ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:38

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Anush Vardanyan.jpg
Anush Vardanyan.jpg (7.76 кб) Просмотров: 719
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:38

3-ՐԴ ԿԻՆԸ

Առաջինը՝ Աստծուց է,
Երկրորդը՝ Մարդկանցից,
Երրորդը՝ Սատանայից.
Սա առա՞ծ է, թե՞ ճիշտ,
Չեմ կողմնորոշվում...
Միայն ծանր է լինել
Կին՝ երրորդ,
Սպիտակահեր ամուսին՝
Լուրջ, հարգված, դիրքով,
Իսկ ե՞ս, փնտրտուքին վերջ,
Թեթևությանը՝ չիք,
Միայն դիմակ՝ Մատրոնայի,
Միայն քայլք ծանրակշիռ
Մայր ընտանիքի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:39

ՏՈՍԿԱ

Նա ամեն օր խորանին դնում էր
Մի գիրկ կապուկ ալ վարդերի,
Երգում երկնքի և երկրի հրաշք արարումը,
Փառաբանում կյանքն ու սերը հրաբորբ։

Մարիոն մահվան ժամին հիշում էր.
«Վառվում էին աստղերը, գիշերը բուրում էր անուշ,
Դուռը բացվում էր անաղմուկ, զգեստների շրշյուն զգլխիչ,
Քաղցր հուշեր, որտե՞ղ եք, հրայրք, գրգանք՝ որտե՞ղ եք...»

(Ինչու՞ այդքան ցավ, տառապանք, մահ, ինչու՞...)

Գեղեցկուհի Տոսկա, քո սիրո առասպելը
Հյուսված զգայուն թելերից սիրո ու խանդի,
Երդումը՝ Ապրիր և Սիրիր,
Մնաց հավերժ,
Մնաց հավերժ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:39

ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎ
(բալետ)

Ափերի հպում՝ բազմիմաստ,
Աչքերի խաղ՝ խորամանկ,
Հոնքերի նետեր՝ բազմանշանակ,
Ձեռքերը վերև՝ հաղթական,
Մարմնի շարժումները՝ ասես
Կարապների հարսանյաց պար,

Մատների ճտճտոց՝ ասես
Իսպանական կաստանյետ,
Միով բանիվ՝
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:39

ՍԻՐՏ

Քեզ եմ դիմում, սիրտ իմ,
«Հավերժական շարժիչ»՝ 5 լիտր արյուն
Վերուվարում ես անընդմեջ,
Անընդմեջ պահում ես հոգին իմ
Արթուն և բաց ես թե լույսին առտվան,
Թե գիշերային ստվերներին խորհրդավոր։
Քո կծկումներում համաչափ թաքնված են
Բաղձալի սիրո քնքուշ լարերը,
Դու ունես քո տրամաբանությունը, սի՛րտ,
Որին տրվում եմ անվերապահ.
Մակտուբ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:40

ՍՈՒՖԻԶՄ

Արևելքն ու Արևմուտքը ձգում են իրար՝
Ինչպես հակադիր բևեռներ մագնիսական։
Լցվում է աշխարհը մտքերով իմաստուն՝
Թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի ծերուկ։
Բզեզների հանգույն աղմկում են
Մտքերը՝ բազում - բազում։
Ու խլանում է ականջը
Աշխարհի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:40

ԲԱԶՄԱԿԵՏԵՐ

Կյանքի բազմազանությունը՝
Մեկ, երկու, երեք ...
Բազում կյանքեր՝
Արտացոլված մեկի
Սպեկտրում,
Ինչպես լույսը ճերմակ
Դառնում է յոթներանգ
Ծիածան ...
Սերը հանդեպ քեզ
Ասես ապրել եմ
Մեկ, երկու, երեք
Տարբեր, անկրկնելի
Տարբեր ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:40

ԽԱՂ ԲԱՌԵՐՈՎ

Ծիրան ու նուռ,
Նամանավանդ սերկևիլ,
Զգլխիչ բույրով, արյան
Շիթով կարմիր
Ներկեցիք անփույթ առօրյան։
Երջանկությունն իմ
Չէր լինի կատարյալ,
Եթե չլինեիր դու՝
Խաբկանք-պոեզիա,
Որին թե հպվես
Ամուր ձեռքերով,
Ավազի պես կհոսի անտես ...
Աչքի ծայրով՝ այնպես
Ինչպես տեսնում ես
Անկումը գիսաստղի,
Փոքրիկ ակնարկից
Երբ բացվում է հոգին
Մարդ-արարածի ...
Միայն այդպես,
Խատուտիկի թռչող
Պսակ-պոեզիա,
Կարող եմ զգալ քեզ,
Խաղալ փետուրներով
Անկշիռ, ըմբոշխնել
Բույրդ անիրական ...
Թույլ տուր,
Պոեզիա, թույլ տուր
Դառնալ շրջանակը
Քո գեղեցկության՝
Անբացատրելի ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:40

ԱՅԴ ՀՈՒԶԻՉ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ` ՍԵՐ…

Երբ մտածում եմ քո մասին սրտիս ռիթմով`
Արագանում է ժամանակը, թափվում է ոսկե անձրև,
Կապում է ծիածան` բազմակի,
Բադիկը ծովից դուրս է պրծնում` կապտասև փետուրներով
Զարդարելու մտքերը, մտքերը քո մասին…

Երբ մտածում ես իմ մասին, քո սրտի ռիթմով
Պայծառանում են աչքերս, ուղղվում են ուսերս,
Ուզում եմ երգել, հանց կոլորատուրային սոպրանո.
Լավագույն երգը, ասես կարապի երգ…

Երբ մեր մարմինները հպվում են`
Մտքերը դառնում են հրաշք բզեզներ,
Կայծոռիկներ ու զատիկներ բազմագույն և թռչում են
Սիրո մաքրամաքուր կաթիլներն անձրևելու
Ցողաթաթախ դաշտերին…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


⇑ Наверх
⇓ Вниз