
(3.79 Мб) Просмотров: 1395
ԿենսագրությունԱլբերտ Էյնշտեյնը ծնվել է
1879թ-ի մարտի 14-ին հարավգերմանական
Ուլմ քաղաքում , հրեական ընտանիքում: Հայրը՝
Գերման Էյնշտեյնն ուներ փետուրե ներքնակների փոքր արտադրություն: Մանուկ տարիներին Էյնշտեյնը հաճախել է կաթոլիկական դպրոց և ստացել ջութակի դասեր: Երաժշտության հանդեպ սերն Էյնշտեյնին ուղեկցել է ողջ կյանքում:
1934թ. աշխատելով
Փրինստոնի համալսարանում նա բարեգործական համերգ է կազմակերպում նացիստական Գերմանիայից գաղթած ընտանիքներին օգնելու համար, հանդես գալով
Մոցարտի ստեղծագործություններով: Գիմնազիայում Էյնշտեյնն առաջին աշակերտների թվում չէր (բացառությամբ մաթեմատիկայի և լատիներենի): Նա հաճախ էր վեճի բռնվում ուսուցիչների հետ, որոնք պահանջում էին նյութերի մեխանիկական սերտում, ինչն էլ, նրա կարծիքով, անտանելի էր դարձնում դասերը: Շուտով նա տեղափոխվում է
Մյունխեն, որտեղից էլ
1895 թ. չստանալով կրթության վկայական միանում իր ընտանիքին
Պավիում:
1895 թ. աշնանը Էյնշտեյնը մեկնում է Շվեյցարիա ընդունվելու
Ցյուրիխի Պոլիտեխնիկումը: Փայլուն հանձնելով մաթեմատիկայի քննությունը նա տապալեց բուսաբանության ու ֆրանսերենի քննությունները և դուրս մնաց ինստիտուտից: Սակայն, ուսումնական հաստատության տնօրենի խորհրդով Էյնշտեյնն ընդունվում է Արաուի դպրոցի ավարտական դասարանը, կրթության վկայական ստանալու և հաջորդ տարի ընդունելության քննությունը կրկնելու համար:
Դպրոցում ողջ ազատ ժամանակը Էյնշտեյնը նվիրում էր
Մաքսվելի էլեկտրամագնիսականության տեսության ուսումնասիրությանը: Հաջորդ տարի Էյնշտեյնն ընդունվում է Պոլիտեխնիկումի մանկավարժության բաժինը: Այստեղ նա մտերմանում է
Մարսել Գրոսմանի և իր ապագա կնոջ՝
Միլեվա Մարիչի հետ:
1901թ. Էյնշտեյնը ստանում է
Շվեյցարիայի քաղաքացիություն, սակայն մինչ հաջորդ
1902թ. չի կարողանում գտնել մշտական աշխատանք: Այդ տարին նա շատ զրկանքներ է կրում, հաճախ սոված օրեր անցկացնելով, ինչի հետևանքով ձեռք է բերում ողջ կյանքում իրեն տանջող լյարդի հիվանդություն:Այդ դժվար շրջանում նրան օգնում է ընկերը՝
Մարսել Գրոսմանը, երաշխավորելով նրան գիտական հայտնագործությունների պատենտավորման
III կարգի էքսպերտի աշխատանքում, տարեկան
3500 ֆրանկ աշխատավարձով, այն դեպքում, որ ուսանողական տարիներին նա գոյատևում էր ամսական
100 ֆրանկով:
1901թ. Բեռլինում տպագրվում է նրա առաջին հոդվածը
«Կապիլյարության տեսության հետևանքները» (Folgerungen aus den Capillaritätserscheinungen) վերնագրով:
1902թ. Էյնշտեյնը ստանում է հոր հիվանդության լուրը: Գերման Էյնշտեյնը մահանում է որդու գալուց մի քանի օր անց, իսկ
1903թ. հունվարին նա ամուսնանում է քսանյոթամյա
Միլևա Մարիչի հետ (Էյնշտեյնը
4 տարի փոքր էր կնոջից), որից նա ունենում է
2 զավակ:
1905թ. գերմանական հարգարժան գիտական ամսագրում տպագրվում են Էյնշտեյնի երեք հոդվածները, որոնք հիմք են դնում նոր գիտական հեղափոխությանը: Մինչ
1911թ. Էյնշտեյնն աշխատում էր իր տեսությունների վրա, միաժամանակ դասավանդելով նախ
Բեռլինի, ապա՝
Բեռնի,
Ցյուրիխի, Պրագայի համալսարաններում: Չնայած իր արդեն համաշխարհային ճանաչվածությանն ու գիտական գործունեությանը, Էյնշտեյնը դժվարությամբ էր հոգում իր ընտանիքի հոգսերը:
1913թ. Էյնշտեյնը
Պլանկի ու
Ներնստի երաշխավորմամբ հրավիրվում է գլխավորել ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Բեռլինում:
1914թ., բռնությունն ու տոտալիտարիզմն ատող Էյնշտեյնը մեկնում է Բեռլին: Նրա կինը երկու երեխաների հետ մնում է Ցյուրիխում, և նրանք ի վեջո,
1919թ. բաժանվում են:
1933թ. Էյնշտեյնը ստիպված էր լքել Գերմանիան, ուր օրեցօր հասունանում ու տարածվում էր ֆաշիստական գաղափարախոսությունը: Նա ընտանիքի հետ մեկնեց
ԱՄՆ, իսկ շուրով, որպես բողոք հրաժարվեց գերմանական քաղաքացությունից և
Պրուսական ու
Բավարական ակադեմիաների անդամությունից:
Ալբերտ Էյնշտեյնի կյանքը լի էր ողբերգական իրադարձություններով: Նրա երկու քույրերը զոհվեցին գերմանական համակենտրոնացման ճամբարներում, կրտսեր որդին՝ Էդուարդը
1930թ. հիվադացավ շիզոֆրենիայով և ավարտեց իր օրերը հոգեբուժարանում,
1936 թ. սրտի հիվանդությունից մահացավ նրա երկրորդ կինը՝
Էլզան, իսկ մի տարի անց Ցյուրիխում մահացավ նրա հավատարիմ ընկերը և համախոհը՝ Մարսել Գրոսմանը: Էյնշտեյնի միայնությունը փարատում էին Էլզայի դուստրն առաջին ամուսնությունից, քույրը՝
Մայան և
Վագր անունով կատուն: Սակայն շուտով քույրը կաթվածի հետևանքով վերածվեց հաշմանդամի, և մեծագույն գիտնականն օրեր շարունակ ընթերցում էր իր քրոջ համար:
Էյնշտեյնը կնոջ՝ Էլզայի հետ

(169.44 кб) Просмотров: 1395
1939թ. Էյնշտեյնը ստորագրում է հունգարացի ֆիզիկոս
Լեո Սիլարդի ԱՄՆ-ի պրեզիդենտ Ֆրանքլին Ռուզվելտին ուղղված նամակը, որը զգուշացնում էր Ամերիկայի նախագահին, որ ամենայն հավանականությամբ շուտով ֆաշիստական Գերմանիան կունենա ատոմային ռումբ: ԱՄՆ-ի նախագահը լրջորեն է վերաբերվում այդ նամակին և որոշում է սկսել սեփական ատոմային նախագիծը: Շուտով, Էյնշտեյնը խիստ ափսոսաց իր նամակի համար, որովհետև հասկացավ, որ ԱՄՆ-ի նոր նախագահ
Հարրի Թրումնենն օգտագործելու է ատոմային զենքն ինչպես սպառնալիքի միջոց: Լայն տարածում էին ստացել Էյնշտեյնի աֆորիզմները ատոմային զենքի սպառնալիքների մասին:
«Մենք շահեցինք պատերազմ և ոչ թե խաղաղություն», կամ
«Եթե երրորդ համաշխարհային պատերազմն ընթանա ատոմային զենքի միջոցով, ապա չորրորդը կլինի փայտերի ու քարերի միջոցով» ասում էր գիտնականը: Էյնշտեյնն իր համախոհների հետ հետագայում ստեղծեց մի ողջ շարժում ուղղված միջուկային, ջրածնային զենքի ստեղծման աշխատանքների և սպառազինության մրցավազքի դեմ: Գիտնականը միաժամանակ զբաղվում էր կոսմոլոգիայի խնդիրների հետազոտությամբ և դաշտի միասնական տեսության աշխատանքներով:
Էյնշտեյնի տունը Փրինսթոնում

(95.54 кб) Просмотров: 1395
1955թ. Էյնշտեյնի առողջությունը խիստ վատացավ: Նա գրեց կտակ ու ասաց ընկերներին.
«Երկրի վրա ես իմ գործն արեցի»: Մարգոն՝ Էլզայի աղջիկը հիշում է իրենց վերջին հանդիպումը հիվանդանոցում
«Նա խորապես հանգիստ էր, բժիշկների մասին խոսում էր թեթև հումորով ու սպասում էր իր վախճանին: Որքան որ անվախ ապրեց իր կյանքը, նույնքան էլ հանգիստ ու խաղաղ դիմավորեց իր մահը: Առանց ավելորդ զգացմունքների ու ափսոսանքի նա լքեց այս աշխարհը»:
Մարդը, որ շրջեց մարդկային պատկերացումներն աշխարհի ու տիեզերքի մասին մահացավ
1955թ.
ապրիլի 18-ին Փրինսթոնում աորտայի անեվրիզմայից
77 տարեկանում: Իր ցանկության համաձայն,
1955 ապրիլի 19-ին Ալբերտ Էյնշտեյնի մոխիրը քամուն տրվեց:
Էյնշտեյնի գիտական մեծագույն նվաճումը հարաբերականության տեսության ստեղծումն է:
1905-ին լույս տեսավ նրա
«Շարժվող մարմինների էլեկտրադինամիկայի վերաբերյալ» աշխատությունը, որն ըստ էության լիովին ամփոփում էր հարաբերականության հատուկ տեսությունը: Այդ տեսությունը բացահայտեց տարածության և ժամանակի նոր հատկությունները և դրանց փոխադարձ կապը: էյնշտեյնը ցույց տվեց, որ մարմնի զանգվածը (m) համեմատական է նրանում կուտակված էներգիային (E), և առաջինը ձևակերպեց դրանց կապը՝ E=mc2 (c-ն լույսի արագությունն է): Հարաբերականության ընդհանուր տեսության ստեղծումը (վերջնական ձևակերպումը տրվել է
1916-ին) նույնպես կապված է էյնշտեյնի անվան հետ: Հարաբերականության տեսության հիմքում ընկած գրեթե բոլոր գաղափարները փորձնական հաստատում գտան և խթանեցին ֆիզիկայի մի շարք նոր բաժինների՝ ատոմի միջուկի, տարրական մասնիկների, դաշտի քվանտային տեսության զարգացմանը: Մեծ է էյնշտեյնի դերը քվանտային տեսության ստեղծման բնագավառում: Դեռևս
1900- ին, Մ. Պլանկը, արտածելով բացարձակ սև մարմնի ճառագայթման բանաձևը, ենթադրեց, որ էներգիայի առաքումը տեղի է ունենում ոչ թե անընդհատ, այլ ընդհատ, փոքր բաժիններով: Սակայն առաջինը էյնշտեյնն էր, որ մտցրեց ֆոտոնի գաղափարը և ապացուցեց, որ յուրաքանչյուր ֆոտոնի էներգիա ուղիղ համեմատական է ալիքի v հաճախությանը՝ E=hv (h-ը Պլանկի հաստատունն է): Ճառագայթման դաշտի ընդհատ պատկերացման հիման վրա Էյնշտեյնը կարողացավ բացատրել ֆիզիկական մի շարք երևույթներ (ֆոտոէֆեկտ, լյումինեսցենցում, լույսի քիմիական ազդեցություն ևն): Լույսի քվանտային բնույթի համարձակ գաղափարը զարգացավ քվանտային մեխանիկայում և քվանտային էլեկտրադինամիկայում: Էյնշտեյնը մտցրեց լույսի մակածված ճառագայթման հասկացությունը, որի գոյությունը հաստատվեց գրեթե
40 տարի անց և կիրառվեց օպտիկական քվանտային գեներատորներում: Նա քվանտային տեսության օրինաչափությունները տարածեց նաև լույսի հետ անմիջականորեն չկապված ֆիզիկական երևույթների վրա, դրեց պինդ մարմնի ջերմունակության ժամանակակից տեսության հիմքը:
1905-ին հրատարակված
«Հանգիստ վիճակում գտնվող հեղուկի մեջ կախված մասնիկների շարժման մասին» հոդվածը նվիրված էր բրոունյան շարժմանը և կապ էր հաստատում այդ երևույթի ու դիֆուզիայի միջև: Էյնշտեյնը զարգացրել է մոլեկուլա-վիճակագրական տեսությունը, որը ոչ միայն ֆլուկտուացիոն բոլոր պրոցեսների մոլեկուլա-վիճակագրական տեսությունների նախօրինակը դարձավ, այլև անվիճելիորեն հաստատեց նյութի ատոմիստական կառուցվածքի գաղափարը: Հետագայում վիճակագրական պրոբլեմների նկատմամբ կիրառվեցին քվանտային տեսության օրինաչափությունները՝ Հիմք դնելով քվանտային վիճակագրությանը: Կյանքի վերջին
30 տարիների ընթացքում Էյնշտեյնն իր ուժերը կենտրոնացրել էր գլխավորապես դաշտի միասնական տեսության ստեղծման վրա:
10 Ոսկե Կանոն Էյնշտեյնից1. Մարդն, ով երբեք չի սխալվել, երբեք ոչինչ չի արել: Շատերը վախենում են քայլել, քանի որ վախենում են սխալվելուց, սակայն տարիներ հետո են գիտակցում, որ հենց դա էր նրանցամենամեծ սխալը:
2. Կրթությունը դա այն է, երբ մոռանում ես այն ամենի մասին, ինչ սովորեցրել են դպրոցում և հիշում ես այն, ինչ տվել է կենսափորձդ:
3. Երևակայությունն ավելի կարեւոր է, քան գիտելիքները: Երևակայությամբ դուք կարող եք ստեղծել այն, ինչ ցանկանաք, և եթե դա ձեզ հաջողվի, կգտնեք այն իրականություն դարձնելու հնար:
4. Արվեստի գաղտնիքը կայանում է հետևյալում` գաղտնի պահպանիր քո ներշնչանքը:
5. Մարդուն պետք է գնահատել ըստ նրա տալու կարողության.նրա գիտելիքները չեն կարող որոշել նրա մարդկային տեսակը:
6. Ապրելու երկու տեսակ կա. դուք կարող եք ապրել եւ վստահ լինել, որ հրաշքներ չեն լինում, կամ` կարող եք ապրել և հավատալ, որ կյանքն ինքնին հրաշք է:
7. Երբ ես ուսումնասիրում եմ ինձ եւ իմ մտածելու կարողությունը, ես գալիս եմ այն եզրահանգմանը, որ երեւակայության շնորհն ու ունակությունը ինձ համար ավելի արժեքավոր է:
8. Որպեսզի դառնաս հոտի անթերի անդամ, առաջին հերթին, պետք է դառնաս ոչխար:
9. Պետք է սովորել խաղի կանոնները, իսկ ապա խաղալ բոլորից լավ:
10. Շատ կարևոր է չդադարել հարցեր տալ: Հետաքրքրասիրությունը մարդուն` պատահական չէ տրված: