ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Ալբերտ Էնշտեյն

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Ալբերտ Էնշտեյն

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 30 апр 2014, 21:26

(117.29 кб) Просмотров: 1490
Ալբերտ Գերմանի Էյնշտեյնը ծնվել է 1879 թ. մարտի14-ին, հարավգերմանական Ուլմ փոքր քաղաքում, բարեկեցիկ ընտանիքում: Նրա հայրը գործարար էր և ներքնակների արտադրություն ուներ:
Текст:
Մանկությունից Էյնշտեյնը հրապուրվում է երաժշտությամբ, օտար լեզուներով, մաթեմատիկայով: Նրա երաժշտական ճաշակը ձևավորել են Շուբերտի ստեղծագործությունները, որի մոլի երկրպագուն էր նա: Էյնշտեյնն ամենևին էլ հրաշամանուկ չէր և բացի մաթեմատիկայից ու երաժշտությունից, այլ հրապուրանք չուներ: Անգամ նրա գլխի անսովոր մեծությունը շատերին մտածելու տեղիք էր տալիս, թե նա ռախիտ ունի և թերզարգացած է: Դպրոցում էլ աչքի չէր ընկնում առաջադիմությամբ և ծույլ ու ինքնամփոփ աշակերտ էր. սակայն մաթեմատիկայի դասերին պատանի Էյնշտեյնը անճանաչելիության աստիճանի կտրուկ փոխվում էր:
Նախնական կրթությունը ստացել է Ուլմի գիմնազիայում, որտեղ բացահայտվում են պատանի Էյնշտեյնի մաթեմատիկական արտակարգ ունակությունները: Տարբեր հարցերի շուրջ նա հաճախ էր վեճի բռնվում ուսուցիչների հետ, այդ իսկ պատճառով հաճախ դասերը վերածվում էին բանավեճի: Շուտով նա մեկնում է Մյունխեն' շարունակելու ուսումը, սակայն այդպես էլ ավարտական վկայական չի ստանում:
1893 թ. Էյնշտեյնը տեղափոխվում է Շվեյցարիա' Ցյուրիխ, փորձում է ընդունվել տեղի համալսարանի պոլիտեխնիկական ֆակուլտետը: Նա գերազանց է հանձնում մաթեմատիկայի քննությունը, սակայն տապալվում է բուսաբանությունից: Այնուամենայնիվ, մեկ տարի անց նա ընդունվում է համալսարան և փայլուն ավարտում այն: Հենց ուսանողական նստարանին էլ ծանոթանում է ազգությամբ սերբ Միլևա Մարիչի' իր ապագա կնոջ հետ:
Ավարտելով ուսումը' Էյնշտեյնը փորձում է աշխատանք փնտրել, սակայն դա այնքան էլ հեշտ չէր Շվեյցարիայում: Երկար ժամանակ զրկանքներով լի օրեր անցկացնելուց հետո երիտասարդ գիտնականը տեղափոխվում է Չեխիա և աշխատանքի անցնում Պրագայում: 1902 թ. Էյնշտեյնը հիվանդ հոր հրավերով դարձյալ հայտնվում է Գերմանիայում և ամուսնանալով Միլևայի հետ' հաստատվում է այստեղ: Նա նաև աշխատանք է գտնում. դասավանդում է Բեռլինի համալսարանում: Թվում էր' ամեն ինչ բարեհաջող է երիտասարդ գիտնականի կյանքում, սակայն կինը հրաժարվում է մնալ Գերմանիայում և երկու որդիների հետ վերադառնում է Ցյուրիխ: Էյնշտեյնի ամուսնական կյանքն ավարտվեց 1919 թ., իսկ տարիներ անց նրա կրտսեր որդին' Էդուարդը, մահացավ շիզոֆրենիայից:
Սակայն Էյնշտեյնը երկրորդ անգամ ամուսնացավ. նրա երկրորդ կինը' Էլիզան, հրեա էր: Բայց Էյնշտեյնին երջանիկ ընտանեկան բախտ չէր վիճակված: 1936 թ. Էլիզան վախճանվեց' ամուսնուն թողնելով խոր հուսահատության մեջ: Էյնշտեյնը երկու ամուսնությունից հինգ երեխա ունեցավ: Նա նաև մեծ հաջողություններ ուներ կանանց շրջանում: Նրա մահից հետո երևան եկավ ավելի քան հազար նամակ' գրված նրա կողմից և ուղղված տարբեր սիրուհիների:
Չնայած նրա աշխատանքների «մեխը» հարաբերականության տեսությունն էր, 1921 թ. նա արժանացավ Նոբելյան մրցանակի քվանտային տեսության հայտնագործման համար:
Էյնշտեյնը քաղաքականություն մտավ դեռևս առաջին աշխարհամարտի տարիներին, երբ դասավանդում էր Բեռլինի համալսարանում: Նա հակապատերազմական ցույցերի ակտիվ մասնակից և կազմակերպիչ էր: Այդ պատճառով էլ սրվեցին նրա հարաբերությունները համալսարանի ղեկավարության հետ: Առհասարակ, նրա քաղաքական հայացքները բխում էին համընդհանուր հաշտեցման և հակաիմպերիալիստական քաղաքականության դիրքերից, այդ իսկ պատճառով 1920-ական թթ. նրան արգելեցին ԱՄՆ այցելել և դասախոսություններ կարդալ այդ երկրում:
Էյնշտեյնը նախապես կանգնած էր հակասիոնիզմի դիրքերում, սակայն աշխարհում ահագնացող հակահրեականությունը նրան աստիճանաբար նետեց սիոնիզմի գիրկը: Դա ավելի սասանեց նրա դիրքերը, և չորս կողմից հարձակումներ տեղացին նրա հասցեին: Սակայն անգամ իր կյանքին սպառնացող ոտնձգությունները չկանգնեցրին Էյնշտեյնին, և նա ջանադրաբար հանդես էր գալիս սիոնիզմի դիրքերից:
1933 թ., երբ Գերմանիայում իշխանության եկան ֆաշիստները, Էյնշտեյնը վախեցավ այնտեղ վերադառնալուց և մնաց ԱՄՆ-ում: Իսկ Բեռլինում նրան գրկաբաց ընդունելություն չէր էլ սպասում: Գերմանիայի կառավարությունը բռնագրավեց Էյնշտեյնի բանկային հաշիվներն ու ողջ ունեցվածքը: Այդ ժամանակ նա առաջարկեց ֆաշիզմի դեմ պայքարի իր բանաձևը. «Եթե երիտասարդության երկու տոկոսը հրաժարվի ծառայությունից, պետությունը ոչինչ չի կարող անել, քանզի բանտերում այդքան տեղ չկա…»: ԱՄՆ-ում Էյնշտեյնի հակաֆաշիստական մաթեմատիկական պայքարը ծիլեր տվեց, և երիտասարդներն անգամ վերնաշապիկներ էին կրում, որոնց վրա գրված էր' «Երկու տոկոս»:
Հենց նացիզմի սպառնալիքը ստիպեց Էյնշտեյնին արագացնել ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներն ԱՄՆ-ի համար: Չնայած դրան, նա ողջ կյանքում մնաց համոզված «խաղաղասեր»: Ատոմային ռումբի հայտնագործումը էապես մեծացրեց նրա հեղինակությունը: 1950-ական թթ. ամերիկացիները կես կատակ, կես լուրջ ասում էին. «Ամերիկացիներն ունեն երկու կուռք' Մերիլին Մոնրո և Ալբերտ Էյնշտեյն»:
Սիոնիզմը մեծապես նպաստեց Էյնշտեյնի հեղինակության ամրապնդմանը հայրենակիցների շրջանում, և նրանք 1952 թ. Էյնշտեյնին առաջարկեցին դառնալ Իսրայելի նախագահ: Էյնշտեյնը կատակեց. «Ես շատ միամիտ եմ քաղաքականությամբ զբաղվելու համար,- ապա ավելացրեց:- Հավասարումներն ինձ համար ավելի կարևոր են: Քաղաքականությունը միայն ներկայի համար է, հավասարումները' ապագայի»:
1939 թ. նա առաջինը ԱՄՆ նախագահ Ռուզվելտին զգուշացրեց գերմանացիների' ատոմային զենքի ստեղծման բնագավառում ունեցած հաջողությունների մասին: Ամերիկացիներն ամեն ինչ արեցին, որպեսզի առաջ անցնեն Գերմանիայից: Եվ դա նրանց հաջողվեց Էյնշտեյնի շնորհիվ:
Սակայն Ճապոնիայի դեմ ատոմային զենքի կիրառումից հետո նա զղջաց գյուտի համար: Այդ ժամանակ էր, որ անվանի գիտնականն ասաց իր հայտնի թևավոր խոսքը. «Եթե երրորդ համաշխարհային պատերազմն ընթանա ատոմային զենքով, ապա չորրորդը կընթանա քարերով ու փայտերով»: Նա ամենից լավ էր պատկերացնում իր գյուտի վտանգավորությունը մարդկության համար: Եվ համաշխարհային շարժում սկսեց միջուկային սպառազինության դեմ: Բայց, ավաղ, ուշացել էր…
Ասում են' Էյնշտեյնը ցրված էր, երբեմն' միամիտ, բայց և սուր հումոր ուներ:
Մի անգամ դասախոսության ընթացքում Էյնշտեյնին հարցնում են, թե ինչպես են կատարվում հայտնագործությունները: Նա մի պահ մտածում է և պատասխանում. «Օրինակ' բոլորը գիտեն, որ ինչ-որ բան հնարավոր չէ անել: Սակայն գտնվում է անտեղյակի մեկը, որն այդ մասին չգիտի, և հենց նա էլ հայտնագործություն է անում»:
Մի անգամ Էյնշտեյնը քայլում էր Պրինստոնի համալսարանի միջանցքով, իսկ դիմացից գալիս է երիտասարդ և անտաղանդ մի ֆիզիկոս: Հավասարվելով Էյնշտեյնին՝ երիտասարդը ինքնագոհ թփթփացնում է նրա ուսին և հարցնում.
-Ինչպե՞ս են գործերը, կոլեգա:
-Կոլեգա՞,- զարմացած հարցնում Էյնշտեյնը,- ի՞նչ է, դուք է՞լ եք հիվանդ ռևմատիզմով:
Մի ուրիշ անգամ Էյնշտեյնը Բելգիայի թագավոր Ալբերտի մոտ ընդունելության էր հրավիրված: Թեյից հետո սիրողական համերգ էր կազմակերպված, որին մասնակցում էր նաև թագուհին: Համերգից հետո Էյնշտեյնը մոտենում է թագուհուն.
-Ձերդ գերազանցություն, Դուք հիանալի էիք նվագում: Ասացեք խնդրեմ, էլ թագուհու մասնագիտությունը Ձեր ինչի՞ն է պետք:
Կյանքի մայրամուտին նրան շարունակ տանջում էին հիվանդությունները:
1955 թ. ապրիլի 18-ին Փրինսթոնի հիվանդանոցում Էյնշտեյնը կնքեց մահկանացուն: Նրա կտակի համաձայն' աճյունամոխիրը քամուն տրվեց…
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալբերտ Էնշտեյն

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 30 апр 2014, 21:26

«Հիմարությունը այն է, երբ մենք կրկնում ենք նույն սխալները՝ ամեն անգամ սպասելով նոր արդյունքի»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալբերտ Էնշտեյն

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 30 апр 2014, 21:27

«Պահե՛ք Ձեր ձեռքը տաք վառարանի վրա մեկ րոպե և րոպեն Ձեզ ժամ կթվա, մեկ ժամ նստեք որևէ գեղեցիկ աղջկա ընկերակցությամբ և ժամը Ձեզ րոպե կթվա…Հենց սա է կոչվում հարաբերկանություն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալբերտ Էնշտեյն

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 30 апр 2014, 21:27

«Յուրաքանչյուր ոք հանճարեղ է: Բայց եթե ձկանը դատեք`ըստ ծառը բարձրանալու նրա ունակության, ապա նա իր ողջ կյանքը կապրի իրեն հիմար զգալով»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալբերտ Էնշտեյն

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 30 апр 2014, 21:28

«Երևակայության ուժը կարևոր է գիտելիքներից»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալբերտ Էնշտեյն

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 30 апр 2014, 21:29

«Նա, ով ուզում է իր աշխատանքի արդյունքը տեսնել անհապաղ, պետք է կոշկակար դառնա»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալբերտ Էնշտեյն

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 30 апр 2014, 21:29

«Այս կյանքում երկու անսահման բան կա ՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը.Ընդ որում՝ տիեզերքի հարցում ես վստահ չեմ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալբերտ Էնշտեյն

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 30 апр 2014, 21:30

«Ապրելու երկու տեսակ կա. դուք կարող եք ապրել եւ վստահ լինել, որ հրաշքներ չեն լինում, կամ` կարող եք ապրել եւ հավատալ, որ կյանքն ինքնին հրաշք է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալբերտ Էնշտեյն

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 30 апр 2014, 21:31

«Պետք է սովորել խաղի կանոնները, իսկ հետո խաղալ բոլորից լավ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ալբերտ Էնշտեյն

Сообщение:#10  Сообщение Narek Dallakyan » 30 апр 2014, 21:31

«Ես ամիսներով և տարիներով մտածում եմ ու մտածում:Իննսունինն անգամ արդյունքը սխալ է, 100-րդին ես ճիշտ եմ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз