ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Сообщение:#11  Сообщение Lusine1101 » 27 май 2017, 16:29

-Հայրի՛կ, ես ինքս չուզեցի գնալ, մոռացե՞լ ես: Սկզբում զվարճալի էր, բայց հետո ճամբարն ինձ համար երեխայական դարձավ, որոշեցի, որ նման բաների մասնակցելու համար մեծացել եմ: Հաջորդ տարի ինձ այնտեղ չուղարկելու համար աղաչում էի քեզ, լալիս էի...
-Ճիշտ ես,- կասկածանքով ասաց Բարսամը:- Բայց կարող էի քեզ հասակակից հայ երիտասարդների ճամբար գտնել, կարող էի քեզ օգնել մշակույթդ ավելի ճանաչելու, չարեցի:
-Հայրի՛կ, հիմա ինչու ես այս ամենը հիշել: Ինչո՞ւ ես ինձ անցյալի մասին հարցնում,- ասաց Արմանուշը լացը զսպելով:
Բարսամը քաջություն չուներ ասելու: Այսպես հեռվից, հեռախոսով չէր լինի: Չէր ուզում, որ տատիկի մահվան մասին կիլոմետրերի հեռավորության վրա, միայնակ իմանար: Թեմայից շեղվելու համար մի քանի բառ մրթմրթաց, բայց իր ձայնով չկարողացավ լռեցնել մյուսների աղմուկը: Արմանուշն ականջ դրեց ձայներին: Երևում է՝ ամբողջ ընտանիքն այնտեղ էր՝ բարեկամներ, ընկերներ, հարևաննե. բոլորը մի հարկի տակ էին: Արմանուշն այնքան խելացի էր, որ հասկանում էր ամբողջ ընտանիքի հավաքվելը երկու բանի նշան կարող էր լինել կամ ինչ-որ մեկն ամուսնանում է, կամ ինչ-որ մեկը մահացել է:
-Ի՞նչ է պատահել, հայրի՛կ: Շուշան տատիկս որտե՞ղ է: Հեռախոսը նրան տուր, նրա հետ էլ խոսեմ...,- կամացուկ ասաց Արմանուշը:- Ուզում եմ տատիկիս հետ խոսել:
Միայն այդ ժամանակ Բարսամ Չաքմաքչյանը կարողացավ ասել ճշմարտությունը:

*
* *


Երեկոյից ի վեր Զելիհա մորաքույրն անսահման ու անհատակ էներգիայով գնում-գալիս էր սենյակում: Տանը ոչ մեկին չէր կարողանում պատմել, թե իրեն ինչքան վատ է զգում, զգացմունքները զսպելուց ավելի էր վատ զգում: Երկու անգամ սենյակից դուրս էր եկել, բայց երկու անգամ էլ սրտնեղած վերադարձել էր: Սկզբում

301


խոհանոց գնալով՝ հանգստացնող խոտաբույսերով թեյ ուզեց եփի, բայց Մուսթաֆայի պատվին պատրաստվող ուտելիքների ծանր հոտից սիրտը խառնեց: Երկրորդ անգամ հեռուստացույց նայելու համար գնաց հյուրասենյակ, բայց տեսնելով երկու քույրերին հաջորդ օրվա մասին ոգևորությամբ խոսելիս ու խենթի պես մաքրության անելիս, մտափոխվեց: Սենյակ վերադառնալով՝ դուռը փակեց, ծխախոտ վառեց ու հանեց նման անողոք օրերի համար անկողնու տակի գաղտնարանում թաքցրած ընկերոջը՝ մի շիշ լիմոնով օղի՝ Սմիրնոֆֆ: Այղ պահից սկսած՝ հանգիստ ու հաստատուն, առանց դադար առնելու խմեց ու դատարկեց շշի մեծ մասը: Տասը գլանակից և յոթ կրկնակի օղուց հետո անհանգստության նշույլ չէր մնացել: Հոգին սառել էր: Իրականում քաղցից բացի ոչինչ չէր զգում: Սենյակում ծամելու միակ բանը երեկոյան տան մոտ բղավող նիհար շրջիկ վաճառողից գնած մի տուփ չամիչն էր: Երբ մի բուռ չամիչ էր մնացել, հեռախոսը զանգեց. Արամն էր:
-Չեմ ուզում այս գիշեր այդ տանը մնաս,֊ հեռախոսը միացնելուն պես ասաց ձայնը:- Վաղն էլ, վաղը չէ մյուս օրն էլ: Չեմ ուզում մի օր անգամ ինձնից հեռու մնաս:
Ի պատասխան՝ Զելիհա մորաքույրը անհավատությամբ ծիծաղեց:
-Խնդրում եմ, սիրելի՛ս, ինձ հետ ապրիր: Անմիջապես լքիր այդ տունը: Տես, քեզ համար ատամի մածուկ եմ գնել: Անգամ մաքուր սրբիչ ունեմ,֊ Արամը սեփական կատակից դառնացած՝ խոսքը կիսատ թողեց:- Մինչև նրանց գնալը ինձ հետ մնա:
-Չէ՜է՜է՜է',֊ ասաց Զելիհա մորաքույրը արբածի հաստատակամությամբ:֊ Համ էլ ինչպե՞ս ենք սիրելի ընտանիքիս բացատրելու իմ հանկարծակի անհետացումը:
-Ստիպված չես որևէ բան բացատրել, խնդրում եմ.- աղաչանքով ասաց Արամը:- Դրա միակ օգուտը նահապետական ընտանիքի սպիտակ ագռավ լինելն է: Ինչ էլ անես, վստահ եմ, ոչ ոք չի զարմանա: Դե, խնդրում եմ, արի ինձ հետ մնա:
-Ասյայիև ինչ ասեմ:
-Ոչինչ, ոչինչ ստիպված չես ասել... Գիտես...

302


Զելիհա մորաքույրը շուրջը պատող մռայլության մեջ գալարվեց, ինչպես երեխան մոր արգանդում: Փակեց ծանրացող կոպերը, բայց անմիջապես ուժ հավաքելով՝ հարցրեց.
-Արա՚մ, ե՞րբ է վերջանալու այս մոռացությունը: Այս հիշողության պարտադրվող կորուստը: Այս մշտական մոռացությունը: Ոչինչ մի ասա, ոչինչ մի հիշիր, ոչինչ մի բացատրիր, ոչ քեզ, ոչ նրանց... Սրա վերջը ե՞րբ է գալու:
֊ Հիմա մի մտածիր այդ մասին,֊ փորձեց նրան հանգստացնել Արամը:- Մի քիչ հանգիստ տուր խղճիդ: Քեզ շատ ես ծանրաբեռնում: Վաղը առավոտ հենց զարթնես, արի այստեղ: Եթե կուզես, ես կգամ կտանեմ քեզ:
-Սիրելի՛ս... երանի կարողանայի գալ...,- մրմնջաց Զելիհա մորաքույրը: Կարծես Արամը հեռախոսով տեսնում էր իրեն, տխուր դեմքը շրջեց:- Պիտի նրանց դիմավորեմ օդանավակայանում: Այս ընտանիքում միայն ես եմ կարողանում մեքենա վարել, մոռացա՞ր:
Արամն այդ մասին մտածելով՝ լռեց:
-Մի՛ անհանգստացիր,- շշնջաց Զելիհա մորաքույրը:- Ես քեզ սիրում եմ... ես քեզ շատ եմ սիրում... դե, արդեն քնենք:
Հեռախոսն անջատելուն պես խոր քնի մեջ սուզվեց Զելիհա մորաքույրը: Թե ինչպես անջատեց հեռախոսը, ինչպես օղու շշերը դրեց անկյունում, ծխախոտն ինչպես հանգցրեց, լույսն ինչպես անջատեց, ինչպես մտավ վերմակի տակ, չէր հիշելու, երբ հաջորդ առավոտ արթնանար սարսափելի գլխացավով ու առանց ծածկոցի:

*
* *


- Ստամբուլում ցո՞ւրտ է: Պետք է ավելի հաստ հագուստ վերցնեի,- ասաց Ռոզը՝ չնայած այդ հարցն անիմաստ էր երեք պատճառով: Առաջին՝ քիչ առաջ արդեն հարցրել էր, երկրորդ՝ ճամպրուկը վաղուց պատրաստել ու փակել էր, երրորդ՝ Թաքսոնի օդանավակայանի ճանապարհին էին արդեն և այդ ամենի մասին մտածելը շատ ուշ էր:
Մուսթաֆա Քազանջըն ուզում էր կնոջն այս երեք պատճառները մեկ առ մեկ հիշեցնել, բայց առանց աչքերը ճանապարհից կտրելու՝

303


օրորեց գլուխը: Ճանապարհ ընկնելու օրը Ռոզն ու Մուսթաֆան օդանավակայան գնալու համար կեսօրից հետո ժամը չորսին դուրս էին եկել տնից: Երկու ուղերթով էին հասնելու, առաջինը երկար էր, երկրորդը՝ ավելի երկար: Նախ Սան Ֆրանցիսկո էին հասնելու, այնտեղից էլ՝ Ստամբուլ: Առաջինը «Ամերիքան Ուեսթերն» էր, երկրորդը՝ «Թյուրք հավայոլլարը»: Ռոզն առաջին անգամ էր դուրս գալիս երկրից: Օտար լեզվով խոսող և նախաճաշին թխկու սոուսի մեջ թաթախված կրեպ չուտողների մի վայր էր գնալու, ուստի իրեն ի սկզբանե ափ նետված ձկան պես էր զգում: Իրականում երբեք արկածախնդիր չէր եղել: Եթե Բանգկոկյան ճամփորդությունը չլիներ, որն այնքան շատ էր ուզում, բայց չկարողացավ իրականացնել, անգամ անձնագիր չէր ունենա: Շուրջերկրյա ճանապարհորդության հետ ամենամոտ կապը «Քայլ առ քայլ Եվրոպա» վավերագրական շարքը դիտելիս էր հաստատվեր Հավաքածուն բաղկացած էր վեց սերիայից, յուրաքանչյուր երկրի համար հիսուն րոպե: Բոլորն ուշադրությամբ դիտել էր ավելի շատ մասնագիտական, քան անձնական հետաքրքրությունից ելնելով: Այս տարի չորրորդ դասարանցիներին էր դասավանդելու. երեխաները կարող էին եվրոպական երկրների մասին հարց տալ: Քանի որ Թուրքիան էլ էր այդ տեսաշարի մի մասը, գիտեր, թե այդ երկիրն ինչպիսին է. տեսանյութերը ամուսնության ընթացքում Մուսթաֆայի արած մի քանի հատուկենտ պատմություններից լավն էին: Միակ խնդիրն այն էր, որ Ռոզը վեց տեսաերիզը մի շնչում էր նայում: Քանի որ Թուրքիան ամեևավերջին հատվածում էր, այսինքն՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Հունաստանից և Իսրայելից հետո, երբ փորձում էր հիշել, չէր կարողանում մտաբերել միտքը եկած տեսարանները Թուրքիայում էին, թե այլ երկրում: «Քայլ առ քայլ Եվրոպա» վավերագրական ֆիլմաշարը կրթական տեսանկյունից խիստ գործնական և օգտակար էր. հատկապես օվկիանոսից այն կողմ գտնվող փող, ցանկություն կամ ժամանակ չունեցող ամերիկացի ընտանիքների համար: Բայց եթե նկարահանողները հավաքածուի

304


վրա մի զգուշացում գրեին, որ օրը մի երկրից ավելի մի շնչում նայելը վնասակար է, լավ կլիներ:
Թաքսոն-Արիզոնա միջազգային օդանավակայան գնալիս որոշել էին նայել բոլոր խանութները. դա նշանակում էր, որ պետք է գրքեր ու թերթեր գնեին, ինչպես և՝ նվերներ: Չնայած բավական հաճելի «միջազգային» բնորոշմանը (այդ անունը ստացել էր միայն Մեքսիկա մի ժամանոց արտերկրյա թռիչքի համար)՝ օդանավակայանն այնքան համեստ տեսք ուներ, որ կայարան էր հիշեցնում: Այնքան փոքր էր, որ «Սթարբաքսն» անգամ չէր բարեհաճել այնտեղ մասնաճյուղ բացել: Չնայած դրան՝ Ռոզը, մտնելով նվերների խանութ՝ Մուսթաֆայի ընտանիքի համար կարողացավ բավական շատ նվերներ գտնել: Չնայած անհանգիստ էր այդ ճամփորդության զարգացումների և աղջկա վիճակի համար, հատկապես՝ թե նրան ինչպես էր հայտնելու տատիկի մահվան մասին, ճանապարհորդելու պահը մոտենալու հետ մեկտեղ տուրիստական գլխապտույտ էր սկսվել: Մուսթաֆայի՝ ամբողջությամբ կանանցից կազմված ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար նվեր գնելու համար շրջեց խանութում: Չնայած մեծ ընտրություն չկար՝ ամեն դարակին երկար նայեց: Կակտուսի տեսքով տետրեր, կակտուսի ձև ունեցող կախա-զարդեր, հմայիլներ, կակտուսաձև մագնիսներ, կակտուսի նկարներով թեքիլայի բաժակներ... միայն կակտուս: Դա էլ չլինի՝ կամ մողես պիտի լինի, կամ բորենի: Ի վերջո, Ռոզը Քազանջը ընտանիքի բոլոր կանանց համար մեկական հավաքածու գնեց, արդար լինելու համար՝ բոլորին նույն հավաքածուից՝ կակտուսի տեսքով գունավոր, վրան գրած՝ 1 love Arizona, Արիզոնայի քարտեզով սպիտակ շապիկ, Մեծ Կանյոնի նկարներով օրացույց, բաժակ՝ վրան խոշոր տառերով գրություն' ԱՅՍՏԵՂ ՇՈԳ է, ԲԱՅՑ ԳՈՆԵ ԽՈՆԱՎ Չէ, ու սառնարանի մագնիս՝ իսկական փոքրիկ կակտուս, որ սառնարանի վրա էր աճելու: Բացի դրանից, նաև ծաղկավոր երկու շորտ գնեց, գուցե մեկը Ստամբուլում կհավանի ու կհագնի: Չնայած Կենտուկիում էր մեծացել և քսան տարի Թաքսոնում ապրել Արիզոնան ներծծվել էր Ռոզի մեջ: Ոչ միայն միշտ հանգիստ հագուստներ հագնելը (թեթև վերնաշապիկներ,

305


ջինսի շորտեր, ծղոտի գլխարկներ) կամ էլ արևային ակնոցը, այլև նրա մարմնի լեզուն Արիզոնայի ոճն էր արտացոլում՝ թեթև, թույլ հանգիստ հոգեվիճակ: Քառասունվեց տարեկան Ռոզը մասնագիտական ամբողջ կյանքի ընթացքում չէր հասցրել ծաղկավոր հագուստ կրել, դրա համար էլ թոշակի անցած քրեական դատարանի քարտուղարուհու պես հետո սկսեց անընդհատ թիթիզ հագնվել: Իրականում Ռոզը մինչև այդ տարիքը էլի շատ բաներ չէր արել, որոնց համար զղջամ էր, ներառյալ՝ մի քանի երեխա ունենալը: Ինչքա՜ն էր ուզում երեխա ունենալ: Մուսթաֆան երեխայի ցանկություն չուներ: Դա երկար ժամանակ դուր էր գալիս Ռոզին. չէր մտածում, որ մի օր զղջալու է: Գուցե իր մասնագիտության բացասական կողմերից էր. ամբողջ օրը չորրորդ դասարանցիներով շրջապատված՝ կյանքում երեխայի պակասության չէր զգացվում: Չնայած դրան՝ ընդհանուր առմամբ նրանց ամուսնությունը երջանիկ էր: Երբեք կրքոտ սիրահարված չեն եղել երևի, բայց կայուն, զգույշ հարաբերություններ են ունեցել, միմյանց հանդեպ հանդուրժողականության սահմանները չեն անցել: Եթե մտածենք, որ Ռոզը Մուսթաֆայի հետ սկսել էր հանդիպել Չաքմաքչյաններից վրեժ լուծելու համար, ապա այս ամուսնությունը կարելի է համարել ճակատագրի հեգնանք: Մուսթաֆային ավելի լավ ճանաչելով՝ նրան սիրել և ընդունել էր: Բացի փոխադարձ կրքոտ կապվածությունից՝ նրանց ամուսնությունը կարելի էր որակել որպես համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած սովորությունների մխիթարանք: Իրականում սիրով սկսված ու հետո կռիվներով ավարտված հազարավոր ամուսնություններից ավելի լավ էր: Երբեմն Ռոզը ռոմանտիկ հարաբերությունների, մեկ այլ մարդու հետ այլ կյանքի մասին էր երազում, բայց ընդհանուր առմամբ շատ գոհ էր իր ամուսնությունից:
- Թող այդ սոուսները,- ասաց Մուսթաֆա Քազանջըն՝ տեսնելով, թե Ռոզն ինչպես է ուզում կակտուսաձև շշով համեմունք գնել:-Հավատա, Ստամբուլում դրա կարիքը չես զգա, Ռո՛զ:
֊ Իսկապե՞ս: Թուրքական խոհանոցում համեմունք կա՞:
Այդ և մի քանի այլ պարզ հարցերի Մուսթաֆան դժկամությամբ պատասխանում էր: Մշակութային կտրվածության այդքան

306


տարիներից հետո Թուրքիայի մասին իմացածը արևից ու քամուց խունացած հին մագաղաթի վրա աղոտ երևացող նկարի պես մաշվել էր: Չէր նկատել, թե Ստամբուլն ինչպես է իր համար վերածվել ուրվական֊քաղաքի՝ միայն երբեմն երազներում երևացող, իր հետ ոչ մի կապ չունեցող անհայտ հեքիաթային քաղաք: Չնայած երիտասարդ տարիքում քաղաքի մի քանի թաղամասը խենթի պես սիրում էր, ԱՄՆ գալուց ի վեր Ստամբուլի և նրա հետ կապված թեմաների հանդեպ ակնհայտ անզգացմունքային էր դարձել: Մարդու համար սեփական քաղաքից բաժանվելն այլ էր, սեփական միս ու արյունից բաժանվելը՝ այլ: Մուսթաֆա Քազանջըն ցանկանում էր ընդմիշտ Ամերիկայում հաստատվել, ասես հայրենիք չի էլ ունեցել, ասես ոչ մի հուշ, նախկին կյանք չի ունեցել, բայց պապեր չունեցող օտարերկրացու, մանկություն չունեցող մարդու վերածվելու մտքից սրտնեղում էր: Տարիների ընթացքում փորձել էր վերադառնալ, հանդիպել ընտանիքին, բայց ամեն անգամ հասկացել է, որ դա հեշտ բան չէ: Տարիներ անց էլ գործը չհեշտացավ: Սեփական անցյալից քայլ առ քայլ հեռացավ, ի վերջո հավատաց, որ արմատներից ամբողջությամբ կտրվել է: Այդպես ավելի լավ էր՝ և իր, և նրանց համար, ում ժամանակին շատ էր նեղացրել: Արդեն Ամերիկան էր նրա տունը: Իրականում Արիզոնայում ավելի շատ ապագային, այսինքն՝ հնարավորությունների, ճկունության, կատարյալ հավերժության և ապառնի ժամանակի միջև էր տեղավորվել, և այդ տեղն իր տունն էր դարձրել, տուն, որի ետնադուռը դեպի անցյալ փակ էր: Մուսթաֆան ինքնաթիռում ակնհայտ մտախոհ ու ներամփոփ էր: Երբ ինքնաթիռը բարձրանում էր, անշարժ նստել էր, անհրաժեշտ բարձրության հասնելուց և «Կապեք անվտանգության գոտիներ»-ից հետո էլ դիրքը չփոխեց: Այս պարտադրված ճամփորդությունից հոգնություն էր զգում: Մինչդեռ ամեն ինչ նոր էր սկսվում: Որքան Մուսթաֆան հոգնած էր երևում, Ռոզն ընդհակառակը՝ նույնքան աշխույժ ու ակտիվ էր: Ամուսինը հոգնած նայում էր պատուհանից դուրս, ասես այնտեղ ամպերից բացի այլ բան էլ կար, իսկ նա բաժակ բաժակի հետևից խմում էր ինքնաթիռի անպետք սուրճը, իրեն հյուրասիրած աղի կրեկերներն էր կրծում,

307


ամսագրերն էր թերթում, հեռուստացույցով դիտեց «Brigitte Jones: The Edge of Reason» ֆիլմը, չնայած՝ արդեն տեսել էր, երկար զրուցեց կորղքին նստած կնոջ հետ (նա մեծ աղջկան ու նորածին թոռանը տեսնելու համար էր գնում Սան Ֆրանցիսկո), ծեր կնոջ քնելուց հետո իրեն նվիրեց դիմացի էկրանին հայտնվող պատմական հարցերին պատասխանելուն, բայց մեծ հաջողության չհասավ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ո՞ր երկիրն է ամենաշատ զոհերն ունեցել:
ա. Ճապոնիա
բ. Մեծ Բրիւրանիա
գ. Ֆրանսիա
դ. Սովետական Միության

Ջորջ Օրուելի «1984» ի գլխավոր հերոսի անունն ի՞նչ է:
ա. Ուինսթոն Սմիթ
բ. Ակակի Ակակիևիչ
գ. Սըր Ֆրանսիս Դրակե
դ. Գրեգոր Ջամզսա


Առաջին հարցին պատասխանելիս Ռոզն ինքնավստահ սեղմեց Բ. կոճակը, իսկ երկրորդի մասին ոչ մի գաղափար չունենալու պատճառով Ա.-ն սեղմեց: Քիչ անց տեսնելով, որ առաջինի պատասխանը սխալ է, երկրորդինը՝ ճիշտ, զարմանալու էր: Եթե էմին կողքին լիներ, երկուսին էլ ճիշտ կպատասխաներ և՝ ոչ պատահականության սկզբունքով: Դստեր մասին մտածելիս սրտնեղեց: Չնայած անհաշտություններին ու վեճերին, չնայած որպես մայր բոլոր անձնական թերություններին՝ վստահ էր, որ էմիի հետ մոր ու դստեր առողջ հարաբերություններ ունեին: Այս մտքերով վերջապես ավարտվեց ճանապարհորդության առաջին մասը: Վայրէջք կատարեցին Սան Ֆրանցիսկոյում:
Երբ մտան տերմինալ, Ռոզն աոևտուր անելու նոր տենդով բռնվեց, բայց այս անգամ ցանկը բավական տարբերվում էր:

308


Օդանավում հյուրասիրած փշուրներից այնքան դժգոհ էր, որ նախաձեռնությունն իր ձեռքն առավ: Որքան էլ Մուսթաֆան փորձում էր նրան բացատրել, որ Թուրքական ավիաուղիները, ի տարբերություն ամերիկյան ներքին ուղևորությունների, հիանալի հյուրասիրում են, Ռոզը որոշեց պատրաստ լինել տասներկու ժամանոց թռիչքից առաջ, երբ ինքնաթիռից ոչ մի տեղ հնարավոր չէր փախչել: Եվ վերցրեց. Planters աղի պիստակ, պանրով կրեկեր, շոկոլադով բիսկվիթ, երկու տափ Bar-B-Q կարտոֆիլի չիփս, մեղրով ու նուշով գրիլյաժ, տուֆերով մաստակ՝ բոլորը փչվող: Միայն մի բան մոռացավ՝ ուշադրություն դարձնել կարբոնահիդրատային չափաբաժնին: Այդ շրջանն անցյալում էր մնացել: Այդ օրերն անցյալում էին մնացել: Դա երիտասարդ տարիքում էր, երբ ուզում էր Չաքմաքչյանների ընտանիքից վրեժ լուծել, երբ ուզում էր ապացուցել, թե անընդհատ «օտար» և իրենցից մեկը չհամարվող կինը իրականում որքան հաճելի և դյութիչ կարող է լինել: Քսան տարի անց այդ երիտասարդ ու վրիժառու կնոջ վրա միայն ծիծաղում էր:
Եթե առաջին ամուսնու և նրա ընտանիքի հանդեպ զգացած թշնամանքն ամբողջությամբ չէր էլ անցել, Ռոզը սովորեց լայնացող ազդրերն ու ստամոքսն ընդունել մնացած թերությունների և անընդունակությունների հետ: Կյանքում այնքան էր սննդակարգ պահել, որ չէր էլ հիշում, թե երբ է վերջնականապես հրաժարվել նրանցից: Ռոզն ազատվեց ոչ թե կիլոգրամներից, այլ նիհարելու անհրաժեշտությունից: Այլևս ցանկություն չուներ. Մուսթաֆան նրան սիրում էր այնպես, ինչպես նա կար: Երբեք չէր քննադատում նրա հայացքները: Ռոզն առաջին ամուսնության գրեթե ամեն րոպեն այնքան էր մտածում իր մարմնի թերությունների մասին, որ երկրորդ ամուսնության ժամանակ նման քննադատությունների չենթարկվելուց իրեն երջանիկ էր զգում: Տարօրինակ է, դեռ գիրուկ կին էր, բայց սննդակարգ պահելու ժամանակներից ավելի գիրուկ չէր: Սննդակարգից հրաժարվելը կարգավորել էր նրա կիլոգրամները, տատանումներին վերջ էր դրել: Իրականում և՛ ֆիզիոլոգիայի, և՛ հոգեբանության խնդիրը հավասարակշռության մեջ էր: «Ճիշտ

309


այդպես»,- մտածեց նա՝ մի տուփ ժելեով կոնֆետ գնելիս: «Ճիշտ այդպես»-ը դեռ օգտագործում էր «այո»-ի փոխարեն: «Ոչ»-ի փոխարեն «ոչ մի կերպ» էր ասում: Չնայած անհնար էր, որ Թուրքական ավիաուղիներում ուտելիքը քիչ լիներ, Ռոզի համառ պնդումների պատճառով «Ուենդիում» հերթ կանգնեցին: Երկու մեծ խոզապուխտով դասական կոմբոյին ու մի ընտանեկան, թթվաշ կրեմով կարմրացրած կարտոֆիլին սպասելիս լսեցին հայտարարությունը: Պատվերը ճիշտ ժամանակին վերցնելով, անվտանգության զննումով անցնելով՝ դեպի դուռն ուղղվեցին: Միջազգային թռիչքների, հատկապես միջինարևելյան թռիչքների ժամանակ, կրկնակի զննում էին անում: Բարեկիրթ, բայց խոժոռ ծառայողի՝ Թաքսոնում գնած նվերները վերցնելուն Ռոզը հետևեց անհանգիստ հայացքով: Երբ ծառայողը կակտուսաձև գրիչներից մեկը թափահարեց օդում, կարծես նրան զգուշացնելու համար տեղում ետուառաջ արեց: Բայց երբ բոլոր ուղևորները ինքնաթիռ նստեցին, Ռոզը հանդարտվեց ու սկսեց հաճույքով հետևել առաջին միջցամաքային ուղևորության յուրաքանչյուր մանրամասնին՝ իրենց տրված փոքրիկ, ընտիր, ճանապարհորդական պայուսակները, ներդաշնակ բարձերը, ծածկոցները և աչքերի կապերը, հյուրասիրված հնդկական սենդվիչը, խմիչքի՝ հաճախակի կրկնվող խաղասիրությունը: Շատ չանցած սկսեցին մատուցել ընթրիքը՝ տապակած հավ, փլավ, մի քիչ սալաթ, կարմրացրած բանջարեղեն: Սկուտեղի վրա մի թուղթ կար, վրան գրված՝ «Մեր ուտելիքների մեջ խոզի միս չկա»: Ռոզը «Ուենդիս»-ից գնած խոզապուխտով համբուրգերների համար իրեն մեղավոր զգաց:
-Ճիշտ էիր ասում ուտելիքների համար, շատ համեղ է,- ամաչելով ասաց նա ամուսնուն՝ ծիծաղելով ու ձեռքում քաղցրավենիքի ամանը պտտելով:- Սա՞ ինչ է:
-Դա՞: Աշուրե,- ամանը զարդարող դեղին չամիչներին նայելիս Մուսթաֆայի ձայնը խզվեց:- Առաջ ամենասիրածս քաղցրավենիքն էր: Հավանաբար՝ մայրս իմ գալստյան մասին լսելով՝ մի կաթսա պատրաստել է:

310


Որքան էլ խուսափեր նման զգացմունքային մանրամասներից, Մուսթաֆան չէր կարողանում հիշողությունից ջնջել հարևաններին բաժանելու համար սառնարանի դարակներում դասավորված աշուրեով ապակյա ամանները: Ի տարբերություն մյուս քաղցրավենիքների՝ աշուրեն ընտանիքից բացի նաև հարևանների համար էին պատրաստում: Դրա համար էլ շատ էին անում, տարբեր բաղադրիչներով: Յուրաքանչյուր ամանը գոյատևման, հանդուրժողականության, առատության նշան էր: Մուսթաֆայի՝ այդ քաղցրավենիքի հանդեպ ունեցած մեծ սերը բացահայտվեց, երբ իրեն վստահված աշուրեն դռնեդուռ հարևաններին բաժանելու փոխարեն ամբողջովին կերավ:
Դեռ հիշում էր իրեն՝ հարևան մեծ շենքի աստիճանների տակ, ձեռքին՝ սկուտեղը, մտքում՝ կասկածանքով սպասումը: Սկուտեղի մեջ կես դյուժին աման կար, յուրաքանչյուրը մի հարևանի համար: Սկզբում բոլորից հատիկ-հատիկ կերավ չամիչները՝ վստահ լինելով, որ դա ոչ ոք չի նկատի: Բայց հետո նռան հատիկներին ու բոված պնդուկներին անցավ: Հետո առանց հասկանալու, թե ինչ է անում, ամանների պարունակությունը մի շնչում կերավ: Ճաշկերույթից հետո ետնաբակում մի փոս փորելով՝ դատարկ ամաններն այնտեղ տեղավորեց: Աշուրե ստացած հարևանները հիմնականում վերցնում էին ամանները, որոշ ժամանակ անց իրենց եփած կերակուրներից, ավելի շատ՝ աշուրե լցնում ու վերադարձնում էին: Դրա համար էլ Մուսթաֆայի մեղքը բացահայտելը մորից քիչ ժամանակ պահանջեց: Երբ ամեն ինչ պարզվեց, Գյուլսումը, չնայած ամաչում էր որդու ագահության համար, նրա վրա չզայրացավ, միայն այդ օրվանից ի վեր նրա համար սառնարանում մի քանի աման աշուրե էր առանձնացնում:
- Ի՞նչ կխմեք, պարոն,- ուղեկցորդուհին թուրքերեն էր հարցնում: Անբնական փայլող մուգ կապույտ ոսպնյակներ էր կրում և նույն գույնի զգեստ: Նրա թիկունքում երևում էին ամպերը:
Մուսթաֆան մի պահ հապաղեց, ոչ թե նրա համար, որ չգիտեր ինչ խմի, այլ նրա, որ չգիտեր՝ ինչ լեզվով պատասխանել: Այդքան

311


տարիներ անց թուրքերենի հետ համեմատած անգլերենը գերիշխում էր. և ամեն անգամ իր ցանկությունն արտահայտելիս անգլերենին էր տալիս նախապատվությունը: Իրեն գոռոզություն էր թվում հայրենակցի հետ հանդիպելիս անգլերեն խոսելը: Մոաթաֆա Քազանջըն մինչ այդ խնդիրը լուծել էր Ամերիկայի թուրքերի հետ շատ չհանդիպելով: Բայց երկընտրանքը լիովին ի հայտ էր գալիս այսպիսի հասարակ հանդիպումների ժամանակ: Կարծես փախչելու ցանկությամբ՝ արագ շուրջը նայեց, մոտերքում ելքի դուռ չգտնելով՝ վերջապես թուրքերեն պատասխանեց.
-Լոլիկի հյութ, խնդրում եմ:
-Լոլիկի հյութ չկա,- ժպտաց ուղեկցորդուհին՝ ասես այդտեղ ծիծաղելի բան կար: Որոշ մարդիկ որքա՜ն էին նմանվում իրենց աշխատավայրի միջավայրին: Ե՛վ «այո», և՛ «ոչ» ասելիս նույն ուրախ դեմքն էր ընդունում:- Արյունոտ Մերի կցանկանա՞ք:
Մուսթաֆան մուգ կարմիր խառնուրդը վերցնելով՝ հենվեց թիկնակին. ճակատը կնճիռներով էր պատվել, շագանակագույն աչքերը խամրել էին: Միայն այդ ժամանակ զգաց, որ Ռոզն իրեն է նայում, ուշադիր ու անհանգիստ հետևում է շարժումներին:
-Ի՞նչ է պատահել, սիրելիս: Նյարդայնացած ես երևում: Ընտանիքիդ տեսնելու պատճառո՞վ է,- մտահոգ հարցրեց Ռոզը:
Ճամփորդությունն ամբողջությամբ քննարկելուց հետո այլևս ասելիք չէր մնացել: Ռոզը գիտեր, որ Մուսթաֆան չէր ուզում Ստամբուլ գնալ, որ միայն կնոջ պնդումներին էր ենթարկվել: Եթե անգամ մեծ գնահատական տար այս փոխզիջմանը, չէր կարող ամուսնուն ասել, որ շնորհակալ է: «Տասնինը տարվա կինն իրավունք ունի քառասունամյա ամուսնուց մի լավ բան ուզել»,- մտածեց նա և Մուսթաֆայի ձեռքը հոգատարությամբ սեղմեց ափի մեջ:
Այդ շարժումը Մուսթաֆային հանկարծակիի բերեց: Իրեն մեկնած ձեռքը բռնելիս տխրեց: Մի քիչ էլ մոտեցավ կնոջը: Նրա շնորհիվ սիրո մասին երկու հիմնական բան էր սովորել, առաջինը՝ չնայած ռոմանտիկ կերպարների պնդումների՝ սերը ավելի շատ ժամանակի ընթացքում զարգացող ծանր հոսանք է. քան առաջին հայացքից

312


կայծակի հարված: Ինչ վերաբերում էր երկրորդ կետին՝ ինչ էլ լիներ, ամեն մարդ ընդունակ էր սիրելու՝ անգամ ինքը:
Տարիների ընթացքում սովորել էր սիրել Ռոզին՝ նրա էության, նրա մարմնի և հոգու մեջ հանգստություն էր գտել: Չնայած ժամանակ առ ժամանակ չափից դուրս կամակոր, պահանջկոտ ու քմահաճ լինելուն՝ Ռոզն իրականում միշտ նույնն էր, նրան հեշտ էր հասկանալ և նախապես ենթադրություններ անել: Երբ մի անգամ հասկացավ նրա էությունը, այլևս չէր զարմանում: Հայտնի տարրերից բաղկացած բաց ու պարզ բանաձև էր: Մուսթաֆային չէր հրահրում, ինչպես և չէր փորձում կյանքին դեմ առ դեմ հանդիպել: Շրջապատին հարմարվելու բնական կարողություն ուներ, ուր էլ որ լիներ, շրջապատին իրենով էր անում, սուր անկյուններն այնպիսի ճարտարությամբ էր վերացնում, որ որոշ ժամանակ անց շրջապատի և իր միջև այլևս սահմաններ չէին մնում:
Մուսթաֆա Քազանջըն սիրում էր կնոջը: Նրա հետ հանդիպելուց հետո վախերն անցել էին, ներսում հավաքվել էին ընտանեկան հուշերը: Կնոջը սիրելը չէր նշանակում կրքով ցանկանալ նրան. Մուսթաֆան Ռոզի հանդեպ երախտագիտության հետ խառնված սեր էր զգում, իրեն ոտքի կանգնեցնելու, նորմալ մարդ դարձնելու համար: Ռոզին չէր հաջողվել հարմարվել ծանր հայկական ընտանիքի հետ, առաջին ամուսնության ժամանակ շատ խիստ էին վիճել, բայց հենց այդ պատճառով էլ ծանր թուրք ընտանիքից փախչել ցանկացող Մուսթաֆայի պես մարդը կատարյալ ապաստան էր:
֊ Լա՞վ ես,- աճող անհանգստությամբ հարցրեց Ռոզը:
Հենց այդ պահին Մուսթաֆա Քազանջըն վատ զգացողություն ունեցավ: Որպես ի՞նչ էր գնում Ստամբուլ: Այդքան փորձել էր ամեն ինչ անցյալում թողնել, հիմա ինչու և ինչպես էր գնում այնտեղ, որտեղից փախչում էր: Այնպես գունատվեց, ասես օդը չէր հերիքում: Այս ինքնաթիռում չպետք է լիներ, Ստամբուլ չպետք է գնար: Ռոզն այնտեղ մենակ պետք է գնար, դստերը վերցներ ու տուն վերադառնար... տո՜ւն: Իր տունը Ստամբուլը չէր, Արիզոնան էր: Եվ այժմ

313


այնտեղ լինելու համար ամեն ինչ կտար: Արիզոնայում, ուր ամեն ինչ հյուսված է մետաքսի հյուսվածքով, կյանքի ռիթմը հանդարտ է, անապատի հանգստությունն արտացոլվում է մարդկանց վրա:
- Մի քիչ քայլեմ, լավ կլինի,- ասաց Մուսթաֆան՝ Արյունոտ Մերին տալով Ռոզին: Ոտքի կանգնեց, ասես ուզում էր փախչել:֊ Ժամերով նստելը լավ չէ արյան շրջանառության համար:
Նեղ միջանցքով մինչև վերջ քայլելիս ուղևորներին նայեց, թուրքեր, ամերիկացիներ, այլ ազգերի ներկայացուցիչներ: Գործարարներ, լրագրողներ, լուսանկարիչներ, փաստաբաններ, շրջիկ գրողներ, ուսանողներ, մայրեր՝ երեխաների հետ, նույն վայրում ապրող, անհրաժեշտության դեպքում նույն տխրությունը քեզ հետ կիսող, բայց լրիվ օտար դեմքեր: Ոմանք թերթ կամ գիրք էին կարդում, ոմանք կախված էկրաններին դիտում էին, թե ինչպես է Արթուր արքան սպանում թշնամիներին, ոմանք խաչբառ էին լուծում: Հետևում նստած երեսուն տարեկանին մոտ մի թուխ կին ուշադիր նրան էր նայում: Մուսթաֆան աչքերը փախցրեց: Դեռևս բարետես էր, բայց ոչ թե բարձր հասակի, մկանուտ մարմնի, սուր դիմագծերի և սև մազերի, այլ շարժումների բարեկրթության, հագուստի ճոխության և տարիների ընթացքում ձեռք բերած ոճի շնորհիվ: Կյանքի ընթացքում շատ կանանց ուշադրությանն է արժանացել, սակայն կնոջը երբեք չի դավաճանել: Տարօրինակն այն է, որ ինչքան հեռու էր մնում կանանցից, նրանք դա ընդունում էին որպես առաջարկ և ավելի շատ էին կախվում նրա վզից:
Թուխ կնոջ կողքով անցնելիս Մուսթաֆան նկատեց, որ կարճ շրջազգէստ է հագել և ոտքն այնպես գցել ոտքին, որ թվում էր՝ հիմա ներքնազգեստը կերևա: Անհանգստացավ: Կարճ շրջազգեստի պատկերները, որ ուզում էր ջնջել, նորից արթնացան: Նման կարճ շրջազգեստի համար խենթացող, սեփական ստվերից փախչելու պես արագ քայլերով Ստամբուլը չափչփող քրոջը' Զելիհային հիշեց: Գալարվեց: Չկարողացավ փախչել իր մտքի միջի Զելիհայի աչքերից: Միջին տարիքն անցնելուց հետո իրեն իսկապես հարցնում էր՝ արդյո՞ք իրեն դուր են գալիս կանայք: Իհարկե, Ռոզի պես կանանցից բացի: Բայց. դե, Ռոզը կին չէր: Ռոզը Ռոզն էր:

314


Մինչև հիմա Ռոզի դստեր համար լավ խորթ հայր էր եղել: Չնայած էմիին իսկապես սիրում էր, երբեք չէր ուզել սեփական երեխա ունենա: Երեխաները նրա համար չէին: Ոչ ոք չգիտեր, որ նա կարծում էր, թե երեխա ունենալու իրավունք չունի: Վստահ չէր, որ կարող է լավ հայր լինել: Ո՞ւմ էր խաբում: Վատ հայր կլիներ: Սեփական հորից էլ վատ:
Մի ժամանակ ավագ քրոջից՝ Բանուից բազմիցս լսած Ազրայիլի պատմությունը չէր մոռացել: Մահից փախչելու համար ամբողջ աշխարհը շրջած, ի վերջո՝ ճիշտ ճակատագրի գրքում գրվածի պես Ազրայիլին Չինաստանում հանդիպած մարդու պատմությունը: Մուսթաֆա Քազանջըն չէր հավատում, որ երեխա ունենալու դեպքում այնքան կապրի, մինչև տեսնի նրա մեծանալը: Ուր էլ գնար, քանի երկրով էլ շրջեր, իր ընտանիքի տղամարդկանց հետևող վաղաժամ մահվանից չէր խուսափելու: Մի տեղ պիտի կտրվեր տոհմածառը: Որպես Քազանջըների ընտանիքի միակ տղա զավակ տոհմածառն այսպես շարունակելու փոխարեն ուզում էր այն արմատից պոկել-նետել:
Հիշեց Ռոզի հետ ծանոթանալու օրը. գուցե շատ ռոմանտիկ հանդիպում չէր՝ մի սուպերմարկետի միջանցքում, ձեռքին մի աման սիսեռ: Տարիներ անց իրար պատմում էին այդ պահը՝ ծիծաղելով հիշած յուրաքանչյուր մանրամասնի վրա: Իրենց հիշողության մեջ նույն տեսարանը տարբեր տեղ էր զբաղեցնում. Ռոզը միշտ հիշում էր նրա ամաչկոտությունը, վախեցած ոգևորությունը, իսկ նա՝ Ռոզի փայլող շեկ մազերը և առաջին հայացքից վախեցնող ակտիվությունը: Այլևս երբեք չվախեցավ Ռոզից: Ընդհակառակը, Ռոզի հետ լինելը նրա համար նշանակում էր ինքն իրեն թողնել մի հանգիստ հոսքի, ոչ մի անակնկալ չբերող միալար ընթացքի: Նրան սիրելը երկար ժամանակ չպահանջեց:
Առավոտները Մուսթաֆան հետևում էր, թե Ռոզն ինչպես է աշխատում խոհանոցում: Երկուսն էլ սիրում էին խոհանոցը, բայց լրիվ տարբեր պատճառներով: Ռոզը' եփելու հանդեպ սիրո և իրեն միայն այնտեղ ամբողջովին տանը զգալու համար, իսկ Մուսթաֆան

315


սիրում էր մի բան պատրաստելիս նայել նրան` մի շարք մանրուքների հետ մեկտեղ` սալիկներին համապատասխան անձեռոցիկներ, մի կայազորի բավականացնող բաժակներ, սեղանին չորացող շոկոլադի սոուս... ամենօրյա կյանքի թմրություն, սովորականության գրավչություն: Հատկապես սիրում էր հետևել Ռոզի թմբլիկ ձեռքերին, երբ նա ինչ-որ բան էր մասնատում, բաժանում, կտրատում: Ռոզին կրեպ պատրաստելիս դիտելը Մուսթաֆային կյանքում ամենաշատ հանգստություն պատճառող պահերից էր: Նոր պատրաստած կրեպի վրա թխկու սոուս լցնելու պես հանգստացնող բան չկար: Թխկու սոուսը պատկանում էր ապագային: Անցյալի շղթաների հետ ոչ մի կապ չուներ: Ամբողջովին ամերիկյան էր: Անցյալ չունեցող փախստականի խորհրդանիշն էր թխկու սոուսը:
Սկզբում մորն ու ավագ քրոջն անընդհատ նամակներ էր գրում, հարցնում էր, թե ինչպես են և երբ են իրենց տեսակցության գալու: Անցանկալի հարցեր էին տալիս, անընդհատ նամակ և նվերներ էին ուղարկում: Ամենաշատը մայրը: Այս քսան տարվա ընթացքում մոր հետ միայն մի անգամ է հանդիպել, այն էլ ոչ թե Ստամբուլում, այլ` Գերմանիայում: Երկրաբանների և թանկարժեք քարերի մասնագետների կոնֆերանսին Ֆրանկֆուրտ գնալիս մորը խնդրել էր. որ այնտեղ գա: Մայր ու որդի Թուրքիա չվերադարձող քաղաքական ապաստան հայցողների պես հանդիպեցին Գերմանիայի մի քաղաքում:
Մայրը շատ էր ուզում նրան տեսնել: Անգամ չհարցրեց, թե ինչու երկու ժամվա հեռավորության վրա գտնվող Ստամբուլ չի եկել: Ինչ զարմանալի է, որ մարդիկ աննորմալ պայմաններին այդքան արագ են ընտելանում: Անսովոր պայմաններում տարօրինակություններն ընդունելը մարդուն հատուկ կարողություն է:
Հասնելով ինքնաթիռի ծայրը` Մուսթաֆա Քազանջըն կանգնեց զուգարանների դիմաց` հերթի մեջ սպասող երկու մարդկանց հետևում: Նախորդ գիշերը հիշելով` հաոաչեց: Աշխատանքից վերադառնալիս վերջին տասը տարվա ընթացքում Թաքսոնում Ռոզից թաքուն այցելած վայրը մտավ` էլ Տիրադիտո տաճար:

316


Համեստ, պարզ մի տաճար Թաքսոնում: Փոքրիկ ցուցատախտակի վրա գրված էր, որ նվիրված է Ամերիկայում մի մեղավոր հոգու: Եկեղեցուց վտարվածի, մի tradito-ի, մի մեղավոր մարդու հիշատակին է նվիրված: Տաճարն ամերիկյան չէր, մեքսիկական էր: Սահմանով անցնող մեքսիկացի փախստականներն էին իրենց հետ բերել այղ մշակույթը: Հիմա ոչ ոք 19-րդ դարի կեսերի իրադարձության մանրամասները չգիտի. ո՞վ էր այդ մեղավոր մարդը, ո՞րն էր նրա մեղքը, ամենակարևորը ինչպե՞ս են արհամարհվածին տաճար նվիրել: Մեքսիկացի փախստականները հաստատ իմացել են այս հարցերի պատասխանները, բայց նրանք էլ ցանկություն չեն ունեցել նման թեմաների շուրջ տեղեկություն չունեցողների հետ կիսել իրենց գիտելիքները: Առանց այդ էլ Մուսթաֆա Քազանջըն պատմական մանրամասներով չէր հետաքրքրվում: Բավական էր այն, որ էլ Տիրադիտոն իրականում լավ մարդ է եղել, գոնե ոչ ոքի վատություն չի արել, չնայած անցյալում սարսափելի, իրեն մեղավոր պիտակող բաներ է արել, կրկին ներվել է, հանդուրժողական մոտեցում է տեսել, և ի տարբերություն շատ անցավորների` նրան տաճար են նվիրել:
Ստամբուլ գնալուց առաջ` երեկոյան, Մուսթաֆան կրկին գնաց տաճար:
Իրականում Թաքսոնում մուսուլմանական լավ համայնք կար և եթե ուզեր, օրինակի համար, կարող էր մզկիթ գնալ: Մուսթաֆան հավատացյալ չէր, երբեք էլ չէր եղել: Տաճարների, մզկիթների, սինագոգների ու սրբավայրերի կարիք չէր զգացել: Էլ Տիրադիտո մտնելու պատճառն այլ էր: Աղոթելու համար չէր գնում: Ոչ մի սպասելիք չուներ: Հենց այդ պարզությունն ու անսպասելիությունն էր նրա փնտրածը: Իրեն հրավիրելուց հետո ձուլելու նպատակ չունեցող միակ սուրբ վայրը լինելու համար էր սիրում: Մինչ հավատացյալները փորձում են քեզ իրենց նմանեցնել, մի մեղավորի նվիրված այս վայրը բոլոր այցելուներին ընդունում էր ինչպես կան` առանց պահանջների և առանց ճնշման... Մեքսիկական հոգու և ամերիկյան ավանդույթների խառնուրդ: Տաճարում այլ մեղավորների

317


վառած տասնյակ մոմեր կային, պատերի անցքերում այցելուների մեղքերի խոստովանություններն էին՝ ծալված թղթերի վրա: Մուսթաֆան երբեմն աչքերը փակում էր, պատկերացնում, թե ինչպես է այդ թղթերը մեկ առ մեկ բացում-փակում: Ի՞նչ էին գրում մարդիկ: Որո՞նք էին նրանց ամենաշատ ամաչեցնող մեղքերը: Երանի կարողանար անտեսանելիորեն կարդալ այդ թղթի կտորները: Գուցե ինչ-որ մեկն արել է: Եթե այդպես է, իր թուղթն էլ են բացել ու կարդացել: Անցյալում թողած սարսափելի մեղքի անտանելի ծանրությունը... չասվող, չարտաբերվող միայն մի թղթի կտորի վրա Արիզոնայում մի պատի անցքի մեջ խցկած խոստովանություն...
-Լա՞վ եք, պարո՛ն,- մուգ կապույտ ոսպնյակներով ուղեկցորդուհին էր հարցնում:
Գլխի ուժեղ թափահարումով պատասխանեց: Այս անգամ թուրքերեն չէր խոսելու նրա հետ: Հոնքերը կիտելով՝ անգլերեն պատասխանեց՝ արմատներից հրաժարվելու համառությամբ.
-Yes, thank you. I’m o’kay. Just a bit air sick...’

*
* *


Փողոցի լույսերի՝ վարագույրից ներթափանցող թավշանման լույսի տակ Զելիհա մորաքույրն էր պառկած՝ ձեռքին բջջային հեռախոսը, ցեչին հենած օղու շիշը և ձեռքին վառվող ծխախոտը:
Բանու մորաքույրը ճիշտ ժամանակին մտավ սենյակ: Եթե մի քիչ էլ ուշանար, հրդեհ էր բռնկվելու: Արագ հանգցրեց ծածկոցի տակ վառվող կրակը, քրոջ ծխախոտը մոխրամանի մեջ հանգցրեց: Բջջային հեռախոսը վերցնելով՝ դրեց պահարանիկի վրա, օղու շիշը թաքցրեց անկողնու տակ, հետո Զելիհային ծածկեց, հանգցրեց լամպը:
Որոշ ժամանակ անց մտքով անցավ պատուհանը բացել: Զով օդի մեջ ծովի աղի հոտն էր զգացվում: Մինչ սենյակի ծուխն ու հոտը դուրս էր գալիս, Բանու մորաքույրը սիրով նայեց ամենակրտսեր քրոջ գունատ, տարիքից շատ ավելի հոգնած դեմքին: Դրսի թույլ դեղնավուն լույսի տակ Զելիհա մորաքրոջ դեմքը կարծես փայլում Էր:

1 Այո, շնրոհակալ եմ: Լավ եմ: Մի քիչ սրտխառնոց ունեմ միայն:

318


Ալկոհոլն ու վիշտը այդ դեմքին բնության մեջ չկրկնվող փայլ էին հաղորդել: Բանwu մորաքույրը, աչքերը լցնելով, խաղաղ համբուրեց նրա ճակատը: Հետո, սովորության համաձայն, նայեց երկու ուսերից կախված՝ իր յուրաքանչյուր շարժմանը հետևող ջիներին:
-Ի՞նչ եք անելու, տիրուհի,-հարցրեց Աղուլու Բեյը՝ հաճույք ստանալով ուրիշների դժբախտություններից: Անգամ չէր փորձում թաքցնել, որ հաճույք է պատճառում իր տիրուհուն այդքան անճար և տխուր տեսնելը: Ուժեղների թուլությունը տեսնելը միշտ դուր էր գալիս նրան: Բանու մորաքույրը հոնքերը կիտեց, բայց ոչինչ չասաց: Աղուլու Բեյն այդ առիթով ամբողջ ճարպկությունն օգտագործելով՝ ցատկեց ներքև: Անկողնու կողքին՝ խոր քնած Զելիհա մորաքրոջ մոտ նստեց:- Մտքով անցածի պատճառով աչքերը փայլում էին: Գլխաշորի ծայրը Զելիհա մորաքրոջն արթնացնելու չափ ամուր, շարֆի պես փաթաթեց գլխին:
-Քեզ մի բան ասեմ...,- ասաց Աղուլու Բեյը՝ թևերը ծալելով և ձայնն իջեցնելով: Պարզ է, որ մեկին էր կրկնօրինակում:- Այս աշխարհում...
Բանու մորաքույրն անմիջապես հասկացավ, թե ում է կրկնօրինակում, և մարմնով սարսուռ անցավ:
-Այս աշխարհում այնպիսի չար բաներ կան, որ փառք Աստծո, մաս-մաքուր սիրտ ունեցող մարդիկ տեղյակ չեն դրանից: Ավելի լավ, թող չիմանան, եթե իմանան, էլ լավը չեն լինի, չէ՞: Բայց եթե խնդիրների մեջ ես ընկել, աջ ու ձախ կողմից կեղտով ես շրջապատված, կամ եթե հաշվեհարդար կա տեսնելու, այդ լավ սիրտ ունեցող մարդիկ քեզ չեն կարող օգնել: Չես կարող լավերից օգնություն խնդրել:
Բանոու մորաքույրը խիստ նայեց Աղուլու Բեյին: Նա գլխաշորը հանելով՝ իր հին տեղն անցավ: Դեմքը քիչ առաջվա արտահայտությունը ստացավ, երևակայական երկխոսության երկրորդ խոսակցին պատկերացնելուն պատրաստվեց: Երկրորդ խոսակցին նմանակելու համար մնացած չամիչները մի վայրկյանում օդում դասավորելով՝ վզնոց ու թևնոց սարքեց: Դրանք կախելով՝ ժպտաց: Հիմա դժվար չէր հասկանալ թե ում է նմանակում: Ասյայի ոճն անմիջապես երևաց:

319


Ստեղծարարության հմայքով տարված Աղուլու Բեյը գոռոզ տոնով շարունակեց նմանակումները:
-Դրա փոխարեն ուզում ես ասեի, որ պետք է վատ ջիներից օգնություն ստանամ:
Աղուլու Բեյը վզնոցն ու թևնոցը հանելով՝ կրկին ցատկեց մահճակալի վրա: Գլխաշորը նորից գլխին կապելով՝ ավելի հաստ ձայնով պատասխանեց.
-Ի՞նչ իմանամ: Դե, սիրտն ուզում է, որ երբեք վատի օգնության հույսին չմնաս: Աստված տա, դրա կարիքը չունենաս: Բայց եթե այդպես ես զգում, ուրեմն վատ ջինի կարիք ունես:
-Բավական է: Սա ի՞նչ է,֊ զայրացած միջամտեց Բանու մորաքույրը՝ չնայած պատասխանը շատ լավ գիտեր:
-Սա...,- Աղուլու Բեյն առաջ եկավ ու ներկայացման վերջում ծափահարությունների սպասող թատրոնի դերասանի պես խոնարհվեց,- ...մի պահ է ժամանակի մեջ: Փոքրիկ մի կտոր ընդհանուր հիշողությունից:
Հետո աչքերից թույն թափելով՝ ձայնը բարձրացրեց.
-Ձեզ ձեր սեփական խոսքերը հիշեցրի, տիրուհի:
Այդ պահին Բանու մորաքույրն այնպիսի խոր վախ զգաց, որ ամբողջ մարմնով սկսեց ցնցվել: Այս արարածի հայացքում այնքան չարություն կար, որ չէր հասկանում, թե ինչու նրան անմիջապես իրենից չէր հեռացնում ու վտարում: Ինչքա՞ն էր կարողացել մոտենալ նրան, կարծես անհնար գաղտնիք էր բացահայտել: Բանու մորաքույրը երբեք ջինից այդքան չէր վախեցել:
Նույն կերպ առաջ երբեք չէր վախեցել իրենից էլ, իր մոգություններից էլ:

320


Տասնվեց




ՎԱՐԴԱՋՈՒՐ


-Չարը խափանվեց: Լսեցի՞ք այդ ահավոր ձայնը: Ճտտա՛ց: Վա՛յ, փշաքաղվեցի: Վատացա: Ո՞վ գիտի ում չար աչքն էր, ում նախանձն էր: Աստված հեռու պահի:
Ահա այսպես ասաց Մեծ տատիկը կիրակի առավոտյան նախաճաշի սեղանի մոտ, երբ ինքնաեռն անկյունում եռում էր. Հինգերորդ Սուլթանը մլավում էր սեղանի տակ՝ սպաասելով մի կտոր պանրի, երբ թուրքացված «Սկսնակ» ծրագրից այդ շաբաթ դուրս մնացած մասնակիցը պատմում էր, թե ինչու իրեն չպետք է դուրս թողնեին, երբ Ասյայի ձեռքին բաժակը ճաքեց: Այնքան անսպասելի եղավ, որ Ասյան վեր թռավ: Միայն գիտեր, որ ամեն անգամվա պես մինչև բաժակի կեսը թեյի գույն էր լցրել, մեջը մի կտոր լիմոն գցել, մինչև վերջ ջուր էր լցրել, չորս կտոր շաքար գցել, հետո հենց ուզում էր մի կում խմել, այդ տհաճ ճտտոցը լսվեց: Բաժակը ծայրից ծայր ճաքել էր, ինչպես հողն է ճաքում ուժեղ երկրաշարժից հետո: Մի վայրկյանում բաժակի թեյը թափվեց, և ժանեկազարդ սփռոցի վրա մուգ սրճագույն հետք մնաց:
-Վայ, կարո՞ղ է քեզ աչքով են տվել,- ասաց Ֆերիդե մորաքույրը ու կասկածանքով հոնքերը կիտելով՝ նայեց Ասյային:
-Ի՞նձ, հա բա չէ,֊ Ասյան դառը ծիծաղեց:- Իհարկե: Այս քաղաքում բոլորն աննման գեղեցկությանս համար նախանձում են ինձ:
֊ Դու կատակի՛ր: Այսօր թերթում մի լուր կար: Տասնութ տարեկան մի առողջ երեխա փողոցն անցնելիս հանկարծակի ընկել մահացել է: Աչք էր կպել հաստատ, ուրիշ էլ ի՞նչ,- ասաց Ֆերիդե մորաքույրը:

331


-Շնորհակալ եմ տեղյակ պահելու համար,- ասաց Ասյան: Բայց հենց տեսավ, թե խենթ մորաքույրն ուր է նայում՝ դեմքը խոժոռվեց: Ձնեմարդ-ձնեկին աղամաններին էր նայում մորաքույրը: Մինչդեռ ընդամենը մեկ օր առաջ Ասյան դրանք դրել էր պահարանի մի անկյունում՝ հուսալով, որ ոչ ոք չի գտնի: Բայց ահա նորից սեղանին էին: Ամեն ընտանիքում կան նման իրեր, տարիներ առաջ գնված, բազմիցս օգտագործված, բայց դեռ օգտագործվող, այլ շրջան, այլ նորաձևություն արտացոլող իրեր, որոնք աղբաման չեն նետվում: Երևում է՝ այս խեցե աղամաններն էլ անճաշակ և բավական հին լինելու չափ դիմացկուն ու մնայուն են: Անհնար է ազատվել նրանցից:
-Երանի Մեծ տատիկն առողջ լիներ, հիմա քեզ համար արճիճ կթափեր,֊ ասաց Բանու մորաքույրը: Չնայած նա տանը ցանկացած այնկողմնային և երկնային հարցերի գծով հեղինակություն էր համարվում, արճիճ չէր թափում: Դրա համար պետք էր ուսուցչի թույլտվությունը, սակայն այդ իրավունքից մի անգամ զրկել էին նրան:
Տարօրինակ է, մոտ տասը տարի առաջ, երբ Մեծ տատիկը դեռ ալզեյհմերի առաջին փուլում էր, որոշեց, որ արդեն ժամանակն է ընտանիքի կանանցից մեկին փոխանցել արճիճ թափելու գործը: Ու մինչ բոլորն իրավացիորեն սպասում էին, որ դա Բանու մորաքույրն է լինելու, նա ցմահ անհավատ Զելիհային ընտրեց: Այդ շրջանում այս ընտրությունն ընտանիքում մեծ տարաձայնություններ առաջացրեց:
-Կատա՞կ ես անում,-ասաց Զելիհան՝ լսելով ծեր կնոջ որոշումը:- Ես արճիճ-մարճիճ չգիտեմ: Աղոթք չգիտեմ, հավատացյալ էլ չեմ: Ես ագնոստիկ եմ:
-Չգիտեմ այդ բառն ինչ է նշանակում, բայց երևում է, որ լավ բան չի,-խաղաղ ասաց Մեծ տատիկը:- Ընդունակություն ունես: Կերպարդ համապատասխանում է: Գաղտնիքը սովորես, հերիք է:
-Ինչո՞ւ ես,- հարցրեց Զելիհա մորաքույրը՝ չհավատալով, որ դա հնարավոր է:- Ինչո՞ւ քրոջս չես ընտրում: Բանուն ամեն ինչ անում է, որ սովորի արճիճի գաղտնիքը: Ինձնից բան դուրս չի գա: Այս տանը կախարդանք-մախարդանք սովորող ամենավերջին մարդն եմ ես:

321


-Սա կախարդանքի հետ կապ չունի: Համ էլ Ղուրանը արգելում է կախարդանքը,-հակաճառեց Մեծ տատիկը:- Քրոջդ ճակատագիրն այլ է, քոնն այլ է: Արճճի համար դա համապատասխան ես վճռական ես, ոգեշունչ, զայրացած:
-Զայրո՞ւյթ ասացիր: Լավ, զայրույթից ինչ օգուտ այս գործին: Եթե պետք է անկապ դեմքերի հայհոյել, ամենալավ թեկնածուն ես կլինեմ, ինչ վերաբերում է ուրիշներին օգնության ձեռք մեկնելուն, չեմ կարծում, որ ինձնից մի բան դուրս կգա, տատի՛կ ջան,- ժպտալով ասաց Զելիհա մորաքույրը:
-Քո ներսի բարությունը մի թերագնահատիր,- ասաց Մեծ տատիկն ի պատասխան:- Կեղտոտ բերան ունես, բայց սիրտդ մաքուր է:
Ահա այդ ժամանակ Զելիհա մորաքույրն ասաց այս թեմային ընդմիշտ վերջ դրած նախադասությունը.
-Ինձնից արճիճ թափող դուրս չի գա: Կարող է մտքերս խառը լինեն, բայց իմ ժխտման, պայքարի և անգամ անհավատության հարցում մինչև վերջ իմ խոսքի տերը կլինեմ:
-Մեղա եկ: Գնա հենց հիմա բերանդ լվա,- խրատեց նրան այդ խոսակցությունը լսող Գյուլսում տատիկը:- Մեղա եկ:
Բայց Զելիհա մորաքույրը խոսքը հետ չվերցրեց: Այս խոսակցությունից հետո այդ և նմանատիպ թեմաներից կտրականապես հեռու էր մնում: Ընտանիքի մի կեսը իսկական քեմալիստ էր, մյուս կեսը՝ լրիվ մուսուլման: Երկու կողմն անընդհատ վիճելով կարողանում էին ներդաշնակ ապրել մի հարկի տակ, և պարանորմալ ընդունակություններ ունենալը նորմալ էր դիտվում, ինչպես, օրինակ՝ ջուրը, հացը կամ աղը: Զելիհա մորաքույրը նախընտրում էր այդ երկու կողմից էլ հեռու մնալ:
Ի վերջո, Մեծ տատիկը տարիներով մնաց Քազանջըների միակ արճիճ թափողը: Սակայն որոշ ժամանակ անց, մի առավոտ, երբ հալված արճիճով լի թավան ձեռքին՝ չիմացավ ինչ անի, ստիպված էր թողնել այդ գործը:
-Որպես ի՞նչ եք այս եռացող թավան ձեռքս տվել- հարցրեց Մեծ տատիկը: Թավան հանգիստ վերցրին ձեռքից: Դրանից հետո

322


երբեք այդ գործով չզբաղվեց: Հիմա, երբ կրկին թեման բացվեց, բոլորը նայեցին ծեր կնոջ կողմը, որ տեսնեն՝ արդյոք հետևո՞ւմ է խոսակցությանը:
Նախաճաշի սեղանի մոտ անսպասելիորեն ուշադրության կենտրոն դարձած Մեծ տատիկը գլուխը բարձրացնելով կապտամոխրագույն աչքերի դատարկ հայացքով ընտանիքին նայեց: Մյուս կողմից էլ շարունակում էր աղմուկով ծամել երշիկը: Ուտելիքը կուլ տվեց, թեթևակի զկռտաց և թվում էր, թե կրկին փախչում է դեպի իր աշխարհ, երբ բոլորին զարմացրեց պայծառ հիշողությամբ.
-Ասյա ջա՛ն, չմտածես, ես քեզ համար արճիճ կթափեմ: Ինչքան չար աչք կա, բոլորը կպայթեցնեմ:
-Ապրե՛ս, Մե՛ծ տատիկ,֊ ասաց Ասյան՝ մեղմ ժպտալով:
Երբ Ասյան փոքր էր, Մեծ տատիկը չար աչքից պաշտպանելու համար կանոնավոր կերպով արճիճ էր հալում նրա համար: Ասյան այնքան թույլ երեխա էր, որ կյանք մտնելու ժամանակ մի քիչ օգնության կարիք ուներ: Առանց պատճառի անընդհատ ոտքը մի տեղ էր խփում, ընկնում էր երեսի վրա, անընդհատ ներքևի շրթունքը վնասում: Ամեն անգամ դա պատճառաբանում էին ոչ թե երեխայի անհավասարակշիռ քայլերով, այլ չար աչքով, ու նրան տալիս էին Մեծ տատիկին: Սկզբում այդ ամենը Ասյայի համար զվարճալի խաղի էր նման, բացի այդ, երջանիկ էր մեծերի մտահոգության առարկան դառնալու համար: Հիշում էր, որ փոքր ժամանակ ցանկացած կախարդանքից հաճույք էր ստանում, այն ժամանակ, երբ այնքան փոքր էր, որ հավատում էր, թե ընտանիքի մեծերը կարող են պտտել ճակատագրի անիվը: Հատկապես սիրում էր արճիճ հալելու ծիսակատարության մանրամասները՝ տան ամենալավ գորգի վրա ծալապատիկ նստել, տեսնել, թե ինչպես են գլխին ծածկոց գցում, այդ տարօրինակ վրանի տակ ապահով ու հանգիստ զգալ, բոլորի աղոթքների ձայնը լսել և վերջապես ականջ ծակող, սուր բղավոցի պես ձայնը տատիկի՝ ջրով լի ամանի մեջ հալված արճիճ լցնելու ձայնը և այդ ձայնին զուգահեռ բառերը լսել.
Չար աչքից հեռու...

323


Չար աչքը խափանվի...
Արճիճն արագ պնդանում էր, ամեն անգամ տարբեր ձև էր ստանում: Եթե ծածկոցի տակ գտնվող մարդուն չար աչք է դիպել, միշտ արճիճի կենտրոնում աչքի նման մի անցք է առաջանում: Ասյան չէր հիշում մի անգամ, որ նման անցք չառաջանար:
Կարճ ասած՝ չնայած Ասյան մեծացել էր Բանու մորաքրոջ՝ գնացող-եկողի բախտը բացելը. Մեծ տատիկի՝ չար աչքի դեմ պայքարելը տեսնելով, ի վերջո ժառանգել էր մոր սուր լեզուն ագնոստիկությունը: Ըստ նրա՝ ամեն ինչ կախված էր մեկնաբանությունից կամ էլ թարգմանական սխալից: Դա տեսնում ես այն, ինչ հակված ես տեսնելու: Եթե աչքերդ պատրաստ են մանուշակագույն հրեշ տեսնելու, կսկսես մանուշակագույն հրեշներ տեսնել: Նմանապես՝ նաև գուշակության աշխարհում կա ցանկություն և նպատակ: Եթե բավականաչափ ուշադիր ու հավատով նայես, սուրճի բաժակի սև մրուրում էլ կարող ես մանուշակագուն հրեշների հանդիպել:
Բայց Ասյան Մեծ տատիկին հակաճառելու նպատակ չուներ: Մեծ կնոջ հանդեպ սերը հաղթող դուրս եկավ: Չկարողացավ մերժել առաջարկը:
-Լավ,֊ ասաց նա՝ ուսերը թափ տալով: Բացի այդ, վստահ էր. որ տատիկը խնդիրը մի քանի րոպեում մոռանալու է:- Նախաճաշից հետո արճիճ կթափես ինձ համար՝ հին օրերի պես:
Ներքևի հարկի բաղնիքի դուռը հենց այդ պահին բացվեց, և Արմանուշը բավական քնատ, հոգնած, բարձրացավ նրանց մոտ: Ոչ ոք համարձակության չուներ նրան ասելու, որ տխրությունն իրեն ավելի էր գեղեցկացրել: Հիմա կարծես այլ դեմք ուներ: Շրջակա աշխարհի հետ գրեթե ոչ մի կապ չունեցող, կարծես ավելի մեծացած Արմանուշ: Ծանր ու դողդողալով էր կրում իր մարմինը:
-Ցավակցում եմ: Շատ տխրեցինք տատիկիդ համար,- ասաց Զելիհա մորաքույրը՝ ճնշող լռությունից հետո:- Ընդունիր մեր ցավակցությունները:
-Շնորհակալ եմ,- ասաց Արմանուշը՝ աչքերը բոլորից փախցնելով:

324


Մի աթոռ քաշելով՝ նստեց Ասյայի ե Բանու մորաքրոջ միջև: Մինչ Ասյան նրա համար թեյ էր լցնում, Բանու մորաքույրը ամանի մեջ ձու, պանիր ու ծիրանի տնական մուրաբա դրեց: Ութերորդ սիմիթն էլ նրան տվեցին, առավոտյան ութերորդ սիմիթր գնելու ավանդույթը չէին խախտում: Բայց Արմանուշը բավարարվեց ուտելիքներին անտարբեր հայացք նետելով: Թեյը մի քանի վայրկյան մտածկոտ խառնելուց հետո Զելիհա մորաքրոջ կողմը շրջվելով՝ հարցրեց.
-Մայրիկիս դիմավորելու համար ձեզ հետ կարո՞ղ եմ օդանավակայան գալ:
-Իհարկե, սիրելի՛ս, միասին կգնանք,- ասաց Զելիհա մորաքույրը՝ գլուխն օրորելով, հետո էլ մնացածի համար թարգմանեց:
-Ես էլ եմ գալիս,-ասաց Գյուլսում տատիկը:
-Լա՛վ, մայրի՛կ,- նորից գլուխն օրորեց Զելիհա մորաքույրը:
Ասյան չդիմացավ.
-Ես էլ եմ գալիս:
Բայց այս անգամ Զելիհա մորաքույրը բացասական պատասխան տվեց.
֊ Չի լինի, փոքրի՛կ օրիորդ: Դու խելոք այստեղ նստիր, արճիճդ հալեցրու:
Նեղացած, նյարդայնացած գլուխը թեքեց Ասյան: Շուրջը «Ինչպես թե» ասող հայացքով նայեց: Ինչո՞ւ իրեն չէին տանում: Եթե նույնիսկ այս տանը խոսքի և մտքի ազատության իրավունք կա, հաստատ միայն ինքն է զրկված դրանցից: Հենց գործն իրեն էր հասնում, տան ռեժիմը վերածվում էր պարտադիր տոտալիտարիզմի: Ասյան տխրությամբ հոգոց հանեց: Ձգվեց դեպի աղամանը՝ ասես այն իր կյանքի խորհրդանիշն էր: Տխուր նայեց տգեղ ձնեմարդու՝ ներկը թափած, դուրս պրծած աչքերին:
Կողքից նրան հետևող Բանու մորաքույրը քնքշությամբ ասաց.
-Միասին գնա՞նք գնումների, սիրելի՛ս: Նախաճաշից հետո երկուսով թև-թևի մտած գնումներ անենք, մի քանի բան գնենք մեզ, ի՞նչ կասես: Մի քիչ հավեսներս առնենք:
Ասյան հանձնվեց:

325


-Բայց մինչ այդ...,- Բանու մորաքույրը կանգ առավ նախադասության կեսին,- օգնիր ինձ խոհանոցում՝ աշուրեն լցնենք ամանները:
Ասյան կրկնեց գլխի նույն շարժումը: «Կյանքը զիբիլ է,- մտածեց նա,- միշտ նույն զիբիլը...»:
Երբ Մուսթաֆայի ժամանելուն քիչ էր մնացել Քազանջըների խոհանոցից շաբաթավերջի կեսօրից հետոյի լավ ճաշարանի խոհանոցի հոտ էր գալիս: Բայց հոտերի այդ փնջում անկասկած գերիշխում էր դարչինը: Սեղանի գլուխն անցնելով՝ Ասյան սկսեց աշուրեն հսկայական կաթսայից շերեփով լցնել ապակե ամանիկների մեջ. ամեն մեկին մեկուկես շերեփ: Նրան հետաքրքրում էր, թե ինչու Զելիհա մորաքույրն իրեն օդանավակայան չի տանում, մեքենայի մեջ տեղ կար:
-Մեքենայի մեջ տեղ կա, տիկնոջ սրտում ինձ համար տեղ չկա,-մրթմրթաց նա:
Տարօրինակ է, բայց կարծես Զելիհան փորձում էր նրան հյուրերից հեռու պահել: Նկատել էր, որ մայրը Մուսթաֆայի՝ քսան տարի անց վերադառնալու համար այնքան էւ ուրախ չէր:
-Կարո՞ղ եմ օգնել:
Շրջվելով՝ տեսավ, որ Արմանուշն իրեն է հետևում:
-Իհարկե, ինչու ոչ, շնորհակալ եմ:
Ասյան նրան մի բուռ ծեծած պնդուկ տվեց.
-Սա ամանների վրա շաղ կտա՞ս:
Հաջորդ տասը-տասնհինգ րոպեն Շուշան տատիկին հիշելով՝ կողք կողքի աշխատելով անցկացրին:
-Ինչու եկա Ստամբուլ, գիտե՞ս, Ասյա,- որոշ ժամանակ անց ասաց Արմանուշը:- Ստամբուլ եկա, որովհետև կարծում էի, որ եթե մենակ գամ տատիկիս ծննդավայրը, կհասկանամ իմ ընտանեկան ժառանգությունն ու իմ տեղն այս կյանքում: Հավանաբար՝ հայ լինելու իմաստն ավելի լավ հասկանալու համար ուզեցի ծանոթանալ թուրքերի հետ: Իրականում այս ճամփորդությունն ամբողջովին տատիկիս անցյալի հետ կապ հաստատելու ջանք էր: Ուզում էի իր տունը նկարեմ ու անակնկալ անեմ նրան: Հետո Սան Ֆրանցիսկո

326


վերադառնալով՝ կողքը նստած նրան ցույց էի տալու... Ցանկանալու էի, որ երբևէ չպատմած հուշերը պատմի: Մտածում էի պատմածները գրի առնեմ: Ուշացա՜...Արմանուշը լաց եղավ:֊ Նրան նույնիսկ վերջին անգամ չկարողացա տեսնել:
Ուրիշներին սեր ու հոգատարություն ցույց տալ չիմացող Ասյան անփորձ գրկեց Արմանուշին:
-Շատ եմ տխրել, երանի կարողանայի մի բան անել,- ասաց նա:֊ Մինչև Ստամբուլից մեկնելդ միասին մի քիչ էլ կզբոսնենք, տատիկիդ անցյալի հետ կապված հուշեր կփնտրենք: Եթե ուզես, նորից տան նախկին վայրը կգնանք, ուրիշ մարդկանց հետ կխոսենք, գուցե մի բան գտնենք:
Արմանուշն օրորեց գլուխը.
-Լավ կլիներ, բայց, անկեղծ ասած, երբ մայրս այտեղ գա, մենակ դուրս գալը դժվար կլինի: Վստահ եմ, որ ինձ մի քայլ անգամ մենակ չի թողնի: Չափից դուրս շատ է ինձ պաշտպանում:
Հետևից ոտնաձայներ լսելով՝ լռեցին: Բանու մորաքույրը եկել էր տեսնի՝ ինչ են անում:
-Արմանուշը գիտի՞ աշուրեի պատմությունը,- ուրախ հարցրեց նա. դա ավելի շատ պատմության նախաբան էր, քան հարց:
Մինչ երկու երիտասարդ աղջիկները կողք կողքի աշխատելով, պնդուկ ծեծելով ու նուռ մաքրելով՝ լցնում էին աշուրեի տասնյակ ամանների վրա, Բանու մորաքույրը սկսեց պատմել:
-Լինում է, չի լինում, հեռու մի աշխարհում, դժվար ժամանակներում, մարդկանց վատ սովորություններն անցել էին իրենց սահմանները: Այդ խայտառակությանը հետևող Աստված իր ծառաներին կարգի բերելու և զղջալու հնարավորություն տալու համար համոզելու և հասկանալու կարողություն ունեցող Նոյ մարգարեին է ուղարկում նրանց մոտ: Բայց ամեն անգամ, երբ Նոյը ճշմարտությունն էր ուզում ասել, խոսքը հայհոյանքով ընդհատում էին: Էլ խոսք չէր մնացել, որ չասեին՝ խենթ, խելառ, գիժ...
Ասյան գիտեր՝ մորաքրոջն ինչպես զայրացնի, դրա համար չարաճճիորեն ասաց.

327


-Բայց ամենածանրը Նոյի համար կնոջ դավաճանությունն էր, չէ՞, մորաքո՛ւյր: Նոյի կինն էլ բազմաստվածության անցավ չէ՞:
-Այն էլ ինչպե՜ս. անխիղճի մեկն էր,-ոգևորվեց Բանու մորաքույրը՝ մի քիչ անհանգստանալով կրոնական պատմությունը նման կոպիտ խոսքերով զարդարելու համար:- Բայց Նոյը շատ տանջվեց: Կնոջ հետ ժողովրդին համոզելու համար հնարավոր ամեն բան արեց: 800 տարի տանջվեց... Մի՛ հարցրեք՝ ինչպես այդքան երկար տևեց,- նախօրոք զգուշացրեց Բանու մորաքույրը:- Ժամանակը միայն մի կաթիլ է օվկիանոսում: Սա է պահի բացատրությանը: Չես կարող չափել կաթիլները, որ տեսնես որն է ավելի մեծ. որը ավելի փոքր: Նոյն էլ ժողովրդին ճիշտ ճանապարհով տանելով, նրանց համար աղոթելով՝ 800 տարի անցկացրեց: Մի օր Աստված նրան Գաբրիելին ուղարկեց: Մի նավ պատրաստիր և ամեն տեսակի կենդանուց մի զույգ վերցրու՝ շշնջաց հրեշտակը:
Երբ Ասյան թարգմանում էր թարգմանության կարիք չունեցող պատմությունը, ձայնը մի քիչ կոշտացել էր, որովհետև ամենաչսիրած հատվածն էր:
-Նոյ մարգարեի նավի մեջ ամեն հավատից, ամեն աղանդից բարոյական մարդիկ կային,- շարունակեց Բանու մորաքույրը:-Դավիթ մարգարեն էլ էր այնտեղ, Մովսես մարգարեն էլ, Սուլեյման մարգարեն էլ, Հիսուսն էլ, Մուհամմեդ մարգարեն էլ: Ալլահի օրհնությունը բոլորի վրա: Նավի մեջ ուտելիք լցրին ու սկսեցին սպասել:

֊ Շատ չանցած' ջրհեղեղ սկսվեց: Ալլահն այսպես էր հրամայել' Հեյ, երկինք: Անձրևը ներքև թափիր: Մի՛ զսպիր քեզ: Ուղարկիր քո զայրույթը: Հետո երկրին էր հրամայել Հե՜յ երկիր, հանկարծ չխմես ջուրը: Ալիքներն այնքան արագ բարձրացան, որ նավից դուրս մնացածներից ոչ ոք ողջ չմնաց:
Թարգմանչի ձայնը փափկեց, որովհետև սա իր ամենասիրելի մասն էր: Սիրում էր պատկերացնել բարձրացող ալիքները՝ գյուղերը, քաղաքները և հին քաղաքակրթությունները, ինչպես նաև անցյալի անցանկալի հուշերը սրբել-տանելը:

328


֊ Ճամփորդությունն օրեր տևեց: Ամենուր լիքը ջուր էր: Ուտելիքը սկսեց պակասել: Արդեն կերակուր պատրաստելու համար ոչինչ չէր մնացել: Նոյն էլ ասաց, որ ով ինչ ունի բերի, միջատներ, թռչուններ, տարատեսակ հավատ ունեցող մարդիկ ձեռքին եղածները բերեցին: Բոլոր ունեցածներն իրար վրա լցնելով՝ հսկայական կաթսայի մեջ աշուրե սարքեցին:
Բանու մորաքույրը հպարտությամբ ցույց տվեց եփվող կաթսան, ասես այդ պատմությունն իր մասին էր:
-Ահա սա է այս քաղցրավենիքի պատմությունը: Այսքանը գուցե բոլորը գիտեն: Բայց չգիտեն այս պատմության կաթսայի իմաստը: Եթե մենք՝ Քազանջըներս չլինեինք, աշուրե էլ չէր լինի...
-Դե հա՜,- քրքջաց Ասյան:- Գլխավոր դերերում՝ Նոյ մարգարեն և մենք՝ Քազանջըներս:
Ըստ Բանու մորաքրոջ՝ մարդկության պատմության բոլոր կարևոր իրադարձությունները աշուրեի օրն են տեղի ունեցել: Օրինակ՝ Աստված Ադամի ապաշխարանքն այդ օրն է ընդունել: Յանուս մարգարեին կուլ տված դելֆինը նրան աշուրեի օրն է ազատ արձակել, Մևլանան Շամսի հետ այդ սուրբ օրն է հանդիպել, Հիսուսն այդ նույն օրն է երկինք համբարձվել, օրինակ՝ Աստված Մովսես մարգարեին աշուրեի օրն է տվել տասը պատվիրանները:
-Արմանուշին հարցրու՝ հայերի համար ամենակարևոր օրը որն է, թող ասի,- գիտունիկի տոնով ասաց Բանու մորաքույրը՝ վստահ լինելով, որ նրանց համար էլ է նույն օրը լինելու:
-24 ապրիլի 1915. ցեղասպանություն,- պատասխանեց Արմանուշը:
-Տեսա՞ր: Աշուրեի օրացույցին այնքան էլ չի համապատասխանում,- ասաց Ասյան մորաքրոջը:
Հենց այդ պահին Զելիհա մորաքույրը՝ ուսին պայուսակ, երևաց խոհանոցում.
-Օդանավակայանի ճամփորդների մեկնելու ժամն է:
-Ես էլ եմ գալիս,- ասաց Ասյան՝ շերեփը թողնելով սեղանին:
-Կարծեմ խոսեցինք այդ մասին,- սառը պատասխանեց Զելիհա մորաքույրը: Կարծես ուրիշ մարդ էր խոսում: Ձայնի մեջ վախեցնող

329


երանգ կար, կարծես նրա բերանով ուրիշ մեկն էր խոսում:- Դու մնում ես տանը, փոքրի՛կ օրիորդ,- հրամայեց նրա ձայնի օտարականը:
Ասյային ամենաշատը հուզում էր այն, որ չէր կարողանում կարդալ Զելիհա մորաքրոջ դեմքի արտահայտությունը: Պետք է որ մորը տխրեցնող մի բան արած լիներ, բայց գաղափար չուներ, թե ինչ է արել: Գուցե և իր գոյությունը բավական էր: Իր գոյությունը բավական էր և անգամ մեծացնում էր մոր դժբախտությունը:
Զելիհայի և Արմանուշի գնալուց հետո Ասյան շերեփը սեղանին դնելով՝ ձեռքերը վեր պարզեց.
-Ով գիտի՝ հիմա ինչ մեղք եմ գործել: Ինչ էլ անեմ, մեղավոր եմ դուրս զարս:
-Ոչ մի մեղք չես գործել, սիրելի՛ս, մայրդ քեզ շատ է սիրում,-ասաց Բանու մորաքույրը:- Դու ինձ հետ այստեղ մնա: Աշուրեները զարդարենք, հետո կգնանք գնումների:
Սակայն Ասյան չէր ուզում գնումների գնալ: Հոգոց հանելով՝ աշուրեները զարդարելու համար մի բուռ նռան հատիկ վերցրեց: Հեքիաթի կորած երեխայի ճանապարհը նշելու պես կանոնավոր, ուշադիր լցրեց հատիկներրը: Հանկարծ մտածեց, որ այդնոան հատիկները մի այլ կյանքում փոքրիկ, արժեքավոր սուտակներ կարող էին լինել:
-Մորաքո՜ւյր.- ասաց նա՝ շրջվելով ամենամեծ մորաքրոջ կողմը:-Քո ոսկե զարդն ի՞նչ եղավ: Այն նռան ձև ունեցող զարդն ո՞ւր է:
Բանու մորաքույրը գունատվեց: Ձախ ուսին նստած Աղուլու Բեյը հաճույքով շշնջաց ականջին.
-Կասե՛ք, տիրուհի: Ինչո՞ւ ենք հիշում մեր հիշածները, ինչո՞ւ ենք հարցնում մեր տված հարցերը: Պատահականությունները պատահակա՞ն են, թե՞ ճակատագիր:

*
* *


Աչքի համար անտեսանելի պատահականություններ...
"Նոյի ջրհեղեղը որքան էլ ուժգին լիներ, ի վերջո, հանդարտ էր սկսվել՝ կամաց, մեկ-երկու կաթիլ անձրևով: Մոտեցող արհավիրքի լուրը բերող կաթիլները նման էին կնքված նամակի, որ ոչ ոք չէր կարող կարդալ: Երկինքը լցվել էր սև, տխուր ամպերով՝ չար աչքի

330
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Сообщение:#12  Сообщение Lusine1101 » 28 май 2017, 12:36

դեմ պայքարող հալված արճիճի պես մոխրագույն ու ծանր: Ամեն ամպի ամեն մի անցք անցողիկ գործած մեղքի համար արտասվող երկնային աչք է:
Բայց այն օրը, երբ Զելիհա մորաքրոջը բռնաբարեցին, երկինքն անամպ էր: Անձրև չկար: Տարիներ շարունակ միշտ հիշելու էր, թե այղ ահավոր օրը երկինքն ինչքան մաքուր էր: Ոչ թե նրա համար, որ աչքերը երկնքին հառելով՝ Աստծուց օգնություն խնդրեց, այլ նրա համար, որ խեղդվելու պահին գլուխը բարձից ընկավ և տղամարդու ծանրությունից չկարողացավ շարժվել: Հայացքն ակամա գամվել էր երկնքին և այնտեղ գովազդի հսկայական փուչիկ նկատեց: Փուչիկը նարնջագույն ու սև էր և վրան մեծ տառերով «KODAK» էր գրված:
Այդ պահին մի շատ տարօրինակ բան անցավ մտքով: Մտածեց, որ այդ փուչիկը կարող էր այս աշխարհում բոլոր իրադարաձություններն անմահացնող տեսախցիկ լինել: Փշաքաղվեց: Ստամբուլի մի հին տան սենյակում բռնաբարության նկարներ նկարող պալարոիդ ֆոտոխցիկ: Արդյոք այդ օրը նկարե՞լ էր իրեն այդ երկնային տեսախցիկը: Աստված հիշո՞ւմ էր այդ տառապանքը, մեղքը... Թե՞ դա էլ ժամանակի հետ անցավ-գնաց, ինչպես ամեն ինչ:
Քազանջըների ընտանիքում բացառիկ երևույթ համարվող մենակությունից հաճույք էր ստանում Զելիհան, արևածագից ի վեր մենակ նստած էր սենյակում: Երբ հայրը՝ Լևենտ Քազանջըն, ողջ էր, տանը ոչ ոքի թույլ չէր տալիս դռները փակել: Փակվելը նշանակում էր կասկածելի բաներ անել: Պետք է ամեն ինչ երևար և բաց լիներ: Միայն բաղնիքում էր կարողանում փակվել, բայց անգամ այնտեղ, եթե չափից դուրս շատ մնար, անպայման մեկը ծեծում էր դուռը: Միայն հոր մահից հետո Զելիհան կարողացավ փակել սենյակի դուռը: Չնայած ոչ քույրերը, ոչ էլ մայրը չէին հասկանում նրա՝ ներամփոփ մնալու ցանկությունը, ամբողջ աշխարհը դրսում թողնելու պահանջը: Երբեմն իր սեփական տուն տեղափոխվելու մասին էր երազում Զելիհան: Ա՞խ, ինչ հիանալի կլիներ սեփական տուն տեղափոխվելը: Թող կարգին սնունդ չլինի սառնարանում, կահույքը,

331


թող հյուրասենյակում կահույք, իրեր չլինեն... կիսաքանդ տան էլ էր համաձայն, միայն թե կարողանար իր ուզածի պես մենակ մնալ:
Այդ օրը Քազաևջը կանայք առավոտ շուտ արթնանալով գնացել էին Լևենտ Քազանջըի գերեզմանին այցելության, բայց Զելիհան մի պատճառաբանություն գտնելով՝ մնաց տանը: Այդքան մարդաշատ խմբով չէր ուզում գերեզման գնալ: Նախընտրում էր՝ մենակ: Մենակ գնալով՝ գերեզմանաքարի մոտ ծալապատիկ կնստեր և հորը կենդանության ժամանակ անպատասխան թողած հարցեր կտար: Ուզում էր իմանալ, թե ինչու է սեփական երեխաների հանդեպ այդքան խիստ ու անսեր եղել, ինչու էր իրենց կարգապահությամբ դաստիարակում ու ճնշում: Ուզում էր հարցնել, թե ինչու է նրա ուրվականը դեռ բոլորին հետևում, դեռ օրվա տարբեր ժամերին ինչու են ցածր ձայնով խոսում՝ վախենալով, որ իրենց գոյությամբ կանհանգստացնեն հորը: Լևենտ Քազանջըին դուր չէր գալիս տան աղմուկը, հատկապես երեխաների ձայները: Երեխաներն էլ մանկությունից ի վեր սովորել էին շշուկով խոսել: Քազանջըների երեխա լինելը նախ և առաջ նշանակում էր խոսել «Անձայն հաղորդակցման լեզվով»: Երբեմն կատվի պես մռմռալով, երբեմն գաղտնի նշանների կամ գաղտնագրերի միջոցով ցանկությունն արտահայտել, երբեմն էլ միայն աչքով-ունքով անել: Այս խորամանկ և գաղտնի լեզուն հանդիպում էր նրանց առօրյայի ամեն մի կետում:
Օրինակ՝ եթե երեխաներից մեկը հոր կողքի սենյակում կամ միջանցքում ընկել՝ մի տեղը վնասել է, ամեն ինչ պետք է անի, որ չճչա, ձեռքով սեղմում է վերքը, մատների ծայրերին իջնում է ներքև, խոհանոց կամ այգի, ու երբ վստահ է լինում, որ իրեն արդեն ոչ ոք չի լսի, սկսում է բղավել: Այս զգուշությունների և չափավորության տակ երևակայական ու դատարկ սպասում կար: Կարծում էին, որ եթե սխալ չանեն, հայրը իրենց վրա չէր զայրանա: Ամեն երեկո, երբ Լևենտ Քազանջըն աշխատանքից տուն էր վերադառնում, երեխաները սեղանի առաջ շարքով կանգնում էին, սպասում ստուգվելուն: Նրանց երբեք չէր հարցնում՝ այդ օրն իրենց խելոք են պահել, թե ոչ: Փոքրիկ ջոկի նման մի շարքով կանգնեցնում էր, երբեմն երկար,

332


երբեմն հպանցիկ, մեկ առ մեկ նայում էր դեմքերին: Բանուն (որպես պահապան մեծ քույր ավելի շատ քույրերի և եղբոր համար էր անհանգստանում, քան իր), Ջևրիյեն (ամենալացկանը լինելու պատճառով՝ չարտասվելու համար անընդհատ կծում էր շրթունքները), Ֆերիդեն (հոր աչքերին չէր կարողանում նայել և նյարդայնացած փախցնում էր հայացքը), միակ որդի Մուսթաֆան (հույս ուներ դուրս պրծնել այդ խեղճերի խմբից, հոր սիրելին լինել) և ամենափոքրը՝ Զելիհան (սրտում կրում էր վրեժը, անարդարության դեմ ըմբոստանում էր): Սպասում էին, մինչև հայրը ապուրն ավարտեր և մեկին, երկուսին, կամ երեքին... կամ եթե բախտները բերեր, բոլորին միասին կանչեր սեղանի մոտ նստելու:
Զելիհան այնքան չէր կարևորում հոր կշտամբանքները, պարբերական ապտակներն ու ծեծը, որքան ընթրիքին նախորդող այդ ստուգումը: Երբ ստիպված էին սեղանի մոտ անշարժ կանգնել, ու հայրը մեկ առ մեկ երեսներին նայում և ասում էր, որ այդ օրն արած իրենց չարաճճիությունները ճակատներին գրված են կախարդական թանաքով, որ միայն ինքը կարող է կարդալ, Զելիհան անկարողությունից սեղմում էր բռունցքները:
- Ինչո՞ւ մարդ չեք դառնում: Ձեզ մարդ դարձնելն այդքան դժվա՞ր բան է,- սովորաբար հանգիստ ձայնով ասում էր Լևենտ Քազանջըն, երբ ամեն անգամ երեխաներից մեկի ճակատին մեղք էր կարդում: Շատ անգամ մեկի վրա զայրանալիս բոլորին էր որոշում պատժել: Լևենտ Քազանջըի պահվածքը տանը և դրսում բոլորովին տարբեր էր: Ոտքը դուրս դնելուն պես այլ մարդ էր դառնում: Տնից դուրս նրան հանդիպող բոլորը կարծում էին, որ նա վստահելիության, արդարության և արդարացիության հուշարձան է: Լևենտ Քազանջըի աղջիկները ամենամոտ ընկերուհիներից բազմիցս լսել էին, որ երազում են մի օր իրենց հոր նման մեկի հետ ամուսնանալ... Սակայն Քազանջըների ընտանիքի հայրը միայն օտարների համար էր սիրալիր: Տուն մտնելուն պես, կոշիկները հանելուն և հողաթափ հագնելուն պես մանրախնդիր ու վստահելի բյուրոկրատից վերածվում էր ավտորիտար հոր: Մեծ տատիկը մի անգամ ասել էր, որ նա փոքր

333


ժամանակ շատ բան է տեսել, մայրը նրան լքել է, դրա համար է վատ վերաբերվում իր երեխաներին:
Զելիհան չէր դադարում մտածել, որ իրենց տոհմի բոլոր տղամարդկանց պես հոր՝ ժամանակից շուտ մահանալը բախտավորություն էր: Խիստ հայրերի ծերությունը շատ խեղճ է լինում: Լևենտ Քազանջըի պես խիստ մարդը հաստատ ծերությունից հաճույք չէր ստանա, կհիվանդանար ու երեխաների խղճին ծանրանալուց կտառապեր:
Եթե այցելեր հոր գերեզմանին, գիտեր, որ ցանկանալու է այդ ամենի մասին խոսել: Սակայն հենց մի անգամ սկսեր խոսել, կարող էր կոտրվել չար աչքից ճաքող բաժակի պես: Զելիհան մահու չափ վախենում էր արտասվելուց: Չէր սիրում արտասվող կանանց: Մանավանդ ուրիշների ներկայությամբ արտասվելը նրա համար ահավոր էր: Արտասվող կանանց, հատկապես իր ընտանիքի որոշ դեմքերին չնմանվելու խոսք էր տվել իրեն: Եթե հանկարծ արտասվելու ցանկություն ունենար, մենակ կարող էր արտասվել: Դրա համար էլ քսան տարի առաջ, այդ անանձրև, անամպ օրը Զելիհան Քազանջըների մյուս կանանց հետ գերեզմանատուն գնալու փոխարեն նախընտրեց մնալ տանը:
Օրվա մեծ մասը ամսագիր նայելով, երազելով՝ անկողնում անցկացրեց: Անկողնու ծայրին ոտքերի սափրիչն էր դրած: Եթե մայրը տեսներ, ինչքան կջղայնանար: Քանի՞ անգամ էր ասել, որ մարմնի մազերը պետք է մեղրով հեռացնել: Սափրիչը տղամարդկանց համար է, իսկ մեղրը՝ կանանց: Սափրվելը տղամարդկանց համար միայնակ կատարվող գործողություն է, իսկ մեղրը՝ իգական խմբակային արարողության: Ամսվա մեջ երկու անգամ Քազանջըների կանայք հյուրասենյակում հավաքվելով՝ մեղր էին անում: Նախ մեղրը հալեցնում էին թույլ կրակի վրա: Այդ շաքարանման, թույլ հոտը: Հետո գորգին նստելով, շատախոսելով՝ տաք, կպչուն կտորները կպցնում էին ոտքերին: Սպասում էին մինչև սառչելը և այդ ընթացքում էլ էին մի քիչ զրուցում: Ի վերջո, մի տասն անգամ անում էին նույն գործողությունը՝ մաշկի վրա կարմիր հետքեր թողնելով:

334


Երբեմն միասին թաղամասի բաղնիք գնալով՝ քարին նստած, գոլորշու մեջ էին անում մեղրը: Զելիհան մեղրի արարողությունների պես ատում էր բաղնիքը: Նրան դուր չէին գալիս միայն կանանց պատկանող վայրերը: Դրա համար էր նախընտրում ոտքերը սափրելը՝ հնարավորինս արագ, պարզ և անհատական:
Ոտքերն անկողնուց կախելով՝ դիմացի հայելու մեջ երկար իրեն նայեց: Ափի մեջ կրեմ տրորելով՝ մաշկը խոնավացնելու համար քսեց ոտքերին: Վարդաջրի հոտ էր գալիս: Կրեմը դանդաղ քսելիս ուշադիր իր մարմինն էր ուսումնասիրում: Տեսնում էր, որ գեղեցիկ է և չէր փորձում թաքցնել: Չորս քույրերից ամենագեղեցիկն ինքն էր: Բայց սա այն ճշմարտություններից է, որ երբևէ չպետք է բարձրաձայնվի, նա էլ թաքցնում էր: Մայրը հաճախ ասում էր, որ գեղեցիկ կանայք պետք է կրկնակի համեստ լինեն և տղամարդկանց հետ՝ շատ ուշադիր: Զելիհան այդ տարիքում կարծում էր, որ դրանք երբեք գեղեցիկ չեղած նախանձ կնոջ փնթփնթոցներ են:
Սենյակում օրորվելով քայլելով՝ Բյուլենտ էրսոյի մի ձայներիզ միացրեց: Այդ օրերին, մեկ է, լսելու այլ բան չկար: Բոլոր երգերի բառերն անգիր գիտեր: Իրականում ժամանակն էր եկել, որ էրսոյը նոր ալբոմ հաներ, բայց հեղաշրջումից ի վեր իշխանության գլուխ անցած զինվորականությունը թույլ չէր տալիս: Զելիհան մի տեսություն ուներ, թե ինչու գեներալները թույլ չեն տալիս, որ տրանսսեքսուալ երգիչ դուրս գա բեմ:
- Նրան վտանգավոր են համարում,- ասաց սպիտակ մորթուց, գիրուկ, փափուկ բարձի պես անկողնում կոլոլված, կանաչ աչքերով իրեն հետևող Երրորդ Փաշային:- Ուժային կենտրոնները չեն սիրում ուշադրության կենտրոններին: Բյուլենտ Հանըմի ձայնն այնքան թովիչ է, հագուստներն այնքան շքեղ, որ, Աստված գիտի, եթե նա հեռուստատեսությամբ ելույթ ունենա, գուցե ոչ ոք գորտային կանաչ համազգեստով զինվորներին չլսի: Պատկերացրո՛ւ: Զինվորականության կողմից կառավարությունը ստանձնելուց ահավոր ի՞նչ կարող է լինել, այն, որ ոչ ոք ուշադրություն չդարձնի զինվորականության՝ կառավարությունը գրավելուն:

335


Ահա այդ պահին մեկը ծեծեց դուռը: Մեկն առանց պատասխանի սպասելու ներս մտավ.
-Էլի քեզուքե՞զ ես խոսում, հիմա՛ր - ասաց՝ գլուխը ներս երկարելով:- Այս ահավոր երաժշտությունն էլ անջատիր, գլուխս ուռեց:
Շագանակագույն աչքերը փայլում էին երիտասարդական կրակով, մուգ մազերը չափից դուրս շատ ժելեով օծած՝ հետ էր սանրել: Եթե անհայտ ժամանակ ձեռք բերված այդ արատը չլիներ, կարող էր գեղեցկադեմ համարվել, խոսելիս աջ աչքը թարթում էր, երբեմն գլուխը դեպի աջ էր թեքում: Նյարդայնանալիս, հագվելիս և օտարների շրջապատում հայտնվելիս այդ մեխանիկական շարժումը կրկնապատկվում էր: Ուրիշները դա բացատրում էին ամաչկոտությամբ, բայց Զելիհան կարծում էր, որ անինքնավստահության հետևանք է:
Արմունկին հենվելով՝ ուղղվեց, ուսը թոթվեց.
-Ինչ ուզում եմ, այն էլ լսում եմ:
Բայց նրան խոսք հասկացնելու կամ էլ հազար անգամ արածի պես դուռը փակել-գնալու փոխարեն, կարծես մի բան հիշելով՝ կանգ առավ.
-Ինչո՞ւ ես այս կարճ շրջազգեստները հագնում:
Հարցն այնքան անսպասելի էր, որ Զելիհան սառեց: Սա ի՞նչ էր նշանակում: Նոր էր նկատում նրա մշուշված հայացքը:
«Ամբողջ կյանքում երես առածի մեկն է եղել,- մտածեց նա.- այս տարի լավ բացվել է, խիյարի մեկը»: Վերջին բառը բարձրաձայն ասաց.
-Խիյար:
Բայց նա չլսելու տվեց: Խուզարկուի պես զննեց սենյակը:
-Ինձ նայիր, սա իմ ածելին չի՞:
-Այո,- խոստովանեց Զելիհան:- Տեղն էի դնելու:
-Ի՞նչ գործ ունես իմ ածելու հետ:
-Քե՞զ ինչ,- ինքն իր ասածին չհավատաց Զելիհան:
-Ինձ ինչ, հա՞,- հոնքերը կիտել էր: Հանկարծ մի հոտ զգաց՝ վարդաջրի հոտը: Շուրջը նայեց, բայց չկարողացավ հասկանալ՝

336


որտեղից է գալիս:- Թաքուն սենյակս մտնում՝ ածելիս ես գողանում, թաղամասի տղամարդկանց ցուցադրելու համար ոտքերդ սափրում ես, հետո էլ առանց ամաչելու ասում ես, որ իմ գործը չի՞: Սա ի՞նչ անամոթություն է, օրիո՛րդ: Այս տանը կատարվող ամեն բան իմ գործն է: Հատկապես քո դաստիարակության հարցը:
Զելիհայի աչքերը խորհրդավոր փայլեցին:
- Չքվիր: Ինչի՞ գործերովդ չես զբաղվում: Բան ու գործ էլ չունես, գոնե ձեռնաշարժությամբ զբաղվիր, ժամանակդ կանցնի:
Այս խոսքերը թթվուտի կաթիլների նման ծակեցին անցան: Կարմրեց: Վիրավորված հայացքով, ամոթահար դեմքով նայեց Զելիհային:
Սակայն Զելիհան հենց այնպես ասաց այդ զայրացած խոսքերը: Չգիտեր, որ նրա վերքին աղ է լցնում, չգիտեր, որ անզգուշորեն նրա թույլ տեղին է դիպել:
Տղայի՝ հակառակ սեռի հետ հարաբերություններ չունենալու երկու գործոն կար՝ կանայք (իրենց գոյությամբ) և կանայք (իրենց բացակայությամբ): Չնայած տարբեր տարիքի կանանց շրջապատում մեծանալուն, միշտ նրանց ուշադրության կենտրոնում լինելուն, հակառակ սեռի հետ հարաբերություններում տարեկիցներից շատ էր հետ մնում: Չնայած արդեն քսան տարեկան էր, կարծես երեխայության և տղամարդկության անհայտ շեմին էր կանգնել-մնացել: Ոչ կարողանում էր նախորդ փուլ վերադառնալ, ոչ էլ հաջորդին անցնել: Միայն գիտեր, որ այդպես մեջտեղում մնալուց նյարդայնանում է: Միայն թե կարողանար ազատվել ատելությունից: Կեղտոտ, թաց ձեռնոցի նման երանի կարողանար հանել-գցել իր մարմինը կամ էլ տղամարդկությունը:
Զզվում էր իր մարմնի կրքից, թուլությունից, մտքերից ու ցանկություններից փախչում էր, բայց առանց դրանց չէր կարողանում: Անցյալում կարողացել էր հաղթահարել հետաքրքրությունը: Ի տարբերություն այդ ստոր ու արգելված գործը առանց ամաչելու անող դասընկերների՝ կարողացել էր արգելել իրեն: Տասներեքից մինչև տասնութ տարեկան կարողացել էր ցանկությունը զսպել. հաջողվել էր

337


չզբաղվել ինքնաբավարարմամբ: Սակայն որոշ ժամանակ անց ձախ ձեռքը, զզվելի ձեռքը, կեղտոտ ձեռքը ղեկավարվեց իրենից անկախ և իր կամքից դուրս մի ուժի կողմից: Ամեն ինչ սկսվեց երկու տարի առաջ, համալսարանի անհաջող քննություններից: Երբ արդյունքներն իմանալուն քիչ էր մնացել՝ ցանկությունը սկսեց աճել անզուսպ արագությամբ: Ինքն իրեն պատմելով և իրենից հեռանալով անցկացրած երկար տարիները հանկարծ այլ ազդեցություն ունեցան. մղումը միշտ իրենից ուժեղ էր եղել:
Ցանկությունը կարող էր հայտնվել ամենուր, օրվա տարբեր ժամերի: Բաղնիքում, նկուղում, պարտեզում, զուգարանում, վերմակի տակ, հյուրասենյակում, հեռուստացույցի առաջ և երբ շուրջը ոչ ոք չկար, քրոջ սենյակում, երբ գաղտնի մտնում էր այնտեղ, նրա մահճակալին, նրա աթոռին, սեղանի մոտ... Ցանկությունը գերիշխող ուժի պես հնազանդության էր պահանջում: Բայց որքան էլ հնազանդվեր, աջ ձեռքը երբեք չէր օգտագործում: Աջ ձեռքը մաքուր բաների համար էր, պարզ և սուրբ: Ղուրանը, նամազի գորգը, համրիչն աջ ձեռքով էր բռնում, փակ դռներն աջ ձեռքով էր բացում, առավոտյան արթնանալիս վերմակն աջ ձեռքով էր բարձրացնում: Օրինակ՝ մեծերի ձեռքն էր աջ ձեռքով բռնում, համբարելուց, ճակատին դնելուց առաջ: Աջ ձեռքը որքան մաքուր, ձախ ձեռքն այնքան կեղտոտ էր: Միայն ձախ ձեռքով էր մաստուրբացիա անում: Մի անգամ շատ տարօրինակ երազ էր տեսել, որ օրերով մտքից դուրս չէր գալիս: Հոր մոտ մաստուրբացիա էր անում: Հայրը նստել էր տոնական սեղանի մոտ, մի կողմից տաք ապար էր ուտում, մյուս կողմից էլ աչքի պոչով խիստ նայում իրեն:
Երբ վերջին անգամ հայրն իրեն այդպիսի հայացքով նայեց, յոթ տարեկան էր և նոր էր թլպատվել: Հիշում էր այդ թնկթնկան տղային՝ հսկայական, շքեղ ատլասե անկողնում, ժապավենավոր տուփերով նվերների արանքում, բամբասող, անընդհատ ատող կամ պորտապար պարող, իր հետ էժանագին կատակներ անող հարևանների և բարեկամների միջև: Մանկությունից տղամարդկության անցումը նշելու համար յոթանասուն հոգի էր հավաքվել. Ահա այդ օր

338


թլպատումից անմիջապես հետո, երբ իր ճչոցը փորձեցին մեղմել մի կտոր լոխումով, հայրը մոտեցավ ու շշնջաց ականջին. «Տղա՛ս, ինձ երբևէ լացելիս տեսե՞լ ես»: Նա գլուխը տարուբերեց: Ոչ, ոչ ոք հորը լացելիս չէր տեսել: «Մորդ լացելիս տեսե՞լ ես, տղա՛ս»: Այդ ժամանակ գլուխն արագ-արաիտով,- տղամարդու պես պահիր քեզ, արդեն տղամարդ ես դարձել»:գ վերուվար արեց: Մայրը միշտ լալիս էր: «Դե ուրեմն,- ասաց Լևենտ Քազանջըն թավշյա ժպ
Ամեն անգամ մաստուրբացիա անելիս չէր համարձակվում շալվարը լրիվ իջեցնել, ոչ միայն վախենում էր, որ տնեցիներից մեկնումեկն իրեն կբռնացնի, այլև նույն նախադասությունն անընդհատ կրկնող հոր ուրվականը հանգիստ չէր թողնում:
Երկար տարիներ անց այդ տարի մարմինը հանկարծակի հաղթեց և՛ սեփական կամքին, և՛ հոր ուրվականին: Մրսածության, ավելի վատ՝ վարակիչ հիվանդության պես տրվեց Ցանկությանը: Գիշեր ու ցերեկ անընդհատ սկսել էր մաստուրբացիա անել: Ամենաշատը վախենում էր բռնվելուց: Նախորդ գիշեր երազում տեսել էր, թե ինչպես են հայրն ու մայրը դուռը ծեծում, կողպեքը կոտրում ու տեսնում իրեն: Գոռոցների միջից տեսնում էր, ինչպես է մայրն իրեն համբուրում ու մեջքը շոյում, իսկ հայրը վրան թքելով ծեծում էր: Հոր խփած տեղը մայրը մի քիչ աշուրե էր քսում, կարծես այն բուժիչ հատկություն ուներ: Զզվանքով, դողալով արթնացավ, ճակատը քրտինքի մեջ կորել էր:
Երբ Զելիհան նրան վիրավորում էր, այդ ամենի մասին չգիտեր:
-Դու ամոթ չունես, չէ՞,- ասաց նա:- Չգիտես՝ մեծերի հետ ինչպես խոսել: Ուրախանում ես, որ փողոցներում տղամարդիկ հետևիցդ սուլում են, խոսք են գցում: Վիճակիդ նայիր: Փչացածի նման ես հագնվում, հետո էլ հարգանքի ես սպասում:
Զելիհան հեգնական ժպտաց:
-Լա՜ա՜ա՜վ է, չլինի՞ փչացածներից վախենում ես:
Մուսթաֆան սառեց: Մի ամիս առաջ հայտնաբերել էր Ստամբուլի ամենախայտառակ փողոցը: Կարող էր այլ տեղեր գնալ, որտեղ սեքսն այդքան էժանագին, այդքան կեղտոտ, այդքան կիսատ չէր, բայց

339


հատկապես այդ փողոց ուզեց՝ ինչքան խակ ու տգեղ լինի, այնքան լավ: Սեռական հարաբերություններից լրիվ ազատվելու, մաքրվելու համար ամենապարզն էր ընտրելու, ջրի երես դուրս գալու համար պետք էր մինչև խորքը սուզվել: Կողք կողքի շարած, գրեթե իրար մեջ մտած առանձնախցիկներ, թթու հոտեր, կեղտոտ սավաններ, միայն տղամարդկանց ծիծաղեցնելու համար արվող հիմար կատակներ, իրենց սենյակներում հնարավորինս արագ հաճախորդից ազատվելով՝ կիսատ գործերին վերադառնալուն սպասող մարմնավաճառներ, մուտքի մոտ էժանագին լիմոնի հեղուկով ներս հրավիրող մեծ կրծքերով տիրուհին. դրսում ժպիտով սպասող շրջիկ քաղցրավենիք վաճառողը... Այնտեղից վերադարձավ կեղտոտ և անօգնական լինելու զգացումով:
-Չլինի՞ ինձ հետևում ես,- ակամա հարցրեց նա:
-Ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ,- զարմացած ասաց Զելիհան. հասկացավ, որ անսպասելի նոր բացահայտում է արել:- Վայ ինչ հիմարն ես: Եթե մարմնավաճառների մոտ ես գնում, քո խնդիրն է, ինձ հեչ պետք էլ չի:
Իրեն ստորացած զգալով՝ հանկարծ ցանկացավ խփել քրոջը: ժամանակն էր եկել ցույց տալու, որ չափերն անցնում է: Արդեն անցնում էլ էր այդ ժամանակը: Պետք է հասկանար, որ իրեն չի կարող այդպես ծաղրել:
Զելիհան, կարծես աշխատելով կարդալ նրա մտքերը, աչքերը կկոցեց.
-Ինչ եմ հագնում, ինչպես եմ ապրում՝ քո գործը չէ,- ասաց նա:-Քեզ ո՞ւմ տեղն ես դրել: Մեր հայրը մահացել է: Իզուր տեղը մի փորձիր նրա տեղը գրավել:
Զելիհան, չգիտես ինչու, ասելուն պես հիշեց, որ առավոտյան մոռացել է չոր քիմմաքրումից վերցնել ժանեկավոր զգեստը. «Չմոռանաս վաղը առավոտ վերցնել»:
-Եթե հայրս ողջ լիներ, հիմա այդպես չէիր խոսի,- ասաց նա: Քիչ առաջվա մշուշոտ հայացքին փոխարինեց չարացած փայլը:-Բայց չես կարող վերահսկողությունից դուրս գալ, ինչ է թե նա մահացել է: Ընտանիքիդ հանդեպ պատասխանատվություն գոյություն ունի, փոքրի՛կ օրիորդ: Չես կարող մեր անունը արատավորել:

340


-Ով էլ ասե՜ր: Մի անհանգստանա, այս ընտանիքին արածներս մինչև այսօր քո արած խայտառակությունների հետ չեն կարող համեմատվել: Դու քո մասին մտածիր:
Նա կանգ առավ, ասես ապտակ էր ստացել: Արդյոք իմացե՞լ էր քույրը, որ ինքը տարվել է թղթախաղում, թե՞ նորից բլեֆ էր անում: Մի քիչ փող աշխատելու համար էր քիթը այղ գործի մեջ խոթել, բայց ամեն անգամ ավելի վատ էր տանուլ տալիս: Եթե հայրը ողջ լիներ, առանց տարիքին նայելու, գոտիով կծեծեր իրեն: Բրնձաձև ամրակներով կարմիր և սրճագույն գոտիով: Մյուս գոտիների ամրակները կաշվից շատ էին ցավեցնում, իսկ կարմիր և սրճագույն գոտու կաշին, ոչ թե ամրակը: Գուցե որ եզա՞ն կաշի էր: Դա կարո՞ղ էր տրամաբանական բացատրություն ունենալ: Թե՞ իր երևակայության խաղն էր այսքան ժամանակ, նա վախեցել էր մի գոտուց, հավատացել, որ մյուսներն այդքան չեն ցավեցնում, մյուս գոտիներով ծեծվելիս իրեն ավելի հաջողակ էր համարել:
Բայց հայրն արդեն չկար, ու մեկը պիտի հիշեցներ դրա մասին.
-Մեր հոր մահից հետո արդեն ես եմ պատասխանատու ընտանիքի համար:
֊ Լո՞ւրջ,- Զելիհան դառը ծիծաղեց:- Քո խնդիրը գիտե՞ս որն է: Քեզ չափից շատ են երես տվել: Շատ երես առած ես, արժեքավոր լակոտ ես: Դուրս արի սենյակիցս արդեն:
Կարծես երազի մեջ՝ աչքը տեսավ, թե ինչպես է եղբոր ձեռքը օդ բարձրանում: Զելիհան, չհավատալով, որ նա կարող է իրեն խփել, վերջին պահին փախս տվեց: Հարվածը նպատակին չհասավ, և այդ անհաջողությունը բավական զայրացրեց հարվածողին: Ձեռքը երկրորդ անգամ բարձրացրեց: Այդ անգամ հարվածը այրեց Զելիհայի այտը: Նա էլ նույն արագությամբ Մուսթաֆային հարվածեց: Մի պահ սկսեցին անկողնու վրա իրար ծեծել, փոքր տարիքում երբեք այդպես չէին խաղացել: Հորը նման գզվռտոցները դուր չէին գալիս: Զելիհան մի պահ իրեն հաղթող համարեց, որովհետև ուժեղ էր հարվածել: Բարձրահասակ, վոլեյբոլի շնորհիվ մարզական վիճակում աղջիկ էր և սովոր չէր իրեն թույլ զգալուն: Բոքսի չեմպիոնի պես

341


երկու ձեռքը բռունցք արած օդ բարձրացնելով՝ իր հաղթանակից ոգևորված ողջունեց անտեսանելի հանդիսատեսին.
- Ես հաղթեցի:
Հենց այդ պահին Մուսթաֆան նրա ձախ ձեռքը մեջքին ծալելով՝ բարձրացավ վրան: Այս անգամ ամեն ինչ այլ էր: Մուսթաֆան այլ էր: Մի ձեռքով կուրծքը գրկելով՝ մյուսով շրջազգեստը բարձրացրեց: Զելիհան հանկարծակի ամոթի խոր զգացում ունեցավ: Ստորացման զգացումն այնքան մեծ էր, որ ուրիշ ոչինչ չէր կարող զգալ: Իրեն անկարող զգաց, ամոթից սառեց: Ինչքան էլ անսանձ ու սրախոս լիներ, դաստիարակության ձևը բարոյականության հարցում նրան ավելի շատ բան էր սովորեցրել, քան իրեն թվում էր: Անսպասելի հարձակման պահին կենտրոնացել էր ոչ թե հարձակվողի, այլ իր վրա՝ սեփական հագուստի, սեփական տեսքի վրա: Ներքնազգեստի երևալուց ունեցած ստորացման զգացողությունը մի պահ ամեն ինչ խեղդեց իր մեջ:
Բայց հանկարծակի խուճապի ալիքը սրբեց տարավ ամոթի զգացումը: Մի ձեռքով փորձելով խոչընդոտեի մյուս ձեռքով շրջազգեստն էր իջեցնում, բայց Մուսթաֆան մեխանիկորեն նորից բարձրացնում էր: Զելիհան ամբողջ ուժով բռունցքով խփեց եղբոր մեջքին ու հանկարծակի ուժեղ ապտակ ստացավ երեսին: Հետո նորից մի հարված: Հետո նորից մեկը, հետո նորից մեկը... Ինչ տարօրինակ է, ցավ չզգաց: Արնախումների պես սկսեցին պայքարել միմյանց դեմ: Մեկը մյուսի մազերից կախվեց, մեկը մյուսի երեսը ճանկռեց, մեկը մյուսին կծեց... ամեն ինչ խառնվել էր իրար: Տարիների փոխադարձ ատելությունը մթագնել էր նրանց աչքերը: Ինչքան շատ հաշիվ ունեին մաքրելու, ինչքան շատ չարության կար իրենց մեջ կուտակված: Մուսթաֆան չգիտեր, որ քրոջն այդքան ատում է: Քազանջըների մեջ միակ երեխան Զելիհան էր, որ համարձակվում էր հորը խոսք հասկացնել: Ամենափոքրը լինելու պատճառով միշտ երկակի էին դիտվում, միշտ համեմատվում էին: Կողք կողքի էին կանգնում, բայց իրարից կիլոմետրերով հեռու էին, երբ բոլոր քույր-եդբայրներով շարք էին կանգնում: Մինչ Մուսթաֆան փորձում էր իրեն մյուսներից անջատ ներկայացնել, Զելիհան միշտ հակառակվում էր

342


հորը, նրան պատերազմ էր հայտարարում: Մուսթաֆայի չասածներն ասող, ծեծվելիս լռելու փոխարեն ավելի շատ խոսող և եղբոր հնազանդությունից օրինակ վերցնելու փոխարեն, ընդհակառակը, չպայքարելու համար նրան արհամարհող, ավելին՝ քննադատող, ոչ ոքի վրա ուշադրություն չդարձնող, երբեմն լկտիացող, քայլող հեղափոխություն՝ Զելիհան...
Մուսթաֆայի ներսի նկուղի դուռը հանկարծ կոտրվել էր: Հետևում հում, արև չտեսած թշնամանք կար: Կուտակված թշնամանքը գինու նման էր: Տարիների հետ չէր հնանում, ավելի համեղ էր դառնում: Հենց ազատ էր թողնում, ուզում էր հոսել, այնքան շատ էր կուտակվել: Հասկացավ, որ ուզում է քրոջը ցավ պատճառել: Ոչ թե խփել ու անցնել, այլ խփել ու հետք թողնել... այնպիսի հետք, որ ամբողջ կյանքում չանցնի, չկարողանա անցնել:
Այդ ամենի մասին էր մտածում, երբ մի ապտակ ստացավ: Ի պատասխան՝ բռնցքեց:
Զելիհան զգաց՝ ինչպես է դեմքը ցավից թմրում: Արյունը գոլ էր... Չգիտեր՝ որն ում մարմինն էր: Ո՞վ էր հարձակվողը, ո՞վ էր չափն անցնողը, ո՞վ էր հարձակման ենթարկվողը, ո՞վ էր սահմանները պահողը: Եթե դա խաղ էր, ապա մի պահ խաղի գույները փոխվեցին: Եթե պատերազմ էր, ապա մի պահ նորացվեցին պատերազմի զենքերը:
«Կանգնի՛ր»,- լսեց Զելիհան մեկի ձայնը, այնքան օտար, այնքան վայրի, կտրտված, ճչան, մարդկությունից անցած, սպանդանոցի կենդանու ձայնի պես: Իր բղավոցը չճանաչեց, չզգաց իր մարմինը, երբ մեկը տիրացավ իրեն:
Ամեն ինչ այնքան անիրական էր, այնքան անվերահսկելի, որ ճշմարտություն լինել չէր կարող: Միայն մի պահ էր բոլոր պահերի մեջ, գալու էր՝ անցներ: Դադարեց դիմադրել, գլուխը բարձից ընկավ: Ահա այդ ժամանակ Զելիհան երկնքում տեսավ KODAK-ի փուչիկը: Պահմտոցի խաղալիս հաշվելու պես աչքերը փակեց՝ հուսալով, որ եթե չտեսնի, ուրեմն իրեն էլ չեն տեսնի: Արդեն ամբողջություն չկար, արդեն մանրամասներ կային՝ ձայներ ու հոտեր: Մուսթաֆայի շնչառությունն արագացավ, կրծքի վրա տարածվող ձեռքերը

343


բարձրացան դեպի վիզը: Զելիհան վախեցավ, որ կխեղդի իրեն, բայց շատ չանցած՝ մատները թուլացան, տատանումն ընդհատվեց, աշխարհը կանգ առավ: Կուրծքը՝ կրծքին, Մուսթաֆան այնպիսի ձայն հանեց, ասես թիկունքից խոցել էին նետով: Զելիհան պառկած լսում էր նրա սրտխփոցը. խելագար սրտխփոց: Բայց իր սրտխփոցը լսել չէր կարողանում:
Կարծես երակների մեջ կյանք չէր մնացել: Ինչքա՞ն մնացին այդ վիճակում: Քանի՞ րոպե, որքա՞ն ժամանակ: Զելիհան երկար-երկար չկարողացավ աչքերը բացել: Նշանակում է, խոսքի պես, աչքն էլ է ավարտվում: Տեսնելու ոչինչ չկար:
Մուսթաֆան, ոտքի կանգնելով, դժվարությամբ էր քայլում: Օրորվելով գնաց դեպի դուռը: Մի քանի քայլ արեց, դժվարությամբ շունչ առնելով՝ հենվեց պատին: Մի պահ այնտեղ կանգնած մնաց: Մեջքով դեպի քույրը, մեջքով՝ դեպի եղած-գնացածը... Մարդն անցյալից հանգիստ, աստիճանաբար ընկնող եղունգի պես չի կարող բաժանվել: Երբեմն մարդ մի վայրկյանում կտրվում է իր անցյալից, մի կապ ամբողջովին կտրվում է և այլևս երբեք չի կապվում... Արդեն իմանում ես, որ հիշելը միակ ընտրությունն է: Արժեքն իմանում ես, միայն այդպես ես կարողանում գոյատևել Դրա համար էլ հետ չնայեց Մուսթաֆան. հետևում ավերակներ էր թողել, ոչ մի անգամ դեմքը չշրջեց, անգամ երբ վերջին ուժերը հավաքելով՝ դուրս էր գալիս սենյակից: Հենց ելավ միջանցք, լսեց, որ գլխավոր դուռը բացվեց, ընտանիքը տուն էր վերադարձել: Վազեց բաղնիք, դուռը ներսից փակեց, ցնցուղը մինչև վերջ բացեց, բայց լողանալա փոխարեն ծնկի եկավ ու սկսեց փսխել:
-Հեյ, որտե՞ղ եք,- Բանուի ձայնն էր:
Մուտքի մոտ հանեցին կոշիկները, տոպրակների խշշոց, հավանաբար գերեզմանոցից վերադառնալիս առևտուր էին արել:
-Ա՛յ մարդ, տանը ոչ ոք չկա՞: Զելիհա՛, ո՞ւր ես:
Զելիհան արագ վեր կացավ անկողնուց, վերնաշապիկը կոճկեց: Ամեն ինչ այնքան արագ ստացվեց, գուցե կարողացավ ինքն իրեն հավատալ, որ նման մղձավանջ չի եղել: Բայց պահարանի հայելին այլ բան էր ասում: Ձախ աչքը կիսափակ էր, տակը ուռել էր ու երևում էր'

344


շուտով կիսաշրջանի տեսքով կապտելու է: Զելիհան կապտած աչքին նայելիս ինչպես միշտ կասկածամտության պատճառով մեղավորություն զգաց: Տարիներ շարունակ, ամեն անգամ, երբ կեղծ մարտաֆիլմերում մեկի աչքը կապտում էր, կատակ էր անում, ասում էր, որ մարդու աչքը մեկ հարվածից չի կարող կապտել: «Դու ես, որ չես հավատում,- ասաց ինքն իրեն հայելու մեջ:- Դո՞ւ ես անհնազանդը...»:
Գուցե դեմքը վնասվել էր, բայց մարմինը, վստահ էր՝ ոչ: Դիպավ իրեն, ասես ուզում էր տեսնել դեռ զգում է, թե ոչ: Սակայն մատների հպումից բացի ոչինչ չէր զգում: Եթե մարմինն այրեին չէ՞ր իմանա: Դուռը բացվելուն պես վեր թռավ: Առանց թույլտվություն խնդրելու Բանուն ներս մտավ: Երևում է՝ ինչ-որ բան էր պատմելու, բայց հայելու մեջ Զելիհային տեսնելուն պես սառեց.
-Դեմքիդ ի՞նչ է եղել,- կմկմաց Բանուն:
Զելիհան գիտեր, որ պետք է ինչ-որ բացատրություն տա: Կամ հիմա պիտի պատմեր այդ դեպքի մասին, կամ ընդմիշտ թաքցներ:
-Այնքան ահավոր չէ, որքան երևում է, մի անհանգստացիր,-ծանր-ծանր ասաց նա: Որոշում կայացնելու պահը վաղուց անցել էր, ընտրությունը կատարված էր:- Ասացի՝ եղանակը լավ է, դուրս գամ զբոսնելու, երանի չգնայի: Մեր նպարավաճառի խանութի մոտ մեկը կնոջը փողոցի մեջտեղը ծեծում էր: Ուզեցի խեղճ կնոջը փրկել, բայց ի վերջո էդ էշից մի հարված էլ ես կերա:
Բանուն հավատաց, ինչպես և մնացած բոլորը: Նման փորձանքներ Զելիհային շատ էին պատահում, կամ էլ ինքն էր գնում փորձանք գտնում ամեն անգամ: Հնարավոր բան էր: Նման բան միայն նրան կպատահեր: Զելիհա մորաքույրն այդ ժամանակ տասնութ տարեկան էր: Հասուն մարդ էր: Այդ տարիքում առանց որևէ մեկի թույլտվությունը հարցնելու կարող էր ամուսնանալ, վարորդական իրավունք ստանալ կամ էլ քվեարկել, իհարկե, եթե զինվորականությունը ազատ ընտրությունների իրավունք տար: Նույն կերպ, եթե պետք լիներ, կարող էր գնալ և վիժեցում անել:
Հաջորդող շաբաթներին անընդհատ նույն երազն էր տեսնելու Զելիհան: Մի մարդաշատ փողոցում քարերի անձրևի տակ քայլում էր:

345


Ամեն անգամ ոտքը մայթին դնելիս քարերից մեկն ընկնում էր ներքևի անդունդը՝ գետնին անցքեր թողնելով: Որքան դատարկությունը մեծանում էր, այնքան շատ էր խուճապի մատնվում: Վախենում էր, որ քարերի նման կդառնա, հետք չթողնող բաց չգոյությանը կուլ գնալուց էր վախենում: «Կանգնե՛ք»,- գոռում էր, մինչ մայթի քարերը սղղում էին ոտքի տակից: «Կանգնե՛ք»,- գոռում էր արագ դեպի իրեն շարժվող մեքենաներին: «Կանգնե՛ք»,- խնդրում էր իրեն ուսերից բռնող ու անկյուն հրող հետիոտներին: «Խնդրո՛ւմ եմ, կանգնե՛ք»:
Մեկ ամիս անց նրա ամսեկանները չսկսվեցին: Մի քանի շաբաթ անց իրենց տան մոտ նոր բացված լաբորատորիա գնաց: «Արյան թեստ անողների համար հղիության թեստն անվճար է»,- գրված էր մուտքի ցուցատախտակին: Երբ արդյունքները ստացվեցին, պարզվեց, որ Զելիհայի արյան շաքարը նորմալ է, իսկ ինքը՝ հղի:

Լինում է, չի լինում, հեռու, շատ հեռու մի երկրում չորս երեխա ունեցող մեծահասակ զույգ է լինում. երկու աղջիկ, երկու տղա: Աղջիկներից մեկը գեղեցիկ է լինում, մյուսը՝ տգեղ: Փոքր տղան որոշում է գեղեցիկ քրոջ հետ ամուսնանալ: Բայց աղջիկը չէր ուզում: Մետաքսե զգեստները լվանում, տանում է գետի ափին փռելու: Ցուրտ է լինում: Ձեռքերն ու ոտքերը սառչում են: Տուն վերադառնալով՝ դուռը ծեծում է, բայց փակ է լինում:
Մոր պատուհանն է ծեծում, բայց մայրն ասում է՝ Դուռը կբացեմ, միայն եթե ինձ սկեսուր ասես: Հոր պատուհանն է ծեծում, բայց հայրն ասում է՝ Դուռը կբացեմ, միայն եթե ինձ սկեսրայր ասես: Մեծ եղբոր պատուհանն է ծեծում, բայց մեծ եղբայրն ասում է՝ Ինձ միայն տեգր ասելու դեպքում կբացեմ դուռը: -Քրոջ դուռն է ծեծում, բայց քույրն ասում է՝ Դուռը կբացեմ, եթե միայն ինձ տալ կոչես: Փոքր եղբոր պատուհանը ծեծեց, և նա բացեց դուռը: Փաթաթվեց նրան, համբուրեց: Աղջիկն ասաց՝ Թող գետինը ճաքի ու ինձ առնի իր մեջ:
Այդ ասելուն պես՝ գետինը ճեղքվեց, և գեղեցիկ աղջիկն անցավ ստորգետնյա թագավորություն:


346


*
* *


Խոհանոցի պատուհանից դուրս նայող, շերեփը ձեռքին Ասյան հոգոց հանելով նայեց արծաթագույն Ալֆա Ռոմեոյի հետևից:
-Տեսա՞ր,- ասաց իր ոտքերին քսմսվող Հինգերորդ Սուլթանին:- Զելիհա մորաքույրը չուզեց, որ իրենց հետ գնամ օդանավակայան: Կրկին համառություն է անում: Արդեն հոգնել եմ նման վերաբերմունքից:
Ինչ հիմարություն էր արել, երբ կարծել էր, թե միասին խմելու այն օրը վերջապես կարողացել էր մտերմանալ մոր հետ: Ինչպե՞ս էր կարողացել հավատալ, որ հաղթահարել էին իրենց միջև եղած տարածությունը: Այդ տարածությունը երբեք ամբողջությամբ չէր հաղթահարվելու: Այս մորաքույրացված մայրը միշտ անհաղթահարելի հեռավորության վրա էր մնալու:
«Մայրական քնքշանք, երեխայական սեր, ընտանեկան համերաշխություն. սրա կարիքը չկա...,- Ասյան թքելու պես ֆսսացրեց ատամների արանքից:- Սաղ զիբիլ է»:

Կետ տասներկու. «Այս կյանքում ինչ էլ անես, հանկարծ չփորձես մորդ փոխել: Մորդ հետ ունեցած կամ չունեցած հարաբերություններն էլ մի փորձիր փոխել, որովհետև այդ նախաձեռնությունը միայն տխրությամբ կավարտվի: Միայն ընդունիր և համաձայնիր: Եթե չես կարողանում միայն ընդունեյ և համաձայնել, հետ դարձիր, կրկին նայիր հինգերորդ կետը»:

-Ինքդ քեզ հե՞տ ես խոսում,- հարցրեց այդ պահին խոհանոց մտած Ֆերիդե մորաքույրը:
-Ոչ, սիրելի՛ս, Ես ե՞րբ եմ ինքս ինձ հետ խոսում,- ասաց Ասյան՝ չարաճճի աչքով անելով, քիչ առաջվա զայրույթից ոչինչ չէր մնացել:- Իմ ընկեր կատվի հետ էի խոսում, նրան ասում էի, որ երբ Մուսթաֆա քեռիս այս տանն էր, ինքը դեռ չէր ծնվել: Այդ ժամանակ տանը նրա հոր՝ Երրորդ Փաշայի իշխանությունն էր: Քսան տարի է անցել: Տարօրինակ է, չէ՞: Մարդը մեզ քսան տարի ոչ մի անգամ չի այցելել, բայց մենք նրան դեռ սիրում ենք, այստեղ նստած՝ նրա համար աշուրե եմ բաժանում:

347


-Ընկեր կատուդ ի՞նչ ասաց,- անկեղծ հետաքրքրասիրությամբ հարցրեց Ֆերիդե մորաքույրը:
Ասյան ծաղրանքով ծիծաղեց:
-Անկեղծ եմ ասում,- ասաց,- ես լրիվ իրավացի եմ, որ այս տան ու հոգեբուժարանի միջև ոչ մի տարբերություն չկա: Որ ավելի լավ է ձեռք քաշեմ այս ընտանիքից և աշխատեմ իմ մանիֆեստի վրա. այդպես ավելի լավ կլինի:
-Չի իմանում պարոն կատուն,- ասաց Ֆերիդե մորաքույրը:- Որ երախտամոռ կատուների խրատները լսես, այդպես կլինի: Իհարկե, պետք է սիրենք քեռուդ: Հարազատը հարազատ է մնում, սիրես էլ. չսիրես էլ: Մենք գերմանացի չենք: Նրանք երեխաներին տասնչորս տարեկանում տնից դուրս են անում: Մարդը սեփական երեխային ասում է՝ գնա գլխիդ ճարը տես: Մենք նման բան չենք կարող անել: Մեր ընտանեկան արժեքներն ամուր են: Այդպես տարվա մեջ մի անգամ չենք հավաքվում հնդկահավ ուտում...
-Ի՞նչ հնդկահավ է,- հարցրեց Ասյան՝ աչքերը կկոցելով, բայց մինչև նախադասությունն ավարտելը հասկացավ:- Հա՜, ամերիկացիների Գոհաբանության տոնի մասին ես ասում:
֊ Ինչ որ է,- ասաց Ֆերիդե մորաքույրը՝ ձեռքի ափը թափահարելով:- Արդյունքը նույնն է: Նրանց ընտանեկան կապերն ամուր չեն: Մենք այդպես չենք: Եթե մեկը հայրդ է, մինչև վերջ հայրդ է մնում, եթե եղբայրդ է, եղբայրդ է մնում: Վե՛րջ:
Ասյան միայն փնչոցով պատասխանեց այդ արմատականությանը:
-Բացի այդ, այս աշխարհում ամեն ինչն է տարօրինակ, միայն մեր ընտանի՞քն ես տարօրինակ համարում,- հավելեց Ֆերիդե մորաքույրը, երևում էր՝ դեռ ասելիք ունի:- Դրա համար եմ սիրում երրորդ էջի լուրերը: Բոլոր հատվածները կտրում հավաքում եմ, որ չմոռանամ, թե աշխարհն ինչքան հիմար ու վտանգավոր է:
Ասյան, որ երբեք չէր տեսել, որ Ֆերիդե մորաքույրը ռացիոնալ գործով զբաղվի, ուշադիր նայեց նրան: Մարտյան արևը պատուհանից ներս էր նայում: Ախորժակ բացող հոտերի մեջ մի փոքր էլ նստեցին խոհանոցում, մինչև որ Ֆերիդե մորաքույրը լսեց իր

348


ամենասիրած VJ նոր խմբի անոնսն ու վազեց ներս: Երբ նա գնաց, Ասյան վեր կացավ: Ծխախոտ էր ուզում: Հիմա ավելի շատ ուզում էր Հարբեցող Ծաղրանկարչի հետ ծխել: Դժվար էր ընդունել բայց կարոտել էր նրան: Մինչև հյուրերի գալը երկու ժամ կար: Երկու ժամում կարող էր հանգիստ գնալ-գալ: Ասենք, ուշանար էլ, ոչ ոք ուշադրություն չէր դարձնի:
Մի քանի րոպե անց դուռն անձայն փակեց իր ետևից: Բանու մորաքույրը լսեց դռան ձայնը, թեքվեց այդ կողմ, բայց ժամանակ չունեցավ ձայն տալու. Ասյան արդեն դուրս էր եկել:
- Հիմա ի՞նչ եք նախատեսում անել տիրուհի,- հարցրեց Աղուլու Բեյը:
-Ոչինչ,- շշնջաց Բանու մորաքույրը՝ դարակը բացելով և այնտեղից մի տուփ հանելով: Թավշյա կուտերի վրա նռաձև զարդ էր շողում:
Որպես Քազանջըների երեխաներից ամենամեծը՝ զարդը նրան էին տվել, հոր՝ Լևենտ Քազանջըի նվերն էր իրեն, նրան էլ իր մայրն էր նվիրել: Ոչ թե Մեծ տատիկից, այլ սեփական մորից, ում չէր հիշում, ով իրեն փոքր ժամանակ լքել էր և ում երբեք չներեց: Զարդը և՛ շատ նուրբ էր, և՛ ցավ էր պատճառում: Բանու մորաքույրը առանց որևէ մեկին ասելու՝ շաբաթներ շարունակ այն աղաջրի մեջ էր պահել՝ միայն բացասական էներգիայից մաքրելու համար: Ջիների հետաքրքրասեր հայացքների ներքո կամաց շոյեց զարդը, զարմանքով նայեց միջի սուտակների փայլին: Մինչև Արմանուշի հետ ծանոթանալը մտքով չէր անցել ուսումնասիրել այդ զարդի պատմությունը: Հիմա էլ պատմությունը գիտեր, բայց չգիտեր ինչ անել: Ամեն մեկն իր իրավունքն ուներ այս զարդի հանդեպ, բայց ամենաշատը Արմանուշը: Ուզում էր նրան նվիրել, բայց չգիտեր, թե ինչպես է պատճառաբանելու:
Արդյոք կկարողանար առանց պատմության մնացած մասը պատմելու Արմանուշին ասել, որ մի ժամանակ այս զարդը պատկանել է իր տատիկ Շուշանին: Իր իմացած գաղտնիքներից քանի՞սը կարող էր կիսել այդ գաղտնիքը կրողների կամ նրա ժառանգորդների

349


հետ: Ո՞ւմն էին այդ պատմությունները: Պատմողի՞նը, ապրածի՞նը, հաղթահարածի՞նը: Խոսքը, որ սուրբ է, խոսքը, որ միայն «եղի՛ր>>, ասելով հսկայական աշխարհը և մարդուն էլ սպանել է, խոսք դարձած պատմությունները ո՞ւմ էին պատկանում: Այդ պատմությունները տերեր ունեի՞ն:

Քառասուն րոպե անց քաղաքի դիմացի ափին Ասյան ներս մտավ Կաֆե Կունդերայի դոնից:
֊ Հեյո՜ո՜ո՜ո՜ո՜ո՜, Ա՛սյա,- ուրախ բղավեց Հարբեցող Ծաղրանկարիչը:- Արի, արի: Այստեղ եմ:
Այդ ժամին մենակ էր: Երբ Ասյան մոտեցավ նրա սեղանին, շփոթված ժպիտով ոտքի կանգնեց: Նրան քաշեց իր կողմը, ամուր գրկեց.
-Քեզ համար լուրեր ունեմ՝ մեկը լավ, մյուսը՝ վատ, մեկն էլ՝ չգիտեմ ինչ: Առաջ ո՞րն ես ուզում:
-Վատը,- առանց տատանվելու ասաց Ասյան:
-Լա՛վ ես բանտ եմ նստելու: Վարչապետին պինգվինի տեսքով նկարելը շատ լավ չի ընդունվել: Ութ ամիս պետք է բանտ նստեմ:
Ասյան սարսափած նայեց նրան.
-Լավ, հիմա չե՞ս ուզում լավ լուրը լսել,- հարցրեց Հարբեցող Ծաղրանկարիչը՝ ցուցամատը դնելով Ասյայի շրթունքներին՝ արգելելով նրան հարց տալ:- Լսեցի իմ սրտի ձայնին, որոշել եմ նրա ուզածն անել, բաժանվում եմ:
Իրար հետևից լսածներից ցնցված Ասյան վերջապես կարողացավ հարցնել.
-Լավ, անորոշ լո՛ւրը ո՞րն է:
-Ա՛խ, դա էլ ասեմ...,- հպարտությամբ բարձրացրեց գլուխը:-Չորս օր չեմ խմել: Ոչ մի կաթիլ: Գիտե՞ս ինչի:
-Երևի էլի Անանուն հարբեցողների ակումբում ես գրանցվել.-ասաց Ասյան:
-Ոչ, ի՞նչ կապ ունի,- կարծես վիրավորվելով՝ ըմբոստացավ Հարբեցող Ծաղրանկարիչը:- Քո համար չեմ խմել: Քեզ

350


եմ տեսել և ուզում էի, որ մեր հաջորդ հանդիպմանը սթափ լինեմ: Ա՛սյա... միայն դու ես այս աշխարհում ինձ ոտքի վրա պահում... Եթե հրաժարվեմ իմ սովորություններից, միայն քեզ համար կանեմ:
Չէր նկատել, որ այդ ամենն ասելիս կարմրում էր:
- Ախ, սե՛ր,- գոչեց նա:- Ախր ես ահավոր սիրահարվել եմ քեզ:
Ասյայի հայացքը սահեց պատից կախված նկարին՝ 1997 թվականին Մոնղոլիայի Քամել Տրոֆիից մնացած անիվների հետքերով ճանապարհ: Մտածեց, թե հիմա ինչ հաճելի կլիներ այնտեղ ճամփորդություն կատարելը: Գոբի անապատն անցնել 4x4 ջիփով, ոտքերին՝ ծանր, ցեխոտ երկարաճիտ կոշիկներ, ակնոցով, մտածմունքները քրտինքի հետ մաքրել-թափել, հավերժության մեջ կորչել... մինչև թեթևանալը, քամու մեջ օրորվող չոր տերևի նման քշվել դեպի Մոնղոլիայի որևէ բուդդիստական տաճար:

«Բայց խոսք էիր տվել, որ տխուր պատմություն չես պատմելու»,-կշտամբեց Աղավնու Կորած Ձագը:- Քեզ զգուշացրել էի, որ եթե տխուր պատմություն լսեմ, կթռչեմ-կգնամ:
Հովհաննես Իստանբուլյանն անհագստությամբ սեղմեց շրթունքները: Ամեն նախադասությամբ ավելի էր մոտենում գրքի ավարտին, բայց ավելի էր տագնապում: Ինչպե՞ս կարող էր նման պատասխանատու գործ ստանձնել: Սերնդեսերունդ փոխանցված ամեն հեքիաթի մեջ այնքան նեղացած հոգիներ կային՝ առանց մեծանալու մահացած երեխաներ:
Իրականում մանկական հեքիաթները աշխարհի ամենատարեց պատմվածքներն են: Նրանց միջոցով վաղուց վերացած սերունդների ուրվականները կյանք են առնում ներկա ժամանակում: Դրա համար էլ ամենահասարակներից անգամ կարելի է տեղեկություններ ստանալ, իսկ ամենաուրախների մեջ՝ տխրություն գտնել: Այդ պատճառով էր Հովհաննես Իստանբուլյանը վախենում իր ստանձնած պատասխանատվության ծանրությունից:
Արդեն վաղուց գիրքն ավարտելուց բացի ոչ մի բանի մասին չէր կարողանում մտածել: Միայն գրելու մասին էր մտածում... Գիտեր,

351


пր հիմարություն է, բայց ինչ սկսել էր գիրքը գրել, հավատում էր, որ աշխարհն ավելի տխուր վայրի է վերածվել: Աոանց ավելորդ երկարացնելու' պետք էր ավարտել, կարծես թե աշխարհի տխրությունը դրա հետ էր կապված:
-Մի անհանգստացիր,- ժպտալով ասաց նռենին: Թափ տվեց ճյուղերի ձյունը:- Պատմությունը սկզբում կարող է տխուր թվալ, բայց անհույս չէ:

Երբ զինվորները Հովհաննես Իստանբուլյանին տարան, ընտանիքն օրերով նրա սենյակին չէր մոտենում: Մյուս բոլոր սենյակներ մտնում-դուրս էին գալիս, բայց նրա դուռը փակ էին պահում, ասես դեռ ներսում աշխատում էր: Այդ ընթացքում տան տխրությունն ու անհանգստությունն այնքան ճնշող էր, որ ոչինչ չհասկացող երեխաներն էլ էին անհանգստացած: Հետո Արմանուշը որոշեց երեխաների հետ որոշ ժամանակ Սվազում՝ ընտանիքի մոտ անցկացնել: Միայն այդ որոշումից հետո համարձակվեց մտնել ամուսնու սենյակը: Եվ այնտեղ ընկուզենու փայտից անտիկ սեղանի ամենավերևի դարակում տեսավ համբերատար սպասող «Աղավնու Կորած Ձագը և Խաղաղ Գարնանային Երկիրը» գործը: Կիսատ մնացած վերջին էջի տակ նռան ձև ունեցող զարդ էր դրված:
-Մայրի՜կ - լսվեց մի ձայն:
Արմանուշը ցնցվելով շրջվեց: Սենյակ մտած փոքրիկ դուստրը Շուշանը, վիզը երկարել, հետաքրրքրությամբ նայում էր զարդին:
Շուշան Ւստանբուլյանը նռան զարդն առաջին անգամ այդ օրը տեսավ: Այդ տխուր օրերի շատ մանրամասներ ջնջվեցին, բայց զարդը միշտ հիշելու էր: Գուցե փոքր տարիքում նրա տեսած ամենագրավիչ բանն էր սուտակների փայլը: Գուցե այն ժամանակ, երբ շուրջն ամեն ինչ փշուր-փշուր էր լինում, երբ ոչ մեծերի աշխարհից էր բան հասկանում, ոչ էլ աշխարհի մեծությունից, դրա պես փոքրիկ իրի վրա կենտրոնանալն ամենահեշտն էր: Պատճառն էլ չգիտեր, բայց այդ զարդը երբեք չէր մոռանալու: Ոչ Դեր Զորի անապատում ճամփեզրին կիսամեռ ընկած. երբ մարդիկ լքում էին՝ իրեն մահացած

352


կարծելով, ոչ թուրք մայր ու աղջկա մոտ ապաստան գտնելու, ոչ մանկատուն գնալու համար ժամանակ, ոչ մի գիշերվա մեջ Շուշան Իստանբուլյանից Շերմին 626 դառնալու ժամանակ, ոչ տարիներ անց, երբ Ռըզա Սելիմ Քազանջըն իրեն պատահական տեսավ մանկատանը, երբ իր հին վարպետ Լևոնի զարմուհուն այնտեղից դուրս բերելու համար ամուսնացավ նրա հետ, երբ, դեռ չձևավորված երեխա՝ կին դարձավ, երբ իմացավ, որ ինքը դեռևս երեխա, երեխա է ունենալու:
Չերքեզ տատմերը ամիսներ առաջ ըստ նրա փորի ձևի և ուտելիքների նախասիրության ասել էր երեխայի սեռը: Շքեղ խանութներից տուփերով կարկանդակներ, Ռուսաստանից փախած սպիտակ ռուսների բացած թոնրատնից Ապֆելշտրուդել, տնական փախլավա և տարատեսակ քաղցրավենիք... Հղիության ընթացքում ոչ մի անգամ թթու կամ աղի բան չէր ուզել Շերմին Քազանջըն: Ասում էին, որ աղի ուտելու դեպքում աղջիկ են ունենում: Եվ իսկապես, տղա ունեցավ, դժվար ժամանակներում ծնված տղա:
-Աստված որդուս այս ընտանիքի տղամարդկանցից ավելի երկար կյանք տա, ինշալլահ, - ասաց Ռըզա Սելիմ Քազանջըն, երբ տատմերը երեխային նրան տվեց: Հետո շրթունքները մոտեցնելով երեխայի աջ ականջին՝ շշնջաց նրա անունը.
-Անունդ Լևոն է լինելու:
Այս անունն ընտրելու պատճառը միայն տարիներ շարունակ իրեն թև-թիկունք եղած և կաթսայագործությունը սովորեցրած միակ վարպետի հիշատակը վառ պահելը չէր: Իրենց որդուն Լևոն անունն էր տալու, որովհետև հույս ուներ այդպիսով կրոնափոխ եղած կնոջն էլ նվեր անել: Դրա համար էր այդ անունն ընտրել և մուսուլմանների սովորույթով երեք անգամ կրկնեց որոշումը.
-Լևո՛ն, Լևո՛ն, Լևո՛ն:
Այդ ընթացքում Շերմին Քազանջըն ծննդկանի անկողնում սառած հետևում էր անվան արարողությանը: Անհնար էր հասկանալ՝ գոհ է, թե ոչ: Դեմքից անհնար էր հասկանալ նրա զգացմունքները, բայց ներսում իրականում կրկնել էր.

353


-Լևո՛ն, Լևո՛ն, Լևո՛ն:
Սակայն կարճ ժամանակ անց այս եռակիության արձագանքը բախվելու էր հակառակման պատին:
-Լևո՞ն: Նման անուն կդնե՞ն մուսուլման երեխային,- ասաց տատմերը:
-Մենք դնում ենք,- հակառակվեց Սելիմ Քազանջըն:
Հաջորդող օրերին հաճախ էր կրկնելու.
-Որոշումս կայացրել եմ: Լևոն է լինելու:
Սակայն երեխայի ծննդականը վերցնելիս հանկարծակի փափկելու էր:
-Աստված պահի, տղայիդ անունն ի՞նչ է,- հարցրեց բարձրահասակ, սառած դեմքով ծառայողը՝ սրճագույն կազմով մատյանից գլուխը բարձրացնելով:
-Լևոն Քազանջը, պարո՛ն:
Ծառայողն ակնոցը դնելով քթին՝ ուշադիր նայեց Սելիմ Քազանջըին:
-Քազանջըն գեղեցիկ ազգանուն է, բայց «Լևոն» մուսուլման թուրքի անուն կլինի՞:
-Մուսուլմանական անուն չէ, բայց գեղեցիկ անուն է,- ասաց Ռըզա Սելիմ Քազանջըն:
-Պարո՛ն,- հակառակվեց ծառայողը ձայնը բարձրացնելով, գիտակցելով, որ լուրջ բան է ասելու:- Գիտեմ, թե Քազանջըները որքան ազդեցիկ ընտանիք են: Լևոն անունը ձեր ընտանիքին չի սազում: Եթե այդ անունը գրենք, երեխան հետագայում խնդիրներ կունենա: Չնայած հարյուր տոկոս մուսուլման լինելուն՝ կմտածեն, թե քրիստոնյա է: Սխալվո՞ւմ եմ: Թե մուսուլման չէ՞:
-Իհարկե մուսուլման է,- անմիջապես արդարացավ Ռըզա Սելիմը:- Էլհամդողիլլահ:
Մի պահ մտածեց ծառայողին պատմել իր վարպետի մասին և խոստովանել, որ տղայի մայրը քրիստոնեություն ընդունած հայ որբ է, բայց ներսից մի ձայն հուշեց, որ իր ունեցած տեղեկություններն իրեն պահի:

354


-Դե որ այդպես է, ձեր ընտրած առաջին անվան մեջ փոքրիկ փոփոխություն մտցնենք: Լևոնին մոտ անուն է, բայց մուսուլմանական: Լևենտն ինչպես է օրինակ:
Հետո ծառայողը, ասվածի խստությանը չհամապատասխանող մեղմ կերպով, ավելացրեց.
-Հակառակ դեպքում, վախենամ, ստիպված լինեմ հրաժարվել ձեր որդուն գրանցելուց:

Այսպիսով, նա դարձավ Լևենտ Քազանջը տղա, որ ծնվեց դեռևս ծխացող անցյալի մոխիրների վրա, որը երբեք չէր իմանալու, որ հայրը մի ժամանակ իրեն ցանկացել է Լևոն անունը տալ, մայրը մի օր լքելու է իրեն, սիրտը վաղ հասակում քարանալու է, և՛ երիտասարդ տարիքում, և' հասուն տարիքում միշտ խիստ ու զայրացած է լինելու, հետագայում սեփական երեխաների համար սարսափելի հայր է դառնալու...
Եթե այս զարդը չլիներ, արդյոք Շերմին Քազանջըն ամուսնուն, որդուն լքել-հեռանալու համարձակություն կունենար: Նրանց հետ ընտանիք էր կազմել, միակողմանի հոսք ունեցող նոր կյանք սկսել: Ապագա ունենալու համար պետք էր առանց անցյալի ապրել: Մանկությունը մասնատված հուշերի կտորներից էր բաղկացած: Բայց անգամ եթե անցյալի ամենասիրելի հուշերը նրան լքել էին, զարդը շատ վառ էր հիշում: Տարիներ անց, երբ Ամերիկայից մի մարդու առաջ բացեր դուռը, կրկին այս զարդի շնորհիվ հասկանալու էր, որ ոչ թե օտարական է, այլ իր հարազատ եղբայրը:
Երվանդ Իստանբուլյանը կանգնած էր դռան մոտ՝ սև աչքերը ստվերող հաստ հոնքերով, սուր քթով և մինչև կզակն իջնող, անգամ տխուր ժամանակ նրան ուրախ ցույց տվող հաստ բեղերով: Դողացող ձայնով մի կերպ կարողացավ բացատրել, թե ինքն ով է, կիսաթուրքերեն կիսահայերեն նրան պատմեց, որ Ամերիկայից մինչև այստեղ հասել է իրեն գտնելու համար: Հենց այդտեղ ուզում էր փաթաթվել քրոջը, բայց գիտեր, որ նա արդեն ամուսնացած մուսուլման կին է: Կանգնած մնաց շեմին:

355


Ստամբուլի հարավային տաք քամին հաճելի բույրեր էր բերում իր հետ, մի պահ իրեն ժամանակից դուրս զգաց: Կարճ հանդիպումից հետո Երվանդ Իստանբուլյանը Շերմին Քազանջըին երկու բան էր տարս նռաձև ոսկե զարդը և մտածելու ժամանակ: Շերմին Քազանջըն շփոթված փակեց դուռն ու սպասեց, որ ամեն ինչ տեղն ընկնի: Նոր-նոր չոչ անող Լևենտը ոգևորությամբ շարժվում էր գորգի վրա, դեռևս անհասկանալի ձայներ էր հանում: Սենյակ մտնելով՝ անմիջապես զարդը թաքցրեց դարակներից մեկում: Վերադառնալով՝ տեսավ, որ երեխան հաղթանակած ծիծաղում է. ինքն իրեն կարողացել էր ոտքի կանգնել: Մի վայրկյան այդպես կանգնեց, հետո մի քայլ գցեց, ևս մեկը և իր հայտնագործությունից փայլող աչքերով՝ հետույքի վրա վայրէջք կատարեց: Հանկարծակի անատամ ժպիտով բղավեց.
- Մա-մա:
Շերմին Քազանջըն սկզբում ուրախ, հետո անհանգստացած նայեց որդուն: Մի որոշ շրջան «դա-դա»-և փորձելուց հետո վերջապես «պա-պա»-ից հետո սա երկրորդ բառն էր: Սակայն որոշ ժամանակ անց հասկացավ, որ «հայր»-ը թուրքերեն է ասել «մայր»-ը հայերեն: Հիմա կհասկանային, որ տանը մենակ մնացած ժամանակ նրա հետ հայերեն է խոսել: Լարվեց: Բավական չէր, որ սեփական բառերն էր մոռանում, հիմա էլ մոռացման նման ընթացք որդին էր ունենալու: Մտածկոտ նայեց երեխային: Չէր ուզում «մամա»-ն փոխելով՝ թուրքերենը սովորեցնել: Կարծես կողքին գգաց իր նախնիների ուրվականներին: Այս նոր անունը, նոր կրոնը, նոր ժողովուրդը, նոր ընտանիքը, նոր ինքնությունը չկարողացան ջնջել իր անցյալը: Նոան զարդը իր անունն էր տափս, հին անունը... Շերմին Քազանջըն որդուն գրկելով օդ բարձրացրեց, ամուր գրկեց ու երեք օր մտածեց զարդի մասին:
Բայց երրորդ օրվա առավոտյան իր ներսում թաքնված մի ժամացույց կարծես սկսեց աշխատել, սկսեց մտածել, սիրտը ցավեց: Տանը մենակ մնալուն պես վազեց դեպի դարակը և զարդն ամուր բռնեց ձեռքի մեջ՝ զգալով նրա ջերմությունը:

356


Սուտակը յուրահատուկ քար է, ոչ միայն քարի, այլև կրակագույն կարմիր գույնի պատճառով: Ասում են, որ ի տարբերություն այլ թանկարժեք քարերի սուտակը ժամանակի ընթացքում կարողանում է փոխել գույնը, մգանում է՝ ըստ այն կրողի հոգեվիճակի: Հատկապես դրսից թեթևակի մուգ կապտագույն, արյան կարմիր սուտակ կա բնության մեջ: Անունը՝ «Աղավնու արյուն»:
Ահա այդ սուտակը «Աղավնու Կորած Ձագը և Խաղաղ Գարնանային Երկիր»-ից մնացած վերջին հուշն էր:
Երրորդ օրը ընթրիքից հետո Շերմին Քազանջըն փակվեց իր սենյակում: Թաքուն բացելով դարակը նայեց «Աղավնու արյանը»:
Միայն այդ ժամանակ հասկացավ, թե ինչ է պետք անել: Մի շաբաթ անց՝ կիրակի օրը գնաց նավամատույց, որտեղ եղբայրը խելագար սրտխփոցով ու դեպի Ամերիկա երկու տոմսով իրեն էր սպասում: Ճամպրուկի փոխարեն մի փոքրիկ պայուսակ կար ձեռքին: Ամեն ինչ անցյալում էր թողել: Նռաձև զարդն էլ: Դա միակ արժեքավոր զարդն էր, որ կարող էր թողնել: Ամեն ինչ բացատրող նամակը զարդի հետ դրել էր ծրարի մեջ. ամուսնուց երկու բան էր խնդրել.
Առաջին. Նռաձև զարդը որպես հուշ իրենց որդուն՝ Լևենտին տալ:
Երկրորդ. Իրեն ներել:

*
* *


Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Ստամբուլում, Ռոզը հոգնած էր: Ուռած ոտքերը չէին մտնում կաշվե նարնջագույն DKNY կոշիկների մեջ:
«Առանց ամաչելու էլ այս կոշիկներին «Օդանավակայանի ընկեր» են ասում»,- մտածեց նա: Նրան շատ էր հետաքրքրում՝ ուղեկցորդուհիներն ինչպես են կարողանում ամեն օր օվկիանոսի մի ափից մյուսը թռչել այդ բարձր կրունկներով: Մուսթաֆայի ու Ռոզի անձնագրերը կնքելը, ճամպրուկները ստանալը, դրամ փոխելը և օդանավակայանում մեքենա վարձելու ծառայություն գտնելը կես ժամից ավելի տևեց: Մուսթաֆան կարծում էր, որ լավ կլիներ

357


Ստամուլում մեքենա ունենալ: Ռոզը ցանկից Grand Cherokee Laredo 4x4 ընտրեց, բայց Մուսթաֆան քաղաքի նեղ փողոցների համար նախընտրեց ավելի փոքր մեքենա. Toyota Corolla 2002-ի վրա համաձայնեցին:
Վերջապես ճամպրուկներով լի սայլակները հրելով՝ դուրս եկան արտասահմանյան չվերթերի սպասասրահից: Դուրս գալուն պես կիսաշրջանաձև կանգնած մի խումբ սպասող մարդկանց տեսան: Այդքան անծանոթների մեջ ձեռքով անող Արմանուշին նկատելը երեք վայրկյան էլ չտևեց: Կողքին Գյուլսում տատիկն էր. հուզմունքից չուշաթափվելու համար աջ ձեռքը սրտին՝ մի կերպ մնում էր ոտքի վրա:
Մի քայլ հեռու, բազմությունից լրիվ անկախ՝ կանգնած էր Զելիհա մորաքույրը՝ բարձրահասակ, կարճ շրջագգեստով, ինչպես միշտ: Չնայած ներսում կիսամութ էր, մուգ մանուշակագույն արևային ակնոց էր դրել: Խաղաղ ջրի մակերևույթ հիշեցնող նրա դեմքից անհնար էր գաշակել, թե մտքում ու սրտում ինչ էր կատարվում:

358


Տասնյոթ




ԲՐԻՆՁ


Ռոզն ու Մուսթաֆան էլ Ստամբուլում առաջին օրերն անընդհատ ուտելով անցկացրին: Սեղանի շուրջը Քազանջըների ընտանիքի տարբեր անդամների տարատեսակ հարցերին էին պատասխանում. Ամերիկայում կյանքն ինչպե՞ս է, Արիզոնայում իսկապե՞ս անապատ կա, ճի՞շտ է, որ ամերիկացիները մեծ չափաբաժնով արագ սնունդ են ուտում: Բա որ այդքան շատ են ուտում, ինչո՞ւ են անընդհատ դիետա պահում: Ճիշտ է, որ հեռուստատեսային մրցույթների մասնակցելով՝ բոլորով նիհարում են: Լավ, իսկ «Սկսնակի» ամերիկյան տարբերակը թուրքականից ավելի լա՞վն է և այլն, և այլն...
Դրանց հետևեցին անձնական հարցերը ինչո՞ւ երեխա չեն ունեցել, ինչո՞ւ շուտ չէին Ստամբուլ գալիս և ավելի երկար չեն մնում: ԻՆՉՈ՞Ւ:
Հարցերը զույգի վրա հակասական ազդեցություն թողեցին: Ռոզն անձամբ այդ հարցերից իրեն վատ չէր զգում կարծես: Նույնիսկ կարելի է ասել, որ նրան դուր էր գալիս ուշադրության կենտրոնում լինել: Մինչդեռ Մուսթաֆան աստիճանաբար թաղվեց լռության մեջ, նեղվեց: Քիչ էր խոսում, ժամանակի մեծ մասն անց էր կացնում գունավոր ու անգույն, պահպանողական և առաջադեմ թուրքական թերթեր կարդալով: Կարծես փորձում էր հասնել իր թողած երկրի հետևից: ժամանակ աո ժամանակ այս կամ այն քաղաքական գործիչների մասին հարցեր էր տալիս, հարցնում էր նրանց, ովքեր կարոդ էին պատասխանել: Չնայած լավ թերթ կարդացող էր, երբեք այդքան չէր հետաքրքրվել քաղաքականությամբ:
- Կարծես իշխանության եկած պահպանողական կուսակցությունը արնաքամ է լինում: Հաջորդ ընտրություններում հաղթելու հավանականություն կա՞:

359


-Վա՜յ, քեզ պե՞տք է: Կեղծավորներ են: Բոլորը ստախոս են,-փնթփնթաց Գյուլսում տատիկը: Սինին ծնկներին' բրինձ էր մաքրում:- Միայն սուտ-սուտ խոստումներ տալ ու ընտրվելուն պես ամեն ինչ մոռանալ գիտեն:
Պատուհանի կողքի բազկաթոռին նստած Մուսթաֆան թերթի հետևից նայեց մորը:
-Իսկ ընդդիմադիր կուսակցությո՞ւնը: Սոցիալ դեմոկրատնե՞րն են:
-Նույնն էլ դրանք են,-ասաց մայրը:- Բոլորը ստախոս են: Քաղաքականության համը դուրս է եկել:
-Եթե մեջլիսում ավելի շատ կին լինի, այլ կլինի,- միջամտեց Ֆերիդեն. Ռոզի նվիրած «I love Arizona» շապիկն էր հագել:
֊ Մայրս ճիշտ է: Եթե ինձ հարցնեք, այս երկրի ամենավստահելի կառույցը միշտ բանակն է եղել,- ասաց Ջևրիյե մորաքույրը:- Փառք Աստծո, թուրքական բանակ գոյություն ունի: Եթե նրանք չլինեն...
-Այո, պետք է թողնեն, որ կանայք էլ բանակ գնան,- ասաց Ֆերիդե մորաքույրը:- Մեկը ես՝ հաստատ կգնամ:
Ասյան իր կողքին նստած Ռոզի U Արմանուշի համար անգլերեն թարգմանելը թողնելով՝ ծիծաղելով մի հղում արեց.
-Մորաքույրներիցս մեկը ֆեմինիստ է, մյուսը մինչև արմատները միլիտարիստ: Իրար չեն հասկանում: Իսկական խենթանոց է:
Հանկարծ անհանգստացած Գյուլսում տատիկը դիմեց որդուն.
-Իսկ դո՞ւ, տղա՛ս, ե՞րբ ես ծառայելու:
Չնայած վայրկենական թարգմանությանը՝ այս հատվածին ուշադիր հետևող Ռոզը ամուսնու կողմը շրջվելով՝ աչքերը կկոցեց:
-Ինձ համար մի անհանգստացիր,- ասաց Մուսթաֆան:- Եթե ապացուցեմ, որ Ամերիկայում եմ ապրում ու աշխատում, որոշակի գումար եմ մուծում և կարողանում եմ մի ամիս ծառայել: Միայն հիմնական կրթություն: Մի ամսվա չափ...
-Լավ, իսկ դրա համար ժամկետ չկա՞,- հարցրեց մեկը:
-Կա,- ասաց Մուսթաֆան:- Մինչև 41 տարեկանը:
-Ուրեմն պետք է այս տարի անես,- ասաց Գյուլսում տատիկը:-Քառասուն տարեկան ես...

360
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Сообщение:#13  Сообщение Lusine1101 » 30 май 2017, 14:28

Հենց այդ պահին սեղանի ծայրին նստած, եղունգները վառ կարմիր ներկող Զելիհա մորաքույրը գլուխը բարձրացնելով՝ Մուսթաֆային նայեց.
-Ուրեմն քառասուն ես դարձել: Վատ տարիք է,- հանկարծ ֆսսացրեց նա:- Հենց մտածում եմ, որ ընտանիքիդ տղամարդիկ միշտ անժամանակ են մահացել ու վերջին սերնդի համար այդ տարիքը քառասունմեկն է եղել... Երևի շատ անհանգիստ ես քառասուն տարեկան լինելու համար, եղբա՛յր... մահվանն այդքան մոտ ես...
Հաջորդող լռությունն այնքան ծանր էր, որ Ասյան ակամա սարսռաց:
-Եղբորդ հետ ինչպե՞ս ես խոսում,- Գյուլսում տատիկը սինին ձեռքին՝ ոտքի կանգնեց:
-Ում ուզեմ, ինչ ուզեմ կասեմ,- ասաց Զելիհան' ուսը թոթվելով:
-Լկտի՛... Լեզուդ թույն է թափում: Ներողություն խնդրիր եղբորիցդ: Հենց հիմա,- ասաց Գյուլսում տատիկը:- Կամ ներողություն խնդրիր, կամ հենց հիմա դուրս գնա...
Զելիհա մորաքույրը դեռ չէր ներկել երկու եղունգը, բայց վրձինը թողեց շշի մեջ, սառնասրտորեն փչեց մատների ծայրերին, չորացրեց ներկը: Հետո էլ աթոռը հետ հրելով՝ դուրս եկավ սենյակից:
Գալուց երեք օր անց, երբ վերադառնալուն երեք օր էր մնացել Մուսթաֆա Քազանջըն հիվանդ լինելու պատճառաբանությամբ ամբողջ օրը դուրս չեկավ սենյակից: Ջերմություն ուներ, որը ոչ միայն ուժն էր խլում, այլև խոսելու ունակությունը, շատ սակավախոս էր դարձել: Չնայած ոչ խմում էր, ոչ էլ արտասվում, բերանը չորացել էր, աչքերը կարմրել էին: ժամերով անշարժ պառկում, նայում էր առաստաղի փոշու շերտերին: Այդ ընթացքում Ռոզը, Արմանուշն ու երեք մորաքույրները զբաղված էին Ստամբուլի փողոցներում թափառելով՝ հատկապես առևտրի կենտրոններին մոտ գտնվող փողոցներում:
Այդ գիշեր շատ շուտ պառկեցին քնելու:
-Ռո՛զ, սիրելի՛ս,- շշնջաց Մուսթաֆան կնոջը՝ շոյելով նրա շեկ մազերը: Նրան միշտ հանգստացրել էին կնոջ ուղիղ մազերը, փափկությունն ու հատկապես գույնը: Սևահեր ընտանիքն ու

331


սևահեր անցյալը մի կողմ, շիկահեր կինն ու ապագան՝ մյուս կողմ: Կինն իր կողքին էր, մարմինը տաք էր, ծանոթ ու փափուկ:
-Ռո՛զ, սիրելի՛ս, պետք է վերադառնանք: Վաղը գնանք:
-Խենթացա՞ր: Դեռ թռիչքի հոգնածությունից չեմ ազատվել: Առանց այդ էլ շուտով վերադառնում ենք, էլ ինչ ես ուզում: Առանց այստեղ օվկիանոսային հիվանդությունից ազատվելու, այնտեղ ենք հիվանդանալու,- հորանջելով ասաց Ռոզը: Հպանցիկ համբուրեց ամուսնուն ու ձգեց քայլելուց հոգնած ոտքերը: Փակ շուկայից գնած արծաթափայլ, ատլասե գիշերազգեստն էր հագել: Գունատ էր երևում, բայց ավելի շատ ամբողջ օրը տևած գնումների խենթությունն էր նրան հոգնեցրել, քան թռիչքը:
-Ինչո՞ւ ես այսքան անհանգիստ: Ընտանիքիդ ընդամենը մի քանի օրով ես այցելել,- հավելեց Ռոզը:
Վերմակը մինչև կզակը բարձրացրած՝ տաք անկողնում կրծքով հպվեց ամուսնուն: Ձեռքերը վարժ հանդարտությամբ իջան ներքև, պիժամայի մեջ մտնելով՝ շոյեցին նրան:
Չնայած տեսնում էր, թե Մուսթաֆան ինչ է ուզում, չշարունակեց.
-Մի անհանգստացիր, լա՞վ: Ամեն ինչ լավ է,- ասաց Ռոզը: Չնայած մարմինը լարվում ու շնչառությունն արագանում էր, հանկարծակի մեջքով շրջվեց ամուսնուն.- Շատ հոգնած եմ, կներես, սիրելի՛ս... ևս հինգ օր, հետո տանն ենք:
Անկողնու մոտ դրված լամպն անջատեց ու գլուխը բարձին դնելուն պես քնեց:
Մուսթաֆան այդպես մնաց մթության մեջ, էրեկցիան՝ կիսատ, ինքը՝ հուսախաբ: Չնայած կոպերը ծանրացել էին, չէր կարողանում քնել, խնդիրն այն չէր, որ Ռոզն իրեն մերժել էր: Աստված գիտեր, թե որքան խորն է նրա վերքը: Անցյալ օրը Զելիհայի ասածները մտքից դուրս չէին գալիս: Ճիշտ էր ասում քույրը: Քառասունմեկ տարեկան չէր դառնալու: Ոչ հայրը, ոչ էլ պապը երկար չէին ապրել: Վերջին սերնդի տղամարդ բարեկամներից էլ քառասունմեկ տարեկանը բոլորած չէր եղել: Մուսթաֆա Քազանջըին միևնույն ժամանակ և մահվան վախն էր պատել, և անհոգությունը, որ ամբողջ կյանքում չէր զգացել: Երկար ժամանակ այսպես նստեց, մինչև լսեց դռան թակոցը.

332


-Այո՛:
Դուռը ճռռոցով բացվեց, և մի քանի վայրկյան անց Բանու մորաքույրը սենյակ մտավ:
-Կարո՞ղ եմ մտնել,- հարցրեց ցածր, տատանվող ձայնով: Դրական համարվող ձայն լսելուն պես խավոտ գորգի մեջ թաղվող բոբիկ ոտքերը սահեցնելով մի քանի քայլ արեց, հետո հանկարծ կանգ առավ: Կարմիր շարֆը խորհրդավոր լույսի պես փայլում էր: Իսկ աչքերի տակի սև պարկիկները նրան ուրվականի տեսք էին տվել: Գուցե և այդպես էր: Մ՞իթե նա չէր բոլոր Քազանջըների մեջ այնկողմնային աշխարհին ամենամոտ կանգնածը:
-Ամբողջ օրը ներքև չես իջել, անհանգստացա: Ասացի՝ տեսնեմ ոնց ես - շշնջաց նա՝ նայելով անկողնու մյուս կողմում բարձը գրկած-քնած Ռոզին:
-Լավ չեմ զգում,- ասաց Մուսթաֆան: Հետո անմիջապես փախցրեց աչքերը:
-Քեզ համար աշուրե եմ բերել,- ասաց Բանու մորաքույրը՝ նռան հատիկներով զարդարված ամանը նրան պարզելով:- Մայրիկը քեզ համար մի կաթսա աշուրե է պատրաստել, գիտե՞ս:
Կանգ առավ: Մտքին մի բան կար, որ չկարողացավ ասել:
-Նա է պատրաստել, բայց այս ամանը ես եմ զարդարել:
-Շնորհակալ եմ, շատ սիրալիր ես,- կմկմաց Մուսթաֆան. ծոծրակից ներքև դող զգաց: Կարծես անհասկանալի լեզվով էին խոսում, կարծես գաղտնագիր, թաքնված ուղերձ կար մի տեղ:
Քրոջից միշտ վախեցել է: Միշտ Բանուի հայացքն իր վրա տեսնելիս լեզուն կապ էր ընկնում: Բանուն միշտ զննող հայացքով էր նայում, բայց նրան զննելն անհնար էր: Նա ճիշտ Ռոզի հակապատկերն էր. նրա առաքինությունն անթափանց էր: Նման էր հին այբուբենով գրված գրքի: Մուսթաֆան որքան էլ փորձեր նրա նպատակը հասկանալ, բացահայտել նրա խորհրդավորությունը, չէր կարողանում: Սակայն աշուրեի ամանը վերցնելիս փորձեց հնարավորինս բարեհամբույր լինել:
Դրան հետևող լռությունը ծանր էր ու հավերժական: Մինչ այդ Մուսթաֆայի համար ոչ մի լռություն այդքան անտանելի չէր եղել:

333


Անգամ Ռոզը, կարծես դրանից անհանգստացած՝ տեղից շարժվեց, բայց չարթնացավ: Մուսթաֆա Քազանջըն իրենց համատեղ կյանքի ընթացքում քանի անգամ էր ցանկացել կնոջը խոստովանել իր կիսատության մասին: Ցանկանում էր ասել. «Իմ մեջ կան բաներ, որ չգիտես, իմանաս՝ էլ չես սիրի, գուցե և դժվարությամբ ընդունես»: Եվ ներողություն խնդրել ի սրտե, բղավելով... Քանի անգամ մտածել էր, երազել էր իսկապես ներողություն խնդրել ումից որ պետք է, ոչ միայն նրանցից, ում վիրավորել է, այլև ուրիշներից, ամենամտերիմից, մարդուց, ում երբեք չի վիրավորել, կնոջից: Կարծես ներողություն խնդրելը վերացական պահանջմունք է, քեզ հետ կապ չունեցող մարդիկ էլ կարող են ասել: Իսկ երբեմն էլ իրեն դուր էր գալիս անանցյալ մարդ դառնալը, ժխտողականությամբ պատված մարդ լինելը: Հեշտ էր: Քանի՞ հոգի կարող էր անել: ժխտողականության համար պետք է աշխատել, շատ աշխատել: Անցյալը ջնջելը կամքի հարց է: Ամեն մարդու չի հաջողվի, ամեն մարդ չի կարող դրա դիմաց վճարել: Ամեն անցնող օր իր անձի անդունդն ավելի էր խորացրել, իրեն անցյալից հնարավորինս հեռացրել էր: Գուցե դրա դիմաց չէր վճարել ոչնչով, բայց իրենը հիշողության գիտակցված կորուստն էր: Ոչ թե «ավելի», այլ գոնե «նոր» մարդ դառնալու ցանկություն:
Ամբողջ կյանքում իրեն երկվորյակ հոսանք է ուղեկցել: Այժմ մանկության տանը, քրոջ խենթ հայացքի ներքո զգում էր, որ այդ երկու հոսանքներից մեկը մյուսին հաղթելու է: Գիտեր, որ եթե այստեղ մի քիչ էլ մնար՝ գուցե մի օր, գուցե մի ժամ ավելի, հիշողության հոսանքը մոռացության հոսանքին կուլ էր տալու: Հոտե՞ր... մարդու համար ամենադժվարը հոտը մոռանալն է: Ամերիկայում տարիներով առանց հիշելու ապրած, բայց այս տուն վերադառնալուն պես ապտակի նման դեմքին զգացածներից մեկն էլ վարդաջրի հոտն էր: Եվ այն, ինչ նա կապում էր այդ հոտի հետ: Մանկության տուն ոտք դնելու պահին այդքան տարի իրեն պահած և սեփական խղճից պաշտպանած զրահապատյանը ծակվել էր: Որքա՞ն կարող էր պատսպարվել իր ստեղծած հիշողության կորստի մեջ:

334


֊ Քեզ պետք է մի բան հարցնեմ,- ասաց Մուսթաֆան: Կարծես մտքերը հավաքելու համար մի պահ լռեց:- Երկար ժամանակ է՝ մի բան եմ մտածում...
Ձայնից զգացվում էր, որ չի ուզում խոսել: Վարագույրից ներս ընկնող լուսնի լույսը հատակի հաստ մոխրագույն գորգի վրա փոքրիկ շրջաններ էր գծել: Երկար ժամանակ հետաձգած հարցը տալիս ուշադրությունը կենտրոնացրել էր այդ շրջաններից մեկի վրա.
-Ասյայի հայրն ո՞վ է:- Մուսթաֆան այնքան արագ շրջեց գլուխը, որ տեսավ քրոջ խոժոռված դեմքը, բայց Բանու մորաքույրն արագ հավաքեց իրեն:- Երբ Գերմանիայում էինք, մայրս ասաց, որ Զելիհան կարճ ժամանակ մեկի հետ նշանված է եղել, որից հղիացել է: Այդ մարդը նրան լքել է:
-Մայրս ստել է,- ասաց Բանու մորաքույրը:- Բայց արդեն միևնույն է: Ասյան առանց հորը տեսնելու մեծացավ: Չգիտի, թե նա ով է: Ընտանիքում ոչ ոք չգիտի,- արագ հավելեց նա:- Իհարկե, բացի Զելիհայից:
-Այսինքն դու էլ չգիտես, հա՞,- հարցրեց Մուսթաֆան. ձայնից զգացվում էր, որ չի հավատում:- Մինչդեռ լսել եմ, որ շատ լավ գուշակության ես անում: Ուզում ես ասել, որ նման կարևոր բանը չգիտե՞ս: Ջիներդ քեզ ոչինչ չե՞ն պատմել:
-Պատմել են,- ասաց Բանուն: Հետո ավելացրեց:- Երանի չիմանայի:
Այս խոսքի վրա մտածելիս Մուսթաֆայի սիրտը սկսեց արագ բաբախել: Քարացած փակեց աչքերը: Բայց փակ աչքերով էլ կարողանամ էր զգալ քրոջ խենթ հայացքը: Հանկարծ մի դեմք պատկերացրեց: Սարսափեցնող, երկու հոգնած, վատ աչք էր տեսնում: Քրոջ ջիներից մե՞կն էր արդյոք: Բայց այս ամենը պետք է որ երազ լիներ, որովհետեև երբ Մուսթաֆա Քազանջըն համարձակվեց նորից բաց անել աչքերը, սենյակում միայն կինն էր:
Սակայն մահճակալի մոտ մի աման աշուրեն իրեն էր սպասում: Նայեց, նայեց և հանկարծ հասկացավ, թե այն ինչու է այնտեղ, թե իրենից ինչ է պահանջվում անել:

335


Նայեց ձախ ձեռքին: Ծիծաղեց նքա վրա: Հիմա ձախ ձեռքը, վատ ձեռքը, կեղտոտ ձեռքը կամ կվերցներ ամանը կամ կհրաժարվեր նրանից: Եթե երկրորդ տարբերակն ընտրեր, վաղը ստամբուլյան նոր օր կսկսվեր: Բանուին կտեսներ նախաճաշի սեղանի մոտ: Հավանաբար նախորդ գիշերվա հանդիպման մասին չէին խոսի: Իրենց կպահեին այնպես, ասես աշուրեի այս ամանը երբեք չի պատրաստվել և չի մատուցվել: Բայց եթե առաջինն ընտրեր, վերջապես շրջանը կփակվեր: Կյանքը կավարտվեր: Նոր օր չէր սկսվի: Առանց այդ էլ մոտ էր Քազանջըների տղամարդկանց կյանքի սահմանին: Կյանքի այս կետում մի օր ավել կամ պակաս, այլևս նշանակություն չուներ: Սա ավելի շատ ընտրություն էր ինքնասպանության և ճակատագրով սահմանված մահվան, քան թե կյանքի ու մահվան միջև: Նման ընտանեկան ժառանգություն ունենալով՝ հաստատ շուտով մահանալու էր: Բայց ինչպե՞ս: Այժմ ձախ ձեռքը, մեղավոր ձեռքը կարող էր ընտրել մահվան ժամն ու ձևը: Հիշեց էլ Տրադիտո տաճարի պատի մեջ խցկած թղթի կտորը:
- Ներիր ինձ,-այդպես էր գրել- ապագայի համար պետք է ջնջել հիշողությունը:
Այժմ զգում էր, որ անցյալը վերադառնում է: Անցյալի գոյության համար պետք է իրեն ջնջեր:
Տարիներ շարունակ ծայրահեղ զղջմամբ ինքն իրեն կրծել էր՝ առանց որևէ մեկին վնասելու: Բայց գուցե վերջապես մոռացության և հիշողության միջև պատերազմն ավարտվել էր: Ջրերի հետ քաշվելուց հետո ծովափին փայլող խխունջների նման, հիշողությունները սկսել էին իրենց ցույց տալ տեղատվության մեջ: Ձախ ձեռքը կատարեց որոշումը: Ձգվեց դեպի աշուրեն: Գիտակցված և ցանկանալով՝ սկսեց ուտել՝ ամեն գդալի հետ զգալով բոլոր բաղադրիչների համը: Աշուրեն ուտելուց մի քանի րոպե անց այնպիսի սուր ցավ զգաց ստամոքսում, որ չկարողացավ շնչել: Բերանում թթու համ զգաց: Երեսուն վայրկյան անց շունչը կտրվեց: Մուսթաֆա Քազանջըն առանց քառասունմեկ տարեկանը բոլորելու այսպես մահացավ:

336


Տասնյոթ




ԿԱԼԻՈՒՄԻ ՑԻԱՆԻԴ



Դիակը ոտքից գլուխ դրախտի կախովի այգիների պես բուրող, անարատ և կանաչ բնական օճառով լվացին: Խնամքով մաքրեցին, փաթաթեցին երեքտակ սավանով: Հետո, չնայած մեծահասակների խորհուրդներին, որ պետք է նրան նույն օրը հողին հանձնել, ոչ թե գերեզմանոց, այլ Քազանջըների տուն տանելու համար դրեցին դիակառքի մեջ:
-Նրան չեք կարող ձեր տուն տանել,- բղավեց նիհար գասսալը1՝ հոնքերը կիտած մզկիթի ելքի դուռը փակելով:- Մարդը կհոտի: Մահացածին վիրավորում եք:
Այդ խոսքերի արանքում մի տեղ սկսեց անձրև գալ՝ հատուկենտ, մի կերպ կաթացող կաթիլներ, կարծես անձրևն էլ էր ցանկանում մասնակցել վեճին, բայց չէր կարոդացել հերթ կանգնել: Այդ երեքշաբթի Ստամբուլի անկասկած ամենաանհավասարակշիռ ամիսը՝ մարտը, ինքնության մեկ այլ ճգնաժամ անցկացնելով, սեփական արմատների հետ կապված իր կարծիքը ևս մեկ անգամ փոխեց ու որոշեց, որ ինքն իրականում ձմռան ամիս է: Եղանակը կտրուկ ցրտեց: Առավոտյան վաղ ժամերից ի վեր քամին սուլում էր:
-Բայց, գասսալ եղբայր, չես հասկանում,- ասաց Ֆերիդե մորաքույրը՝ քիթը վեր քաշելով:- Հո օտար տեղ չենք տանում, մեր տուն ենք տանում: Ուզում ենք, որ բոլորը վերջին անգամ նրան տեսնեն: Մեր եղբայրը տարիներ շարունակ արտասահմանում է եղել, արդեն դեմքն էինք մոռանալու: Քսան տարի անց վեր կացավ, եկավ

1 հանգուցյալին լողացնող մարդ:

337


Ստամբուլ, երրորդ օրը շունչը փչեց: Այնքան հանկարծակի եղավ, որ եթե մարմինը չտեսնեն, ոչ հարևանները կհավատան, որ մահացել է, ոչ էլ մեր բարեկամները: Կմտածեն, թե Ամերիկա է վերադարձել, մենք էլ չենք ասում:
-Կի՛ն, խելագարվե՞լ ես: Մեր կրոնում նման բան չկա՝ տուն տանել, ինչ է թե բոլորը տեսնեն,- կարճ կապեց գասսալը՝ հուսալով, որ դրանով հակառակ կողմին կարգելի այլ թեզեր առաջադրել:-Իսլամում հանգուցյալին իրի պես ցուցադրելու ավանդույթ չկա:
Մարդու կարճ կտրած մազերը, բարձր հոնքերը և դեմքի մյուս մազերին անհամահունչ ճերմակած մորուքն այնքան արհեստական էին, որ այն քաշելու ցանկություն էին առաջացնում, գոնե Ֆերիդե մորաքույրն ունեցավ:
֊ Եթե հարևաններն այդքան շատ են ուզում լուսահոգուն տեսնել,- համառորեն ավելացրեց գասսալը,- թող գերեզմանին այցելության գնան: Մեկ էլ թող «Ֆաթիհա» կարդան նրա հիշատակին:
Մինչ Ֆերիդե մորաքույրը լռեց, ասես ուզում էր մտածել այդ առաջարկի վրա, Ջևրիյե մորաքույրը, ձեռքերը մեջքին, մի հոնքը բարձրացրած, խեթ նայում էր գասսալին, ճիշտ այնպես, ինչպես ուսուցիչներն են բանավոր քննության ժամանակ ցանկանում աշակերտին հասկացնել, որ հիմարություններ է ասում:
-Հո չասեցիր, գասսալ եղբայր,- շարունակեց Ֆերիդե մորաքույրը դադարից հետո,- նրան տեսնելը մի բան է, գերեզմանին այցելելը այլ բան: Մեր եղբորն ինչպե՞ս պետք է տեսնեն երեք մետր խորության վրա:
Այս խոսքերը պատճառ դարձան, որ Ջևրիյե մորաքույրը լացից խեղդվի: Մի պահ լռեցին: Գասսալի բերանը տխրությամբ դողաց, բայց հասկանալով, որ այդ խենթ կանանց հետ վիճելուց օգուտ չկա, նախընտրեց չպատասխանել:
Մազերն այդ առավոտ սմբուկի մանուշակագույնին նմանվող սև էր ներկել Ֆերիդե մորաքույրը, գուցե տխրությունն արտահայտելու համար էր այդպես արել: Իր ձեռքով կտրած դիմացի խոպոպները վճռականորեն թափահարելով՝ շարունակեց.

338


-Ինչ վերաբերում է ցուցադրելուն, հեչ չմտածեք: Մենք այդպես, Աստված հեռու պահի, քրիստոնյաների ֆիլմերում արածների պես հանգուցյալին չենք զարդարելու:
Գասսալը մի պահ սառած մնաց, որովհետև նայում էր Ֆերիդե մորաքրոջ անընդհատ պտտվող աչքերին ու շարժվող ձեռքերին: Հասկացավ, որ դիմացինը մինչև այժմ իր հանդիպած ամենախենթ մարդն է: Շուրջը նայեց, ասես մեկից օգնություն էր խնդրում: Չգտնելով՝ անհանգստացած նայեց հանգուցյալին: Հավանաբար՝ արդեն հանձնվել էր, որովհետև չշարունակեց հակաճառել:
Դրա փոխարեն Ջևրիյե մորաքույրը գասսալին լիքը բահշիշ տվեց: Գասսալը վերցրեց գումարը, Քազանջըները՝ հանգուցյալին: Դիմացը կանաչ դիակառք կար: Երբ դագաղը դրեցին մեքենայի մեջ, պարզվեց, որ հանգուցյալին պետք է մեկն ուղեկցի:
Ասյան կամավոր համաձայնեց: Քանի որ այդ խառը պահին տխրադեմ Արմանուշն ամուր բռնել էր Ասյայի ձեռքը՝ երկուսը միանգամից կամավոր դարձան:
-Անհնար է: Հանգուցյալի մեքենան կնոջ հետ չեմ նստի,- ասաց գասսալին շատ նման վարորդը, նույն կարճ սև մազերը, նույն ճերմակած մորուքը, նույն փախչող հայացքը: Գուցե եղբայր կամ զարմիկ էին. գուցե մեկը լվանում էր, մյուսը՝ տեղափոխում: Ով գիտի՝ գուցե երրորդ եղբայր էլ կա. նա էլ գերեզմանոցում է սպասում, զբաղված է տեղ փորելով:
-Աստված վկա, այլ տարբերակ չունեք, պարո՛ն վարորդ, այս ընտանիքում տղամարդ չի մնացել,- ասաց Զելիհա մորաքույրը: Ձայնն այնքան սառն էր ու հրամայական, որ դիմացինը չպնդեց:
«Գուցե վատից վատը կա»,- մտածեց դիակառքի վարորդը: Եթե հանգուցյալին ուղեկցող տղամարդ չկար, այս կարճ շրջազգեստով, փիրսինգով սարսափելի կնոջ փոխարեն ավելի լավ էր երկու երիտասարդ աղջկա հետ գնար:
Բողոքներն ավարտվեցին, և շատ չանցած հանգուցյալի մեքենան ճանապարհ ընկավ: Նրանց ետևից մի վարձու մեքենա էր գնում՝ մեքենաների կատալոգներից «Կրքոտ կարմիր» անունով

339


հայտնի 2002 թվականի Տոյոտա Կորոլլա: Դժվարությամբ առաջ էր շարժվում Ստամբուլի փողոցներով: Անընդհատ արգելակող, ավելի շատ ցատկող, քան գնացող մեքենային նայելիս հասկացվում էր, որ վարորդը խուճապահար է: Մի կողմից աղեկտուր արտասվող, մյուս կողմից՝ երթևեկությունից մի կերպ գլուխ հանող Ռոզն էր վարորդը: Երբ այդ մեքենան վարձում էին օդանավակայանում, չէր էլ մտածում, որ այս պայմաններում է վարելու:
Այժմ Ռոզին անինքնավստահ վիճակում տեսնելիս դժվար էր պատկերացնել, որ ոչ վաղ անցյալում մեծ հմտությամբ ու ճարպկությամբ հինգ դռնանի, ութ մխոցագլանով, 4x4 կապույտ Grand Cherokee Limited է վարել: Արիզոնայի լայն փողոցներում հսկայական ջիփով աջուձախ անող կինը Ստամբուլի խորդուբորդ, խառը փողոցներ դուրս գալուն պես վերածվում էր սկսնակ վարորդի: Ամերիկայում սուպերմարկետներից ընտանեկան չափսի չիպսեր, լիքը լցրած մրգային սալաթներ, տուփերի մեջ դարչինով և չամիչով կարկանդակներ, երկրորդ ձեռքի խանութներից գնած մի կույտ հագուստ ու զեղչ անող խանութներից գնած մի գլուխ անիմաստ իրեր կրող հսկայական ջիփից հետո այս փոքրիկ Տոյոտան նրա համար այլ էր: Իրականում Ռոզը երթևեկության քաոսից այնքան էր շփոթվել, որ կորչելու վախն այդ պահին վշտից ավելի մեծ էր: Այդ քաղաք գալուց դեռևս յոթանասուներկու ժամ չանցած՝ կյանքը գլխիվայր փոխվել էր: Կարծես երկրի մեջ բացված մի սև անցքից ներս էր ընկել և այլ հարթության մեջ հայտնվել, մի մոլորակի վրա էր, որտեղ ոչ մի բան նորմալ չէր, անգամ մահն էր աներևակայելի:
Ռոզի կողքին նստած էր Գյուլսում տատիկը, որն իր ամերիկուհի հարսին կյանքում երբեք չէր տեսել և փորձում էր անգլերեն խոսել նրա հետ: Ամուսնուն կորցրած լինելու պատճառով մտերմություն և գթասրտություն էր զգում հարսի հանդեպ: Բայց ամենաշատն իր համար էր ցավում: Որդուն կորցնելն ամուսնուն կորցնելուց ավելի վատ էր:
Տոյոտայի հետևի նստարանին Մեծ տատիկն էր նստած: Այսօր թանաքագույն ներկած ծայրերով գլխաշոր էր կապել, սազում էր:

340


Ռոզը, որ չէր հասկանում, թե ինչու են Թուրքիայում որոշ կանայք գլխաշոր կապում, ոմանք՝ ոչ, Ստամբուլում առաջին օրերին հուսալով այդ վիճակը բացատրող պատճառ կամ չափանիշ գտնել, բավական ժամանակ ծախսեց: Բայց շատ չանցած հասկացավ, որ ոչ միայն երկրի կամ քաղաքի տարածքով, այլև տեղական չափանիշներով անգամ ընդհանրություն անելն անհնար է: Անգամ նույն տան մեջ եղած առեղծվածը չկարողացավ բացահայտել: Ինչո՞ւ, օրինակ, ծեր Մեծ տատիկը գլխաշոր էր կրում, իսկ նրա հարսը՝ Գյուլսում տատիկը՝ ոչ, եթե դա կապված է սերնդափոխության հետ, ապա ինչու է մորաքույրներից միայն մեկը գլխաշոր կրում, մյուս երեք քույրերը՝ ոչ:
Տոյոտայի հետևից գնում էր Զելիհա մորաքրոջ 2001 թվականի արծաթագույն Ալֆա Ռոմեոն: Բոլոր մորաքույրները մեքենայի մեջ էին: Ջևրիյե մորաքրոջ գրկին՝ զամբյուղի մեջ գալարվող Հինգերորդ Սուլթանի վրա հավանաբար թմրեցնող ազդեցություն էր թողել մարդկային մահը, որովհետև զարմանալի հանգիստ էր երևում:
Ալֆա Ռոմեոյին զուգահեռ Արամի՝ ձվի դեղնուցի պես դեղին Ֆոլքսվագենն էր գնում: Քանի որ չէր հակացել, թե Քազանջը կանայք որպես ինչ էին հանգուցյալին տուն տանում և այնքան գիտակից մարդ էր, որ գիտեր աշխարհում մարդուն ամենաշատ զայրացնողը (այն էլ այսքան բազմամարդ լինելու դեպքում) հակաճառելն է, նախընտրեց ոչինչ չխոսել: Դրա համար էլ այդ ամբողջ խառնաշփոթի մեջ վստահ լինելու համար, որ իր սիրելին ողջ-առողջ ու լավ է, հնազանդորեն հետևում էր նրան:
Քարաջաահմեդում, երբ մի քանի փողոց էր մնացել մինչև գասսալի՝ իրենց խորհուրդ տված գերեզմանին հասնելը, բոլորը հան-կարծակի մեկը մյուսի հետևից կանգ աոան կարմիր լույսի տակ: Ձախ կողմում Արամի դեղին մեքենան էր, հետևում' Զելիհա մորաքրոջ արծաթագույն Ալֆա Ռոմեոն, աջ կողմում՝ Ռոզի վարձած Տոյոտան ու նրա հետևում՝ կանաչ դիակառքը: Ճակատամարտ գնացող, բայց ճանապարհի կեսին պատերազմելու պատճառները հանկարծակի մոռացած անկանոն զորքի պես շարվեցին: Մի պահ Ֆերիդե

341


մորաքույրը գլուխը պատուհանից հանելով՝ իր կողքիններին ձեռքով արեց: Անգամ եթե բոլորին կողք կողքի շարող ուժը մեխանիկական կարմիր լույսն էր, արժեր ձեռքով անել, որովհետև իրենց կյանքում առաջին անգամ էին կարողանում միասին շարժվել, և դա հուզիչ էր:
Հաջորդ կարմիր լույսի տակ կանգնելիս Արմանուշի և վարորդի միջև նստած Ասյան կրկին նայեց շուրջը, բայց ընտանիքի անդամներից ոչ մեկի մեքենան չգտավ: Երթևեկության մեջ իրար կորցրել էին: Մի պահ ոչ մի բարեկամ չտեսնելու մասին մտածելը նրան աննկարագրելի հանգստություն պարգևեց. իհարկե, բացի ետևում դրված դագաղի միջինից: Բայց եթե չշրջվեր նայելու, կենտրոնանար ոչ թե իր անցած, այլ անցնելիք ճանապարհների վրա, ստիպված չէր լինի նրան տեսնել:
Բավական խիտ երթևեկության մեջ մի կոկա-կոլայի մեքենա ընկավ իրենց առաջ: Մեքենայի խլացուցիչ խողովակներից երբեմն-երբեմն սև ծուխ էր ելնում: Վերջապես, երբ կանաչ լույս վառվեց, ու նորից շարժվեցին, Ասյան աջ գծում հանկարծ նկատեց մի խումբ «Գալաթասարայի» երկրպագուների: Իրենց թիմի գույներով գլխարկներ, շարֆեր, դրոշներ, նշաններ էին կրում: Դանդաղ առաջ գնալուց նյարդայնացած երկրպագուները կարծես ծուլացած, հոգնած իրար հետ շատախոսում էին, երբեմն, եթե խելքներին փչեր, բարեհաճում էին պատուհանից դրոշ կամ նշան ծածանելով՝ թույլ կարգախոսներ նետել, հետո կրկին թաղվում էին ծուլության մեջ:
Ահա այսպես գնում էին, երբ մեքենայի հետևին փակցված տասնյակ կարգախոսներով մի տաքսի հանկարծ անցավ իրենց կողքով, կարողացավ արագ մտնել հանգուցյալի մեքենայի և կոկա-կոլայի բեռնատարի միջև եղած փոքրիկ տարածության մեջ: Ասյայի կողքին նստած վարորդը վերջին պահին արգելակեց և երկար հայհոյեց: Մինչ նա հայհոյում էր, Արմանուշը զարմացած շուրջն էր նայում, իսկ Ասյան տաքսիի հետևի գրածներն էր փորձում հասկանալ: Դրանցից մեկը հետաքրքրեց.

«ՄԻ ԱՐՀԱՄԱՐՀԻՐ ՕՏԱՐԱԿԱՆԻՆ. ՆԱ ԷԼ ՍԻՐՏ ՈԻՆԻ»:


342


Դիմացի տաքսու վարորդը բարակ բեղերով, մեծ կզակով թուխ մարդ էր: Նման խուլիգանական չարաճճիությունների համար մեծ էր երևում, ամենաքիչը վաթսուն տարեկան կլիներ: Մարդու տարիքի և մեքենա վարելու արագության միջև աններդաշնակություն կար: Տաքսու միջի մարդիկ նրանից ավելի հետաքրքիր էին: Հավանաբար ընկերներն էին, ոչ թե հաճախորդները: Վարորդի կողքին նստած խոշորամարմին մարդը թմբլիկ դեմքի մի կեսը դեղին էր ներկել, մյուս կեսը կարմիր: Ասյան դա հանգիստ տեսնում էր ետևի նստարանից, որովհետև մարդը մինչև գոտկատեղը կախվել էր պատուհանից, մի ձեռքով թեթև բռնել էր դիմացի նստարանից, մյուսով դրոշն էր թափահարում: Քանի որ մարմնի վերին հատվածը դրսում էր, իսկ ներքևինը՝ մեքենայի մեջ, բեմում ներկայացում ցույց տվող աճպարարի՝ սղոցով երկու կես արած մարդկանց էր հիշեցնում: Մարդու քիթն այնքան կարմիր էր, որ Ասյան այդ տարածությունից կարողանում էր տեսնել, որ կարմրությունը փչացրել է դեղինի ու կարմիրի համաչափությունը: Արդյոք որ խմիչքն է այդ մահկանացուի քթին կարմիրի այս երանգը տվել գարեջո՞ւրը, ռաքի՞ն, թե՞ երկուսը միասին: Մինչ Ասյան մտածում էր այդ մասին, դիմացի տաքսու ետևի պատուհանն էլ իջեցրին հանկարծ, և նախ մի դհոլ, հետո էլ մի մարդ երկարվեցին դուրս: Անհավատալի ակրոբատիկ վարպետությամբ երկրորդ մարդը մի ձեռքով դհոլը օդ բարձրացրեց, մյուսով բռնեց մեքենայից: Այսպիսով, մեքենայի երկու խուլիգաններն էլ մինչև գոտկատեղ դուրս էին եկել պատուհանից, տաքսին ճյուղեր տված ծառի էր նմանվել:
Շատ ժամանակ պետք չէր նրանց պլանները հասկանալու համար: Դիմացի խոշոր խուլիգանը մի փայտ հանելով՝ սկսեց անռիթմ հարվածել մյուսի՝ օդում պահած դհոլին: Այսպիսի անիմաստ համար հայտնագործելուց հպարտ, իրենց աղմուկին հավելեցին հայտնի քայլերգը.

Որտեղ կա այսպիսի երկինք, այսպիսի ծով.
Որտեղ կան այսպիսի սարեր, քարեր...


Մայթով քայլող հետիոտներն անտարբեր չէին մնում շոուի հանդեպ: Մի մասն անգամ միացավ այս զույգին՝

343


Թող մեր ձայնը լսեն, երկիրը, երկինքն ու ջուրը,
Ուժգին քայլերից թող ամենուրեք ցնցվի, ցնցվի...


- Ի՞նչ են ասում,- հարցրեց Արմանուշը՝ Ասյային հրելով:
Սակայն Ասյան այդ պահին կենտրոնացել էր հրապարակում կանգնած մեկի վրա և ուշացրեց թարգմանությունը: Ցնցոտիներով, բարձրահասակ թափառաշրջիկ թմրամոլ տղային էր նայում, մերկ, սևացած ոտքերը քայլերգի ռիթմով շարժելով, պլաստիկ տոպրակից երեք-հինգ վայրկյանը մեկ հոտ քաշելով՝ հաճույքով կրկնում էր խոսքերը, խորհրդավոր արձագանքի պես հետևում էր նրանց.

... թող ամենուրեք ցնցվի, ցնցվի:


Այդ ընթացքում զույգի աղմուկը ամենաքիչը հետևի մեքենաների հանգիստն էլ էր խանգարել: Մյուսներն էլ բարձրաձայն մասնակցելով քայլերգին՝ սկսեցին պատուհաններից դրոշներ թափահարել: Հենց մեքենաները սկսեցին շարժվել, կարծես հողի տակից արթնացող խուլիգանների խումբը ոգևորվեց: Միայն նրա՞նք: Մայթի սիմիթչիները, հալվա վաճառողները, արտատպած գրքեր վաճառողներն ու բարակ մարտկոցներով աշխատող էժանագին կորեական ապրանքներ ծախող շրջիկ վաճառողներն էլ էին ձայնակցում քայլերգին: ժամանակ առ ժամանակ տաքսիի առաջին խուլիգանը դադարում էր խփել դհոլին և կարծես ամբողջ քաղաքի աղմուկը ղեկավարող նվագախմբի ղեկավարի պես փայտը թափահարում անցորդների ու շրջիկ վաճառողների վրա:
Քայլերգի առաջին կեսն ավարտելուց հետո կարճատև խառնաշփոթ եղավ, կարծես այդ խառնաշփոթ քաղաքի նվագախմբից քչերը գիտեին երկրորդ տունը: Թույլ չտալով, որ նման մանրուքները փչացնեն հոգիների ներդաշնակությունը, կրկին սկսեցին՝ այս անգամ առաջինից ավելի կրակոտ:

Որտեղ կա այսպիսի երկինք, այսպիսի ծով,
Որտեղ կան այսպիսի սարեր, քարեր...


344


Այսպիսով, փողոցի երկայնքով՝ կյանքի խնդիրներից հոգնած հետիոտների, ուշագրավ գովազդների, սայլակներով վառ գույնի մրգեր առաջարկող խստադեմ շրջիկ վաճառողների կողքով անցավ աղմուկը: Հանգուցյալի մեքենայի մեջ Արմանուշը, Ասյան և վարորդը աչքերը հառած խուլիգաններին՝ լուռ հետևում էին: Դիմացի տաքսուն այնքան մոտ էին, որ կարող էին բացի հետևում փակցրած թղթերից այլ մանրամասներ էլ տեսնել որ կնախընտրեին չտեսնել: Օրինակի համար՝ գարեջրի դատարկ շշերը: Երևում էր՝ այդ ժամին արդեն հարբած են:
- Սրանց նայիր: Մեծ մարդիկ են, իրենց ոնց են պահում,- ի վերջո չդիմացավ վարորդը:- Քանի անգամ եմ տեսել, Աստված վկա. մի երկրպագու մահանում է, ընկերները որոշում են դագաղն իրենց թիմի դրոշով փաթաթել: Հետո էլ առանց ամաչելու ուզում են, որ այդ գյավուր դագաղները գերեզմանոց տեղափոխեմ: Անհավատություն է. ուրիշ էլ ի՞նչ: Օրենք չկա երկրում, օրե՞նք: Այսպիսի անշնորհքների վրա արգելք դնող օրենք է պետք: Խա՞ղ է, ինչ է: Հանգուցյալի հետ կարելի՞ է խաղ խաղալ: Պետք է թույլատրել միայն աղոթած կանաչ ծածկոցը: Այդքանը: Կարծում են՝ ինչ են անում: Մուսուլման չե՞ն: Արդեն մահացել ես, ահա վերջ, այս աշխարհի հետ էլ գործ չունես, արդեն գործդ մյուս աշխարհում է, պետք է դեռ գնաս պատասխան տաս, ի՞նչ գործ ունես թիմի դրոշի հետ: Աստված յոթերորդ երկնքում լուսավոր մարզադաշտ է կառուցել: Դրախտում մրցաշա՞ր են կազմակերպում:
Այս վերջին հարցի վրա չծիծաղելու համար Ասյան անհանգիստ շարժում արեց: Սակայն իրենից ոչ ոք պատասխան չէր սպասում:
Նյարդայնացած վարորդի ուշադրությունը կրկին ուղղվեց դիմացի տաքսուն: Այնտեղ տարօրինակ բաներ էին կատարվում: Մեխանիկական երաժշտություն լսեցին նախ. դու մի ասա, դիմացի պատուհանից կախված, դեմքը կիսով կարմիր, կիսով դեղին ներկած երկրպագուի բջջային հեռախոսն էր: Մի ձեռքով մեքենայից կախված, մյուս ձեռքով քաղաքին դիրիժորություն անող խոշորամարմին խուլիգանը՝ մոռանալով, որ երրորդ ձեռք չունի, որոշեց վերցնել

345


հեռախոսը: Հավասարակշռությունը կորցրեց, քիչ էր մնում ընկնի, իրար հետևից և՛ փայտը, և՛ հեռախոսը գցեց գետնին: Երկուսն էլ ընկան հանգուցյալի մեքենայի առաջ:
Ե՛վ տաքսին, և՛ ետևի մեքենան միայն վերջին պահին կարողացան արգելակել: Հանգուցյալի մեքենան հազիվ փրկվեց վթարից: Ասյան ու ՍԼրմանուշը հանկարծակի արգելակումից առաջ ու հետ գնացին: Երկուսն էլ անհանգստացած շրջվելով՝ նայեցին ետևում դրված դագաղին: Ամեն ինչ լավ էր:
Մի վայրկյանում ընկած իրերի տերը զղջալով ժպտաց ու փնթփնթալով իջավ: Առանց այդ էլ հազիվ շարժվող երթևեկության մեջ բոլորին կանգնեցնելու համար ներողություն խնդրելու պես մի շարժում արեց, նայեց ետևի մեքենաներին: Միայն այդ ժամանակ նկատեց, որ ետևից եկող մեքենան սովորական չէ, այլ հանգուցյալի մեքենա: Մահվան խորհրդանիշ մեքենան ստվերի պես դանդաղ հետևել էր իրենց, և դա մի պահ մտահոգեց խուլիգանին: Անհանգիստ, նյարդայնացած, զարմացած՝ կանգնած մնաց երթևեկության մեջտեղում: Քիչ անց նոր երկրպագուներով լցված մեկ այլ մեքենա քայլերգելով անցավ նրանց կողքով, նա ուշքի եկավ: Վերջապես հասկացավ, որ պետք է բջջային հեռախոսն ու փայտը գետնից վերցնի: Մեքենայի միջի դագաղին վերջին անգամ նայելով ու խենթացածի պես ազդանշանող մեքենաներին ձեռքով նշան անելուց հետո շրջվեց և ուղղվեց դեպի տաքսին: Արմանուշն ու Ասյան չկարողացան զսպել ծիծաղը:
-Երևի այս քաղաքի ամենահեղինակավոր աշխատանքը ձերն է,-ասաց Ասյան իրենց հետ տեսարանը դիտող վարորդին:- Ձեր ստվերը ամենաանսանձ խուլիգաններին վախեցնելու համար բավական է, տեսե՛ք:
-Չէ հա՛, սիրելի՛ս, ուր էր թե,- ասաց նա՝ գլուխը շրջելով:- Նախ աշխատավարձն է ցածր, շատ քիչ է, թոշակն էլ երազում կտեսնես մենակ, առողջական ապահովագրություն չկա, գործադուլ անելու իրավունք չկա, ոչինչ չկա: Նախկինում բեռնատար էի վարում, գիտե՛ս, մեծ մեքենա, երկար տարածություններ: Ածուխ, բենզին, քիմիական նյութեր... խելքիդ ինչ փչի: Ամեն ինչ տեղափոխում էի...

346


-Սրանից լա՞վ էր:
-Կատա՞կ ես անում: Իհարկե լավ էր: Ստամբուլից ապրանքդ դիր, ուղղությունը պարզ է, ճամփա ընկիր, գնա: Ոչ մեկի նազը չես տանում: Ծանր բնավորություն ունեցող շեֆեր չկան: Ինքդ քո տերն ես: Ոչ մեկի առաջ չես խոնարհվում: Եթե բեռն անմիջապես հանձնելու կարիք չկա, կարող ես հանգիստ գնալ, ուգածդ տեղը կարող ես դադար տալ, ծխել: Ոչ մեկը չի խառնվում գործերիդ: Եթե անմիջապես պետք է հանձնել, արագ պիտի գնաս: Պետք է առանց քնելու վարես: Բացի դրանից, մաքուր գործ է, ընտիր է:
Երթևեկությունը վերջապես սկսեց արագանալ, վարորդը փոխեց արագությունը: Շատ չանցած՝ ֆուտբոլի թիմը աջ անցնելով՝ բռնեց մարզադաշտի ճամփան՝ իր հետ տանելով իրենց աղմուկը...
-Լավ, ինչի՞ թողեցիք այդ գործը:
-Հա է՞դ, ա՜խ...,- միաժամանակ և խոսելու, և հորանջելու պատճառով խեղդված ձայն արձակեց,- ճանապարհին մեքենան վարելիս քնել էի: Ամենամեծ արագության տակ գնում եմ ու հանկարծ անջատվեցի: Մեկ էլ մի ահավոր ձայն լսեցի, ասեցի՝ աշխարհի վերջն է: Աչքերս բացեմ՝ ինչ տեսնեմ: Ճամփեզրի տնակներից մեկի խոհանոցում եմ:
-Ի՞նչ է ասում,- շշնջաց Արմանուշը:
-Հավատա՝ չես ուզի իմանալ,- շշնջաց Ասյան:
-Հարցրու տեսնենք օրը քանի՞ հանգուցյալ է տեղափոխումՙ-ասաց Արմանուշը՝ աչքերը հառելով վարորդի վրա:
Երբ հարցը թարգմանվեց, վարորդը հոնքերը կիտեց.
-Եղանակից կախված՝ փոխվում է: Ամենավատը մեր մասնագիտության մեջ գարունն է: Գարնանը շատ մարդ չի մահանում: Իսկ ամռանը՝ ուրիշ, ամառն ամենահագեցած եղանակն է: Հատկապես հուլիս-օգոստոսն ահավոր է: Որ ջերմաստիճանը երեսունհինգ աստիճանն անցնում է. գործերս վատ են, հատկապես ծեր հիվանդ մարդկանց դեպքում... մոծակի նման վերանում են, հա'... Ամռանը ստամբողցիները խմբովի են մահանում:
Ասյային մենակ թողնելով այս նախադասության փիփսոփայական-հոգեբանական բեռան տակ՝ ստուգեց դիմացի հայելին:

347


Հենց այդ պահին մայթին կանգնած՝ բջջային հեռախոսով հրամաններ տվող փողկապավոր մարդուն տեսնելն ու պայթելը մեկ եղավ.
-Տես, է՜, հարուստներ կան, լրիվ կուրացել են, կուրացե՜լ: Ամբողջ կյանքում փող են կուտակում: Որպես ի՞նչ, հիմա՛ր: Ամենաթանկ դպրոցներում են սովորում, բայց ի՞նչ օգուտ, մարդ չեն կարողանում դառնալ: Պատանքն էլ հո գրպան չունի՞: Ի վերջո, բոլորս մի բամբակյա պատանք ենք հագնելու: Ուրիշ բան չկա: Այնտեղ Վակկո-մակոներ չկան: Ոչ փող կա, ոչ թանկարժեք իրեր, ոչ էլ բորսա: Կոստյում կարո՞ղ ես հագնել հանգուցյալ կյանքում: Տեսնես իրենք իրենց հարցնո՞ւմ են՝ վա՜յ, էս երկինքն ո՞վ է պահում: Եթե հարցնի, կգտնի պատասխանը: Կհավատա: Չի հարցնում...
Այստեղ Ասյան նախընտրեց լռել: Առաջին անգամ Աստծուն փաոք էր տալիս անհայր մեծանալու համար:
«Աստված հեռու տանի,- մտածեց նա,- բա որ այսպիսի հոր աղջիկ լինեի, գիշեր-ցերեկ այս խրատները լսելով մեծանայի: Երևի կամ բերանս ջուր առած հիմար կդառնայի, կամ տնից կփախնեի, կդառնայի բաց շորերով երգչուհի»:
-Բա որ այս երկինքը ոչ ոք չպահի, տակը ո՞նց կապրենք, չէ՞, բարեկա՛մս: Աստված վկա, ես դեպի երկինք ձգվող սյուներ չեմ տեսնում, բա դո՞ւ: Բա որ Աստված ասի, որ էլ երկինքը մեր գլխավերևում չի պահելու, էդ ժամանակ ի՞նչ կլինի: Էս մարզադաշտերում ո՞վ ֆուտբոլ կխաղա:
Շատ չանցած հասան Քազանջըների տուն, և Ասյան փրկվեց այս ու նման հարցերին պատասխան չգտնելու անհարմարավետությունից: Զելիհա մորաքույրը նրանց սպասում էր տան առաջ: Վարորդին շնորհակալություն հայտնելով՝ լիքը բահշիշ տվեց:
Ֆոլքսվագենը, արծաթագույն Ալֆա Ռոմեոն և Տոյոտա Կորոլան արդեն կայանել էին տան դիմաց: Երևում էր՝ բոլորն իրենցից շուտ էին հասել:
Արամը, որ չէր ուզում տուն մտնել, այգում սպասում էր. մի ծառի հենված՝ սիգար էր ծխում: Ներսը լցված էր դագաղին սպասող հյուրերով:

348


Հին տան շեմից մտնելով՝ տեսան, որ ներսում լիքը կին կա: Հյուրերի մեծ մասը հավաքվել էր առաջին հարկի հյուրասենյակում, ուր հանգուցյալին էին բերելու, բայց ոմանք փոքրիկների տակաշորը փոխելու, երեխաներին կշտամբելու, այս հանկարծակի մահվան շուրջ բամբասելու կամ ցերեկվա նամազն անելու համար ցրվել էին տարբեր սենյակներ: Քանի որ ազատ սենյակ չէր մնացել, Ասյան ու Արմանուշը գնացին խոհանոց: Այնտեղ էլ մորաքայրներն էին աշուրեն լցնում ամանների մեջ:
-Գնաց սարի պես եղբայրս: Երեկ կար, այսօր՝ չկա: Խեղճ մայրս տառապում է, որտեղի՞ց իմանար, որ Մուսթաֆայի համար պատրաստածները որդու մահը ցավակցողներին է հյուրասիրելու,- հոգոց հանեց Ջևրիյե մորաքույրը՝ կանգնած օջախի մոտ: Լացելուց աչքերն ուռել էին, քիթը մաքրելուց կարմրել էր:
-Բա՛, բա՛, ինչի մենակ ի՞նքը, ամերիկացի հարսն էլ է տանջվում,֊ ասաց կողքին կանգնած Ֆերիդե մորաքույրը՝ առանց աչքը հատակի տոմատի մածուկի հետքից կտրելու:- Խեղճի բախտը չբերեց, քույրի՛կ: Վեր կացավ Ամերիկայից կյանքում առաջին անգամ եկավ Ստամբուլ, դեռ մի բերան՝ «մենք եկել ենք» չասած՝ ամուսնուն կորցրեց օտար երկրում: Ինչ ճակատագիր է. վա՜յ:
Սեղանի մոտ նստած՝ քույրերին լսող և սև փայտե ծխափողով ծխող Զելիհա մորաքույրը ծուխը փչելուց հետո սառը ասաց.
-Երևի հիմա Ամերիկա վերադառնալով՝ նորից կամուսնանա: Ասում են Աստված երրորդություն է սիրում: Դե, եթե երկրորդի հետ է ամուսնացել, երրորդի հետ էլ կամուսնանա հաստատ: Հետաքրքիր է՝ հայից ու թարքից հետո հիմա ո՞ր ազգի հերթն է:
-Զելիհա՜ա՜ա՜ա՜, չա՛ր Զելիհաաա: Վա՛յ, խեղճ կինը սգի մեջ է. ինչպե՞ս ես նման բաներ ասում,- չդիմացավ Ջևրիյե մորաքույրը:
-Վիշտն էլ կուսության նման է,- ասաց Ջելիհա մորաքույրը՝ ծանր հոգոց հանելով:- Ամեն հանդիպածի հետ չես կարող քնել, կուսությունդ պիտի պահես նրա համար, ով արժանի է դրան:
Իրենց լսածից ապշած երկու մորաքույրերը սարսոացին:

349


-Քարսի՛րտ,- շշնջաց նրանցից մեկը: Դժվար էր ասել՝ որ մեկը: Մեկ է՝ կարևոր չէր:- Քարի եղբայրն էլ որ մահանար, ցավին չէր դիմանա, կփշրվեր, մաս-մաս կլիներ... իսկ դու...
Հենց այդ նախադասության մեջտեղում Ասյան ու Արմանուշը մտան խոհանոց: Նրանց հետևից էլ մլավելով եկավ Հինգերորդ Սուլթանը: Տեսնողը կկարծեր, թե օրերով քաղցած է մնացել:
-Աղջիկնե՛ր, եկեք կատվին ուտելու բան տանք, թե չէ հաստատ մեզ կուտի,- ասաց Զելիհա մորաքույրը՝ փորձելով ավելի ուրախ թեմաներ գտնել:
Հենց այդ պահին, վերջին քսան րոպեն թեյ եփելով, լիմոն կտրատելով, ափսեները լվանալով՝ նորերը պատրաստելով զբաղված, բայց մյուս կողմից էլ առանց խառնվելու խոսակցությունները լսող Բանու մորաքույրը շրջվելով փոքր քրոջ կողմը՝ ասաց.
-Սպասիր, ավելի կարևոր գործեր ունենք:
Դարակը բացեց, մեջից մի հսկայական դանակ հանեց: Բոլորի զարմացած հայացքների ներքո տախտակի վրա դրած մի գլուխ սոխը մի հարվածով երկու կես արեց Բանու մորաքույրը: Հետո մի կեսը վերցնելով՝ մոտեցրեց Զելիհա մորաքրոջ քթին:
-Հո՛պ, հո՛պ, ի՞նչ ես անում,- տեղից վեր թռավ Զելիհա մորաքույրը:
-Օգնում եմ, որ լաց լինես, սիրելի՛ս,- ասաց Բանու մորաքույրը՝ գիտունիկի պես գլուխն օրորելով:- Եթե հանգուցյալի տանը չարտասվես, սեփական քույրերդ անգամ քեզ քարսիրտ կանվանեն, իսկ հյուրերը հետևիցդ ինչ ասես կասեն: Չես ուզում, չէ՞, որ մյուսները քեզ այսպես անարցունք տեսնեն: Մենակ եղածդ ժամանակ, կուզես սուգ պահիր, կուզես պարիր, ում ինչ գործն է, բայց դու էլ պետք է հանգուցյալի տանը մեկ-երկու արցունք թափես:
-Ի՞նչ են անում,- սարսափած շշնջաց Արմանուշը Ասյային:
Բայց նա չգիտեր՝ ինչ պատասխանի:
Այսպիսով, Զելիհա մորաքույրը ձեռքին ծխախոտ ու կիսած սոխ, մի պահ անշարժ նստեց. այդպես նման էր ամենաավանգարդ թանգարանում անգամ ցուցադրվելու հնարավորություն չունեցած

350


տարօրինակ արձանի: Ստեղծագործության անունը՝ «Արտասվել չիմացող երիտասարդ կինը և կիսած սոխը»:
Վերջապես նրա նեֆրիտե կանաչ աչքերից արցունք թափվեց:
֊ Շատ լավ է,- ասաց Բանու մորաքույրը՝ բավական գոհ:- Հիմա գնանք, արդեն ներս գնալու ժամանակն է: Հյուրերը վաղուց տանտերերին են սպասում:
Զելիհա մորաքույրը հարգանքով նայեց ավագ քրոջը: Ոչ մեկին այնքան չէր հարգում, որքան նրան, ոչ մեկին այնքան շատ չէր լսում, որքան նրան: Մի ժամանակ իրեն սեփական հեքիաթները պատմող, երևակայական կարկանդակներով իրեն կերակրող, միշտ գեղեցիկ աղջիկներին արքայազների հետ ամուսնացնող, իրենից ավելի շատ մյուսների մասին մտածող, իրեն գրկելով, խուտուտ տալով՝ բոլորից ամենաշատը ծիծաղեցնող, իրենից տասներկու տարով մեծ, ավելի շատ մոր, քան քրոջ դեր տանող մեծ քույրը...
-Լա՛վ,֊ համաձայևեց Զելիհան:- Գնանք:
Կանանց ջոկատի տեսքով խոհանոցից շարժվեցին դեպի հյուրասենյակ. դիմացից՝ չորս մորաքույրները, հետևից՝ Արմանուշն ու Ասյան: Համահունչ քայլվածքով մտան սենյակ, որը լիքն էր հյուրերով և որտեղ հանգուցյալն էր:
Անկյունում՝ հատակի բարձին, նստած էր շեկ մազերը շարֆով ծածկած, լացելուց ուռած աչքերով, գիրուկ մարմնով օտարների արանքը խցկված, օտար լեզվով շրջապատված Ռոզը: Անմիջապես Աըմանաշին գտնելով՝ իր մոտ կանչեց.
-Է՚մի, որտե՞ղ էիր,- հարցրեց նա, բայց առանց պատասխանի սպասելու՝ շարունակեց:- Ինձ մենակ մի թող: Չեմ հասկանում՝ այստեղ ինչ է կատարվում: Մարմնի հետ ի՞նչ են անելու, կարո՞ղ ես իմանալ: Ե՞րբ են հողին հանձնելու:
Պատասխանը չիմացող Արմանուշը մի փոքր էլ մոտեցավ մորը ու ձեռքը բոնեց.
-Մայրի՛կ, վստահ եմ՝ գիտեն, թե ինչ են անում:
֊ Բայց ես էլ իրավունք ունեմ իմանալու: Ես նրա կ-ի-ն-ն էի.- ասաց Ռոզը՝ կարծես կասկածելով վերջին բառի վրա և կարծես

351


հավաստիացում ստանալու համար անկողնուն դրված անկյանք մարմնին նայելով:
Այնտեղ էր, հենց թախտի վրա: Ամբողջ հասակով մեկ պառկեցրել էին, ձեռքերը խաչել կրծքին: Կրծքին պողպատե դանակ էին դրել, որ մարմինը չուռչի: Կոպերին արծաթե մգացած մետաղադրամներ էին դրել: Մի քանի կաթիլ զամզամի ջուր էին լցրել բերանը: Գլխատակի բարձի հետևում պղնձե ամանի մեջ սանդալի ծառի խունկ էր ծխում: Չնայած ոչ մի պատուհան, անգամ ոչ մի անցք բաց չէր, երկու-երեք րոպեն մեկ սենյակի ծուխը շարժվում էր, պարում էր, կարծես պատերի ետևից փչող քամին քշում էր նրան: Ծուխը նախ բարձրանալով՝ թախտի վերևում զիգզագներ էր գծում, ի վերջո հանգուցյալի ոտքերի մոտ հասնելով՝ մոխրագույն ամպի վերածվելով՝ ցրվում էր: Երբեմն էլ այլ ճանապարհ անցնելով՝ թռչունների նման օղակներ գծելով՝ իջնում էր հանգուցյալի մարմնի վրա: Առանց այն էլ սանդալի ծառի սուր հոտը ժամանակ առ ժամանակ այնքան էր ուժեղանում, որ բոլորի աչքերը լցվում էին: Ոչ մեկը դրա վրա ուշադրություն չէր դարձնում, միևնույն է՝ բոլորն արտասվում էին: Սենյակում բոլորը կանայք էին, բոլորն էլ արտասվող հյուրեր էին, բացի մեկից:
Անկյունում խցկված նստած էր մի հաշմանդամ իմամ: Բարձրաձայն Ղուրան էր կարդում, գիտակցությունը կորցրածի նման օրորվում էր: Միալար, արագ֊արագ, հետո միանգամից կանգնելով, շունչ առնելով՝ կրկին արագանալով համարձակ ռիթմով կարդում էր: Արմանուշն աշխատեց ուշադրություն չդարձնել մարդու և նրան շրջապատող կանանց խոշոր մարմինների միջև եղած ակնհայտ տարբերությանը: Մյուս կողմից էլ փորձում էր չնայել մարդու ձեռքերից պակասող մատներին: Բայց անհնար էր: Իմամի երկու ձեռքին էլ միայն մեկուկես մատ կար: Անհնար էր չմտածել երկու ձեռքերի մյուս երեք ու կես մատների մասին: Արդյոք այդպե՞ս էր ծնվել, մանուկ հասակում հիվանդությո՞ւն էր ունեցել, թե՞ հետո էին կտրվել մատները: Արդյոք վթա՞ր էր եղել, թե դիտավորյալ էին կտրել: Հավանաբար՝ այդ թերությունն էր պատճառը, որ այս կանայք իմամի կողքին իրենց այսքան հանգիստ էին պահում:

352


Կատարելության բանալին անկատարության մեջ էր: Անթերի սրբության գաղտնիքը հենց ինքը աշխարհիկ արտաքինի թերությունն էր:
Կես մարդ էր: Եվ անկասկած տղամարդ էր, և այնքան սուրբ էր, որ անհնար էր նրան որպես տղամարդ դիտելը: Հոգևոր մարդ էր, անկասկած, բայց հաշմանդամության պատճառով անհնար էր չնկատելու տալ նրա անցողիկ լինելը: Շեմին կանգնած մարդ էր: Եվ շեմին կանգնած բոլոր հոգիների նման կարծես չէր կարողանում իր տեղը գտնել: Հավանաբար՝ հաշմանդամ իմամը Ղուրանի էջերը թերթելու համար ոչ մատների, ոչ էլ ձեռքի կարիք չուներ: Ամեն բան հիշում էր, ամեն սուրա, տառ առ տառ:
Էլիֆ, լամ, վավ... հիվանդության տառն էլ գիտեր, հրաշագործության տառն էլ: Մատների, անգամ աչքի կարիք չկա:
Սուրաների միջև իմամը հանկարծակի դադարներ էր տալիս, ասես այդ սուրբ բառերի համն առնելու համար բերանը ճպճպացնում էր: Ցցված ադամախնձորն արագ իջնում-բարձրանում էր: Հանկարծակի նորից սկսում էր կարդալ: Ահա այս վերուվար անող ռիթմն էր պատճառ դառնում, որ արաբերեն մի բառ անգամ չիմացող և տեքստի իմաստը չհասկացող կանանց սիրտը դողա: Արցունքները չէին կարողանում զսպել, բայց փորձում էին իրենց լացով չխեղդել իմամի ձայնը: Չնայած ցածրաձայն էլ չէին լալիս, սգացող կանանց նվագախումբը նման էր մեկ ակորդ ունեցող երաժշտական գործիքի:
Իմամի կողքին՝ ամենահարգարժան երկրորդ տեղում նստած էր Մեծ տատիկը՝ փոքրիկ մարմնով դեպի արևը, սալորի չորացած չրի էր նմանվել: Այնքան ջրաքամված, այնքան կնճռոտված: Ամեն նոր եկածը ձեռքը համբուրելով՝ ցավակցությունն էր հայտնում, բայց դժվար էր հասկանալ՝ Մեծ տատիկը նրանց լսում է, թե ոչ: Ընդհանրապես ձեռքը համբուրողին ուշադիր նայում էր: Բայց երբեմն հյուրերից ոմանց պատասխանում էր:
- Դու ո՞վ ես, սիրելի՜ս,- հարցնում էր նա բարեկամներին կամ էւ ամբողջ կյանքի ընկերներին, կամ էլ՝ Այսքան ժամանակ որտե՞ղ էիր, էլ այսքան երկար ժամանակով չկորես, երախտամո՛ռ,- ասելով՝

353


այպանում էր անծանոթ մարդկանց: Սովորական դարձած լռության և բոլորին լռեցնելու չափ անսպասելի նախադասությունների արանքում երբեմն կանգ էր առնում, ակնհայտ խուճապով աչքերը կկոցում էր, դեմքին դատարկ արտահայտություն էր երևում: Այդպիսի պահերին չէր կարողանում հասկանալ, թե ինչու են այս բոլոր մարդիկ հավաքվել հյուրասենյակում և ինչու են այսքան լալիս: Նիհարած այտերով, հինայով ներկած կարմիր մազերը շարֆի տակից դուրս պրծած, վայրկյան առ վայրկյան փոխվող մայրամուտի պես նստած էր:
Թախտն անշարժ էր, իսկ կանայք՝ անընդհատ շարժման մեջ: Թախտը պատված էր սպիտակով, իսկ կանանց մեծամասնությունը սևով: Թախտն անձայն էր, իսկ կանայք միայն ձայն էին՝ կարծես մահացածներին ճիշտ հակառակ էին վարվում, կյանքի անհրաժեշտության և ապրելու նշանի նման էին:
Որոշ ժամանակ անց կանայք ոտքի կանգնելով՝ գլուխ խոնարհեցին: Դեմքի ողբերգական, հարգալից, միևնույն ժամանակ հետաքրքրասեր արտահայտությամբ հետևեցին, թե ինչպես է իմամը դուրս գալիս սենյակից: Նրան մինչև դուռը ճանապարհող Բանու մորաքույրը համբուրեց պակասող մատներով ձեռքերը: Նրան բազմիցս շնորհակալություն հայտնեց ու լիքը բահշիշ տվեց:
Իմամի դուրս գալուն պես բղավոց լսվեց: Այդ ձայնի աղբյուրը մի գիրուկ կին էր, որին ոչ ոք չէր հիշում: Թմբկաթաղանթը ծակող բարձր ձայնից մի պահ դեմքը կարմրեց, ձայնը խռպոտեց, ամբողջ մարմնով սկսեց ցնցվել: Այնքան ահավոր վիճակում էր, որ մյուսները լռելով՝ հարգանքով հետևում էին նրան: Նրա ճչոցն այնքան ազդեց բոլորի վրա, որ կանայք, չնայած գիտեին, որ իր դերն է կատարում, շատ չանցած միացան նրան, սկսեցին բղավել:
Թուրքերենում ամեն ինչին կարող ես ֊ջը կամ ֊ջի վերջավորություններն ավելացնել ու նոր-նոր մասնագիտություններ ստանալ: Գիրուկ կինը մահացածի տանն արտասվելու համար վարձած սուգ պահող էր, մարդ, ով իրեն կտոր-կտոր էր անում երբեք չճանաչած մարդկանց համար:

354


Այդ աղմուկի մեջ նստած Ռոզը փշաքաղվում էր ու դատապարտում վշտի այսքան աղմկոտ և հրապարակային ձևը: Կարծես մեկն իրեն նետել էր անընդհատ եոացող բազմության մեջ: Սենյակում ներդաշնակություն և անխախտ հանդարտություն կար: Գնացող ամեն հյուրի փոխարեն նորն էր գսղիս: Նստում էին բազկաթոռներին, բազմոցներին, հատակի բարձերին՝ ուսերը միմյանց քսվելու չափ մոտիկ: Անձայն բարևում էին իրար, առանց խոսելու հասկանում էին միմյանց: Մենակ ժամանակ ծայրաստիճան լուռ, միասին սուգ պահելիս ծայրաստիճան աղմկոտ մի խումբ կանայք: Չնայած նրանք անհանգստացնում էին Ռոզին, Արմանուշը որոշեց հետևել արարողության կանոններին: Օրինակ՝ հասկացել էր, որ տանը կերակուր չէին պատրաստում, դրա փոխարեն յուրաքանչյուր հյուր իր հետ մի սկուտեղ ուտելիք էր բերում: Այնպես որ՝ խոհանոցը լցվեց թավաներով, տարատեսակ ափսեներով: Աղ, միս, խմիչք չկար: Ինչպես հոտերը, այնպես էլ ձայները ստուգում էին անցնում: Երաժշտություն չկար՝ հեռուստացույց, ռադիո միացնելու իրավունք չունեին... Արմանաշի մտքով Ջոնի Քեշն անցավ: Ջոնի Քեշի մասին մտածելուն պես՝ Ասյայի մասին մտածեց: Իսկապես, ո՞ւր է:
Նրան տեսավ հարևաններով շրջապատված՝ թավշե թախտին նստած: Կզակը բարձրացրած, հոնքերը կիտած. երևում է՝ մտքերի մեջ էր խորասուզվել: Աչքերը հանգուցյալից չէր կտրում: Երբեմն-երբեմն մուգ մազերի փնջերն էր մտածկոտ քաշում: Արմանուշն ուզում էր նրա մոտ գնալ, երբ տեսավ, որ Զելիհա մորաքույրը հանդարտ նստեց դստեր կողքին ու դեմքի անհասկանալի արտահայտությամբ ականջին մի բան շշնջաց:
Մի բան ասաց, որից Ասյայի դեմքի արտահայտությունը փոխվեց:
Թախտի վրա ամբողջ հասակի երկարությամբ պառկած էր հանգացյայը:
Անդադար արտասվող կանանց արանքում անձայն նստած Ասյան աստիճանաբար գունատվում էր: Զելիհա մորաքույրը նրա ականջին հնացած գաղտնիք էր շշնջում:
- Քեզ չեմ հավատում,- հանկարծակի զայրանալով՝ ասաց Ասյան:

355


- Պարտավոր չես հավատալ- շշնջաց Զելիհա մորաքույրը շատ հանգիստ:- Բայց ի վերջո քեզ պետք է ասեի: Եթե հիմա չասեի, երբեք չէի կարողանա ասել: Կամ հիմա պետք է ասեի, կամ երբեք: Որովհետև մահացել է: Իրավունք ունես մինչև հողին հանձնելն իմանալ...
Կարծես այս նախադասությանն էր սպասում Ասյան ոտքի կանգնելու համար: Առանց աչքերը հանգուցյալից կտրելու և որևէ մեկի վրա ուշադրություն դարձնելու՝ ուղղվեց դեպի թախտը: Նշանակում է՝ դրախտի կախովի այգիների պես բուրող, բնական և կանաչ օճառով ոտքից գլուխ լվացած, խնամքով մաքրված, երեք շերտավոր պատանքի մեջ փաթաթվելուց առաջ թաղման պատվանդանի վրա չորացող և չնայած մեծահասակների՝ նույն օրը հողին հանձնելու համառ պնդումներին, գերեզմանոց տարվելու փոխարեն Քագանջըների տուն բերելու համար դիակառք դրված, սանդալի ծառի խնկով հիշատակը հարգված, բերանի մեջ զամզամի ջուր կաթեցրած, մի պողպատե դանակի և երկու մգացած արծաթե դրամի տակ անշարժ պառկած դիակը իր հայրն էր:
Քեռին... հայրը... քեռին... հայրը...
Ասյան գլուխը բարձրացնելով նայեց Զելիհա մորաքրոջը: Հան- կարծակի հասկացավ, թե ինչու է նա այսքան ժամանակ թույլ տվել իրեն «մորաքույր» անվանել:
Մորաքույրը... մայրը... մորաքույրը... մայրը...
Ասյան մի քայլ արեց դեպի հանգուցյալ հայրը: Մի քայլ էլ: Ծուխը խտացավ: Սենյակում մի տեղ լսվեց Ռոզի ձայնը: Նրան անծայր շղթայի պես հետևեցին մյուս կանայք: Բոլորը և ամեն բան ազդեցության և հակազդեցության, երաժշտության և ռիթմի պես կապված էին իրար: Բոլոր պատմությունները կապված էին միմյանց, այս պատմությունների տերերի տարբեր լինելը կարևոր չէր: Սա շարժում էր վերջ չունեցող շղթայի մեջ, շղթայի ամեն օղակում մի գործողություն էր կատարվում: Ամեն նոր ձայն մի այլ տեղ արձագանք էր տալիս:
- Հայրի՜կ ...,- շշնջաց Ասյան:

356


Իսլամն ասում է՝ Ի սկզբանե բառն էր` ամեն տեսակի արարածից և գոյությունից առաջ բառն էր:
Սակայն Ասյայի և հոր հարաբերությունները կարծես ճիշտ հակառակն էին ասում: Նախ և առաջ` բառ չկար, այլ ճիշտ հակառակը: Չարտասանված բառ էր` հայրը։ Չկա՛ր: Չգոյությունն էր յուրաքանչյուր արարածից եւ գոյությունից առաջ:

*
* *


Լինում է, չի լինում: Վաղուց, շատ վաղուց, շատ մոտիկ մի երկրում... ես, հորս օրորոցը թխկթխկացնելով օրորելիս... աշխարհը տակնուվրա էր եղել և ժամանակի անվանակից «շրջանք» պտտվող օղակը պոչը կուլ տված 0ձ էր, ապագան անցյալից ծեր էր, անցյալը նոր հնձված արտերի նման նոր էր...
Լինում է, չի լինում: Աստծո ստեղծած արարածները հացահատիկի չափ շատ են լինում, շատ խոսելը մեղք է լինում:
Մեղք է լինում, որովհերև եթե չափից շատ խոսես, կհիշես բաներ. որ չպերք է հիշես, կսկսես պատմել բաներ, որ չպետք է պարմես: Ամեն ընտանիքում կան գաղտնիքներ, որ պերք է գաղտնի մնան: Ամեն ընտանիքում կան թաղված տետրերի մեջ գրանցված մեղքեր: Եթե հանկարծ այդ տետրերից մեկը ձեռքդ ընկնի, այնտեղ այնպիսի բաների կհանդիպես, որ խոսքերով չես կարողանա նկարագրել:


*
* *


Կալիումի ցիանիդը թափանցիկ տարր է: Կալիումի աղի և հիդրոգեն ցիանիդի տարրերից է բաղկացած: Շաքարի նման է և ջրի մեջ բավական հեշտ է լուծվում: Ի տարբերություն մյուս թունավոր նյութերի պարզ հոտ ունի: Հաճելի հոտ...
Այս թույնից նուշի հոտ է գալիս:
Եթե մի աման աշուրեն բոված պնդուկի կամ նռան հատիկների հետ նաև կալիումի ցիանիդով զարդարվի, տարրի գոյությունն ապացուցելը դժվար կլինի, որովհետև աշուրեի բնական բաղադրիչների

357


մեջ նուշ կա։ Ուտողը չի կարող զգալ հոտը: Մինչև վերջին պահը չի հասկանա, թե ինչ է ուտում:
- Ի՞նչ արեցիր, տիրուհի,- ասաց Աղուլու Բեյը:- Խառնվեցիր աշխարհի ընթացքին:
Բանու մորաքույրը կրծեց շրթունքները, որոնք երբեք շրթներկ չէին տեսել:
- Այո, միջամտեցի,- ասաց նա, այտերով արցունքներ էին հոսում:- Ես տվեցի աշուրեն, բայց ինքն էր որոշելու՝ ուտի, թե չուտի: Եղբայրս գիտեր, թե ինչ է անում: Գիտեր, որ Ազրայիլը իրեն գտնելու էր մինչեւ քառասունմեկ տարեկան դառնալը, Չինաստան էլ փախչեր, գտնելու էր նրան: Մինչեւ մահն իրեն գտներ, ինքն արեց առաջին քայլը։ Այդպես նախընտրեց: Անցյալի պատճառած տառապանքներն ապրելու փոխարեն սա ավելի լավ չէ՞: Նախընտրությունն իրենն էր:
- Եթե նույնիսկ այդպես է, դա թեթևացնո՞ւմ է քո մեղքը, տիրուհի,- ասաց Աղուլու Բեյը:
- Իհարկե ոչ,- խռպոտ ձայնով ասաց Բանու մորաքույրը:- Չպետք է խառնվեի, չդիմացա։ Մյուս աշխարհից ստացած գիտելիքն էլ ո՞ւմ է պետք, եթե այս աշխարհում չես կարող օգտագործել: Ինչի՞ համար է ստեղծվել գրիչը, եթե չպետք է գրես: Ինչի՞ համար է գրվել գիրքը, եթե այժմյան սերունդները իրենց պապերի սխալներից չպետք է սովորեն: Աստվա՛ծ իմ, օգնիր, որ հիշողությունս չկորցնեմ: Հիշողության կորստի հիվանդության համար աղոթք տվող, իմ Տե՛ր, երանի չջնջվող հիշողության համար էլ մի աղոթք տայիր ինձ, որ իմ ունեցած գիտելիքների տակ չճզմվեի...
- Չեմ կարծում, որ Աստված քեզ կների,- ասաց Աղուլու Բեյը հաճույքով եւ գոռոզությամբ:
- Ճիշտ ես, առաքինի ծառաների ցուցակից ընդմիշտ վտարվեցի։ Բայց ինչո՞ւ պետք է Աստծո իմացածը ջինից թաքցնեմ: Աստված գիտի՝ ընդհանրապես չեմ զղջում։
- Իսկ հայ աղջի՞կը: Նրան իր տատիկի պատմությունը պատմելո՞ւ ես,- հարցրեց Շեքերշերբեթ Հանըմը՝ տեսնելով, թե ինչպես է իր տիրուհին արտասվում և չկարողանալով ոչինչ անել։

358


- Չեմ կարող ասել: Չի կարող այդ բեռը կրել խեղճ երեխան: Բացի այդ չի հավատա ինձ:
- Կյանքը բաղկացած է պատահականություններից, տիրուհի,- կրկին Աղուլու Բեյն էր խոսում:- Արդյոք պատահականությունները պատահակա՞ն են, թե՞ ճակատագրով սահմանված:
— Պատմությունը չեմ պատմի, բայց սա նրան կտամ,- ասաց Բանու մորաքույրը՝ դարակը բացելով և զարդը հանելով զարդատուփից:

Մարդիկ երկու մասի են բաժանվում` օրորոցից մինչև գերեզման միևնույն անունը կրող, այսինքն` իրենց ներսի ճշմարտությանը համապատասխան, իրենց ինքնությանը հավատարիմ մնացողներ, և իրենց անունները չպահողներ, այսինքն՝ տառերը փոփոխելով, տատանվող հոգիներով նոր անուններ և կեղծանուններ վերցնողներ, անունների բազմազանության մեջ ընտրություն չկատարողներ:
Մի ժամանակ այս զարդի տերը Շուշան տատիկն էր, որի անունը բազմիցս փոխվել էր: Թափառական հոգի, ում վիճակված էր մեկը մյուսի հետևից անուններ վերցնելով՝ կյանքի յուրաքանչյուր նոր փուլում նախորդ անունից հրաժարվել որպես Շուշան Իստանբուլյան ծնված, Շերմին 626 դարձած Շերմին Քազանջը դարձած, վերջապես որպես Շուշան Չաքմաքչյան մահացած: Վերցրած յուրաքանչյուր նոր անվան հետ իր մի մասն ընդմիշտ կորցրել էր:
Ռըզա Սելիմ Քազանջըն լավ գործարար էր, օրինակելի քաղաքացի և սիրող ամուսին: Հանրապետական շրջանի սկզբում, երբ ազգը դրոշների կարիք էր զգում, որպեսզի ամբողջ երկիրը պատի դրանցով, այնքան հեռատես էր, որ կաթսայագործությունը թողնելով՝ անցավ դրոշի արտադրության: Դրա շնորհիվ հետագայում Ստամբուլի ամենահարուստ գործարարներից մեկն էր լինելու: Այդ ժամանակ էր այցելել մանկատուն, որպեսզի տնօրենի հետ խոշոր գնման շուրջ պայմանավորվեին: Այնտեղ, կիսամութ միջանցքում տեսավ կրոնափոխ եղած հայ աղջկան: Հանկարծակի իմացավ, որ իր վարպետ Լևոնի զարմուհին է, ում այնքա՜ն հարգում էր և այնքա՜ն կապված էր եղել: Մտածեց, որ լավ կլինի օգնել իր վարպետի ընտանիքին:

359


Սակայն բազմաթիվ այցելություններից հետո նրան ամուսնության առաջարկ անելու պատճառը ոչ միայն դա էր, այլև սիրահարվելը:
Ռըզա Սելիմը վստահ էր, որ կինը կկարողանա անցյալը հետևում թողնել: Հավատում էր, որ եթե նրա հանդեպ բարյացակամ լիներ, երեխա ունենային եւ հիանալի տուն, նրա վերքը աստիճանաբար կլավանար։ Հոգու առողջացումը ժամանակի խնդիր էր: Հավատում էր, որ երբ կանայք առաջին երեխան են ունենում, դադարում են կրել սեփական մանկության բեռը: Այնքան վստահ էր իրեն, իր սիրուն... Դրա համար էլ, երբ իմացավ, որ կինը եղբոր հետ փախել է, հրաժարվեց հավատալ այդ լուրին, հետո էլ կնոջից հրաժարվեց:
Շուշան Քազանջըն ջնջվեց ընտանեկան արխիվներից և որդու հիշողությունից:
Լևոն կամ Լևենտ անունը Շուշանի որդու համար ոչինչ չէր փոխելու: Ամեն դեպքում երբեք իր անվան հետ մեկ ամբողջություն չէր կազմելու: Խիստ ու կոպիտ մարդ էր։ Տնից դուրս՝ չափազանց բարեկիրթ ու հաճելի, բայց չորս դուստրերի և որդու հանդեպ՝ միշտ խիստ ու դաժան: Պատմություններն այնքան կապված են իրար, որ սերունդներ առաջ տեղի ունեցած իրադարձություններն այսօրվա հետ կապ չունեցող զարգացումների վրա են անդրադառնում։ Անցյալը հեշտ ու հանգիստ չի կարող անցնել-գնալ: Եթե Լևենտ Քազանջըն այդքան ինքնիշխան ու ճնշող հայր չլիներ, միակ որդին՝ Մուսթաֆան լրիվ այլ մարդ չէ՞ր լինի: Սերունդներ առաջ՝ 1915 թվականին եթե Շուշանը որբ չմնար, արդյոք 2005 թվականին Ասյա անունով բիճ կլինե՞ր:
Կյանքը կազմված է ներքին շերտերից, և պատահականությունն ու ճակատագրով սահմանվածը նույն բանը չեն: Երբեմն սա հասկանալու համար մարդը վատ ջիների կարիքն է զգում:

Երեկոյան մոտ Զելիհա մորաքույրը դուրս եկավ այգի: Բոլոր սիգարները վաղուց ծխած Արամը դեռ սպասում էր:
- Թեյ եմ բերել,- ասաց Զելիհան: Մարտյան քամին շոյում էր նրանց դեմքերը, հեռվից բերում էր ծովի, կանաչած խոտերի եւ ժամանակից շուտ ծաղկած նուշի ծաղիկների բույրերը:

360


- Շնորհակալ եմ, սիրելիս,- ասաց Արամը:- Ինչ սիրուն բաժակ է:
- Հավանեցի՞ր,- ասաց Զելիհա մորաքույրը՝ բաժակը ձեռքի մեջ պտտելով. հանկարծ դեմքը պայծառացավ:- Ինչ տարօրինակ է, նոր նկատեցի. այս բաժակները ուղիղ քսան տարի առաջ եմ գնել: Շատ տարօրինակ է:
- Ի՞նչն է տարօրինակ,- հարցրեց Արամը: Հենց այդ պահին անձրև սկսվեց: Հենց այդ պահին անձրևի մի կաթիլ ընկավ գլխին:
- Ոչինչ,- ասաց Զելիհա. ձայնը ցածրացել էր:- Երբեք չէի մտածի, որ այսքան կդիմանանա։ Երբեք այս բաժակներին չեմ վստահել կարծելով, որ շուտ կկոտրվեն: Բայց տես՝ ինչպես սխալվեցի։ Ահա, դիմանում են: Անգամ թեյի բաժակներն են դիմանում:
Մի քանի րոպե անց պատուհանից ցատկեց Հինգերորդ Սուլթանը. փորը՝ կուշտ, աչքերը՝ քնաթաթախ, շարժումները՝ դանդաղ։ Նրանց շուրջը շրջան գծելուց հետո նստեց Զելիհա մորաքրոջ մոտ: Մի պահ խնամքով լիզեց թաթը, մազերից մաքրեց կեղտը: Ճմլկոտում էր՝ պատրաստ պառկելու, բայց հանկարծ վեր թռավ։ Ցանկացավ հասկանալ, թե ինչն իրեն անհանգստացրեց, շուրջը նայեց։ Պատասխանի փոխարեն քթին մի գոլ կաթիլ ընկավ: Հետո ևս մեկը, այս անգամվանը գլխին: Խոր դժգոհությամբ, ծանր-ծանր կանգնեց, ձգվեց: Մի կաթիլ էլ: Դժգոհ ցնցվեց, տխրադեմ տուն գնաց:
Գուցե աշխարհի կանոնները չգիտեր կատուն: Ոչ ոք նրան չէր ասել, որ երկնքից թափվող ոչ մի բանի չպետք է հայհոյես։ Ոչ ոք չէր ասել՝ երկնքից գլխիդ ինչ էլ թափվի, պետք է ընդունես:
Անձրևը ներառյալ:
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали



Вернуться в Վեպեր



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз