված ձեր հայրերի կրոնը, ձե՛ր պապերի հավատքը, ձեր հայրենիքի փառքը: Կանչում է ձե՛զ, արիներ ու պարմանիներ, ձեզ, որ չեք մոռացել դեռ ձեր սուրբ կրոնը եւ հայրենիքի փառքը. կանչում է քեզ, հասարակ ժողովուրդ, որ չունես մեծատունների շահասեր սիրտը, որ ինքդ միայն պատրաստ ես եղել միշտ կրելու ամենայն զոհողություն՝ հանուն կրոնի հայրենյաց: Թող օրինակ չծառայե այդ գոռոզ մեծատունների անձնասեր ու եսական օրինակը իմ սիրելի հոտին, քանի որ նրանք չէ՛, որ պիտի ժառանգեն երկնքի արքայությունը:

-Եվ նրանք չէ, այո՛, սիրելի ժողովուրդ, որ պիտի ժառանգեն երկրի արքայությունը, ազատագրված հայրենիքը, որովհետեւ դո՛ւ պետք է վարես, ցանես ու վայելես նրա կենսատու բարիքները եւ ո՛չ թե այդ եսական մեծամիտները, որ փտում են զեխության գարշահոտ մահիճներում, որ ուտում են փռի անաղ հացը՝ թոնրի անուշաբույր լավաշի փոխարեն:-Այսպե՛ս ահա խարազանեց իր այդ նշանավոր քարոզում քաղաքի մեծատուններին, այսինքն՝ Լորիս-Մելիքյանի խանութպաններին, տեր Հուսիկ քահանա- Խաչագողը, նա, իհարկե, իրավունք ուներ. դրանցից ո՛չ մեկը եկեղեցում չկար, դրանցից ո՛չ մեկը մի սեւ «խաչհամբույր» գցած չուներ դեռեւս ս. Աստվածածնի գանձատուփը:-Հասարակ ժողովուրդն էր կազմում նրա «հոտը» եւ նա փառաբանեց նրան իր նշանավոր այդ քարոզում, դիմեց նրա սրտին, որ անմեղ է, որպես Աստուծո գառը, մաքուր է, որպես աղավնի: Եվ այդ «սրտով անմեղներին» ահա, -ես կասեի՝ ո՛չ միայն «հոգով» աղքատներին, որոնք, տեր Հուսիկի կարծիքով, ժառանգեին պիտի երկնքի արքայությունը -կանչեց, կանչեց նրանց դեպի Նոր Ավարայր տեր Հուսիկը: Եվ ի՞նչ. կոչը շատ ավելի խորունկ, շատ ավելի իրական արձագանք գտավ ունկնդիրների սրտում, քան, ասենք, հենց իրա՝ Մազութի Համոյի այն պատմական կոչը քաղաքային այգում. բավականին թվով արհեստավորներ քաղաքի ծայրամասում ապրող կիսագյուղացիներ հաջորդ օրը «գրվեցին» մոմավաճառքի խանութում, այնպես որ՝ «Կեցցե Խաչագողը»,- մտածեց ինքն իրեն դրանց ցուցակագրող ընկ. Վառոդյանը: Թեկուզ, իհարկե, որոշ հիմք պիտի որ ունենային նաեւ այն կարծիքները, որ այդ «ցուցակագրվելը» մի կողմից, անշուշտ, հետեւանք լինելով տեր Հուսիկ քահանա-Խաչագողի քարոզի ազդեցության, մյուս կողմից, անշուշտ, պայմանավորվում էր նաեւ նրանով, որ «գրվողներից» շատերն այսօր-վաղը, միեւնույնն է, զորակոչի պիտի ենթարկվեին Հինգհարկանի Շենքի կողմից, այնպես որ նրանք, որպես պարտաճանաչ նաիրցիներ, գերադասել էին «նաիրյան շտաբը»- սոխականից: Եվ ապա՝ կամավոր գրվելով նրանք ազատվում էին «կարմիր վագոնների» սարսափից. այնպես որ, գրվելուց հետո, նրանք սրտի ամենայն հանգստությամբ սկսեցին սպասել, ինչպես իրենք էին ասում՝ «խմբի գալուն»:

«Խմբի գալուն» սակայն, միայն թե ավելի քան անհամբեր, սպասում էին, մանավանդ,-ընկ. Վառոդյանը եւ Մազութի Համոն: Եվ թեկուզ ոչ, իհարկե, նման անհամբերությամբ, բայց եւ այնպես բավականին բուռն, սրտառուչ հետաքրքրությամբ, սպասում էր, այո՛, ամբողջ քաղաքը. պիտի գար, երկու-երեք օրից նաիրյան այդ քաղաքը պիտի ժամաներ «նաիրյան առաջին զորքը»: Հայտնի խմբապետի առաջնորդությամբ, վերցնելով հետը տեղական կամավորներին, ճակատ պիտի մեկներ նաիրյան առաջին խումբը մոտակա օրերում:

Եվ ահա - «Խումբը» քաղաք ժամանելուց երկու օր առաջ, քաղաքում «ժողովրդական ժողովարարություն» սկսեցին, Գեներալ Ալոշի եւ -երեւակայո՞ւմ եք՝ Համո Համբարձումովիչի ամուսին՝ Անգինա Բարսեղովնայի գլխավորությամբ, «խմբի» օգտին: Ժողովարարությանը մասնակցում էր համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», նույնիսկ գավառապետը, Մազութի Համոյի դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի ընկերակցությամբ, մի քանի վայրկյանով երեւացին, մտան ամենանշանավոր, օր. Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի, պ. Աբոմարշի, Պարսկաստանցու եւ այլն -խանութները եւ ոչինչ, դժգոհ չմնացին: Հաջի Օնիկ էֆենդին նվիրեց սիրելի կամավորներին մի պարկ շաքար, իսկ Պարսկաստանցին -մի արկղ ծխախոտ մեկ էլ «Լապշինի» լուցկի: Պ. Աբոմարշը ձեռնոցներ նվիրեց կամավորներին, Ժգենտին -դեղորայք, եղբ. Բալասյանները, որ զբաղվում էին սապոնի առեւտրով -սապոն, եւ այսպես շարունակ.-տվեց, ով ինչ որ ուներ, ով ինչից որ հարուստ էր, ինչպես ասում են սոխերը: Բայց եւ այնպես հարկավոր է հիշատակել, որ ամենամեծ նվիրատուն -պ. Աբոմարշն էր, որ, ինչպես ասում էր հետո -«վառել էր», այսինքն՝ վառվել, որովհետեւ տվել էր -մենք քանակը չշեշտեցինք -տասներկու զույգ կաշվե ձեռնոցներ, իսկ դա ավելի շատ արժեր, քան Հաջու մի պարկ շաքարը, կամ եղբ. Բալասյանենց սապոնը: Բայց, շատ որոշ նախադասություններով հայտնում էր հետագայում պ. Աբոմարշը, որ այդ նվերը նա արել է ոչ այնքան կամավորներին, որոնց, վերջ ի վերջո, «հերն էլ անիծած»,-այլ... Սեւաչյա Պրիմադոննային: «Ծիծիկները ուտեմ»,- ասել էր նրան այդ զրույցի ժամանակ վարսավիր Վասիլը.-«Իմ մաստերսկոս գար՝ էշից բերած էղնիմ, թե պատի հայլիս չտայի»: Ահա՛ թե ինչպիսի ահռելի, ինչպիսի հերոսական ոգեւորություն էր առաջ բերել նաիրյան այդ քաղաքում այդ «ժողովրդական ժողովարարությունը»: Ու տվել էին՝ որը փող, որն ապրանք, Կոլոպոտյանը բաժակներ էր տվել, Բոչկա Նիկալայը -գինի,-մի խոսքով՝ ով ինչ որ ուներ -չէր խնայել: Ժողովարարությանը մասնակցել էր նաեւ տեր Հուսիկ քահանան, բայց նա շրջել էր, իր լուսարարի ուղեկցությամբ, արհեստավորների խանութները, քաղաքի ծայրամասերը - մարդիկ հետագայում ինչ-որ առնչություն էին գտնում տեր Հուսիկ քահանայի փայլուն կոշիկների եւ այդ օրվա «ժողովարարության» մեջ. բայց սա բամբասանք էր կարծեմ, սիրելի ընթերցող, որ առաջ էր եկել վարսավիր Վասիլի կողմից նրա անվանը կպցրած հայտնի ածականից - եւ չարժե այսպիսի չնչին ասեկոսեներով կասկածանքի ստվեր գցել տեր Հուսիկի նման ազգասեր քահանայի անբասիր քղամիդին:

...Առավոտյան ժամը տասնմեկը կլիներ, երբ այնքան երազած կամավորական խումբը, առույգ ու առնական շարքերով, վերջապես մտավ քաղաք: Բայց նախքան նրա քաղաք մտնելը՝ դիմավորելու էին գնացել կայարան, Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի գլխավորությամբ, ոգեւորված նաիրցիները: Ո՞վ ասես, որ չէր գնացել կայարան՝ հերոսներին դիմավորելու. այնտեղ էին, գեներալ Ալոշից սկսած -մինչեւ Մեռելի Ենոքը: Մեռելի Ենոքը, ասենք, ինչպես եւ Քոռ Արութը, ուզած-չուզած այնտեղ էին ու այնտեղ, այնինչ Կինտաուրի Սիմոնը, պ. Աբոմարշը, Հաջին, վարսավիր Վասիլը եւ մի շարք ուրիշներ «գործը կիսատ թողել»- հատկապես գնացել էին «դիմավորելու» նպատակով: Ես էլ չեմ խոսում արհեստավորների բոլոր «գրվածների» մասին, որոնք եկել էին «խումբը» տեսնելու: Ամենաանսիրտը Լորիս-Մելիքյանն էր.-նա, այդ չարչիների փողոցը, համարյա թե ներկայացուցիչներ չուներ այդ օրը կայարանում. երեւի չարչիներն ավելորդ էին համարել «գործից էղնելը», որովհետեւ միեւնույնն է, խումբը ուզած-չուզած իրենց փողոցով պիտի անցներ, այնպես որ նրանք հնարավորություն ունեին հենց իրենց խանութների առաջից դիմավորելու նրանց, այդ աննման հերոսներին: Այնինչ, դրա փոխարեն կայարանում էր քաղաքի համարյա «ամբողջ ինտելիգենցիան» - ուսուցիչները, նաիրցի սպաները, ուսանողները, պաշտոնյաներից շատերը: Ներկա էին նաեւ մեծ թվով աշակերտներ, որ այդ օրը զոհել էին դասը (պարապմունքները, թեկուզ փոքր ուշացած, բայց արդեն սկսվել էին դպրոցներում)-հայրենիքի գործին, բայց վերջիններիս շարքերում կային եւ այնպիսիները, որոնք մտածում էին արդեն ո՛չ միայն «դասը», այլ իրենց կյանքը զոհաբերել այդ սրբագույն նպատակին:

Գնացքը մոտենալուց դեռ հինգ րոպե առաջ, արդեն կանգնած էին պլատֆորմի վրա՝ Համո Համբարձումովիչը, ընկ. Վառոդյանը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Գեներալ Ալոշը եւ Կինտաուրի Սիմոնը. սա այն կազմակերպված խումբն էր, որ պաշտոնապես պիտի դիմավորեր կամավորական խմբին: Այդտեղ հենց, դրանց կողքին, արդեն պատրաստ կանգնած էր զինվորական երաժշտախումբը, որին արդեն պատվիրել էր ընկ. Վառոդյանը՝ գնացքը մոտենալու վայրկյանին նվագել նաիրյան հիմնը՝ «Մեր Հայրենիքը»: Ամեն ինչ, մի խոսքով, մտածված էր պատրաստած, որպեսզի որքան հնարավոր է սրտագին դիմավորեն խմբին - եւ ահա, վերոհիշյալ պատկառելի անձնավորությանց հետեւը կենդանի մի պարիսպ կազմած՝ աչքերը երկաթգծի հեռուն՝ սրտատրոփ սպասում էին անհամբեր նաիրցիները գնացքի մոտենալուն: «Ուշացավ»,- արդեն անհանգստանալով՝ ասաց Գեներալ Ալոշը Մազութի Համոյին այնպիսի մի տոնով, որ կարծես վերջինս լիներ ուշանալու պատճառը: Բայց հենց այդ վայրկյանին լսվեց շոգեկառքի ավետաբեր սուլոցը - բոլորը հանկարծ շարժվեցին տեղերում, հրհրեցին իրար՝ հանգստանալու փոխարեն ավելի եւս անհանգստացան: Զինվորական երաժշտախումբը, ընկ. Վառոդյանի նշանով, հնչեցրեց նաիրյան հիմնը. գնացքը դանդաղ մոտեցավ կայարանին:

Դժվար է, սիրելի ընթերցող, իմ անզոր գրչով նկարագրել այն աներեւակայելի ոգեւորությունը, որով համակվեցին նաիրցիները պատմական այդ նշանավոր, այդ անկրկնելի վայրկյանին: Հազիվ էր երեւացել առաջին փափախավոր գլուխը, երբ ամբողջ կայարանը թնդաց բացականչությունից. ամբողջ կայարանը կարծես հօդս ցնդեց: Իսկ երբ կանգնեց գնացքը եւ դուրս եկավ վագոնից խմբի ղեկավարը -Հայտնի Անունը,-երբ, հապշտապ, գլխարկները ձեռներին, դեմ վազեցին նրան Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը եւ Հայտնի Անունը, ջերմագին փաթաթվելով, համբուրվեց՝ նախ Մազութի Համոյի ապա... ընկ. Վառոդյանի հետ,-հասկանո՞ւմ եք՝ ընկ. Վառոդյանի - այդ այն ժամանակ, երբ, խորին ակնածանքը դեմքերին՝ Հայտնի Անձնավորության ձեռքը սեղմելն էին երազում բժիշկը, Օսեփ Նարիմանովը եւ Գեներալ Ալոշը -էլ ես չեմ խոսում Կոշկակար Սիմոնի -Կլուբի Մեյմունի մասին... Ասում եմ՝ երբ կատարվել սկսեցին այս շանթահարող, այս շշմեցնող բաները -հախուռն «ուռա»-ների ձայնը մինչեւ քաղաք հասավ, այնպես որ՝ «եկան»,-ասաց Կոլոպոտյանը գնորդին, նրա դեմքին անգամ շողաց երանավետ, նաիրյան մի ժպիտ: Հետո դուրս եկավ խումբը եւ խմբապետի նաիրաբառ հրամանով՝ շարք կանգնեց կայարանի առաջ: Եվ ահա... Մազութի Համոն, էլի նույն անփոխարինելի Մազութի Համոն սկսեց ողջույնի ճառը: «Բարի գալուստ,-այսպես սկսեց իր ողջույնի խոսքը Մազութի Համոն.- Դուք տեղ ունեք մեր գլխներին»: Եվ ապա խոսեց այն մեծագույն նշանակության մասին, որ պիտի ունենա անմոռանալի այդ մեծ օրը նաիրյան կյանքում.-«Ազգային ամենամեծ, եկեղեցական տոների շարքը պիտի դասվի պատմական այդ օրը. եւ, Վարդանանց տոնի, Ծննդյան եւՀարության տոների նման տոնե՛ պիտի այդ օրը ապագա Նաիրին: Տոնե պիտի ազա՜տ եւ անկա՜խ Նաիրին այնտեղ, սահմանի այն կողմը, ուր մեր տառապյալ եղբայրները սպասում են հիմա ձեր ազատարար խմբերին... Գնացե՛ք,-վերջացրեց իր խոսքը, համարյա արցունքն աչքերին Մազութի Համոն.-մեր սիրելի եղբայրները դեռ տառապում են այնտեղ բռնության ճիրաններում, մեր հայրերի երկիրը դեռ արյուն է քրտնում բարբարոսի լծից.-գնացե՛ք, մեր քա՛ջ, մեր անխորտակելի, մեր աննահանջ կամքի երկաթյա զինվորներ.-գնացե՛ք, ձեզ շնորհակալություն կասի, ինչպես այսօր արդեն ասում ենք մենք -ես հավատում եմ, այո, ապագա ազատ ու անկախ, անկաշկանդ Նաիրին...»: Բուռն, ահռելի «ուռա»-ների ներքո վերջացրեց իր խոսքը Մազութի Համոն եւ, հուզմունքից օրորվելով, մոտեցավ խմբապետին. «Թող թույլ տրվի ինձ,-ասաց Մազութի Համոն գրկելով խմբապետին.-համբուրել այս ճակատը, սիրելի հայրենակիցներ, որը չի՛ վախեցել երբեք թշնամու գնդակից, որը հեգնանքով է դիմավորել թշնամու գնդակին եւ, ես համոզված եմ միանգամայն, որ դեռ երկա՜ր-երկա՜ր մինչ հաղթանակի օրը, պիտի դիմադրե...»:

Հնչեց, թնդաց աղմկալից նաիրյան հիմնը կրկին. հնչեց ազատաձայն: Ներկաներից շատերի, նույնիսկ Մեռելի Ենոքի եւ Քոռ Արութի, աչքերին երեւացին խնդության արցունքները: Հետո խմբապետը, երկու-երեք խոսքով, ինչպես վայել է զինվորականին, շնորհակալություն հայտնեց թանկագին հայրենակիցներին, որոնք չզլացան հանձինս իրենց՝ իրենց հարգանքը բերել նվիրական գործին: «Բայց,-ասաց խմբապետը վերջում,-եթե այդ հարգանքի մի հարյուրերորդը գոնե նրանք արտահայտեին գործով, գործնական օգնությամբ նվիրական գործին -այն ժամանակ, այո, պ. Համազասպի նման ինքը եւս ո՛չ մի վայրկյան չի կասկածի, որ հեռու չէ այն օրը, երբ ազատագրված կլինի երկիրը Նաիրի...»:

Այսպես խիստ, այսպես տեղի՛ն խոսքերով վերջացրեց իր պատասխան-ճառը հայտնի խմբապետը ապա, երբ դադարեց նաիրյան հիմնը եւ լռեցին կեցցե՛ները -«Թող միշտ կտրուկ լինի մեր թագավոր-կայսեր անհաղթելի սուրը»,-կարծես վերհիշելով, ավելացրեց խմբապետը.-«որովհետեւ նրա արքայական կամոքն է միայն, որ պիտի ազատագրվի երկիրը Նաիրի...»: Այս խոսքերից հետո երաժշտությունը նվագեց «Բոժե ցարյա» -բոլորը գլխարկները հանեցին, իսկ խմբապետն ու ընկ. Վառոդյանը, որ արդեն մի քանի օր էր, ինչ կամավորական հագուստներ էր կրում -ձեռքերը, որպես զինվորականներ, տարան փափախներին:

«Կեցցե՛ թագավոր կայսրը»,-կարծես գլխի ընկնելով, որ, աններելի թյուրիմացությամբ, մոռացել էր այդ կարեւոր հանգամանքը հիշատակել իր ողջույնի խոսքում -բացականչեց Մազութի Համոն՝ գլխարկը թափահարելով: Եվ երբ երաժշտությունն ու «ուռան» դադարեց -հանդեսը վերջացավ: Խմբապետը, Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը նստեցին առաջին, թիկնապահը, բժիշկը եւ Գեներալ Ալոշը -երկրորդ, իսկ Օսեփ Նարիմանովը եւ մյուսները մնացած կառքերում -զմայլված նաիրցիների երջանիկ հայացքների ուղեկցությամբ դիմեցին քաղաք:

Մի ժամ հետո, հայտնի խմբապետի երկրորդ օգնականի հրամանատարությամբ, քաղաք մտավ կամավորական խումբը, ուր եւս նա հանդիպեց ավելի քան բուռն, սրտալի ոգեւորության:

Երեք օրից հետո նույն այդ տեղերից դեպի ճակատ էին ճանապարհ դնում, նույն Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի առաջնորդությամբ, այդ խմբի կամավորներին քաղաքի բնակիչները: Այս անգամ ներկաների բազմությունը շատ ավելի ստվար էր, քան ընդունելության օրը, մի հանգամանք, որ մասամբ կիրակի լինելուն պիտի վերագրել, մասամբ էլ նրան, որ շատ-շատերը, այո՛, մանավանդ արհեստավորներից եւ շրջանի գյուղացիներից, եկել էին ճանապարհ դնելու -որը հարազատին, ընկերոջը, որն էլ ծանոթին կամ դրացուն, որոնք ճակատ էին մեկնում, ընկ. Վառոդյանի ձեռքով «գրված» լինելու պատճառով, այդ խմբի հետ: Ասվեցին ինչպես հարկն էր, ճառեր. նվագեցին, ինչպես հարկն էր, նաիրյան հիմնը եւ «Բոժե ցարյան». բարի երթ մաղթեցին սիրելի կամավորներին ո՛չ միայն Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը, որոնք խոսում էին որպես պաշտոնական անձնավորություններ ամենքին հայտնի հիմնարկության կողմից, այլեւ Գեներալ Ալոշը, որ խոսեց քաղաքացիների անունից: Հետո կամավորները գնացք նստեցին - եւ ահա կեցցեների, երաժշտության, լացի եւ ոգեւորության հախուռն արտահայտությունների ներքո գնացքը հեռացավ: Սրտառուչ էր տեսարանը, սրտառուչ ու անմոռանալի, բայց այդ տեսարանից բյուր անգամ ավելի սրտառուչ եւ անմոռանալի էին Մազութի Համոյի աչքերը, որոնցում արցունք կար եւ, արցունքի միջից՝ սպասումի ժպիտ: Նրանք, Մազութի Համոյի այդ անմոռանալի աչքերը, նայում էին հեռացող գնացքին, բայց չէին տեսնում գնացքը. նրանք տեսնում էին սահմանի «այն կողմը», ուր, ինչպես ասել էր ինքը իր ողջույնի խոսքում, գերության ճիրաններում տառապում էր դեռ երկիրը Նաիրի: Այնտեղ էր, այն մթամած հեռվում, ուր հեռացավ գնացքը, -Ավետյաց երկիրը - հնամյա Նաիրին: Եվ, գնացքն անհետանալուց երկար դեռ անց -նայում էին այն կողմը ժպտաթախիծ աչքերը Մազութի Համոյի, բայց Մազութի Համոյի ժպտաթախիծ աչքերը արդեն տեսնում էին, գալիքների անհայտ մշուշների միջից -այնտեղ, ուր հեռացավ գնացքը «նաիրյան ուժերով» բեռնավոր -իր նո՜ր, վերածնված հայրենիքը, կամ, ինչպես կասեր նա հետագայում, եթե կենդանի մնար - միացյալ ու անկախ, ծովից ծով Նաիրին...

Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Արձակ

Сообщение:#15  Сообщение Армине » 23 ноя 2008, 17:00

Մասն երրորդ և վերջին


Текст:
Միթե սա՞ է երկիրը Նաիրի...

Ե. Չ. «ՇՈԳԵԳԱԼՈՒՍՏ»




Մենք արդեն անցնում ենք մեր սույն այս վեպի կարեւորագույն մասին - եւ այստեղ է ահա, սիրելի ընթերցո՛ղ, որ, ինչպես ասում են՝ իր ամբողջ հասակով կանգնում է մեր առաջ մեր առաջադրած հիմնական խնդիրը, թե ո՞րն է, վերջապես, երկիրը Նաիրի: Սույն այս վեպիս առաջաբանում, հիշո՞ւմ ես, ես հարցրել էի սրտմտությամբ, կասկածով հարցրել էր սիրտս, թե, գուցե, մշուշ է նա, Նաիրին, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Եվ ճիշտ որ,- ո՞րն է այդ Նաիրին: Ինչո՞ւ համար եմ սույն այս վեպիս ամեն մի էջում իմ նկարագրած քաղաքը անվանում «նաիրյան» քաղաք, եւ մարդկանց, որ ապրում են այդ քաղաքում- «նաիրցիներ»: Մի՞թե կարող է «ուղեղային մորմոքը» կերպավորվել եւ իրականություն դառնալ. մի՞թե կարող էր, սիրելի ընթերցո՛ղ, միս եւ մարմին ստանալ «սրտի հիվանդությունը», - եւ քայլել քաղաքում, հասկանո՞ւմ ես, ո՛չ թե ուղեղում կամ սրտում, այլ իրական քաղաքում, որպես մի թեկուզ հենց, ասենք, Գեներալ Ալոշ, կամ Մեռելի Ենոք, կամ, լավագույն դեպքում- որպես մի Համո Համբարձումովիչ- Մազութի Համո... Իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորություն- չէր կարող: Զառանցանք չէր այդ քաղաքը, եւ ոչ էլ նրանում ապրողներն էին զառանցանք. եւ, այո՛, ես ամենայն վճռականությամբ կարող եմ ասել, որ ոչ ոք էլ դրանցից իրեն չէր համարում «նաիրցի», եւ ոչ էլ այդ քաղաքը, ուր ապրում էր ինքը- «նաիրյան» մի քաղաք: Ուրեմն ե՞ս եմ հնարել այդ լեգենդը, սիրելի ընթերցո՛ղ, որ մոլորեցնեմ մարդկանց դատարկ զրույցներով, գուցե ե՞ս եմ հնարել, որպես թուղթ մրոտող, անբան մի բանաստեղծ, որին եւս «քամի թռցնող» պիտի անվաներ վարսավիր Վասիլը, եթե այս գրությունս կարդար: Այո՛: Ի՞նչ «Նաիրի»: Եվ ամենից առաջ. ո՞րտեղից մեյդան ընկավ այդ անունը. ի՞նչ է նա նշանակում:

Սիրելի ընթերցո՛ղ: Ես չեմ հնարել այդ անունը եւ պարզապես չգիտեմ, թե ի՞նչ է նա նշանակում: Գուցե «Նաիրի» նշանակում է ցնորք. ո՞վ իմանա: Գուցե նշանակում է՝ «անքաշ պանիր»- աստված ինքը գիտե: Կամ, գուցե, «Նաիրի» այն գարին է նշանակում, որ տեսել է երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում: Չգիտեմ: Եվ ի՞նչ նշանակություն ունի վերջապես, թե ի՞նչ է նշանակում «Նաիրի»: «Նաիրին» Նաիրի է- պրծավ գնաց: Պայմանավորվենք միայն, որ դա, մի շարք այլ բաներ նշանակելուց բացի, մի երկրի անուն է, ինչպես Սողոմոնը- մարդու եւ... Եվ նորից- խոչընդոտ, սիրելի ընթերցող:- Ո՞րտեղ է, ո՞րն է այդ երկիրը- կարող ես հարցնել դու հիմա,- եւ ես նորից կարող եմ մնալ քիթս կախ, այսինքն՝ շվարած: Շվարած ո՛չ թե այն պատճառով, որ չգիտեմ այդ երկրի տեղը, այլ այն հասարակ պատճառով, որ իմ հավաքած պատմական եւ աշխարհագրական ստույգ տեղեկությանց նայելով- այդ երկիրը շատ քիչ է նման գոյություն ունեցող այլ երկրներին, ասենք- Արգենտինային, Չիլիին, Տաճկաստանին, Ռուսաստանին, կամ թեկուզ Հաբեշստանին կամ Ալբանիային... Քիչ է նման ո՛չ թե իր աշխարհագրական դիրքով, բնակիչների կազմով, պետական սիստեմով եւ այլն, այլ... Հենց այս «այլումն» է բանը, սիրելի ընթերցող: Այս «այլն» է ահա, որ ձեռնթափ է անում ինձ, քարից քար խփում, խայտառակում: Բանն այն է, որ այդ «երկիրը», այդ չարաբաստիկ «Նաիրին», ինչպես բանաստեղծներն են հաճախ ասում իրենց գերերկրային սիրուհիների մասին- «եւ կա, եւ չկա»: Կա, իհարկե, կա, եթե ոչ ինչպե՞ս պիտի ապրեին «չեղյալ» այդ երկրում մի շարք այնպիսի պատկառելի մարդիկ, ինչպիսիք են նույն Գեներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, Քոռ Արութը, պ. Մարուքեն,- ո՞րը թվեմ: Մարդիկ, որոնց երկրային գոյությունը, ինչպես տեսնում եք, ոչ մի դեպքում չի կարելի, իհարկե, կասկածի ենթարկել: Եվ, միեւնույն ժամանակ, չկա, որովհետեւ... եթե նա լիներ- ապա ուրեմն ինչո՞ւ նա պիտի անվանվեր «Նաիրի»- այսինքն՝ կրեր մի անուն, որ դուք չեք գտնի այսօր եւ ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա: Փորձեցե՛ք մի նամակ գրել եւ հասցեագրել այսպես՝

«Երկիր Նաիրի- Գեներալ Ալոշին» - տեսեք ո՞ւր կհասնի.- Կարծո՞ւմ եք՝ մեր նկարագրած քաղա՞քը: Սխալվո՛ւմ եք: Ուրեմն ճանապարհի՞ն կմնա:- Երեւակայեցեք, որ ո՛չ: Եվ այստեղ է ահա հարցի ամբողջ գաղտնիքը, սիրելի ընթերցող: Ձեր այդպես հասցեագրած նամակը կգա եւ կընկնի ուղիղ- ի՞նչ եք կարծում՝ Կա՞րս, Երեւա՞ն, Դիարբեքի՞ր, Շապին-Գարահիսա՞ր... Իհարկե, ոչ:

Այդ նամակը կգա ու կընկնի ուղիղ մեր ամենածանոթ Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի... ուղեղը... Ահա՛ եւ ամբողջը: Եվ ահա՛ թե ինչու, վեպի շարունակությանն անցնելով, մենք պետք է դիմենք հնում մանավանդ շատ ընդունված գրական մի պրիոմի, որից այնքան խուսափում են արդի հեղինակները: Ռենտգենյան ճառագայթի նման մենք պիտի ձգտենք թափանցել սույն այս վեպի կենտրոնական անձնավորությանց ուղեղները,- առաջին հերթին, իհարկե, Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի ուղեղը: Այո՛:- Ամենից առաջ Մազութի Համոյի, որովհետեւ նա էր (ուղեղը եւ ոչ թե Մազութի Համոն), որ, տարիներ շարունակ բոլոր համանման ուղեղների կատարյալ կատարելատիպը լինելով՝ որպես առասպելական այն ցուլը, կրում էր իր ուղեղե եղջյուրների վրա... երկիրը Նաիրի: Նրան, այո՛- Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի ուղեղին մենք պիտի դիմենք, եթե ուզում ենք իսկական աղբյուրից հանել մեր այնքան ցանկացյալ ջուրը,- եթե ուզում ենք իսկական ակունքից խմել կենարար հեղուկը մեր հավաքական, կամ իրա՝ Մազութի Համոյի տերմինոլոգիայով ասած՝ «ազգային գոյության»:

Այդ հանճարեղագույն ուղեղն ուներ հանճարեղագույն հատկություններ:- Ամենից առաջ՝ մի՞թե հանճարեղագույն հատկություն չպիտի համարել այն զարմանալի հանգամանքը, որ նա, այդ ուղեղը, Մազութի Համոյի այդ տարօրինակ ուղեղը տարիներ, դարեր շարունակ, հնամենի հնուց, կրում էր իր վերոհիշյալ եղջյուրների վրա մի ամբողջ երկիր, եւ այն էլ այնպիսի մի տիեզերական երկիր, ինչպիսին էր երկիրը Նաիրի: Հասկանո՞ւմ եք՝ նրա, այդ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչի այդ գերերկրային ուղեղում, ինչպես մեր եղկ երկրագնդի որեւէ հատվածի վրա, տեղավորված կային- գյուղեր ու քաղաքներ. ապրում էին մարդիկ այդ գյուղերում ու քաղաքներում. ապրում էին- ամենից առաջ հենց ինքը՝ Մազութի Համոն, ապա Գեներալ Ալոշը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Անգինա Բարսեղովնան եւ հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. ազատ, քայլում էին ուղեղային քաղաքներում, գնում էին գործի եւ վերադառնում էին գործից, ուտում էին եւ արտաքնոց էին գնում.- մի խոսքով՝ անում էին այն ամենը, ինչ որ կապված է մարդկային կյանքին, ինչով որ կենդանի է այդ կյանքը: Այդ նրանց թվում էր միայն, որ իրենք, ասենք, քայլում են Լորիս-Մելիքյանով. էապես նրանք ոչ այլ ինչ էին անում, քան եթերային տատանումներ առաջ բերելը Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղում. կամ Մազութի Համոյի ուղեղից սահած դեպի Լորիս-Մելիքյանը՝ մրսում էին այնտեղ դարերի խայտառակությանը գամած, ստվերային մի կյանք: Եվ ո՛չ միայն նրանք, այլեւ հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. պ. Աբոմարշը, մանրավաճառ Կոլոպոտյանը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, Կլուբի Մեյմունը, Քոռ Արութը, բոլորը, բոլորը,- եւ ամենից առաջ մեր սույն այս վեպում այնքան մանրամասն նկարագրած բոլոր քաղաքացիք, նրանց կենցաղը, գործնական եռուզեռը, առտնին առօրյան. մի խոսքով ասած՝ ամենքը եւ ամեն ինչ նաիրյան այդ քաղաքում ոչ այլ ինչ էր գուցե, եթե ոչ Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղի եղկ արտացոլումը, ուղեղային մորմոքը միայն- ուղեղային խաղը: Եվ մի՞թե նրա, Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղը չէ՞ր ծնել այդ քաղաքն իր բոլոր հրաշքներով եւ հրաշալիքներով, ինչպես ելել էր հնում հունական Զեւսի աստվածային գլխից իմաստության ու գեղեցկության գերագույն դիցուհին՝ Աթենաս-Պալլասը: Այո՛: Այլապես ո՞նց, որտեղի՞ց պիտի ելնեին եւ քարակերտ վեհությամբ ապրեին դարեր- թեկուզ հենց Վարդանի կամուրջը, բերդը, Առաքելոց եկեղեցին... Այդպես էլ ես ու դո՛ւ, ընթերցող. մեզ համար քայլել ենք շարունակ փողոցից փողոց, մտել ենք վարսավիր Վասիլի վարսավիրանոցը եւ Տելեֆոն Սեթոյի սրճարան-ճաշարանը, որի ցուցանակի վրա գրված է՝ «Չայ- Ղահվե- Ճաշարան, Սեթրակ Ֆալիան»- ապրել ենք, մի խոսքով, իբր թե երկրային աշխարհաբնակ կյանքով, եւ չենք էլ իմացել, որ իլլյուզիա է այդ բոլորը, ուղեղային մորմոք,- որ այդ ամենը ոչ թե առասպելական մի ինչ-որ խղճուկ Մայայի շղարշն է մեր աչքերի վրա, այլ այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի, այդ Համո Համբարձումովիչ Ասատուրովի ուղեղային մշուշը- որ մեր ամբողջ կյանքն իր «տակով-վրայով» ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ ճիշտ որ- «ուղեղային մորմոք»- սրտի հիվանդություն... Այո՛: Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղի զառանցանքն էր այդ քաղաքն իր «տակով-վրայով»- եւ մենք, սիրելի ընթերցող, տարիներ շարունակ ապրել ենք Մազութի Համոյի ուղեղից սահած այդ զառանցանք - քաղաքում, ապրել ենք զառանցանքում, որպես «մեր տանը»- եւ մենք այդ չենք իմացել, գլխի չենք ընկել, չենք գիտակցել: Եվ դո՛ւ, ընթերցո՛ղ, ավելի քան սխալված կլինես, եթե կարծես, որ սույն իմ այս պոեմանման վեպում ես ցանկություն եմ ունեցել նկարագրել իրապես գոյություն ունեցող մի քաղաք, պատկերել այդ քաղաքի երկրային բնակիչներին, վեր հանել ինչ-որ չտեսնված «տիպեր»:- Այդպիսի բաներ ես երբեք էլ չեմ մտածել, ընթերցո՛ղ, եւ չէի էլ կարող մտածել: Իսկ ինչ վերաբերում է այն, առաջին հայացքից կարծես թե ինձ մատնող հանգամանքին, որ ես քանիցս, սկզբից եւեթ, խոսել եմ այդ քաղաքի եւ նրա բնակիչների մասին, որպես շատ սովորական, միանգամայն հաստատ գոյությանց մասին,- ինչ վերաբերում է դրան, սիրելի ընթերցո՛ղ, ես այստեղ հարկադրված եմ ասել, բացեիբաց խոստովանել, որ ես խաբել եմ քեզ, յուղել եմ գլուխդ, ինչպես խաբել է ինձ տարիներ շարունակ Մազութի Համոն, ինչպես խաբել է եւ քեզ, միեւնույն է՝ ապրել ես դու թե ոչ մեր նկարագրած քաղաքում. խաբել է, մշուշ է փռել աչքերիդ- չես իմացել: Այո՛, ընթերցո՛ղ, զառանցանք էր այդ քաղաքը, ուղեղային մորմոք- եւ կար, գոյություն ուներ, թվում էր, թե ապրում է երկրային- քանի կար, կենդանի էր դեռ Մազութի Համոն, քանի փռում էր դեռ օրերի եւ տարիների վրա իր ուղեղային շղարշը Համո Համբարձումովիչ Ասատուրովը- Մազութի Համոն: Էլ ի՞նչ «տիպեր» կամ «հերոսներ»- եւ ես էլ չգիտեմ, թե էլ ի՞նչ զահրումար... Նրան, միայն նրա՛ն, այսինքն՝ ո՛չ թե Մազութի Համոյին, այլ նրա հանճարեղագույն ուղեղին էր, այո՛, պարտական նաիրյան այդ քաղաքն իր երկրային գոյությամբ- եւ առանց նրա, այսինքն՝ ոչ թե Մազութի Համոյի, այլ նրա ուղեղի, չէր կարող գոյություն ունենալ, անգամ մի երկվայրկյան ապրել ոչ միայն նաիրյան այդ քաղաքը, այլեւ ամբողջապես հենց ինքը- երկիրը Նաիրի: Չե՞ս հավատում: Նայի՛ր շուրջդ ապա. ո՞ւր է մեր նկարագրած քաղաքը. ո՞ւր են նրա բնակիչները: Ո՞ւր են Մեռելի Ենոքը եւ Տելեֆոն Սեթոն... Ո՞ւր են, ո՞ւր են, վերջապես, Վարդանի կամուրջը եւ Առաքելոց եկեղեցին... Չկան, ծուխ են դարձել, ցնդել են մշուշում. դարձել են մուժ ու հիշատակ: Ինչո՞ւ:- Որովհետեւ չկան, այլեւս ցնդել է մշուշում Մազութի Համոյի ուղեղը.- չկա. մուժ է դարձել. դարձել է մշուշ ու հիշատակ:

Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Արձակ

Сообщение:#16  Сообщение Армине » 23 ноя 2008, 17:01

Текст:
Իսկապես որ հանճարեղ կարողություններ ուներ այդ ուղեղը, զորավոր կարողություններ: Բավական են, կարծեմ, վերեւում ասածներս միայն, որպեսզի հասկացողություն կազմի այդ հանճարեղագույն ուղեղի կարողության մասին. բայց արեք տեսեք, որ ես ամենակարեւորը եւ ամենազարմանալին դեռ չեմ հիշատակել, ամենաաներեւակայելին: Մենք ասացինք, որ այդ զարմանալի ուղեղի վրա էր կանգնած երկիրը Նաիրի, որպես հնում աշխարհն՝ առասպելական այն ցուլի եղջյուրների վրա. բայց ինչի՞ վրա էր կանգնած ինքը, այդ ուղեղը- ահա՛ ամենաէականը: Ինչո՞վ էր սնվում հենց ինքը, ինչո՞վ էր կենդանի այդ ուղեղն ինքը- ահա՛ հարցը: Եվ այս հարցին է ահա, որ մենք հարկադրված ենք տալ մի ամենաանսպասելի պատասխան, ամենաաներեւակայելին:-

- Նա, Համո Համբարձումովիչի այդ զարմանալի ուղեղը կանգնած էր- երեւակայո՞ւմ եք- հենց ինքն իր վրա... Ուրիշ ոչինչ: Չե՞ս հավատում.- իրենի՛ց հարցրու. այսպես էր հավատացնում ինձ ինքը, այսպես էր համոզված Վառոդյանը,- ավելին՝ այսպես էր համոզված եւ ամբողջ «Ընկերությունը».- օ, սա ամբողջ մի փիլիսոփայություն էր, սիրելի ընթերցող,- ամբո՛ղջ մի, եթե կարելի է այսպես ասել՝ տիեզերական ուղեղասիստեմ... Կանգնած էր, ու բա՛ստա, պրծավ գնաց. ուզում ես՝ զարմացիր, ուզում ես՝ հիացիր: Կար, գոյություն ուներ եւ սնվում էր- հենց ինքն իրենով- ահա՛ թե ինչ: Կար, գոյություն ուներ եւ աշխատում էր, անխոնջ ու մշտնջենական, ինչպես ինքը բնությունը, կամ, ավելի լավ է ասել՝ որպես մի իսկական «պերպետուում - մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհոլցի նշանավոր թեորիան միանգամայն ժխտելով՝ ապացուցում էր իր կենդանի օրինակով, որ նման մի ինքնաշարժ մեքենա ո՛չ միայն հնարավոր է սկզբունքորեն, այլեւ կա, գոյություն ունի եւ կարող է աշխատել՝ ինքն իրեն սնելով դարեր ու դարեր, մահանալ ու կյանք առնել նորից իր սեփական աճյունից, որպես եգիպտական մի ֆենիքս-թռչուն: Այսպիսի՛ ահա ինքնասնույց մի թռչուն, բայց ավելի լավ է ասել՝ «պերպետուում-մոբիլե» էր Համո Համբարձումովիչի ուղեղը. ինքնաշարժ մեքենա, որ, ինչպես ասացինք, ինքն իրեն սնելով, դուրս էր թողնում, հանում էր շրջանառության անսպառ քանակությամբ- ո՛նց ասենք... նո՛ւ, ազգային եռանդ (էներգիա), որով, եւ միմիայն որով, կանգուն էր դեռ, չէր հավասարվել հողին, Ասորիքի կամ Բաբելոնի նման, երկիրը հնամյա- հազարամյա Նաիրին: Կարծում ենք, որ հենց նրա, Համո Համբարձումովիչի պերպետուում մոբիլանման այդ ուղեղն էր ահա աչքի առաջ ունեցել մեր սիրելի, այնքան վաղաժամ մահացած պոետը՝ սույն տողերը գրելիս.

«Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան՝ Արեւի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման...»: Այսպես ենք կարծում, ընթերցո՛ղ, եւ մենք հիմք ունենք այսպես կարծելու, որովհետեւ նույնը, ճիշտ նույնը, բառացի նո՛ւյնն էր մտածում եւ ինքը, նույն ինքը Մազութի Համոն, որին մենք վեպիս երկրորդ մասի վերջում կայարանում կանգնած թողինք՝ հայացքը նաիրյան հեռուն, ուր հեռացավ գնացքը՝ «նաիրյան ուժերով» բեռնավոր: Հենց նույն այդ դառն ու ազնվական, տխուր եւ ժպտաթախիծ զգացմունքն էր տիրում Համո Համբարձումովիչի սրտում, երբ նա, վայրկյանի լրջությունից ազդված, կայարանից քաղաք էր վերադառնում՝ ոչ թե, ինչպես կարելի է կարծել, ընկ. Վառոդյանի ուղեկցությամբ, այլ մենակ, մեն-մենակ, տխուր ու մտախոհ՝ սեփական, այսինքն՝ «Լույսի» տեղական գրասենյակին պատկանող կառքում ընկողմանած:

Մենակ, մտախոհ, տխուր ու ժպտաթախիծ զգացմունքներով լեցուն՝ Մազութի Համոն կայարանից վերադառնում էր քաղաք: Եվ կայարանից մինչեւ բնակարանը նրա, Մազութի Համոյի աչքերը նույն այն ժպտաթախիծ արտահայտությունն ունեին, ինչպիսին, ինչպես հիշում է ընթերցողը վեպիս երկրորդ մասի վերջից՝ ունեին նրանք (Համո Համբարձումովիչի աչքերը) կայարանում: Այդ աչքերի ներսում դեռ գնացքն էր, այդ աչքերի ներսում դեռ հեռուն էր գնացքի՝ սահմանի այն կողմը.- Համո Համբարձումովիչի աչքերը չէին տեսնում Լորիս-Մելիքյանի, այդ չարչիական փողոցի ցածլիկ խանութները: Համո Համբարձումովիչի աչքերում, աչքերի ներսում, նա՛ էր, ըղձալին ու երազյալը,- երկիրը Նաիրի: Գնում էր. փողոցի փոսերից, քարերից ելեւէջելով, գնում էր կառքը «Լույսի» գրասենյակի: Համո Համբարձումովիչն ընկողմանել էր՝ կիսահուշ: Օրորվում էր, Համո Համբարձումովիչի նստուկի նման, կառքի ցնցումներից վեր ու վար ելեւէջելով, օրորվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում- երկիրը Նաիրի: Շինվում էր. Համո Համբարձումովիչի նստուկի նման՝ նստման կետ էր փնտրում, տանելի գոյավիճակ- Համո Համբարձումովիչի ուղեղում երկիրը Նաիրի: Փնտրում էր, բայց չէր գտնում. օրորվում էր, ինչպես աշխարհը երբեմն առասպելական այն ցուլի եղջյուրների վրա. օրորվում էր, ելեւէջում էր անհանգիստ, ելք էր փնտրում.- Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով՝ դեպի երկրայինը, դեպի գոյացման հեռուներն էր ձգտում, դեպի սահմանի այն կողմը- երկիրը Նաիրի: Մտածում էր՝ «Ո՞րն է Նաիրին»,- ու շինվում էր ուղեղում, ելնում էր դարերի մշուշից, հառնում էր Համո Համբարձումովիչի ուղեղից, որ նորից իրականանա- ո՞ւր, որտե՞ղ սակայն- ո՞ր ափերում... կանգնում էին. դարերի մշուշից, զառանցանքից ելած, շինվում էին Մազութի Համոյի ուղեղում- քաղաքներ ու ոստաններ. ելնում էին Վանը, Բիթլիսը, Մուշը, Էրզրումը, Սվազը, Դիարբեքիրը- վեց վիլայեթ: Նաիրին էր. հին ու հազարամյա. հառնում էր, կյանք էր առնում, շինվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում՝ դեպի գալիքի զառանցանքն էր ձգվում: Մի հանգամանք սակայն ստեղծագործական այդ նվիրական ժամին մնում էր անորոշ. մնում էր, ավելի լավ է ասել, անուշադիր.- Համո Համբարձումովիչի ուղեղի տեսողության դաշտից կարծես դուրս էր մնում, կարծես թյուրիմացաբար հաշվի չէր առնվում- մի խոշորագույն հանգամանք- եթե միայն «հանգամանք» կարելի լինի համարել մեր նկարագրած քաղաքը, որում ապրում էր հենց ինքը, Մազութի Համոն: Նման էր, եթե անպատվաբեր չէ այսպիսի համեմատությունը, Նասր-Էդդին հոճայի հայտնի առակին. Մոլլա Նասր-Էդդինի նման Համո Համբարձումովիչը մոռացել էր կամ մոռանում էր հաշվել... իրեն, կամ- իր նստած երկարականջ քեռուն, այսինքն՝ նաիրյան այդ քաղաքը... Հասկանո՞ւմ եք՝ կյանքի ու մահու այդ ճակատագրական ժամին Համո Համբարձումովիչի տիեզերապարփակ ուղեղը կարծես մոռացել էր ամենաէականը- մոռացել էր այն, ինչ, ինչպես ասում են՝ իր, Համո Համբարձումովիչի, քթի տակ էր գտնվում: Գուցե եւ չէր մոռացել, բայց... Բայց փաստը մնում էր փաստ. եւ այդ փաստն այն էր, որ՝ Համո Համբարձումովիչի ուղեղում, ուր շինվում էր, ելնում էր տարիների փոշուց ու ձգվում էր դեպի երկրայինը, դեպի աշխարհի երկրային հեռուն, երկիրը Նաիրի,- այդ ճակատագրական ժամին բացակայում էր ո՛չ միայն այդ քաղաքը, ուր առաջին հերթին ապրում էր հենց ինքը, Մազութի Համոն- այլեւ ամբողջ սահմանի այս կողմը. պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ սահմանի այս կողմը, կարծես, ջնջել էր չարաբաստիկ մի ձեռք Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղից: Եվ Համո Համբարձումովիչը- ոչի՛նչ. չէր անհանգստանում: Չնայած, հասկանո՞ւմ եք, բերդին, չնայած Վարդանի կամուրջին եւ Առաքելոց եկեղեցուն, չնայած հին ու հնամենի բոլոր այդ նաիրյան հրաշալիքներին- Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղը մի տարօրինակ համառությամբ անտես էր առնում, ասես համարում էր չեղյալ սահմանի այս կողմը.- օ՜, գիտեր, հասկանում էր Մազութի Համոն, որ այստեղ չէ, որ իր հանճարեղագույն ուղեղից սահելով պիտի միս ու մարմին առներ, կերպավորվեր հաստատ, գոյանար երկրային- երկիրը Նաիրի...

Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Արձակ

Сообщение:#17  Сообщение Армине » 23 ноя 2008, 17:03

Текст:
Մի՞թե հասկանում է արեւը, որ ինքը կենտրոն է մի ամբողջ համաստեղության. կարծում եմ, որ սխալված չպիտի լինեմ, եթե ասեմ, որ ոչ: Այսպես էլ Համո Համբարձումովիչի ուղեղը եւ հենց ինքը, Մազութի Համոն- ի՞նչ իմանար: Եվ այն էլ- ճակատագրական այն օրը: Ասում ենք ճակատագրական, որովհետեւ այդ օրը, ի բացառյալ բոլոր վերոհիշյալ դեպքերը- Համո Համբարձումովիչի կյանքում, ավելի լավ է ասել՝ Մազութի Համոյի ուղեղում կատարվեց եւ մի այլ, ավելի քան նշանակալից, գեր-ճակատագրական- դե՞պք ասեմ, չգիտեմ, թե- անսպասելի մի տիեզերացնցում, որի հետեւանքով տարօրինակ մի տեղափոխություն կատարեց Համո Համբարձումովիչի ուղեղում... երկիրը Նաիրի: Բայց այս մասին արդեն հարկավոր է մանրամասն խոսել:

Համո Համբարձումովիչը ինչպես ասացինք, կայարանից վերադառնում էր տուն: Ուղեղում- դե ե՞րբ էր Համո Համբարձումովիչի ուղեղն իրը եղել, ուղեղում, կրկնում ենք վերջին անգամ,- նաիրյանն էր, հավիտենականը. ուղեղի մշտնջենական եղջյուրների վրա օրորվում էր, ծանր,- երկիրը Նաիրի: Այդպես էլ հասավ իր բնակարանը. եւ անցավ իր առանձնասենյակը. առանձնասենյակում նստած էր իր անզուգական դուստրը- Սեւաչյա Պրիմադոննան: Սեւաչյա Պրիմադոննան արտասվում էր՝ գլուխը ձեռքերի մեջ առած՝ արմունկները գրասեղանին: Մոտեցավ. գրկեց դստեր գլուխը Մազութի Համոն. ուղեղում նաիրյանն էր դեռ եւ ոչ անձնականը. ուղեղի եղջյուրների վրա դեռ նստած էր, ծանր, երկիրը Նաիրի: Մոտեցավ. ձեռքը, բնազդաբար, իջավ ցնցվող ուսին Սեւաչյա Պրիմադոննայի. Սեւաչյա Պրիմադոննան խոսելու փոխարեն արցունքոտ ցուցամատով ցույց տվեց մոր ննջարանը Մազութի Համոյին:- «Գնա՛ այնտեղ»,- ասաց արցունքոտ ցուցամատը Մազութի Համոյին: Համո Համբարձումովիչը կարծես զգաց, հասկացավ կարծես Մազութի Համոն քստմնելի մի բան. ուղեղում, ուղեղի եղջյուրների վրա, երերաց, անհանգիստ, երկիրը Նաիրի: Համո Համբարձումովիչը զգույշ, ինչպես գողը, մոտեցավ Անգինա Բարսեղովնայի ննջարանին: Կռացավ, բանալիի ծակից ներս նայեց, Անգինա Բարսեղովնայի ննջարանը, Մազութի Համոն. օրորվեց, ուղեղի եղջյուրների վրա թպրտաց անհանգիստ երկիրը Նաիրի... Օրորվեց, թպրտաց անհանգիստ.- Նաիրի երկիրը, ցատկելով ուղեղի եղջյուրների վրայից, ցատկելով ուղեղից- նստեց Համո Համբարձումովիչի ականջներից բուսած... պոզերի վրա: Եվ այդ տարօրինակ- երկար, հոր ականջներից ընտանեբար բուսած պոզերի արանքից, Մազութի Համոյին գաղտագողի մոտեցած, նրա հետեւը շնչասպառ կռացած, Սեւաչյա Պրիմադոննան տեսավ... մազերը, կռնակը եւ սպիտակ նստուկը քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի), որին, նկարչական մի շքեղ կոնտրաստ կազմելով, քնքուշ փաթաթվել էին պղնձագույն սրունքներն Անգինա Բարսեղովնայի՝ իրա, Սեւաչյա Պրիմադոննայի, մոր- Համո Համբարձումովիչի անզուգական կողակցի ...

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Այո՛: Ո՞րն էր- «Նաիրին»...

Նա այնտեղ էր- Համո Համբարձումովիչի ուղեղա-ընտանեկան եղջյուրներին... ներողություն՝ պոզերին նստած. սնում էր, սնում էր նրան Համո Համբարձումովիչի ուղեղը, որպես մի իրականացած «պերպետուում-մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհոլցի նշանավոր թեորիան հերքելով՝ անհատնում եռանդ, իրա տերմինոլոգիայով ասած, ազգային էներգիա էր մատակարարում իրեն ու ամենքին: Բայց այստեղ հարկավոր է արդեն, ինչպես ասում են՝ «փակագծերը բանալ»: Հարկավոր է ասել, որ «Համո Համբարձումովիչի ուղեղ» ասելով պետք է մոտավորապես այն հասկանալ (մենք մոտավորապես այն ենք հասկանում), ինչ որ հասկանում են իդեալիստ փիլիսոփաներից ոմանք «ես» ասելով.- «տիեզերական հոգի»- տվյալ դեպքում, իհարկե, նաիրյան մասշտաբով: Իհարկե, Մազութի Համոյի ուղեղն էապես մի մասնիկն էր միայն Կենտրոնաուղեղասարդի, նաիրյան այդ «տիեզերական հոգու», որ շուտով, շուտով, իր դիալեկտիկական զարգացման սինթեզին հասնելով՝ պիտի իրականանար օրերում ու տարիներում, որպես հազարամյա նաիրա-արքայություն: Նրա, այդ «տիեզերական հոգու» (նաիրյան մասշտաբով) գերագույն սուբստանցիան էր- Ընկերությունը, այսինքն՝ Կենտրոնաուղեղասարդը, եւ այդ «տիեզերական հոգու» (նաիրյան մասշտաբով) մի մասնիկն էր ահա Համո Համբարձումովիչի ուղեղը՝ տեղական սուբստանցիան:- Եվ այդտե՛ղ էր ահա Նաիրին, Համո Համբարձումովիչի այդ հանճարեղագույն ուղեղում: Այդտեղ էր. շինվում էր այդտեղ:- Լրացել էին օրերն ու ժամանակները. ուղեղայինն արդեն երկրայինի պիտի փոխվեր. ուղեղայինը պիտի իրականանար:

Եվ այդ իրականացումը, ինչպես տեսանք, սկսվեց բավականին տարօրինակ, սկսվեց... արմատից: Առաջին հերթին, ինչպես տեսանք, արմատը, այսինքն՝ Համո Համբարձումովիչի ուղեղային եղջյուրները, այնքան անսպասելի կերպով, փոխվեցին- ընտանեկան ամենասովորական... պոզերի: Բայց- «Ո՞վ չունի»,- մտածեց Համո Համբարձումովիչը, մտաբերելով Արամ Անտոնիչին, գավառապետին իրան,- հազար-հազարին: Մի ժամ չանցած՝ մոռացավ, չեղյալ համարեց այդ ամենը Համո Համբարձումովիչը. տեղ չկար ուղեղում անձնականի համար. ուղեղում տիեզերականն էր, նաիրյանը: Քնեց. կամքի երկաթե ձեռքով սրբեց ուղեղից անհաճո միջադեպը. երազում- գնացքն էր նաիրյան ուժերով բեռնավոր.- երազում թռչում էր գնացքը... անկարելի հեռուն: Բայց հաջորդ առավոտ, երբ դուրս եկավ տնից Համո Համբարձումովիչը եւ, կառք նստելով, ուզում էր «Լույսի» գրասենյակը գնալ- անսպասելի կերպով կառքը չշարժվեց, ձիերը, քարացած նիոբեների նման, տեղերում մնացին: «Ի՞նչ կա»,- հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգըստացած. եւ դեռ չէր լսել կառապանի փնթփնթոցը, երբ նրա, Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով խուժեցին փողոցը, կանգնեցին իրականացած... Համո Համբարձումովիչի ուղեղաընտանեկան եղջերապոզերը. փողոցի մայթերից ձգվեցին դեպի ինքը- կենդանի եղջյուրներ, բազմագլուխ պոզեր: Եվ ահա՝ հազիվ էր գլուխը դուրս երկարել կառքից- շրջապատեցին, լեզու առան հանկարծ այդ մարմնավորված եղջյուրները,- ներողություն՝ պոզերը: «Աղա՜ա՜, մզի տե՜-ե՜-ե՜ղ, մզի խա՜-ա՜-ա՜ց, մզի խա՜-ա՜-ա՜ց, մը՜-զի՜ - խա՜-ա՜-ա՜-ա՜-ա՜ց...»,- խոսեցին բազմաձայն ու բազմագլուխ, կենդանի եղջյուրները, այսինքն՝ պոզերը: «Ո՞րտեղից եք»,- մեքենայաբար հարցրեց Համո Համբարձումովիչը, բնազդորեն երեւի, գլխի ընկնելով, որ ինչ-որ առնչություն պետք է լինի դրանց եւ իրա, այսինքն՝ Համո Համբարձումովիչի, ուղեղաընտանեկան եղջերապոզերի մեջ: «Ո՞րտեղից եք»,- հարցրեց Մազութի Համոն:

«Բա՜-սե՜-նա՜, Բա՜-սե՜-նա՜-սե նա՜»,- խոսեցին, հազարբերան ասին, խուժեցին ուղեղը:- «Գաղթական են, սահմանեն են փախե»,- պարզաբանեց կառապանը Մազութի Համոյին. խռնվեց. խառնվեցին իրար. ուղեղից սահելով ետ՝ նորից Համո Համբարձումովիչի ուղեղը խուժեցին եղջյուրներն ու պոզերը. ուղեղում, հաստատ ու մարմնավոր, Նաիրին էր արդեն- երկրայինը.- կառք, կառապան, բարձրահասակ սպա, Անգինա Բարսեղովնայի պղնձագույն սրունքները- գաղթականներ... Բասեն:

Ձեռքը քաշում էր կառապանի թեւից: Կառքի մեջ- հասակովը մեկ կանգնած- արդեն «Լույսի» գրասենյակն էր գնում Համո Համբարձումովիչը.- ուղեղից ելնելով, արդեն դիմավորում էր նրան գրասենյակի դռներում ընկ. Վառոդյանը՝ փափախավոր...

Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Արձակ

Сообщение:#18  Сообщение Армине » 23 ноя 2008, 17:04

Текст:
Երկուշաբթի էր. հազար ինը հարյուր տասնչորս թվականի դեկտեմբերը:

Եվ այստեղից է ահա, որ կարծես Մազութի Համոյի ուղեղից սահելով, կերպավորվելով աշխարհում, որպես Մազութի Համոյի ուղեղից ելած առտնին զառանցանք՝ գլորվեցին օրերը տխուր ու աղետաբեր. գլորվեցին եւ իրականացան 1914, 15, 16 թվականները- ելան, տեսիլանման, հանճարեղագույն այդ ուղեղից եւ իրականացան այնտեղ, սահմանի այն կողմը, այնտեղ, ուր պիտի հառներ տարիների մուժից երկիրը Նաիրի, այնտեղ, ուր հեռացավ գնացքը՝ «նաիրյան ուժերով» բեռնավոր:- Իրականացան այդ տարիները դաժան ու անկարելի, այնտեղ- Վանում, Բիթլիսում, Մուշում, Դիարբեքիրում,- այնտեղ- Էրզրումում, Սվազում, Երզնկայում,- այնտեղ- Գարահիսարում... Անապատում ելած միրաժի նման՝ ելավ- գետնահարվեց, վերջին պատրանքով շրջավորված հնամյա երազը, գետնահարվեց- արդյո՞ք ընդմիշտ... Ու մնացին- դիեր, դիեր, դիեր,- առտնին զառանցանք: Ու մնացին- ավերակներ: Ու մնաց... Մազութի Համոն՝ նաիրյան այդ քաղաքում կանգնած կենդանի Նաիրի, որպես հավիտենական պերպետուում մոբիլե, որ, ինքն իրեն սնելով, անսպառ քանակությամբ «ազգային եռանդ» է հղանում, շնչավորելով հավիտենացածը՝ մի՞թե անկարելին... Եվ բազում դեպքեր ու պատմություններ եղան մեր նկարագրած քաղաքում, բայց այդ բոլորը մենք թողնում ենք մի կողմ. թողնում ենք... դարերին: Գլորվեցին, ինչպես ասացինք, 1914, 15, 16 թվականները, դատարկվեց ու ամայացավ այդ մռայլ տարիներում երկիրը Նաիրի,- բայց, ինչպես հայտնի է քեզ, ընթերցող, պատահեց այնպես, որ «ռուսը» կամ, ինչպես մեր նկարագրած քաղաքի բնակիչներն էին ասում՝ «սոխը» գրավեց երազյալ վայրերը, հասավ, իհարկե հասավ, Էրզրում, բայց ոչ թե «յոթը» օրում, ինչպես Մազութի Համոն էր գուշակում, այլ անհամեմատ ավելի երկար ժամանակամիջոցում: Բայց միթե ա՞յս է հարցը, ընթերցո՛ղ:- Օ, ոչ. իհարկե ոչ: Գռոշի արժեք չուներ այդ հարցը մի ինչ-որ քաղաք գրավելու ժամանակամիջոցը սխալ գուշակելու խնդիրը, Մազութի Համոյի համար.- զինվորական չէր Մազութի Համոն եւ ոչ էլ ստրատեգ, այնպես որ նրա հաշիվներում պատահած այդ փոքրիկ սխալը, այդ ինքնին չնչին հանգամանքը, ապացուցում էր ամենից առաջ իրեն, Մազութի Համոյին, եւ ապա «Ընկերության» բոլոր մնացած անդամներին, որ «աղետների» հարցում միանգամայն անմեղ է ինքը, Մազութի Համոն, ինչպես եւ «Ընկերությունը»: Եվ ճի՛շտ որ. ինչո՞ւ հնարավոր չէր Էրզրումի գրավումը «յոթ» օրից. ո՞վ էր խանգարողը: Ո՞վ կար դեմը կեցած, ի՞նչ զորավոր ուժ. ռազմի ի՞նչ կարողություն... Ծիծաղելի էր, դառը ծիծաղ էր հարուցում ինչպես Մազութի Համոյի իրա, այնպես էլ «Ընկերության» մյուս ազդեցիկ անդամների, սրտում այդ անհասկանալի անհեթեթությունը: Հասկանո՞ւմ եք. Սոխը, տասնչորս միլիոնանոց բանակ ունեցող այդ տիեզերակալ Արջը, չէր կարող լղրճուկ մի քաղաք վերցնել յոթ օրվա ընթացքում... Եվ սա այն ժամանակ, երբ դեմը կեցողը- Զառամյալն էր, Հավիտենական Հիվանդը, Մահամերձը... Թափթփուկ հորդաներով կեցել էր զորավոր Սոխի հանդեպ, անգամ ջարդում էր ու քշում, սրի ու հրի էր մատնում երկիրը Նաիրի եւ ոչինչ. կարծես չէր էլ անհանգստանում Սոխը, եւ չէր էլ վրդովվում... գրավոր խոստումներ տվող Բարձրագույն Ինստանցիան... Մի բան կար թաքնված այս ամենի ետեւը, եւ Մազութի Համոն ավելի քան հասկանում էր այդ բանը. հասկանում էր, իհարկե, եւ «Ընկերությունը», բայց՝ ինչո՞վ, ինչո՞վ էր մեղավոր Մազութի Համոն, ինչո՞վ էր մեղավոր «Ընկերությունը»: Եկան, աշխարհի չորս կողմից հավաքվեցին նաիրցի ռազմիկները. արին, ինչ որ կարող էին անել. ավելի՜ն արին. իրենց մայրերի ու զավակների հավելյալ արյունը բերին ի նվեր նենգավոր Սոխի փրկարար առաջխաղացումին. եւ ի՞նչ.- ստոր, նենգ, գետնաքարշ դավաճանությունն էր հատուցումը՝ ավերված Նաիրին... Իսկ ա՞յն, որ, լպիրշ ու լրբաբար վախկոտ-վախկոտներ, թալանչիներ ու ավազակներ հայտարարվեցին նաիրցի ռազմիկները, եւ այդ ստոր սոխերի կողմից խայտառակության սյանը գամվեցին ամբողջ աշխարհի առաջ- ի տրիտուր այն մեծ ու հերոսական օգնության, որ հասցրին նաիրյան ռազմիկները սոխերի ոչխարային բանակին... Ամոթ էր, լկտի դավաճանություն- սոխերի կողմից, իսկ «Ընկերության» եւ նաիրյան բանակի կողմից- հերոսական պայքար, ազատաշունչ գոյամարտ, օրհասական կռիվ: Ո՞վ, ո՞վ վերցրեց Վանը, եթե ոչ՝ Նաիրյան բանակը. ո՞վ վերցրեց նույն

Էրզրումը... «Սրիկանե՛ր, լրբե՛ր, դավաճաննե՛ր»,- փրփուրը շրթունքներին որոտում էր հաճախ, ձեռքը սեղանին խփելով, Տեղական Կոմիտեի նիստերին Մազութի Համոն. «Ո՛չ. էլ ես սոխասեր չեմ, էլ չեմ կարող հանդուրժել դրանց այդ լկտի վերաբերմունքը»,- գոռում էր, փրփուրը բերանին, Մազութի Համոն,- եւ ապա գնում էր գավառապետի բնակարանը, ուր հանգստանում էր մի քիչ, հանգստացնում էր ջղերը Ագրիպպինա Վլադիսլավովնայի, իր անգին կողակից Անգինա Բարսեղովնայի, քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) եւ իր անզուգական դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի հետ՝ «դուռաչկի» խաղալով:

Չէր վհատում.- Կենտրոնաուղեղասարդի ուղեղատատանումներին ենթակա ու հլու՝ օրերի լրացմանն ու արյան հատուցմանն էր սպասում Համո Համբարձումովիչի ուղեղը. սպասում էր, որ համաշխարհային պատերազմը վերջանա եւ հաշտության սեղանին նստեն ազգերն ու ժողովուրդները. գիտեր, համոզված էր նա, որ այն ժամանակ արդեն կիրականանա երազյալը, կկատարվի անխուսափելին, կթռչի, անգոյության գիրկը կգլորվի Հավիտենական Հիվանդը, եւ նրա դիակի վրա, նրա նեխած մարմնի քայքայումից ելնելով՝ կկանգնի պայծառ ու երկրային- երկիրը Նաիրի: Այսպես էր մտածում, այսպես էր հավատացած Համո Համբարձումովիչը, բայց անցավ 1916-ը, եկավ 1917-ը եւ, երեւակայո՞ւմ եք, պատահեց անսպասելին, կատարվեց- անսպասելին, կատարվեց- հանկարծ...

Այդ անսպասելին, Համո Համբարձումովիչի - Մազութի Համոյի համար այդ հանկարծակի պատահածը, որ շարժեց տեղից, շփոթ ու իրարանցում մտցրեց ոչ միայն Համո Համբարձումովիչի, այլեւ ամբողջ «Ընկերության» կենտրոնաուղեղում- Ռուսական Հեղափոխությունն էր, հազար ինը հարյուր տասնյոթ թվականի փետրվարը...

Այստեղից է ահա, որ մենք պիտի անցնենք մեր նկարագրած քաղաքի վերջին դեպքերի պատմությանը:

Սկսվեց նրանից, որ մի օր, միանգամայն անսպասելի կերպով, քաղաքի փողոցներում երեւաց, զինվորականի շորերով եւ չսափրած, բորբսնած դեմքով, վեպիս երկրորդ մասից մեզ արդեն բավականին ծանոթ Կարո Դարայանը. ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ իր հայրենի քաղաքը գալիս, եկավ ու իջավ- ուղիղ պ. Մարուքեի բնակարանը: Եվ ահա, նրա գալուց ընդամենը մի օր հետո, ցերեկվա ժամը մոտավորապես 11-ին, հանկարծ փակեց «Լույսի» գրասենյակը Համո Համբարձումովիչը. հապշտապ, եւ այն էլ ոչ թե կառքով, այլ- չտեսնված երեւույթ- ոտքով տուն եկավ Մազութի Համոն ու փակվեց իր առանձնասենյակում, հրամայելով ծառային, որ բոլոր իրեն հարցնողներին, բացի ընկ. Վառոդյանից եւ բժշկից, հայտնի, որ ինքը տանը չէ: Մինչեւ երեկո այդ օրն իր առանձնասենյակում մնաց Մազութի Համոն: Վարագույրները քաշել էր ու նստել կիսախավարում. լուռ էր. գլուխը ցավում էր մի քիչ. ուղեղում... պարապություն էր այդ օրը՝ անգո մի մշուշ, բաց տարածություն: Կտրվել էին կարծես օրերն ու տարիները. հատվել էր ինչ-որ բան Համո Համբարձումովիչի ուղեղում. այդ օրն ուղեղում, ինչպես ասացինք, մշուշ էր թափանցիկ- բաց տարածություն: Բայց այդ տարածությունը երբեմն-երբեմն սկսվում էր լցվել. կարծես քնած էր արթմնի ու, արթմնի երազում, տեսնում էր տեսիլներ. տեսնում էր.-

- թեքվել էր Ագրիպպինա Վլադիսլավովնան իր վրա ու քնքո՜ւշ-քնքո՜ւշ կկոցում էր, ինչպես մի անմեղ աղավնի... Նայում էր աչքերին. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերում եւս մշուշ էր թափանցիկ, բաց տարածություն... Ագրիպպինա Վլադիսլավովնան թվում էր փոքրի՜կ-փոքրի՜կ. մանկական կարմիր շրթունքներով համբուրում էր Համո Համբարձումովիչի սառը շրթունքներն Ագրիպպինա Վլադիսլավովնան: Նայում էր, անթարթ նայում էր Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերին Համո Համբարձումովիչն ու նկատեց. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերի բաց տարածությունն սկսեց լցվել, լցվել, իմաստավորվել, իմաստ ստանալ:- «Չե՞ս ճանաչում»,- հարցնում էր բաց տարածությունն Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերից Համո Համբարձումովիչին. Համո Համբարձումովիչը նայեց-նայեց- ու վեր թռավ տեղից. երազից արթնացողի նման ձեռքով շփեց ճակատը Համո Համբարձումովիչը. նայեց՝ թեքվել էր վրան- իր անզուգական դուստրը՝ Սեւաչյա Պրիմադոննան. նայում էր աչքերին: Աչքերում- մշուշ էր անգո՝ բաց տարածություն:- «Ի՞նչ կա»,- հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգստացած. Սեւաչյա Պրիմադոննան հառեց աչքերը գետնին. հետո արագ-արագ, կարծես դաս ասելիս լիներ, խոսեց. Համո Համբարձումովիչն իր դստեր կարկտի պես թափվող խոսքերից միայն այն հասկացավ, որ ինքն իսկույն պետք է գնա գավառապետի բնակարանը: Վեր կացավ Համո Համբարձումովիչը, հագավ վերարկուն, վերցրեց ձեռնափայտը. գնաց: Արդեն մութն էր, երեկոյան ժամն արդեն 10-ը կլիներ, երբ Համո Համբարձումովիչը մտավ գավառապետի բնակարանը: Մարտի 2-ն էր. 1917 թվի մարտի 2-ը:

Թե ինչ էր խոսվել այդ երեկո գավառապետի բնակարանում- աստված ինքը գիտե, բայց մի քանի օր անց պ. Մարուքեն ասում էր, որ այդ երեկո գավառապետի մոտ են եղել, բացի Համո Համբարձումովիչից, նաեւ բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Գեներալ Ալոշը եւ դպրոցի տեսուչը- Արամ Անտոնիչը: Բայց մենք, այդ առթիվ ստույգ տեղեկություններ չունենալով, հարցը թողնում ենք բաց. հարցի տեղ թողնում ենք- բաց տարածություն. թող լցնի, ում երեւակայությունն ինչով որ կամենա, այդ բաց տարածությունը: Մենք ենթադրություններ չենք ուզում անել: Եվ, վերջ ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞վ է ներկա եղել այդ երեկո գավառապետի եւ Համո Համբարձումովիչի զրույցին.- էականն այդ չէ, ընթերցո՛ղ, այլ այն, թե ո՞ւր են գնացել այդ երեկո գավառապետի բնակարանից ելնելով, Համո Համբարձումովիչը եւ բժիշկը.- ահա՛ հարցը:- Եվ այս հարցի շուրջն էր ահա, որ մի քանի օր անց քաղաքում պտտվել սկսեցին զանազան հետաքրքիր զրույցներ. հետաքրքիր թեկուզ այն պատճառով, որ այդ զրույցները կապված էին- երեւակայո՞ւմ եք- «մութ տեղի» հետ, այսինքն՝ Հինգհարկանի Շենքի ներքեւի հարկի ամենածայրը, անկյունում գտնվող այն փոքրիկ սենյակի, որ ընկ. Վառոդյանի կռնակի վրա- ինչպես հիշում է ընթերցողը վեպիս առաջին մասից- թողել էր... հետաքրքիր հետքեր: Խոսում էին, որ այս զրույցները տարածում է պ. Մարուքեն. նույնիսկ ասում էին, որ այս զրույցները տարածելու մեջ նույնպես մատ ունի- երեւակայո՞ւմ եք- ինքն ընկ. Վառոդյանը. բայց այս երկրորդ հանգամանքը հետագայում միանգամայն հերքվեց եւ զրպարտության ամբողջ մեղադրանքը մնաց Կարո Դարայանի խղճին, Կարո Դարայանի, որ արդեն դիակ էր, կորցված մութ մի գիշեր, ընկած- ո՞վ գիտե, թե ո՞ւր... Մութ, խորհրդավոր պատմություն էր այդ, ընթերցող, որ այնպես էլ մութ մնաց ու մնաց խորհըրդավոր.- բայց այդ մասին հետո:

Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Արձակ

Сообщение:#19  Сообщение Армине » 23 ноя 2008, 17:05

Текст:
Հաջորդ օրը, մարտի 3-ին, առավոտյան ժամը 8-ը դեռ հազիվ կլիներ, երբ բերդից հանկարծ, քաղաքացիների համար միանգամայն անսպասելի կերպով, դեպի քաղաք շարժվել սկսեցին- զորքեր, զորքեր, զորքեր. շարժվեցին թնդանոթներով ու գնդացիրներով. լցրին փողոցները: Սարսափած՝ խանութներն իրար հետեւից փակել սկսեցին Լորիս-Մելիքյանի խանութպանները. բանն այն է, որ նրանք ոչ մի տեղեկություն չունենալուց բացի՝ այդ անսպասելի շարժման, այդ իրարանցումի մեջ չէին տեսնում նման դեպքերում քաղաքի էշը ցեխից հանող Մազութի Համոյին, ոչ էլ մյուս պատկառելի նաիրցիներից որեւէ մեկին. գիտեին, լսել էին, որ ինչ-որ բան պատահել է ներսերում, բայց այդ մասին վախենում էին խոսել.- իրենց գործը չէր: Երեք օր էր արդեն, որ պտտվում էին շշուկները, բայց քաղաքացիք, մանավանդ Լորիս-Մելիքյանի խանութպանները, թերահավատ էին դեպի նման շշուկները. թերահավատ ու կասկածոտ: Թերթեր երրորդ օրն էլ չէր ստացվում: Չէին ստացվում անգամ նաիրատառ «Մշակն» ու «Հորիզոնը». ասում էին, որ գավառապետը մարդ է կանգնեցրել կայարանում եւ ձերբակալում է բոլոր ստացված թերթերը. ասում էր- պ. Մարուքեն: Այնպես որ կատարյալ անգիտության մեջ էր քաղաքը դեռ, երբ այդ առավոտ, բերդից շարժվել սկսեցին- զորքեր, զորքեր, զորքեր. գնդացիր ու թնդանոթ: Ինչպես ասացինք՝ փակվեցին խանութները, որ նոր էին բացվել. խանութպաններից որը տուն գնաց, որը հենց էնպես կանգնեց իր փակ խանութի փակ դռան առջեւը, որն էլ Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց՝ լուրեր ստանալու: Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնացողների մեջ էր եւ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, անգլիախոս գորգավաճառը:- «Հը՞, բան մը կհասկընա՞ք սա ղալաբալըղեն»,- հեգնախառն հարցրեց Հաջի Օնիկ էֆենդին՝ սրճարանը մտնելով.- «Ընչի՞ չենք հասկընա օր»,- կտրուկ պատասխանեց Տելեֆոն Սեթոն.- «զորքին պրիկազ է էկե, օր ռեւալյուց էնեն»,- վերջացրեց Սեթոն, ու տիրեց լռություն. հեռվից, գավառապետի բնակարանի կողմից, լսվեց մի հազարբերան «ուռա». գրոհի գնացող զինվորների ցնծալից ու ահավոր աղաղակ էր դա, որ ներկաների վրա անում էր միստիկ տպավորություն: Լուռ էր. լուռ լսում էին բոլորը. դեմքերի արտահայտությունն այն էր, որ, կարծես, նրանք սպասում էին թնդանոթի պայթյունի. հառել են լսողություններն ու սպասում անհամբեր՝ հիմա կպայթի:- «Կըսեն բերդեն թոփի են կապե նաչալնիկի տունը» ,- արտահայտեց ընդհանուրի միտքը պ. Աբոմարշը, որ նույնպես գտնվում էր սրճարանում. բայց հավանություն չգտավ:- «Զեւզեկ-զեւզեկ չխոսես նե, հայվան, քու ի՞նչ խառնվելու գործդ է»,- բարկացավ Հաջի Օնիկ էֆենդին ու ավելացրեց, մի փոքր լռելուց հետո, չոր ու խրատական: «Ատ սինլքորներու զուռնան ետքը կիմանանք, յավրո՛ւս»,- ու դուրս գնաց ձեռնափայտը գետին խփելով- չոր ու խրատական: Ուզում էր տուն գնալ Հաջի Մանուկոֆ էֆենդին, բայց Հաջու տան ճանապարհն ընկնում էր Հինգհարկանի Շենքի մոտով. դեռ նոր էր թեքվել դեպի այդ շենքը Հաջին, երբ ետ-ետ գնաց, զարհուրած կռթնեց պատին:- Դեմը, Հինգհարկանի Շենքի առաջ, Օնիկ էֆենդին տեսավ- զորքեր, զորքեր, զորքեր. անհաշիվ բազմություն: Դեմը- վեր ցցված սվիններ, ու վեր ցցված սվինների միջից Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը տեսավ- Հինգհարկանի Շենքի պատշգամբը. պատշգամբում տեսավ- մի քանի սոխ զինվորներ, նրանց մեջ իրան- պ. Մարուքեին, իր հորջորջած՝ «քամի կուլ տվող» Կարո Դարայանին եւ սրանց մեջտեղը- օ՜, զարհուրանք,- իրան՝ ոստիկանապետին... Գլուխը բաց էր ոստիկանապետի. Հաջի Մանուկոֆ էֆենդու նայած վայրկյանին՝ մի ինչ-որ սոխ սալդաթ պոկում էր նրա, ինչպես տեղացիք էին ասում ուսդիրներին՝ «չիները», «քամի կուլ տվողը» բռնել էր օձիքից ոստիկանապետի ու ցույց տալով ոստիկանապետի վախից ցամաքած դեմքը ներքեւում կանգնած զինվորներին՝ «քամի կուլ տվողն» ասում էր անկարելի խոսքեր: Շուռ եկավ Հաջի Օնիկ էֆենդին ճեպով- վազեց հակառակ ուղղությամբ: Դեմից, նույնքան սարսափած ու շփոթված, դեպի ինքն էր գալիս- ընկ. Վառոդյանը. ընկ. Վառոդյանի փափախը թեքվել էր մի կողմ. զենքը չկար: «Ո՞ւր, Հաջի՛»,- հարցրեց ընկ. Վառոդյանը՝ դեմքը, աղաչական, Հաջուն մոտեցնելով. «Գնա՛, գնա՛, յավրո՛ւս. ինծի հետ գործ չունիս»,- հրեց նրան մի կողմ Հաջի Օնիկ էֆենդին ու շարունակեց վազել իր վազած ուղղությամբ: Ու դեռ չէր շուռ եկել դեպի կողքի փողոցը, երբ նորից ստիպված եղավ պատին կպչել Հաջին. կողքի փողոցից շուռ եկան դեպի ինքը ու լցրին փողոցը- զորքեր, զորքեր, զորքեր- անթիվ բազմություն.- դեպի Հինգհարկանի Շենքն էին գնում նրանք: Խառնված նրանց, այդ սոխ սալդաթներին, գնում էին նաեւ մրոտ մարդիկ, «բաշիբուզուկներ»,- ինչպես մտածեց Հաջին.- երկաթուղագծի ծառայողներն ու բանվորներն էին դրանք, որ խառնվել էին զորքին- սոխ սալդաթներին: Սարսեց, քար կտրեց տեղն ու տեղը Հաջին: Հաջին տեսավ. սոխերն ու բաշիբուզուկները, մեջ առած, տանում էին... բարձրաստիճան Սոխին. սոխ՝ զինվորներով ու բաշիբուզուկներով շրջապատված, գլխաբաց, առանց ուսդիրների, կալանավորի նման գետին նայելով, քայլում էր... բարձրաստիճան Սոխը, այսինքն՝ գավառապետը... Բնազդաբար ձեռքը գլխարկին տարավ Հաջի Օնիկ էֆենդին, երբ անցնում էր մոտից գավառապետը. բարեբախտաբար, չնայեց նրա կողմը, եւ Հաջի Օնիկ էֆենդին մի գոլ ուրախություն զգաց իր ներսում, որ չնայեց իր կողմը գավառապետը: Բայց Հաջու այդ վայրկենական ուրախությունը հաջորդ վայրկյանին տեղի տվեց մի անզուսպ բարկության, անգամ կատաղության.- գավառապետին շրջապատող սոխ զինվորների ու բաշիբուզուկների հետեւից, երգելով ու աղմկելով, գնում էին քաղաքի տկլոր երեխաները. նրանցից ոմանք գտել էին թիթեղե թեյամաններ ու զինվորական կատելոկներ, որոնց տակերին խփելով՝ նրանք անասելի աղմուկ էին բարձրացնում- վայրի երաժշտություն: Զայրույթից ու կատաղությունից Հաջի Մանուկոֆ էֆենդու ծնկներն սկսեցին դողալ. կընկներ, եթե շարժվող զինվորների պատանման հոսանքը չպահեր: Հոսանքն անցավ, շրջվեց դեպի Հինգհարկանի Շենքը. փողոցը դատարկվեց: Հանգիստ շունչ քաշեց Հաջի Մանուկոֆ էֆենդին. հետո նստեց պատահաբար անցնող «Լույսի» գրասենյակի կառքը. քիչ անց, քրտնաթոր, ինչպես բաղանիքից ելած, իր տան առջեւը իջնում էր կառքից Մանուկոֆ էֆենդին: «Ո՞ւր է աղադ»,- հարցրեց Հաջին կառապանից՝ նրան դրամ տալով.- «Էսօր կանտոր չէ էկե, չեմ տեսե»,- պատասխանեց կառապանը. շուռ տվեց կառքը. գնաց:

Խորհրդավոր ժպիտը դեմքին, ժպիտ, որի մեջ խառը կային թե՛ զարմանք, թե՛ անսպասելի ուրախություն եւ թե՛ խորին ակնածանք,- հանդիպեց Հաջի Օնիկ էֆենդուն Հաջու ազիզ կողակիցը- Նունուֆար հանըմը. շնչասպառ, նրան հանձնեց իր ձեռնափայտը Հաջին եւ ուզում էր արդեն ընդունարանը մտնել, երբ Նունուֆար հանըմը կտրեց նրա ճանապարհը. Նունուֆար հանըմը մատները դրեց Հաջի Օնիկի շրթունքներին.- «ը՜ս՜ս՜ս՜»,- մատները Հաջու շրթունքներին դնելով՝ խորհրդավոր ժպտաց Նունուֆար հանըմը. «յա՛վաշ, հերիֆ, ներսը մարթ կա...»: «Վո՞վ կա»,- չոր, ցցվեց էֆենդին՝ դեմքին վախ ու սարսափ. ու չհամբերեց,- դեպի իրեն քաշեց դուռը... ու մնաց քարացած: Հյուրասենյակում նստած էին- երեւակայո՞ւմ եք- Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ,- Հաջու համար ամենազարմանալին ու ամենաանսպասելին,- քաղաքի պարետը (բարձրահասակ սպան)... «Է, շա՞տ պիտի երկարի սա սարսաղությունը»,- ներս մտնելով հարց տվեց Հաջին՝ հերթով նայելով Համո Համբարձումովիչի, բժշկի եւ բարձրահասակ սպայի (քաղաքի պարետի) դեմքերին. բայց Համո Համբարձումովիչի, բժշկի եւ քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) դեմքերն անպատասխան թողին Հաջի Մանուկոֆ էֆենդու հարցմունքը: «Է՛, էրթա՛նք, էրթա՛նք մեյմեկ թաս օղի առնենք»,- ավելացրեց Հաջին՝ ընդհանուր շփոթմունքը ցրելու ցանկությամբ: Ու մտան ճաշասենյակ:

Ճաշասեղանի ամենավերի գլուխը, Հաջի Օնիկ էֆենդու կողքին նստած, լուռ ճաշում էր Մազութի Համոն: Մազութի Համոն ուտում էր պաղ, ջրանման, կանաչավուն «չորբա»: Ուտելով՝ Համո Համբարձումովիչը նայում էր պնակին. բայց Համո Համբարձումովիչի աչքերը կարծես չէին տեսնում կանաչավուն չորբան. պնակում, չորբայի փոխարեն,- մշուշ էր. անգո մի մշուշ- բաց տարածություն: Հասկանում էր Համո Համբարձումովիչը, զգում էր.- այն, որ կատարվում էր դուրսը- կատարվում էր իրենից դուրս. կատարվում էր- իրենից անկախ: Սպասում էր՝ ի՞նչ կլինի: Մտածում էր՝ ինչո՞վ կվերջանա: Ու պատասխան չէր գտնում իր այդ հարցմունքին Մազութի Համոն. ուղեղում- մշուշ էր. անգո մի մշուշ- բաց տարածություն...

Արդեն վերջացրել էին ճաշը, երբ եկավ ընկ. Վառոդյանը: Ընկ. Վառոդյանը ներս ընկավ շնչասպառ: Եվ ահա Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի համար, իր իսկ բնակարանում, պատահեց չտեսնված մի բան. Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը խնդրեցին Հաջուն, որ նա թույլ տա իրենց առանձնանալ հարեւան սենյակը: Հաջին, իհարկե, թույլ տվեց, թեկուզ եւ ո՛չ առանց զարմանքի, որ իր իսկ բնակարանում հյուրերն ուզում են ազատվել իրենից: Բայց եւ այնպես- «ընելիքդ ի՞նչ, Հաջի՛. ընկեր ես- պիտի քաշես»,- մտածեց Հաջին ու առաջնորդեց հյուրերին հարեւան սենյակը: Մտան հարեւան սենյակը Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը. Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկեր Վառոդյանը փակվեցին հարեւան սենյակում: Իսկ Հաջին մնաց քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ ճաշասենյակում. նաիրախառն ռուսերենով սկսեց զրուցել քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ օրվա անցուդարձի մասին: Խոսում էր Հաջին քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ, բայց միտքն այնտեղ էր- հարեւան սենյակում: Հասկանում էր Հաջին. գիտեր. այդ վայրկյանին հարեւան սենյակում նիստ էր Տեղական Կոմիտեի: Գիտեր, բայց չէր հասկանում Հաջին, որ այդ վայրկյանից պատմական վայր էր արդեն իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանը. որ այդ վայրկյանին իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում, հարեւան սենյակում, կատարվում էին, ինչպես իր, այնպես էլ ամբողջ նաիրյան ցեղի համար- ճակատագրական անցքեր:- Այդ վայրկյանին Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը, այսինքն՝ Կենտրոնաուղեղասարդի Տեղական Կոմիտեն, այսինքն՝ նաիրյան տիեզերական հոգու Տեղական Սուբստանցիան իր դիրքն էր որոշում դեպի կատարվող դեպքերը, եւ այս տիեզերական հանգամանքը չէր ըմբռնում Հաջին. Հաջին չէր հասկանում այս տիեզերական դեպքի ամբողջ նշանակությունը: Թե ի՞նչ որոշում հանեցին կատարվող դեպքերի մասին Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը հարեւան սենյակում- Հաջի Մանուկոֆ էֆենդին, իհարկե, չիմացավ եւ չէր էլ կարող իմանալ. բայց շուտով նա պիտի իմանար, եւ պիտի իմանար նաեւ այն, թե ի՜նչ բարի պատեհություն էր իր համար այդ թանկագին հյուրերի այդ օրն իր մոտ գալը: Եվ այս ամենը Հաջին պիտի իմանար ընդամենը մի շաբաթ անց, երբ բժիշկ Սերգե Կասպարիչը շրջանային կոմիսար էր արդեն, իսկ Համո Համբարձումովիչը- Քաղաքային Խորհրդի նախագահ...

Տարօրինակ, մութ, չհասկացված դեպքեր պատահեցին նաիրյան այդ քաղաքում այդ շաբաթվա ընթացքում: Դեպքեր, որոնք ծածկված են գաղտնիքի ու խորհրդավորության անթափանցելի քողով- եւ դժվար թե որեւէ մեկին երբեւիցե հաջողվի վեր հանել այդ քողը եւ նայել կատարված դեպքերի իսկական աստառին: Այնպես որ, այստեղ մենք պիտի խուսափենք զանազան ենթադրություններ անելուց ու եզրակացություններ հանելուց. պիտի պատմենք լոկ այն, ինչ որ մեզ հաջողվել է տեսնել սեփական աչքերով կամ լսել մարդկանցից, որոնք մեր աչքին ունեն ճշմարտախոսի անկաշառ կերպարանք:- Անցնենք այդ դեպքերին:

Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Արձակ

Сообщение:#20  Сообщение Армине » 23 ноя 2008, 17:05

Текст:
Ամենից առաջ հարկավոր է ասել, որ այդ նույն ժամանակ, երբ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում հավաքված՝ կատարվող դեպքերի հանդեպ իր բռնելիք դիրքն էր որոշում Տեղական Կոմիտեն- այդ նույն վայրկյանին քաղաքում արդեն կային մարդիկ, որ ո՛չ միայն արդեն որոշել էին իրենց դիրքը, այլեւ փակցրել էին քաղաքի պատերին իրենց այդ դիրքի մասին սոխատառ եւ նաիրատառ հայտարարություններ: Եվ, կարեւորն այն է, որ այդ հայտարարությունների տակ, ի թիվս այլ, մեծ մասամբ քաղաքին անծանոթ, սոխերի ստորագրությանց, կային եւ երկու ստորագրություն, որ բավականին մտահոգություն էին պատճառում ոչ միայն քաղաքի նիսիա բնակիչներին, այլեւ շատ ավելի պատկառելի մարդկանց.- Կարո Դարայանի եւ պ. Մարուքեի (ստույգ՝ Մարուքե Դրաստամատյան) ստորագրություններն էին դրանք, որ մեխի գլուխների նման ցցվելով այդ հայտարարությունների տակից՝ մի շարք պատկառելի նաիրցիների մեջ սկզբից եւեթ այն միտքն էին առաջ բերում, որ այդ մեխի գլուխներին հարկավոր է խփել: Այդ հայտարարություններից բխող այս, որոշ չափով իմպրեսիոնիստական ցանկությունն ավելի եւս խորացավ մի շարք նաիրցիների մեջ մի օր անց, երբ քաղաքում տարածվել սկսեցին «Մութ Տեղ»-ի հետ կապված վերոհիշյալ լուրերը. ասում էին, որ այդ լուրերը տարածում է պ. Մարուքեն. ինչպես ասել ենք արդեն՝ նույնիսկ կարծողներ կային, որ այդ լուրերը տարածելում մատ ունի նաեւ ընկ. Վառոդյանը. երեւակայո՞ւմ եք՝ այն ընկեր Վառոդյանը, որ, ինչպես գիտենք՝ Տեղական Կոմիտեի անդամ էր վաղուց հետե եւ Համո Համբարձումովիչի անձնական բարեկամը: Չգիտենք՝ մատ ունե՞ր, թե՞ չէ այդ լուրերը տարածելում ընկ. Վառոդյանը, բայց փաստը մնում էր փաստ. եւ այդ փաստն այն էր, որ ինքն ընկ. Վառոդյանը գտնվել էր մի ինչ-որ հայտնի ցուցակում, այսինքն՝ ոչ թե հայտնի, այլ գաղտնի, որ հայտնի էր դարձել Կարո Դարայանի, այդ «քամի կուլ տվող» նաիրցու շնորհիվ: Դե արեք ու բան հասկացեք սրանից. եւ այն էլ սա դեռ ամբողջը չէ: Բանն այն է, որ այդ ցուցակը, ինչպես ասում էին՝ լրիվ չէր. չորս թերթ պոկած էր այդ ցուցակից եւ այդ չորս թերթի շուրջն էր ահա, որ Կարո Դարայանն ամեն մի ժողովում բարձրացնում էր անասելի աղմուկ, անտանելի հարայհրոց: Եվ վերջապես ինչքան աղմուկ ուզում էր՝ կարող էր բարձրացնել Կարո Դարայանը, բայց ինչո՞ւ էր կապում նա իր այդ աղմուկը Համո Համբարձումովիչի- Մազութի Համոյի հետ: Պ. Մարուքեին նայած՝ այնպես էր դուրս գալիս, իբր Համո Համբարձումովիչի եւ բժիշկ Սերգե Կասպարիչի ձեռքերի գործն էր այդ հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակի առաջին չորս թերթերի անհայտ անհետանալը. բայց ո՞վ կհավատա պ. Մարուքեին: Օ, ոչ, մենք չէինք հավատա նման զրպարտությանց եւ չէինք էլ հավատում, չնայած որ- այդ ես հաստատ գիտեմ- անգամ ընկ. Վառոդյանն այդ առթիվ որոշ շրջաններում արել էր բավականին երկմիտ հայտարարություններ: Բայց ենթադրենք անգամ, որ որոշ հիմք ունեին պ. Մարուքեի հայտարարությունները. հարց՝ ինչո՞ւ էին Մազութի Համոն եւ Սերգե Կասպարիչը, բժիշկը (եթե միայն նրանց ձեռքերի գործն էր չորս թերթերի անհայտ անհետանալը)- ինչո՞ւ էին նրանք ցուցակում թողել հինգերորդ թերթը, որի մեջ գտնվեց իրենց անձնական բարեկամի, իրենց Տեղական Կոմիտեի անդամի- ընկ. Վառոդյանի անունը: Չենք հասկանում, մնում ենք շվարած, մնում ենք- ձեռնաթափ: Եվ ապա՝ ինչո՞վ պիտի շահագրգռված լիներ ընկ. Վառոդյանը վերոհիշյալ հայտարարություններն անելով. մի՞թե ցանկալի էր նրան իր անձնական բարեկամների, իր հետ միասին Տեղական Կոմիտեում նստող այդ պատկառելի ընկերների, վարկաբեկումը.- իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորություն.- չէր կարող ցանկալի լինել, ինչքան էլ վիրավորված լիներ ընկ. Վառոդյանը՝ հայտնի ցուցակի երեւան գալով: Համոզված պնդում ենք մենք այս, մանավանդ, որ մի շաբաթ անց մի կտրուկ հայտարարությունով Տեղական Կոմիտեն թյուրիմացության հետեւանք հայտարարեց ընկ. Վառոդյանի հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակում գտնվելու պատմությունը. այո՛, մի շաբաթ անց Տեղական Կոմիտեն իր պատկառելի ստորագրությամբ հայտարարեց ու հաստատեց ի լուր հանրության, որ ցուցակում գտնվել է ոչ թե Վառոդյան ազգանունը, այլ- Բարության եւ որ այդ Բարությանը ոչ մի կապ չունի ամենքին ավելի քան հայտնի ընկ. Վառոդյանի հետ: Եվ այդ հայտարարությունը լույս տեսնելու երկրորդ օրը,- մի ավելորդ ապացույց եւս, որ իզուր էին պ. Մարուքեի չարամիտ զրպարտություններն ընկ. Վառոդյանի հասցեին,- ընկ. Վառոդյանը նշանակվեց քաղաքի ու շրջանի միլիցիապետ ու առաջին գործը, որով միլիցիայում զբաղվեց ընկ. Վառոդյանը, երեւակայո՞ւմ եք՝ Կարո Դարայանի կորած դիակի որոնումն էր. ասում ենք դիակի, որովհետեւ ընկ. Վառոդյանի այդ նոր պաշտոնին անցնելուց ընդամենը երկու օր առաջ հանկարծ լուր տարածվեց քաղաքում, որ Կարո Դարայանը (որ մինչ այդ ընտրված էր շրջանի զորքերի կոմիսար) - անհայտ չարագործների ձեռով սպանված է գիշերվա ժամը 4-ին, իսկ թե ինչո՞ւ անպայման «4-ին»- անհայտ էր, ոչ ոք չգիտեր, բայց համառ կերպով ասվում էր, որ դեպքը պատահել է գիշերը՝ ճիշտ այդ ժամին:- Գետափին, սառույցի վրա (գետն այդպես ուշ էր հալչում նաիրյան այդ քաղաքում) միլիցիան գտել էր արյան կարմիր-կարմիր, քստմնելի հետքեր... Բայց մենք առաջ անցանք ու չասացինք այն հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակների մասին այն ամենը, ինչ որ հայտնի է մեզ: Մութ, մութ, խորհրդավոր պատմություն էր այդ պատմությունն, ընթերցո՛ղ,- եւ մենք չենք կարող չհիշատակել այստեղ այդ պատմության առթիվ այն ամենը, ինչ որ լսել ենք ու գիտենք, ինչ որ հայտնի է մեզ:

Ինչպես ասել ենք վերեւում՝ այդ պատմությունը, այսինքն՝ հայտնի (գաղտնի) ցուցակից չորս թերթ կորչելու պատմությունը, մեզ համար միանգամայն անհասկանալի պատճառով մարդիկ կապում էին այն հարցի հետ, թե գավառապետի տնից ելնելով՝ ո՞ւր էին գնացել Համո Համբարձումովիչը եւ բժիշկը մարտի 2-ի գիշերը. ահա հարց, որ մի շաբաթ ամբողջ զանազան փսփսուկների նյութ էր տալիս քաղաքի նիսիա (ինչպես Հաջի Օնիկ էֆենդին էր ասում) բնակիչներին եւ, առաջին հերթին,- պ. Մարուքեին: Բայց մենք խղճի ամենայն հանգստությամբ պիտի ասենք, որ մինչեւ վերջն էլ չէինք հավատում պ. Մարուքեի չարամիտ փսփսուկներին եւ չէինք էլ հավատա, եւ այժմ այս տողերը դու չէիր կարդա, ընթերցող, եթե մեր աչքին բավականին ծանրակշիռ մի հանգամանք շուտով չգար խախտելու մեր այդ անհողդողդ հավատքը. բանն այն է, որ Կարո Դարայանը եւս, իր եղերական վախճանից մի քանի օր առաջ, իմ, հեղինակիս, ներկայությամբ մի անգամ հայտարարեց մի բավականին բազմամարդ ժողովում, որ տեսել է այն երեկո, ավելի ճիշտ կլինի ասել՝ մարտի 2-ի գիշերը, ժամը մոտավորապես 2-ին, Համո Համբարձումովիչին եւ բժշկին՝ «Մութ Տեղի» պաշտոնյայի հետ Հինգհարկանի Շենքից ելնելիս: Հարց՝ ի՞նչ գործ ունեին գիշերվա այդ ուշ ժամին այդ ակնածելի վայրում Համո Համբարձումովիչը եւ Սերգե Կասպարիչը- բժիշկը... Հիշում եմ, երբ տվեց այս հարցը Կարո Դարայանը Համո Համբարձումովիչին- դահլիճում, ուր տեղի էր ունենում ժողովը, տիրեց ահասարսուռ լռություն... զարհուրելի զարզանդ... բոլորը քար կտրած սպասում էին Համո Համբարձումովիչի պատասխանին: Թվում էր, թե եբրայական Եհովայի նման կամ ինչպես Զեւսը- կփրփրի ահա Համո Համբարձումովիչը,- այդ, մենք կասեինք՝ նաիրյան Արամազդը.- եբրայական Եհովայի կամ հունական Զեւսի նման ցասման կայծակ ու շանթ կթափե այդ եղկ մահկանացուի գլխին, այդ ողորմելի մահկանացուի, որ համարձակվում է կասկածի տակ առնել նրա՝ Համո Համբարձումովիչ Ասատուրովի, Տեղական Կոմիտեի նախագահի հեղափոխական կուսությունը:- Բայց- երեւակայո՞ւմ եք- կայծակը չճայթեց, շանթը չշողաց, ոչ էլ ամպրոպը որոտաց, այլ, պատկերավոր ասած՝ խաղաղարար անձրեւ, երկնային զովություն հորդեց նաիրյան Արամազդի աչքերից, հորդեց դառնաթախիծ արցունք... Ալեհեր գլուխը պրեզիդիումի սեղանին դրած (Համո Համբարձումովիչը պրեզիդիումի անդամ էր այդ ժողովում)- դառնաթախիծ թախծեց, դառնացած լաց եղավ Մազութի Համոն- եւ ամբողջ դահլիճը, ուր ներկա էին բավականին թվով սոխ զինվորներ ու մի քանի վակզալի բաշիբուզուկներ, ուր ներկա էր նաեւ,- օ, խայտառակություն,- պ. Մարուքեն,- այո՛, ամբողջ դահլիճը քար կտրած ահասարսուռ նայում էր Մազութի Համոյի հեկեկանքից ցնցվող, ալեհեր գլխին... «Փա՜ստ, փա՜ստ»,- վեր ցատկելով տեղից՝ դառնաձայն բացականչեց հեկեկանքի միջից Մազութի Համոն: Բայց փաստ չկար. կար- մթին կասկածանք, միակ փաստանման բանը- Կարո Դարայանի ձեռքին գտնվող հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակն էր, որի չորս թերթերը, ինչպես արդեն գիտենք,- պոկված էին ինչ-որ անհայտ ձեռքով:- Իսկ կարելի՞ է արդյոք՝ այդ չեղյալ թերթերի վրա հիմնվելով՝ խայտառակության սյանը գամել, կասկածի տակ առնել մի պատկառելի նաիրցու, մի ալեհեր հեղափոխականի հեղափոխական կուսությունը:- «Փա՛ստ»,- դառնաթախիծ բացականչում էր արցունքից խեղդվող ձայնով Համո Համբարձումովիչը, ու պատերի լռությունն էր միայն եւ դեմքերի զարմանքն ու ակնածանքը դառնորեն արձագանքում Համո Համբարձումովիչի արդարություն հայցող աղեկտուր ձայնին... Ահա իրողությունն, ընթերցո՛ղ. փաստ չկար,- կար- մթին կասկածանք: Գրում եմ այնպես, ինչպես տեսել ու լսել եմ ես, առանց եզրակացություն հանելու. հանի՛ր, ինչ եզրակացություն որ կուզես, ընթերցող.- Պիղատոսի նման մենք լվանում ենք մեր ձեռքերն այս մութը, անհասկանալի, անիմանալի գործից: Ասենք միայն այն, որ փաստ չլինելու պատճառով Համո Համբարձումովիչն արդարացավ. անգամ ասում էր հետագայում, որ, եթե կենդանի մնար Դարայանը- նրան դատի պիտի կանչեր, հեղափոխական դատարանի առաջ պատիվ պիտի պահանջեր նրանից ինքը, բայց, դժբախտաբար, Կարո Դարայանն այնպես անսպասելի կերպով զոհ գնաց անհայտ չարագործների ձեռքից, եւ Համո Համբարձումովիչը մնաց չբավարարված:

Այո՛, մութը, կասկածելի, խորհրդավոր դեպքեր էին, որ տեղի ունեցան այդ շաբաթվա ընթացքում նաիրյան այդ քաղաքում, եւ այդ դեպքերից ամենամութն ու ամենակասկածելին Կարո Դարայանի մահն էր, նրա անսպասելի սպանությունն անհայտ չարագործների ձեռքով: Եվ իզուր էր, իր՝ միլիցիապետի բոլոր կարողությունները գործի դնելով, քրտնաթոր որոնում նրա դիակը, եւ նրան սպանողներին ընկ. Վառոդյանը.- նրանք չգտնվեցին: Ոչ միայն չգտնվեցին նրանք (այսինքն՝ Կարո Դարայանի դիակը եւ Դարայանին սպանողները), այլեւ շատ շուտով կորցվեց, հայտնի չէ, թե նաիրյան այդ քաղաքից ո՞ւր հեռացավ... պ. Մարուքեն: Ընկ. Վառոդյանը կասկած էր հայտնում, որ, ամենայն հավանականությամբ, Կարո Դարայանի սպանության հետ որոշ առնչություն պիտի որ ունենար պ. Մարուքեի անհետանալը. բայց այդ կասկածը կասկած էլ մնում էր եւ չէր կարող փարատվել, քանի դեռ չէր գտնված պ. Մարուքեն: Իսկ թե ո՞ւր էր գտնվում պ. Մարուքեն- միայն իրան էր հայտնի եւ մեկ էլ ծխականի վարժուհի, մեզ վեպիս առաջին մասից արդեն բավականին ծանոթ, օր. Սաթոյին, որ արդեն մի շաբաթից ավելի էր, ինչ երեկոյան դասընթացներ էր կազմակերպել կայարանի մոտ գտնվող ինչ-որ կասկածելի մի տեղում, ուր նա ինչ-որ բաներ էր պարապում վակզալի բաշիբուզուկների, այսինքն՝ կայարանի բանվորների հետ՝ օրական մի ժամ պարբերաբար, տոն օրերին- երկու, անգամ երեք ժամ: Բայց այդ մասին, իհարկե, ոչ ոք չգիտեր, չգիտեր անգամ ինքը՝ ընկ. Վառոդյանը: Եվ այժմ էլ քաղաքում այդ օր. Սաթոն էր ահա, որ բռնել էր պ. Մարուքեի տեղը՝ զանազան լուրեր, զրպարտություններ եւ մութ կասկածանքներ տարածելու գործում: Բայց օր. Սաթոյի եւ պ. Մարուքեի մեջ կա մի խոշոր տարբերություն. նախ՝ օր. Սաթոն կին էր, իսկ պ. Մարուքեն- տղամարդ (ամենաէական տարբերությունը)- եւ ապա- որ ավելի կարեւոր էր գուցե, քան առաջին հանգամանքը,- այս հարցում մեր կարծիքը տարբերվում է Հաջի Օնիկ էֆենդու կարծիքից,- օր. Սաթոն ավելի էր զգույշ ու խորամանկ, քան պ. Մարուքեն: Փա՞ստ. թեկուզ հենց այն, որ, չնայած օր. Սաթոյի տարածած մի շարք բավականին մութ ու պատասխանատու լուրերին- ոչ ոք չէր իմանում այդ լուրերի իսկական աղբյուրը. օր. Սաթոն այնպես էր տարածում այդ լուրերը, որ լուրերի սկզբնական աղբյուրը, այսինքն՝ օր. Սաթոն, մնում էր, ինչպես ասում են, ստվերում. մնում էր- անհայտ: Ահա այս էր պատճառը, որ, չնայած ընկ. Վառոդյանի թափած գերմարդկային ջանքերին- նրան, ընկ. Վառոդյանին, այնպես էլ չէր հաջողվում այդ լուրերի առաջն առնել. իսկ այդ բանում ո՞վ կարող էր ավելի շահագրգռված լինել, քան ինքը միլիցիապետը, այսինքն՝ նույն ընկ. Վառոդյանը: Եվ իր այս շահագրգռման համար ասում են, ընկ. Վառոդյանն ուներ ավելի քան ծանրակշիռ պատճառներ: Օրինակ՝ թեկուզ հենց այն, որ այդ լուրեր տարածող աղբյուրը քաղաքում բաց էր թողել այնպիսի մի լուր, որից նույնիսկ ընկ. Վառոդյանի մազերը, ինչպես ասում են, բիզ-բիզ էին կանգնում- էլ ո՞ւր մնաց ուրիշներինը: Այդ լուրեր տարածող աղբյուրը Կարո Դարայանի սպանության առթիվ քաղաքում տարածել էր, որ զուր տեղն է պ. միլիցիապետը այնքան եռանդուն կերպով որոնում Դարայանի սպանողներին: Այդ աղբյուրին նայելով՝ միլիցիապետը Դարայանին սպանողներին կարող էր գտնել... իրենից չափազանց մոտիկ, եթե ոչ- հենց իր մեջ... Այսպիսի ահա անպատկառ լուրեր էր տարածում ստախոսության այդ անպատկառ աղբյուրը, եւ նրան շատ թանկ կնստեր նման հանցագործությունը, եթե նա ընկներ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը: Բացի այս՝ ստերի այդ աղբյուրը տարածում էր լուրեր, որ իբր թե քաղաքում նոր հաստատված հեղափոխական իշխանությունը, այսինքն՝ Տեղական Կոմիտեն հանձինս Համո Համբարձումովիչի, բժշկի, ընկ. Վառոդյանի եւ այլոց, ազատ է արձակել, երեւակայո՞ւմ եք- գավառապետին, ոստիկանապետին եւ «Մութ Տեղի» գըլխավոր վարիչին- ահա՛ թե ինչ: Եվ մի՞թե այդ միեւնույն աղբյուրը չէ՞ր, որ շրջանառության էր հանել մի այլ, ոչ պակաս անպատկառ, զրպարտություն եւս այն մասին, թե քաղաքի պարետը (բարձրահասակ սպան) գաղտնի պահվում է- հենց իրա՝ Համո Համբարձումովիչի բնակարանում:- Այսպիսի լուրեր էր տարածում ահա Կարո Դարայանի սպանությունից եւ պ. Մարուքեի անհետանալուց հետո ստոր պրովոկացիաների (ինչպես ասում էր ընկ. Վառոդյանը) այդ աղբյուրը, այսինքն՝ օր. Սաթոն, եւ այս լուրերն այնքան էին ջղայնացնում ու անհանգստացնում քաղաքի հեղափոխական իշխանությանը (Տեղական Կոմիտեին), որ նա, այսինքն՝ քաղաքի իշխանությունը (Տեղական Կոմիտեն) հարկադրված եղավ ի վերջո մի ընդարձակ հայտարարությունով պաշտոնապես հերքել քաղաքում տարածված այդ պրովոկացիաները, որոնք, ինչպես ասված էր հայտարարության մեջ, նպատակ ունեն փորել ժողովրդական իշխանության դեռ նոր հաստատված հիմերը եւ վերականգնել ցարական լպիրշ ռեժիմը:- Այսպես էր ասված այդ հայտարարության մեջ. ավելին՝ ժողովրդի թշնամի եւ ցարական ստոր վարձկան էր հայտարարվում այդ հայտարարության մեջ նման պրովոկացիաներ տարածողը, իսկ հայտարարության ամենավերջում ասված էր, որ, ճիշտ է, հեղափոխության թշնամի մի շարք ցարական վարձկանների ջանքերով բանտից փախած են եղել գավառապետը, ոստիկանապետը, «Մութ Տեղի» գլխավոր վարիչը եւ քաղաքի պարետը, բայց հեղափոխական իշխանության (կարդա՝ Տեղական Կոմիտեի) ջանքերով, նրա ձեռք առած կտրուկ միջոցներով ժողովրդի թշնամիները գտնված են եւ վերստին փակված բանտում: Եվ ճիշտ որ, վերոհիշյալ անձնավորությունները վերստին ձերբակալված եւ փակված էին, բայց- «Ո՞ր բանտում»,- հարցնում էր օր. Սաթոն խորամանկ: Ու ինքն էլ պատասխանում էր հարցին՝ «Զինվորական բանտում»:- Լավ, լինի զի՛նվորական, ի՞նչ տարբերություն,- կարող էր ասել միամիտ խոսակիցը, եւ եթե այդպես ասեր միամիտ խոսակիցը- օր. Սաթոն բաց կաներ նորից իր սուտերի տոպրակը եւ արագ-արագ, զանազան «լսել եմ»-ներով ու «ո՞վ գիտե»-ներով քողարկված, մանվածապատ նախադասություններ կթափեր խոսակցի գլխին- կարծիքներ ու կասկածներ: Չտեսնված լեզու ուներ այդ ծամը կտրած օրիորդը, որի «օրիորդությունը» վաղուց արդեն կասկածի էր ենթարկել ընկ. Վառոդյանը: Գիտեր՝ ո՞ւմ հետ պետք է խոսել եւ ո՞ւմ հետ ի՛նչ լեզվով պետք է խոսել: Ինչպես ասում էին քաղաքում՝ «դարմանի տակի ջուր» էր, իսկ որ օր. Սաթոն տեսքից՝ անմեղ, ներսից՝ սատանա: Երեւակայո՞ւմ եք՝ անգամ վերոհիշյալ «վերստին ձերբակալությանց» մասին օր. Սաթոն տարածել էր քաղաքում անհավատալի ստեր. տարածել էր, որ իբր վերոհիշյալ անձնավորություններին «վերստին ձերբակալել» է ոչ թե քաղաքի իշխանությունը (այսինքն՝ Տեղական Կոմիտեն), այլ զինվորական.- եկեք ու հավատացեք... Մի խոսքով՝ ստերի կատարյալ տոպրակ էր դարձել Կարո Դարայանի սպանությունից եւ պ. Մարուքեի անհետանալուց հետո այդ օր. Սաթոն, եւ մենք ցավում ենք, որ նա ժամանակին չընկավ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը:

Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали



Вернуться в Արվեստ և գրականություն



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз