ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:31

ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Anush Hakobyan.jpg
Anush Hakobyan.jpg (3.69 кб) Просмотров: 657
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:32

***
Առավոտներս մնացին հեռվում,
որպես պատառներ անցյալ ամառվա,
որպես կարկաչներ մոռացված տողի,
առավոտներս մնացին հեռվում:

Ու ցերեկներից իմ արևահյուս,
հիշողությունը մնաց ալ տապի,
մնաց շեկ բույրը խոնավ կեղևի,
մնացին հեռվում
հյուսքերը դեղին իմ ցերեկների...

Երեկոներիս հալչուն երգերը
թափվեցին ջարդված ցավի ճեղքերից,
գոլորշի դարձան ու համբառնեցին
երեկոներիս հալչուն երգերը:

Եվ գիշերներս լույսով են լեցուն,
անցյալ ամառվա բարկ արևներով,
լի են բույրերով խոնավ կեղևի,
հալչուն երգերով
ու
մթնով են լի
իմ գիշերները...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:32

***
Օգոստոսի վերջի հալված դեղիններում,
մթով փոխարինվող մշուշի մեջ կարմիր,
կապույտի մեջ չքնաղ սառը գիշերների,
կանաչ առավոտի դայլայլի մեջ տտիպ,
այրող, շլացուցիչ ոսկում կեսօրների...
Միայն կարոտ անափ,
միայն սարսափ` կորած աչքերիս մեջ կարմիր,
սև ճաղերի միջով
միայն բարձրի չափում,
ու երազանք,
ու
տենչ,
արծվի ճախրանքների:
Թրթիռների հեռվից առկայծներում լույսի,
երկնափեշից կախված գորշուկ պաստառներում,
Հավերժական շարժման անշարժի մեջ ունայն,
Կամաց թափահարվող հևքերի մեջ թացի,
Օգոստոսի վերջի հալված դեղիններում,
կապույտի մեջ չքնաղ իմ պաղ գիշերների
միայն մորմոք, մորմոք,
կաղկանձ շղթայված շան,
ու
ակնաբիբ անփայլ
հակված առավոտին...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:33

***
Նմանվում է
պարաքայլի ամբողջության:
Նմանվում է ապակու մեջ
արտացոլվող մի կաթիլի,
մի բյուրեղի
շողուն օդի անապական:
Նմանվում է
քամիներից մեղմ ծածանվող
նոր ծիլ տված տերևների
ու
ճեփ-ճերմակ ծաղկաթերթի
երկխոսության,
առուների խենթուկ վազքի
ու
ծովերի ծանրաբարո հանդարտության:
Նմանվում է
քնից աչքը հենց նոր բացած
մանկան ճիչի,
անձրևների նազանքների
ու մթան մեջ կաթիլ-կաթիլ
ապրող գարնան,
նոր մայրացած կատուների
խանդոտ հևքի
ու ձագերի կույր մնչոցի,
ու
ձեռքերի` գրկած
ճերմակ առավոտի մարգարիտը լուսաթաթախ,
ու
կյանքերի` մեկ ամբողջում,
նմանվում է
տարիների` ապրած միակ ակնթարթում,
փշուրների` մի հացի մեջ,
Ակրոպոլի` պատմության մեջ տարրալուծված,
թղթի,ծաղկի ու մատիտի,
նմանվում է...

Սիրում եմ քեզ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:33

***
Թե ինձ տեսնեիր
ձմռան միգապատ առավոտի մեջ,
թաց քայլերի մեջ ցուրտ մառախուղի,
մուգ փողոցներով սուրացող քամու
ու ձյուների մեջ,
գուցե հիշեիր լուսաբացները
տաք ամառների...

Թե ինձ հիշեիր,
գուցե օրերիդ հուլունքաշարի
զարդը դառնայի,
գուցե դառնայի անձրևի կաթիլ
ամռան տապի մեջ,
գուցե լինեի հողի փշուրը`
տափաստաններում...

Խոսեիր ինձ հետ.
կպատմեի քեզ
ջարդվող քարերի զնգոցի մասին,
կանաչի մասին, արևի մասին,
Աստծո բարձունքից գահավեժ նետվող եղջերուների,
անկում ու սարսափ ապրող աչքերի,
կարոտներով լի պաղ գիշերների
լույսերի մասին,
թե մի օր հանկարծ խոսեիր ինձ հետ...

Թե ինձ կանչեիր,
կուզեի դառնալ
կանաչը ճամփիդ,
գիծը տողերիդ,
գույնը երգերիդ,
կուզեի դառնալ
շուքը շվաքիդ,
թե մի օր հանկարծ
դու ինձ կանչեիր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:34

***
Սա իմ լուսինն է,
Որ իր հրճվանքը` կաթնաբար ծորուն,
Ծառերի` արծաթ կրակով վառվող
Սաղարթներին է նվիրաբերում:
Մայթին երկարող գորշ ստվերների բարեկամն է նա,
Ու մուգ ճյուղերի արանքում քնած
Թռչնի երազը:
Սա իմ լուսինն է,
Որ իր ծիծաղը` մուժի պես սփռուն,
Խավարում կորած ու լույսի կարոտ
Հոգիներին է նվիրաբերում:
Ձեր պաղ հայացքի,
Ձեր մրսած հոգու
Ջերմությունն է նա,
Ու ձեր միայնակ ու մերկ տխրության
Հարմար դերձակը:
Սա իմ լուսինն է,
Որ տիեզերքի ամայի ցրտում դարձել է սառույց,
Եվ
Ամեն դեպքում,
Իր տաք հրճվանքը` կաթնաբար ծորուն,
Ծառերի` արծաթ կրակով վառվող
Սաղարթներին է նվիրաբերում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 30 окт 2010, 12:13

Օրն է բացվում

Իմ կորուստներով օրը լուսացավ,
Մութը լույսի մեջ տարածվեց անգո,
Պաղ լուսաբացին՝ խոստումներն են դավ,-
Փշաքաղվում է ապրած ողջ կյանքս:

Միագունություն ու զուր են թվում
Ստվերների մեջ նվիրում ու սեր,-
Մորս խաչքարից դեռ ինձ են թևում
Մրմունջ ու աղոթք – մաքառման լույսեր:

Իմ կորուստներով օրն է իմ դիմաց,
Չարի քրքիջն է դեռ իմ ականջում,
Արցունք են համակ, ցավ են անիմաց,
Թարն ու կարոտն են ինձ նորից կանչում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 30 окт 2010, 12:14

Կինը

Այս փոքր քաղաքում
Ռմանտիկ կին եմ,
Ու անձրևի միջով
Գնում եմ դեպ անձրևը:

Ոմանք իրենց դեմքը
Ծածկում են ափերով,
Հորդ անձրևով եմ
Սքողում արցունքնրս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз