ԱՆԻԶ ԿՈԼՑ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՆԻԶ ԿՈԼՑ

Сообщение Harutin » 10 апр 2011, 21:41

***
Մեր գանգատներից ոչ մեկը
չի լսվի

Աստված խուլուհամր է
ոչ ոք մեզ չսովորեցրեց
շարժումների լեզուն

Ֆրանսերենից թարգմանեցին ԱԼԵՔՍԱՆԴՐ և ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆՆԵՐԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԻԶ ԿՈԼՑ

Сообщение Harutin » 10 апр 2011, 21:42

***
Անկյալ հրեշտակը
որ հայացքը
հառել էր ջրին
սուզվեց
իր պատկերի մեջ

Ֆրանսերենից թարգմանեցին ԱԼԵՔՍԱՆԴՐ և ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆՆԵՐԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԻԶ ԿՈԼՑ

Сообщение Harutin » 10 апр 2011, 21:43

***
Աստված
կրակ է վառում
խավարի մեջ
որ կրակի կապույտի մեջ
մի նոր խավար
բացահայտի

Ֆրանսերենից թարգմանեցին ԱԼԵՔՍԱՆԴՐ և ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆՆԵՐԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԻԶ ԿՈԼՑ

Сообщение Harutin » 10 апр 2011, 21:43

***
Գազանազուսպ եմ
ես վարժեցնում եմ
կյանքիս կրկեսի
գազաններին

Ամեն օր ջանում եմ
ձեռնասուն դարձնել մահը
ստիպում եմ նրան ցատկել
բոցավառ օղակի միջով
սովորեցնում եմ
ինձ ող ջունել
մինչև որ կփակեմ
իր վանդակում

Ֆրանսերենից թարգմանեցին ԱԼԵՔՍԱՆԴՐ և ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆՆԵՐԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԻԶ ԿՈԼՑ

Сообщение Harutin » 10 апр 2011, 21:44

***
Իմ երկիրն
իմ երկրում չէ

Նա աքսոր է

Գիշերվա մեջ
կծկվում եմ մենակ
որպեսզի փորձեմ
նորից աշխարհ գալ

Ֆրանսերենից թարգմանեցին ԱԼԵՔՍԱՆԴՐ և ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆՆԵՐԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԻԶ ԿՈԼՑ

Сообщение Harutin » 10 апр 2011, 21:44

***
Եթե տեսնում եք ինձ
անունս մի արտասանեք

անունս տալով
ինձ մի բանտարկեք
ազատ թողեք ինձ

Գիշերով
ես մի էգ գայլ եմ թափառական
ես վախեցնում եմ այն աղ ջկան
որը ես էի ժամանակին

Ֆրանսերենից թարգմանեցին ԱԼԵՔՍԱՆԴՐ և ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆՆԵՐԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԻԶ ԿՈԼՑ

Сообщение Harutin » 10 апр 2011, 21:45

***
Ես անցնում եմ
դարերի միջով
իմ միջով
մշտանորոգ

Թափառում եմ մենակ
մերժված
ինչպես վայրի գազան
որին դիպել են
մարդիկ

Ֆրանսերենից թարգմանեցին ԱԼԵՔՍԱՆԴՐ և ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆՆԵՐԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0