ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Արամ Խաչատրյան

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Արամ Խաչատրյան

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 26 мар 2014, 21:13

(45.01 кб) Просмотров: 288





ՀԽՍՀ, ՎԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական և
Լենինյան մրցանակների դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի
հերոս, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Արամ Խաչատրյանը XX դարի խոշորագույն կոմպոզիտորներից է: Նա մեծ ազդեցություն է թողել հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ասպարեզ դուրս բերել հայ
ազգային երաժշտարվեստը:




Կենսագրությունը

Արամ Խաչատրյանի երաժշտական ունակությունները բացահայտվել են վաղ տարիքից: 1929 թ-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և ստեղծագործական, 1934 թ-ին՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1934–36 թթ-ին՝ կատարելագործվել ասպիրանտուրայում: 1950 թ-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում (այժմ` Ռուսաստանի երաժշտական ակադեմիա): 1957 թ-ից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարն էր (1939–48 թթ-ին՝ կազմկոմիտեի նախագահի տեղակալը):
Դեռևս ուսման տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ազգերի ժողովրդական երգեր, գրել դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո, դաշնամուրի «Տոկկատ» ու «Պոեմ», «Պարային սյուիտ»` սիմֆոնիկ նվագախմբի, և «Պար»` ջութակի ու դաշնամուրի համար, և այլ գործեր: Մոսկվայի հայ մշակույթի տանը հանդիպել է Ալեքսանդր Սպենդիարյանի, Մարտիրոս Սարյանի, Շարա Տալյանի և հայ անվանի այլ արվեստագետների հետ: Երաժշտություն է գրել հայկական դրամատիկական ստուդիայում Ռուբեն Սիմոնովի բեմադրած 3 ներկայացման (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») համար: Առաջին սիմֆոնիայով սկզբնավորվել է Խաչատրյանի արվեստի հասունության, տաղանդի ծաղկման շրջանը: Սիմֆոնիան, որ նվիրված է Հայաստանին, էպիկական ասք է նրա հնագույն մշակույթի, ժողովրդի կյանքի և բնաշխարհի մասին:
Խաչատրյանի 1930-ական թվականների ստեղծագործությունները նշանավորել են հայկական երաժշտարվեստի պատմական զարգացման նոր շրջանը: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է համաշխարհային երաժշտարվեստի փորձի հիման վրա և բխում է հայ երաժշտական մշակույթից:
Խաչատրյանի, Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի արվեստը սերում է նույն ակունքից. կոմպոզիտորն իր սիմֆոնիկ երկերում լայնորեն օգտագործել է հայկական ժողովրդական մեղեդիներ ու ռիթմեր, հասել է սիմֆոնիկ մտածողության այնպիսի մակարդակի, որը լավագույն օրինակ է Արևելքի ժողովուրդների ազգային կոմպոզիտորական դպրոցների զարգացման համար: Դրանով էլ մեծ մասամբ բնորոշվում է նրա ստեղծագործության նորարարական էությունը՝ որպես նոր էջ համաշխարհային երաժշտարվեստի պատմության մեջ:
Խաչատրյանը հայ երաժշտությունը հարստացրել է նոր կերպարներով ու ձևերով, արտահայտչամիջոցներով, ընդլայնել ժանրային շրջանակները: Բացի 3 սիմֆոնիայից` գրել է գործիքային կոնցերտներ (դաշնամուրի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի), սոնատներ, Թավջութակի և Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիաները, «Յոթ ֆուգա և ռեչիտատիվ» պոլիֆոնիկ շարքը և այլ գործեր: Խաչատրյանն ազգային առաջին բալետի՝ «Երջանկության» (1939 թ.), ՀԽՍՀ օրհներգի հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Նրա հանրաճանաչ գործերից են «Գայանե» և «Սպարտակ» (բեմադրվել է բազմաթիվ երկրների բալետի թատրոններում, Երևանում 2009 թ-ի բեմադրության բալետմայստերը Յուրի Գրիգորովիչն է) բալետները: Գրել է նաև թատերական («Վալենսիայի այրին», Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես», հատկապես հանրահայտ է վալսը) և կինոերաժշտություն («Պեպո», 1935 թ., «Զանգեզուր», 1938 թ., «Ստալինգրադյան ճակատամարտ», 1949 թ. ֆիլմերի համար):
1950 թ-ից, որպես դիրիժոր, հեղինակային համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում:
Խաչատրյանը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի (ԳԱ) անդամ էր, Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ, Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ԳԱ թղթակից անդամ:
Երևանում Խաչատրյանի անունով են կոչվել Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, որի առջև տեղադրված է նրա արձանը, երաժշտական դպրոց և փողոց: 1984 թ-ին Երևանում բացվել է Խաչատրյանի թանգարանը, 1993 թ-ին տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան-93» սիմֆոնիկ երաժշտության փառատոնը, 2003 թ-ից կազմակերպվում է երաժիշտ-կատարողների` Արամ Խաչատրյանի անվան ամենամյա միջազգային մրցույթ:



«Նա [Ա. Խաչատրյանը] մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի:
... Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը...»:
Համո Սահյան



«...Արամ Խաչատրյանի «Սպարտակը» խորհրդային և համաշխարհային երաժշտության մեծ հաղթանակն է»:
Գեորգի Սվիրիդով:



«Անցած տասնամյակներում Արամ Խաչատրյանը համաշխարհային երաժշտությունը հարստացրեց շատ ժանրերի հոյակապ ստեղծագործություններով... Խաչատրյանի յուրաքանչյուր նոր ստեղծագործություն դարձել է տոն»:
Դմիտրի Շոստակովիչ



Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, «Երկրորդ սիմֆոնիան», Ջութակի և նվագախմբի կոնցերտը, Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիան, «Ստալինգրադյան ճակատամարտ» կինոնկարի համար գրած երաժշտությունն արժանացել են ԽՍՀՄ, «Սպարտակ» բալետը՝ Լենինյան, Թավջութակի կոնցերտ-ռապսոդիան՝ ՀԽՍՀ Պետական մրցանակների:
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз