ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Անահիտ Հայրապետյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Անահիտ Հայրապետյան

Сообщение:#1  Сообщение Harutin » 28 июл 2011, 17:51

Անահիտ Հայրապետյան

(148.51 кб) Просмотров: 1172


Ծնվեցի ԼՂՀ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում։Սովորում եմ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի ասպիրանտուրայում։ Ուրիշ ի՞նչ գրել։ Որ ավարտել եմ ք.Աբովյանի վարժարա՞նը։ Գրեցի։ Ու քանի որ լուսանկարել եմ սիրում, սովորում եմ Լրատվական Միջոցների Կովկասյան Ինստիտուտում։ 2002-ին ՆՓԱԿ-ը տպագրել է բանաստեղծություններիս ժողովածուն։ Արդեն լույս տեսավ նաեւ երկրորդ գիրքս` «Թաբու» վերնագրով
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Անահիտ Հայրապետյան

Сообщение:#2  Сообщение Harutin » 28 июл 2011, 17:54

Կատարինեին

օրը սկսվում ա
օրը սկսվում ա բարձիս վրայի չոբանի շան ձագի աչքերին նայելով
ամեն դեպքում էս շները լրիվ ուրիշ են
չոբանը մեկ ա ուրիշ ա
դեռ երեկոյան վրայից գոմի հոտ էր գալիս
փիս մի հոտ
որ մաքրեցի զեյթունի բնական օճառով
թույլ քացախաջրով թրջած ու պինդ մզած շորով
հետո գցեցի տեղաշորիս մեջ
ու միասին քնեցինք
օրս սկսվում ա փորիս հետ խոսալով
բարև շունիկ ոնց ես
օրս սկվսում ա բարև ջիգար իմ սերն ես դու
սկսվում ա օրս առաջին հերթին մի հատ զուգարան վազելով
ջուրը բաղնիքից բերելով
պլաններս բարձրաձայն կրկնելով
օրս
սկսվում
ա
անպայման սկսվում ա
հայելու մեջ մի հատ
բերանիցս մեծ ժպիտ գծագրելով
շներին դուրս հանելով
նրանց քաքն ու շեռը մաքրելով
օրս սկսվում ա մեյլս ստուգելով
սմայլիկ բան դնելով
նախաճաշի մասին մտածելով
մի բան բստրելով
ուտելով խմելով
հետո արդեն տեսնում եմ ժամը ախր չորսն ա
բայց աման-չաման տունտեղ մնացել ա
տներն էլ չեմ ավլել
բայց օրը ճաշ ա դառել
վահանի համար նկարներ դեռ չեմ գտել
դեռ չեմ գրել գրանտի դիմում
չեմ նայել ինչ կա չկա աշխարհի մյուս ծայրերում
բայց օրս վաղուց
վաղուց
սկսվել ա…
քանի որ հղի եմ
քիչ ա պատահում
որ նույն օրը
համ նկարում համ գրում եմ ոտանավոր
առավոտից գնացի
կտուրներով ֆռացի
ֆռացի
անձրևից լվացքս թացացավ
ներսում փռեցի
հետո էլ գրեցի ոտանավոր
իմուիմ մասին
գրեցի որ հարցնեմ
ոնց ա պատահում
որ նույն օրվա մեջ
քեզ զգում ես էնքան երջանիկ
հետո ամեն ինչ դառնում ա քաքմեջ
ու չես կարող ոչ խմել
քանի որ հղի ես
ոչ լացել
քանի որ հղի ես
ոչ էլ գլուխդ պատերով տալ
քանի որ հղի ես
մենակ ուրախանում ես
կամ գոնե հույս տալիս
հիշելով
որ ներսումդ մեկն էլ կա
ու հավանաբար քեզ պես մեկը
ու որ դու մենակ չես
էդ մենակության զգացումը հիմա չունեմ
քանի որ հղի եմ…
ոնց ա պատահում
առավոտը զարթնում եմ
հագնվում երգում եմ
հետո գալիս եմ տուն
ու չեմ գոռում
չեմ լացում
ձեն ձուն չեմ հանում
ինձ անտեր շուն չեմ զգում
քանի որ հղի եմ
ոնց ա պատահում
որ նույն օրը նկարում եմ
ու գրում եմ ոտանավոր
զանգում եմ մամայիս
պապայիս կարոտում եմ
չոբանիս ձագն ինչ եղավ
մոխոս ոնց ա
ալիսան քնած ա
վերջին նշվածները սաղ իմ շներն են եղել
հիմա ոնց ա պատահում
որ ուրիշ տերեր ունեն
ու ինձ չեն հիշում
երբ ես
տասը կիլոյանոց մոխոյին
օրը չորս անգամ
չորս հարկ
բարձրացնում իջեցնում էի
ման տալիս սիրում
անգամ ալիսայի վրա գոռում
որ մոխոյին չուտի
ու ասում
էրեխես հաչալով ա ծնվելու
ու էդպես ասում էի
քանի որ հղի եմ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Անահիտ Հայրապետյան

Сообщение:#3  Сообщение Harutin » 28 июл 2011, 17:55

փորիկ

առավոտ շատ կանուխ
տեղաշորի քնահոտը վրաս
ոտքերիս մկանների անվերջանալի ցավով
ուղեղս լրիվ նոր ու դատարկ
իսկ նա դեռ անուշ քնած է
վեր կենալ ու լուսնոտի պես կախվել պատշգամբից
մերկ
լրիվ մերկ
հավաքարարները երգելով ավլում են մայթերը
ինչ-որ հին երգ
բացօթյա պատշգամբ
եթե մեկի մտքով անցնի նայել վեր
ես
մեծ փորով
մեծ ծիծիկներով
որոնց մեջ կաթ ա սկսել հավաքվել
որոնք պատվել են կարմիր բծերով
որոնց պտուկները ցցվում են անկախ իմ կամքից
թքած
ընկերներս
միշտ էդպես էին անում
ծծերը բաց լողափում
տանը
պատշգամբում
կյանքում
անգամ փակ շորերի մեջ
ես զգում էի նրանց ծիծիկները
փորիս մեջ դղրդոց ա
շոշափում ու կռահում եմ տոտիկ թաթիկները
մաման քեզ սիրում ա շունիկ
մաման քեզ շատ ա սիրում
ուզում ա ծնվես
որ իրար հետ խաղանք
վաղուց ա չեմ խաղացել
փորս
ոտքերիս արանքում մի կերպ տեղավորելով
նստում եմ համակարգչի դիմաց
լացախառը
դառը
մտքերն ականջներիցս կախ
շուրթերիս վրա
ձեռքերիս մեջ
փորձում հավաքել հերթական ոտանավորը
քեզ հետ
կլորացել եմ շատ
պորտս բացվել ա վարդի նման
սև վարդի
դու
ամբողջ էս ընթացքում պորտիցս կախ
մեծանում
ուժեղանում ես
ցուցադրում շարժումներիդ ողջ ընտրանին
հիմա արդեն տեղդ նեղացել ա
ու որ տեսնում եմ
թե ինչպես ես կուչ եկել իմ մեջ
մի քիչ ցավում եմ քեզ համար
փորս կլոր
ես հոգնած
ես ծանր
վիճակն ինձ սկսում ա դուր չգալ
մանավանդ
ոչ մի հատուկ ուշադրություն
ասենք
օրվա մեջ
ոնց ես
ինչ ես անում
սիրում եմ քեզ
դրա կարիքը հիմա ես շատ ունեմ
հետո ինչ որ ուժեղ կին եմ
ճաշն ինչպես միշտ ես եմ եփում
լվում ափսեները ինչպես միշտ ես
հերթական սպիտակ շան թուլան
տան գործ
ոչ մի հետաքրքիր զբաղմունք
էսօրվա ոտանավորս
երևի գիշերվա իմ երազի խորը ազդեցությունն ա
էն որ մեկը կրքոտ սիրահարվել էր ինձ
ու ամեն ինչ անում էր ինձ հասնելու համար
հասնելուց հետո միշտ նույնն ա
վեցը մլրդ մարդ ծնվել ա
դու էլ կծնվես
մեր հարաբերություններին տալով
ինչ-որ ուրիշ ձև
դրանից չգիտեմ
զգացողություններս կփոխվեն
թե
ես
էլի
ինետում լռված
կերազեմ
սևանի ափին նստած էդքան սպասեցի
ոսկե ձկնիկն ինձ ռաստ չեկավ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Անահիտ Հայրապետյան

Сообщение:#4  Сообщение Harutin » 28 июл 2011, 17:56

հղիների քաղաք երևան

շոգը հոսում ա վրովս
հոտս թթու թթու
խփում ա քթիս
ու էդ ինձ դուր ա գալիս
ինքս ինձ համոզում
դանդաղ գլորում եմ
մաշտոց
ամիրյան
անցնում են
հղիները բոլոր
փորները կլոր-կլոր
քայլերը ոլոր-մոլոր
երազկոտ բարի ճեմելով
փորները տանել-բերելով
գնում են
գնում են
գնում են
գնում են
յոգայի
ոտքերի մկաններին զոռ տալու
մատների մկանները կոր տալու
ընդունելու շան դիրք
ծառի դիրք
կատվի
զինվորի
անցում երեխայի դիրքի
ծնկաչոք
ոտքերի մատներն իրար հպած
փորներս ոտքերի արանքում
հակվելով առջևում պարզած ձեռքերին
ուխ
ոնց ենք հանգստանում
ուխ
ոնց ենք հանգստանում
հետո
հղիախառը
միայն հղիներով
անում ենք հեշտոցի մկանների կծկում
որը տհաճ մի բան ա
բայց դե օգտակար ծննդաբերության ժամանակ
նախ ներշունչով սեղմում
ապա արտաշունչ
ապա ազատ
հետո ավելի երկար
երեք վայրկյան
հինգ վայրկյան
հինգ վայրկյան
հինգ վայրկյան
որ հավերժություն ա
մխիթարանքս
ես մենակ չեմ
ես ուր
յոգան ուր
բայց դե հաճելի ա
շարժում եմ տուտուզս
ու ինձ գնալով էդ դուր ա գալիս
շոգը հոսում ա վրովս
հոտս թթու թթու
խփում ա քթիս
ու ինձ էդ դուր ա գալիս
դուրս եմ գալիս քաղաք
ագրեսիվ քաղաք
փոշոտ քաղաք
վթարներով լի քաղաք
թանկագինս
քաղաքը մարդաշատ մարդաշատ ա
դու քո աշխատավայրից
գիշերը հազիվ կգաս տուն
թանկագինս
ու հպարտություն ա
թանկագինս
որ գոնե քաղաքում կան գոնե բոմժեր
որ քամակ են ցույց տալիս իրենց ծեծող մենթերին
ու հպարտություն ա
որ գոնե
քաղաքը
լի ա գոնե հղիներով
ամեն անգամ ինձ տեսնելիս վիոլետն ասում ա
որ իմ փորն ավելի մեծ ա զառայինից
վիոլետի հարս երգչուհի զառան…
ժուռնալիստ անահիտը
լուսոն
արքոյի հաննան ծնվեց
արմենի կինն ա հղի
հարևանի աղջիկ նոնան
գրող սաքոյի կինը
փորս գնալով մեծանում ա
հեքիաթների բակլայի պես
հասնում ութերորդ թագավորություն
թանկագինս
հաշվում եմ օրը թե սուտ չլինի մի հիսուն հղի
երբեմն կարող ա թիվը հասնել և հարյուրի
շոգը հոսում ա վրովս
հոտս թթու թթու
խփում ա քթիս
ու էդ ինձ էդ դուր ա գալիս
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Անահիտ Հայրապետյան

Сообщение:#5  Сообщение Harutin » 28 июл 2011, 17:56

անքնություն

ժամին պետք էլ չի նայել
ուրեմն գիշերվա երեքն ա
ես
տեղումս նստում եմ
բարձս ջուր ջուր
մազերս ջուր ջուր
սենյակը
մի քիչ լուսավորված փողոցի լույսերից
դուրսը աղմուկ
ցերեկվանից մի քիչ քիչ
բայց աղմուկ
ցերեկվանից մի քիչ մութ
բայց լուսավոր
դուրսը
իսահակյան նալբանդյան խաչմերուկ
նալբանդյանի արձանը
միշտ թարթող դեղին ազդանշանը
նույն դուրսը
ամեն օր ժամը երեքին
ես
գիշերվա բայղուշի պես
վեր եմ կենում
սկսում ճեմել սենյակներով
իմ ջրալի դեղձը ձեռքիս
միացնում համակարգիչը
տեսնում վայաչին օնլայն
ահա ևս մեկը
ինձ նման գիշերվա բայղուշ
մի տարբերությամբ
ինքը վայաչն ա
ես հղի
երեխաս
մեջս
արդեն լրիվ հասունացած
որ կարող ա ծնվի ցանկացած պահի
իր աչքերով տեսնի իսահակյան նալբանդյան խաչմերուկը
անընդհատ թարթող դեղին ազդանշանը
տեսնի ինձ …
(երևի շարունակելի)
բայց ես երկուսով եմ
մեջս դողում եմ
ինչ-որ կիսատ
ինչ-որ մենակ
բայց ես երկուսով եմ
ես ու դու ենք
հերդ էլ հետներս անգամ երեքով
ու չհաշված որ ես մենակ էլ սարեր շուռ կտամ
ու չհաշված որ ես ուժեղ աղջիկ եմ
ու չհաշված որ քո ներարգանդային կյանքում
էնքան էնքան էնքան շատ բաներ տեսար
չգիտես ինչի
մեջս դողում եմ
շուտով
մի տասնչորս օրից
դու արդեն լույս աշխարհ կգաս
ու ես սպասում եմ գալուստիդ
ու ես ուրախանում ու հրճվում եմ
համ
քեզ կտեսնեմ
համ
կազատվեմ իմ քաշից
համ
ուռածությունս կանցնի
համ
զբաղմունք կունենամ
համ
էլ ժամանակ չի լինի
ու ես քո մաման կլինեմ
մեջս դողում եմ
դողում եմ
չգիտես ինչի
ինչ-որ կիսատ
ինչ-որ մենակ եմ
բայց ես երկուսով եմ
ես ու դու ենք
իսկ հետո
էլի
մենակ ես…
մեջս դողում եմ
սպասում եմ գալուստիդ…
ճամպրուկային տրամադրություն
ամեն ինչ պատրաստ ա ծնունդիդ
ես
հերդ
տատիկ պապիկ ընտանիքի անդամներ
հարևանների զանգերը չեն դադարում
ղարաբաղից ու աշխարհի մյուս ծայրերից զանգեր
անահիտը դեռ տանն ա
չեն տարել հիվանդանոց
դեռ խաբար չկա
բա երբ ա ծնվելու
դու
փորիս մեջ իջել
համարյա նստել ես ծնկներիս
մաման հավաքել ա երկու պայուսակ
մեկն իմ
մյուսն էլ քո իրերով
սկսած անկողնու սպիտակեղենից
վերջացրած քո համար պստիկ մկրատից
էդ էն դեպքի համար
որ եթե երկար եղունգներ ունենաս
քեզ չչանգռես
ամեն ինչ պատրաստ ա ծնունդիդ
մահճակալիս կողքին դրված կարմիր ու կանաչ պայուսակները
ես
հերդ
զանգերը չեն դադարում
բոլորի երազներն իմ ու քո մասին են
կգնանք հիվանդանոց
դու կծնվես
ու քեզ տուն կբերենք
ժամանակն ա տուն գալու
ուրիշ տեղից
առավոտ կանուխ
կերակրել
փոխել շորը
հագնվել ու վազել
գործով
մի կես ժամով դուրս
տաքսի
հետո ոտքով վերև
աբովյան փողոց
ոնց որ կյանքում առաջին անգամ
ոնց որ ես ես չեմ
ոնց որ սաղ գիտեն
ես
էրեխուս
որ հինգ օրեկան ա
թողել դուրս եմ եկել
ցուցահանդեսի համար ֆոտոներ տպելու համար
ես
ուրիշ տեղից եկածի պես
որ փորձում ա թաքցնել իրականությունը
հոնգուր-հոնգուր
քայլում եմ
տպարանում լույս չկար
աբովյան փողոց
ոնց որ կյանքում առաջին անգամ
էս էն ա ինչ ամենաշատը տեսա ինն ամիսների ընթացքում
խաչը չի սիրում, որ իր մասին գրում եմ, նկարելն էլ հետը
էս էն պատկերն ա, որ ամենաշատը տեսանք էս մեր նոր ընտանիքն ա
ինքնադիմանկար
չորս ամսական հղի ժամանակ: էս բանկի մեղրը կերա
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Անահիտ Հայրապետյան

Сообщение:#6  Сообщение Harutin » 28 июл 2011, 17:58

Դեպի լյառն մասիս

հիշեց: -երբ էր արդյոք:-ինքը` երիտասարդ`
լցված երազներով ու հույզերով,
երևանից մինչև եզերքը հասած`
բռնկվեց անկարելի մի սիրով
ե. չարենց
արարատ բարձրանալուս ամեն քայլափոխին
քո մերը քո մերը քո մերը
ամեն քայլիս ավելի եմ խրվում
արյանս անոթները տեղափոխում են քեզ
համառորեն գրում քո մասին
էլ չեմ սիրում
դյուկ էլինգտոնի գործիքավորումները
ծռված պատերով սենյակիդ մեջ
ուր ամեն ինչ ձեռաց սեքսի հոտ ունի
չորացող լվացքդ
հողաթափերդ
անգամ սուրճը
իսկ ես տրտմած
տխուր ու թափանցիկ
ու մեղմ այնքան ու կանացի
փութացող ձեռքերս տեսա
չորս տարեկան էրեխու պես
ով ինձ վատ բան ասի ինքն ա
մատներդ հետևումդ խաչուպաչ արած որ ստերդ փչվեն
ընդամենը ինձ էիր պատրաստում քեզ համար
կսպանեմ քեզ
կսկսեմ առնանդամիցդ
որ կույսերից զզվում է
որ հազարափորձ է ու հազարատենչ
ինտելեկտուալ
բանող ու վաստակած
միշտ կանգուն
սերմնացան
միշտ պատրաստ կենաց մահու կռվի
միշտ հանուն հայրենիքի
առաաաաջ
սիրեցիր
հիհիհիհի
հերթական համար զրո ակումբում
երաժշտասեր հասարակության թոհուբոհում
ուր ամեն մեկի մասին ամեն ինչ գիտեն
իբր մի կերպ մտաբերեցիր անունս
գոլ
արարատ լեռան վրա էլ
սիրեցի
կոլոտ
քրտնած մարմինդ
կարճ մատներդ
շաշ աչքերդ
ինչպես սիրեցի
արարատ լեռան ամեն մետրին
բազմաթիվ կտրտած առնանդամներ
քեզ չեմ սիրում
ծվծվոցդ հանդարտ մարում է
մի քայլ էլ առաաաաջ
դեպի գագաթը լուսապսակ
արարատ բարձրանալուս ամեն քայլափոխին բարկ արևն է
ուղարկած էսէմէսդ
որ քամակիս համեմատ շատ նիհար եմ
որ փորիկս չի արտահայտվում
որ դեմքս պայծառ է
ու ճակատս արտահայտիչ
որ ծիծիկներս փոքր են ու սիրուն
որ դրանց շուրթեր ու բերան չեն կպել
ու իմ փախստական ու վտարանդի
իմ մոլորված ու անտեր
իմ միայնակ ու անսերմնացան
իմ լեռնագնացին ուզում ես
որ վիկինգների թանգարանում ինձ կարոտում ես
ինձ չի ջղայնացնում
գագաթը դեռ չի երևում
ամպել է
չեմ գժվի
չորս հազար երկու հարյուր մետր բարձրություն
խմում եմ
արարատի հալեցրած ձյունով պատրաստած թեյը
կենացդ
քամակս յոթերորդ պլանում է
ու առանձնապես չի մտահոգում
որովհետև պետք է զուգարանի կարիք հոգալ
իսկ առավոտ կանուխ
ճամփա ընկնել
առաաաաջ
դեպի գագաթը լուսապսակ
արարատ լեռան ձյուների միջով
քայլը հերթական
ամեն հերթականը
նախորդից քիչ ավելի բարձր հաջորդն է
ցուրտը անտանելի է
արյանս անոթները զվարթ տեղափոխում են էսէմէսներիս հարուստ պաշարը
սիմենս ա հիսուներկու մոդելի հին հեռախոսիցս փախցրած
անահիտ
գրի
կգժվեմ
արարատ լեռան ձյուների միջով
դանդաղ տեղաշարժ
էսպես չի կարող շարունակվել
ջուման շտապեցնում է
և թեթև եմ օդ թռչելու աստիճան
և ծանրությունս գնալով զգալի է դառնում
շնչելը բարդանում է
իսկ ես տրտմած
տխուր ու թափանցիկ
ու մեղմ այնքան ու կանացի
վերջապես տեսա գագաթը
հազարափորձ ու հազարատենչ
ինտելեկտուալ
բանող ու վաստակած
միշտ կանգուն
սերմնացան
միշտ պատրաստ կենաց մահու կռվի
միշտ հանուն հայրենիքի
առաաաաաաջ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Անահիտ Հայրապետյան

