СТАНЬ VIP

ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

Сообщение Harutin » 12 окт 2010, 18:53

ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

Aram Arsenyan.jpg
Aram Arsenyan.jpg (10.58 кб) Просмотров: 668
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

Сообщение Harutin » 12 окт 2010, 18:54

ՔԱՎՈՐԻ ՔԱՎՈՐԸ


Հարսանիքի ամենաթեժ պահին քավորի մանրիկ ու շարժուն աչքերը հանկարծ մի երիտասարդ և անչափ գեղեցիկ աղջիկ տեսան, որ նստած էր ձախ կողմի երկար սեղանի հեռավոր անկյունում: Այս խիստ կարևոր հաղորդագրությունն ամենակարճ ճանապարհով կես ակնթարթում փոխանցվեց պատկառազդու չափերով գանգի վերնամասում ծվարած և իր մեծությամբ ու ծալքերի խտությամբ առանձնապես աչքի չընկնող գլխուղեղի տեսողական բջիջներին: Վերջիններս դեռ մանկուց վարժվել էին, որ դրսի աշխարհից ստացված ցանկացած նորություն առաջին հերթին պետք է փոխանցվեր, այսպես կոչված, ‎ֆրոյդյան բջիջներին, որոնք տեղավորված էին գլխուղեղի ամենակենտրոնում և իրենց դիրքով ու ամենօրյա գործունեությամբ իշխում էին մնացած բոլոր բջիջներին` կառավարելով գանգատիրոջ վարքն ու բարքը: Այս բջջազանգվածի ուղիղ մեջտեղում, որը գանգի ամենաբարձր կետին` կատարին էր հպվում, անհիշելի ժամանակներից երկու ճերմակ-վարդագույն որդեր էին աճել-տռզել, որ մշտապես առաջինն էին արձագանքում ստացված ազդակներին` ի սկզբանե տարանջատելով այն նորությունները, որոնք անմիջականորեն վերաբերվում էին հենց իրենց ազդեցության ոլորտին, չնայած համոզված էին, որ գանգատիրոջ հետաքրքություններն այնքան էլ բազմաբնույթ չէին` առաջին տեղում իրենք էին, հետո` փողը, ապա և` ուտելիքը:
Եվ որդերը, որ տարաշխարհիկ մթերքի ու խմիչքի առատությունից արդեն կատարելապես ընդարմացել ու երանելի նիրհի գիրկն էին ընկել, ոգևորվեցին և սկսեցին ակտիվ շարժումներ անել: Առաջին որդը, որ ավագն էր, քանզի մյուսից երկու օր առաջ էր բջիջ-բոժոժից դուրս սողոսկել, կրտսերի կողմը թեքվեց և կարգադրեց.
- Տեսողության էդ ծակ բջիջներին հարցրու` մարմինը լա՞վն է:
- Քեզ թվում է, որ ընտիր չլիներ` բանի տեղ կդնեի՞ն:
- Աչք է, էլի, մեկ-մեկ խաբում է:
- Մեր տիրոջ տեսողությունը մասնագիտական է, էսքան ժամանակ եղե՞լ է, որ
սխալվի:
- Բա աղվեսի ու չորս ոտքի պատմությո՞ւնը:
- Մերը աղվես չի, գայլերի գայլն է:
- Դո’ւ գիտես, հետո չփոշմանենք:
- Որ փոշմանեցինք, մեր տիրոջ տեղակալին կբաշխենք: Համ աչքն է ծակ, համ էլ
հոտառությունն է լրիվ կորցրել:
- Ժամանակին որ կարգին հոտառություն ունենար, ամբողջ կյանքում տեղակալ չէր
լինի:
- Էդպես ավելի հանգիստ է: Ճիշտ է, գրպաններն էնքան էլ լիքը չեն, բայց աչքը միշտ
կուշտ է:
- Էսքան տարվա որդ ես ու չգիտե՞ս, որ աչքը կշտանալ չունի:
- Խելքն էն է, որ աչքիդ համոզես` իբր կուշտ է:
- Բարդ բաներ ես ասում: Լավ, հերիք է: Գործի անցանք:
Ավագ որդն ավելի փքվեց և կտրուկ պոկվեց տեղից: Կրտսերը պոչն էր ուժգին թափահարում: Շուրջբոլորը խառնաշփոթ սկսվեց: Հարևան բջիջները սկսեցին հրմշտվել և ալեկոծություն առաջացրեցին, աջ կողմում կուտակված հոտառության բջիջներն իրենց պատեպատ էին տալիս, իսկ տեսողության բջիջները շարունակում էին նորանոր ազդակներ ուղարկել` հլա մի աչքերի~ն նայեք, բա ոտքե~րը, կրծքի մասին էլ խոսք չկա, շուրթե~րը, շուրթե~րը…
Քավորի գլուխը պտտվում էր: Տեսողության բջիջները շարք էին կանգնել և գանգատիրոջ հայացքն անվերջ դեպի գեղեցկուհին էին սահեցնում: Իսկ մեր ծանոթ որդերը` ‎ֆրոյդյան զինվորիկների գլուխն անցած, տակնուվրա էին անում գանգի պարունակությունը: Միայն հոտառության բջիջներն էին հուշում` □Զգուշացի’ր□, ինչին հետևեց գանգատիրոջ բարձրաձայն, հյութեղ հիշոցը: Քավորակինը արմունկով խեթեց ամուսնու ճարպոտ կողը.
- Տնաշեն, հարբեցի՞ր: Քեզ ի՞նչ եղավ: Արագացրու, հերթական կենացն ասա:
Քավորը մի պահ ուշքի եկավ: Կողերին ստացած ուժգին հարվածն ու լսողության բջիջներին հասած սթափեցնող ազդակները փոխանցվեցին ֆրոյդյանների ոտքերի տակ մի բուռ դարձած բանականության փոքրաթիվ բջիջներին, որոնք սկսեցին անկանոն թրթռալ‎ և վախվորած ինչ-որ բան փսփսալ. □Գուցե իմանաս ով է, հետո՞ սև գործդ սկսես□: Քավորը ձեռքն առավ բարձրախոսն ու արագ-արագ ինչ-որ կենաց փնթփնթաց, ապա կրկին փլվեց քանդակազարդ բազկաթոռի մեջ և դիմեց փեսայի հորը, որ աջ կողմում էր նստած:
- Լսիր, էն աղջիկն ո՞վ ա:
- Երկուսիս ընկերոջ հարսն ա: Մի շաբաթ առաջ ենք տուն բերել, քավորն էլ ես էի:
- Ոնց-որ թե կարգին քավորություն չես անում:
- Այ տա, հո խելքդ չե՞ս թռցրել:
- Սրանց նմանների համար խելքը թռցնելը քիչ ա:
- Վերջ տուր: Էդ հարցում հաստատ պակասություն չունես:
- Մարդը միշտ էլ պակասություն ունի:
- Հատկապես ամոթի, չէ՞:
Փեսայի հայրն այնպես խոժոռեց դեմքը, որ քավորի տեսողական բջիջները շփոթվեցին և դեպի իրենց շարժվող սարսափազդու ազդակներն արագորեն գանգից ներս տարան: Անսպասելի և զորեղ ազդակները պոչ-պոչի պտտվեցին ուղեղի ծալքերում և համատարած քաոսի մեջ սկսեցին ջանադրաբար բարոյականության բջիջները փնտրել: Հազիվ երկու միլիմետր էին առաջացել, երբ նրանց դեմ դուրս եկան աչքերն արնակալած ընչաքաղցության բջիջները, որ անմիջապես ծառս եղան տեղից և ագահորեն հարձակվեցին արդեն ուժը փոքր-ինչ կորցրած ազդակների վրա.
- Հը՞, ի՞նչ լավ նորություն եք բերել, մեջը փող կամ ուտելիք կա՞:
- Լրիվ հակառակը, - պատասխանեցին ազդակները:
Ընչաքաղցները խլրտացին և թթված դեմքերով մի կողմ քաշվեցին:
Հաջորդ պահին ազդակներն անսպասելիորեն բախվեցին դեղնականաչ լորձով պատված, քարի պես ամուր նախանձի բջիջներին, որ անվերջ շարժվելուց և որս փնտրելուց նիհարել, թափանցիկ էին դարձել: Սակայն քաշի կորուստը նրանց չխանգարեց, որպեսզի անմիջապես գլխի ընկնեին, որ մոտեցող ազդակներն իրենց քիմքին հարմար չէին, այդ պատճառով էլ ակնթարթի ընդամենը մեկ հարյուրերորդական մասում բջիջներն ազատեցին ճանապարհն ու անէացան խավարի մեջ:
Իսկ դա օգնեց, որպեսզի նորահյուր ազդակները վերագտնեն իրենց նախկին հզորությունն ու մեծ արագությամբ առաջ սլանան: Բավական ժամանակ թափառելուց հետո նրանց մի կերպ հաջողվեց գտնել գանգի հեռավոր մութ անկյունում անշարժացած բարոյականության երկու կամ երեք կիսամեռ բջիջներին: Բայց գտնելը գործի կեսն էր, նրանց քնից հանելու համար դեռ հսկայական ջանքեր էին հարկավոր: Անխիղճներն ախր շատ խորն էին քնել, որովհետև մեր հարգարժան գանգատերը դրանց անհրաժեշտությունը գրեթե երբեք չէր զգում: Նրա կարծիքով բարոյականությունը անտիկ հասկացություն էր (այս բառը մի անգամ ականջի ծայրով լսել էր, երևի չսովորած-ավարտած համալսարանում կամ ինչ-որ խնջույքի ժամանակ, լավ չէր հիշում և կարծում էր, թե նույն անտիկվարիատն էր, որի լավագույն գիտակն ու սիրահարն էր ինքը):
Սթափեցնող ազդակներն անսպասելիորեն գայթեցին խավարի մեջ և քիչ էր մնում սուզվեին, ապա և խեղդվեին լպրծուն, կպչուն զանգվածի ճահճում: Խեղճերը անասելի վախեցան, կարծեցին, թե գանգատերի ուղեղում արյան զեղում էր տեղի ունեցել, և լերդացած կարմրահեղուկն էր, որ լիճ էր դարձել ու քիչ էր մնում խորտակեր իրենց: Բայց նրանք սխալվում էին, դոնդողանման ամենակուլ այդ խառնանյութը վաղուց մահացած և արդեն անհուսորեն նեխած բարոյականության բջիջներն էին, որոնց մի մասը միանգամայն բնական ճանապարհով էր հրաժեշտ տվել իր գոյությանը, իսկ մյուսները զոհվել էին ‎ֆրոյդյան և մյուս զինվորների արշավանքների ժամանակ: Իսկ արհավիրքները վերապրած և բախտի բերմամբ, կամ էլ զուտ տեսականու առկայությունն ապահովելու տրամաբանությամբ կենդանի մնացած այս երկուսը կամ երեքը այնքան էին ահաբեկված, որ զրկվել էին ոչ միայն շարժվելու և գործելու կարողությունից, այլև ի վերուստ իրենց տրված եզակի` կիսվել-բազմանալու ունակությունից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆ
    Вложения Harutin » 20 дек 2010, 20:23
    1 Комментарии
    2205 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    20 дек 2010, 20:23