ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 26 сен 2010, 19:42

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Ani Ter-Gulanyan.jpg
Ani Ter-Gulanyan.jpg (8.49 кб) Просмотров: 442
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 26 сен 2010, 19:42

***
Եվ թե այսքան բարդ հույզերը
Անհնար են հյուլեներում…
Թե՞ գուցե մեզ ողջը առած,
Հուզատրոփ խորհում է վեր:

Այնտեղ հեռվում կա մի ուրիշ,
Կա մի ուրիշ ճշմարտություն,
Մասնիկն ենք վերգիտակցության,
Անգիտակից մեր պահերում:

Եվ գնում ենք օրվա ցավով,
Օրվա խինդով լուռ բարուրված,
Այնժամ հեռվում կառուցվում է
Զոհաբերված ճշմարտություն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 26 сен 2010, 19:44

***
Ինչո՞ւ թվաց այդքան անհաս,
Ինչո՞ւ թվաց անհնար,
Եվ ո՞վ էր, որ հոգիս արձակ
Կաղապարեց, շղթայեց:

Ինչո՞ւ օրը եկավ-անցավ,
Կախվեմ վարար փեշերից,
Գուցե լրեմ սափորը փակ
Իմ մարմնական հույզերի:

Ո՞վ էր, որ մեզ նետեց ճամփին,
Այլատոչոր, այլատես ,
Երազածին հմայքներով
Ինքնամոռաց, ինքնահեզ:

Ճախրանքս լուռ ներամփոփեմ
Վերգիտակից այսօրում,
Գուցե ըմպեմ հեղձուկը պաղ`
Ամփոփելով քեզ ներսում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 26 сен 2010, 19:46

***
Ջինջ այս կյանքը`բյուր լույսերով կրակ,
Թուխ պարերով լատինական ավազների,
Անսանձ մտքի գայթակղմամբ ու գայթվողի
Դիմադրումն անհագ` սրսուփ և ակամա:
Ջերմ ավազը շոյող թեթև երեկոներ`
Գոլ շշուկով հարավային քամիների,
Եվ նարցիսներ ճերմակ` շող վարսերում ջրվեժ,
Եվ մարդկային խաղեր` զոհի ու որսորդի:
Նույն այդ զոհի մեղմահնչուն հաճույքն անզոհ,
Եվ հեթանոս, բրոնզատիպ փայլ կերպերին,
Իրնց ծածուկ բնազդներով կռապաշտի,
Փակ հմայքով բազմահայացք բաց ափերի;
Եվ լիաթոք շնչառությամբ արձակների`
Լայն աշխարհներ,որոնք քոնն են ամեն պահի,
Եվ սահմաններ ջնջող անդեմ տարբերակներ`
Ժամանակի, տարածության ու ձևերի,-
Իրեց մշուշ-մետաքսային ծածկագույրով,
Թույլ հպումով սանձահարող շղթաների,
Հմայքներով սանձահարի ու անսանձի...
Տարբերակներ, տարբերակներ առանց դեմքի,
Առանց ձևի և մամնական թաղանթների...
Ջինջ այս կյանքը բյուր լույսերով կրակների,
Թուխ պարերով արաբական ավազների,
Իրենց շքեղ կոնքապարով խաղարկային,
Իրենց չքնաղ հարահոսով անմարդկային…
Եվ ես հաստատ այս ամենում իմ խնդությամբ
Եվ դու` շուրջս այս ամենում... իմն ես այսու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 26 сен 2010, 19:49

***

Անձրևներ են հորդալու մեղսավոր ու անհոգի,
Պարիսպներ են քանդվելու թույլ հարվածով մեկ մատի,
Անցնելու եմ ես այն կողմ կապանքներից ու խոսքից,
Անձրևներ են հորդալու մաքրագործ և արարիչ...

Եւ որտե՞ղ է այն հոգին վերածնված անհունից,
Եզրագծված անբասիր այլկյանքային կորերով,
Այներկրային պտույտից հավաքեմ ետ բերեմ ինձ,
Ու՞մ ներսում է այն հոգին վերածնված անհունից:

Անձրևներ են հորդալու աշխարհն ու ինձ լվացող,
Պարիսպներ են քանդվելու մի հարվածով Անմատի,
Անցնելու եմ ես անդին կապանքներից ու խոսքից,
Անձրևներ են հորդալու մաքրագործ և արարիչ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 26 сен 2010, 19:50

***
Անդենական է թախիծը այսօր,
Եվ չեն փրկելու խոսքերդ անգամ.
Լայնահունչ երթով երազի նման
Ես ներկայում եմ և չեմ զգում այն:

Ո՛չ հեռուններն են այլևս կանչում
Իբրև մեղրահոս,ոսկեծամ աղջիկ,
Ո՛չ էլ անցյալն է մեջս ներխուժել
Եվ թոթափելով ինձնից հեռացել:

Եվ չի տեսիլվում հրեշը անգամ,
Չի հետապնդում հևոցով անհագ,
Ես սարսափում եմ բացակա կերպից
Ներթափանցումից լուռ ու աննկատ:

Կամ ներառումից բարբարոս, անգութ,-
Եվ հոգիների մորմոքն ընկրկուն…
Կամ ինչո՞ւ եմ ես այսպես շփոթված
Քառուղիներում անհամատարած:

Չէ, որոշել եմ ձուլվել ամենին`
Պիտի որ դառնամ աննշան հյուլե,
Խուլ և անմրմումջ հևքիս մեջ անել
Պիտի որ դիտեմ երթը անմահհունչ:

Օրերի թմրած,բթացած դեմքով,
Հնազանդ երթին` գնում ենք առաջ,
Գուցե այստեղ չէր,որ պիտի գայինք,
Գուցե և սա չէր ինչին տիրացանք:

Կամ ի՞նչ էր արդյոք այս կյանքը ամբողջ,
Խավար մի ափից մյուսին անցանք...
Անժամանակ է թախիծը այսօր
Եվ տեսիլներն են ժամանակավոր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 26 сен 2010, 19:53

***
Ինչ որ ասում ես, ես գիտեմ վաղուց,
Լուռ կարոտ անդարձ օրերի հանդեպ,-
Այն, որ չես կարող ետ բերել ոչինչ,
Այն,որ լուծվել է տարածության մեջ:

Ժամանակը խուլ, հորդառատ մի գետ,
Ջրվեժածածան,սակայն խաբուսիկ,
Երազանք ծամող հրեշների հետ
Ամեն ինչ տարավ,որ չբերի ետ:

Ինչ որ ասում ես,ասել ես վաղուց,
Աչքերիդ մթնում չկա ոչ մի վեճ
Եվ էլ չես կարող ոչինչ ետ բերել,
Քանզի լուծվել ես տարածության մեջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 26 сен 2010, 19:55

***
Այսքանը չէ, սրանով չի ավարտվում,
Հեռուներում անմեկնելի թախծի մեջ,
Աներևույթ, աննյութեղեն անգոյում
Միայն ոգի, միայն ոգի ու ոգի:

Այսքանը չէ, սրանով չի ավարտվում,
Անդարձ կարոտ, անցած երազ մի լուսե,
Հոգեթախիծ մոլորումի մշուշում
Միայն ոգի, միայն ոգի, միայն սեր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 26 сен 2010, 19:56

Համատարած ունայնափոշի

Օրերը թռչում են գալարապտույտ,
Կյանքի իմաստը լռում է մեր մեջ,
Այսօրը, վաղը անցյալ է դառնում
Եվ ձուլվում անհայտ անմահության մեջ:

Օդում լողում է ունայնափոշին,
Մանկուց փորձում ենք մենք դիպչել նրան:
Ինչպես անհայտից ձուլվել ենք մի օր,
Այդպես էլ անհայտ պիտի հեռանանք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 26 сен 2010, 19:58

Բախտի անմանրուք

Ես` հեռուներում, դու` մանրակրկիտ,
Ես մոտավորդ, որ չես հաստատել
Դու ինչ-որ բան ես ինձնից պահանջում
Ինձ այդ ամենը մանրուք է թվում:

Ես ինձ հիշում եմ փոքրիկ մի աղջիկ,
Սենյակի խավար անկյունում նստած,
Ես խորը քնից արթնացած թախիծ`
Անցած երազից` հոգումս լռած:

Եվ թե ինչ ցավ էր ինձ այդպես տանջում,
Որն անհայտ էր ինձ, և հայտնի Աստծուն,
Եվ Տերն ինչու էր թույլ տվել զգալ,
Մեր փոքրիկ բախտը անհայտի գրկուն:

Ես հեռուներում, դու մանրակրկիտ,
Իմ թուլության մեջ զուր ես հաստատվում,
Ես ինչ-որ բան են ուզում քեզ ասել.
Քեզ հեռուները մանրուք են թվում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз