СТАНЬ VIP

Աննա Վարդանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Աննա Վարդանյան

Сообщение Harutin » 11 сен 2010, 22:41

ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

***
Երգի’ր, սի’րտ չարությամբ լեցուն,
Երգի’ր երգդ՝ նողկանքի սիրո…

Թող աշխարհը՝ ստրուկ ստին՝
Ականջալուր ծնկի իջնի երգիդ բախտակից…

Սա է շոյում քիմքը նրանց,
Ու ձուլվում զգայական խոռոչներին՝ ատելությունը…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 11 сен 2010, 22:42

ԱՐԵՎԻՆ
Երկինքը կապույտ էր, ու կապույտի մեջ արևն էր շողում,
Փոքրիկը նկարում էր եռանկյունի, մի ծառ ու տնակ,
Նա չգիտեր դեռ՝ արևը ինչ է…

Կապույտ հորիզոնը կարմիր էր դառնում,
Թափվում էր արյունը երկնած արփին,
Հուժկու ձայների մեջ մի պահ խլանում,
Անէանում էին հոգի ու մարմին…

Փոքրիկը, սակայն, դեռ չգիտեր՝ արևը ինչ է…
Ու նկարում էր եռանկյունի, մի ծառ, մի տնակ…

Հետո մոլեգնում էր հրակեզ լավան,
Ժայթքում հանկարծ ու սսկվում,
Մինչ գիշերվա խավարին ընդդեմ,
Պայքար էին մղում հոգիները կրակ…

Երկինքը կապոˉւյտ էր, ու կապույտի մեջ արևն էր շողում…
Ես երկար նայում էի լուսնին ու երբեք չէի վախենում,
Որ մի օր կարող եմ և սիրահարվել նրան…
Ու դա պատահեց…

Ես սահում էի մայրամուտի սլացիկ պարագծով
Ու երբեք չէի վախենում, թե վայր կընկնեմ…
Ու դա պատահեց…

Ես քայլում էի օրվան հակառակ ու չէի նկատում,
Որ գիշերն անվերջանալի էր դառնում…
Դա էլ պատահեց…

Ես, որ քուն մտա ու Հավերժը երազեցի…
Բայց այն չգտա,
Փոխարենը՝ միայնությունս գրկեցի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 11 сен 2010, 22:42

***
Դու չկաս… ու գիշերն է հալվում հոգուս մեջ՝
Անասելի ցավ պատճառելով…

Դու չկաս… ու ինձ մնում է լոկ լուսնին նայել
Ու արցունքի պես՝ կախվել նրանից…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 11 сен 2010, 22:42

***
Երբ մոռանաս ինձ կապույտ հավերժի անդարձ սլացքի մեջ,
Ես կմնամ լուռ կանգնած ճիշտ այն վայրում, ուր բաժանվեցինք՝
Քեզ սպասելիս…
Ես կմնամ մի ող ջ կյանք, ու գուցե մի օր՝
Նորից ինձ մոտ գաս…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 11 сен 2010, 22:43

***
Երբ քամին ինձ բերի հեռվից լույսը Հավերժի,
Ես կըմպեմ վերջին կաթիլը տառապանքի
Ու այդուհետ կլինեմ երջանիկ.

Ես կզգամ զարկն Անսահմանի,
Դեպի ուր ձգվում էր իմ ող ջ ուղին.
Ես կզգամ այն՝ սրտիս զարկերի փոխարեն,
Ու կդառնամ մասնիկը նրա…

Եվ Կատարյալի իմաստնությունը ես կըմբոշխնեմ ՝
Մինչև կմարի վերջին հյուլեն արևամուտի…
Ու վերջն այդժամ ՝ սկիˉզբ կդառնա…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 11 сен 2010, 22:44

***
Մի թռչուն թռավ, որ անհայտին հասնի,
Պարզեց թևերը,
Ձուլվեց կապույտին,
Ու կապույտը կլանեց նրան…

Մի այլ թռչուն թռավ, որ անհայտին հասնի,
Ու երբ պարզեց թևերը,
Կարմիրը ծառս եղավ
Ու կլանեց նրան…

Սպիտակի մեջ անշնչացավ երրորդը,
Ու նրանից մնաց լոկ սև մի բիծ.
Երկինքը շառագունեց,
Ու բո’ց ելավ խուլ անհայտից…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 11 сен 2010, 22:44

***
Միտքն արթնացել էր ժամից առաջ,
Ու նստել էր միտքը գլխիկոր՝
Հակված կորստի աթոռին...

Նա միտք էր անում ու մտքի թելն էր կտրվում…
Ծերացել էր միտքը…

Դրսում ամռան անհոգ օրերն էին…
Պատուհանից ներս էին սողոսկում
Մանկան ճիչերն ու գետի աղմուկը…

Ապրե’լ էր ուզում միտքը,
Սնվել էր ուզում մի աղբյուրից,
Որ կյա’նքն է ինքնին,

Մտածել էր ուզում միտքը,
Սիրե’լ, սիրե’լ, սիրե’լ…

Բայց ժամանակն անցնում էր,
Ու բանտված մենության գորշ խցում՝
Մեռնում էր միտքը…
Ու նրա հետ մեռնում էր երաժշտությունը,
Ծովը, կապույտ հորիզոնն ու Սեˉրը….
Խավա’ր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    1 ... 10, 11, 12Вложения Harutin » 24 окт 2010, 13:01
    115 Комментарии
    3717 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 окт 2010, 17:19
  • ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 20 дек 2010, 20:38
    8 Комментарии
    1308 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    20 дек 2010, 20:40
  • ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    1 ... 4, 5, 6Вложения Harutin » 29 дек 2010, 10:40
    50 Комментарии
    4260 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 дек 2010, 10:50
  • ՍՈՖԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ (ՎԱՐԴԱՆՅԱՆ )
    ՍՈՖԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ(ՎԱՐԴԱՆՅԱՆ ) » 01 мар 2017, 13:49
    4 Комментарии
    3205 Просмотры
    Последнее сообщение ՍՈՖԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ(ՎԱՐԴԱՆՅԱՆ ) Перейти к последнему сообщению
    23 мар 2017, 16:17