СТАНЬ VIP

Առասպելներ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Առասպելներ

Сообщение Mur-mur » 07 дек 2008, 01:34

ՕՐՈՐՈՑԱԳՈՂ
(ժողովրդական առասպել)

Կես գիշերին մութ խրճիթում
Մայրը լսեց մի խորդյուն,
Եվ վեր թռավ ահը սըրտում,
Նայեց քնած յուր որդուն:

Մի արարած սև ու խավար
Նա նըկատեց սըրտադող,
Եվ ճանաչեց սարսափահար՝
Օրորոցի մի չար գող,

Որ զավակի բուկը բռնած
Խեղդում էր սև ճանկերում,
Եվ երեխան աչքերը բաց
Չարչարվում էր ու հևում:
Խելակորույս իսկույն ևեթ
Վրա թռավ կատաղի,
Եվ բռնվեցան իրարու հետ
Օրրանի մոտ երեխի:

Կես գիշերին մութ խըրճիթում
Կիսակենդան մանուկին
Իրարից խլել են աշխատում
Ծնող մայրն ու չար ոգին:

Կռիվ են տալիս. նախատում են,
Եվ կըրծում են և թըքում,
Իրար սեղմում և խեղդում են,
Ճանկռում, ծեծում, ապտակում:

Եվ մայրական անհուն սերը
Ուժ էր տալիս գերբնական...
Եվ ուժասպառ, հաղթված չարը
Թողեց օրրանը մանկան:
Oпять эти чёртовы бабочки в животе!Плохой знак.
-у тебя болит живот?
-с чего ты взял?
-ты держишься за него!
-да нет,опять эти бабочки.Очень сильно болит живот,наверное,так умирают мои бабочки...
Аватара пользователя
Mur-mur (Автор темы)
Активный участник
Активный участник

Առասպելներ

Сообщение Армине » 27 дек 2008, 02:02

հեղինակ՝ Հովհաննես Հովհաննիսյան


Վահագնի ծնունդը

Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա՛ – մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին ― հրեղեն պսակ,
Եվ աչերն են զույգ արեգակ։
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են գալիս, ծեծում են ափունք,
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալյացն հրավառ շրթունք։
Վահագն ծնավ, լռեցեք ալի՛ք.
Դու ծովահալած, դադար առ մրրի՛կ։
Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժույգը տակին՝ սլացավ վերև ―
Երեսըդ ծածկի՛ր համեստ շղարշով,
Տե՛ս, ո՞վ է գալիս, և դո՛ւ, հո՛ւր արև.
Գլուխդ ալևոր, քաջածի՛ն Մասիս,
Դու էլ խոնարհի՛ր, Վահագն է գալիս։
Երկինք ու երկիր և ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծո՛վ՝
Ցնծա՛, բյուր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկության արև Վահագնիդ տեսար։
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Առասպելներ

Сообщение Армине » 27 дек 2008, 02:02

Արտավազդ

Զարկեցե՛ք դարբիննե՛ր կռանը սալին,
Զարկեցե՛ք կռանը – շղթայքն ամրանան,
Անիծյալ արքայի կապանքն ամրանան,
Զարկեցե՛ք դարբիննե՛ր կռանը սալին:

Ահարկու ամպերը եկան ժողվեցան,
Ծեր Մասյաց ճակատին սև քող փաթթեցին,
Գոռում է փոթորիկ գազանի նըման,
Հառաչում, սուլում է կատաղած քամին:

Զարկեցե՛ք կըռանը. խորունկ քարայրից
Ահա չար հողմի հետ հասնում են ձայներ...
Ցոլացավ փայլակը―արքայի աչքից
Դեպի վեր թռչում են բարկության կայծեր:

Կամի նա ելանել վրեժխնդիր հոգով
Յուր անվերջ տանջանքի թույնը մահաբեր
Աշխարհի չորս կողմը շաղ տալու մտքով, ―
Բայց ամուր են նորա ծանըր շղթաներ:

Մըտերիմ գամփռները կրծում են կապանք,
Կըրծում են անդադար կապանքն արքայի․․․
Արտավա՛զդ, վերջ չունի հոգուդ տառապանք,
Եվ դեռ շատ հեռու է վախճանն աշխարհի:

Եվ անզոր չարության քո կուռ հարվածներ
Դեռ պիտի փշրվին մեր մուրճի տակին –
Մենք սպասում ենք դեռևս գեղեցիկ օրեր,
Դեռ հաշտ է երկինքը մեղսոտ աշխարհի:

Բայց եթե քարացած՝ մենք չենք լսելու
Նոր կյանքի կոչն հուժկու, և վերածնության
Սրբարար ավազան մեզ չէ փրկելու, –
Արտավա՛զդ, փշրվի թող մեր կուռ կըռան.

Մենք էլ չենք զարկելու երկաթի սալին:
Թող կրծեն գամփըռներդ ոտքիդ շղթաներ,
Արձակվին բազուկներդ, և դու աշխարհին
Դուրս արի՛ բերելու կոտորա՜ծ, ավե՜ր․․․

Բայց ո՛չ. հավատում ենք մենք դեռ փրկության,
Մեզ մի նոր երկնքից նոր լույս կըբացվի,
Եւ տեսնում ենք ահա արդեն ծիածան
Մենք ազա՜տ լուսավո՜ր մի նոր վիճակի․․․

Զարկեցե՛ք դարբիննե՛ր կըռանը սալին,
Զարյեցե՛ք կըռանը – շղթայքն ամրանան,
Անիծյալ արքայի կապանքն ամրանան.
Զարկեցե՛ք դարբիննե՛ր կըռանը սալին:
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор



Вернуться в Արվեստ և գրականություն