ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#31  Сообщение Harutin » 30 сен 2010, 18:50

* * *
«Ես էս քաղաքի վրա երազ դեռ չեմ տեսել», - ասում էր հայրս՝
Հովեյ Խաչոյի Հրանտը
Հայրս՝
Հաց բաժանելով երջանիկ հայրս,
Ինձ տալիք սերը տարավ իր հետ՝
Օզոնային շերտի պես բացելով
Վերջապես վրաս տաքացած աչքը:
Ամառ ու ձմեռ
Քայլում եմ
Այս ամայի քաղաքի մայթերով,
Ուր նա
Օտար տուն մտած հյուր զգաց
Ու հեռացավ՝
Առանց զգուշացնելու ինձ, որ մահը կա,
Որպես մութուլուսին
Ցելերից բարձրացող գոլորշի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#32  Сообщение Harutin » 30 сен 2010, 18:51

* * *
Նյարդերս
Ահաբեկված երեխաներ են՝
Գիշերվա լռության խորքերից
Հազարաչք նայող:
Հիմա, հիմա կմարի
Վերջին կերկերացող կերոնը,
Եվ ինձ,
Կուրորեն, առանց տեսնելու,
Կկլանի մթությունը՝
Ծով նետած քարի նման:
Խաղաղ, անցավ,
Ականջ չգտած հառաչանքի գոյությամբ
Կշարունակվի ժամանակը՝
Չգիտակցելով,
Որ ինքը սոսկ արձագանք է...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#33  Сообщение Harutin » 30 сен 2010, 18:52

* * *
Լողանը հանգիստ օրորվում է,
Ձկները մոտ չեն գալիս,
Ամեն ինչ հանդարտ է,
Ջուրը չի պղտորվում համր աղաղակից՝
Կարթի վրայի որդը ես եմ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#34  Сообщение Harutin » 30 сен 2010, 18:52

* * *
Ձյունը իջավ՝ ծածկելով անցած ժամանակը,
Իսկ ես մերկ եմ ու մենակ՝
Ծխնելույզից բարձրացող ծխի պես...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#35  Сообщение Harutin » 30 сен 2010, 18:53

* * *
Ես շաղ եմ տվել ինձ
Աշնան տերևների նման
Ու չեմ կարողանում հավաքել...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#36  Сообщение Harutin » 30 сен 2010, 18:53

* * *
Գոռալու հնար չունեցող,
Բերանը փակ՝ եռացող կաթսա՝
Այս գիշերակեսին,
Երբ լռության ոհմակը հարձակվում է,
Եվ նահանջի ճանապարհը պարսպող պատերը
Ավելի բարձր են, քան երկինքը,
Դու այլևս
Մյուս այտդ դեմ անող քրիստոնյան չես,
Այլ խցանված խողովակի ձևն ստացած ջուր:
Բանականության գայթակղեցնող աստված
Պոեզիա չի կարդացել
Եվ ամեն ինչ գիտի այս կյանքի մասին,
Դու ես միայն կասկածողը.
Սիրելը աշխարին նայելու քո կերպն է,
Մի վախեցիր, գնա՝
Կույրի նման՝ սրտիդ ձեռքը բռնած...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#37  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:00

1.
Արյունոտ ծաղիկների այս գարունր
Բացվեց
Միջուկային պայթյունի կուրացնող լույսով,
Ես մեռա,
Եվ դիս ութ անգամ
Տարան այս քաղաքի անկենդան փողոցներով:
Սատանաներն ու սրբերը`
Իմ արյունր լափող այդ շները,
Քարեր էին նետում Տան վրա,
Եվ պատուհանի ապակին ես էի,
Երկնային դատաստանից չվախեցողները
Դատավորներ էին,
Ռետինե մահակներով պատանիները
Նրանց մեղքերով բեռնված գրաստներ,
Հայրենիքը գողացված ավտոմեքենայի նման
Սուրում էր,
Եվ համարանիշներն արդեն
Չէին երևում...

2.
Մորթված անասունի հայացքով
Քարացած քաղաքում
Զինվորների` փողոցները պատած շղթան
Խեղդում է պարանոցս:
Աղոթքի պոռթկումով հրապարակ ելած մարդիկ
Այսօր քայլում են վախվորած`
Տառասխալներով գրված
Հայհոյանքի նման
Պատերին քսվելով,
Եվ ոգին,
Որ բույնն էր
Երկինքն իմաստավորող աղավնիների,
Թվում է, որսաշան գտնելուն իսկ անարժան
Զոհ է`
Հոգեվարքում թպրտացող...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#38  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:01

***
Արտասվում էի մի օր`
Փողոցում`
Բոլորից գաղտնի,
Ու կակղել էր սիրտս
Թղթի պես:
Հետո անձրեւ տեղաց,
Աշխարհն առանց անձրեւանոցի էր,
Արեւը դուրս եկավ,
Եւ փողոցի, թղթի ու երկնքի վրա
Ես բանաստեղծություն գրեցի,
Կեղտոտ շուն,
Քո մասին…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#39  Сообщение Harutin » 29 мар 2011, 00:01

***
Սայթաքած բառը
Անզգույշ-մահաբեր կրակոց է,
Մնացածը խոսքեր են`
Կասկածի խարխուլ կամրջով
Վախվխելով անցնող:
Մի փորձիր շտկել վիճակը`
Դու հետ ես քաշում
Սիրտս խրած դանակը,
Եւ աշխարհը կուրանում է
Հրո ճարակ դարձած տան պատուհանի նման:
Աշխարհը…
Ես այնքան եմ սիրով լցրել այս աշխարհը,
Որ էլ ինձ համար
Տեղ չկա…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз