СТАНЬ VIP

ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇԵԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇԵԱՆ

Сообщение Harutin » 03 янв 2011, 00:21

ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇԵԱՆ

(23.96 кб) Просмотров: 616
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇԵԱՆ

Сообщение Harutin » 03 янв 2011, 00:22

ԽՈՑՈՂ ԲԵՐԿՐԱՆՔ

Նորէն գիշերս
Անքուն անցուցի...

Եկած եմ քեզի...
Չեմ գիտեր ինչպէս
Հասած եմ դուռդ...
Զանգը չեմ խփած
Բայց սիրտս այնպէս
Ամուր կը զարնէ՝
Որ քեզի ծանօթ
Աղմուկէն ահա
Դուռդ կը բանաս...

Գիշերը ամբողջ
Անգիր ըրած եմ
Թէ ինչպէս պիտ ըսեմ:

Բայց պիտ չխօսիմ,
Իրականութիւնն
Դժուար է այնքան
Ու այնքան խոցող...
Որքան որ ժպտին
Աչքերս քեզի՝
Արցունքը պիտի
Կաթիլ առ կաթիլ
Սրտիս մէջ հոսի,
Անկեղծ արցունքը
Այս խոցող, դաժան
Իրականութեան...
Ապրիլ կեղծիքո՞վ...
Չսիրե՞լ քեզի...
Աստուծոյ տուած
Պարգեւը մերժե՞լ...

Ա՜խ, չէ՛, խոստացայ,
Չխօսիմ պիտի,
Ալ հարց պիտ չտամ,
Ինչո՞ւ... ինչպէ՞ս... ի՞նչ...

Իրականութիւնն
Դաժան չէ երբեք,
Քանզի միասին
Կը ժպտին կու լան
Երկուքիս սրտերն...

Ժպիտ ու արցունք՝
Սիրոյ ծնունդի
Անբաժան զոյգեր...

Ճիշդ այդպէս ալ մենք
Կապուած ենք իրար,
Լացող ժպիտով,
Ժպտուն արցունքով...
Մեր սրտերն կապող
Կամուրջը անտես,
Կամուրջը գաղտնի
Աստուած է հիւսեր
Թելով նարօտի,
Եւ օրհներ է զայն՝
Մեզ պարգեւելով
Այս հզօր սիրոյ
Բերկրանքը խոցող...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ
    Вложения Harutin » 01 окт 2010, 20:31
    7 Комментарии
    912 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    30 окт 2010, 12:14
  • ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 20 дек 2010, 20:38
    8 Комментарии
    1307 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    20 дек 2010, 20:40