СТАНЬ VIP

ԱՄԻՐԱՆ (ԱՇՈՏ ՄԻՐԶՈՅԱՆ)

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՄԻՐԱՆ (ԱՇՈՏ ՄԻՐԶՈՅԱՆ)

Сообщение Harutin » 24 мар 2011, 22:41

ԱՄԻՐԱՆ (ԱՇՈՏ ՄԻՐԶՈՅԱՆ)

Amiran (Ashot Mirzoyan).jpg
Amiran (Ashot Mirzoyan).jpg (7.4 кб) Просмотров: 461
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՄԻՐԱՆ (ԱՇՈՏ ՄԻՐԶՈՅԱՆ)

Сообщение Harutin » 24 мар 2011, 22:42

***

Իմ սիրելի քաղաք... իմ ատելի քաղաք...
ճակատագիր՝ որպես ամոթալի խարան...
մի՛շտ ոսկեհուռ իմ թագ...
Օ՜, որքան եմ փորձել կտրել պորտալարս
եւ քանիցս սուզվել մոռացության ծովը,
որ էլ քեզնով չապրեմ, քեզնով չտառապեմ...
Ու ապարդյուն եղան բոլոր իմ ջանքերը,
եւ երբ ո՜ւր էլ հասավ թափառական երթս՝
ինձ կոչեցին միայն Ալավերդցի Աշոտ,
եւ ո՛չ ազգանունով, կամ պարզապես՝ անվամբ...
Թե պատանի-կայտառ, անմահ այն տարերքում՝
երբ բազկով էի խոսում, շաբլոնները սերտած,
եւ թե՛ երիտասարդ, անչա՛փ խոսուն գրչով,
սակայն անգետ՝ ինձնով Ոսկեդա՜րն եմ փակում...
Եւ թե՛ չարչարասեր – հասուն այս հասակում
զուտ հա՛յ տղամարդու կարծր համառությամբ՝
լեռնագնա եզան դանդաղը մնչոցով
երբ լծել եմ ինձ հետ աշխարհաշեն գործին
կովկասների գայլին՝ արնախում ու դաժան,
կոզակ տափաստանի անսանձ երիվարին
եւ քրդական լո-լոն՝ դաշույնի պես սուրսայր,
զի ինձ միայն ընդկեր ազատնե՜րն են եղել՝
....մեր սարերից ազատ մանկութ թռչուններով:
Թեեւ սիրտս կարծես տեղ-տեղ ճաքճքել է
զուտ ապառաժ քարի կարծրությունից շիկնած,
երբ իմ պարզ կածանը պողոտա է դարձել,
հավատամք է դարձել, որ նրանով անցնեն
ինձ ընկերներ եղած բազմազգ ազատանին՝
Հորովելիս հունչով ընդմիշտ Արդարացված:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՄԻՐԱՆ (ԱՇՈՏ ՄԻՐԶՈՅԱՆ)

Сообщение Harutin » 24 мар 2011, 22:42

***

Նորից Աստված մենա~կ է…
(Էլի անանձնական ցավով եմ տառապում
եւ այստեղ, հարկավ, դնում եմ միջակետ),
Համոզված լինելով, որ մեր օրերում
Փրկիչ դառնալու համար չափազա~նց քիչ է
Գանգրագիսակ եւ գեղեցկադեմ երեւալը:

Համոզված լինելով, որ հաջորդ պտույտներումս
Էլի շփոթելու եմ խաղը սիրո հետ,
Շահ ու զգացմունք չեմ զանազանելու…
Ինձ համար մի ճոխ սեղան եմ գցում
եւ խմում եմ… Ի՛մ կենացը:

Ու երբ ուզածիդ պես մի պի՛նդ խմում եմ…
Մեր երկրորդ հարկի պատշգամբից
Բոռռում եմ բոլորին ի տես.
-Էն շաղգամ ուտող
Թլոր Դավիթին կանչեցեք այստե~ղ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱՇՈՏ ԳՐԱՇԻ
    Вложения Harutin » 04 янв 2011, 00:51
    5 Комментарии
    2559 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    04 янв 2011, 00:54
  • Աշոտ Գաբրիելյան
    1 ... 5, 6, 7Вложения Harutin » 03 июл 2011, 16:52
    60 Комментарии
    2791 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    03 июл 2011, 17:16