Сообщение:#7  Сообщение Harutin » 28 июл 2011, 17:58

իմ կարծիքը ձեր ջազի մասին ձեր կարծիքը

ձեր ջազի մասին որ չդարձա քեզ համար
հերթական մի պոռնիկ կույս
ընդամենը մի օր
ընդամենը մի անգամ
անցկացրի նրա հետ
կտրականապես սպառնաց չճանաչել
անգամ բերանս չբացվեց
հալումաշ եղա
հիմա չեմ հասկանում
չեմ հասկանում բան չեմ հասկանում
կարոտից սիրտս խառնում է
կարոտից ձայնս կուլ եմ տվել
ինձ եմ կուլ տվել
միայն գնալ նրա տուն
սուրճ
սեքս
հետո բացել դուռն
ու
սիրված համբուրված դուրս գալ դուրս գալ ասել հաջող
իջնել աստիճաններով իջնել աստիճաններով իջնել աստիճաններով իջնել աստիճաններով իջնել աստիճաններով
էլ երբ հաջորդ անգամ
խնդրում եմ գերվում եմ
հենց մի հատ զանգ
ու վազքով ու վազքով ու վազքով ու վազքով
բարձրանալ աստիճաններով բարձրանալ աստիճաններով բարձրանալ աստիճաններով
որովհետև պապանձվում ես
գաս հասնես փողոցներից տուն ու հասկանաս գլխացավից մեռնելուդ պատճառը
իսկ ծիտ քաղաքս ծտի պակաս ունի
մի օրեկան թիթեռնիկ դեռ չծնված սատկեցի
մազերիս վրա հոտդ տուն տարա
տարա օդանավակայան
տարա լոգարան
բա պոեզիա՞ն բա իմ պոեմնե՞րը բա իմ ապրած չապրածները բա ես բա ես
արկած են դեմ տալիս քթիդ
սիրում քիթդ ձոներ քթի գեղեցկության մասին
կենաց քթի
կոնյակի բաժակով զրընգ քթին
պաչիկ քթին
քիթը իբրև բոլոր սեռական ակտերի սկիզբ
չէ մատները
չէ ծիծիկները
չէ
ուղղակի սովորության համաձայն հաց ուտելու պես մի բան
կուտ իբր թե փորձված հնարանքներ
պոռնիկ կանանց համար սիրելի ու պարզ
նրանց պես մերկ ու համարձակ
նրանց պես մերկ ու միայնակ նրանց պես խղճալի
սեքսի մեքենա ստրկուհի իշխանուհի
տեսա նայեցի գտա
արշինի հին առածը
կուսությանս մասին զզվել եմ պատմել
բա էս էլ ախր իմ ջազն ա
բա ես էլ իմ ջազն ունեմ
ամեն ինչ ուրիշ է քան ուղեղիս մեջ
միայն մարմինս պաչպչել
այն պինդ գրկել ու չտալ ոչ ոքի
գլխիս պատիժ է դարձել
ինքս ինձնից զզվում եմ
զուռնա ինձ, զուռնա ինձ, զուռնա ինձ
քաղաքի բազում գաղտնիքները
գնա թե չէ կբռնաբարեմ
իջնել աստիճաններով իջնել աստիճաններով իջնել աստիճաններով
ծիտիկ ծիտիկ մոտ արի
պաչեմ մարմինդ բարի
դուռը բացեմ դուրս թռչես
հենց որ ուզեմ ներս կանչվես
ծիտիկ ծիտիկ իմ բարի
հանգչեմ մարմնիդ
բարի գիշեր
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Անահիտ Հայրապետյան

Сообщение:#8  Сообщение Harutin » 28 июл 2011, 18:01

Ինչ սեքս կամ չստացված dogging

Ուրեմն ինձ մի ճանաչիր էլի
ու նաս նիչեվօ օբշեվօ
նե պիշի մենյա
առանց ճանաչելու սեքսը կայֆ ա
ուրեմն դու էլիտա ես
հերդ ուրեմն արվեստի մարդ
մերդ նախարարություններում տժժացնում է
քո մասին ինչ պատմեմ
սեքս շատ ես սիրում
դառը սուրճ
դե երևանցի էլի
էն որ կան էլի
դրանցից
օքեյ
նե պիշու տեբյա
ձեռքդ տենց էլ տնկված մնաց
երևի էն էլ հետը
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 8


⇑ Наверх
⇓ Вниз