ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՆԱՀԻՏ ԲԱՐՍՈւՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՆԱՀԻՏ ԲԱՐՍՈւՄՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 02 янв 2011, 23:28

ԱՆԱՀԻՏ ԲԱՐՍՈւՄՅԱՆ

(23.81 кб) Просмотров: 334
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԱՀԻՏ ԲԱՐՍՈւՄՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 02 янв 2011, 23:30

Անցած սերերի փո՛ւշն է երեւի

Անցած սերերի փո՛ւշն է երեւի,
Երգող վերքերի լո՜ւյսն է երեւի
Ստիպում ապրել...
Չարակամների ցցված ժանիքն է,
Բարեկամների ձեռքն ու բարիքն է
Ստիպում ապրել:
Հեռավոր մանկան քաղցր անո՜ւնն է,
Մոտ դավաճանի թաքնված թույնն է
Ստիպում ապրել:
Հին ու նորի այս զարմանալիքն է,
Նորի մեջ ապրող հնի ալիքն է
Ստիպում ապրել,
Եվ ստիպում է ապրել
Գալի՛քը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԱՀԻՏ ԲԱՐՍՈւՄՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 02 янв 2011, 23:32

ՄԱՐԳԱՐԻՏԸ

Եվ օրերիս առջեւ ես ելնում եմ ահա,
Կորա՜ծ մի մարգարիտ՝
դալկափայլով իմ պերճ,
Եվ խաղաղ եմ հիմա,
եւ պայծառ եմ հիմա,
Հիմա դժվար է ինձ խորքից հանել:

Ջրասույզներ ճարպիկ
փորձ արեցին այնքան,
Եկան ու ետ դարձան,
խեցիս ինձ պահպանեց,
Մինչ իր գահին բազմած
սպասո՜ւմ էր արքան,
Սպասում էր՝ մարգարի՜տը հանեն:

Եվ ժամանակն անցավ,
հետո տխրեց արքան,
Մարգարիտը չկար,
սակայն քարեր կային,
Բո՜ւռ-բուռ քարեր կային՝
հակինթ ու ադամանդ,
Շափյուղաներ, տոպազ ու մեղեսիկ:

Առավ քարերն արքան,
նայեց նրանց տխուր,
Իր մարգարիտն ո՞ւր է,
ծերությունն է գալիս,
Իր կրծքի տակ հազար
փակ կարոտ է լալիս,
Իր մարգարիտն ո՞ւր է,
օրն է իրիկնանում:

... Եվ օրերիս առջեւ ես ելնում եմ էլի,
Լռա՜ծ մի մարգարիտ՝
ծովի հեռո՜ւ խորքում,
Իմ սեգ արքան հանգավ՝
անունս իր շուրթին,
Եվ խեցիս ինձ արդեն
գերեզման է դառնում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԱՀԻՏ ԲԱՐՍՈւՄՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 02 янв 2011, 23:35

Անի

Եւ ես չեմ կարող
Քեզ շա՜տ մօտենալ,
Չեմ կարող հպուել
Շնչող քարերիդ,
Չեմ կարող բեկուած ճակատդ շոյել։
Մենք բաժանուած ենք ձորով ու գետով
Ճակատագրի թունաւոր նետով,
Անի,
Չարչարուած քո խոյակներից
Բարձրանում է վեր
Մի ցաւած աղօթք...

Այստեղ քամի եղաւ,
Ուժեղ քամի,
Փոշին նստեց նաեւ
Քո քարերին...

Այստեղ արեւն ելաւ
Շռայլ ու մեծ։
Քո վէրքերը, Անի,
Պատերդ օծեց։

Անի,
Երեկոն է
Իջնում ահա,
Քո ուսերի եւ մեր ցաւի վրայ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԱՀԻՏ ԲԱՐՍՈւՄՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 02 янв 2011, 23:37

Ծարաւ

Ես այս հողից ու ջրից եմ,
Մի քիչ ամպ եմ,
Մի քիչ արեւ,
Մի քիչ ծաղիկ,
Մի քիչ էլ քար,
Մի քիչ էլ ջուր,
Մի մեծ ծարաւ,
Մի մեծ ծարաւ…։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԱՀԻՏ ԲԱՐՍՈւՄՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 24 мар 2011, 23:25

***
Իմ մեջ ես, աշխարհ,
Հիմա էլ հեշտ չէ ինձ հունից հանել,
Թե մինչեւ հիմա բալենի էի,
Հիմա, էլ հիմա
Քո անապատի օձն եմ ոսկեթույր….

Ծաղիկ էի ես.
Քնքշություն ու բույր
Մինչ հիմա, աշխարհ,
Երբ փշիդ լեզուն հասկացա, նաեւ`
Տատասկ եմ ու փուշ…

Եւ հիմա` աշխարհ,
Քո անդավաճան
պատկերն եմ ճշգրիտ,
Եւ բալենի եմ,
Եւ օձ եմ ճապուկ,
Եւ աղոթք ու հուշ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՆԱՀԻՏ ԲԱՐՍՈւՄՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 24 мар 2011, 23:25

***
Սիրելի որսորդ,
Իմ երազների
տաք քարանձավից,
ուր Տեր էիր դու,
հեռացար մի օր
թաքուն, գողի պես…
…Հիմա եկել ես
եւ ինչ ես ուզում,
Քամին է վայում
նետերիդ մաշված,
դատարկ կապարճում…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз