СТАНЬ VIP

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 18:10

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

(294.94 кб) Просмотров: 1229
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 18:11

Ձի- ձի կամ «Անգլիական նավերը հայոց լեռներում»

Текст:
Ձի- ձի կամ «Անգլիական նավերը հայոց լեռներում»



Ձի- ձի, փայտե ձի, մեր դռանը կապեցի՛, ո՛չ, այս պատմությունը մոտավորապես ձի-ձի խաղալու մասին չէ:

2010թ. հուլիսի 2-ին Ծաղկաձորում ընդանում էր գրողների համահայկական 5-րդ համագումարը: Սաշիկը կյանքում այառջին անգամ էր մասնակցում նման միջոցառման, նա միջին տարիքի տղամարդ էր ու կյանքում շատ բան էր տեսել: Եվ քանի որ Սաշիկը գրող էր, նա միշտ իր տեսածը, որպես մտածող, պիտի պատկերացներ ժամանակի ու տարածության մեջ: Օրինակ նա ժամանակի ու տարածության մեջ համ սովետական գրողների համագումարներն էր տեսել, համ պոստսովետականը, համել էլ մի հիսուն տարի հետո ինչ որ պիտի լինի, կտեսնի: Կտեսնի ու հեչ չի զարմանա, որովհետև ինքը գրող է ու թեև ամեն ինչի մասին չի գրում, բայց ամեն ինչ տեսնում ու հասկանում է թե ինչ է կատարվում, այսինքն « արա էս ի՜նչ ա կատարվում»: Այսպիսով Սաշիկը ներկա էր մի համահայկական հավաքույթի, բայց չգիտես ինչու մի քիչ զարմացած էր, ավելի ճիշտ չեր կարողանում կողմնորոշվել ժամանակի ու տարածության մեջ ո՛չ մի ձևաչափով, թե՛ փիլիսոփայական իմաստով, թէ՛ ժամանակագրական ու երկրաչափական, թէ՛ սփյուռքի նախարարության անցկացնելիք ծրագրերի պլաննավորման համաձայն, որ կարողանա գիտակցել երբ, որտեղ և ինչ է կատարվում, որ գիտենա երբ և որտեղ ինչ գործ կարելի է կպցնել...

Անգլիայից ժամանած, մի հայազգի գրող էր ելույթ ունենում, այնպես ոգևորված էր խոսում, այնպես եռանդով, որ Սաշիկը չեր հասկանում թե ուր է ընկել: Սաշիկը բոլշեվիկների ճառերը անգիր գիտեր, նրանց պաթոսը, հռետորական ունակությունները, բայց սա անգլիայից էր, էս որտեղի՞ց է ճարել էսքան բոլշեվիկյան ֆոկուսներ էս մեր ընկերը, Սաշիկը չէր հասկանաում:

Սաշիկի մտքով մի վատ բան անցավ, նա մտածեց, երևի էնքան է գրել, որ ժամանակի ու տարածության զգացումը կորցրել է, հո իզուր չեն ասում, որ գրողները մի քիչ շեղված են: Բա լավ հիմա ի՞նչ անենք, մտածում էր Սաշիկը, էնպես էլ անհարմար պահի շեղվեցի, համահայկական գրողների համագումար է, հիմա ամբողջ աշխարհի հայությունը կտեսնի, որ Սաշիկը շեղվել է, մեկ էլ տեսար մի հատ էլ անուն կպցրին, չէչէ սու՛ս: Բայց հլը մի րոպե, մտածեց Սաշիկը, հլը բեր մի հատ ստուգենք ես եմ շեղվե՞լ թե՛ էս ելույթ ունեցո՞ղն է շեղվել ժամանակի ու տարածության մեջ, համահայկական գրողների ժողովում, իսկ ինձ թվում է թե ես եմ շեղվել: Ստուգել է պետք, անպայման ստուգել, որոշեց Սաշիկը, բայց ինչպե՞ս: Շատ հեշտ, մտածեց Սաշիկը, հիմա կամաց - կամաց կպարզենք մեր ադեկվատությունը: Եվ Սաշիկը նայեց ժամացույցին, մեկանց քսանհինգ րոպե է, թեքվեց դեպի կողքի նստածին ու ականջից կամա՜ց հարցրեց.

.- Ժամը չէի՞ք ասի:

- Մեկ անց քսանհինգ.

- Սաշիկը մի անգամ էլ նայեց ժամացույցին, հավաստիացավ որ ժամը ճիշտ է և ինքը ժամանակի մեջ չի սխալվում: Սաշիկը սկզբից ժամանակն էր ստուգում, որ հետո անցնի տարածությանը, առաջնայինը ժամանակն է, որովհետև նույն տարածության վրա տարբեր ժամանակահատվածում բոլորովին տարբեր միջոցառումներ կարող են անցկացնել, բայց ժամանակը ստուգելու համար ժամը իմանալը քիչ է, պետք է ճշտել օրը: Սաշիկը թեքվեց կողքի նստածի ականջին ու կամա՜ց հարցրեց.

- Չէի՞ք ասի, այսօր ի՞նչ օր է:

- երկուշաբտի:

- Սաշիկը լսելով, որ երկուշաբթի է, քիչ լսելի ձայնով մրմնջաց.

- Այս ցերեկ տոն է, համահայկական երկուշաբթի:.

- Կողքի նստածին դուր չեկավ Սաշիկի էքսպրոմտը, բայց Սաշիկը անպայման շատ բարեհամբույր ժբտաց նրան, որովհետև դեռ շատ բաներ ուներ հարցնելու: Սաշիկը արդեն վստահորեն տիրապետում էր երկու տվյալների, օրը և ժամը, նա վստահ էր, որ ինչպես որ ինքն է տեղյակ օրից ու ժամից, այնպես էլ մնացաց համահայկական գրողների ժողովի մասնակիցները: Որպիսի ժամանակի մեջ շըշկրվածի տպավորություն չթողնի հարևանի վրա, Սաշիկը որորշեց ուրիշ մի բանի մասին էլ խոսի, որոշեց ծանոթանալ.

- Ներեցեք, իսկ դուք մասնագիտությամբ գրո՞ղ էք:

- Հա՛:

- Իսկ կարելի՞ է հարցնել, ինչի՛ մասին էք գրում:

- Սիրո, ամուսնության, դե տենց էլի մոտավորապես:

- Նկատելով խոսակցի մատի վրա ամուսնական մատանիին, Սաշիկը շարունակեց:

- Շատ հետաքրքիր է: Գիտե՞ք ես ամուրի եմ ու ինձ համար շատ հետաքրքիր է, գրականությա՞մբ է ավելի հետաքրքիր զբաղվե՞լ, թե՞ փեսությամբ:

- Դե ո՜նց ասեմ ապե, համարյա նույն բանն է էլի, մի բան պտի անես էլի, որ մի բան ստացվի, բայց թե պտի գիտենաս է՛լի ոնց անես:

- Դու գիտե՞ս ո՞նց անես:

- Ու՞մ, արա՛:

- Ներող, ես նկատի ունեի ի՛նչ:

- Հանկարծ ճառասանի ճառից Սաշիկի ականջին հասավ, խորհրդային միություն, արտահայտությունը, Սաշիկը որոշեց ճշտել ներկայիս տարեթիվը ու դարը: Նա նորից թեքվեց հարևանի ականջին ու կամա՜ց հարցրեց,

- չէի՞ր ասի՛, հիմա ո՞ր դարն է ու ո՞ր թվականը:

- Արա հո լուսնից չե՞ս ընկել.

- Ո՛չ, ճիշտն ասած չգիտեմ որտեղից եմ ընկել, ժամանակին մոտավորապես տիրապետում եմ իսկ տարածության մեջ դեռ չեմ կողմնորոշվել, ախր մեր երկրում բացի մի եռեսուն քառասուն հոգուց, բոլորին էլ քցել են, բոլորն ել մի տեղից ընկել են, հիմա եդ երեք միլիոն մադու միջից ես ինչպե՞ս իմանամ, որտեղի՞ց եմ ընկել կամ որտեղից են ինձ քցել, գուցե և լուսնից, ինչ կա որ, հիմա մարդիկ լուսնի վրա էլ են ներդրումներ կատարում, լուսնի վրա տեղ են գնում, հնարավոր է որ այդ գործարքի մեջ քցած լինեն, ինչ կա՛ որ:

-Յա՛, լուսնի վրա տեղ է՞ս գնել.

- Որ ասես հիմա որտեղ եմ նստած, տարածության մեջ նույնպես կկողմնորոշվեմ ու կարամ ստույգ ասեմ, լուսնի վրա եմ տեղ գնել, թե՛ էս դահլիճի աթոռներից մեկի վրա եմ տեղ զբաղեցրել:

- Չէ՛, որ ստե նստած էս, ուրեմն ստեղ էս տեղ զբաղեցրել ապէ:

- Ուրեմն անգլիայում սովետական կարգեր են հաստատվել, այլ կերպ չի կարող լինել, մտածեց Սաշիկը և սկսեց ավելի ուշադիր լսել ելույթ ունեցող անգլիաից ժամանած սփյուռքահային:

- Ելույթ ունեցողը ոգևորված կարդում էր իր ճառը.

մեջբերում ճառից.

«Հայաստանի գրողներու միութեան «Գրական թերթ» շաբաթաթերթն ու «Նորք» հանդէսը դարձան հայրենական գրական կեանքի հիմնական այն երկու թեւերը, որոնց միջոցով ձեւաւորուեցաւ ու թռիչք առաւ 20-րդ դարու հայրենի գրական կեանքը. նոյն թռիչքը կը շարունակուի մեր օրերուն:»

Սաշիկը լսելով այս արտահայտությունը, նորից թեքվեց իր կողքի նստածի ականջին ու կամա՜ց հարեց:

- Լսի, ախր այսօր 2010 թվականի ամառն է, էդ գրական թերթի կայքի վերջին նյութը թարմացվել է 2009թվականի նոյեմբերին, այն էլ գրականության հետ հեչ կապ չունեցող հոդվածներ են, սովորական դեղին օրաթերթի հոդվածներ: Չե՞ս գտնում, որ շատ երկար է թռչում գրական թերթը, 2009ին թռել է ու մինչև հիմա, 2010ն է վերջանում ու դեռ վայրեջք չի կատարել: Այսինքն դու էդ հարցերում դժվար գլուխ հանես, դրանց մասին լավ գիտեն ղուշբազները, նրանք երկար թռչող աղունիկներին շատ են գնահատում, անձամբ ժամանակին աղունիկներ եմ ունեցել, գիտեմ ինչ եմ ասում:

- Չհասկացա ընկեր ջան, թռչնի շուկա էս եկե՞լ , թե՞ համահայկական գրողների համագումար:

- Իհարկ է համահայկական աղունիկների, այսինքն գրողների շուկա, այսինքն համագումար:

- Ապե աչքիս դու վերջերս շատ էս գրել...

- Գիտե՞ս գրելու հետ պրոբլեմ չունեմ, ուղղակի մեկ մեկ լսողությունս է ինձ անհանգստացնում, չնայած լավ լսողություն ունեմ, բայց երբեմն լսածս չեմ կարողանում լսել, այսինքն լսածիս չեմ հավատում.

- Յա՛, էդ ի՞նչ զիլ նորություն էս լսել, որ չես հավատում:

- ԻՆչ որ դու, չե՛ս լսու՞մ ինչ է ասում, գիտե՛ս, ես նույնիսկ չգիտեի, որ սփյուռքում էդքան հայալեզու գրական մամուլ կա և եղել է, ճիշտ է ավելի շատ նա եղածներն է թվում, բայց դա էլ պետք է գիտենալ չէ՞: Ասեմ, որ մի հայկական, բայց ռուսալեզու մամուլ էլ ես եմ հայտնաբերել, Մովսես խորենացին իմ հայտնաբերած մամուլի մեջ դարձել էր Մաիսեի Խորենսկի: Սկզբում չեի կարողամում հասկանալ ու՞մ մասին է խոսքը, էս ի՞նչ նոր պատմիչ են հայտնաբերել, հետո կարդալով նրա աշխատությունների մասին, ՋՈԿԻ, որ խոսքը Խորենացու մասին է: Էս էլ իմ հայտնաբերած սփյուռքահայ գրականությունը ընկեր ջան: Դէ իհարկ է դա մի զարմանալի նորություն չէ, եթե սովետի տարիներին բոլշեվիկները մարդկանց ազգանունները փոխում էին ըստ իրենց ճաշակի, ասենք Խաչատուրյանին դարձնում էին Խաչատուրով, հիմա էլ արդեն կապիտսլիստ - բոլշեվիկները Խորենացուն դարձնում են Խորենսկի: Ի՛նչ ասես էդ մարդկանց, դա իրենց փեշակն է: Բայց մի բան չեմ հասկանում, էս համահայկական հավաքույթն էլ հո բոլշեվիկ-կապիտալիստների հավաքույթը չէ՛, էս հավաքույթից ես ո՛չ մի բան չեմ հասկանում, ախր մի՞թե մեր համահայկական գրողները ոչ մի հարց չունեին հենց այսօրվա ամենաթեժ խնդրի մասին, օտարալեզու դպրոցների բացման մասին: Երևանում մարդիկ ցույցեր են կազմակերպում մեր լեզուն պաշտպանելու համար, իսկ Ծաղկաձորում անգլիայից բերած թարմ լուրեր են մատակարարում փառապանծ սփյուռքահայ գրականության մասին ու ոգևորված գրական մամուլի գովքն են անում:

- է՛, հիմա ինչ անենք, Ծաղկաձորում էլ որ լավ ման գաս, մի երկու ծաղիկ հազիվ գտնես, բայց քաղաքի անունը Ծաղկաձոր է:

- Ինչու քաղաքի անունը թթուձոր չեն դրել չեմ հասկանում, ախր բոլոր տուրիստները առավոտից իրիկուն, ով ինչքան տոպրակ ունի, թթու ջուր են կրում, ծաղիկը ու՞մ է պետք..., դե լավ, թող լինի Ծաղկաձոր, բայց ճառի բովանդակությունը այդ անվանումից չի փոխվում, այսինքն դա դժվար հարց է, չէ՛ որ թթու ջուրը ստամոքսի հետ է կապված իսկ ծաղիկը ՔԹԻ՛ հետ, որ ծաղիկը մոտեցնես քթիդ, հոդ քաշես, քիթդ վեր տնկես ու ասես, էս ի՛նչ համով է, այսինքն հոտով է, հոտով ծաղի՜կ է:

Գիտես, արդեն քսանհինգ տարուց ավել է, ինչ էսպիսի ջերմ ու գովաբանող բառեր չեմ լսել մեր գրական մամուլի մասաին, այսպիսի ջերմ, ջիգյարով ու ճարտար լեզվով խոսում էին լոք սովետի տարիներին:

- Էդ դրա համա՞ր էիր հարցնում էս ո՛ր դարն է ու ո՛ր թիվը:

- Ո՛չ միայն.

- Բա էլ ինչի՞:

- Ա՛յ լսիր, լսիր ինչ է ասում ու դուք ինձ կհասկանաս,

մեջբերում ճառից.

Մեր գրական մամուլի դերակատարութիւնը անգնահատելի է Հայրենիքի եւ Սփիւռքի մէջ: Յիշեալ մամուլը այժմ պայմաններու բերումով կը մրցակցի համակարգիչներու կայքէջերուն հետ: Սակայն, վերջիններուն անհրաժեշտ գնահատականները տալով հանդերձ, պարտինք աւանդական՝ տպագիր գրական մամուլին գուրգուրալ եւ ամէն գնով առաջին գծի վրայ պահել. քանզի աւանդականը գերադասելի է, աւելի ճիշդը՝ անփոխարինելի:

Լսելով ճառասանին, հարևանը հարցրեց Սաշիկին.

- Հետո՞, մարդը նորմալ բան է ասում, հա դե մի քիչ ընենց լավացրած, փարթամցրած, բայց դե բոլորն էլ տենց են ասում է՛լի, ի՞նչ մի զարմանալու բա՛ն կա՛ որ.

- Զարմանալու բան չկա, որ փարթամացնում է, ուղղակի անհասկանալի է, չեմ հասկանում, ի՞նչ թռիչքի մասին է խոսքը երբ գուրգուրելով ու փայփայելով ուզում է պահել ավանդականը, ուղղակի հիմա ես չեմ կարողանում կողմնորոշվեմ, մեր գրական մամուլը թռիչքի մե՞ջ է, թե՞ ընկել է վար, կամ իրեն էլ են քցել, ու հիմա գուրգուրում ու փայփայում ենք որ կարողանանք պահենք: Իմիջայլոց թռիչքի կապակցությամբ, ասեմ որ, չեմ հիշում որտեղ եմ կարդացել, գոյություն ունի թռչող խալի, ասում են Սադամ Հուսեինն էր գործել էդ խալին,՛ երևի Բաղդադը թալանելիս էդ խալին բերել են Լոնդոն ու էս մեր ճառասանը հենց էդ խալիով թռել եկել է Ծաղկաձոր, ճառ կարդալու: Ու երևի խալու մի շարժիչը ճանապարհին վնասվել է ու նա ստիպված վթարային վայրեջք է կատարել Քյավառում, էնտեղ մի լավ խմացրել են ու հիմա մեկը մեկին հակասող բաներ է ասում:

- ՉԷ՛- հա՛, թռչող խալի՛, ավելի շուտ քաջ Նազարի մինդարն է տակից քաշել, Արմավիաի ինքնաթիռներից մեկի հատակին փռել, թռել եկել է:

- Չեմ հասկանում, ինչպե՞ս է մինդարով թռել, եթե մինդարը փռել է արմավիաի ինքնաթիռի հատակին ու նստել վրեն:

- Վ՜այ, էսքան էլ միամիտ մարդ լինի տո՛: Հեչ չե՞ս տեսել երեխաները ինչպես են ձի-ձի խաղում, հո իսկական ձի չե՞ն քշում, համարյա տենց է՛լի:

-Մինդար, մամուլ, ձի-ձի, գոնե նժույգ - նժույգ խաղաին այ մարդ:

- Արա դէ ի՛նչ կա դրա մեջ, գրական մամուլը համացանց չի մտնում, որ ինչպես ասում է, գուրգուրենք ու պահենք ավանդականը:

- Հապա էլ թռիչքս ո՞րն է, ի՞նչ թռիչք, գոնե ասա պաշտպանում ենք, ուզում ենք պաշտպանել, էդ մամուլը վաճառելու համար այն համացանցում չենք տեղադրում, հեչելիս թե մի հայ ավստրալիայում չի կարող կարդալ էդ քո ժամանակակից գրական մամուլը, այդպես չէ՞:

- Ինչոու՞ չի կարող, հիմա էնքա՜ն ժամանակակից գրականություն կա համացանցում:

- Հա՛ բա՛, լիքն են, սաղ գրողական են գնում, են օրը մեկի ոտանաորները կարդացի, Ես իմ անուշ հայաստանի - տողից մենակ ես-ն է միտքը մնացել, ինչ գրում է ես - ով է սկսվում ես - ով վերջացնում, դեռ մի բան էլ մեր զինվորների հաղթանակի վրա է ծիծաղում իր ես-ով, դե արի ու մի ասա՛.

Ախր շատ էս գրում ես,

եթե ուզում էս երգես,

Մի անգամ էլ ասա ես,

Ու քեզ կասեմ ինչ անես...

Հիշում էս չէ՞, փոքր ժամանակներս մեկին ասում էինք հլը ասա ես ու ի՛նչ էինք ասում:

- Ապե աչքիս փոքր ժամանակդ շատ էս փայտե ձի խաղացել:

- Հա ընկեր ջան, փայտե ձի շատ էի խաղում, բայց փայտե ձի չունեի՝:

- Բա ո՞նց էիր խաղում, հո վիրտուալ չեիր քշում փայտե ձիդ:

- Չէ՛ ի՛նչ վիրտուալ, մենակ ես չէ, որ փայտե ձի չունեի, մեր թաղում ո՛չ ոք էլ չուներ, մենք ամեքս մի ծառի ճյուղ էինք վերցնում, առնում էինք ոտքերներիս արանքը, կարծես հեծել ենք ձիուն, մի ճիպոտով էլ ձաղկում էին ձիուն ու վազում էինք, բա ո՞նց էինք խրխնջում, մեր ձիերի փոխարեն, արաբական նժույգները հանգստանում էին, էստեղ էդպես խրխնջացող չես ճարի: Գիտես դա ավելի մոտ է իրականությանը, ավելիճիշտ դա լավ էլ իրականություն է քան թե են փայտե ձիերը, որի վրա երեխան պարկի նման նստած ճոճվում է:

Տե՛ս ինչպես է հետ ու առաջ ճոճվում մեր ճառասանը, հաստատ իսկական փայտե ձի է ունեցել փոքր ժամանակ:

- Սաշիկը չգիտես ինչու, աստիճանաբար տեղից վեր կենալով, արդեն ելել կանգնել էր ու հոտնկայս շարունակում էր խոսել իր հարևանի հետ, ու երբ արդեն նա ուղիղ կանգնել էր, հարևանը ասեց.

- Արա խի՞ էս կանգնել, հլը բոլորը նստած են, նստի արա, հո ցիրկ չէ՞ս:

-Սաշիկը սթափվեց, նստեց ու սկսեց բացատրել.

- Վա՛յ, արդեն կանգնել է՞ի: Գիտե՛ա, ոււղղակի այսպիսի ճառերը, անկախ ինձանից հոտնկայս եմ լսում, չեմ ջոկում ոնց է լինում, լսում եմ լսում եմ, մեկել ջոկում եմ որ կանգնած եմ, անկախ ինձանից, կամա՜ց ելնում կանգնում եմ, ու ճառը լսելուց հետո, երբ սկսում եմ ծափահարել, նոր տեսնում եմ, որ արդեն կանգնած եմ, կամ էլ մեկը քո նման ասում էդ ինչու՞ էս կանգնել, իրենք չգիտեն որ տենց հարմար է ծափահարել: Ախր սովոր եմ է՜, յոթանասուն տարի ծափ ենք տվել, ծափահարելուց կանգնում էս ոտնաթաթերիդ վրա՛, թևերդ վե՛ր էս բարձրացնում, բայց այնպե՜ս որ գլու՛խդ երկու թևերիդ արանքից երևա՛, որ փառաբանվողը քեզ տեսնի՛ ու հիշի՛, ջոկու՝մ էս չէ՞, պե՛տք կգա: Էս վերջերս հեչ առիթ չեր լինում մի հատ կարգին ծափ տալու, Nastalgia ունեի, այնպես որ, ծափեր, փափեր Ծաղկաձոր...

- Հռետորը վերջացրեց իր խոսքը ու Սաշիկը վեր թռավ տեղից ու ոտնաթաթերի վրա կանգնած, գլուխը երկու ձեռքերի արանքում ուղիղ պահած, ինքնամոռաց ծափափարում էր :

Համահայկական գրողների 5րդ համագումարը վաղուց ավարտվել էր, սեպտեմբերը կես էր ընկել, Գրական թերթի կայքեջում նույնպես ո՛չ մի փոփոխություն չկար, դեռ «սավառնում» էր: Սաշիկը Երևանի մի նեղլիկ փողոցում պատահաբար հանդիպեց իր համագումարային հարևանին: Հարևանը Սաշիկին տեսնելով շատ ուրախացավ ու մինչ կբարևեր, ուրախացած դիմեց Սաշիկին.

- Վա՜, ընկեր ջան, տեսա՞ր, ասում էի չէ՞ ձի -ձի, տէս է՜, սաղ էլ ձի-ձի են խաղում է՛լի: Տեսնու՞մ էս, որ անգլիացիները մեր ձիերով, վայ չէ՛, մեր մշակույթով շատ են տարված, Շեքսպիրից հետո միշտ մեր մշակույթի մասին են մտածում: կարծում էս միայն գրականությու՞նն է, նայի ստե՛:

-Հարևանը ցույց տվեց Սաշիկին թերթում տպագրված մի հայտարարություն.

մեջբերում հայտարարությունից.

«Երևանում Բրիտանական Դեսպանատունը և Փոփոխությունների Թատրոնը հայտարարում են ֆորում-թատրոնի համար գրված պիեսների մրցույթ: Պիեսները պետք է նվիրված լինեն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում և միտված երկուստեք առկա բացասական կարծրատիպերը մեղմելուն:» ...

- Սաշիկը արագ ընթերցեց հայտարարությունը ու շարունակեց.

- Երևի , անգլիացիները տեսել են, որ մեր գրականութունը աշխարհով մեկ ԼՅՈԽ ԼԱՎԱ, մտածել են մի պտղունց էլ թուրքերին տալ էդ գրականությունից:

-Նկատեց Սաշիկը ժամանակի և տարածության մեջ, ու շարունակեց.

-Ի՞նչ ասես, Երևի ֆուտբոլից* բան դուրս չեկավ, թատրոն են ուզում խաղացնեն, բայց փոփոխության թատրոնը ինչերի՞ն է պետք, իրենց տիկնիկային թատրոն է հարկավոր, բոլոր տիկնիկները ընտրված են, պատրաստ են, մնում է մի հատ սցենար ներկայացնել ազգային ժողով ու տիկնիկային թատրոնը պատրաստ է, պատկերացնու՞մ էս ի՛նչ տաղանդավոր դերասաններ կհայտնագործենք, ասյինքն տիկնիկներ:

- Ըշտը էդ փոփոխական սցենարն էլ դու կգրես է՛լի: Համլետի մոտիվներով մի բան կգրես, կոնկուրսը թույլատրում է այդպիսի գործեր ներկայացնել, գլխավոր դերը կվաճառես վարչապետին ու տենց ըստ հաջորդականության, ջոկում էս է՛լի: Կգրես ու մի ծրարի մեջ դրած, կտանես անգլիաի թագուհու պալատի պատուհանից ներս կգցես, թագուհին կբացի ծրարը, կկարդա ու կասի. Օ՜, Շեքսպիրը վերածնվե՜լ է.....

- Լավ էս ասում, կգրեմ, հետո՛, վերնագիրը արդեն պատրաստ է.

«Անգլիական նավերը հայոց լեռներում»:**
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 18:13

Երկուսը և թիթեռը

Текст:
Երկուսը և թիթեռը



Ամառը կես էր ընկել, վարդավառն էր: Այդ օրը, երբ Աստղիկ դիցուհին* հովանավորում է սերը, պետք է կատարվեր մի հրաշք, սիրո հրաշք:

Շքեղ ամառանոցների գյուղակը, շրջապատված խիթ անտառով, ընկղմվում էր գիշերային մթության մեջ: Եվ մեկը մյուսից գեղեցիկ, նորակառույց ամառանոցները, ասես պճնված օրիորդներ, որ մրցում են իրենց գեղեցկությամբ, էլ մրցելու բան չունեին, նրանցից յուրաքանչյուրը, մթի մեջ, ուներ բացարձակապես նույնատիպ հնարավորություն, մի հնարք, աշխարհին ներկայանալու համար, մի ճրագ, մի լամպի լույս ընդհամենը:

Լռությունը մենակ էր, համենայնդեպս բնության այդ խլացուցիչ անդորը երկուսի համար չեր, ո՛չ երեքի, Գոռի, Արմինեի և թիթեռի: Գոռը ու Արմինեն, երբեմնի համադասարանցիներ, եռեսուն տարի անց, պատահաբար հանդիպել էին այդ ամառանոցների գյուղակում ու հեռացած ներկաից, ավելիճիշտ վերադարձած դպրոցական տարիներ, մանկություն, երիտասարդություն, մեկը մյուսին ընդհատելով զրուցում էին, հիշում, ցնծում, ուրախանում: Իսկ սենյակում հայտնված թիթեռը անընդմեջ հարվածում էր մթությամբ ներկված պատուհանի ապակուն և նրա ամեն մի հարվածը ապակուն, գիշերային անդորի մեջ, թվում էին դոփյուններ: Կարծես ժամանակն էր դոփում, կարծես ժամանակի թառլան նժույգը դոփում էր կանգնած տեղում և ուզում էր սլանալ դեպի անհայտը, ժամանակի թևավոր նժույգը կանգնել էր ու դոփում էր, ժամանակը կանգնել էր:

Գոռ - Արմինե, մեր ուսուցիչներից ու՞մ էս բոլորից շատ հիշում:

Արմինե - Իհարկ է պարոն Չալոյանին: Երկրաշարժի ժամանակ զոհվեց դպրոցում, հանճարեղ մարդ էր ու մանկավարժ: Նրա յուրաքանչյուր դասաժամը մի պատմություն էր, մի հանելուք, որ դասի վերջին բոլորիս համար պարզ էր դառնում ու ամեն մեկս դասարանից դուրս էինք գալիս որպես մի հմուտ գուշակ, գիտուն, հաղթող, հպարտ: Իմիջայլոց, պարոն Չալոյանը, մեզ դասավանդող ուսուցիչներից միակն էր, որ պաշտոնյաների երեխաներին հատուկ ուշադրություն չեր դարձնում: Նրա համար դասը, աշակերտը սրբություն էր, բոլորը հավասար էին:

Գոռ - Այո, նույնիսկ ամենածույլ աշակերտները նրա դասաժամին հայտնվում էին մի տեղյակ ու ապահով տարածքում, նույնիսկ Ցնգոն, հիշու՞մ էս Ցնգոին:

Արմինե - Այո, ինչպե՞ս չեմ հիշում, շատ խելոք...

Գոռ - Չէ՛ հա՛, խելո՜ք, ասա դմբո՛, խելոք բառը խելքի հետ է կապված, Ցնգոն խելքի հետ ի՞նչ կապ ունի:

Արմինե - Ի՜, էլի սկսեցի՞ր:

Գոռ - Ախր դու չգիտես թէ նրան ինչու էին անվանում Ցնգո:

Արմինե - Դու գիտե՞ս:

Գոռ - Ո՛չ, բայց ունեմ իմ անժխտելի պարզաբանումները այդ կապակցությամբ: Նախ ասեմ, որ ցինկ մետաղի հետ կապ չունի, գուցե ցինկապատված դատարկ դույլի հե՞տ, չգիտեմ, բայց Ցնգոն շա՜տ կոնսերվատիվ անձնավորություն էր, վա՛յ, էս ի՛նչ դժվար բառ ասեցի, Ցնգոին բնությգրելու համար, ո՛չ նա շա՜տ մութ անձնաորություն էր, այնքան մութ, որ բացի իրենց բակի սովորույթններից ու ադատներից ուրիշ բան ընդունելու կամ հասկանալու ընդունակ չէր: Այդքան մութ մարդ աշխարհում չկա, այսինքն հակառակը, լիքն են, մանավանդ մեր գյուղում, ուղղակի նրանցից ոմանք բացի իրենց բակի ադաթներից գյուղի ադատների մասին նույնպես գիտեն:

Ցնգոն շատ էր սիրում երբ իրեն ինչ որ բան էին բացատրում, բայց նրան չեր հետաքրքրում թե ինչ էին ասում, ուղղակի վերջում պետք էր մատով ցույց տալ թե ուր գնալ կամ ինչ անել: Նրա համար կարևորը պրոցեսն էր, պրոցես, որի ժամանակ նա ընդունում էր սվինքսի նման հպարտ ու հանդարտ կեցվածք: հիշու՞մ էս Չալոյանի դասաժամերին ինչ հպարտ ու անշարժ էր նստում, թեև 5 անգամ 7 չգիտեր ինչի է հավասար: Մեր գյուղում հիմա էլ շատերն են այդպես հպարտ, նրանց համար կարևորն է որ իրենց բացատրեն և ինչքան երկար, այնքան լավ: Օրինակ հիմա մեր գյուղի տերտերը նոր ադաթ է հնարել. թաղումների ժամանակ, կանանց գերեզմանոց չեն թողնում, հարցնում եմ ինչու՞, պատասխանում է. Տերտերը ինձ բացատրեց ու ես հասկացա: Ի՞նչ ասես, գուցե նա տեղյակ չէ՞, որ դա քրիստոնեական սովորություն չէ կամ գուցե այդ տերտերը իրականում մոլլա՞ է, քանզի դա թուրքական սովորություն է: Ու այդ նոր օրենսդրություն-ադաթադրությունը, խոսում է այն մասին, որ տերտերները քրիստոնեությունը օգտագործել են ու օգտագործում են միշտ ըստ իրենց քմահաճույքի, ըստ իրենց շահերի, հետն էլ բիզնես են անում:

Արմինե - Այսինքն՝:

Գոռ - Դե կանայք, ըստ տերտերի սահմանած նոր ադաթի, թաղման ժամանակ գնում են մինչև հանգստյան քար ու հետ են դառնում, հո՛ հենց այնպես չեն հետ դառնալու, մի բան կմտածեն չէ՞, գոնե մի մոմ կվառե՞ն, իսկ մի թաղմանը քա՞նի հոգի է մասնակցում, ինչքա՞ն մոմ կվաճառվի, չէ՞ որ գերեզմանի մոտ մոմ չեն վաճառում, իսկ հանգսյտյան քարի մոտ կարգին բիզնես կարելի է անել:

Գիտես մեր դդերը շատ յուրահատուկ դդեր են, ինչքան բութ են լինում այնքան խելացի են ուզում երևալ: Օրինակ մեր դասարանի ճպլը, որ իրականում Ցնգոից դուդ էր, բավականին հեղինակություն ուներ դասարանում, որովհետև քիչ էր խոսում, կարելի է ասել չեր խոսում, բայց շատ համարձակ էր, իմիջայլոց այդ դուդ համարձակությունը մի անգամ շատ թանկ նստեց նրա վրա:

Արմինե - Ինձ թվում է դու սկսում էս չարախոսել,ինչի՞ մասին է խոսքը:

Գոռ - Ինչ ուզում էս ասա, բայց ոչ չարախոսություն, ես այս ամենը ժամանակին ասել եմ իրենց երեսին, դեռ մի բան էլ ավելին, հանդիմանելմ եմ: Օրինակ, հիշու՞մ էս Ռուզաննան Կարծիք տետր էր պահում, այդ տետրի մեջ տարբեր հարցեր կաին, որոնց պատասխանում էին ընկերները ու ծանոթները: Ուրեմն Ճպլը ուզում էր պատասխանել մի սովորական հարցի. (ինչո՞վ էք զբաղվում ազատ ժամանակ): Ճպլը ինձ է հարցնում, թե ի՞նչ գրի որպես այդ հարցին պատասխան, կարծես ես իրենից լավ գիտեմ թե ինքը ազատ ժամանակ ինչով է զբաղված, ախր եթե նման հարցի էլ չես կաորող պատասխանել, ինչու՞ էս վերցրել էդ տետրը ու ուզում էս մի բան գրես, ինչու՞, որ ասեն տես Ճպլը կարծի՞ք ունի գրելու, դե ես էլ ասեցի, գրի ազատ ժամանակ զբաղվում եմ օնանիզմով: Ճպլը քնահարամ դաունի հայացքով ինձ է նայում ու հարցնում է. Ծո՛, օՄանիզմը ի՞նչ է: Տնաշեն, ասում եմ, օՄանիզմ չէ, օնանի՛զմ, «նոր ուղղություն է ժամանակակից երաժշտության մեջ», խաբար չե՞ս: Ճպլը մրթմրթաց ու գրեց. ազատ ժամանակ զբաղվում եմ օնանիզմով: Իհարկ է ես փոշմանեցի իմ արածից, Ռուզաննան էլ ամեն ինչ հասկացավ ու մի շաբաթ ինձ հետ չեր խոսում:

Գիտես չէ՞, Ռուզաննան ու Հրաչոն մահացել են, բայց իրենց առաջին սերը նրանք ապրեցին: Հետաքրքիր է չէ՞, Ռուզաննան, մեր դասարանի աղջիկներից, ամենաբարին ու մարդամոտը իսկ Հրաչոն տղաների միջից էր այդպիսին և իրար էին սիրում: Ես Հրաչոին հաճախ Հորաթիո էի ասում, նա ընդունակ չեր դավաճանության, թեև մենք նրա հետ մոտ ընկերներ չէինք, բայց նրանից մոտիկ ու հավատարիմ ընկեր չեմ ունեցել:

Արմինե - Իսկ դու որտեղի՞ց գիտես Հրաչոի ու Ռուզաննայի սիրո մասին:

Գոռ - Արմինե ջան, նման հարցեր տալիս են, երբ բամբասանք են անում, մի՞ թե սերը նույնպես բամբասանքի թեմա է ու պետք է լինի ինչ որ ջադուների «ինտելեկտուալ» սեփականությունը, ինչ որ ջադուների, որոնք գիտեն ինչպես ու որտեղից իմանալ ուրիշների անկողնի գաղթնիքները: Թերևս եթե ճիշտը ասենք, մեր իրականության մեջ դա այնքան էլ հատուկենտ երևույթ չէ:

Վերջը՝, ես Ցնգոին էի բնութագրում: Ցնգոն շատ մութ էակ էր, ինչ ուզում էս ասա: Մի անգամ, վեցերորդ դասարանում, դասերից փախել էինք ու մեզ զբաղմունք էինք փնտրում, սկսեցինք գորտ որսալ, հետո, ուղղակի հետաքրքրության համար, սկսեցինք այդ գորտերը խորովել, Ցնգոն մեզանից հեռու նստել ու ասում էր. Ա՜խկ, ես բոլորին կասեմ, որ դուք գորտ էք կերել: Մենք 4 հոգով էինք, ընկանք Ցնգոի հետևից, բռնեցինք ու գորտի խորոված ոտերը զոռով խոթեցինք Ցնգոի բերանը: Ուղիղ երեք ժամ լաց եղավ, ես հոգնել էի արդեն նրան բացատրել, որ դրա մեջ ո՛չ մի վատ բան չկա, ֆրանսիացիները գորտ են ուտում, շատ ուտեստներ կան, որ գորտի խորոված ոտերով են զարդարում, ու՞մ էս ասում, Ցնգոն զռում է ու վերջ, նրա համար դա մի հրեշավոր սրբապղծություն էր, իրենց բակում ո՛չ ոք դա չեր հասկանա: Բայց նույնիսկ էշի նման զռալով, Ցնգոն հաճույք էր ստանում, որ իրեն ինչ որ բան են բացատրում, և իվերջո երևի այդ պրոցեսը հանգստացրեց Ցնգոին, անկախ նրանից թե ինչ էի ասում նրան:

Արմինե - Գիտես, հեչ չես փոխվել՝, ինձ թվում է եթե հիմա էլ մի ցից տան ձեռքդ, կգնաս գորտ որսալու:

Գոռ - Ո՛չ սիրելիս, ես հիմա թիթեռ եմ որսում: Երբ մի յուրահատուկ թիթեռ եմ տեսնում, առանց ամաչելու իմ տարիքից, ընկնում եմ հետևից ու բռնում եմ, թիթեռների կոլեկցիա ունեմ:

Արմինե - Չէ, չես փոխվել, ես ճիշտ էի:

Գոռ - Դա բնական է, կինը միշտ էլ ճիշտ է:

- Թիթեռը սովորաբար թռչում է դեպի լույսը, բայց սենյակում հայտնված թիթեռը թռչում էր դեպի մութը, որ «ապակյա» էր, թափանցիկ: Գուցե բնազդն էր թիթեռին տանում դեպի ազատություն, որ իր մի օրվա կյանքը ապրի ազատության մեջ, դժվար է ասել, բայց այդ գեղեցկության առեղծվածը, ինչպես սիրո խորհրդանիշ, թմբկահարում էր, տոնում էր սիրո գիշերը: Այդ թիթեռը հայտնաբերել էր մի անկատար սեր, որը այդ երեկո Աստղիկ դիցուհու հովանու ներքո էր: Այդ թիթեռը Գոռի և Աննայի անկատար սերը իր նախշուն թևիկների վրա, թռչում էր դեպի իր հանգրվանը, առաջին սիրո գիշերը:

- Գոռը նկատելով թիթեռի ապարդյուն ջանքերը, ասեց:

Գոռ - Ին՛չ արագ է թռչում ժամանակը, ինչ շուտ է կյանքը մաշվում, նույնիսկ ջրի վրա փոշի է նստում, ի՞նչ մնաց մեր առաջին սիրուց...

- Արմինեին հետաքրքրեց Գոռի համեմատությունը:

Արմինե - Ինչպե՞ս կարող է ջրի վրա փոշի նստել:

Գոռ - Շատ հեշտ, այսօր առավոտյան գնացի մոտակա լճակը ձկնորսության իսկ ջուրը մի գիշերվա ընթացքում ամբողջությամբ ծածկվել էր ծաղկեփոշով, հիմա ծաղիկները փոշի են տալիս ու քամին մի գիշերվա ընթացքում ամբողջությամբ փակել էր լճակի երեսը, ջուրը չեր երևում, մի անթափանցիկ փոշե ծածկույթ էր ջրի վրա:

- Արմինեն ծիծաղեց:

Արմինե - Դե ոչինչ, մևնույն է, ինչպես միշտ ոչ մի ձուկ էլ չէիր որսալու:

Գոռ - Ձուկ գուցե և չվորսամ, բայց տե՛ս, եռեսուն տարի է անցել, իսկ քեզ վերջապես որսացել եմ:

Արմինե - Ո՛չ աղավնյակս, ինձ իմ ամուսինն է որսացել, այսօր ուղղակի քո բախտը բերել է, նա քաղաք է գնացել ու ես այստեղ նստած եմ:

Գոռ - Լսիր Արմինե, եթե ես լինեի քո ամուսինը դու նու՞յնպես գիշերով գնալու էիր ուրիշ տղամարդու մոտ:

Արմինե - Մի երևակաիր, ես ուղղակի հյուր եմ եկել իմ մանկության ընկերոջը:

Գոռ - Իմիջայլոց, ես տեսել եմ քո ամուսնուն, խոզի աչքերով մի տիպ է:

Արմինե - Իսկ քո աչքերը ինչի՞ աչքեր են:

Գոռ - Որսորդի՛:

Արմինե - Քո նման որսորդները նույնիսկ որս բառը իրավունք չունեն արտասանելու:

Գոռ - Էդ ինչու՞:

Արմինե - Ողջ դասարանը գիտեր, որ սիրահարված էս ինձ վրա, բայց այդպես էլ նույնիսկ մի անգամ չհամարձակվեցիր կանգնես դիմացս ու ասես - դու իմ դուրը գալիս էս: Սեր խոստովանվելու մասին չեմ խոսում, դա քեզ համար երևի մինչև հիմա միայն կինոներում է լինում:

Գոռ - Հիմա քանի՞ անգամ ասեմ, որ սիրում եմ քեզ: Ուզու՞մ էս մինչև լույս կրկնեմ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ...

Արմինե - Կրկնիր, կրկնիր, կրկնությունը գիտության մայրն է:

Գոռ - Ո՞ր գիտության:

Արմինե - Սիրո գիտության - նույնպես:

Գոռ - Ուրեմն այսօր պետք է սեր սովորենք:

Արմինե - Դու պիտի սովորես:

Գոռ - Իսկ դու պիտի սովորեցնես:

Արմինե - Ո՛չ, նույնիսկ մտքովս էլ չի անցնում:

Գոռ - Քո մտքով չի անցնում իսկ ժամանակը անցնում է, արդեն լուսանում է, նույնիսկ թիթեռը հրաժարվեց այս սենյակը լքել ու սպասում է, գիտե՞ս ինչի է սպասում:

Արմինե - Ո՛չ:

Գոռ - Նա սպասում է, որ անկատար սերը կատարվի:

Արմինե - Դա թիթե՞ռը քեզ ասեց:

Գոռ - Ո՛չ, դու էս ասում:

- Թիթեռը նորից սկսեց ուժգնորեն հարվածել պատուհանի ապակուն, Արմինեի ուշադրությունը նույնպես դա գրավեց և նա դիմեց Գոռին:

Արմինե - Բաց պատուհանը թող թռչի գնա:

Գոռ - Ո՛չ, դեռ ժամանակը չէ:

- Արմինեն տարակուսանքով նայեց Գոռին, Գոռը շարունակեց:

Գոռ - Այս անգամ ես բաց չեմ թողնի մեր թիթեռը:

Արմինե - Մե՞ր:

Գոռ - Այո մեր, մի՞ թե քեզ չի թվում, որ դա երեկ էր, երբ ֆիզիկայի դասարանում, քո նստարանի մոտ, պատուհանին դրված կլոր հայելու մեջ ես որսում էի քո հայացքը իսկ դու ձևացնում էիր թե չես նկատում: Իմիջայլոց այդ հայելին ինչի՞ համար էր, ի՞նչ փորձ պիտի անեինք, գուցե ես այդ դասին բացակա՞ եմ եղել:

Արմինե - Չեմ հիշում, ինչ որ փորձ էլեկտրականության հետ հիշում եմ իսկ հայելով չեմ հիշում:

Գոռ - Չես էլ կարող հիշել, որովհետև այդ հայելին ես էի դրել պատուհանին, քո նստարանի կողքին, ամենակարևոր փորձը անելու համար:

Արմինե - Եվ ի՞նչ, փորձերդ հաջո՞ղ անցան:

Գոռ - Ինչպես տեսնում էս, թիթեռը վկա, տե՛ս ինչքան գեղեցիկ է ու մեր հետ է: Դու սիրու՞մ էս թիթեռներին:

Արմինե - Ինչպե՝ս ասեմ, թիթեռը շատ գեղեցիկ ու խորհրանշային էակ է, բայց սիրել բառը այն չէ, ինչ կասեի թիթեռի մասին:

Գոռ - Այո, այն չէ, սերը անցնում է իսկ գեղեցկությունը մնում, ավելի ճիշտ, սերը գեղեցկության խաղխլիքն է:

Արմինե - Քո սերը խաղալի՞ք է:

- Գոռը թակարդը ընկած գայլի նման պատրաստ էր սեփական թաթը կրծել, պոկել, որ ազատվի այդ անելանելի վիճակից, բայց երբ վիճակը այդչապ պարզ է լինում, միակ ելքը հանձնվելն է:

Գոռ - Ո՛չ, ես սխալվեցի:

Արմինե - Էլ չսխալվես:

Գոռ - Ո՛չ:

- Ու Գոռը բռնեց Արմինեի ձեռքը: Առաջին անգամ կյանքում, եռեսուն տարի անց, նա բռնեց իր սիրած էակի ձեռքը:Որպես կորցրած սիրո հատուցում, այդ պահին նրանք տիրացան մի զգացմունքի, որին սպասել էին եռեսուն տարի: Այդ զգացմունքը եռեսուն ամյա գինու նման ունի իր յուրահատուկ արամատը: Եռեսուն տարի փայփայած զգացմունքը, երազանքը իրականություն էր: Գոռի ձեռքը սահեց դեպի Արմինեի պարանոցը շոյելով նրա հարդարած մազերը, արդեն իր կրցքի վրա փռված : Արմինեն կույսի հեզությամբ ընդունում էր ու ենթարկվում Գոռի յուրաքանչյուր գգվանքին: Գոռը մոտեցրեց իր դեմքը Արմինեի դեմքին, չդիպչելով նրան, այդպես վամպիրն է հոտոտում իր զոհին, բայց Գոռը արյուն չեր ուզում խմել, նա սեր էր խմում: Նա սեր էր խմում զուլալ ջրի պես, ջրի, որի վրա դեռ ծաղկեփոշի չեր նստել, առաջին սիրո ծաղիկները դեռ չեին արձակել իրենց փոշին, Արմինեն հեզ էր ու գեղեցիկ, ինչպես փարթամ ծաղիկները փոշոտման պահին: Գոռը առանց շտապելու հանում էր Արմինեի շորերը, բայց աչքերը կայծկլտում էին հմուտ ծովահենի աչքերի նման, որ երկար տարիներ փնտրել էր իր գանձը և ահա, անհամար գանձեր սփռված են իր առջև: Այդպես ծառավ անցորդն է սարերում, տափին հիանում իր հայտնաբերած սառնորակ աղբյուրով, մարդկանցից հեռու, ուր միայն ինքն է, աղբյուրը ու արևը:

Արդեն քառասունը անց կնոջ մարմինը աննկարագրելի թարմ ու նուրբ էր: Գոռի ձեռքերը զգուշությամբ սահում էին այդ նուրբ մաշկի վրայով, այդպես կույրն է շոշափում իր վաղեմի ծանոթին, որ ճանաչի, ասես նա ուզում էր հավաստիանալ, որ դա Արմինե՜ն է: Գոռի ձեռքը Արմինեի կրցքի վրա սահելով, դանդաղ անցնելով կոնքից, անցավ Արմինեի սպիտակ ոտքերին ու սեղմվեց արգանդին: Արմինեի մարմարյա ոտքերը հեռացան իրարից այնպես, ինչպես թիթեռն է կտրուկ, բայց հետո դանդա՜ղ բացում թևերը, սպիտակ թևերը:

Եռեսուն տարի անց նրանք ապրում էին քսան տարեկան սիրահարների առաջին գիշերը: Գիշերվա հովը զգու՜շ ու աննկատ, իր բաժինն էր տանում այդ սիրուց:

Առավոտ էր, Արմինեն շտապում էր: Թիթեռը չկար, Գոռը մի պահ փնտրեց թիթեռին ու չգտավ, պատուհանը փակ էր, թիթեռը չեր կարող դուրս թռչել, բայց չկար:

Թիթեռն ապրել էր իր կյանքը, անկատար սերը կատարվել էր և ավարտվել, վարդավառը երեկ էր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 18:16

Ազատությունը ոչխարհի համար չէ

Текст:
Ազատությունը ոչխարհի համար չէ

Իվանը իր ոչխարներին բանտարկել էր: Ես դեռ չէի եկել նման եզրակացության, կարծում էի ինչ որ պատճառ կա, որ Իվանը իր ոչխարներին պահում է փարախում, երբ ապրում էր գետափին մոտ, կանաչաշատ տեղանքում: Գետափի շուրջ բոլորը թարմ խոտով հարուստ տարածքներ էին իսկ Իվանի ոչխարները ամառային արևոտ օրը փարախում փակված էին: Տարորինակ էր: Ու մի օր հարցրեցի Իվանին. – Իվան, Ինչու՞ ոչխարներիդ չես քշում դուրս, գնան արածեն, գետափի խոտերը այնքան են բարձրացել, որ քայլել չի լինում, ախր ամենալավ գազոն հնձող մեքենան ոչխարհն է, բաց թող գնան արածեն, համ գետափին կարելի կլինի հանգիստ մոտենալ համ էլ ոչխարներդ թարմ խոտ կարածեն...
- Է՜: - Իվանը այնպիսի հիասթափությամբ ասեց, Է՜, որ կարծես ասեց, մըըը:
- Ի՞նչ էս ասում, ո՞նց դուրս թողնեմ էդ հայվաններին, ազատությունը ոչխարի համար չէ:
- Իվանի խոսքերը ինձ շշմեցրեցին, բացի նրանից, որ ես արդեն կռահում էի, որ ինչ որ զավեշտալի պատճառ կա, ինձ զարմացրեց Իվանի փիլիսոփայությունը, (ազատությունը ոչխարհի համար չէ) որ անպայման ուներ ինչ որ հիմնավորում:
- Ինչի մասին է խոսքը իվան, ես հո չե՞մ ասում թե ոչխարներիդ ըստ խղճի ու խոսքի ազատության փարախից դուրս քշես, ոչխարհ են ելի, ամենաշատը պիտի մկկան իսկ նրանց ամենագլխավոր իրավունքը որոճելն է:
- Հա բա՛, հիմա նրանցից ավելի լավ որոճողներ կան: Էդ գետափի տարածքը, հարգելիս, էլ անտեր տարածք չէ, դա պատկանում է մի դեպուտատի, նա էստեղ չի ապրում, բայց էդ տարացքը իրենն է, այնտեղ միայն նա կարող է արածել:
- Եվ ի՞նչ, արածու՞մ է:
- Չէ, ոչ ինքն է արածում, ոչ էլ թողնում է որ ուրիշի ոչխարները արածեն, հողը տեր ունի բայց անտեր է:
- Իվան, իմ կարծիքով դու մի քիչ չափազանցեցնում էս, եթե իրեն էդ խոտը պետք չէ, իմ կարծիքով ո՛չ մի բան էլ քեզ չի ասի, բաց թող էս հայվաններին գնան մի քիչ արևի երես տեսնեն, աստծու տված իրենց բաժին կանաչ խոտը արածեն, ի՞նչ էս խեղճերին փակել փարախում, ոնց որ վախեցած լինես տնաշեն:
- Չի կարելի հասկանու՞մ էս, դա իր սեփականությունն է, չի ուզում որ ո՛չխարները այնտեղ արածեն:
- Լավ բա խոտը բարձրացել է, հնձող չկա, գոնե խոտը հնձի բեր տուր էս խեղճ անասուններին, թարմ խոտը քթի տակ դու սրանց չոր խոտ էս տալիս:
- Չոր խոտը երբ վերջացավ, ոչխարներն էլ կվերջանան, կմորթեմ կպրծնեմ էդ գլխացավանքից:
- Իվան, չեմ հասկանում, էդ խոտը գետափին մնալու է փչանա, ինչու չես հնձում, տաս հայվաններին: Եթե մորթում էս, մորթի, են ժամանակ գոնե գեր կլինեն:
- Իվանը հարցական նայեց, կարծես համոզվեց: Մի պահ մտածեց, համոզվեց: Գերանդին առավ գնաց գետի ափ ու սկսեց դար ու փոս տեղանքում հնձել գետափի արդեն բավականին վեր բարձրացած խոտը:
- Իվանը հնձում էր ու աչքի տակով նայում էր մոտակա երկու հարկանի դղյակին, որի դռանը մի սև ջիփ էր կանգնած: Դեռ նոր էր Իվանը իր հունձը սկսել, երբ դղյակից դուրս եկավ մի մեծ փորով ու հաստավիզ անձնավորություն, դա Իվանի ասած դեպուտատն էր: Հանդարդ, խորհրդային քայլերով մոտեցավ Իվանին, մի պահ կանգնեց նայեց, չէի ասի թե ինչպես վագրն է մի պահ նշան բռնում իր որսին, ցատկից առաջ, չնայած նրա հայացքը այդիսին էր, քանզի նա ավելի շատ մսավաճառի էր նման, բայց չգիտես ինչու նա կարծես գնահատում էր իվանի հնձվորական ունակությունը, մի պահ լռելուց հտո ձայն տվեց:
- Քեզ ո՞վ է թույլ տվել այստեղ խոտ հնձես:
- Իվանը կարծես վաղուց պատրաստված լինելով նման հարցի, անմիջապես ինքնաձիգի արագությամբ իրար հետևից շարեց նախապատրաստած պատասխանը:
- Մնալու-է-փչանա-մեկ- է- արդեն- քանի –տարի- է- ո՛չ- ոք –չի- հնձում -էս -խոտը,- լավ չի՞ -լինի, -որ -հնձեմ, -համ- էլ –գետափը- կմաքրվի:
- Իսկ դա քո գործը չէ, թէ ինչպես լավ կլինի, սա իմ սեփականությունն է, այդ ես պիտի որոշեմ ինչպես լավ կլինի, եթե քո խորհրդի կարիքը ունենամ, քեզ կասեմ: - Իվանը շվարել կանգնել էր: Ու հանկարծ, նկատելով Իվանի շիվարածությունը, հաստավզի մոտ արթնացավ մեծահոգություն:
- Դե լավ հնձիր, բայց ո՛չ անվճար, խոտի փոխարեն ինձ թարմ ձվեր կբերես քո հավանոցոց: - Իվանը մի պարկ խոտը ուսին մտավ իր տնամերձ տարածքը: Ծիծաղելով նայեց ինձ ու ասաց.
- Տեսա՛ր ու՞մ համար է ազատությունը ու դեմոկրատիան: Ոչխարները փարախում էլ յոլա կգնան: - Ես շարունակեցի Իվանի հեգնանքը, որպես համաձայնության նշան նրա հետ: - Հա՛ Իվան ջան, բայց կարծում եմ, որ դեռ ամեն ինչ կորած չէ, հարկավոր է պետական խորհրդարանում, որտեղ աշխատում է էդ դեպուտատը, անվճար ձվեր բաժանեն, գուցե մարդիկ ձվի կարիք ունեն, ոչխարներն էլ էդ դեպքում կանաչ խոտ կստանան:
- Գժվեել է՞ս, եթե դրանց ձվեր բաժանեն, մյուս անգամ հավ է ուզելու, դրանց ձվեր չի կարելի տալ, հակառակը, պետք է դրանց ձվերը պոկել, որ չբազմանան:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 18:19

Վերք Հայաստանի

Текст:
Վերք Հայաստանի

Գրախոսություն


Խոսքս ուզում եմ կառուցեմ մեծ գիտնական, Խաչատուր Աբովյանի, ճակատագրի և ստեղծագործական ու քաղաքական հայացքների սերտ կապի շուրջ:

Իմ համոզմունքն է. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, որոշեց գրողի ճակատագիրը:

Նախ ասեմ, որ ո՛չ մի հավակնություն չունեմ հայտնաբերելու Աբովյանի գերեզմանը կամ ներկայացնելու փաստեր նրա անհետացման մասին, անկեղծ ասեմ, նման հնարավորություն չունեմ, դրա համար պահանջվում է հսկայական մասնագիտական աշխատանք, որ արդեն կատարվել է շատերի կողմից և արդյունքում գաղթնիքը բացահայտված չէ: Բայց մեր աչքի առաջ է ու հանդիսանում է մեր սեփականությունը այն ամենագլխավոր փաստը, որը և հանդիսանում է նրա ողբերգական անհետացման պատճառը: Դա հանճարի գրած առաջին գիրքն է աշխարհաբարով, ժողովրդի համար, ժողովրդին հասկանալի լեզվով գրած գիրքը: Հիմնական մտքերը, որոնք արտահայտվում են Վերք Հայաստանի վեպում, չեին կարող չհանդիսանալ պատճառ, գրողին հետապնդելու համար, ուղղակի մեզանից պահանջվում է իրերը անվանել իրենց անուններով: Եթե ուզում էք, պետք է գաղթնազերցել Աբովյանի արտահայտած առաջադիմական մտքետը «Վերք Հայաստանի» վեպում, որոնք արտահայտված են երկու հարյուր տարի առաջ: Այսինքն մի ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուր առաջադիմական խոսք կարող էր ճակատագրական խնդիր դառնալ մտածողի համար: Գուցե գաղթնազերցել բառը հնչում է մոդայիկ, ինչու՞ ո՛չ, ինչու չգախթնազերցենք սևով սպիտակի վրա գրվածը, որը մեզանից պահանջում է ընդհամենը ասել ճշմարտությունը, այո՛ էս ստախոս դարում ճշմարտությունն ասելը գաղթնազերցում է: Անդուրեկան ու տգեղ ճշմարտությունը, որը սովորաբար արժանանում է ուշադրության ո՛չ ավելի շատ, քան աշխարհի ամենահայտնի տգեղը, Քվազիմոդոն, բայց առանց որի անհնար է թափանցել մարդու ներքնաշխարհը և հասցնել այնտեղ անշահախնդրության որևե նմուշ:

Ուստի թույլ տվեք ներկայացնել որոշ կարծիքներ, որ կարող են տհաճ լինել շատերի համար, մասամբ մեր եկեղեցականների համար,և հուսով եմ, որ ըմբռնումով կմոտենան իմ կարծիքներին և նույնիսկ մեղադրանքներին:

Ինչպես ասում են հենց եկեղեցականները, թող առաջինը նա քար նետի ինձ վրա, ով կասի, որ եկեղեցականները մեղքեր չեն գործել, հատկապես մտավորականների հանդեպ:

Նախ երկու խոսք հենց վերնագրի մասին. «Վերք Հայաստանի»: Ո՞րն էր ու ո՞րն է հայաստանի վերքը: Այդ վերքը բուժվե՞լ է թե մնացել է նույնությամբ և դեռ բուժման կարիք ունի: Հարցեր, որ դեռ անպատասխան են, ինչպես Աբովյանի անհետացման հանգամանքները: Եվ ի՞նչ է ստացվում, չկա Աբովյանը – չկան հարցե՞ր: Ո՛չ, հարցերը կան և չի դադարում այդ հարցերի լուծման պայքարը: Եվ հենց այդ հարցերի բարձրացումն է, որ ժամանակին հանդիսացան Աբովյանի անհետացման պատճառը: Եվ հենց այդ հարցերն են, որոնց մոռացության տալու համար, այսօր Աբովյանին ուզում էն կամ ռուսամետ ներկայացնեն կամ հակառուս, երկու դեպքում էլ ջնջվում են Աբովյանի կողմից առաջ քաշած հարցերը:

Շատ տարավծված կարծիք է, ցարական ռեժիմի զոհ դարձած Աբովյանը: Նույնիսկ վկայություններ կան այն մասին, որ նրա գերեզմանը սիբիրում է, ուր աքսորվել է ցարական ռեժիմի կողմից, գաղթնի կերպով:

Ահա, այսպես ասած, մի դասական վարկած Աբովյանի ճակատագրի մասին:

Կյանքի վերջին տարիներին Խ. Աբովյանը իր քարոզած լուսավոր գաղափարների պատճառով, վաստակել էր մեծ թվով խավարամիտ թշնամիներ, որոնք ամեն կողմից հալածում էին նրան: Եվ ահա 1848ապրիլի երկուսին տանից դուրս է գալիս ու չի վերադառնում:

Ովքե՞ր էին այդ խավարամիտ թշնամիները, ըստիս այս հարցին այսօր էլ պատասխանում են ճիշտ այնպես, որպիսի ինչպես Աբովյանը, թշնամիներ ձեռք չբերեն: Իհարկ է կան համարձակ պատասխաններ, որոնք ձգտում են լինել ճշմարտություն, բայց ամենապարզ քննության դեպքում հասկանալի է դառնում, որ այդ պատասխանները այն պատասխաններն են, որոնց համար ո՛չ մեկի հետ չես թշնամանա, այդպիսի պատասխաններ կարելի է տալ ու լինել ապահով, ո՛չ մի թշնամի չես վաստակի: Ահա մի այդպիսի պատասխան.

1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը։ Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։ Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները։ Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ /«Օրհնվի էն սհաթը...»/ առաջացան գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները՝ ձախողվեցին դպրոց ստեղծելու իր ծրագրերը և, ընդհանրապես, չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Այս ամենի արդյունքը մեծ լուսավորչի առեղծվածային անհայտացումն էր, որի ստույգ մանրամասները առ այսօր թաղված են թանձր խավարի մեջ։Օ. Մելքոնյան:

Վերը նշված մեջբերումից ուզում եմ առանձնացնել հիմնական միտքը, արտահայտություն, որը հանդիսանում է վարկածի անկյունաքարը.

«չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները» Թույլ տվեք հարցնել, ի՞նչ է նշանակում վերականգնել պետականություն, այսինքն պետականությունը վերականգնելու համար ի՞նչ էր անհրաժեշ, երբ արդեն ռուսաց զորքը ապահովել էր ազգի անվտանգությունը, Աբովյանը առաջին հերթին ու՞մ հետ պիտի հաշվի նստեր այդ գործում, ո՞վ էր այդ դեռ չկայացած պետության տերը, այսինքն ո՞վ էր ղեկավարում ժողովրդին և այդ իրավունքից կարող էր զրկվել, զրկվել հայկական պետականությունը ղեկավարելու իրավունքից, դա մեզ հայտնի է, եկեղեցի՛ն էր, եկեղեցին էր ստանձնել պետության դերը, նա այդ դերը կատարում էր և պարսկական լծի տակ գտնվելով: Աբովյանը առաջին հերթին պետք է եկեղեցու հետ հաշվի նստեր պետականությունը վերականգնելու համար, եկեղեցին պետք է զիջեր իր դիրքերը նոր ստեղծվելիք պետական մարմիններին, և այդ պատճառով, բնության օրենքների համաձայն, Աբովյանը ձեռք է բերում թշնամիներ եկեղեցականների շարքերում:

Ինչպես նկատեցիք, Մելքոնյանին հայտնի չե ո՛չ մի արտահայտություն, էլ չեմ ասում Աբովյանի որևէ աշխատություն, որ ուղղված լինի ցարական ռուսաստանի դեմ, բայց նա համոզված է, որ Աբովյանի մոտ առաջացել են գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները: Այսինքն գոյություն չունի որևե փաստացի ապացույց, որևե սևով սպիտակի վրա գրված մի բառ, որ հաստատում է Աբովյանի գաղափարական շրջադարձը: Պարզվում է, ըստ Մելքոնյանի, ցարական ռեժիմը այնպիսի ուշի ուշով էր հետևում Աբովյանի մտածելակերպին, որ զգալով նրա մոտ գաղափարական շրջադարձի նախադրյալները, որոշում է նրան աքսորել սիբիր: Իսկ դպրոց ստեղծելու ծրագիրը եթե հայտնի չէ ինչու ձախողվեց «ուրեմն մեղավորը ցարն է, ուրիշ պատճառ լինել չի կարող» ո՛չ սովորական ֆինանսական կամ նախանձախնդրական դավադրություններ, ոչ այլ և այլ հազար ու մի պատճառներ:

Ահա նմանատիպ վարկած.

«Հարկ է հրաժարվել դասագրքերում ընդգրկված բոլոր նախկին տեղեկություններից, որոնցում խոսվում է Աբովյանի մահվան տարբեր վարկածների մասին: Իրականում ցարական ոստիկանությունը նրան ուղարկել է Սախալին իր ազգային ու հայրենասիրական հայացքների համար, որտեղ նա մահացել է 1853թ.-ին»,- Զատիկյանն ասաց լրագրողներին:



Զատիկյանը առաջարկում է հրաժարվել դասագրքերում ընդգրկված բոլոր նախքին տեղեկություններից, կարծես թե դասագրքերում կա որևե ստույգ տեղեկություն: Թերևս եթե դասագրքերում ցանկություն կա ստույգ տեղեկություն տեղադրել, լավ կլիներ պարզաբանել, ու՞մ ջանքերուվ ու օգնությամբ է Աբովյանը հանդիսացել ցարական ոստիկանության ուշադրության կենդրոնում և որ ամենակարևորն է ո՞ր մեղքի համար, հակառուսական կամ ազգայնական քարոզների՞, այդ ո՞ր քարոզներն են, որ դասագրքերում չկա և ո՛չ մի հետազոտող էլ այդ քարոզներին ծանոթ չէ: Գուցե հայտնաբերել էք ու թարմ-թարմ պատրաստվում էք այդ քարոզները տեղադրել դասագրքերու՞մ: Այդ դեպքում անպայման տեղադրեք այն բոլոր մտքերը, «Վերք Հայաստանի» վեպից, որոնք ակնհայտորեն հանդիսանում են հակաեկեղեցական քարոզներ: Որպիսի աշակերտները գիտենան ճշմարտությունը:

Ահա մի հասարակ տարեգրություն, որ նույնպես ապացուցում է, որ Աբովյանի ատրահայտած վերջին մտքերը ու հայացքները, դա «վերք Հայաստանի» վեպն է, որից հետո մենք տեղեկություն չունենք, թե ի՞նչ մտքեր է արտահայտել գրողը, ու ի՞նչ քաղաքական հայացքներ է ունեցել.

1829․թ ՝ պրոֆեսոր Պարրոտը նրան Դորպատի համալսարան է հրավիրել սովորելու։

1836․-թ ավարտելով ուսումը վերադարձել է Հայաստան։

1838․-թ Մինչև 1840-թ Աբովյանը գրել է վեպեր, պատմվածքներ, պիեսներ, գիտական գործեր, գրել է ռուսերեն քերականության և հայերեն լեզվի մասին / Տիգրանի պատմությունը կամ բարոյական ձեռնարկ հայ երեխանների համար / վեպը։ Այդ տարիներին են ծնվել նաև /Չհրատարակված գործեր / և / Չտպագրված նամակներ / վեպերը
բանաստեղծություններ և առակներ։
1841․-թ գրել է աշխարհաբար հայերենով իր առաջին պատմական /Վերք Հայաստանի / վեպը։ Վերջինս պատմում է հայ ժողովրդի տառապանքների ու ազատության համար մղված պայքարի մասին։

Վերջ:

«Վերք Հայաստանի» վեպը գրելուց հետո, մինչև 1848 թ. Ապրիլի երկուսը, այլևս ո՛չ մի տեղեկություն նրա ստեղծագործությունների մասին: Յոթը տարի ապրել է գրողը և ո՛չ մի բան չի՞ գրել, այդ յոթը տարվա ընթացքում ո՛չ մի հակառուսական ստեղծագործություն չի՞ գրել: Գուցե և չի գրել կամ բոլոր ստեղծագործությունները մնացել են անհայտ:«Վերք հայաստանի » վեպը նույնպես պատահմամբ է հայտնաբերվել ու հրատարակվել է շատ ավելի ուշ նրա մահվանից հետո: Հայտնի չէ, 1841ից մինչև 1848թ. գրել է թե չի գրել, բայց որ հակաեկեղեցական մտքեր է արտահայտել «Վերք հայաստանի» վեպում, փաստ է, և դա մեզ հայտնի նրա վերջին մտքերն են։Եվ եթե ցարական ռեժիմը Աբովյանին որևե բանում մեղադրեր, դա պետք է լիներ մեղադրանք հակաքրիստոնեության մեջ, և այդ մեղադրանքը պետք է ներկայացնեին եկեղեցականները: Ուստի Աբովյանին հետապնդողներին փնտրեք եկեղեցականների մեջ և ո՛չ թե ցարի պալատներում: Որովհետև իր վերջին ստեղծագործության մեջ նա ընդվզում է եկեղեցական դոգմաների դեմ, նա ծաղրի առարկա է դարձնում եկեղեցականին և նրա առաջին թշնամիները բնականաբար պետք է լինեին եկեղեցականները: Աբովյանը առաջ է քաշում եկեղեցին պետությունից անջատելու գաղափրը, որը կնպաստեր ստեղծելուն ազգային բանակին և պետականաորեն մտածող պաշտոնյաներին, որոնք իրենց երկրի ներկան ու ապագան չեին ապավինի աղոթքներին ու հնազանդությանը:

Երբ ուզում էս կողմնորոշվես, թե իվերջո ի՞նչ աշխարահայցք է ունեցել Աբովյանը, զարմանալի բան է ստացվում: Նույն մարդիկ, ովքեր ասում են որ Աբովյանը չափազանց ռուսամետ էր, կարող են առաջարկել Աբովյանի ցարական ռուսատսանի զոհ դառնալու վարկածը: Ի՞նչ է ստացվում, ցարը Աբովյանին տարավ սիբիր ռուսաստանին սիրելու համա՞ր, այ քեզ անխելք ցար: Թերևս մարդկային ֆոբյան էլ ավելի տարորինակ ու իրար հակասող մտքեր կարող է ծնել:

Նախ ուզում եմ պարզաբանել այն, ամենատարածված կարծիքը, որը չունենալով որևե գաղափարական հիմք, շողք է գցում Աբովյանի հիմնական լուսավորչական աշխարահայացքների վրա, ներկայացնելով նրան չափազանց ռուսամետ և որպիսի հարկ եղած դեպքում, առանց ոֆ ասելու հայտարարեն ռուսաֆոբ: Խոսքս «օրհնվի էն սհատի» մասին է, Աբովյանի, որպես Հայ մտածողի, երախտագիտական արտահայտությունը իր փրկարարին: Խաչատուր Աբովյան անունը հայերիս մոտ վաղուց իդեանտիֆիկացվում է մեծ գիտնականի ու գրողի հայտնի արտահայտության հետ.

«Օրհնվի էն սհատը, որ ռուսի որհնած ոտքը Հայոց լիս աշխարհը մտավ: »

Կան բավականին տարբեր ու իրար հակասող կարծիքներ այս արտահայտության մասին: Կան համամիտներ, գովաբանողներ, յուրովի մեկնաբանողներ, սակայն դժվար է հանդիպել որևե միկի մոտ այս արտահայտությունը մինչև վերջ ներկայացնելու ցանկություն, մինչև վերջ, այնպես ինչպես ասել է Աբովյանը և ո՛չ թե այդ արտահայտության պոչատված տարբերակը:

Ես միայն «Վերք հայաստանի» վեպում եմ կարդացել այս արտահայտությունը մինչև վերջ.

«Օրհնվի էն սհատը, որ ռուսի օրհնած ոտքը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեծ:»

Առաջին հերթին այն քննադատների համար, ովքեր այս արտահայտության մեջ փնտրում են Հայ ինքնության և ինքնուրույնութան հանդեպ որևե ոտնձգություն, ուզում եմ կրկնել հատկապես արտահայտության վերջին հատվածը.

«Ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց:»

Ախր էդքան էլ երկար չէ, անգիր սովորելու կարիք չկա, մի անգամ կարդլուց հտո վռազ միտքդ է մնում, եթե ասում էք, մինչև վերջ ասեք է՛լ:

Իհարկ է, եթե խոսքը մինչև վերջ չասվի, այն կարելի է մեկնաբանել ըստ ցանկության, քանզի մինչև վերջ չասված ճշմարտությունը ամենամեծ սուտն է: Բայց երբ Աբովյանի խոսքը մինչև վերջ ենք ասում, այլևս մեկնաբանության կարիք չկա: Յուրովի մեկնաբանության կարիք ունեն նրանք, ում դեմ ուղված է Աբովյանի անաճառ ու ճշմարիտ խոսքը: Եվ հենց այդ անաճառ խոսքերն են, որ զայրացնում են աշխարհում ամենա չար գործերի հեղինակներին, որոնք խիստ կարիք ունեն ներկայանալու որպես բարեգործներ, քանզի երկրիս վրա արդեն ձեռք են բերել այն ամնը, ինչ հարկավոր է իրենց երկրների հարուստ ու ապահով գոյության համար: Եվ որպիսի ո՛չ ոք չհարցնի թե որտեղի՞ց այդ ամենը, նրանք պետք է քննադատեն ու հետապնդեն յուրաքանչյուր անաճառ խոսք ու կարծիք: Այո՛, Աբովյանը ընկավ, որպես ազատ արդար խոսքի մարտիկ, ընկավ հետապնդումներից: Ուղղակի այս անիրավ աշխարքում ո՛չ մեկին պետք չեր նրա արդար խոսքը: Ու՞մ էր պետք, եվրոպային ու ամերիկայի՞ն, երբ նա համեմատելով ռուսների արածը եվրոպացիների արածի հետ ասում է:

«Այլ եվրոպացիկ Ամերիկա ավերեցին, հողի հավասարեցրին, ռուսք Հայաստան կանգնեցրին ու ասիացոց բիրտ, գազան ազգերին մարդասիրություն ու նոր հոգի տվին, աստուած ի՞նչպես չի՛ պետք է նրանց թուրը կտրուկ անի, պատմությունն ի՞նչպես չի պետք Պասքևիչին աստվածացնի, հայք ե՞րբ կարեն ռուսաց արածը մոռանալ, քանի որ շունչ ունին:»

Այս տողերից կարելի է պատկերացնել, թե ի՞նչ դժվարին վիճակում է եղել տվյալ ժամանակաշրջանում Հայ ժողովուրդը և ինչպիսի երախտագիտական զգացմունքների է արժանացել Ռուս զինվորը իր ցուցաբերած օգնության համար մեր ժողովրդին: «Պատմությունը ի՞նչպես չի պետք Պասքևիչին աստվածացնի:»

Պատմությու՛նը, ավաղ, պատմությունը միշտ չե որ կատարում է իր ֆունկցիան, մանավանդ սրբացնելու գործում: Ավաղ, պատմությունը երբեմն սրբացնում է այնպես, ինչպես պատմում է այդ մասին Ջովաննի Բոկկաչոն իր «Հազար ու մի գիշեր» ստեղծագործության մեջ, երբ մի խորամանկ թափառական հանցագործ, մահանալուց առաջ այնպես է խաբում բոլորին, որ նրան սրբացնում են ու նրա գերեզմանը դառնում է սրբավայր, որտեղ թաղված է սուրբ Չիպպոլետոն:

Ինչ վերաբերվում է Պասկևիչի սրբացմանը, ապա այն ուժերը, որոնք հետապնդում էին Աբովյանին, հետևողականորեն ձեռնամուխ են եղել, որ Պասկևիչը պատմության մեջ մնա ո՛չ ավելին, քան Ռուս զինվորական, որը կատարել է իր հրամանը: Երբ անկախ այն բանից, թե ու՞մ հրամանն է կատարել Պասկևիչը, դա այն անձնավորությունն է, որի շնորհիվ հայաստանը, Հայ ժողովուրդը վերածնվում ու փրկվում է ձուլվելուց ու ոչնչանալուց:

Աբովյանը իր ստեղծագործության մեջ ունի բազմաթիվ համարձակ ու առաջադիմական արտահայտություններ ու կոչեր, որոնք չէին կարող աննկատ մնալ նրանց կողմից, ում շահերին կպչում էին այդ կոչերը:

Բանը նրանում է, որ Վերք հայաստանի վեպը բացի նրանից, որ գրված է աշխարհաբարով, որի շնորհիվ Աբովյանը շունչ տվեց հայ գրական խոսքին, մևնույն ժամանակ հանդիսանում է իր ժամանակի համար ամենաառաջադեմ ու համարձակ մտածելակերպ քարոզող գրականություն: Գիրք, որտեղ արտահայտվում են մտքեր, որոնք կարճ և կոնկրետ կերպով ձևավորված ընդվզումներ են այն տաբուների դեմ, որոնց դեմ կարող է ընդվզել մտավորականը, գիտնականը և զարմանալին այն է, որ այդ արտահայտությունները հասկանալի են բոլորին, ուղղակի յուրաքանչյուրը ըստ իր կարողությունների կարող է մեկնաբանել ու մտորել այդ խնդիրների մասին, որի մեջ և իհարկ է կայանում է Աբովյանի աշխարհաբարական գյուտը: Աբովյանը այդ խնդիրները առաջ է քաշում իր հերոսի, Աղասու լեզվով, ահավասիք.

«Վա՛յ էն ազգին, որ բնական օրենքը կթողա, անբնականին կհետևի, որ էնպես խրատ տվող չի՛ ունենալ, որ նրան հոգի տա և ո՛չ ՝ հոգին էլ հանի.»

Եվ ի՞նչ էք կարծում, գյուղացի տղան, քրիստոնեական ադաթներով դաստիարակված ու մեծացած, այսպիսի դատողություննե՞ր կանի: Թերևս, ինչու՞ ո՛չ, կանի՛, բայց առաջին հերթին այս արտահայտությունը գիտնականի կարծիքն է եթե ո՛չ քրիստոնեության մասին ընդհանրապես ապա մեր եկեղեցու, որի վարած մասսայական հոգեբանության մասին այսօր էլ բավականին տաբեր կարծիքներ կան, որոնց հիմքում ընկած է հենց Աբովյանի այս և բազում նմանատիպ արտահայտությունները մեր հավատքի մասին:

Աբովյանին չէին կարող իր արտահայտած մտքերի համար ինչպես միջնադարյան եվրոպայում խարույք բարձրացնել, բայց որ պետք է հետապնդեին, դա անկասկած է:

Աբովյանի լուսավորչական գաղափարները սպառնում էին եկեղեցու հեղինակությանը, գուցե ճիշտ կլինի հարցը դնել կոնկրետ եկեղեցականների ու մեծ լուսավորչի հարաբերությունների հարթության վրա՞, գուցե եկեղեցուն դուր չի՞ գալիս, որ մտավորականության համար լուսավորիչը Աբովյանն է, դժվար է ասել, քանզի ո՛չ մի հանրահայտ հիշատակումներ չկան այդ մասին, ախր բոլորս սովետի փլուզումից հետո վռազ կարգով դարձանք օրինավոր քրիստոնյաներ է՜, բա ո՞նց կլինի հանկարծ եկեղեցու մասին մի անդուր բան ասենք: Մինչդեռ «Վերք Հայաստանի» վեպում կան բազմաթիվ արտահայտություններ, որոնք իրենց բովանդակությամբ ուղղակի անջատվում են սյուժեից և տարբերվում են իրենց խորը ու հեռուն գնացող իմաստով ու համարձակ առաջադիմական կոչերով, որոնցից շատերը տհաճ են եկեղտցու համար: Այդ արտահայտությունները իսկական աշխարհիկ պետականություն կառուցելու լոզունգներ են, տեղադրված ստեղծագործության մեջ: Բայց այդ ամենը Աբովյանը ներկայացրել է ասես քողարկված տեսքով, պարզ ու հասարակ լեզվով, մտածողի ու համախոհի համար, որ Հայը մտածի ամենագլխավոր խնդիրների մասին պետություն ու պետականություն ստեղծելու և այդ ամենիը պահպանելուն խանգարող ու նպաստող հանգամանքների մասին:

Աբովյանը Հետապնդումների պետք է ենթարկվեր յուրայինների մեջ ծվարած թշնամիներից: Նույն ճակատագրին է արժանանում Աբովյանի հերոսը, Աղասին դառնում է մի անհայտ ուժի դավադրության զոհը, դա պարզ է դառնում ստեղծագործության ամենա սովորական վերլուծությամբ: Այս մասին նույնպես կարող ենք լսել բավականին հակասական կարծիքներ: Ինչպե՞ս են կարողանում արդեն պարտված ու ամրոցը լքած պարսիկները վրեժխնդիր լինել Աղասուց, ովքե՞ր կարող էին լինել այդ դավադրության հեղինակը: Ու՞մ էր սպառնում Աղասին արդեն ազատագրված հայրենիքում:

Լեհացիները մի ասացվածք ունեն, եթե պարզ չէ թէ ինչումն է բանը, ապա բանը փողն է: Աղասին ուզում էր վերականգնել Անին և պարզ է, որ այդ նպատակը իրագործելու համար հարկավոր էր մեծ դրամական աջակցություն, և ո՞վ պետք է աջակցեր, իհարկ է ժողովուրդը, հասարակ մարդիք: Եվ այստեղ նորից ընդհարվում ենք տիրացուների ու եկեղեցականների շահերի հետ, քանզի ժողովուրդը հանդիսանում է նրանց հիմնական ֆինանսավորողը և տվյալ դեպքում Աղասին մրցակցության մեջ էր մտնում նրանց հետ թե՛ ֆինանսական առումով և թե գաղափարական: Իհարկ է կա և այլ տեսակետ, ոմանք պնդում են թե այդ դավադրությունը Ռուս գեներալների գործն է, որոնց պետք չեր Աղասու հեղինակությունը ժողովրդի մոտ: Անձամբ չեմ կարողանում հասկանալ, ինչու պտք չեր և ո՛չ հակառակը, պե՛տք էր: Ո՞ր զորավարը չի ուզի ունենալ նվիրված ու խիզախ զինակից, որը ժողովրդի մոտ ունի հեղինակություն: Նորից նույն տարորինակ նկարը, ըստ որի եթե Աբովյանը դառնում է զոհը ցարական իշխանությունների, ապա Աղասին դառնում է ռուսական զինվորականների զոհը: Եվ դա այն դեպքում, որ անառարկելի է ինչպես Աբովյանի այնպես էլ նրա գրքի հերոսի, Աղասու երախտապարտ զգացումները ռուսաց զինվորականներին և պատրաստակամությունը լինել նրանց զինակիցը, որի կարիքը և ունեին Ռուս զինվորականները:Այսպիսով զուգահեռաբար տարվում է ինչպես Աբովյանի հեղինակազրկումը այնպես էլ նրա ստեղծագործության աղավաղումը:

Վերք հայաստանի վեպում, հստակորեն ներկայացվում է Աղասու մտածելակերպը և հեղինակությունը, նրա գաղափարախոսությունը, այն մասի թե ի՛նչ արժեքներ պետք է նախնտրի Հայ մարդը: Աբովյանը առաջ է քաշում նոր արժեքներ, նոր արժեքներ, որոնք հարկավոր են պետության գոյատևելու և բարգավաճելու համար: Նա առաջարկում է աշխարհիկ, պետական գաղափարախոսություն, մինչդեռ այդ իրավունքը ստանձնում էր եկեղեցական գաղափարախոսությանը, եկեղեցին, և իհարկ է եկեղեցականների շարքերում Աբովյանը գտնում է թշնամիներ:

Աբովյանը նույն Աղասին է կուլտուրայի ու մշակույթի ճակատում, նրանք գտնվում են նույն դիրքերում և մղում են նույն կենաց մահու պատերազմը:

Ու՞մ էր սպառնում Աղասու հեղինակությունը և ու՞մ էր սպառնում Աբովյանի հեղինակությունը:

Հայաստանը պարսկաստանի լծի տակ եղել է կրոնական պետություն պարսկական պետության մեջ, իսկ այդ պետությունը ղեկավարել է եկեղեցին և Աղասու հեղինակությունը նման մտածելակերպով, ուղղակի վտանգ էր սպառնում եկեղեցուն: Իհարկ է սխալ կլինի ասել, թե Աբովյանը իր հերոսի միջոցով հակաքրիստոնեություն էր քարոզում, բայց նա քարոզում է ազատ ու համարձակ հոգեբանություն, և ո՛չ թե մի աստվածավախ լալկանություն, որ դաստիարակում է ժողովուրդ, որը գիտի միայն ներել ու խոնարվել:

Աստվածավախ, վախը միշտ մնում է վախ և ո՛չ մի լավ բան չի բերում մարդուն, ահա թե ինչու՞ է Աղասին ասում.

«Վա՛յ էն ազգին , որ էնպես խրատ տվող չի՛ ունենալ, որ նրան հոգի տա և ո՛չ ՝ հոգին էլ հանի.»

Այսինքն ապրելու և ինքնուրույն լինելու համարձակություն տվող գաղափարախոսություն և ո՛չ թե խոնարվելու բռնության դեմ և իր փրկությունը ապավինելու աստծուն, որը սովորաբար զբաղված է համարձակների գործերը կարգավորելով:

Ահա Աբովյանի միտքը, ահա ինչպիսին է տեսնում հային Աբովյանը, այսինքն հավատը ու քրիստոնեական աղոթքները չդարձնել ազգային գաղափար ու գաղափարախոսություն, հավատը ընդամենը խղճի ազատություն է և ո՛չ ավելին և պետականության ու պետական մտածելակերպի հետ ո՛չ մի կապ չունի:

Եվ գալու էին այդ ժամանակները, և այսօր պիտի լիներ հենց այդպես, եկեղեցին պետք է անջատվեր պետությունից ու կատարեր կոնկրետ իր ֆունկցիան, որը կապված է խղճի ազատության ու ազգային դավանանքի հետ: Սա էր մեծ լուսավորիչի միսիան, որը նա կատարեց, թեկուզ անհայտ մնաց նրա գերեզմանը, բայց գործը նրա ապրում է, և Թումանյանն է վկայում, որ կապրի դարեդար:

«Գործն է անմահ, որ ապրում է դարեդար:»

«Վերք հայաստանի»: Ես չպատասխանեցի հիմնական հարցին, որով սկսեցի խոսքս: Ո՞րն էր ու ո՞րն է հայաստանի վերքը, բուժվե՞լ է այն թե դեռ ունի բուժման կարիք: Ըստիս վերքը չի բուժվել, բայց մենք հանձինս Աբովյանի, ունենք դեղորայք բոլոր ժամանակների համար, որով կբուժենք ինչպիսի վերքեր եղել են ու ինչպիսիք կարող են լինել:

Եվ հենց այս կապաքցությամբ է, որ Աբովյանին բաց ճակաթով անվանում ենք մեծ լուսավորիչ և ո՛չ ոք դա չի կարող առարկել:

հետգրություն

Ավելի ճիշտ, մի հարց, Աբովյանին ռուսամետ կամ հակառուս ներկայացնողներին.

Ի՞նչ է ձեր ուզածը Աբովյանից, երբ ասում էք նա ռուսամետ էր, կամ Ի՞նչ է ձեր ուզածը երբ ասում էք Աբովյանը հակառուս էր, ի՞նչ – ջնջել Աբովյանին Հայի ուղեից: Չի ստացվի, պարոնայք, որովհետև Աբովյանը ՀԱՅԱՄԵՏ էր, ո՛չ ռուսամետ էր և ոչ էլ հակառուս, նա ազնիվ Հայ էր, Է , որը երախտապատրության զգացում ունի և կարող է իր ազգի համար օրինակ ծառայել որպես ՄԱՐԴ:

Եվ գլխավորը.

Ինչու՞ են փորձում հեղինակազրկել Աբովյանին: Փորձում են հեղինակազրկել, որպիսի պարոն Իսկանդերյանը այսօր հեշտությամբ ասի. - «Հայ գեն գոյություն չունի», «Հայաստանի առաջին հանրապետությունը չի կարելի համարել պետություն», «Հայ ազգը ձևավորվել է 19-րդ դարում, երբ որ գրավոր խոսքն սկսեց համապատասխանել բանավոր խոսքին»`https://www.tert.am/am/news/2010/05/05/iskandaryan/

: Ու սարնից հետո նա պիտի ասի են էլ ու՞մ շնորհիվ է ստեղծվել Հայը, ռուսամետի կամ հակառուսի, ազգայնականի կողմից, փորձառու ժուլիկի նման, շապիկի թևի մեջ երկու խաղաթուղթ ունի պահած: Ահա թե ում ջրաղացին են ջուր լցնում մեզ հրամցրած այդպիսի սարգովի պնդումները Աբովյանի մասին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 18:21

Շան ինքնասիրությունը

Текст:
Շան ինքնասիրությունը

Ինքնասիրությունը բնազդ է, որ տրվում է բնության կողմից, կամ չի տրվում:

Կամչատկայում երկրաբանների ճամբարի մոտ բնակվել էին մի քանի թափառական շներ, այդ շների մեջ կար մի որսորդական շուն, որը թե՛ իր տեսքով, երկար ու կախ ընկած ականջներով, թե իր բնավորությամբ, խիստ տարբերվում էր մյուս շներից: Բոլոր շները, ինչպես միշտ, իրար մոտ էին հավաքվում, կազմել էին երկրաբանների ճամբարին կից ոհմակ իր բոլոր հատկանիշներով, ոհմակի ավագով գլխավոր մայրով ու համապատասխանաբար իրատ գզելով: Իսկ որսորդական շունը չեր միացել այդ ոհմակին ու միշտ պառկում էր առանձին:Սովորաբար ճաշելուց հետո երկրաբանները ճաշի սեղանից ամեն մի շան մի բան էին նետում, շները վրա էին թափվում ու իրարից խլում էին պատառը, միայն մի շուն տեղից չեր շարժվում, դա այդ որսորդական շունն էր, ալֆան, շան անունը Ալֆա էր, նրան այդպես էր անվանել երկրաբաններից մեկը, որը նաև բավականին հմուտ որսորդ էր: Ալֆան մյուս շների նման չեր մոտենում պատահած մարդու, միայն որսորդին էր մոտենում ու նրա կողքին էլ նստում էր սովորաբար: Այդ շունը կերակրին մոտենում էր միայն այն ժամանակ, երբ որսորդը կերակուրը դնում էր նրա առջև ու ասում էր կեր: Երկրաբանները հատուկ համակրանք ունեին այդ շան հանդեպ, ազնվացեղ շուն էր ու իրեն պահում էր հարկին և հաճաղ արշավի գնալիս նրանք Ալֆաին տանում էին իրենց հետ:

Կամչատկայի անտառներում բոլոր արահետները ավելի շատ օգտագործվում են կենդանիների քան մարդկանց կողմից: Մի անգամ, արշավից վերադառնալիս, արահետի վրա, արշավախմբի դիմաց, հայտնվեց մի հսկայական եղջերու: Եղջերուն կարծես չեր վախենում մարդկանցից, կանգնել էր ու համարձակորեն նայում էր անցորդներին, ասես ուզում էր նրանց ո՛վ լինելը պարզել, որ գնում են իր արահետով: Շունը լարված գանգնել էր որսորդի կողքին ու սպասում էր հրահանգի: Որսորդը, որ ո՛չ մի որս անելու միտք չուներ, նույնիսկ հրացան չուներ մոտը, որոշեց փորձել շան կարողությունները, թե համարձակությու՞նը, ո՞վ գիտի, որսորդը շանը հրահանգ տվեց, բռնի՛ր: Շունը, այդ բարալիկ շունը առյուծի նման առաջ նետվեց դեպի անտառի հսկան, եղջերուն իր հսկայական մարմինը աննկարագրելի թեթևությամբ վեր նետեց ու հեքիաթային եղջերուի ցատկերով սլացավ դեպի իր անտառը: Շունը սկսեց հետապնդել եղջերուին և այդ ամենը անյնքան արագ տեղի ունեցավ, որ որսորդը չհասցրեց շանը հրահանգ տար, որ դադարեցնի հետապնդումը: Ի'նչ անել, ընդհամենը մի քանի վայրկյանվա ընթացքում շունը ու եղջերուն չքացան անտառի մեջ:

Երկրաբանները վերադարձան ճամբար, նրանք հույս ունեին, որ շունը արդեն եկած կլինի, ավա՛ղ, շունը չկար և անցել էր արդեն բավականին ժամանակ: Որսորդը տխուր էր, ասես մի վատ բան էր արել և դա նկատում էին բոլորը ու սկսեցին փարատել նրան: Դե ոչինչ, շուն է էլի, մի քիչ կվազվզի եղջերուի հետևից կգա: Որսորդը գլուխը շարժեց:

- Ոչ, նա հիմա չի վազվզում, եթե եղջերուն այսքան երկար վազեր, շունը վաղուց դադարեցրած կլիներ հետապնդումը ու կվերադառնար, նա գիտի ինչ է պարտությունը և ընդունում է այն արժանավոր կերպով: Ալֆան հիմա դիրք է պահում, երբ որսորդական շունը հետապնդելով որսը հասնում է այդպիսի մեծ որսին, նա չի հարձակվում նրա վրա, այլ փակում է որսի փախուստի ճանապարհը, ասես հիպնոսացնում է որսին, ու սպասում է որ մինչև որսորդը գա, նա հիմա ինձ է սպասում, հասկանու՞մ էք: - Ասեց որսորդը, վառեց ծխամորճը ու նստեց կրակի մոտ: Նա նստեց ճիշտ այն տեղը, որտեղ սովորաբար նստում էր ու Ալֆան ասես առհամարելով արշավախմբի բոլոր անդամներին, որ կանչում էին իրենց մոտ, ցուցադրական հանգստությամբ գնում ու նստում էր որսորդի կողքին: Որսորդը նստած սպասում էր, բոլորն էին սպասում, ուշ գիշեր էր արդեն, Ալֆան եկավ: Որսորդը տեսնելով Ալֆաին ուրախացավ ու նստած տեղից ասեց:

- Ալֆա, ինձ մոտ: - Ալֆան նույնիսկ որսորդի կողմը չնայեց, այդպես նույնիս մարդը չեր կարող իր առհամարանքը ցուցադրել մեկ ուրիշին առանց որևէ խոսք, Ալֆան առհամարելով որսորդի կանչը, գլուխը կախած, երկար ականջները համարյա գետնին քսելով, գնաց ու նստեց մի նոր տեղ: Ոչ մեկին չմոտեցավ շունը, և քանի որ նա մյուս շների հետ էլ չեր նստում, ընտրեց մի ավելի հեռու տեղ երկրաբանների վրաններից ու նստեց: Բոլոր ջանքերը ապարդյուն էին, Ալֆան ո՛չ մեկին չմոտեցավ, նույնիսկ հաց չկերավ, շունը վիրավորվել էր, նրան խաբել էին, այդ շան ինքնասիրությանը կարղ էր նախանձել մարդը, գուցե նա ներեր դավաճանությունը, ասենք եթե որսի ժամանակ տերը վախենար գազանից ու փախչեր, բայց երբ նրան խաբել էին , շունը դա չներեց:

Մի երկու օրից շունը հեռացավ երկրաբանների ճամբարից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 18:23

Թայքյաշ տոտա

Текст:
Թայքյաշ տոտա


Պոստսովետական բիզնեսը հենված է երկու սյան վրա, մեկը գողությունն է, մյուսը խառնակչությունը: Գողության պարագայում ամեն ինչ պարզ է իսկ խառնակչությունը հիմնականում օգտագործվում է կոնկուրենտների գործը ձախողելու համար, որոշ հայտնի գործարարներ նույնիսկ քարոզում են նման գործելաձև: Իմիջայլոց նույն դրությունն է հոգևոր կյանքում, լրատվության ու մտավորականության մեջ, բայց խոսքը բիզնեսի մասին է: Այդ քարոզը օդից չի ընկել, ոչ էլ միկի դոլարից կանաչ ուղեղում է ծակել այդ միտքը, դա գալիս է մեր սովետական անցյալից, դեռ մանուկ հասակում մենք գիտեինք, որ բիզնեսը այդպես են անում, ճիշտ այնպես- ինչպես այժմեան շատ հայտնի գործարարներ:Մենք պիոներներ էինք, և բառիս բուն իմաստով և ապագա բիզնեսի տեսանկյունից, այն բիզնեսի, որը տնորինելու էր մեր երկիրը ինչքան ուզում էս ազատություն ձեռք բերելուց հետո:
Մեր թաղում կոմերիտականները վոլեյբոլի դաշտ էին սարգել, առավոտից իրիկուն վոլեյբոլ էինք խաղում: Վարպետանալով խաղի մեջ սկսեցինք նորություններ մտցնել մեր զբաղմունքի մեջ, սկսեցինք խաղալ գրազով: Խաղից առաջ պայմանավորվում էինք գումարի մասին ու նշում էինք վճարման ժամկետը: Եվ քանի որ ամբողջ օրը խաղում էինք, բավականին գումար էր կուտակվում, որտեղի՞ց ճարել: Հնարը գտանք: Մեր վոլեյբոլի դաշտը գտնվում էր շրջանային պահեստների մոտ, այդ պահեստներից մեկում պահեստավորում էին դատարկ շշեր: Պահեստի դուռը մի մեծ փայտյա դարպաս էր, որը մի քիչ հրելուց բավականին մեծ ճեղք էր բացվում ու առանց դժվարությամբ կարելի էր սողոսկել ներս:
Մենք պարտվել էինք ու մի օրից պետք է վճարեինք տարված գումարը: Սկսեցինք դատարկ շշեր հավաքել, որ հանձնենք ու պարտքը տանք, մի տասը շիշ հավաքեցինք, մի էդքան էլ տներից բերեցինք, բայց դա շատ քիչ էր պարտքը փակելու համար ու հասկացանք թե որտեղից կարելի է մեծ քանակությամբ շշեր ճարել: Պահեստի՛ց, քթներիս տակն էր: Ու սկսվեց շշերի բիզնեսը, օրական մի քանի արկղ շիշ էինք կրում պահեստից խանութ: Երեկոյան շշերը տանում էինք խանութ, առավոտյան նույն շշերը հայտնվում էին պահեստում, նույնիսկ շշերը արդեն հիշում էինք ըստ նրանց գույների:
Երևի պահեստից շիշ կրելը մեր ֆիզիկական վիճակի վրա լավ անդրադարձավ ու մենք արդեն սկսեցինք հաղթել: Ամեն օր հաղթում էինք և նույն վիճակի մեջ հայտնվեց մեր հակառակորդ թիմը: Նրանք գիտեին մեր բիզնեսի մասին, բայց դա քիչ էր, հարկավոր էր պայմանավորվել խանութի գործակատարի հետ, նա հո հիմար չե՞ր, լավ էլ հասկանում էր, որ եդ շշերը մի տեղից կրում բերում էինք, բայց իրեն ի՞նչ, նա տաս կոպեկի փոխարեն շշերը մեզանից ընդունում էր ութ կոպեկով, փոխադարձ օգտավետ բիզնես էր: Ուղղակի հարկավոր էր խանութի գործակատարի, Թաքուշ տոտայի հետ, լեզու գտնել, վստահություն ձեռք բերել, մնացածը հեշտ էր, հենց պահեստի արկղներով շշերը իրիկունը կրի խանութ, առավոտյան Թաքուշ տոտան էդ նույն արկղները կուղարկի պահեստ ու բիզնեսը կծաղկի:
Պայմանավորվել Թաքուշ տոտայի հ՛տ, այս էր մեր հակառակորդ թիմի խնդիրը և նրանց թիմի ավագը, հենց այնպես, իմիջայլոց կերպով, սկսեց Թաքուշ տոտայի մասին խոսել մեր հետ: Ո՛չ, ոչ թե Թաքուշ տոտայի այլ գործակատարի մասին, նա Թաքուշ տոտայի անունը չգիտեր, որ շատ կարևոր էր, Թաքուշ տոտան սիրում էր, երբ տղաները իրեն դիմում էին հարգալից կերպով ու ասում էին, Թաքու՜շ տոտա: Մեր տղաներից մեկը անմիջապես կռահելով հակառակորդի ուզածը, ասաց:
- Խնդիր չկա, մոտեցի ասա Թայքյաշ տոտա էսպիսի գործ կա ու ինչքան ուզում էս կրի շշերը:
- Ի՛, ծո էդ ի՞նչ անում է, ձեռ կառնի՞ս:
- Իյա, ապ ջան, անուն է է՛լի, հո ես չեմ դրել, իրա հերն ու մերն են դրել, ինքն էլ է փոքր եղել ու իրան էլ էդ ձեվի անուն են դրել, ո՞վ ի՛նչ անի:
- Հակառակորդ թիմի ավագը թեև կասկածներով, բայց հավատաց, որ Թաքուշ տոտայի անունը Թայքյաշ տոտա է: Նա այլնտրանք չուներ, հսկայական գումար էին մեզ պարտք, ու գնաց խանութ: Մենք հնարավորինս աննկատ մնալով, հետևում էինք իրադարձություններին: Պարտված թիմի ավագը մտավ խանութ, լուրջ դեմքով մոտեցավ Թաքուշ տոտյին ու ասեց:
- Թայքյաշ տոտա մի գործ կա...
- Թայքյաշը հերդ է բիջ, հլը սկտր ստեղից:
- Հակառակորդ թիմի ավագը խանութից դուր եկավ ու տեսավ մեր մինչև ականջները բաց բերանները ու քիչ էր մնում ականջները բռներ մեր թնդանոթաձայն հռհռոցից:
Կոնկուրենտի հարցերը լուծված էր, շշերի մենաշնորհը մերն էր իսկ մեր հակառակորդները պարտության դեպքում բռնում էին հազար ու մի տառապանքների ուղիները, ամեն անգամ մի կերպ մի հնար գտնում էին մինչև պարտքը վճարում էին: Որովհետև որևէ բիզնեսի մենաշնորհ չունեին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 18:24

Ուստեն

Текст:
Ուստեն


Հայաստանի երիտասարդության զգալի մասը այսօր գտնվում է աշխատանքային գաղությում: Ո՛չ ոք նրանց ոչ մի հանցանքի համար չի պատժել ու ուղարկել աշխատանքային գաղութ, բոլորը հայտնվել են այդ գաղութներում կամավոր կերպով, կամավոր մի քիչ նույնիսկ մեղմ ասեցի, սովորաբար այդ աշխատանքային գաղութներում հայտնվում են իրենց ծանոթների ու հարազատների օգնությամբ: Երևի արդեն կռահում էք, որ խոսքս սպիտակ ջարդի արդյունքում, աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնած Հայ երիտասարդության մասին է: Իսկ ինչու՞ գաղութ և ոչ թե ճամբար: Շատ պարզ պատճառով, այդ հայերի համախմբված աշխատատեղերում գործում են նույն բարքերը, ինչ գաղութում և ո՛չ միայն աշխատանքային այլ սովորական գաղութում: Այսինքն աշխատող մարդը այսօր առաջնորդվում է գողական արք ու բարքով, սովորություններով, արժեքներով: Արժեքներո՜վ, սա՛ է ամենակարևորը, որի շնորհիվ աշխատավոր մարդը աշխատանքի մեկնելով հայտնվում է աշխատանքային գաղութում: Արժեքներ, որոնք ըստիս հանդիասնում են սպիտակ ջարդի հիմնական զեմքը:

Նորակառույց առևտրի սրահի մի մեծ սենյակ հատկացված էր աշխատողների համար որպես ապրելատեղ: Վատ թե լավ, տղաները տեղավորվել էին, մինիմում հարմարությունները կաին, մարդիկ աշխատում էին: Հիմնականում քսանից մինչև եռեսուն տարեկան տղաներ էին, մոտ տասնհինգ հոգի, ասես ինչ որ մեկը ծաղկաքաղ էր արել Հայաստանում: Այդ բավականին մեծ բրիգադում կաին երկու հասակավոր աշխատողներ, մեկը վարպետ Արամն էր, մյուսը քառասունը անց մի անձնավորություն, որը ուներ երկու դատվածություն, դա Վազգենն էր: Վարպետ Արամին, որ իրոք լավ վարպետ էր, ո՛չ ոք վարպետ չեր ասում, նա արդեն վաթսունին մոտ էր, նրան անունով դիմել նույնպես իրենց թույլ չէին տալիս տղաները, ուստի ստեղծվել էր մի նեյտրալ ու բոլորի կողմից ընդունելի անուն, նրան ասում էին Ձեդ (պապի): Ձեդին հաճախ դիմում էին ուրևէ շինարարական հարցով, ինչպե՞ս անել, կլինի՞ թէ չի լինի... ու Ձեդը միշտ տալիս էր ճիշտ խորհուրդներ ու դրանով հիմնականում ավարտվում էր Ձեդի հետ երիտասարդների շփումը: Հետաքրքրաշարժ էր դիտել երիտասարդների շփումը Վազգենի հետ, որը իմոջայլոց նույնիսկ խուսափում էր ջահելների հետ շփվելուց: Բայց Վազգենը նրանց համար լեգենդ էր, կենդանի պատմություն, երկու (սրոկ նստած ելած) անձնավորություն էր, նրա հետ շփվում էին ընդգծված հարգանքով, դիմում էին նրան պատկառանքով: Իհարկ է դա գալիս էր նաև Վազգենի պահելաձևից, նա վիրտուոզ կերպով տիրապետում էր գայլային օրենքի բոլոր նրբություններին և յուրաքանչուրը նրանից սովորում էր: Արդեն այնքան էին սովորել Վազգենից սովորելուն, որ նույնիս շինարարական հարցերը ուզում էին նրանից սովորել, չնայած, որ Վազգենը ամենից վատ շինարարն էր, ոչինչ անել չգիտեր, լավագույն դեպքում կարող էր լինել վարպետի օգնական, ցեխ շաղվել, գործիք տալ և այլն: Բայց տղաները նրանից պիտի սովորեին ամեն ինչ, դա արդեն չգրված օրենք էր: Ամենա լավ սովորողներից մեկը, Արմենը, գտավ Վազգենից արհեստ սովորելու հնարը, նա էնպիսի հարցեր էր տալիս Վազգենին, որևէ բան սարգելու կապակցությամբ, որ երրորդ դասարանի երեխան նույնիսկ վստահությամբ կպատասխաներ այդ հարցերին: Տղաները գոհ էին, իրենց հարգանքի օբեկտը ամբողջությամբ կոմպլեկտավորվեց: Միակ մարդը, որ դժգոհ էր այդ կոմպլեկտավորումից, դա ինքը, Վազգենն էր, նա անհարմար էր զգում տարեց վարպետի և ինքն իրեն առջև և հաճախ չեր կարողանում թաքցնել իր զզվանքը որոշ տղաների քսմսվող պահելաձևից, բայց և շատ ունակ կերպով օգտվում էր իր ստատուսից, իվերջո նա եկել էր փող աշխատելու և աշխատում էր այնպե, ինչպես կարող էր:

Որոշ ժամանակ իր գյուտը փորձարկելուց հետո, Արմենը որոշեց արդեն տիտղոսավորել իրենց հարգանքի օբեկտին ու մի օր երեկոյան, երբ բոլորը նստած էին ընդհարձակ սենյակում, Արմենը ներս մտավ ու դիմեց Վազգենին:

- Ուստա Վազգեն մի հատ չայ չխմե՞նք:

- Վազգենը շբոթված նայեց քիչ այն կողմ նստած Վարպետ Արամին ու պատասխանեց.

- Ա՛պ ջան ես ի՞նչ ուստա, իշու ոռը մախատ կոխել չիդեմ դու ընձի ուստա կսես: Ուստեն տիյա նստած է...- ու ցույց տվեց Վարպետ Արամին: Արմենը չեր սպասում այդպիսի շրջադարձի, նա մի պահ պապանձվեց, հետո չլռելու համար ծիծաղին տալով ինչ որ անկապ բաներ սկսեց բլթբլթացնել ու մի կերպ վիճակից դուր եկավ:

Ուստա Արամը լուռ էր, նա չխառնվեց խոսակցությանը, մի բաժակ թեյ լցրեց, խմեց ու պարկեց քնելու:

Իսկ Արմենը տխուր էր, երևի ափսոսում էր, որ հնարավորություն չուներ մի հատ աշխատանքային հերոսի շքանշան տար Վազգենին, այդ դեպքում նա ինչպե՞ս կարտահայտվեր: Ի՞նչ անես, ամեն ինչ փողով ու ծանոթությունով է, մտածում էր Արմենը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 18:26

Վիրտուալ քացու տակ

Текст:
Վիրտուալ քացու տակ


Վիրտուալ աշխարհը նորություն չէ մարդկության պատմության մեջ, ըստիս այն կար դեռ անհիշելի ժամանակներից: Բոլոր դեպքերում դեռ իմ հիշած ժամանակներից, երբ դեռ համակարգիչների մասին միայն գիտնականներն էին խոսում, արդեն կար վիրտուլ հարաբերություններ: Բոլոր դեպքերում գիտեմ մեկին, որ կարող էր մարդուն վիրտուալ կերպով քացու տակ գցել, խոսքս ծխախոտ վաճառող Վալոդի մասին է:

Վալոդը մեր ավտոբուսի կանգառում, շան բնից երեք անգամ մեծ մի ծխախոտի կրպակ ուներ:, Բացի Վալոդից այնտեղ մի չորս հոգի դեռ կտեղավորվեին, շա՞տ է, կասեիք երեք հոգի և ո՞չ ավելին, ո՛չ չո՛րս հոգի, ուղի՛ղ չորս հոգի, ես այդ հաշվարկը արել եմ ճիշտ այնպես, ինչպես միտինգների մասնակիցների թիվն են հաշվում: Ես հաշվել եմ, որ մի քառակուսի մետրի վրա կտեղավորվի մեկ ու կես մարդ, հաշվի առնելով Վալոդի ծխախոտների պահարանի զբաղեցրած տեղը, դրամարկղը չեմ հաշվել, չկար, Վալոդը փողերը միանգամից գրպանն էր դնում, այսպիսով երեք քառակուսի մետրանոց կրպակում երկու քառակուսու վրա տեղավորվում էին երեք հոգի իսկ մի քառակուսու վրա բացի պահարանից, ու Վալոդից տեղավորվում էր ևս մեկ մարդ, քանզի Վալոդը շատ քիչ տեղ էր զբաղեցնում: Նա մի պստլիկ մարդ էր, իծնե նրա ոտքերը չեին աճել ու նա նստած վիճակում իր ոտքերը աննկատ տեղավորում էր իր տակ ու առաջին հայացքից կարելի էր մտածել, որ նա ոտքեր չունի: Իսկ նստում էր նա իր փոքրիկ անիվներով շարժական աթոռակի վրա: Այսպիսով Վալոդը զբաղեցնում էր ուղահայաց դիրքով դրված մի արկղ ծխախոտի տեղ, այդ, սուպերմարկետի նման միշտ մարդաշատ, կրպակում:

Բնականաբար Վալոդը իր հիմնական հյուրերի հանդեպ ուներ կրպակի տիրոջ բոլոր առավելությունները, հատկապես թեժ զրույցների ժամանակ նա հանդես էր գալիս ինչպես ինտերնետ ֆորոմի մոդերատորը, ո՛չ մի տարբերություն չկար, Վալոդը սովորական մոդերատոր էր , այսինքն մի տարբերություն կար, ինտերնետը շուրջօրյա է իս Վալոդի բուտկեն մինչև ժամը վեցն էր աշխատում, բայց այդքան ժամանակը բավական էր, որ քննարկեին աշխարհի բոլոր նորությունները, խնդիրները, իրադարձությունները, ճշտեին թե ո՛վ ինչքան է պարտք Վալոդին, ապառիկ գնված ծխախոտի համար և անխտիր կերպով քննարկում էին բոլոր քաղաքական նորությունները: Իհարկ է ժամը վեցից հետո նույնպես շարունակվում էր ֆորումը, բայց արդեն որևէ մեկի տանը, խոհանոցում: խոհանոցային ֆորումների բացասական կողմը մոդերատորների հաճախակի փոփոխումն էր իսկ եթե մոդերատորը տան տիրուհին էր, ֆորումում հիմնականում քննարկում էին երշիկի գինը: Իսկ Վալոդի կրպակում գրեթե խոսքի ազատություն էր, որով այժմ արդեն գերբեռնաված է գրեթե յուրաքանչյուր իսկական շան բուն:

Վալոդը նստում էր առանձին, պահարանի ու ֆորումի մասնակիցների միջև ու անձամբ կրպակը բաժանում էր երկու մասի, նյութական և հոգևոր մասաերի: Երկու մետրի վրա տեղավորվում էր հոգևորը, որտեղ ֆորումի մասնակիցներն էին հավաքվում իսկ մի մետրի վրա գտնվում էր նյութական մասը: Նյութական մասում տեղավորվում էր ծխախոտների պահարանը, Վալոդը ու ևս մի անձնավորություն, որին այնքան էլ չեր հետաքրքրում կրպակի հոգևոր կյանքը, նա հիմնականում ծխում էր, ուստի շատ ճիշտ զբաղեցրել էր իր տեղը ծխախոտների պահարանի ու պատի արանքում, նա զբաղեցնում էր մի փոքրիկ վառարանի տեղ, որի ծխնելույզը հանդիսանում էր պատի ու պահարանի արանքից դուրս ցցված նրա սև ծխամորճը: Իսկ հոգեվոր մասում պատշկամբին կամ պատին, հենված, կիսանստած վիճակում շարվում էին ֆորումի մասնակիցները ու մինչև իրիկուն ֆորում էին անում: Վալոդը ֆորումը վարում էր շատ խիստ բայց արդարացի, նա շատ ուշադիր մոդերատոր էր ու ֆորումի մասնակիցները միշտ համաձայնվում էին նրա հետ, թե ո՛ր թեման կարելի է քննարկել ո՛րը ո՛չ: Եվ եթե ինտերնետ ֆորումներում մոդերատորը ֆորումի անկարգապահ մասնակցին, կարող է պատժել, ասենք ջնջել նրա գրածը, կամ մի քանի օր զրկել ֆորումին մասնակցելու իրավունքից... ,Վալոդի մոտ պատժամիջոցը ավելի պարզ էր և ավելի վախենալու, նա երբ զայրանում էր մեկի վրա և ուզում էր լռեցնել, իր իծնե չաճած, փոքրիկ ոտքերը ձեռքերով ավելի լավ քողարկելով հետույքի տակ, ուղղում էր մեջքը ու խրոխտ ձայնով ասում էր.

Խելոք մնա՛, թեչե ելել եմ քացու՛ տակ կգցեմ:

Ֆորումի մասնակիցները իրենց լուրթ հայացքները մի պահ ուղղում էին դեպի Վալոդը, մտորում ու մարսում էին նրա վիրտուալ սպառնալիքները, ո՛չ մի դեպքում չնայելով նրա փոքրիկ անիվներով աթոռակին, որոնց վրա հուսալի կերպով քողարկված էին Վալոդի վիրտուալ ոտքերը, նայում էին իրար ու հաշվի առնելով կրպակի տիրոջ վիրտուալ սպառնալիքները, ֆորումը սկսում էին նոր էջից: Ու զարմանալի կերպով իհայտ էին գալիս բոլորովին նոր համաշխարհային խնդիրներ, որ շտապ քննարկաման կարիք ունեին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 18:27

Դո ռե՞

Текст:
Դո ռե՞


Դաշնամուրի առջև դրված կլոր աթոռակը կարծես մի մեծագլուխ գաճաճ լիներ դաշնամուրի դեմ կանգնած: Լռություն էր: Դաշնակահարը շուտով պետք է գար և աթոռակը, որ պիտի 80 կիլոգրամանոց դաշնակահարին, մոտ երեք ժամ կրեր իր կլոր գլխի վրա, հանկարծ խոսեց:

- Ո՜ֆ, հիմա էլի գալու է ու ժամերով ծնգրտացնեք, ձեր համար ի՛նչ կա:

- Երաժշտությու՜ն: - Կարճ պատասխանեց դաշնամուրը իսկ աթոռակը շարունակեց:

- Իսկ ես գերադասում եմ լռությունը-լռությունը ոսկի է:

- Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ոսկե լռությունը:

- Աթոռը ցուցադրաբար լռեց:

- Քիչ անց դաշնամուրին մոտեցավ դաշնակահարը, պտտեց երկաթյա պտուտակի վրա ամրացված աթոռի կլոր գլուխը, որ հարմարեցնի նստելու համար ու աթոռը խաղթեց լռությունը ու ճռաց, երկար ու անդուր մի ճռոց: Դաշնամուրը նորից խոսեց:

- Էդ չէ՞ս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 01 окт 2010, 19:50
    1 Комментарии
    1427 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    01 окт 2010, 19:51
  • ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 29 мар 2011, 23:13
    6 Комментарии
    1166 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 мар 2011, 23:20