СТАНЬ VIP
Ваш браузер блокирует рекламу, правильная работа сайта не гарантируется.
Your browser blocks ads, the correct operation of the site is not guaranteed.
Ձեր զննարկիչը (բրաուզերը) արգելափակում է գովազդը, կայքի ճիշտ աշխատանքը երաշխավորված չէ

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 14 апр 2014, 20:24

(14.43 кб) Просмотров: 1986
Անտուան (իսկական անունը՝ Անտուան դը Մարի Ժան-Բատիստ Ռոժե) դը Սենտ Էքզյուպերին 1909–14 թթ-ին սովորել է Լեման քաղաքի ճիզվիտական քոլեջում, 1919–21 թթ-ին՝ Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցի ճարտարապետության բաժնում:
Текст:
1921–23 թթ-ին ծառայել է ավիացիայի զորքերում: 1923 թ-ին աշխատել է կղմինդրի գործարանում, եղել ավտոմեքենաների վաճառքի գործակալ, 1926–31 թթ-ին՝ փոստային օդագնացության օդաչու, 1926–29 թթ-ին՝ Վիլյա Բենսի (Մարոկկոյի հարավ-արևմուտքում), Դաքարի (Սենեգալ) և Ջուբի (Սահարայում) օդանավակայանների պետ, 1929–31 թթ-ին՝ օդաչու Հարավային Ամերիկայում, 1933–34 թթ-ին՝ փորձարկող օդաչու: 1935 թ-ին փորձել է ռեկորդ սահմանել՝ Փարիզ–Սայգոն չվերթով, բայց ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լիբիական անապատում, և Էքզյուպերին հազիվ է փրկվել մահից:
1929 թ-ին հրատարակել է «Հարավային փոստատարը» վիպակը, որտեղ անդրադարձել է օդաչուների դժվար, սխրանքներով ու փորձություններով լի աշխատանքին, օդային նոր ուղիների յուրացմանը, 1931 թ-ին՝ «Գիշերային թռիչք» վեպը (արժանացել է ֆրանսիական «Ֆեմինա» գրական մրցանակին):
1935 թ-ին այցելել է Խորհրդային Միություն. տպավորությունները նկարագրել է ակնարկներում: «Ոճիրն ու պատիժը խորհրդային արդարադատությամբ» ակնարկում փորձել է բացահայտել ստալինիզմի էությունը: 1936 թ-ին, որպես թղթակից, մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին. ռազմաճակատից ուղարկած թղթակցություններում դատապարտել է ֆաշիզմը, ազգային խտրականությունը, զավթողական պատերազմը: 1938 թ-ին Նյու Յորք–Հրո Երկիր չվերթով կատարած թռիչքը, որ կարող էր ավարտվել աղետով, պատկերել է «Մարդկանց երկիրը» (1939 թ., արժանացել է Ֆրանսիայի ակադեմիայի Մեծ մրցանակին) վիպակում, որտեղ գրողը կարևորել է մարդկային վեհ արժեքները, բարոյականությունն ու ազնվությունը բարձր է դասել քաղաքական ու գաղափարական զանազան ծրագրերից:
1940 թ-ին ֆաշիստական զորքերի՝ Ֆրանսիա ներխուժելուց հետո տարագրվել է ԱՄՆ: Այդ տարիներին գրել է «Ռազմական օդաչու» (1942 թ.), «Նամակ պատանդին» (1943 թ.) վիպակները, որտեղ պատկերել է իրենց ունեցվածքը փրկելու նպատակով Ֆրանսիայից հեռացած վտարանդիների երգիծական կերպարներ:
Դժվարությամբ թույլտվություն է ստացել մասնակցելու ռազմական թռիչքներին: 1944 թ-ի հուլիսի 31-ի առավոտյան Կորսիկայի օդանավակայանից օդ է բարձրացել և չի վերադարձել: Սենտ Էքզյուպերին զոհվել է Ֆրանսիայի ազատագրումից 3 շաբաթ առաջ:
Գրողը հռչակվել է «Փոքրիկ իշխանը» (1944 թ.) հեքիաթ-վիպակով, որն առանձնանում է համամարդկային գաղափարների ընդգրկունությամբ ու խորությամբ: Վիպակի գեղարվեստական արժանիքներից են կերպարների բարդ այլաբանությունը, նուրբ հումորը, թախծոտ քնարականությունը: Վիպակում շեշտված է մարդու հավատը բարու հաղթանակի նկատմամբ, մարդկային ջերմ հարաբերությունների գեղեցկությունը: Սենտ Էքզյուպերին նաև պատկերազարդել է վիպակը. նրա պատկերազարդումներն այդ իմաստուն հեքիաթի գեղարվեստական հյուսվածքի անքակտելի մասն են:
Կյանքի վերջին տարիների հրապարակախոսական գործերում և «Միջնաբերդ» (հրատարակվել է 1948 թ-ին) անավարտ գրքում անդրադարձել է Ֆրանսիայի և ողջ աշխարհի հետպատերազմական կյանքին ու ժամանակակից քաղաքակրթության անկման հեռանկարին:
Սենտ Էքզյուպերին պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի շքանշանով (1930 թ.), Ֆրանսիայի Հանրապետության Զինվորական խաչով (1939 թ.):
Սենտ Էքզյուպերիի անունով են կոչվել Լիոնի օդանավակայանը, Պատագոնիայի (Արգենտինա) լեռնագագաթներից մեկը, 2578-րդ աստղակերպը:
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 14 апр 2014, 20:27

«Լինել մարդ` նշանակում է զգալ իր պատասխանատվությունը: Ամոթ զգալ ազքատության հանդեպ, որը, թվում է քեզնից կախված էլ չէ: Հպարտանալ ընկերների տարած ամեն մի հաղթանակով: Գիտակցել, որ, դնելով քո աղյուսը, դու նույնպես օգնում ես կառուցել աշխարհը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 14 апр 2014, 20:28

«Դաստիրակությունն առաջնություն ունի կրթության նկատմամբ: Մարդուն ստեղծում է դաստիրակությունը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 14 апр 2014, 20:30

«Իսկական բարեկամություն հնարավոր չէ քարոզել, այն սովորում են գործողության մեջ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 14 апр 2014, 20:31

«Ընկերներ են միայն նրանք, ովքեր, բռնելով նույն ճոպանից, ընդհանուր ջանքերով բարձրանում են լեռան կատարը և դրանով ձեռք բերում իրենց մտերմությունը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 14 апр 2014, 20:32

«Սիրել` նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 14 апр 2014, 20:33

«Միակ իսկական շքեղությունը մարդկային հաղորդակցության շքեղությունն է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 14 апр 2014, 20:33

«Ինքնդ քո ներսում անմահություն չես գտնի»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 14 апр 2014, 20:35

«Նա, ով մեռնում է հանուն այն բանի, որ առաջ մղի մեր գիտելիքները, կամ հիվանդությունները բուժելու հնարավորության, նա մահանալով էլ ծառայում է կյանքին»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