ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ

Сообщение Harutin » 08 апр 2011, 20:51

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ

(87.33 кб) Просмотров: 2021
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ

Сообщение Harutin » 08 апр 2011, 20:53

ՕՎԻԴԻՈՒՍԻՆ

Օվիդի՛ուս, ես ապրում եմ մերձ խաղաղ ափերին,
Ուր հայրենյաց դիոց հալածյալներին բերիր
Ինչ-որ ժամանակ և մոխի՛րը թողեցիր քո։
Ա՛յս տեղանքն է փառերգել ողբդ տխրաքող,–
Եվ դեռ չի մարել ձայնդ քնքշատարած,–
Դեռ քո մրմունջներով ծփում է այս տարածքը։
Դու ժի՛ր շարժեցիր երևակայությունս անշեջ
Մռայլ անապատով, պոետին՝ բանտի մեջ,
Միգամած կամարով երկնի, ձյուներով առտնին
Եվ արոտներով՝ զարթնած՝ կարճատև ջերմ քնից։
Ինչպե՛ս էի երբեմնակի լարերիդ վհատ նվագի անուրջում
Ի սրտե, Օվի´դիուս, քո հետքով թռչում։
Ես քո նավը տեսա որպես խաղալիք ծովում մրրկահոս
Եվ խարիսխը՝ նետված՝ ափերում բարբարոս,
Ուր սիրերգակին սպասում է մի դժնի ընծա,
Ուր բլուրներն՝ անգինեվետ, արտերն են՝ խանձված,
Ձյունածինները սարսափեցնելո՛ւ են ելել պատերազմի.
Այնտեղ ցուրտ Սկյութիայի որդիք ջլակազմիկ
Իստրայի թիկունքից որս են հետապնդում
Եվ շեներն են իրենց ասպատակմամբ քանդում։
Չկա նրանց արգելք,– ալիքների միջո՛վ նրանք նավարկում
Եվ զրնգուն սառցի երեսով են վարգում։
Դու ի՛նքդ էլ (Նազո´ն, քո այլասեր բախտով չարախնդա)
Դեռ պատանյակ՝ քամահրելով հուզումները թնդուն
Եվ վարժ պճնելով գիսակներդ վարդերով բոց՝
Մերկության ժամերին քո ինքնամոռաց
Ստիպվա´ծ ես կրել և´ ծանր երեսակալ,
Ե՛վ սուր պահել կողքին՝ քնարիդ պապանձյալ։
Ո՛չ դուստր, ո՛չ կին, ո՛չ հավատարիմ ընկերներդ բազում,
Ո՛չ մուսաները՝ անցած օրերի ընկերուհիներդ նազուկ,
Չե՛ն ցրի թախիծը աքսորյալ երգչիդ։
Գեղուհիք իզուր պսակեցին տողերը քո հնչուն,
Պարմանիք զուր են արտասանում անգիր.
Ո՛չ փառք, ո՛չ տարիք, ո՛չ բողոք, ո՛չ ցավը թախծակիր,
Ո՛չ էլ վարանոտ երգերդ Օկտա՛վիային կհուզեն.
Զառամյալ օրերդ անհուշ կսուզվեն։
Ոսկեհուռ Իտալիո քաղաքացի՛ դու պերճ,
Անհայտ ես ու միայնակ բարբարոսների հայրենիքի մեջ,
Հայրենի ձայները քո ուշքը չեն սրում,
Ծանրացած վշտիդ մեջ՝ եղբայրներիդ ես գրում,
«Օ´, վերադարձրեք ինձ սրբազան քաղաքը հայրենի
Եվ շուքերը խաղաղ տոհմիկ այգիների,
Օ, բարեկամք, Օգոստոսի՜ն տարեք աղաչանքս,
Պատմող աջը նրա ե՛տ պահեք պաղատանքով,
Բայց ցասկոտ աստված թե անգութ գտնվեց՝
Հավերժ քեզ չե՛մ տեսնի, Հռո´մդ իմ մեծ,–
Վերջին աղերսանքով ահը մեղմած ճակատագրի,
Գոնե չքնաղ Իտալիո մոտ դագաղն իմ բերեք»։
Ո՞ւմ պաղած սիրտը քամահրելով կատի
Քո մրմունջները և արցունքնե՛րը կնախատի։
Ո՞վ գոռոզաբար կկարդա՝ առանց գութ հայցելու,
Էլեգիաներն այս՝ արարումներիդ վերջին կայծերը,
Ուր սերունդներին հառաչներդ հղած՝ զուր են եղել։

Դաժան սլավոնս՝ արցունք չե՛մ հեղել,
Բայց հասկանում եմ, ինքնակամ աքսորական,
Ե՛վ լույսով, և´ ինձնով, և՛ կյանքից բողոքական
Տրտմացած իմ հոգով, ես այցելել եմ հիմա
Երկիրն, ուր դարը վշտալի քաշել ես ցմահ։
Աստ, քեզնով թրթռացնելով անուրջներս գոց,
Օվի´դիուս, քեզնից կրկնում էի քանի երգ երգոց
Եվ նրանց թախծոտ պատկերնե՛րը ճշտել ջանում,-
Բայց շրջանկարը խաբված անուրջներիս էր դավաճանում։
Քո աքսորումը աչքերն էին թաքուն առնում գերի,
Որոնք ընտել էին ձյուներին մռայլ կեսգիշերի։
Այստեղ լազուրը երկնային՝ լույսերում է ընդերկար,
Այստեղ կարճ են ձմռան դժնի հողմերը տիրական։
Սկյութական ափերում եկվորները նոր են,
Հարավի զավակ խաղողն է իր ծիրանեգույն շորում։
Իսկ Ռուսիո կանաչ եզերքում թխպոտ դեկտեմբերը
Շերտ-շերտ սփռել է փափուկ իր ձյուները։
Ձմռան շունչն էր այնտեղ, իսկ գարնային ջերմությամբ
Աստ արևն էր պայծառ սահում վերում անամպ։
Կանաչ պուտպուտել էր մարգագետինը թոշնած.
Վաղ գութանն էր շարժվում՝ արձակ դաշտերն ըմբոշխնած,
Հենց որ փչում էր հովը, ցրտով պատում իրիկվան,
Սառույցն էր թույլ-թափանցիկ լճերեսին գունատվում,
Անշարժ շիթերը առած բյուրեղներում ցանուցիր։
Ես քո վեհերոտ փորձերն հիշեցի,
Ցայժմ՝ ակնառու թևավոր ներշնչմամբ,
Երբ, առաջին անգամ, երկմտած, չափում էիր հնչմամբ՝
Քո քայլերն՝ ալյաց հետ, որ ձմեռն էր գոցել,
Եվ նոր սառցի վրա, թվաց, հենց իմ դիմաց
Սահեց ստվերը քո, և հնչյուններն աղեկտուր
Հեռաներից հասան, հանց տնքոց բաժանումի՝ կտոր-կտոր:

Սփոփվիր,– չի՛ խամրել պսակն Օվիդիուսի
Ավաղ, երգիչս՝ խառնամբոխի մեջ մոլոր, մեկուսի,
Անհայտ կմնամ նոր սերունդների համար.
Եվ, իբրև զոհ մթին, կմեռնի՛ հանճարն իմ տկար
Տխրաթախիծ կյանքով, րոպեի մեջ ասեկոսեի,
Ու թե հետնորդս ուշահաս, իմ մասին
Գիտնալով, որոնի երկրում այս հեռա-հեռավոր,
Փառաշուք աճյունիդ քով հե՛տքն իմ մենավոր-
Մոռացման ափերում լքած օթևանն իր ցուրտ՝
Կթռչի դեպի նա գրկաբաց ստվերն իմ երախտապարտ,
Եվ հուշերին նրա քնքշորեն կնայեմ։
Եվ զրույցն այս նվիրական՝ հավիտյանս թող հմայե։
Ինչպես որ դու ես՝ թշնամացող բախտին՝ հնազանդ, հլու,
Ո՛չ փառքով՝ հանց բախտակի՛ց եմ քեզ հավասարվելու։
Աստ քնարով հյուսիսի թնդացնելով անապատ-գուբը
Հածում էի օրերին այն, ասես ափերին Դանուբի
Հույնը մեծահոգի՝ ազատության կոչող,
Եվ աշխարհում ինձ ականջ չարեց ո՛չ մի ընկեր, ո՛չ ոք.-
Բայց բլուրներն օտար, դաշտ ու պուրակ քնաչ
Եվ խաղաղ մուսաներն ինձ եղան բարեհաճ։

Թարգմանությունը` ՇԱՆԹ ՄԿՐՏՉ3ԱՆԻ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ՅԱԿՈՎԼԵՎ
    Вложения Harutin » 08 апр 2011, 21:31
    1 Комментарии
    345 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    08 апр 2011, 21:32

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0