ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 26 сен 2010, 19:59

***
Մշտնջենական շրջաապտույտով,
Եվ ճշմարտության հետքերով խոնարհ,
Եվ անապատի ունայն զեփյուռով,
Տիեզերական խոր իմաստությամբ:

Դու քո խորքերում աստղակործանիչ
Եվ քո էությամբ սկիզբ ու անմահի,
Ես մի մասնիկը քո ամբողջության
Դու իմ մասնիկը կորուսյալ պահի:

Անսահմանության անհուն ափերում,
Մի փոքրիկ բույն եմ իմ խնդիրներով…
Քո սիրո առջև տեսիլքս տկար,
Պարուրիր դու ինձ անհասի սիրով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 26 сен 2010, 20:01

***
Կամ իմաստունի ժպիտն է դեմքիդ,
Կամ էլ աշխարհի ցավից անտեղյակ,-
Աշխարհի ոգին խռով է մեզնից,
Կամ այնտեղ տանող ճանապարհն է փակ:

Մեծահոգության բարձունքից հիմա
Քո լույսը պայծառ կուրացնում է մեզ,-
Կամ իմաստունի ժպիտն է դեմքիդ,
Կամ էլ աշխարհն է ցավիդ անտեղյակ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 26 сен 2010, 20:02

***
Իբրև եկվոր այլ աշխարհից
Տառապում եմ կարոտից լուռ,
Վերևներից թելադրված
Արձագանքն եմ ճնշում անսանձ:

Աշխարհը այս տարաշխարհիկ
Մանրանկար, հելունազարդ,
Եվ պատկերները գեղանկար,
Այսքան ճշտիվ, այսքան չքնաղ:

Իբրև եկվոր այլ աշխարհից
Ներանձնացած կարոտից լուռ,
Հիմա այստեղ` հավերժի մեջ,
Հիմա Այնտեղ` հավերժն իմ մեջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 26 сен 2010, 20:03

***
Ես խենթանում եմ, փրկեք ինփ մարդիք,
Այս երկրագնդի անդարձի ցավից,
Խուլ հեռուներում մարող լույսերից,
Փրկեք ինձ դաժան իրիկնամուտից:

Ես էլ հոգի եմ, բոլորիդ նման,
Այսօր եկել եմ, վաղը` կգնամ,
Ամոքեք ցավը իմ հոգեունայն,
Թող ցավազրկված անցնեմ այս ճամփան:

Տարտամ լույսերը երեկոների
Թող շոյեն հոգուս թավշյա վարսերը,
Եվ թող աստղերը անցնեն իմ միջով`
Արտացոլելով սարսռող սերը:

Բայց ի՞նչ է, ասա, ուզածդ Աստված
Ձայնդ` անհասու, տեսքդ` մութ անտառ,
Ուզում ես նորից Բաբելոն ծնենք,
Փորձելով հասնել փեշերիդ պայծառ:

Եվ Քո հայրական ապտակը թեթև,
Եվ սամումաշունչ քամիներդ տաք,
Փշրեցին ձգտման աշտարակը մեր`
Բանտելով մեզ քո գաղտնիքի մեջ փակ:

Տես, ավերակներ, փլուզված հույսեր,
Սևահեր մի կին, մանուկը գրկին,
Փուլ աշտարակից ծածանվող սավան,
Որ անդարձ ծածկեց պատմությունը հին:

Մեզանից Աստված ի՞նչ է ուզածդ,
Ինչ է գալիքը և ինչ է անցած,
Ամոքիր հոգուս ձգտումն այս ունայն,
Թող ցավազրկված անցնեմ այս ճամփան:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение:#15  Сообщение Harutin » 26 сен 2010, 20:06

***
Դու ստեղծեցիր Քո կերպարով մեզ այսպես,
Եվ մենության կնքամոմով, ինչպես Դու,
Մենք արարիչ` մեր չափի մեջ չափահաս,
Մոլորվեցինք ճամփաներում այս անհաս:

Ուրվագիծդ անուրվագիծ եզերքում,
Եվ փառահեղ փեշերիդ մեջ պարփակված,
Մեր խոսքերով Քո խորհուրդը օծեցինք,
Որ թաքնվենք անչափում Քո մեծության:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз