Текст:
XIX դարի ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչ, ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր Պուշկինը սերում է ազնվականական տոհմից: Ծնվել է 1799թ.-ի հունիսի 6-ին: Նախնական կրթությունն ստացել է տանը, 1811–17թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի մերձակա Ցարսկոյե Սելոյի (այժմ՝ քաղաք Պուշկին) պետական լիցեյում, գրել առաջին բանաստեղծությունները:
1817–20թթ. աշխատել է արտաքին գործերի կոլեգիայում, մասնակցել գրական-հասարակական կյանքին («Արզամաս», «Կանաչ լամպ» գրական խմբակներ), ձեռք բերել գրական համբավ:
Պուշկինի աշխարհայացքի ձևավորման համար որոշիչ դեր են ունեցել ռուս ժողովրդի հաղթանակը 1812թ.-ի Հայրենական պատերազմում և 1810-ական թվականների կեսից ցարական ինքնակալության ու ճորտատիրության դեմ սկսված հեղափոխական (դեկաբրիստական) շարժումը: «Ազատություն» (1817թ.), «Գյուղը» (1817թ.), «Չաադաևին» (1818թ.) և այլ բանաստեղծություններում փառաբանել է ազատությունը, նշավակել բռնությունը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան աքսորել է Ռուսաստանի հարավ, որտեղ մնացել է 4 տարի (1820–24թթ.):
1824–26թթ. Պուշկինն ապրել է Պսկովի նահանգի Միխայլովսկոյե գյուղում՝ տեղական իշխանության մշտական հսկողության տակ: Այս շրջանում նա գրել է «Կոմս Նուլին» (1824թ.) պոեմը, «Բորիս Գոդունով» (1825թ.) պատմական ողբերգությունը և այլ գործեր: 1830 թ-ին Նիժնի Նովգորոդի նահանգի Բոլդինո գյուղում 3 ամսվա ընթացքում («բոլդինյան աշուն») ստեղծել է տարբեր ժանրերի շուրջ 50 երկ, այդ թվում՝ «Փոքր ողբերգությունները»՝ «Ժլատ ասպետը», «Մոցարտը և Սալիերին», «Քարե հյուրը», «Խրախճանք ժանտախտի պահին» և այլն:
Այստեղ Պուշկինն ավարտել է իր գլուխգործոցը՝ «Եվգենի Օնեգին» (1823–31թթ.) չափածո վեպը:
1830-ական թվականներին Պուշկինը հաճախ է դիմել գեղարվեստական արձակին՝ դառնալով ռուս ռեալիստական արձակի սկզբնավորողը. գրել է «Բելկինի պատմվածքները» (1830թ.), «Պիկովայա դամա» (1833թ.) վիպակը, «Դուբրովսկի» (1832–33թթ.), «Կապիտանի աղջիկը» (1833–36թթ.) վեպերը, «Պուգաչովի պատմություն» (1833թ.) ուսումնասիրությունը և այլ երկեր:
Ռուսական գրականության առաջավոր ուժերը համախմբելու և պաշտոնական քաղաքականությանը հակադրվող գրական շարժում ստեղծելու նպատակով «Լիտերատուրնայա գազետա» թերթում և իր հիմնադրած «Սովրեմեննիկ» (1836թ.) ամսագրում Պուշկինը հանդես է եկել հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներով:
Կյանքի վերջին տարիներին Պուշկինի համար ավելի անտանելի էին արքունական-ազնվականական միջավայրի խարդավանքները, և ի վերջո դարձել է դրանց զոհը: 1837թ.-ի փետրվարի 10-ին ֆրանսահպատակ Ժորժ Դանտեսի հետ մենամարտում մահացու վիրավորվել է և 2 օր անց վախճանվել: