ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՆՐԻ ՄԻՇՈ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՆՐԻ ՄԻՇՈ

Сообщение:#1  Сообщение Harutin » 27 окт 2010, 22:40

ԱՆՐԻ ՄԻՇՈ

Anri Misho.jpg
Anri Misho.jpg (9.02 кб) Просмотров: 267
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՐԻ ՄԻՇՈ

Сообщение:#2  Сообщение Harutin » 27 окт 2010, 22:40

Սառցալեռներ

Սառցալեռնե~ր` առանց բազրիքի, առանց գոտու, ուր ծեր, թևաթափ ծովագռավներն ու մեռած նավազների հոգիները գալիս են կռնթելու հիպերբորեալի կախարդիչ գիշերներին:
Սառցալեռնե~ր` անկրոն տաճարներ հավերժական ձմռան,
պատյանված` սառցե վահանով երկիր մոլորակի:
Որքա~ն բարձր, որքա~ն զուլալ են եզրերը ձեր`սառնության ծնունդ:
Սառցալեռնե~ր, թիկունքներն եք Հյուսիս-Ատլանտյանի , խրոխտ Բուդդանները` սառած ծովերի չհետազոտված, անելանելի Մահվան ճաճանչող Փարոսներ, կորսված ճիչերը` դարերի ծանր լռության:
Սառցալեռնե~ր` Մենակյացներ ակամա, խուլ, իրենց հեռու պահող երկրներ, զերծ` մակաբույծներից, Ազգականներ կղզիների, աղբյուրների զուլալ, որքա~ն լավ եմ հասկանում ձեզ, որքա~ն մտերիմ եք դուք ինձ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՐԻ ՄԻՇՈ

Сообщение:#3  Сообщение Harutin » 27 окт 2010, 22:42

Բնանկարներ

Բնանկարներ` խաղաղ կամ տրտում;
Կյանքով դեգերելու բնանկարներ և ո՛չ երկրի մակերեսի պատկերներ:
Բնանկարներ Ժամանակի, որն հոսում է ծուլորեն, գրեթե` անշարժ, իսկ երբեմն էլ` կարծես շրջուն:
Բնանկարներ` քրջերի, ձաղկված նյարդերի, գերլարված ուժերի:
Բնանկարներ` ծածկելու համար թափանցանց վերքերը, պողպատը, պոռթկումը, չարիքը, դարաշրջանը, պարանի օղակը վզի, զորահավաքը: Բնանկարներ` բղավոցները խլացնելու համար:
Բնանկարներ` վերմակի նման, որ գլխիդ ես քաշում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՐԻ ՄԻՇՈ

Сообщение:#4  Сообщение Harutin » 27 окт 2010, 22:42

Ծովը

Անսահման ծովը-ահա ինչն է թանկ ինձ համար, ահա թե ինչը գիտեմ ես:
Քսաներկու տարեկանում հեռացա քաղաքից ու նավաստի դարձա:
Տախտակամածի վրա, նավամբարում, ամենուր աշխատանքն էր եռում:
Ես զարմացած էի:
Նախկինում ինձ թվում էր, թե նավի վրա
Միայն նայում էին ծովին:Ամեն ժամանակ նայում էին ծովին:
Սկսվեց գործազրկությունը, ու նավաստիները հեռացան նավից:
Ես էլ հեռացա:
Ոչինչ չասացի.իմ մեջ ծովն էր, ծովն էր իմ շուրջ, հավերժ:
Այո:Բայց ո՞րը:
Դրան պատասխանել կդժվարանայի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՐԻ ՄԻՇՈ

Сообщение:#5  Сообщение Harutin » 27 окт 2010, 22:43

Դատարկություն

Հրեշավոր քամի է փչում.
Կրծքիս մեջ ոչ մեծ մի անցք է,
Հրեշավոր քամին փչում է դրա մեջ:
Անցքում այդ ատելություն է, սոսկանք, անզորություն
Ու անզորություն դարձյալ, իսկ քամին ամենազոր է,
Հզոր է պտտահողմերի պես,
Կոտրում է պողպատե ասեղներ,
Ու անընդհատ քամի է միայն,
դատարկություն:Ու երբ դադարում է քամին,
Ես մոլորվում եմ, լի եմ անձկությամբ:
Ո՞նց պիտի հնչեին բառերն Հիսուսի,
թե նա իմ տեղը լիներ:
Դողը հոգուս մեջ իր սառնությունը միշտ պատրաստ է պահում:
Ու խժռում ամեն ինչ, ու ամեն ինչ ժխտում է դատարկությունս,
Ամեն ինչ խուլ է ու համր` նրա մեջ-
Աստղերի լռության պես:

Անցքը խորն է հոգուս մեջ և չունի ձև:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՐԻ ՄԻՇՈ

Сообщение:#6  Сообщение Harutin » 27 окт 2010, 22:43

Կյանք իմ

Դու հեռանում ես առանց ինձ , կյա՛նք իմ, -
Դու սլանում ես:
Իսկ ես սպասում եմ էլի, որ մի քայլ անեմ:
Դու ուրիշ տեղ ես տանում ճակատամարտը:
Այդպես դու ինձ դասալքում ես:
Ես երբեք չեկա քո ետևից:
Ես լավ չեմ հասկանում առաջարկներդ:
Այն շատ քիչը, որ ուզում եմ, չես բերում երբեք:
Դրա պատճառով, ես ձգտում եմ այնքան բաների:
Այնքան բաների, գրեթե` անսահմանին…
Այդ քչի պատճառով, որ չկա և որը չես բերում երբեք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 5


⇑ Наверх
⇓ Вниз