СТАНЬ VIP

Ալեքսանդր Մակեդոնացի

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Ալեքսանդր Մակեդոնացի

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 18:18

(2.32 Мб) Просмотров: 2381
Ալեքսանդր III Մակեդոնացի (մ.թ.ա. 20 հուլիսի 356 թ. - 10 հունիսի 323 թ.), արևմտյան պատմագրության մեջ հայտնի է որպես Ալեքսանդր Մեծ (անվան ստուգաբանական նշանակություն՝ հին հուն.՝ ἀλέξω (alexo) բառը նշանակում է «պաշտպանել, օգնել», հին հուն.՝ ἀνήρ (andr) ՝ «մարդ») (դասական հայերեն աղբյուրներում՝ Աղեքսանդր Մակեդոնացի):
Текст:
Մակեդոնիայի արքա (մ.թ.ա. 336թ-ից), զորավար։ Արգեադների դինաստիայի ներկայացուցիչ։ Ծնվել է Մակեդոնիայի մայրաքաղաք Պելլայում, ժառանգել է գահը 20 տարեկան հասակում։ Ստեղծել է հին աշխարհի ամենամեծ կայսրություններից մեկը, որը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հիմալայներ։ Ալեքսանդրը ճանաչված է որպես մարդկության պատմության մեջ ամենամեծ զորավարներից մեկը։ Նա հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում՝ չնայած որ միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամու դեմ։

Ալեքսանդրը թագադրվել է որպես Մակեդոնիայի թագավոր իր հոր՝ Փիլիպոս II Մակեդոնացու սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և հզոր բանակ, որի շնորհիվ նրան հաջողվել է իրականացնել ռազմական և քաղաքական պատվախնդիր ծրագրեր։ Մ. թ. ա. 334 թ. Ալեքսանդրը ներխուժել է Առաջավոր Ասիա, որը Պարսկական տերության մասն էր կազմում, և սկիզբ է դրել իր հաղթական, 10 տարի տևած Արևելյան արշավանքին։ Ալեքսանդրի տարած հաղթանակների արդյունքում Պարսկաստանի տերությունը ջախջախվել է։ Նա գահընկեց է արել Պարսկաստանի արքա Դարեհ III Աքեմենյանին և հռչակել իրեն Ասիայի տիրակալ։ Տոգորված լինելով ամբողջ աշխարհին տիրանալու գաղափարով և «Համաշխարհային օվկիանոսին» հասնելու երազանքով՝ Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թ. մուտք է գործել Հնդկաստան, գրավել Պենջաբը։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով դադարեցրել առաջխաղացումը ու վերադարձել Պարսկաստան։
Ալեքսանդրն իր մահկանացուն կնքել է Բաբելոնում մ.թ.ա. 323 թ.՝ անավարտ թողնելով ծրագրավորված արևմտյան ու հարավային ռազմարշավները։ Ալեքսանդրի մահվանը հետևել են քաղաքացիական պատերազմներ նրա զորավարների, զինակիցների ու ընտանիքի անդամների միջև, որի արդյունքում կայսրությունը տրոհվել է 3 հիմնական մասի։ Նորաստեղծ պետությունները գլխավորել են նրա կենդանի մնացած զորավարները (դիադոքոսները)։
Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար հիմնել է մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնց մեծ մասը կրում էր «Ալեքսանդրիա» անունը։ Նրա ռազմական ու տնտեսական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տիպի համախշարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվեցին հելլենիստական մշակույթիի ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյությանը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դարձավ անդառնալի, և այն հետագայում հանդիսացավ Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի և մինչ այժմ կիրառական նշանակություն ունի։
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալեքսանդր Մակեդոնացի

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 18:19

«Ինչքան շատ բան է մարդ ունենում, այդքան ավելի ագահությամբ է ձգտում ունենալ այն ինչ չունի»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալեքսանդր Մակեդոնացի

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 18:19

«Ես մահանում եմ շատ բժիշկների օգնությունից»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալեքսանդր Մակեդոնացի

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 18:20

«Ես պարտավոր եմ հորս, որ նա ինձ կյանք տվեց, և ուսուցիչներիս, որոնք ինձ սովորեցրին արժանավայել ապրել»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալեքսանդր Մակեդոնացի

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 18:21

«Ոչխարների բանակը, որը կառավարում է առյուծը, ավելի ուժեղ է քան առյուծների բանակը, որը կառավարում է ոչխարը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալեքսանդր Մակեդոնացի

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 18:21

«Աշխարհում չկա անհնարին ոչինչ այն մարդու համար, ով կատարում է փորձեր»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալեքսանդր Մակեդոնացի

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 18:22

«Ես իմ մահից հետո կցանկանայի վերադառնալ, որպեսզի տեսնեի, թե ինչպես են մարդկ վերաբերվում իմ արարքներին»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալեքսանդր Մակեդոնացի

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 18:22

«Հաղթանակը չեն գողանում, այն ձեռք են բերում»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալեքսանդր Մակեդոնացի

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 18:23

«Չկա ավելի ստրկական քան` շքեղությունը, և չկա ավելի արքայավայել բան քան ` չարչարանքը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение