СТАНЬ VIP

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 20:00

Սպիտակ Գիրքը

Текст:
Սպիտակ Գիրքը




1996 թվականն էր, Հայաստան էի եկել: Վաղ առավոտյան ինքնաթիռից իջնելուց հետո բավականին շուտ հասա եղբորս, Գրիգորի տուն, որ ապրում է Երևանի օդանավակյանին բավականին մոտ թաղամասում, Բանգլադըշում: Գրիգորը տանը չեր, իր ջոկաթի հետ Ղարաբաղում էր, հերթական անգամ գործուղվել էր Ղարաբաղ, hայկական հուշարձանների քարտեզը կազմող կազմակերպության կողմից: Հովիկն էր տանը, Եղբորս որդին, երբ կարոտներս իրրարից առանք, ես հարցրեցի Հովիկին. Ապո բա պապը ու՞ր է:

- Ի՛, պապը Ռեմբոն է դարձել, դեմը չենք կարում առնենք:

- Ես մերթ ժպիտս զսպելով, մերթ տարակուսանքով, հարցնում եմ, ինչի՞ մասին է խոսքը:

- Հոպար, սաղ տնով ինչ անում էնք, չենք կարում դեմը առնենք, նույնիսկ հերթապահել ենք, որ գյոզերով չհելնի գնա Լենինական, բայց ձև չկա, մեկ է, հարմարացնում պոկվում է, հեսա պապան շուտով կգա ու նորից կգնա կբերի:

Մանրամասնելով Հովիկի հետ պապի, իմ հոր, նման պահվածքը, պարզեցի այն, ինչի հետ առնչվել էի արդեն երկրաշաժի օրերին: Մոտ մի շաբաթ մեր փլված տան կողքին բաց երկնքի տակ գիշերելուց հետո միայն կարողացանք հորս համոզել, որ գոնե ժամանակավորապես գնանք Երևան, Գրիգորի մոտ, մինչև մի տնակ կհատկացնեն մեզ: Դա հաջողվեց միայն այն դեպքում, երբ բոլորս, քույրերս ու եղբայրներս միահամուռ կերպով, առիթ բաց չթողնելով կիսում էինք նրա հավատը, որ շուտով ամեն ինչ կկարգաորվի, հիշում էինք Ֆրանսու Միտերանի հայտարարությունը, անհապաղ օգնություն ցուցաբերելու մասին, որին հավակնում էր հայրս, և այլն:

Իհարկ է բոլորս էլ հույսով էինք, որ հայրս կհամաձայնվի իրավիճակի հտե ու կմնա Երևանում, մինչև տան հարցերը լուծվեն: Բայց իզուր, հայրս չկարողանալով իր զավակներին մերժել, այնուամենայնիվ յուրաքանչյուր հարմար պահի դուրս էր գալիս տանից և ուղիղ Լենինական: Գալիս էր մեզ հատկացրած տնակը, որ քիչ հեռու էր տեղադրված մեր փլված շենքից ու քառասունամյա վաստակով, հայաստանի առաջին վաստակաոր մանկավարժը մենակության մեջ, 71 տարեկան հասակում, անմռունչ դիմակայում էր բոլոր դժվարություններին այդ ամենաէլէմենտար հարմարություններից զուրկ տնակում, որովհետև այնտեղ իր տունն էր, մեր ոջախը:

Առավոտ էր, տնակի դուռը բացեցի ու ներս մտա, աջից որպես խոհանոց մի փոքրիկ տարածք էր, որի կեսը զբաղեցնում էր սեղանը իսկ սեղանի կեսը ծառայում էր որպես ամանեղենի պահարան... Ձախից մահճակալի կողքին դրված էր մի փոքրիկ սեղան, որի վրա ափսեի մեջ ծխում էր կիսատ ծխած «պրիմա» մարկայի ծխախոտը իսկ մահճակալում արդեն արթնացած բայց դեռ անկողնի գգվանքում, ինձ շատ ծանոթ սպիտակ գիրքը ձեռքին, ընթեցում էր իմ հայրը:

Անկողնում, կիսանստած, սպիտակ գիրքը ձեռքին, կրցքին փռած սպիտակ մորուքը, ինչպես միշտ փարթամ մազերը հետ սանրված, որ ինձ միշտ առյուծի բաշ էր հիշեցնում, որը արդեն ամբողջությամբ ճերմակել էր, Հայրս էր:

Կարծես իմ դեմ Մովսես Խորենացին էր:

Ես չգիտեմ թե որերորդ անգամ էր նա այդ գիրքը վերցնում ձեռքը քառասուն տարվա իր մանկավարժական գործունեության ընթացքում, բայց լավ ճանաչում էի այդ սպիտակ գիրքը, դա մեծ լոռեցու, Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուն էր, երրորդ հատորը: Եվ այդ վարկյանին ինձ համար պարզվեց մի հարց.

Հայրս հավատացյալ չեր և ընդհանրապես կրոնի մասին խոսել չեր սիրում թեև պապիս եղբայրը, հորս հորեղբայրը եկեղեցական է եղել, ապրել են մի գյուղում, հոռոմում ու շատ սերտ ընտանեկան կապեր են ունեցել:

Երբ տեսա այդ սպիտակ գիրքը հորս ձեռքին, հասկացա, որ հորս աստվածաշունչը այդ սպիտակ գիրքն է, Թումանյանի երկերի ժողովածուն է հորս ավետարանը, հասկացա որ Հայրս Թումանյանին է հավատում:

Երբ արդեն վերադառնում էի, հրաժեշտի պահին գրկեցի հորս ու սեղմեցի կրցկիս, հայրս թախիցը աչքերում ասաց.

- Բալա, երևի վերջին անգամ եմ քեզ տեսնում.

- Չե՛ պա ջան, էս ի՛նչ էս ասում...

Հայրս գիտեր ինչ էր ասում:



***

Մտքիս մեջ դրել էս սյուն,

Ճանաչել զիմաստություն,

Ավաղ ընդմիշտ լքեցիր,

Լույս աշխարհից գնացիր,

Սրտիդ վրա մի մեծ ցավ,

Ղարիբ բալեդ չիմացավ

Թե ո՛ր մահը քեզ տարավ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 20:02

Երկնային բեմադրություն

Текст:
Երկնային բեմադրություն


Ես արդեն սովորում էի միջին դասարաններում, այսինքն այն շրջանն էր երբ թաղի տղաներով հաճախ, ի՛նչ հաճախ, ամեն օր հավաքվում էինք և, և ինչո՞վ են զբաղվում տղաները: Ես աղունիկներ էի պահում, ղուշբազ էի: Չգիտեմ ինչպես է Հայաստանի այլ քաղաքներում, բայց Լենինականում ղուշբազները միշտ ունեցել են սեփական, կասեի հատուկ, կարգավիճակ: Գոյություն ուներ ինքստինքյան կերպով ստեղծված ղուշբազների համակարգ, ըստ ունեցած լավ աղավնիների: Որպիսի ասածս միայն ղուշբազների համար չլինի, մի երկու բառով ասեմ ի՛նչ է նշանակում լավ աղավնի: Լավ աղավնին դա ղուշբազների համար ո՛չ մի կապ չունի նրա արտաքին տեսքի հետ, գույնի, չափի կամ տեսակի: Գոյություն ունի լավ աղավնիների երկու ճյուղ: Կան աղավնիներ, որոնք թռչելիս շատ չեն բարձրանում, այսպես ասած, թռչում են միջին բարձրության վրա և հաճախ օդի մեջ գլուխկոնծի են տալիս, խաղում են, իհարկ է էդ խաղլն էլ իր հազար ու մի նրբություններն ունի, խաղի ձայնը, երբ խաղում է կա՞նգ է առնում օդի մեջ թե ոչ, ինչպես է կանգնում, ամենալավը նա է, երբ ասես պոչի վրա նստած խաղալով ուղահայաց վեր է բարձրանում: Երկրորդ լավ ճյուղը, դա երբ աղավնին թռչելիս շատ վեր է բարձրանում, այնքան վեր, որ ել չի երևում, դրանց անվանում են «ցնդող»: Կան աղունիկներ, որ մոտ չորս հինգ ժամ թռչում են, ղուշբազների մոտ բոլորից շատ գնահատվում են այդ աղունիկները... սրանք լավ աղունիկներն են իսկ սովորական աղավնիները այն աղունիկներն են, որոնք ապրում են տանիքներում, թռչում են դես ու դեն ու երբեկ գլուխկոնծի չեն տալիս, ղուշբազները սրանց անվանում են «ջալաբ»: Իմիջայլոց, չգիտես ինչու հայաստանում սովորական աղունիկները մարդկանցից վախենում են, օրինակ ռուսաստանի կամ այլ հյուսիսային երկրների նման, մարդկանց մոտ չեն գալիս: Բայց ամենից շատ լավ աղավնիներ հայաստանում կան, չեմ չափազանցեցնում, ես ո՛չ մի տեղ այդքան ղուշբազներ չեմ տեսել ինչքան հայաստանում, այլ երկրներում ղուշբազները գրեթե հատուկենտ մարդիք են իսկ հայաստանում, հատկապես Լենինականում անհամեմատ շատ են, այժմ իհարկ է Գյումրիում, ուղղակի Լենինական անունը Կումայրիի պատմության մեջ, իմ կարծիքով իր ուրույն տեղն է գրավել և նշելով այդ անունը պարզ է դառնում թե ո՛ր ժամանակշրջանի մասին է խոսքը:

Մենք ապրում էինք հինգ հարկանի շենքի առաջին հարկում, շատ անհարմար վիճակ աղունիկ պահելու համար, բայց ես կարողացա մեր բալկոնի չուլանը վերածել, վերակառուցել այնպես, որ աղունիկները հարմարվեն և հաճախ նույնիսկ կտուրին չեին նստում, միանգամից իջնում էին բակ: Բակ ասելով ինկատի ունեմ այն ճանապարհը, որ անցնում էր մեր դռնով, շենքը ինչպես այդպիսին, բագ չուներ: Իհարկ է ինչպես բոլոր ղուշբազները, արդեն զզվացրել էի հինգերորդ հարկում ապրողներին, ամեն օր տանիքների վրա, աղունիկների հարցերով ... ու հատկապես երբ անձրև էր գալիս ու որևիցե միկի տանը սկսում էր ջուր կաթել հիշում ու դիմում էին ինձ ամենաանշնուրհակալ ձևով, որ մեր բագը զարդարում էմ այդ հրաշալի, աստվածային էակներով: Ես հաճախ տանիք էի բարձրանում նոր գնած աղունիկներին բռնելու ու տուն բերելու համար, քանզի հաճախ նոր աղունիկները տեղին անսովոր լինելու պատճառով նստում էին տանիքին ու վար չեին իջնում և եթե ժամանակին չբռնես կթռչեն կգնան ու վերջ: Շատ աղունիկներ եմ կորցրել այդ պատճառով, ախր լավ աղունիկը լավ էլ թանգ հաճույք էր: Օրինակ մի զույգ լավ աղունիկը կարող էր արժենար մինչև քսանհինգից հիսուն ռուբլի, երբ աշխատավարձը հարյուրքսան ռուբլի էր: իհարկ է կաին շատ ավելի թանգանոցներ, որ աշխատավարձովդ էլ չեիր գնի: Եթե ինձ այն ժամանակ տաին մի միլիոն, ես մի մ իլիոնի աղունիկ կգնեի:

Մեր հարևան Պարույրը սովորական արհեստավոր մարդ էր, հանգիստ, համակրելի, տեղին խոսել գիտեցող մարդ: Պարույրը լավ էր հասկանում աղունիկներից, հաճախ գործից վերադառնալուց մինչև տուն մտնելը, բավականին ժամանակ կանգնում նայում էր աղունիկներին և ես անպայման նրա կարծիքն էի հարցնում այս կամ այն աղունիկի մասին, ինչպե՞ս է խաղում, լավ բարձրանու՞մ է թե ոչ...

Մի օր Պարույրը գործից վերադառնալուց մի թղթե արկղ էր բերում հետը: Տղաներով կանգնած էինք աղունիկների մոտ, Պարույրը մոտեցավ ու ինձ մեկնեց այդ արկղը: Բացեցի, աղունիկներ, ի՜նչ աղունիկներ, երկու աղունիկ, մեկը ամբողջությամբ ձյան նման ճերմակ, դա արուն էր, իսկ մյուսը ճերմակ – վիզը մեջքի կողմից կամիր ու կարմիր պոչով, դա էգն էր: Ղուշբազները նոր աղունիկների թևերը մոտ մի շաբաթ կապած են պահում, որ տեղին սովոր չլինելու պատճառով չթռչեն ու գնան նախքին բունը կամ ուղղակի կորչեն այլ արդեն սովոր լինելով բնին վերադառնան: Պարույրը ինձ ասեց լավ աղունիկներ են համ էլ դեռ անաջ չեն, այսինքն արդեն ձագեր չեն բայց և դեռ հասուն աղավնիներ չեն, ասեց առանց թևերը կապել բաց թող քո աղունիկների հետ, ոչ մի տեղ էլ չեն գնա, բոլորի հետ կթռչեն ու բոլորի հետ վար կիջնեն: Ես առաջին անգամ էի լսում նման համարձակ արարք նոր աղունիկներին վերադառնալ վարժեցնելու մասին, հավատալս չեր գալիս, բայց քանի որ Պարույրն է ասում ուրեմն պետք է փորձել: Նոր աղունիկներին իմ աղունիկների հետ միասին թռցրեցի: Երեկո էր արդեն, մի քանի աղունիկ պահեցի, որ կարողանամ ներքևում այս մնացածին կուտ տալով թռչող աղունիկներին հրապուրեմ ժամանակին վար իջնելու համար, այլապես եթե մութը ընկնի կարող է որևե աղունիկ կորչի, հատկապես նորեկները: Արդեն կուտ էի տալիս ներքևի աղունիկներին ու թեթևակի թռվռացնում, որ թռչող երամը տեսնի ու վար իջնի, այդպես էլ կատարվեց, արդեն գրեթե բոլորը իջել էին վերջում իջնում էին նորեկները: Հասկանալի պատճառով նորեկների համար դժվար էր վայրեջք կատարել նոր, անծանոթ տեղում և թևիկները արագ-արագ թափահարելով նրանք ասես տեղ էին որոնում գետնի վրա, որ իջնեն: Առաջինը իջավ արուն, ձյան պես սպիտակ արուն, իսկ էգը չեր կարողանում իջնել, ասես ինչ որ բան էր որոնում, ինչ որ տեղ և այդ պահին մի «անգրագետ» սկսեց շվվացնել, իր արեվին աղունիկ է կանչում, ու էս նորեկ աղունիկը ավելի շբոթվեց ու թռավ բարձրացավ նորից վեր: Դե արի, տեղին անծանոթ աղավնի, մենա՛կ, առանց երամի, հիմա արդեն ամեն ինչ կախված է նրանից, որ նրան բաց չթողնել տեսադաշտից ու տեսնել որտեղ է վայրեջք կատարում, բռնել ու բերել տուն: Ու վազում էինք, վազում էինք աղունիկի հետևից, երկինք նայելով, վազում էինք կարծես երկնքում: Վերջապես աղունիկը փորձեց իջնել հանրախանութի ծխնելույզի խողովակի ծայրին: Բայց երբ փորձեց կանգնել այդ խողովակի եզրին, կատարվեց ամենաանսպասելին, նրան չհաջողվեց կանգնել խողովակի բարակ եզրի վրա և ընկավ ծխնելույզի մեջ: Ամառ էր, վառարանները չեին աշխատում, հույս կար, որ կարելի է նրան այնտեղից հանել: Սկսեցինք փնտրել մուտքը, դեպի այդ ծխնելույզի հատակը, նկուղից, դրսից, ինչ ասես չարեցինք, բանը հասավ նրան, որ հանրախանութի պահակը սկսեց անհանգստանալ ու մի էսպիսի վիճակ, դե հիմա պահակին բացատրի թե աղունիկդ էս փնտրում: Կարմիր պոչ աղավնուն չկարողացանք փրկել բայց մնաց ձյան պես սպիտակ արուն:

Յուրաքանչյուր ղուշբազ ունի իր աղավնիների մեջ ամենալավ աղավնին, ես էլ ունեի, դա մի սև աղավնի էր, էգ, որը թռչելիս շատ չեր բարձրանում, շատ ասելով նկատի ունեմ մինչև երկնքում անհետանալը, բայց շատ գեղեցիկ խաղում էր (գլուխկոնծի էր տալիս): Կարծես պոչի վրա նստած այդ սև աղավնին խաղալով, ուղահայաց կերպով վեր էր բարձրանում և ամեն անգամ գլուխկոնծի տալուց ներքևում լսվում էր նրա թևերի ծփոցը, այնպիսի ուժգնությամբ ինչպես քիչ հեռու կանգնած մարդը ձեռքի ափերը կխփի իրար:Այդ սև աղավնին միայնակ էր, չուներ իր զույգը և նույնիսկ իմ ղուշբազական հնարքները, նրան որևե մի արուի հետ զույգ դարձնել, ո՛չ մի արդյունք չեին տալիս: Եվ կատարվեց անսպասելին, սև էգ աղավնին և նորեկ սպիտակ արուն սիրահարվեցին ու կազմեցին զույգ: Այո սիրահարվեցին, առանց չակերթների, ես համոզված եմ որ աղավնիների մոտ սիրո զգացումը ավելի շատ է զարգացած քան մարդու մոտ: Որոշ ժամանակ անց պարզվեց ավելի անսպասելին ու հիացականը, պարզվեց, որ սպիտակ աղավնին երկար սավառնող ու մինչև երկնքում անհետանալը բարձրացող աղավնի է, բա Պարույրը վա՞տ աղավնի կբերեր: Ու կազմվեց մի անզուգական դուետ, սև ու սպիտակ աղավնի, մեկը բարձրանում ու անհետանում էր երկնքում իսկ մյուսը քիչ ներքև, տեսանելի դաշտում, օդի մեջ ուղահայաց վեր բարձրանալով խաղում էր: Ես հաճախ այդ երկուսին առանձին էի թռցնում ու բագով մեկ կանգնում ու նայում էինք այդ երկնային թատրոնը, որ ներկայացնում էին ձյան նման սպիտակ ու սև, երկու աղավնիները: Նրանք մեր բագի երկնային դերասաններն էին: Մի օր պարույրը նայելով այդ երկնային բեմադրությունը, լավ գնահատական տվեց, ասեց.

- իսկական աղավնիներ են:

- Ես հպարդանում էի: Ամեն ինչ լավ էր, այդ երկու աղավնիները արդեն ձու էին դրել, լավ աղավնիների սերունդ էր աճում, մի բան էր դժվար, տեղը անհարմար էր, հինգ հարկանի շենքի առաջին հարկ ու բակի փոխարեն ճանապարհ, որտեղով հաճախ մեքենաներ էին անցնում: Եվ մի օր երբ ես սովորականի նաման, տան դիմաց, ճանապարհի մեջտեղը, կերակրում էի աղոնիկներին, մի բեռնատար մեքենա անցավ: Բոլոր աղունիկները մի կոմ վազեցին իսկ ձյան նման սպիտակ աղավնին մնաց մեքենաի տակ և իմ աչքի առաջ նրա գլուխը ճխլեց բեռնատար մեքենաի անիվը: Կարծում եմ իմաստ չունի նկարագրել տասնվեց տարեկան երիտասարդի, աղունիկների սիրահարի ապրումները այդ պահին: Քիչ սթափվելուց հեո ուղղակի հարձակվեցի մեքենաի վարորդի վրա, Էս ի՜նչ արեցիր, ա՛յ անաստված, դու հասկանու՞մ էս ի՛նչ արեցիր: Վարորդը երիտասարդ տղա էր, ամեն կերպ փորձում էր ինձ հանգստացնել... ամեն ինչ վերջացավ նրանով, որ հաճորդ օրը այդ տղան բերեց ու ինձ տվեց երկու աղավնու արդեն թռչող ձագեր: Ես ուզում էի նրան ասել, շատ բան էի ուզում ասեի, ուզում էի ասեի դու հասկանու՞մ էս ի՛նչ արեցիր ու էս աղունիկները ի՞նչ գործ ունեն քո արածի հետ, բայց զգացի, որ նա էլ էր ցնցված պատահածից և որոշեցի առանց երկարացնելու վերցնել այդ աղունիկները, ես արդեն այդ երիտասարդ վարորդին էլ էի կարեկցում:

Սպիտակ աղավնու վախճանից հետո սև աղավնին դադարեց թռչել: Ինչ ասես չեի անում, բարձրանում էի տանիք ու երկինք էի նետում, քարի նման ընկնում էր կտուրի վրա ու այնտղից ներքև, դեպի իր բունը, մի շաբաթ տևեց այդ ամենը, ի՛նչ ասես չարեցի բայց սև աղավնին այլևս երկինք չբարձրացավ, թևը չկպցրեց նույնիսկ երկնքի եզրին: Մի շաբաթից հետո սև աղավնին առանց ցույց տալու որևե հիվանդության նշաններ անսպասելիորեն սատկեց:

Պարույրը տեղյակ էր կատարվածի մասին: Մի օր երբ աղունիկների մոտ դռանը կանքնած էի, Պարույրը գործից վերադառնալուց, հոգնած ու մռայլ բարևեց ու մի հայացք նետելով աղունիկների վրա բարձրացավ տուն: Ես էլ արդեն աղունիկներին չեի նայում, կարծես որոնում էի, կարծես աղունիկ էի որոնում ու աչքիս առաջ հպարդ ու հանգիստ քայլող աղունիկներին կարծես չեի տեսնում: Մի երկու օր անց մի հույս արթնացավ մեջս, մտածեցի, գուցե այս երիտասարդ վարորդի բերած աղունիկները ինչ որ լավ աղունիկներ լինեն, հլա բեր սովորեցնեմ բնին ու տեսնեմ էս ի՛նչ աղունիկներ են: Ու սկսեցի սրանց վարժեցնելը: Կրակը ընկա, բոլոր աղունիկները դռանը կուտ են ուտում, սրանց դնում եմ բոլորի մեջ, առանց թևերը կապելու, ինչպես Պարույրն էր սովորեցրել, հենց ձեռքս հետ եմ քաշում ու սրանց թևերը ազատում եմ, նետի նման թռնում են ուղիղ բունը, ուղիղ մեր բալկոնի չուլանը: Ես նրանց նորից դուրս բերելու համր պետք է ընդհանուր մուտքից մտնեմ տուն, անցնեմ բալկոն, մտնեմ չուլան, որ նորից դորս բերեմ սրանց բագ: Էսպես մի տաս տասնհինգ անգամ, արդեն չեի դիմանում, ներվերս իմը չեր: վերջին անգամ երբ բերեցի բագ, շաքարաջուր խմացրեցի ու հենց թևերը ազատ արձակեցի, նետի պես ուղիղ դեպի չուլան: Զայրացած վազեցի տուն նորից հետ բերելու ու երբ վերցրեցի ձեռքս, հաշվի առնելով որ աղունիկ է, եթե վար նետեմ թևերը կբացի ու հանգիստ կկանգնի հատակին, ու ձեռքիցս վար նետեցի, ասի էս ի՛նչ աղունիկ է այ մարդ: Բայց հաշվի չեի առել, որ աղունիկը դեռ ձագ է ու անաջ աղավնու նման թևերը արագորեն չի կարող բացել ու աղունիկը դրմփաց հատակին: Թևերը թուլ կախ գցելով վազեց մտավ մոտակա բնի տակը, երբ դուրս բերեցի այնտեղից, պարանոցը երկարել ու գլուխը անկենդան կախվել էր վար: Ես սպանեցի աղավնուն, դա մի հրեշություն էր, աններելի հրեշություն...

Մի քանի օր անց բոլոր աղունիկներս տվեցի իմ ծանոթ ղուշբազներից մեկին ու ինչպես ասում են, թարգեցի: Հետագայում իհարկ է շատ անգամ ցանկություն առաջացավ աղունիկներ պահելու, բայց էլ ոչ ժամանակ, ոչ հնարավորություն, ոչ տեղ:

Այս պատմությունը հիշեցի, երբ օրերս իմ աղջիկը, Արևիկը, մի աղավնի բերեց տուն: Սպիտակ աղավնի է, սև պոչով ու թևվերի ու մեջքի վրա սև պտեր, այդպիսի աղավնու անունը, ղուշբազների լեզվով , «ցիգան» է: Ընդհանրապես ղուշբասների լեզվով յուրաքանչյուր գույնի ու գույների խառնվածքի աղավնի ունի իր անունը, օրինակ կա սևպոչ, ալըֆնի, դաղլի, բաց դաղլի, ալվիզ, կաչաղակ, չիլ, չիլ դաղլի... Արևիկի բերածը «ցիգան» է ու դեռ ձագ է: Աղջիկս ասեց, պապա էս աղավնու թևը կոտրված է, դու կարո՞ղ էս բուժել: Ասեցի իհարկ է կարող եմ բալես, չնայած առաջին դեպքն էր, իմ պրակտիկայում նման դեպք չեր պատահել: Ինտերնետում գտա համապատասխան հոդված, ինչպես բուժել թռչյունների կոտրված թևերը ու համապատասխանաբար արեցի ինչ որ պետք էր: Ծիծաղելի է հնչում, բայց ինձ թվում է, էս աղունիկը նման է այն աղունիկին, որին ես անզգուշորեն նետեցի ներքև ու սպանեցի:

Բուժեցի այդ աղունիկին, մեղքս քավեցի: Ու թեկուզ այդ աղունիկը սովորական աղունիկ է, ո՛չ մինչև անհետանալը երկնքում վեր է բարձրանում ու ոչ էլ գլուխկոնծի է տալիս, բայց նրա թռիչքը այժմ ինձ համար ամենամեծ երկնային բեմադրությունն է, որին ես և իմ դուստրը նույնպես մասնակից ենք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 20:06

Ոտքս

Текст:
Ոտքս


Քայլում էի: Հանկարծ ոտքս սկսեց սաստիկ ցավել: Հենց նստարանների կողքով էի անցնում, մտածեցի մի քիչ նստեմ ծխեմ կանցնի: Նստած եմ: Մեկը աղունիկներին է կերակրում, առատ բրթել է հացը ճանապարհով մեկ: Երկու աղունիկ էին, մեկը հանգիստ կանգնած ուտում էր, չորս բոլորը հաց է: Մյուսը վազվզում է էս տին էն տին, մեկ մի կտոր կտցում գցում է շուռ է գալիս ուղիղ հակառակ կողմի կտորն է կտցում, վազում առաջ մի ավելի մեծ կտոր կտցում չի կարողանում կուլ տալ, գցում է, վազում է դեպի ավելի հարմարը ու կաղում է, կաղու՛մ: Այրդ աղավնու վոտքն էլ էր ցավում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 20:08

Բառի նշանակությունը


Текст:
Բառի նշանակությունը


Ես չգիտեմ, չեմ հիշում երբ է իմ մեջ արմատավորվել սովորություն, մտածելակերպ, որ հատուկ ուշադրություն եմ հատկացնում բառի նշանակությանը: Նույնիսկ ամենա արագ ու հապճեպ զրույցների ժամանակ իմ ուշադրությունից չի վրիպում որևե բառ, որի իմաստը ինձ հետաքրքրում է :

Թերևս հիշում եմ մի դեպք, որ կարող էր նպաստել իմ այդ սովորության եթե ոչ առաջացմանը ապա խթանելուն:

1973 թ. Էր, մեր ֆուտբոլի ոսկե տարին, ընտանիքով Արարատի խաղն էինք նայում: Երբ Իշտոյանը խփեց իր փառաբան գոլը, մեր թաղը (պայթեց)...

Էդ ժշխորի մեջ, որին և մասնակցում էր Նիկոլաի Օզեռովի ձայնը, մինչև վերջ բարձրացրած հեռուստացույցի ձայնով, ես հանկարծ լսեցի հորս ձայնը.

- Ի՛նչ գեղեցիկ խոսք է, վելիկոլեպնո:

- Ես անմիջապես չհասկացա ինչի մասին է հայրս ասում, բայց հիշելով Օզեռովի խոսքերը, Իշտոյանի գոլի մասին (какой великолепный гол) հասկացա բանն ինչում է: Ճիշտն ասած այն ժամանակ ես մի տեսակ զարմացա հորս վրա, մի անհաշտ զարմանքով: Ասեցի, պա ջան մենք բոլորս չգիտենք ինչ անենք ուրախությունից որ գոլ ենք խփել, դու ասում էս ի՛նչ գեղեցիկ բառ է: Հայրս ժպտաց:

Ես իհարկ է հասկացա հորս ժպիտի իմաստը, բայց այն տարիքս էր, երբ ինքնահաստատումը ստեղծում է հազար ու մի երանգներ ամենասովորական հասկացությունները ընդունելու, հասկանալու ու կիրառելու համար:

Մոտ երկու երեք տարի անցել էր այդ դեպքից, ես արդեն բարձր դասարանի աշակերտ էի: Տղաների հետ, երեք հոգով, դպրոցի միջանցքով քայլում էինք, մեր առջևից քայլում էր դպրոցի ուսմասվարը, պարոն Հլղատյանը: Երբ մի քիչ էլ մոտեցանք պարոն Հլղատյանին, ես ամենեվին կասկած չտանելով, որ նա կարող է լսել մեր խոսակցությունները, տղաներին ասացի.

Ծո՛, նայես սրա ազգանունը ընչե՞ Հլղաթյան, վայթե հղի՛ է:

Հլղատյանը կտրուկ շրջվեց, ես գլուխս կախեցի իսկ պարոն Հլղատյանը սկսեց բավարարել իմ հետաքրքրությունը:

- Բայց դու ի՛նչ այլասերված տիպն էս:

- Ախր որտեղից իմանար պարոն Հլղատյանը, որ ինձ իրոք հետաքրքրում էր իր ազգանվան ծագումը, նշանակությունը, ինչպես ասում են, դե արի ապացուցիր, որ դու ուղտ չես: Թերևս մի ապացույց կա, ուղտը նման գռեհիկ արտահայտություններ չի անում, գոնե չի խոսում՝:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 20:10

Տխուր Կատակ


Текст:
Տխուր Կատակ


Տարտու քաղաքը համարվում է ուսանողական քաղաք: Քաղաքը, հիմնականում կենտրոնական մասը, ուր գտնվում է համալսարանը, միշտ լեցուն է երիտասարդներով: Այստեղ հինգը տարին մեկ կյանքը նոր բնույթ է ստանում, հիմնականում ուսանողական սերունդը փոխվելու շնորհիվ և դա նմանապես անդրադառնում է եկվորների, էմիգրանտների, ապրելակերպին: Ուսանողական տարիներից հետո ինչպես ամենուր ամեն ոք սկսում է ապրել բոլորովին նոր ու ավելի ռեալ կյանքով և միայն աստված գիտի թե այն ուրախությունը, որը տածում էս քննություններին պատրասվելու ձանձրալի զբաղմունքից ազատվելու կապակցությամբ ինչի հետ էս փոխելու:

Վաղուց արդեն ուսանող չէի, բիզնեսով էի զբաղվում, ապրում էի մենակ: Տղաները հաճախ էին հավաքվում ինձ մոտ, թուղթ խաղալու կամ հենց այնպես, զրուցում, ժամանակ էինք անցկացնում...



Եթե Արմենը հանկարծ մի ճիշտ ու կոնկրետ բան էր ասում, ավելի ճիշտ եթե ասածը ճիշտ էր դուրս գալիս, դա տղաների կողմից մեծ ուշադրության էր ներկայանում:

Ո՛չ նա սուտ խոսան չեր, այլ ամեն ինչ, որ լսում էր, կամ ինչ որ հարցով մեկին դիմում էր, պետք է ասածի պոչից մի բան կապեր, մի սադրանք, մի հորինվածք, որով ստուգում էր մարդու միամտությունը: Նրան մեծ բավականություն էր պատճառում այն հանգամանքը, որ իր բստրածը, որից ինքն էլ բան չեր հասկանում, որևե մեկը լսում է, մտածում այդ մասին իսկ երբեմն էլ սկսում է ինչ որ եզրակացություններ անել, կամ անհանգստանալ լսածի կապակցությամբ:

Թ՛ե ասեմ Արմենը խեղկատակ էր քիչ կլինի, ասեմ տասը խեղկատակ, ինչ որ չափով կնկարագրեմ, բայց նրա ամենա ճիշտ նկարագրությունը, դա կորած տաղանդն է: Այո՛, եթե Արմենը դերասան դառնար, երևի լիներ շատ ինքնատիպ կոմիկ:



Օրը շաբաթ էր, առավոտ կանուխ Արմենը դուռը զանգեց:

- Բարի լույս.

- Բարի լույս: Սուրջ խմեցինք, մի քանի խոսք դեսից դենից, Արմենը թե, Ակսել իջնենք քաղաք, գործ կա, ի՛ջնենք:

Իննսունական թվականներն էին, այն տարիները, երբ Սովետը նոր էր փլուզվել ու արտասահմանի բարիքներից կարելի էր օգտվել հիմնականում շուկաից: Այդ տարիներին բոլորից շատ մարդ կարելի էր տեսնել նոր բացված շուկայում:

Մեքենայով գնում էինք շուկա, Արմենը հանկարծ իրեն հատուկ անմիջականությամբ ու հանկարծակի խոսեց:

- Ակսել, են ցուկիների ցեխը բացել է՞ն:

- Չուլկիների՞, հարցրեցի զարմացած:

- Չե՜ ապ ջան, ի՞նչ չուլկի, ձեռ կառնի՞ս:

- Բա ցուկին ի՞նչ է:

Երբ Արմենը հարցին պատասխան չուներ, որ շատ հազվագյուտ երևույթ էր, գլուխը մոտ քառասունհինգ աստիճանի անկյան տակ թեքում էր ու հարսանեկան պար գալող ֆլամինգոներին հատուկ շարժումներ էր անում հազիվ լսվող մռռոցով: Մռռաց, ես էլ էլ չշարունակեցի, պա՛րզ է: Չնայած երկար ու կարևոր հեքիաթին, որ ինձ պատմել էր թե ուր էնք գնում, սրան պիտի տեսնենք, ֆլան ֆստան, արդեն պարզ էր ուր էինք գնում: Ասեմ, որ եթե հեռու գնալու լինեինք, ուրիշ քաղաք, հետ կդառնաի, անձնական փորձից հելնելով: Մի անգամ գնացել էինք Նառվա, քաղաք Էստոնիաի հյուսիսում, երեք հոգով էինք, էդ նառվան դարձավ ջառմա: Նառվայում իրոք մարդ պետք է դիմավորեինք ռուսաստանից, երկար սպասեցինք, ձմեռ էր, մեկնդմեջ մեքենան աշխատացնում էի որ տաք լինի իսկ անջատելիս բանալին մինչև վերջ չեի փակում: Արան, ասեց.

- Ակսել բանալին մինչև վերջ փակի, թե չէ (կատուշկեն գվառի):

- Արա ջան բանի տեղ մի դիր, մինչև հիմա որ չի վառվել դեռ երկար կաշխատի:

Արմենը ձայն չհանեց, ուրեմն մի բան մտածել էր, ավելի լավ, մտածում էի, տեսնես ինչ պիտի ասի: Մեքենան լավ տաքացնելուց հետո երեքս էլ սկսեցինք ննջել, ինձ էր էդպես թվում, շուտով պարզվեց, որ Արմենը չի ննջում:

Ինչ որ շրղքոցից զարթնեցի, մեքենաի, ինչպես ասում են, կապոտի, ձայնն էր: Տեսնեմ Արմենը, բաղդադի գողի նման մեքենաի դեմ կանգնած, աչքերը չռած ինձ է նայում, հույսով, որ շրխկոցից չզարթնեցի:

Երբ մեքենայում նորից սկսեց ցրտել, փորձեցի աշխատացնել, բայց իզուր, մեքենան ոչ մի կյանքի նշույլ ցույց չէր տալիս: Արմենը անմիջապես ասաց:

- Ըբը՛, օր ըսին կատուշկեն գվառի չլսիր:

- Օ՛Ֆ դէէ,՜ հավասդ չունի՛մ, ինչ էս անջատել, գնա միացրու:

- ԻԻԻԻ՝, ապ ջան, կատուշկեն վառե՝լ է:

- Ուղեղդ է վառել Թուլա՛տ, ի ՞նչ քյալակ էս բերել:

- Սպասե, կարող է ակումլյատո՞րն է նստել:

- Արագ ու ժիր քայլերով մոտեցավ տաքսու վարորդին, բացատրեց եղելությունը ու շուտով պարանը կապեցինք իմ մեքենաին ու Նառվաով մեկ քարշ էնք տալիս, որ մթամ գեներատորի էներգիայով սկսի աշխատել: Ես բոլոր դեքերում մի երկու անգամ արագության բռնակը միացրեցի, քանի որ տակսու վարորդը անմիջապես զգում է մեքենաի ծանրաբեռնվածությունը:

Արմենը, Արմե՛նը, Արմենեը՜ , Շարժման ընթացքում կախ էր ընկել տաքսու ամբողջությամբ բաց դռնից ու ձեռքով, գլխի շարժումներով ինչեր ասես որ չեր հարցնում, խուլ ու համրները այդքան ժեստերի բառապաշար չունեն: Արմենին օդի, ջրի պես պետք էր, որ ես մի բան ասեմ, ասեմ երևի էս է կամ են: Բայց քանի որ ես համոզված էի, որ Արմենը լավ գիտի ինչումն է բանը, ինձ համար բռնել էի մեքենաի ղեկը մինչև Արմենը հոգնի:

Տեսավ որ բան դուրս չի գալիս, ասեց.

- Քելե՛ք, ես գիտեմ որտեղ սարքել տանք:

Արմենը որոշեց մի փամփուշտով երկու նապաստակ խփել, համ մեքենան կարքի բերել, վերջ իվերջո ինչո՞վ ենք հետ գալու, համ էլ իր նոր կոմբինացիան փորձել վարպետների վրա, գոնե սրանց գցի մոլորության մեջ, գոնե սրանք մի բեխաբար բան ասեն, որ սիրտը հանգստանա: Արհեստավորները Արմենի վերջին հույսն էին: Արհեստանոցի մեջ Արմենը քամու նման պտտվում էր մեքենաի ու արհեստավորների շուրջ. Գուցե է՞ս է, գուցե է՞ն է, սարգել կլինի՞, դուք նման բաներ սարգե՞լ էք, Էս մեքենան էսինչ թվի էսինչ պարտիաի արտադրանք է, սրա մասերը կա՞ն և այլն և այլն:

Արհեստավորները երբ ինչոր ծանոթ բառ էին լսում Արմենի խոսքերի մեջ ուսերը թոթափում ու իրենց գործն էին անում: Արմենը հույսը չկորցրեց, ասեց ես հիմա ու գնաց: Մի քանի րոպեից եկավ, օղին թևի տակ ու մի հաստ փաթեթ կերակուր: Նա դեռ հույսեր էր փայփայում, որ էս մարդկանց քևերը լավանա գոնե մի բան կասեն: Չե՛, արհեստաորները կերան խմեցին, մեքենան արդեն սարքել էին, ու իրենց գինը ասին, էնպիսի մի գին ասեցին, որ (Ա րմենի դուրը ավելի շատ եկավ), քան թե նա կարող էր մի միամիտ անհեթեթություն լսել նրանցից:

Մինչև Տարտու հասնելը Արմենը քիչ էր խոսում: Երկրորդ օրն էլ կարծես ոչինչ չձեռնարկեց, հետո, հետո նորից նույնը ու մինչև էս ցուկիների պատմությունը,

ինչից սկսել էի:

Գնում էինք նոր շուկա, հենց առաջին պատահած մեր հայերից մեկին տեսնելուն պես Արմենը սկսեց.

Ապ ջան էն ցուկիները ե՞րբ պտի բերեն, վառանք սպասելով, հո ըդպես չէ՛: Էս տղան թէ, ապե վաղը բերելու են, երեկ զանգեցի Մոսկվա, գիշերվա գնացքով ուղարկելու են:

- ԻԻԻԻ՛ Ապ ջան, վառանք սպասելով, մարդ որ մե բանմ խոսք կուդա, կենե, հօ եդպես չե աշխրքի կարգը:

- Ապե ես ինչ անեմ, ինձ էլ ա պետքը, ես էլ եմ սպասում:

- Հա ապ ջան, ես կհասկնամ, բայց ըդիկ քու գործերդ են, մենք ի՞նչ մեխք ունինք...

- Արմենը արդեն խոսքը հասցրել էր այն կետին, որ ինքը մեծ ֆինանսական կորուստներ է կրում այդ պատճառով: Ես արդեն մի տեսակ վատ էի ինձ զգում, չէ որ ամեն ինչին չափ ու սահման կա, Արմենը արդեն նկատելով, որ կատակը ալանիանում է, վերջացրեց: Ես ասեցի Արմեն դու այսօր երևի պիտի ցուկիների հարցով զբաղվես, ասա գոնե որտեղի՞ց էդ բառը, ես գնամ, գործ ունեմ:

- Ապ չգիտեմ ինչ է, էսօր առավոտ երեխաս մոտեցավ ու ասում է պա ցուկիները ու՞ր են: Թե էդ ցուկիները ի՞նչ է, ոչ ես, ոչ մերը չհասկացանք:

- Արմենը ուներ իր երկրպագուները այդ գործում ու ինձանից հետո, երկրպագուների հետ միասին քաղաքով մեկ (զոհեր) էին փնտրում ու ցուկիների մասին հարց ու փորձ էին անում: Իսկ ահա թե ինչպես վերջացավ էդ ցուկիների պատմությունը:

Արմենը տղաների հետ գալիս է հին շուկա, որտեղ առանց թույլտվության վալյուտա են փոխանակում: Մոտենում է Զավենին, Զավենը մոտ վաթսուն տարեկան մարդ էր, կյանքում շատ բան էր տեսել, բայց էս նոր օյինբազությունների վրա բնականորեն ուշադրոււշյուն չեր դարձնում և որոշակի հաջողությամբ Արմենը կարող էր նրա մոտ կիռարել իր (ցուկիությունները):

- Զավեն, դու ցուկիների պառթքը տվե՞լ էս:

- Զավենը կասկածամիտ նայեց Արմենին ու ասաց.

- Ես հին ԿԳԲ-ի աշխատող էմ, ինձ ֆռացնելը դժվա՛ր է, վարյանտ չունեք:

- Արմենը քիթը կախեց, հարյուր տոկոսանոց ֆիասկո, բայց հանկարձ Զավենը շարունակեց:

- Ես այդպես էլ գիտեի, որ նման մի բան մտածելու են, դրա համար էդ պառտքը տալուց ստորագրություն վերցրեցի, ենպես որ էդ ցուկիները մոռացեք:

- Թուղթը մոտդ է՞:

- Հարցնում է Արմենը, գոհ ու մեծահոգի:

- Չե՛, ապահո՛վ տեղում է:

- Այդ օրը երեկոյան իմացանք, որ Զավենը ինֆարկտ է տարել ու մահացել:


Հիմա Արմենը արդեն հինգ տարի է ինչ Ամերիկայում է, եթե անգլերեն սովորած լինի տեսնես ցուկիները ինչպե՞ս է թարգմանելու անգլերեն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 20:11

Ըդիգ Ես էի

Текст:
Ըդիգ Ես էի


Երկու հայկական խումբ, բաղկացած երեք - չորս անձից, աշխարհի մյուս ծայրին ճանապարհ էին գնում. Կիրովից, որ Ռուսաստանի ամենահյուսիսաին քաղաքքներից մեկն է, գնում էին Կիրովոչեպեցք, որ ավելի հյուսիս է: Ավտոբուսի վերջի նստարանին նստել էին չորս Գյումրեցի դահուկորդներ, գնում էին Կիրովոչեպեցք մրցումների իսկ ամենա առաջին նստատեղերին նստել էին երեք հոգի Երևանից և առանց ուշադրություն դարձնելու իրենց ձայների բարձրությանը, խոսում - խնդում էին: Շատ ուրախ էին տղաները, այնքան ուրախ, որ ուղևորներին ավելի շատ հետաքրքիր էր թվում նրանց պահելաձևը քան թե վրթովում նրանց սաստիկ բարձրաձայնությունները: Գուցե մեր գեղեցիկ լեզու՞ն էր դրա պատճառը, որը տեղացիները առաջին անգամ էին լսում:

Գյումրեցիների ձայնը չեր հելնում, դե սպորտսմեն մարդիք են, միշտ էլ ճանապարհներին, նրանց համար ճանապարհը շուտ է դառնում ձանձրույթ, անձամբ գիտեմ: Երևանցիները գնալով հա բարձրացնում էին ձայները, ծիծաղ, կատակ, ռեպլիկաներ դեսից դենից ու մի պահ էլ այդ ժխորի մեջ հիշվեց, որ հետևի նստստեղերին գյումրեցիք են նստած: Ավտոբուսը գնում էր ու գնում, տղաները կատակում էին ու ուրախանում, հանկարձ գյումրեցիներից մեկը տեղից վեր կեցավ ու մոտեցավ ուրախ խմբին:

- Բարև ձեզի՛՝

- Բարև ապե՜.

- Մոտեցողը հայացքը ուղղեց տղաներից մեկին ու դմից.

- Դու կօնդի մայլե՞ն կաբռիս:

- Հա՛ ապե, որտեղ՞ից գիտես.

- Գ հիշե՞ս օր փոքր վախտդ ձեր մայլա միշտ մե լեննագանցի տղեմ գուկար՝

- Հա՛ ապե, ո՞նց չեմ հիշում, էդ մի տիպ էր, ինձ ամեն անգամ ծեծում էր, դրանից պրծնելու հնար չկա՛ր:

- Ըդիգ ես էի՛:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 20:12

Շանը զբոսանքի

Текст:
Շանը զբոսանքի


Մի շուն ունեի, սովորական շուն էր, ոչ մի պառոդի էլ չեր, մենակ անուն ուներ, լավ անուն էր: Շատ խելացի շուն էր, երբ որ դուրս գնալ էր ուզում գալիս ասում էր, դե վնգստում էր ու պոչը թափ տալիս: Մեկ մեկ սուտ էր խոսում, առանց որևե պատճառի գալիս վնգստում էր թե դուրս գնանք: Նման դեպքերում չեի զաիյրանում, ես էլ մի քիչ ման էի գալիս մաքուր օդին ու գալիս: Մի օր, ինչպես միշտ սկսեց վնգստալ, տանեցիք ասին տար շանը զբոսանքի, տարա՛: Գնացի, ես էլ մաքուր օդ շնչեցի եկա: Տանեցիք ասում են իսկ շունը ու՞ր է: Նո՜ր հիշեցի, որ շանը մոռացել եմ դրսում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 20:22

Սամվելի շորերը

Текст:
Սամվելի շորերը


Սամվելը միջին տարիքի տղամարդ է և ունի բոլոր ֆիզիկական և իհարկ է հոգեկան հատկությունները, որոոնք բնորոշ են իսկական տղամարդուն: Չափով գիրացած փորը ոչ մի հանգանանքում նրան չի խանգառում, տղամարդուն հատուկ ծուռ վոտքերը կասկած չեն հարուցում իրենց ամրության ու կայունության մասին: Իսկ կրցկի մազերը, սև անտառի նման, հանելուքներ էին քողարկում կանանց համար:

Մենք աշխատում էինք միասին, խանութ էինք վերակառուցում:

Սամվելը ամեն երեկո բարձրանում էր խանութի տանիք ու տանիքից մտնում էր իր սիրուհու տունը, որը ապրում էր երկրորդ հարկում ու պատուհանը կից էր խանութի տափակ կտուրին: Չնայած այն բանի, որ եթե Սամվելը իր սիրուհու մոտ գնար շենքի մուտքից, ճանապարհը ավելի կարճ ու հեշտ էր, նա գերադասում էր տանիքը: Այս հանգամանքը ինձ հետաքրքրեց և ես մտքիս դրի Սամվելի գախթնիքը իմանամ: Հազար տեսակ խոսք գցեցի, ուղիղ հարցրեցի, խնդրեցի, չե՛, բան չի ասում. հենց էմպէս՛: Բայց ես համոզված էի որ դա այդպես չէ, որովհետև ես լավ գիտեի, որ Սամվելը շատ է սիրում հարմարություն, կոնֆորտ: Համաձայնվեք, կտուրով հյուր գնալը այնքան էլ հարմար չէ, երբ շենքի մուտքը երկու քայլի վրա է: Նա շատ էր սիրում կոնֆորտ, այն աստիճան, որ մի անգամ հյուր էր գնում մի գեղեցիկ օրյորդի տուն, երբ ճանապարհի կեսին իմացավ որ սա նոր է տուն ստացել ու պետք է քնի հատակին, Սամվելը ճանապարհի կեսից հետ դարձավ: Իմ հարցին, թե Սամո բա վո՞նց կլինի, մարդ է՛լ հյուր գնա ու ճամփի կեսից հետ դառնա, նա պատասխանեց:

- Իյա՛, ընչի էրթամ պոլին քնիմ, երկրորդ հարկի կիտայսկի դիվանը թողած:

Սամվելի կտուրային գախթնիքը պարզվեց պատահաբար, ինքը իր ձեռնարկությամբ ինձ պատմեց, ես արդեն ձեռք էի քաշել արդ մտքից, որ իմանամ ինչ ընչոց է:

Երբ սամվելը տանիք բարձրանալու համար դուրս եկավ խանութից, ես էլ հետը դուրս եկա ծխենք:

Կանգնած ծխում էինք, Սամվելը աչքը գցեց հինգ հարկանի շենքի պատուհանների մոտ ծառի կատարին, խորը շունչ քաշեց ու ասաց:

- Սրա բախթը հեչ չի բերել:

- Ծառի կատարին կախ էր ընկած մի անդրավարտիկ:

Ես հարցական նայեցի Սամվելին իսկ Սամվելը շարունակեց.

- Իմ շորերն էլ մի անգամ պատուհանից դուրս շբրտեցին, բայց իմը էլի երկրորդ հարկից էր ու տեղ հասան, գտա - հագա: Էս շլվարի տերը ոչ մի շանս չունի տկլոր չմնալու:

- Ու Սամվելը սկսեց պատմել իր գլխին եկածը:

- Մի գեղեցկուհի առանց որևե հոգութի ոչ ոքի հյուր չեր կանչում, այնպես ստացվեց, որ նրան պետք էր ավտոմեքենա Երևան գնալու համար:Ես անմիջապես հայտնեցի իմ պատարաստակամությունը նրան օգնելու ու երեկոյան արդեն նրա հյուրն էի:

Երեկոյան իմ ընկերոջ մեքենայով հյուր եկանք, մեքենան գեղեցկուհու դուրը եկավ: Ընկերս մի քիչ նստեց հետներս ու գնաց, մեքենան կամաց պատի տակից հրելով, որ ձայնը չլսվի ու գեղեցկուհին վստահ մնաց, որ մեքենան պատի տակ կանգնած է: Առավոտ կանուխ, ժամը հինգին, գեղեցկուհին վեր կացավ, մոտեցավ պատուհանին ու բացականչեց:

- Ու՞՜ր է մեքենան:

- Ես, կարծես բանից խաբար չեմ, վեր թռա ու ասում եմ. Վաաայ, գողացել են:

- Ախ դու ստախոս խաբեպահ, տդդդ-բբբբ, դու իձ հիմարի տե՞ղ էս դնում:

- Մի խոսքով մնացած կարմիր գինին լցրեց գլխիս, հավաքեց շորերս, պատուհանից դուրս շբրտեց ու գոռում է:

- Դու՛րս, քանի միլիցիա չեմ կանչել:

- Սամվելը մի տխուր հայացք էլ նետեց ծառից կախված անդրավարտիկին ու շարունակեց:

- Դուրս եմ եկել, մերկ, ինչով ծնվել եմ, վոնց որ գոռիլոն վանդակից դուրս գար, շտաբ շտաբ շորերս եմ հավաքում, բոլորը գտա մենակ մի կոշիկս չկար: Կոշիկս եմ ման գալիս ու լսեցի ոտնաձայներ: Շորերովս ծածկվեցի ու կցկվա անկյունում:

- Ես պատկերացնում էմ այդ նկարը: Սամվելը, մի խուրձ շոր կրցքին սեխմած, չափով գեր փորը ոտքերի արանքում կախված, մեծ ու կլոր աչքերը ավելի մեծացած ու շուտ շուտ թարթելուց թողնում են փայլփլող լապտերիկների էֆէկտ: Կրծքի սև մազերը խիստ ջոկնվում են սպիտակ մաշքի վրա ու էդ պատճառով արդեն սկսում է չնմանվել գոռիլոի, չնայած անում էր գոռիլոին բնորոշ շարժումներ: Ես կասեի, որ նա նման էր Ճապոնական Սամուռայի, մեդիտացիաից դուրս գալու պահին, չգիտե՛մ ինչու, էդ էլ իմ կարծիքը::

- Մի ծերուկ իր կատվին էր հանել զբոսանքի, երբ մոտեցան ինձ, էս ծերուկը գոռաց.

- Սատանա՜, սատանա՜՛: Հարևանները բացին պատուհանները: Առավոտ կանուխ, քնահարամ ժողովուրդ, որ բռնել էին ի՞նչ էին անելու չգիտեմ: Փախա՛, են կորած կոշիկս էլ հասցրի գտնեմ:

- Պատմությունը ավարտելուց հետո Սամվելը անշտապ սկսեց սանդուխքով բարձրանալ տանիք ու ես նոր նկատեցի, որ Սամվելը հին շորերով է հյուր գնում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 20:23

Կատվին Կարսեր

Текст:
Կատվին Կարսեր


Թե տանեցոնց դուրը իչու չեր գալիս միջանցքի հատակը չգիտեմ: մի շաբաթ գլուխս տարան թե, հատակը փոխիր, պա՜ռկետ են ուզում: Ինչքան որ լեզվի ճարտարություն ունեի, ինչքան, որ շինարարական գիտելիքներ ունեի ու փիլիսոփայական միտք, գործի դրեցի, որ էս ժողովրդին համոզեմ, որ մեր հին հատակը լավ հատակ է, ծայրահեղ դեպքում կարելի է ներկել: Վերջը խաբեցի, այսինքն եկանք համաձայնության, նե՛րկում էմ:

Գնացի ներկ առա ու անմիջապես գործի անցա, քանի դեռ չեն փոշմանել:Մեր միջանցքը երկարությամբ վեց մետր է: Հատակի կիսից շատը ներկեցի, թողեցի մի արահետ, որ մինչև ներկը չորանալը կարելի լիներ գնալ գալ: Գործս վերջացրեցի, ինքս ինձնից գոհ եկա նստեցի ու հեռուստացուից եմ նայում: Կատուն ըստ իր սովորության, թռավ նստեց ուսիս: երբ էդ կատուն նստում է ուսիս հոգնում է անընդհատ նույն ուսիս նստել, մեկնդմեջ մի ուսիցս տեղափոխվում դեպի մյուսը: Վ՛րջը, ամեն ինչ սովորականի նման: Միյայն մի հանգամանք իմ ուշադրությունը գրավեց.

Զգում եմ, որ էս կատվի թաթերը կպչում են վերնաշապիկիս: Նայեմ տեսնեմ ի՛նչ, ուսերս ներկի մեջ կորած, անկախ ինձանից վեր թռա: Կատուն որ էս տեսավ, զգաց որ մի բան էն չէ ու փախավ: Փախավ նորից ուղիղ միջանցք, վազեցի հետևից բռնեմ, որ էլ տեղ չներկոտի, բայց էս անիրավը, ոնց որ ինատ, կանգնել է ներկած հատակին ու ինձ է նայում: Ես իմ թողած չոր արահետով մոտենում էմ, ուզում եմ վերցնեմ, սա մի կողմ է փաղչում: Ու գնալով նա ավելի արագ էր էստին էնտին վազում ներկած հատակին ու ինձ ֆռացնում: Շուտով ներկածս հատակը դարձավ լղոզվածք ու ես որոշեցի քայլեմ ներկի վրա դրան բռնեմ, քանի ուրիշ տեղ չի փախել:

Փախավ, էլի փախավ, էս անգամ էն էլ ու՞ր: Ամենավերջին սրիկայի նման, իմ ինատու, բոլոր սենյակներով, տեղեաշորերի ու աթոռների ու սեղանի վրայով ու պահարանի ու սառնարանի, պատշկանբի, վո՞նց էր մագլցում վարագույրների վրայով, էլ տեղ մնա՞ց, չեմ հիշում:

Վերջը բռնեցի տարա դրեցի թղթե արկղի մեջ, որ էլ տեղ չներկոտի: Բայց արի տես, որ ո՞վ համը հանի, ու՞մ նախատեն:

Ես մեղավոր դուրս եկա, որ տունը ներկի մեջ կորած է, դա էլ հեչ, ինձ տվեցին սադիստի կոչում, կատվին արկղի մեջ դնելու համար: Դե արի սրանց իրավաբանություն բացատրիր, որ նման դեպքերում կարսեր են նստացնում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 20:25

Վարպետ Իվանի Պատմությունը


Текст:
Վարպետ Իվանի Պատմությունը


Մի տարի աշխատեցի Տարտուի Պրիբորաստրոիտելնի գործարանում: Վարպետս դյադյա Իվանն էր, հետս լավ էր, ամեն անգամ ընդմիջումներին մի բան պատմում էր: Մի օր եկավ նստեց կողքս ու ասում է.

- Պատկերացնու՞մ էս, գլու՛խը, թև՛ը կոտրած, ե՛ն անհարմար տեղն էլ վնասված, համառորեն բժշկին չեր ասում թե ինչ է պատահել, ասում էր, եթե՛ ասեմ մի բան էլ դուք էք գլխիս բերելու:

- Ու ծիծաղում է.

Հարցրեցի, դյադյա Իվան ու՞մ մասին է խոսքը, ի՞նչ է պատահել ու դյադյա Իվանը սկսեց.

- Ուրեմն մեր հարևվանը իր տանը, երեկոյան մտածել էր ջեռուցման խողովակը սարգի, որ ջուր չկաթա: Դե մարդը ընտանեկան կարճ անդրավարտիկով, ծնկների վրա չոքած, վառարանի դեմ գործ է անում: Մեկ էլ կատուն հետևից գալիս ու են ամենա անհարմար տեղը ճանկում է: Էս մարդը վախից գլուխը խփում է չուգունից վառարանին ու գլուխն էլ էդտեղ է պատռում: Հատակին պարկած գոռում էր մինչև շտապ օգնությունը եկավ: Սանիտարները սրան աստիճաններով վար էին իջեցնում ու սանիտարներից մեկը հարցրեց, ի՞նչ է պատահել: Էս խեծճն էլ ռադիոի նման արագ ու ճիղտ ամեն ինչ շարադրեց ու սանիտարները սկսեցին հռհռալ, ենքան հռհռացին, որ վերջը սրան վար գցեցին ու խեղճի թևն էլ էդտեղ կոտորվեց:

- Հիմա բերել են հիվանդանոց, բժիշկը հարցնում է ի՞նչ է պատահել, սա ասում է չե՛մ ասի, մի բան էլ դուք կբերեք գլխիս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 01 окт 2010, 19:50
    1 Комментарии
    1427 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    01 окт 2010, 19:51
  • ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 29 мар 2011, 23:13
    6 Комментарии
    1166 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 мар 2011, 23:20