СТАНЬ VIP

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 18:29

Օղին է անմահ, ո՛չ թե գո՞րծը:

Текст:
Օղին է անմահ, ո՛չ թե գո՞րծը:


Պերեստրոյկան նոր էր սկսվել, դեռ ամեն ինչ թափած էր չորս կողմը, վերցրու, վաճառի, փող աշխատի: Եվ ամեն ոք իր պատկերացումների համաձան փող էր աշխատում, խոսքս նրանց մասին չէ, որ շատ լավ պատկերացնում էին ինչպես կարելի է երկրի հարստությունը սեփականացնել, այլ այն հասարակ մարդկանց, որոնք ստացել էին հնարավորություն գործարանից ինչ որ բան գողանալ ու վաճառելու փոխարեն, շուրջ բոլորը թափված պիտանի բաները վաճառաել ու չնչին աշխատավարձից բացի որոշ գումար վաստակել: Սերգեն ու Սաշան հենց այդ խավի ներկայացուցիչներն էին: Երեքով մի փոքրիկ սեղանի շուրջ գարեջուր էինք խմում, ես, Սաշան ու Սերգեն: Սաշան տխուր էր իսկ Սերգեն ինչպես միշտ իր դուրս ցցված փորը լավ հարմարեցրել էր, հենելով սեղանի եզրին ու խոսում էր, իրեն հատուկ կտրուկ հայացքներ նետելով այս ու այն կողմ: Ես հարցրեցի, Սաշա ինչու՞ էս տխուր, սաշան որպեսզի հարցս անպատասխան չթողնի ասաց, եսիմ, ու վերցրեց գարեջրի բաժակը, բայց նրա փոխարեն սկսեց հռհռալով խոսել Սերգեն.
Սերգեն գործունյա մարդուն հատուկ պահվածքով, ինքնավստահ ու զսպված անհանգստությամբ, ձեռքերը գրպանում, գլուխը կտրուկ դես ու դեն դարձնելով, կանգնած սպասում էր: Շուտով մոտեցավ Սաշավ ու Սերգեն նախքան բարևելը հարցրեց: -
- Հը ի՞նչ կա, օղու ճարը կտեսնե՞նք:
- Չգիտեմ, էդ ստերվան ինձ էլ չի կերակրում, ասում է մի շաբաթից աշխատանքի չնդունվեցի՛ր դուրս կանեմ, տանը նույիսկ մի կտոր հաց չկա:
- Հարց չէ՛, ես մի լավ պղնձի կտորի տեղ եմ ճարել, կվաճառենք օղի էլ կգնենք հաց էլ:
- Սաշան կասկածամիտ նայեց Սերգեին, նա իր ընկերոջը լավ էր ճանաչում, անմիջապես զգաց, որ Սերգեն ձեռնարկել է հերթական մի ապուշ ավանտյուրա: Սաշան հարցրեց:
- Ի՞նչ պղինձ, որտե՞ղ:
- Քո գործը չէ, գնացինք: - Ու գնացին:
Նառվա քաղաքը նավամատույց չունի, բայց քանի որ ծովի ափին է, ափի մոտ, որտեղ ջուրը բավականին խորն է, կանգնած են փոքրիկ նավակներ, նրաց մեջ կան այնպիսիները, իրենց չափսերով, որ ավելի շուտ նավեր են քան նավակներ:
Սերգեն ու Սաշան մոտեցան այդպիսի մի նավի, որի վրա դեռ սովետի տարինրեից ինչ որ ամպագոռգոռ անուն էր գրած, բայց արդեն անընթեռնելի, ներկը արդեն թափվել էր ու միայն կարելի էր նկատել, որ նավի անունը գրաված էր հսկայական տառերով: Տղաները կանգնեցին ափին ու Սաշան հարցրեց.
- Հը՛ ու՞ր է պղինձը:
- Նավի մեջ է, երեկ եմ ստուգել, մի հատ մեծ պղնձից խողովակ է, բայց լավ ամուր է, պիտի մի կերպ պոկենք: Դե լավ, մտածելու ժամանակը չէ, գնացինք: - Ու տղաները բարձրացան նավ: Պարզվեց, որ խողովակը սկսվում է նավի շարջիչից և վերջանում է արդեն ջրի մեջ, ամենայն հավանականության, դա նավի շարժիչի հովացման սիստեմի խողովակն էր: Սերգեն իր հաղթանդամ մարմինը, անմնացորդ, ներդրեց պղնյի բիզնեսի մեջ ու երբ խողովակը պոկեցին ջուրը մեծ ճնշմամբ սկսեց ցայթել դեպի նավ: Տղաները վերցրին խողովակը ու դուրս փախան, նույնիսկ հետ չնայեցին թե նավի հետ ինչ է կատարվում, իսկ նավը դանդաղ սուզվում էր: Միայն երբ արդեն բավականին հեռացել էին ափից, Սերգեն հետ շրջվեց երբ նավը արդեն սուզվել էր ջրի տակ ու շատ հանգիստ ասեց Սաշային:
- Չքացա՛վ: - Պղինձը վաճառվեց ճիշտ մի լիտր օղու գնով, ոչ մի կոպեկ ավել, որ շատ տխուր էր Սաշայի համար, Սաշան սոված էր: Երբ Սերգեն մի լիտրանոց օղու շիշը թևի տակ դուր եկավ խանութից, Սաշան հարցրեց:
- Բա մի կտոր ծամելու բան չպիտի՞ ճարենք: - Սերգեն վստահորեն պատասխանեց.
- Հարց չէ, գնացինք:
- Ու՞ր:
- Ձեր տւուն:
- Գժվել է՞ս, մեր տանը արդեն մկներն են գործադուլ հայտարարել, սոված են, մեր տուն գնանք ի՞նչ ուտենք, արի գնանք ձեր տուն:
- Մեր տուն ո՞նց գնանք, Նատաշան տանն է, տանը մի տարեկան երեխա, համ էլ դու կարծում էս Նատաշան ինձ գովու՞մ է որ անգործ եմ, ձեր տանը գոնե մարդ չկա, ես գիտեմ ինչ կանենք, գմնացի՜նք: - Ու գնացին: Տանը իրոք ուտելու ոչինչ չկար, բայց Սերգեն նույնինկ այդ մասին չէր էլ անհանգստանում, նա գիտեր ի՛նչ են ուտելու: Սերգեն մի լիտրանոց օղու շիշը հաղթական կերպով դրեց Սեղանին ու դիմեց Սաշաին:
- Լսի տանը բրինձ կամ նման զիբիլ կա՞
- Հա, հրեն պահարանում լիքը նման քաք ու թեք է:
- Ուրեմն տես ինչ ենք անում: Հիմա պատուհանը կբացենք, էս բրինձը կլցնենք պատուհանի գոքը, շաղ կտանք սենյակի մեջտեղը ու աղունիկները ուտելո՜վ կմտնեն ներս, դու կվազես ու պատուհանը կփակես, օղին աղունիկների խորովածով ենք խմելու:
- Արդպես էլ արեցին, ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի, մինչև պատուհանը փակելը: Երբ Սաշան փակեց պատուհանը, մոտ քսան աղունիկ միանգամից վեր սլացան ու ըսկսեցին անհույս խփվել սենյակի պատերին, սենյակի մեջ մի բմբուլի ամպ բարձրացավ, աղունիկները մեկը մեկի հետևից վար էին գլորում ամեն ինչ, ինչ կարող էր վար ընկնել: Մի աղունիկ կարծես դիտմամբ խցկվեց պահարանի դարակը ու մի ակնթարթում դուրս թափեց այնտեղից բոլոր ճենապակյա բաժակները, լյուստրան չդիմացավ աղունիկների ծանրության տակ ու շրմփաց գետին ու անձրևի նման սենյակի մեջ տեղում էր թռչնածեռտը: Տղաները այնուամենայնիվ բոլորին բռնեցին ու խցկեցին մի արկղի մեջ, հետո սկսեցին գլուխներից թափ տալ բմբուլները, որ ձյան նման դեռ իջնում էր տնով մեկ: Սաշան այնպիսի ազարտի մեջ էր, որ նույնիսկ չեր մտածում ինչպիսի մի դատավճիռ պիտի ներկայացներ իրեն այդ ամենի համար Նատաշան, կարևորը դա չեր, գործը պետք էր հասցնել ավարտին: Հարկավոր էր աղունիկներին մորթել, ո՞վ պիտի մորթի: Կարճ վիճաբանությունից հետո, Սերգեն համաձայնվեց, որ դա իր գործն է: Ինչպե՞ս մորդել, ա՛յս էր խնդիրը: Սերգեն հնարը գտավ:
- Ուրեմն լսի Սաշա, վաննան ջուր լից, ես աղունիկների վզերը կպոկեմ, կնետեմ բաղինք, վաննայի մեջ ու դուռը կփակեմ, կթփրտան կհանգստանան ու մենք մեր գործը կսկսենք: Սաշային պլանը դուր եկավ, գոնե նա այդ զզվելի տեսարանից համեմատաբար հեռու էր լինելու: Սերգեն աղունիկների վզերը պոկում ու շբրտում էր բաղնիք, չեր էլ նայում թե ուր են ընկնում, երբ պոկեց վերջին աղունիկի վիզը, մի քանի րոպե սպասեցին ու բացեցին բաղնիքի դուռը: Ամբողջ բաղնիքը, պատերը, հատակը, նույնիսկ առաստաղը գրեթե կարմիր գույնի էր, բմբլախառը կարմիր: Բաղնիքը կորած էր արյան մեջ: Սաշայի դեմքին աշխարհի ամենաանտարբեր հայաքն էր, ավելի վատը կատարվել էլ չեր կարող: Նա միայն հիշեց, որ Նատաշան շուտով գալու է: Սերգեն շտապ կարգով բակում մի քանի փայտյա արկղ կոտրատեց ու խարույք վառեց, որ աղունիկները խորովի: Նա շտապում էր ու դեռ կրակը նոր էր սկսել հանդարտվել նա շամփուրների վրա շարած աղունիկները դրեց կրակին: Սերգեն խորոված անել գիտեր, գիտեր որ պետք է սպասել որ կրակը հանգի ու խորովածը անել ածուխների վրա, բայց նա խորոված չեր անում, այլ ծամելու բան, օղին խմելու համար: Արդյունքում ստացվեց ածուխների կույտ շամփուրների վրա շարած: Եվ քանի որ նա ջանք էր թափել, այդ շամփուրները, ածուխի կույտերով հանդերձ, տարավ ներս, գոնե Սաշային մի ծամելու բան ցույց տալու համար: Նրանք երկուսն էլ տխուր նայեցին շամփուրներին, Սերգեն երկրորդ անգամ նայեց ու անխոս տարավ գցեց աղպարկղը:


Ավարտելով իր պատմությունը, սերգեն անսպասելի լրջացավ, նույնիսկ տխրեց ու աչքերի տակով նայեց հարևան սեղանին նստած մեկին, որի հաք ու կապից երևում էր որ հարուստ է և որ մատի վրա ֆռացնում էր BMV մակնիշի մեքենայի բանալին ինչ որ փայլուն զարդի հետ: Ես ասեցի. Սերգե դու գիտե՞ս, որ այդ նավը դու նրա համար էս խորտակել.
- Այսի՞նքն:
- Այսի՛նքն նա հիմա կգնա ուր որ պետք է, ու էդ նավը կոպեկներով կգնի, են պղնձյա խողովակը իր տեղը կդնի ու նավը մեծ գնով կվաճառի: Իմիջայլոց, եթե նա իմանա, որ նավը դու էս խորտակել, քեզ աշխատանքի կնդունի, որպես նավ խորտակող մասնագետ, այժմյան բիզնեսի մեջ կա այդպիսի մասնագիտական օղակ: Սերգեն վիրավորվեց ու ես թեման փոխեցի, անիմաստ էր: Ու սկսեցի փնտրել որևէ խոսք, որ կփարատեր սերգեի վիրավորված սիրտը ու հիշեցի Թումանյանին, փնտրում էի մի բան, որ ոգևորեմ իմ սեղանակցին, որ չտխրի ու հետո հիշեցի Խայամին, գինին գովերգող Խայամին և արդյունքում ասեցի.
Սերգե ջան բացի օղուց, ամեն ինչ փչանում է, օղին է անմահ, ո՛չ թե գործը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 19:04

Վաճառվում է իմ կատուն

Текст:
Վաճառվում է իմ կատուն


Վաճառվում է իմ կատուն: Շատ կրթված ու համեստ կատու է: Օքսֆորդի համալսարանի ճաշարանի պահեստում բնակվող կատուների տոհմածառից է սերվում: Շատ պրագմատիկ ու քաջ կատու է, աշխարհի բոլոր մկները վախենում են իրենից, չնայած, որ ինքը շատ բարի է ու սովորաբար խաղում է ռետինից սարգած մկան հետ: Շատ մարդամոտ է և ինչպես բոլոր կատուները, այնպես էլ իմ կատուն, ԳՈ՛Ղ է: Ինչքան էլ ?Վիսկաս? կամ ?Կիտիկատ? ուտի, աչքը մի բանի վրա է, որ թռցնի: Բնականաբար, շատ ինքնակամ է ու ազատասեր, երբ նստում է ուսերիդ, երբ որ ուզում է, ու ասես թե ո՛չ մի տեղ էլ չի նստել, ու հայացքը անմեղորեն սևեռած ինչ որ կետի, ճանկերը կամա՜ց խրում է ուսերիդ մեջ ու երբ դու ասում էս, չի կարելի, նա վար է թռչում քո ուսից, գնում է ու հյուրասենյակի հենց կենդրոնում միզում է: Բայց խոստացել է, որ այլևս նման արարք չի անի և իր կատվային շահերը կպաշտպանի ըստ կատվային իրավունքների, այսինքն, ո՛չ ոք չգիտի թե հաջորդ անգամ որտեղ է միզելու: Շատ հետաքրքիր ու հնչեղ է մլավում, սոխակի նման դայլայլում է, կարծես թռչյունների դասին է պատկանում, մորթին էլ բմբուլի նման փափուկ է: Բայց ես իրեն չեմ վաճառում վերը նշված արժանիքների համար, վաճառվելը իր ցանկությունն է: Ես իրեն հարցրեցի, ուզու՞մ էս քեզ վաճառենք, նա ասեց.

- Այու՜.

Ուստի, ոքեր ցանկանում են գնել վիրտուալ կատու, կարող են սահմանել իրենց ցանկացած գինը, քանզի կատուն ինձ իր գինը չասեց : Դու ք կարող էք կատվին տալ ձեր ցանկացած անունը, մեկնաբանության բաժնում: Օվքեր չեն ուզում գնել կատու, կարող են իրենց սահմանած գինը վճարելուց հետո գրել, որ իրենց այդպիսի կատու պետք չէ:

Բոլոր դրամական միջոցները կփոխանցվեն կատվին:

Կատուն վաճառվում է այստեղ.

https://oqsvordikatu.blogspot.com/2010/04/blog-post.html



Այն երկրների բնակիչների համար, որտեղ մկներ չկան, կատուն անվճար է:



Այսպիսի մի հայտարարություն էր տեղադրել Մանավանդը համացանցում: Կատակ էր արել, մևնույն ժամանակ շատ լուրջ, քանզի այդ կատակը հենվում էր մարդուս հոգեբանության վրա: Նա ստեղծել էր մի սրահ, որտեղ մի մատի շարժումով, յուրաքանչյուրը կարող էր իր փառքի փոքրիկ օլիմպիոսը ստեղծել ընդհամենը մի բառ գրելով. Պետք է գներ իր վիրտուալ կատուն և նրան տար անուն, և իր կատվի անունը կիմանար ողջ աշխարհը: Էլ չեմ խոսում նրանց մասին, ովքեր կատվին կտաին, ասենք, իր հարևանի անունը:

Ամեն ինչ ստացվեց պատահական կերպով, հանկարծակի: Դա պատահեց, երբ Մանավանդը համակարգչի դեմ նստած ընթերծում էր ու մի բավականին բովանդակալից կայքում դեմ առավ մի գովազդի, անշարժ գույքի վաճառքի մասին: Եվ այդ պահին կատուն թռավ ու նստեց իր սիրած տեղը, Մանավանդի ուսերին: Մանավանդը կատվին հարցրեց.

- Լսիր , բա մենք ի՞նչ վաճառենք, փիսո ջան, բեր քեզ վաճառենք հա՞, ի՞նչ կարծիքի էս:

- Կատուն, որ հարմար նստել էր Մանավանդի ուսերին ու կարծես ականջից ինչ որ բան էր ուզում ասել, զգալով տիրոջ ուշադրությունը, լիզեց նրա այտը:

- Համաձայն էս հա՞, լա՛վ, որ էդպես է, բեր մի հայտարարություն տանք համացանցում: Այսքան ժամանակ իմ ռեալ կատուն էս եղել, հիմա էլ վիրտուալ կատու եղիր ողջ մարդկության համար:

Շուտով հայտարարությունը տեղադրված էր համացանցում:

Մի քանի օր էր անցել այդ պահից, Մանավանդը ինչպես միշտ, նարդին պատրաստ դրել էր սեղանին ու սպասում էր Մկոին, որ շուտով մի զգալի գարեջրի պաշարով ?զինված? երկրորդ հարկից, ծանր քայլերով եկավ ու նստեց Մանավանդի դիմաց: Քանի, որ և Մանավանդը և Մկոն գործազուրկ էին, օրվա աշխատանքային ժամերը անցակացնում էին նարդի խաղալով ու գարեջուր խմելով: Նրանք շատ արագ էին խաղում ու խմում էին առանց աչքերը կրտելով միշտ գլորվող զարերից, իսկ գարեջրի սպիտակ փրփուրը մնում էր բաժակների մեջ ինչպես նրանց զայրութի սիմվոլը բարքերի հանդեպ, անտեսված, ու բաժակի հատակին նստած փրփուրը չեր հասնում փչկել մինչև բաժակի նորից լցվելը: Կարծես թե այդպիսով, նրանք իրենց առհամարանքն էին արտահայտում իշխանություններին, որ հասուն ու ամուր տղամարդկանց զրկել էր մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից:

Խաղն սկսվեց ու նարդու չխկրտոցը իր տեղն առավ այդ պատերի մեջ: Մանավանդը մի տեսակ անտարբեր էր գլորում իր զառերը ու Մկոն դա նկատեց:

- Էս քեզ ի՞նչ է պատահել, հավես չունե՞ս էսօր:

- Հավեսիս ի՞նչ է եղել, մևնույն է կրելու եմ, ինչպես միշտ:

- Ահա՛, էլի՛ սկսեցի՞ր:

- Ո՛չ, ուղղակի շարունակում եմ: Ի'նչ է, ուզում էս որ գրածդ... ? Դուռը զանգահարեցին: Մանավանդը հյուրերի չէր սպասում ու դժկամությամբ խաղից կտրվելով, մոտեցավ ու բացեց դուռը: Մանավանդի դիմաց հայտնվեց միջին հասակի տղամարդ, կոկիկ հագնված և փողկապով ու առանց հապաղելու դիմեց Մանավանդին.

- Բարև ձեզ, Այքեզբանյան Մանավանդը այստե՞ղ է ապրում:

- Այո՛:

- Կարելի՞ է նրան տեսնել:

- Այդ Ես եմ:

- Ես եկել եմ ձեզ տեղեկացնելու ձեր պարտականությունների մասին:

- Լսում եմ ձեզ, շատ հետաքրքիր է: - ասաց Մանավանդը ձեռքերը դնելով կոնքերին, ասես երկրորդ դասարանի երեխան իր ընկերոջը մարտահրավեր նետելուց հետո, ուզում էր իցուց դնել իր անվախությունը:

- Դուք ձեր ստացած եկամուտից, պարտավոր էք հարկ վճարել:

- Ի՞նչ եկամուտ:

- Դուք ինտերնետում վաճառքի հայտարարություն տվե՞լ էք:

- Մանավանդը խորը շունչ քաշեց ու զարմացած քմծիծաղով պատասխանեց:

- Այո՛, տվել եմ, և ի՞նչ:

- Այդ գործարքից ստացված եկամուտից, դուք պարտավոր էք հարկ վճարել:

- Ա՛ռռը հա՛, իսկ ի՞նչ է, շա՞տ գումր է կուտակվել:

- Իսկ դուք տեղյակ չե՞ք թե ինչքան փող ունեք:

- Ո՛չ այ մարդ, էդ մասին արդեն մոռացել էի...

- Ձեր հաշվի վրա արդեն 300000 Э է կուտակվել, եթե տեղյակ չեք ապա...

- Մանավանդը էլ չեր լսում հարկահանին, նրա աչքերը նարդու քարերի նման կլորացել էին իսկ բիբերը թռվռում էին ինչպես զառերը, բայց առանձին - առանձին, ամեքը մի աչքում, կարծես նրա մեծ քիթն էր խանգառում, որ նրանք միավորվեին ու կանգնեին ամենամեծ նշանի, եկու վեցի վրա, ու թվում էր թե նա հիմա կբղավի, դուշե՜շ: Մի պահ նա հիշեց, որ իր առաջ հարկահանն է կանգնած, Հավայան կղզիներում արևի տակ լոգանք ընդունելու երազանքը հետաձգեց, սթափվեց, ու իրեն հաշիվ տվեց թե իր դիմաց ո՛վ է կանգնած:

- Մի վայրկյան, պարոն հարկահան: Բայց ես ինչու՞ պիտի հարկ վճարեմ, եթե մարդիկ ուղղակի ինձ փող են ուղարկել:

- Դա կոչվում է ինտերնետ մարկետինգ, դուք եկամուտ էք աստացել և պիտի հարկ վճարեք:

- Ի՞նչ հարկ, դուք կարդացե՞լ էք թե ես ի՛նչ եմ գրել հայտարաության մեջ:

- Այո, կարդացել եմ, և գնել եմ ձեր կատուն, ու՞ր է տվեք:

- Նախ եթե դուք կարդացել էք, ուրեմն վիրտուալ կատու էք գնել, այնտեղ այդ կետը նշված է: Իսկ եթե ռեալ կատու էք ուզում, հարց չէ, մի շիշ գարեջուր ավելացրեք ձեր վճարածին ու լավ հաստ ձեռնոցներ հագեք, հիմա կատվին կբերեմ, գիտե՞ք ի՛նչ սուր ճանկեր ունի:

- Դե լավ, լավ, կատակ արեցի, չեմ ուզում, վերադառնանք մեր խնդրին: Դուք պատրաստվու՞մ էք հարկ վճարել:

- Այ մարդ, եթե կարդացել էք, ես ինչ եմ գրել, այնտեղ սևով սպիտակի վրա գրված է: Բոլոր փողերը կփոխանցվեն կատվին, ուզու՞մ էք կատվին կանչեմ, իր հետ ձեր հարցերը լուծեք:

- Ձեռ է՞ք առնում, ես ձեզ լուրջ բան եմ ասում:

- Ո՛չ, ես էլ եմ լուրջ ասում, փող չկա՛, փողերը կատվին են պատկանում, ես կստանամ ու կտամ կատվին, կատուն ձեզ ինչքան որ պարտական է, իրենից ստացեք:

- Այդ դեպքում կհանդիպենք դատարանում:

- Շատ բարի:

- Դուք էլ մնաք բարով առայջմս:

- Ցտեսություն:

Կատվի դատը

- Ո՛տքի, դատարանը գալիս է...

- Մանավանդը հրաժարվել էր դատապաշտպանից ու կատվազգիների ամենաուժեղ ներկայացուցչի, առյուծի, նման կանգնել էր դատարանի առջև: Ինչպես որ կարգն է պահանջում, դատը սկսվեց ամբաստանյալի անձը ճշտելով ու դատավորը դիմեց Մանավանդին:

- Ձեր անուն ազգանուն հայրանունը.

- Այքեզբանյան Մանավանդ Նամանավանդի: - Դահլիճից լսվեց մի ռեփլիկա.

- Ա՛յ քեզ անուն ազգանուն: - Մանավանդը շրջվեց ձայնի ուղղությամբ ու պատասխանեց:

- Բա որ կատվիս անուն ազգանունը իմանա:

- Ի՞նչպե՜ս է:

- Դեմսխաղչկայան Մկո:

- Բա հայրանունը՞.

- Վերջացրե՛ք խոսակցությունները: - Ընփհատեց դատավորը:

Դատավոր ? Պարոն Այքեզբանյան, դուք չե՞ք ժխտում, որ ինտերնետում տեղադրել էք գործարարական հայտարարություն և ստացել էք եկամուտ:

- Մասամբ, պարոն դատավոր, մասամբ:

- Այսի՛նքն, ի՞նչ էք ուզում աել, ասելով, մասա՛մբ:

- Հայտարարությունը ես եմ տվել, բայց իդեան և ձեռնարկումը կատվինն էր, ուղղակի նա միայն կատուների լեզվով է կարողանում տպագրել, իսկ հայտարարությունը պետք էր տպել մարդկային լեզվով, և նրա խնդրանքով ես հայտարարությունը տպեցի ինտերնետում: - Դատավորը հեգնանքով նայեց Մանավանդին, մի պահ լռեց, ապա կարծես խաղամոլ, որ տրվում է ազարտին, չկամենալով զիջել, փորձեց Մանավանդին ճզմել հենց իրեն իսկ զենքով:

- Ուրեմն գործը ձեռնարկել է կատու՞ն:

- Այո՛:

- Իսկ ինչպե՞ս են դրամական միջոցները հայտնվել ձեր հաշվի վրա, որը դուք արդեն մինչև վերջին ցենտը ստացել էք:

- Պարոն դատավոր, այդ հարցը իզուր էք ինձ տալիս, ես մեղավոր չեմ, որ կենդանիների պաշտպանները չեն կարողանում ամենատարրական իրավունքներով ապահովեն կատուների համար: Ասենք, որ կատուն իրավունք ունենա գնա ու բանկից ստանա իրեն փողերը: Ա՛յ տեսեք, ամենաազատ երկրում, ամերիկայում, Մայքլ Ջեքսոնը իր կապիկներին եռեսուն միլլիոն է կտակել, ամերիկյան բանկերից հո կապիկները չե՛ն ստանում իրենց փողերը, իսկ ամերիկայի բանկերը շատ էլ լավ սպասարկում են կապիկներին, ինչու՞ ամերիկյան հարկահանները կապիկներից հարկ չեն պահանջում:

- Դա նու՞յնպես կատուն ասեց:

- Այո՛:

- Ուրեմն դուք հաստատում էք, որ գործը ձեռնարկել է կատուն, դրամական միջոցները յուրացրել է կատուն, իսկ դուք ընդհամենը կատարել էք կատվի կամքը, օգնել էք նրան: Չեզ այդե՞ս հասկանաք:

- Այո՛

- Եվ ինչպե՞ս վաճառվեց ձեր կատուն, գնորդները գո՞հ են, բողոք չկա՞:

- Պարոն դատավոր, դուք չգիտե՞ք, որ շատ մարդիկ ուղղակի պարապությունից մի բանի վրա փող են ծախսում, երբեմն այնպիսի բաներ են գնում, որ ծիծաղելի է, իմ կատվի հաշվարկը հենց նման հոգեբանության վրա էր: Այդ հարցում կատուները շատ են նման մարդկանց, եթե կատուն խաղում է իր պոչի հետ ու բավականություն է ստանում, ապա շատ մարդիկ մի զիզիբիզի բան են գնում կամ վաճառում, դա նրանց հաճույք է պատճառում:

- Իսկ ի՞նչ է, դուք զե՞րց էք նման բաներից, ձեզ դուր չի՞ գալիս գնումներ կատարել:

- Ինչպե՛ս չէ, դե դրա համար էլ ասում եմ էլի, կատուն մարդուց քիչ է տարբերվում:

- Այդ դեպքում բարի եղեք բացատրել մեզ, համենայնդեպս դուք ինչո՞վ էք տարբերվում կատվից, եթե նրա հետ, ինչպես հավասարը ? հավասարի հետ գործարքի մեջ էք մտնում:

- Ո՛չ մի բանով էլ չեմ տարբերվում:

- Ախ այդպե՛ս, իսկ այդ դեպքում ինչու՞ համար էք երկու ոտքի վրա կանգնած և ո՛չ թե չորեքթաթ:

- Պարոն դատավոր, թույլ տվեք նկատել, որ դուք նույնպես կանգնած չեք ո՛չ մի ոտքի վրա, դուք նստած էք: - Չնայած բոլոր ջանքերին, դատավորին չհաջողվեց քողարկել զայրույթը, որ flesh անիմացիաի նման հայտնվեց նրա դեմքին մի պահ ու չկացավ: Ու դատավորը բավականին խաղաղ դեմքով դիմեց Մանավանդին:

- Ուրեմն ձեր կարծիքով, կատուն մարդու նման մտածու՞մ է:

- Պարոն դատավոր, դեռ ո՛չ ոք հակառակը չի ապացուցել:

- Դուք ուզում էք ասել, որ կատվից միայն տեսքով էք տարբերվում: Ես ձեզ ճի՞շտ հասկացա:

- Ո՛չ պարոն դատավոր, էլի չհասկացաք, կա մի հատկանիշ, որ մարդը ունի իսկ կատուն չունի: Ես որպես մարդ, հոգի ունեմ իսկ կատուն չունի: Եթե հոգի ունենար էդ պոչավոր դևը, բոլոր փողերը կառնե՞ր ձեռքիցս, գոնե մի բան կթողներ ինձ իմ մատուցած ծառայությունների համար, որ հարկ վճարեի ու էստեղ կանգնած չլինեի: Պարոն դատավոր, դուք ընդհանրապես տեսե՞լ էք, որ որևէ հավ կամ խոզ հոգի ունենա: Իսկ ինչ վերաբերվում է խելքին ու մտածելուն, կենդանիների մեջ նույնպես կան խելացիներ, ո՛չ այնքան խելացիներ, ապուշներ, դդեր, տխմարներ, անասուններ, վերջիններիս ինչքա՜ն ասում է փող չկա, չեն հասկանում:

- Լսեք, բավական է ծամածռվեք, դուք հասկանու՞մ էք որ կատուն մարդ չէ՛:

- Ես հասկանում եմ պարոն դատավոր, կատուն չի հասկանում այնպես, ինչպես շա՜տ մարդիկ չեն հասկանում, որ իրենք մարդ են: Մարդիկ կան, որ իրեն ասում էս դու մարդ էս, զարմանում է, ձեռքը գրպանն է տանում, որ տեսնի ինչքանով է մարդ: Նույնությամբ ո՛չխարհին ասում էս դու ոչխարհ էս, չի հասկանում, որ ինքը ոչխարհ է, գուցե կոտոշներն են խանգառում, չգիտեմ: Եվ նույն պատմությունը էս գող կատվի հետ, ասում եմ դու կատու էս, էն էլ գո՛ղ, նա ինձ պատասխանում է. -Դու իմ փողերը տուր, իսկ ես ինչ եմ ինչ չեմ դա իմ գործն է, հլը փողերը տուր դնեմ պոչիս տակ, են ժամանակ տեսնենք մեզանից ո՞վ է կատու:

- Հենց այդպես էլ ասե՞ց:

- Այո՛:

- Եվ դուք հասկանու՞մ եք նրան:

- Այո՛, ես մարդ եմ, դրա համար էլ հասկանում եմ:

- Լա՛վ, եթե դուք մարդ էք ու այդքան ազնիվ, ապա թույլ տվեք հարցնել, ինչու՞ որոշեցիք վաճառել ձեր սեփական կատվին:

- Պարոն դատավոր, ես հարկահանին արդեն ասել եմ այդ մասին, հայտարարության մեջ այդ մասին նշված է, այնտեղ գրված է ո՛չ թե վաճառում եմ, այլ վաճառվում է իմ կատուն, ինքն է վաճառվում ես չեմ վաճառում, դա նրա կամքն է, որոշել էր վաճառվել ու վաճառվեց, կատուները գիտե՞ք ինչ կամակոր են, որ մի բան մտածեց պիտի անի, դեմը չես առնի: Չնայած ասեմ, որ սա առաջին անգամը չէ, նա միշտ էլ փետրվարի վերջերին ու մարտի սկզբին վաճառվում է, դէ հասկանում էք չէ՞:

- Ոչ, չեմ հասկանում, ես կատվի մլավոցը հասկանում եմ որպես կատվի մլավոց և ուրիշ ոչինչ:

- Պարոն դատավոր, իմ կատվի մարտ ամսվա մլավոցը ինչո՞վ է պակաս պոռնկություն քարոզողների նվնվոցներից, կարծես իրենց նեղացնում են, չեն թողնում, որ կարգին իրար սիրեն: Ասեմ, որ ես այդ հարցում կատվիս ու պոռնկություն քարոզողների մեջ, խտրականություն չեմ դնում, բոլորն էլ սիրելու իրավունք ունեն: Օրինակ Երբ կատուս մարտ ամսին սկսում է մլավել, ես նրան չեմ մեղադրում մլավելու համար, բնական երևույթ է, բայց դա իր կատվային գործն է, սեռական խնդիրներ ունի, թող պատուհանից թռչի գնա պադվալներում (նկուղներում) կամ աղպարկղների մոտակայքում, էնտեղ շուտ - շուտ են հավաքվում իմիջայլոց, հա՛, թող գնա էնտեղ իր հարցերը լուծի: Բայց հիմա սեպտեմբերն է:

- Լսեք, մեզ ձեր սեռական սեզոնները չեն հետաքրքրում, և բավական է դատը վերածեք ձանձախաբանության: Եթե հարցը սեռական հարաբերությունների մասին է, ապա կարող էք չանհանգստանալ, մենք ապրում ենք դեմոկրատական երկրում ու ո՛չ ոք չի կարող ձեզ նեղություն պատճառել ձեր սեռական կողմնորոշման համար:

- Վա՜յ պարոն դատավոր, իմ մտքով նույնիսկ նման բան չանցավ, խայտառակ եղա, էս ի՛նչ էք ասում:

- Բավական է, շատ ամաչկոտ կատու էհ երևում, բայց ձեր ամաչկոտությունը մեզ չի հետաքրքրում: Պատասխանեք հարցին. Ու՞մ ինկատի ունեք, կատու ասելով:

- Պատասխանում եմ, պարոն դատավոր, էդ կատուն իմ ղազն է:

- Ի'նչ, դուք հիմա՞ր էք ձևանում, ի՞նչ ղազ, ո՞վ է էդ ղազը:

- Տեսնում էք պարոն դատավոր, դուք նույնպես խտրականություն էք դնում կենդանիների մեջ: Եթե ես ասեի փողը տվել եմ ղազիս, վստահ եմ, դուկ կհասկանայիք ինչ եմ ասում ու կհարցնեիք, ո՞վ է ղազը: Իսկ երբ ասում եմ փողը տվել եմ կատվին, չեք ուզում ասել թէ ո՞վ է էդ կատուն, կատուն ղազից ինչո՞վ է պակաս, ղազին կարելի է փող տալ իսկ կատվի ո՞չ:

- Քաղաքացի Այքեզբանյան, մենք արդեն հոգնեցինք ձեր զազրախոսություններից, բավական է: Պատասխանեք վերջին հարցին, դուք չե՞ք ժխտում, որ եկամուտ էք ստացել և հարկ չեք վճարել:

- Փողը տվել եմ կատվին, պարոն դատավոր:

- Նորի՞ց կատվին, գուցե մկա՞նը:

- Ինչու՞ չեք հավատում ինձ: Ինքը կատու՛ է:

- Ո՞վ:

- Դե էդպես հարցրեք էլի, հարցրեք ասեմ, վաղուց արդեն կատվի հետ ձեր հարցերը լուծած կլինեիք:

- Լա՜վ, շատ լավ, հարցնում եմ, ո՞վ է էդ կատուն:

- Պարոն դատավոր, ես իհարկ է կասեմ, բայց կարող եմ տուժել, վախենում եմ, թող ձեր աշխատողները գնան ու տեսնեն էդ կատուն ո՞վ է, ընչացու է: Ես իրավունք չունեմ նրան էստեղ ներկայացնելու, նա միշտ ինքն է ներկայանում, ախր կատու է չէ՞:

- Լավ, մենք ամեն ինչ կստուգենք, բայց իմացեք պարոն Այքեզբանյան, դատարանին թյուրիմածության մեջ գցելու և կեղծ ցուցմունքներ տալու համար, դուք կենթարկվեք առանձին պատասխանատվության, պա՞րզ է:

- Այո՛:
- Շատ լավ, մենք այսօր կպարզենք թե ո՛վ է ձեր կատուն: Առայժմ ազատ էք: Դատը հետաձգվում է մինչև վաղը:
- Մանավանդը անշտապ քայլերով, հանգիստ իր ծխախոտը ծխելով տուն էր գնում: Նրա մտքով անգամ չեր անցնում, որ ոստիկանները արդեն կոտրում են իր տան դուռը: Եվ երբ Մանավանդը կոտրած դռնից ներս մտավ տուն, հայտնվեց մի զավեշտալի տեսարանի առջև:
Երկու ոստիկան, մեկը մեկից առաջ ընկնելով, երբ մեկը ընկնում էր, մյուսը տրորելով ընկածին, լիներ դա նրա թևը կամ ականջը, հերթական անգամ փորձում էր բռնել կատվի պոչից, ապա երբ անհաջող փորձից հետո տապալվում էր հատակին, մյուս ոստիկանն էր փորձում բռնել կատվի պոչից:
Մանավանդը չհասցրեց նրանց կանգնեցնել, երբ կատուն մագլցելով վարագույրներն իվեր հասել էր առաստաղին, թռավ ուղիղ Մանավանդի բաց նոուտբուկի վրա և այն տապալեց գետին: Դա միակ արժեքավոր իրն էր, որ դեռ կանգուն էր մնացել սենյակում: Գուցե կատուն իրոք հասկանում էր նրա արժեքավորությունը և զոհաբերեց վերջին հերթին:Այդ պահին ինչպես ամպրոպ թնդաց Մանավանդի ձայնը.
- Ա՛յ մարդ, էս ի՜նչ էք անում, դուք հո չե՞ք գժվել:
- Ոստիկանը, որ արդեն հասցրել էր ոտքի կանգնել, մասնագիտական, վստահ տոնով, պատասխանեց.
- Մենք էնք գժվե՞լ թե՛ դու, քո կատվի ո՛վ լինելն էնք պարզում, փողերը բանկից թռցրել, վարագույրներն իվեր մագլցելով փաղչում է:
- Սրամտեց ոստիկանը, հեգնանքով նայելով Մանավանդին:
- Ա՛յ մարդ, էսի կատու չէ՛, էսի փիսիկ է, էս իմ փիսոն է, կատուն վերևում է ապրում, երկրորդ հարկում, վա՛յ ես դրա ինչն եմ ասել, կատու է էլի, մարդու գլխին ինչ օյին ասես չի բերի:
- Իսկ ինչու՞ դատարանում չասեցիք, որ նա երկրորդ հարկում է ապրում:
- Հարցրեցի՞ք, որ ասեմ, հարցնեիկ կասեի, ինչպես հարկն է կներկայացնեի ձեզ կատվին: Եթե ձեզ փիսոն էլ է հետաքրքրում, փիսոիս հետ էլ կծանոթացնեի, բա փիսոի հետ էսպես ե՞ն ծանութանում, հեչ ջենտլմեն չեք:
- Քիչ անց, Մանավանդը երկու ոստիկանների ուղեկցությամբ, բարձրացավ երկրորդ հարկ: Ձանգահարեց իր ընկերոջ, Մկոի դուռը ու Մկոն դուռը բացեց:
- Ահա՛, խնդրեմ ծանոթացեք, իմ կատուն՝:
- Մկոն ներկայացավ: Բարև ձեզ, ես Մանավանդի կատուն եմ:
- Ոստիկաններից ավելի ճարպիկը, որ առաջ էր ընկել, տարակուսանքով շրջվեց իր ընկերոջը:
- Լսի, սրանք խելագարվել են:
- Ու դիմելով միաժամանակ երկուսին ասեց:
- Վաղը երկուսդ էլ կգաք դատարան:
- Ոստիկանները հեռացան:

Կատվի դատը, երկրորդ օր.


Կատվի դատը սկսվեց շատ արագ: Մի երկու բառով հիշեցնելով գործի եղելությունը, դատավորը դիմեց Մանավանդին:
- Պարոն Այքեզբանյան, ես ինչպես ձեզ զգուշացրել էի, դուք արդեն մեղադրվում էք դատարանին թյուրիմածության մեջ գցելու և կեղծ ցուցմունքներ տալու համար:
- Պարոն դատավոր, ի՞նչ թյուրիմածություն, ի՞նչ կեղծիք: Բավակն չէ ձեր գործակալները քիչ էր մնում փիսոիս խցկեին սապոգի մեջ ու բռնաբարեին, դեռ մի բան էլ ե՞ս եմ մեղավոր:
- Ի՞նչ էք ուզում ասեք, դուք բողո՞ք ունեք մեր գործակալների հանդեպ:
- Ի՛նչ ասեմ, ընկել էին փիսոիս հետևից ու ամբողջ տունը տակնուվրա են արել, գուցե սապո՞գ էին փնտրում, ես ի՞նչ իմանամ, իրենց հարցրեք թե ի՛նչ էին ուզում իմ փիսոից:
- Ախ այդպե՛ս, լա՛վ: Ու՞ր է ձեր կատուն, են ձեր գործարար կատուն, ում տվել էք բոլոր դրամական միջոցները:
- Այստեղ է պարոն դատավոր, միջանցքում պպզած, համբերատա՜ր սպասում է ձեր հրավերին:
- Հրավիրեք կատվին դատարան:
- Մկոն սահուն կերպով ներս սողոսկեց դահլիճի կիսաբաց դռնից և հովազի նման թեթև ու ճկուն ցատկով հայտնվեց դատարանի ամբիոնի առջև: Դատավորը ատամները կրճտացնելով, դիմեց Մկոին:
- Դուք ո՞վ էք:
- Ես Մանավանդի կատուն եմ: - Դատավորը զայրացած նայեց Մանավանդին ու շարունակեց:
- Շատ լավ, Մանավանդի կատու, դուք առայժմ ազատ էք, սպասեք միջանցքում, ձեզ նորից կհրավիրեն:
- Մկոն նույն ճկունությամբ դուրս եկավ դահլիճից: Դատավորը արդեն չթաքցնելով իր զայրույթը դիմեց Մանավանդին:
- Ուրեմն ասյսպես, պարոն Այքեզբանյան: Բացի դատարանին թյուրիմածության մեջ գցելու և կեղծ ցուցմունքներ տալուց, դուք մեղադրվում էք դատարանը անարգելու մեջ:
- Ինչու՞:
- Դուք ծիծաղի առարկա էք դարձնում դատարանը:
- Պարոն դատավոր, ես չեմ հասկանում, թե ծիծաղի առարկան էդ ի՞նչպիսի փաստերի վրա է հիմնվում, դուք նույնիսկ իմ նկարը չունեք ծիծաղելով, բայց չեմ վիճում, ես իրավաբան չեմ: Բայց ես կամենում եմ իմանալ, ինչի՞ վրա է հիմնված ձեր մեղադրանքները: Ես իմ բոլոր ցուցմունքները կարող եմ ապացուցել փաստերի հիման վրա:
- Շատ բարի, մլավեք, ներեղություն, խոսեք, մենք ձեզ լսում ենք: Ներկայացրեք ձեր փաստերը: Սկսեք այն հանգամանքից, թե ձեր կատուն ինչպե՞ս մի օրվա ընթայքում անցավ գիտությանը դեռ անհայտ էվոլյուցիաի ուղի ու դարձավ մարդ, համենայնդեպս տեսքով: Լսու՛մ ենք ձեզ:
- Ախ դա՞ էք ուզում իմանալ: Հարց չէ պարոն դատավոր: Միայն մի խնդրանք ունեմ, թույլ տվեք նախ պարզել մի փոքրիկ հանգամանք, որ ճիշտ արտահայտվեմ, կարելի՞ է
- Խնդրեմ:
- Պարոն դատավոր, դուք նարդի խաղու՞մ էք:
- Դատավորը անակնկալի գալով, պատասխանեց:
- Այո՛, և ի՞նչ:
- Ոչ մի բան- կարևորը դա էր ու ես իմացա, հիմա դաստեմ իմ փաստերը
- Մանավանդը գրպանից հանեց մի ճմրթված թղթերի հաստ կապոց:
- Ուրեմն, պարոն դատավոր, այս փաստաթղթերը, բոլորը միանշանակ վկայում են այն մասին, որ Մկոն իմ կատուն է: Ես գիտեմ, որ երբ մարդը կամավոր կերպով իր ստորագրությունը դնում է որևէ փաստաթղթի ներքո, անկախ նրանից, թե այդ փաստաթուղթը ով է կազմել, դա իրավական ուժ ունի, թեկուզ և ուրևէ իրավական օրգանի կողմից հաստատված չէ:
- Մանավանդը գոհունակ ու հարցական, նայեց դատավորին: Դատավորը հեգնանքով դիմեց:
- Շարունակեք, մենք ձեզ լսում ենք:
- Ուրեմն, պարոն դատավոր, եթե դուք նարդի խաղալ գիտեք ու լավ զառեր էք բերում, լավ պետք է գիտենաք, թե այս փաստաթուղթը ի՛նչ հզուրություն ունի, ի՛նչ արտոնություններ ու իրավունքներ են տալիս մարդուն, որը միշտ հաղթում է, և գիտեք թե ինչպիսի անբեկուն ուժ ունեն այս փաստաթղթերը:
- Դատավորը ընթհատեց Մանավանդի իրավագիտական ճառը:
- Լսեք, մենք ձեր լուսաբանության կարիքը չունենք, եթե հիմա իսկույն չներկայացնեք ձեր այսպես կոչված փաստերը, ես ձեզ կզրկեմ ձայնի իրավունքից, հասկացա՞ք:
- Այո՛:
- Դե լսում ենք ձեզ, կարճ, կոնկրետ, ի՞նչ թղթեր են, ու՞մ են պատկանում:
- Սրանք բոլորը կատվագրեր են, պարոն դատավոր, սրանց բոլորի մեջ սևով սպիտակի վրա գրաված է, որ Մկոն իմ կատուն է, բոլոր փաստաթղթերի ներքո կա Մկոյի ստորագրությունը, որով նա հաստատում է, որ ինքը իմ, Այքեզբանյան Մանավանդ Նամանավանդի կատուն է:
- Վերջացնելով իր ելույթը, մանավանդը հանդիսավոր կերպով թղթերը դրեց դատավորի սեղանին:
- Արագ աչք անցկացնելով թղթերը, դատավորը դիմեց Մանավանդին:
- Եվ ի՞նչ, դուք այս խաղաթղթիկների հիման վրա ուզում էք հաստատել, որ Դեմսխաղչկայան Մկրտիչը կատու՞ է:
- Այո՛, կարող էք իրեն հարցնել, ինքը ձեզ կասի կատու է՞ թէ՛ կատու չէ՛: Պարոն դատավոր, եթե դուք նարդի էք խաղում ուրեմն դուք գիտեք, ախր ես ձեզ արդեն ասացի ղազի ու կատվի մասին, մենք ուղղակի ղազագրի փոխարեն կատվագրի վրա ենք խաղում: Պարոն դատավոր, վստահ եմ, որ դուք էլ նման փաստաթղթեր կունենաք, ղազագրեր, ձեր ղազերը ղազ չէ՞ն:
- Լսեք, դուք ձեր ղազագրերը ձեր խաղընկեերներին ցուցադրեք, էստեղ դատարան է:
- Այո պարաոն դատավոր, ղազագրերը ղազերի համար են և ղազագիր ստորագրողները իրենց պահում են ղազի պես, իսկ սրանք կատվագրեր են, իսկ դուք գիտեկ չէ՞ կատուն ինչպես է պահում իրեն, ո՞վ կարա կատվին իր կամքը թելադրի, նա որտեղ և երբ ուզենա կասի, որ ինքը կատու է, տվյալ դեպքում իմ կատուն է, են ձեր ասած գործարար կատուն: Օրինակ, եթե դուք ղազագրեր ունեք, դրանք միայն ղազերի համար են իսկ...
- Դատավորը ընթհատեց Մանավանդին.
- Ինչ էք ուզում ասած լինեք, ասելով, ղազագրերը ղազերի համար են:
- Ո՛չ, ո՛չ պարոն դատավոր, Ես արդեն ասել եմ, դուք ղազ չեք, ուզու՞մ էք հենց հիմա մի օյին խաղանք, վստահ եմ որ դուք կհաղթեք վեց զերո հաշվով կտանեք ինձ:
- Լսեք Մանավանդ, վերջացրեք խեղկատակությունները, պատասխանեք հարցին:
- Դե արդեն ասեցի էլի, պարոն դատավոր, մանրամասն ասեցի իմ կատվի ծակումնաբանութունը, համաձայն նարդու էվոլուցիոն գործունեությանը, դուք հո չէ՞ք ժխթում, որ նարդին մարդու զարգացմանը նպաստող խաղ է: Ուղղակի նարդի խաղալուց մենք խաղում ենք կատվագրի վրա ու ես միշտ հաղթում եմ, բոլոր հաղթական վկայագրերը ներկայացրի ձեզ, ես մեղավո՞ր եմ որ հաղթում եմ, գիտե՞ք ի՛նչ զառեր եմ բերում, ուզածս պահին դուշեշ, պետք է դհորտջհար, իքիբիր է պետք, հարց չկա, հենց առաջին գլորելուց գալիս է: Պարոն դատավոր դուք ո՞ր զարն էք շատ սիրում դուշե՞շ թէ՞ դուբեշ:
- Դատավորը մի հոգնած հայածք նետելով Մանավանդի վրա, ասաց,Նստեք առայժմս, մենք այս խաղին դեռ կվերադառնանք ու բարձրաձայն հրամայեց.
- Հրավիրեք կատվին դատարան:
- Մկոն նորից կատվին հատուկ ճկունությամբ հայտնվեց ամբիոնի առջև: Նա ձեռքերին հագել էր սպիտակ ձեռնոցներ, ավելիճիշտ, թաթմաններ, ու երկու ձեռքերը ցուցադրաբար, հանգի՜ստ ու փափուկ դրեց ամբիոնի վրա այնպես, որ բոլորը տեսնեին: Մկոն հագել էր սև կոստյում ու կապել էր մի բավականին լայն ու սպիտակ փողկապ: Նրա հագուստը, ձեռնոցներով հանդերձ, այնպես էին համապատասխանում նրա կատվային աչքերի ու կլոր դեմքի հետ, որ նույնիսկ ներկայանալ պետք չեր որպես կատու, դա ակնհայտ էր, նրա մազերը նույնիսկ կարծես մազեր չլինեիվ այլ սև կատվի մորթի: Նա նման էր մի սև կատվի, սպիտակ կրցքով ու սպիտակ թաթերով: Դատավորը նորից ոտից գլուխ նայելով Մկոյին, տվեց առաջին հարցը:
- Պարոն Մկրտիչ, այս թղթերի վրա դուք ստորագրել էք, որ դուք կատու էք, դա այդպե՞ս է:
- Պարոն դատավոր, այդ թղթերի մեջ նշված է, որ ես Մանավանդի կատուն եմ, իսկ ձեր համար, նարդին շարեք տեսնենք մեզանից ո՞վ է կատու:
- Դատավորը քմծիծաղով հարցրեց:
- Իսկ դուք գիտե՞ք թե ինչպես են պատժում կատվին:
- Այո՛, այնքան են տփում, որ կղկղի տակը, մի հատ էլ կղկղելու համար են տփում:
- Ձեզ այստեղ ոչ ոք չի պատրաստվում, ինչպչես ասում էք, տփել, գոնե այն բանի համար, որ ձեզ բախտ չի վիճակվել լինել իսկական կատու: Եթե դուք ձեզ ինքնակամ կերպով կատու էք անվանել, դա ձեր իրավունքն է և մենք ձեզ կանվանենք կատու, բայց դա չի նշանակում, որ դուք ազատվում էք ձեր քաղաքացիական պարտականություններից, դա ձեզ պա՞րզ է:
- Ո՛չ:
- Դա արդեն ձեր անձնական խնդիրներն է, դատարանը ձեզ պարզաբանեց ձեր իրավունքները, որոնց հիման վրա դուք կարող էք մասնակից լինել որևէ գործարքի ու համապատասխանաբար պատասախնտվություններ կրել:
Պատասխանեք հետևյալ հարցին: Այքեզբանյան Մանավանդի հետ դուք ունե՞ք պայմանագիր համացանցում կատարված գործարքի վերաբերյալ:
- Այո՛:
- Եվ ինչու՞ դուք մինչև հիմա հարկ չեք վճարել:
- Փողը բաժանել եմ կատուներին, բայց արդարության համար ասեմ, որ բոլորից շատ կյաժին եմ տվել:
- Հիմա էլ կյա՞ժը, ո՞վ է էդ կյաժը:
- Սովորական կյաժ կատու է, պարոն դատավոր, էլ ո՞վ պիտի լինի:
- Ես ձեզ երկուսիդ էլ բանտ կնստացնեմ, դատարանը ծաղրելու համար:
- Ինչու՞ պարոն դատավոր, ես ճիշտ եմ ասում, չնայած են չալոին էլ մի քիչ շատ տվեցի, շատ էր նվնվում, ասում էր կրիզիս է, բուրդս լռիվ թափել է, ուզում էր սանատորյա գնալ, բայց փախավ ելավ գարաժի կրիշը: Իձ չեք հավատում իրեն հարցրեք, պարոն դատավոր...
- Վերջացրե՛ք: Ես ձեզ նման կատուների հետ խոսել չգիտեմ, եթե կատվին էք տվել, հենց հիմա կանչեք թող պատասխան տա ու մենք տեսնենք թե ինչպես էք դուք կատուների հետ համագործակցում:
- Ես արդեն իրենց ասել եմ էդ մասին, պարոն դատավոր, հատկապես կյաժին, հենց որ հարկ վճարելու անուն իմացավ, փախավ ելավ գարաժի կրիշը, ես հիմա նրանից ինչպե՞ս փող վերցնեմ:
- Ինչպես որ բաժանել էք, այնպես էլ վերցրեք, եթե դուք կատուներին փող էք բաժանում, ապա պետք է հասկանաիք, որ այդ փողերը երկնքից չեն թափվում ու հարկավոր է հարկ վճարել:
- Ասել եմ, պարոն դատավոր, դա էլ եմ ասել, հենց ձեր ասածը, բառացիօրեն են կյաժին ասեցի, մլավում, այսինքն ասում է թե ես ինչու՞ պիտի հարկ վճարեմ, երբ ո՛չ ընտրությունների եմ մասնակցում, ո՛չ սոցիալական բարիքներից եմ օգտվում:
- Վա՛, ձեր կատուները ուզում են ընտրությունների՞ մասնակցեն, գուցե և կատուների կուսակցությու՞ն են կազմել:
- Իսկ ինչու՞ ո՛չ, պարոն դատավոր, կուսակցություն կա, կազմել են, կարգին լիդեր չունեն, նվնվում են թե մի հատ օրենքից հասկացող կատու է պետք, որ իրենց առաջնորդի: Իմիջայլոց, եթե ցանկանում էք, պարոն դատավոր, ձեր թեքնածությունը կարող եմ առաջարկել:
- Պարո՛ն, դուք չափն անցնում էք, ես ստիպված կլինեմ ձեզ տուգանքի ենթարկել, դատարանը անարգելու համար:
- Ես ի՛նչ անեմ, պարոն դատավոր, կատուն ինչ որ ասել է, ես էլ ձեզ եմ ասում:
- Դե բավական է, պարոն փիսո, դուք արդեն չափը անցաք: Դուրս տարեք այս խեղկատակին դատարանից:
- Ոստիկանը, բռնեց Մկոյի թևից ու դուրս տարավ դահլիճից:
Մանավանդը գլուխը վեր էր բարձրացրել ու նայում էր առաստաղին, նրա նեղ ու նիհար դեմքի վրա մեծ քիթը ասես մի հսկայական հարցական նշան, ցցվել էր օդում ու երևում էր հետևի նստածներին: Ո՛չ, նա իր հայացքը վեր չեր ուղղել, աստծուց արդարություն պահանջելու համար, նա ջութակահար էր, նա պաշտում էր Նիկոլո Պագանինիին ու աստծու հետ ուներ նույն հարցերը ի՛նչ որ իր կուռքը: Նա զարմացած էր, նա զարմանում էր, որ մարդիկ երբևէ իրենք էին մեղադրում Պագանիննիին կատվի հետ պայման կնքելու մեջ իսկ այսօր նույն մարդիկ ծիծաղում են, չեն հավատում, որ կատվի հետ կարելի է պայմանավորվել: Նա մտածում էր, եթե ամեն ինչ կրկնվում է, ուրեմն կգա մի ժամանակ, երբ իրեն կարդարացնեն ու կմեղադրեն կարգերին, որ չեն հավատում, որ կատվի հետ կարելի է պայման կնքել, և ի՞նչ տարբերություն: Թերևս նա հասկանում էր, որ մի կողմից դա լավ է, քանզի եթե հիմա լինեին այն ժամանակվա բարքերը, եկեղեցին նրան խարույքի վրա կայրեր, ուստի բավարարվում էր միայն զարմանքով, առանց որևէ պահանջի, մի անտարբեր ու անպահանջ զարմանք էր թառել նրա ոսկրոտ դեմքի վրա իսկ խոր աչքերը ապահով կերպով քողարկել էին նրա ծիծաղը:
Դատավորը նորից դիմեց Մանավանդին:
- Պարոն Այքեզբանյան, քանի որ դրամական միջոցները բանկից դուք էք ստացել, պատասխանարվությունը դուք էք կրում: Դուք մեղադրվում էք անօրեն գործարք իրականացնելու մեջ, ձեզ պա՞րզ է մեղադրանքը:
- Պարոն դտավոր, ես հայտարարություն ունեմ անելու:
- Խնդրեմ:
- Ես քիչ առաջ խոսել եմ կատվի հետ, նա պատրաստ է խոստովանությամբ հանդես գալ:
- Շատ բարի, հետ կանչեք այդ կատվին դատարան:- Մկոն նորից կատվին հատուկ ճկունությամբ հայտնվեց ամբիոնի մոտ:
- Դուք ուզում էք խոստովանութու՞ն անել:
- Այո պարոն դատավոր, ես իրոք, որոշ բաներ կուզենայի բարձրաձայնել այս դահլիճում:
- Խնդրե՛մ:
- Ես որպես կատու, պատկանում եմ առյուծների ցեղին, և ինչպես տեսնում էք, մնացած կատուներից շատ մեծ եմ, ճիշտ է առյուծի չափ չեմ, բայց էդքան էլ փոքր չեմ: Դուք լավ գիտեք թե մի առյուծ պահելը ի՛նչ ծախսերի հետ է կապված իսկ ես պետությունից որպես առյուծ, որևէ օգնություն չեմ ստանում: Եթե ջունգլիներում ապրեի, ես իմ մասին կհոգայի, բայց ապրում եմ պետության մեջ և գտնվում եմ բացարձակ անօգնական վիճակում: Ես ինչո՞վ եմ պակաս որևէ օլոգարխի առյուծից, որին նա օրական այնքան միս է տալիս, որ կարելի է մի մանկապարտեզ կերակրել: Դուք գիտե՞ք առյուծը օրական ինչքան միս է ուտում: Այդ առյուծը հարկ վճարու՞մ է:
- Առյուծի տերն է վճարում: - Ավելացրեց դատավորը հեգնանքով:
- Դե թող իմ տերն էլ վճարի, ես դեմ չեմ:
- Ձեր տերը դուք էք:
- Չէ՛, պարոն դատավոր, ես անտեր եմ, ես մի անտեր կատու եմ, գուցե իմ տերը էս երկրի նախագա՞ն է, իհարկ է եթե կատուների հետ պրոբլեմներ չունի, թող նախագան էլ վճարի էդ հարկերը, դեմ չեմ լինի, որ մի հատ գրանտ էլ ինձ նշանակի, որպես ազատության սիմվոլ, չէ՞ որ նա միշտ ազատությունից է խոսում:
- Բավական է փիլիսոփայեք, դուաք հարկ վճարելու՞ էք թե ոչ:
- Ո՛չ: - Դատավորը ցուցադրական համբերությամբ շրջվեց դեպի Մանավանդին:
- Սա՞ էր նրա հայտարարությունը:
- Ո՛չ պարոն դատավոր, ես էս կատվի մասին չէի ասում, խոսքս են աներես կյաժի մասին էր:
- Դատավորը արդեն չթաքցնելով իր զայրույթը, կանգնեց ու խրոխտ ձայնով հայտարարեց:
- Ես տեսնում եմ, դուք շատ կազմակերպված ձևով, որոշել էք ձիծաղի առարկա դարձնել դատարանը: Հաշվի առնելով ձեր ո՛չ ադեկվատ պահվածքը, դատարանը որոշեց:
Նախքան վերջնական վճիռ կայացնելը, ստուգել ամբաստանյալի հոգեկան վիճակը, պարզելու համար, նա մեղսունա՞կ է թե ո՛չ: Դատը հետաձգվում է երկու օրով, այդ ժամանակընթացքում մեղադրյալները կանցնեն բժշկական ստուգում:
- Ոտքի, դտարանը գնում է: - Հայտարարեց քարտուղարուհին ու աչքով արեց Մանավանդին: Այդ պահին Մանավանդը պատրաստ էր հարյուր անգամ տարվել նարդի խաղալուց և ունենար գոնե մի կատվագիր, որի համաձայն նա կարող էր մլավել իր զգացմունքները այդ գեղեցկուհու հանդեպ:
Հոգեբուժարանում
- Հոգեբուժը կատու չեր սիրում, հատկապես կյաժերին և դրա համար նա ուներ լուրջ պատճառ: Հարևանի կյաժ կատուն ներս էր մտել նրա պատուհանից տուն ու խժռել էր հոգեբուժի արջամկանը: Նա լինելով հոգեբուժ, չեր կարողանում իր մեջ հաղթահարել այդ կորուստը և երբ հանկարծ խոսքը գնում էր կատվի մասին, նա միշտ ասում էր. հետաքրքիր է, դրանք ո՞նց են վանդակի դուռը բացում: Իսկ երբեմն նա այդ մասին ասում էր խոսակցության այնպիսի պահին, որ ո՛չ մի կապ չկար կատվի վանդակը բացելու ունակության հետ:
Մանավանդը հանգիստ ու վստահ քայլերով մտավ հոգեբուժի առանձնասենյակը: Հոգեբուժը, որ սպասում էր նրան, հարցրեց.
Կատուն դու՞ք էք:
- Նարդին շարի, ես քեզ կասեմ թե մեզանից ո՛վ է կատու:
- Բայց դրանք ինչպե՞ս են վանդակները բացում:
- Իսկ գիտե՛ք ինչքան ագահ են:
- Այո գիտեմ, կատուն կշտանալու հատկություն չունի, դա կապված է նրա ֆիզիոլոգիաի հետ, նա միշտ սոված է:
- Իսկ գիտե՞ք ինչպիսի կապեր ունեն բանկերի հետ, հարգելի բժիշկ, փող է որ թռցնում ու տանում են: Խնդրեմ, մեր փողերն էլ թռցրել ելել է գարաժի կրիշը ու վար չի իջնում:
- Դուք քանի՞ տարեկան էք:
- Դրանից էլ պիտի հարկ վճարե՞մ, աչքի՛ս վրա, եթե ուզում էք ինձ ջահելացնեք, մի քսան տարի կտամ, մենակ չխաբեք:
- Հոգեպե՞ս թե՞ ֆիզիկապես էք ուզում ջահելանալ:
- Ֆիզիկապե՜ս, հոգեպեսը միշտ էլ կա, ի՞նչ է եղե՞լ վոր:
- Լավ եթե ձեր հոգին տեղն է ու ո՛չ մեկին չեք ուզում տալ, ուրեմն դուք...
- Վա՛յ, այ մարդ, ինչպե՞ս թե ո՛չ մեկին չեք ուզում տալ, հոգիս որ տամ, էլ ինչի՞ս է պետք ձեր մնացած ծառայությունները: Լսի դու հոգեբուժ է՞ս թե՞ հոգեառ:
- Ո՛չ, ո՛չ դուք ինձ ճիշտ չհասկացաք, ես ուզում էի ասել, որ եթե ձեր հոգեկանը վերականգնելու կարիք չկա, ուրեմն դուք առողջ էք ու մեղսունակ, դուք ազատ էք, հրավիրեք ձեր ընկերոջը: - Հոգեբուժի սենյակ ցատկեց Մկոն ու կատվի ճկունությամբ սահելով, նստեց հոգեբուժի դիմաց:
- Կատուն դու՞ք էք:
- Այու՜:
- Պարզ է, դու լավ էլ վանդակ կբացես, քեզանից ամեն ինչ սպասելի է:
- Մյա՛, չհասկացանք բժիշկ ջան, դատարանը դեռ ո՛չ մի որոշում չի կայացրել իսկ դուք արդեն վանդակից էք խոսում: Ա՛յ քեզ բան:
- Այքեզբանյանը առողջ է, հիմա ձեր առողջական վիճակն ենք պարզում: Դուք նույնպես ինձ ճիշտ չհասկացաք, ուղղակի մի կյաժ կատու...
- Վա՜յ ես էդ կյաժերի ինչն եմ ասել,մեր փողերն էլ դա տարավ:
- Հասկանում եմ, ես ձեզ լռիվ հասկանում եմ, ինքս նույնպես տուժել եմ էդ կյաժից, այդ հարցում մենք համախոհներ ենք: Ես ձեզ շատ կուզենայի օգնել, դատից խուսափելու համար, բայց ավաղ տեսնում եմ, որ դուք շատ առողջ դատողություն ունեք: Դուք շատ ճիշտ ու պարզ էք արտահայտվում կյաժերի մասին, բայց ես պետք է կատարեմ իմ պարտականությունները, դուք ինձ հասկանու՞մ էք:
- Այու՜
- Այդ դեպքում, պետք է գրեմ, որ դուք մեղսունակ եք:
- Պարոն բժիշկ, լսեք ինչ եմ ասում: Բա են 300000 եվրո՞ն, որ տարավ էդ կյաժը, ո՞վ է հետ բերելու:
- Բա իմ արջամու՜կը: -Քիչ մնաց արտասվեր բժիշկը:
- Ուրեմն տեսեք ի՛նչ եմ ասում: Գրեք, որ ես մեղսունակ չեմ ու ես էդ կյաժի հախիցը կգամ, գետնի տակից էլ լինի կգտնեմ, դուք տեսա՞ք ես ի՛նչ ճարպիկ ու ճկուն եմ շարժվում:
- Այո՛:
- Ուրեմն մի կասկածեք, ես լավ գիտեմ կյաժին, ես նրա բոլոր թույլ կողմերը գիտեմ, համ ձեր արջամկան համար պատասխան կտա, համ էլ բոլոր հարկերը կվճարի, դուք ուզու՞մ էք էդ կյաժին պատժել:
- Այո՛:
- Դե գրեք, որ ես մեղսունակ չեմ:
- Մի անհանգստացեք, ես իմ վճիռը կուղարկեմ դատարան:
- Շատ լավ, իսկ ես հենց այսօր կսկսեմ բանակցությունները կատվի հետ: Հուսով եմ նա ձեր արջամուկը դեռ չի մարսել:
- Իսկ դա ի՞նչ նշանակություն ունի:
- Ինչպե՞ս թե, դուք չքիտեք թե կատվին ինչպես են պատժում: Կատվին էնքան էն տփում մինչև կղկղի, հետո մի անգամ էլ կղկղելու համար են տփում: Իսկ եթե նա արդեն մարսել է ձեր արջամուկը, ապա դժվար թե առաջին քոթակը ուտելուց հետո կղկղի, մի անգամ քոթակ ուտելով պրծնելու է, իսկ ժամանակակից քաղաքականության մեջ այդպիսի սանկցիաները պետք է կատարել ճիշտ ժամանակին:
- Ի՞նչ սանկցիաներ, չեմ հասկանում:
- Դե ասեցի էլի, ես դատավորին էլ եմ ասել այդ մասին, նա լավ էլ հասկացավ ինչ եմ ասում:
- Հուսով եմ ձեզ այդպես չեն պատժի:
- Հա՛ - հա՜, ինձ չեն կարող այդպես պատժել:
- Ինչու՜:

- Որովհետև ես մի՛շտ սոված եմ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 19:06

Յապնջի

Текст:
Յապնջի


Նրա անունը Արամ էր, իսկ մականունը Յապնջի: Ես չգիտեմ այս մականունը ինչ ծակում ունի ու այդպես էլ չկարողացա պարզել, թե ինչ առումով էին տղաները Արամին տվել այդպիսի մականուն, որի հետ նա արդեն հաշտվել էր, առերես, ու եթե Արամ կանչելիս ուշադրություն չդարձներ, չլսեր, ապա երբ ասում էին Յապնջի, նա մեկ հարյուրերորդական վայրկյանի ընթացքում հասցնում էր ջղայնանալ, հաշտվել իրողության հետ,մի վատ քողարկված առհամարանքով նոռմալ տեսք տալ դիմագծերին, ու շրջվել դեպի իրեն կանչողը:
Ռուսական մի գյուղի մոտակայքում շինարարական բրիգադը մի շենք էր կառուցում, տղաները ժամանակ խնայելու համար, գյուղ չէին գնում ճաշելու, գյուղի ծայրամասում մի տնակ էին վարձել, որտեղ տեղավորել էին բոլոր հարմարությունները ճաշարանի համար ու ճաշում էին այնտեղ: Ճաշարանը այնքան էլ մոտ չեր աշխատատեղին, բայց ավելի հարմար էր քան թե գյուղ գնալը: Բրիգադը խոհարար չուներ և օրական տղաներից մեկը ճաշից երկու ժամ առաջ գալիս էր խոհանոց ու բոլորի համար ճաշ էր պատրաստում: Պրակտիկան ցույց էր տալիս, որ այդ խոհարարական գործում ավելի դժվարը ամանները լվանալն էր, քան թե ճաշ պատրաստելը և այդ պատճառով էր, որ հերթապահ խոհարարը երկու ժամ ճաշից առաջ էր գալիս խոհանոց, այլապես մի ժամն էլ բավական էր, իսկ եթե հաշվի առնենք, որ ճաշը պատրաստում էին հիմնականում պոլուֆաբրիկատներից, ճաշ պատրաստելու համար կես ժամն էլ բավական էր: Այսպիսով օրական մի աշխատող երկու ժամ չեր աշխատում, բացի դրանից բոլոր հերթապահները բողոքում էին ու դժկամությամբ էին լվանում ամանները, մեկ ջուրն էր քիչ, մեկ տաք ջուրը հերիք չեր անում, որ ամանները յուղից լավ մաքրեին, իսկ տաք ջուրը միշտ հերիք չէր անում ու միշտ ամանների մաքրության մասին կռիվը ճաշից առաջ անպակաս էր: Բոլորը պատճառ էին բռնում տաք ջրի պակասությունը և ժամանակի սղությունը ջուր տաքացնելու համար: Միայն մի հոգի չեր վիճում այդ առումով և ո՛չ էլ որևե բողոք էր լսվում նրա լվացած ամանների համար, դա Յապնջին էր: Կարծում էք նա շատ բարեխիղճ ու արագ աշխատո՞ղ էր, ի՛նչ ասեմ, ամեն ինչ հարաբերական է, ամեն ինչ կապված է թե մարդը ինչպե՞ս է դուրս գալիս իրավիճակից: Յապնջու լվացած ամաններից ո՛չ միայն չէի՛ն բողոքվում, այլ սկսեցին նրան գովել, նկատեցին նրա մոտ այնպիսի հատկություններ, որ մինչև հիմա զարմանալի էր որ չէին նկատել: Չէ՛ որ նա շատ պարտաճանաչ է, դեռ ո՛չ մի անգամ մի ճենճոտ ափսե չի դրել սեղանին, ոչ մի կտոր ճաշի կամ հացի ավելցուկ, նույնիսկ մի փշրանք չես գտնի ճաշարանում, երբ նա է հերթապահը, նա նույնիսկ երբեմն ո՛չ թէ երկու այլ մի ժամ ու կես է բացակայում գործից ճաշ պատրաստելու համար, ասյպիսիներին սովետի օրօգ աշխատանքի հերոսի շքանշան կտաին: Տղաները արդեն չէին թաքցնում իրենց գոհությունը Յապնջու մաքրությունից ու խոհարարությունից, չնայած խոհարարությունը նա որևէ մեկից լավ չէր անում, բայց գովեստը պետք է կոմպլեկտավորել չէ՞, նրա եփած ճաշերն էլ էին արդեն գովում, համո՜վ է, որ շատ զարմանալի էր Յապնջու համար: Ոմանք նույնիսկ դադարեցին ճաշի ժամերին Արամին Յապնջի ասել, դրանով շեշտում էին իրենց հարգանքը, իհարկ է մինչև սովածանալը: Երևի այստեղ են ասել, որ տղամարդու հոգին ստամոքսի մեջ է: Աշխատանքի ժամանակ Յապնջին ի՛նչ էլ աներ, մևնույն է, որևէ մեկը մի բան կգտներ, որ ասեր, Յապնջու արածը ի՞նչ պիտի լինի, իսկ Յապնջին որպես պատասխան, փնթփնթում էր քթի տակ. -Մարու աչկը ելնի անունը չելնի: Եվ ինչպիսի երևակայություն էին բանեցրել և ինչի՛ համար, որ Արամին տան այդպիսի մականուն, Յապնջի: Իսկ հիմա, ճաշի ժամին, նույն իրեն Յապնջի անվանողները սկսում են իրեն Արամ անվանել, այսպես է բանն աշխարհի, հա՞:
Յապնջին արդեն զգում էր, թե ինչպիսի ազդեցություն է գործում տղաների վրա իր խոհարարությունը և լուրջ պլաններ էր մշակում Յապնջի մականունից ազատվելու համար: Ոմանք արդեն սկսել էին իրեն անունով դիմել, Արա՜մ, թեկուզ միայան ճաշի ժամին, հետո՞ ինչ, եթե ամեն օր ասեն կսովորեն ու էլ Յապնջի չեն ասի կասեն Արա՛մ, մտածում էր Յապնջին: Ուստի պետք է հերթապահության օրերը ավելացնել, մտածեց Արամը, այսինքն Յապնջին:
Մի օր, հերթական գովեստի պահին, Յապնջին օգտվելով առիթից, ձևացրեց թե ոգևորվել է ու ասաց.
- Տղեք ջան, ուզու՞մ էք ամեն օր ես ճաշը պատրաստեմ, երկու ժամի փոխարեն էլ կես ժամվա ընթացքում: - Ա՛յ քեզ նվիրվածություն, մտածեցին շատերը ու չորս բոլորից.
- իհարկ է, իհարկ է: - Ու որոշեցին Յապնջուն ամեն օր ճաշից կես ժամ առաջ ուղարկել ճաշարան ճաշ պատրաստելու: Միայն մի հոգի էր լուռ, դա բրիգադիրն էր, որ Յապնջուն վաղուց էր ճանաչում, բայց նրան նույնպես դա շատ հարմար էր ու ձեռնտու, համ ճենճոտ ամանների կռիվ դավուց էր պրծնում համ էլ մի աշխատողի 1,5 ժամ ժամանակ էր խնայում:
Ամեն ինչ լավ էր, կռիվները ճաշի ժամին վերացել էին, ճաշը միշտ ժամանակին պատրաստ ու ճաշարանը մաքուր:
Բրիգադիրը մի օր որոշեց իր աչքերով տեսնել, թէ Յապնջին ինչպես է այդպես արագ հասցնում ամեն ինչ անի կես ժամվա ընթացքում, ախր նա Յապնջուն վաղուց էր ճանաչում, մի բան այնպես չեր: Ու կես ժամ ճաշից առաջ Յապնջուն ճաշարան ուղարկելուց հետո, մի քանի րոպեից բրիգադիրը նույնպես գնաց ճաշարան ու կանգնելով քիչ հեռու, որ Յապնջին իրեն չնկատի, ու սկսեց դիտել նրա գործունեությունը:
Սովորաբար ամանները ճաշից հետո չէին լվանում, համաձայնվեք, ճաշելուց հետո աման լվանալը ամենա սարսափելի զբաղմունքն է, բացի դրանից պետք էր նորից ջուր տաքացնել և այլն..: Ամանները լվանում էին հաջորդ օրը, ճաշից առաջ, որ զբաղեցնում էր հերթապահության ժամանակի մեծ մասը:
Ամառ էր, բրիգադի ճաշասեղանը դրսում էր , մի երկար փայտյա սեղան էր տնակի դիմաց, մոտ 7 մետր երկարության: Յապնջին առաջին հերթին ճաշի պատրաստությունը տեսավ, հացը և մնացած ուտեստները, որ նույնպես պետք է դրվեին սեղանին, ապահով փակեց պահարանում, կարծես պահում էր մեկից, ու չգիտես ինչու սկսեց նախորդ օրվանից մնացած, չլվացված, ճենճոտ ամանները շարել սեղանին, ապա անցավ տնակի այն կոմղմը, որ նայում էր դեպի գյուղ, ձեռքերը տարավ բերանը ու սկսեց շվացնել: Մի րոպե չանցած գյուղի շների ոհմակը արդեն ճաշարանի երկա՜ր սեղանի շուրջ,առաջին թաթերով սեղանին հենված, իրար կողք շարված, սեղանի վրա շարած ճենճոտ ամաններն էին լփստում:
5 րոպե անց, բոլոր փշրանքները տան շրջակայքից սրբել էին շները, ճաշամանները, սեղանի վրա շարված, արևի տակ պսպղում էին մաքրությունից:

Ու հանկարծ Արամը, կարծես կյանքում առաջին անգամ, լսեց մի բղավոց.

- Տո Յապնջի՜, էս ի՞նչ էս անում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 19:08

Ինչու՞ եմ գրում և ու՞մ համար

Текст:
Ինչու՞ եմ գրում և ու՞մ համար


Գրում եմ սխալմամբ և բոլորի համար:

Սխալվել եմ շատ շուտ, երբ արեցի իմ սեփական գրերի գյուտը: Գրելը իմ երկրորդ գյուտն էր կյանքում և իհարկ է գրելու մասին իմ պատկերացումներում սխալվեցի, որովհետև դեռ տասը տարեկան էի, երևի ավելի փոքր: Այդ երկրորդ գյուտս արեցի, երբ Հայ գրականության դասագրքում կարդում էի բանաստեղծություններ, ու գյուտ արեցի, ասի էս ինչ հեշտ գործ է, ես էլ կարամ էսպես գրեմ, սրա մեջ ի՞նչ կա որ: Ո՛չ մի բան չես անում, քեզ համար բանաստեղծություններ էս գրում, ռոջիկ (աշխատավարձ)էս առնում ու ապրում էս, շատ լավ մասնագիտություն է:

Իհարկ է բացի ինձանից, 10 տարեկան դպրոցականից, բանաստեղծություն գրելը մասնագիտություն էին համարում հայտնի դիսիդենտները, որոնք երևի չգիտեին, կամ ձևացնում էին թե չգիտեն, որ բանաստեղծություն գրելը ամերիկայում էլ քեզ չի կերակրի, նույնիսկ ծխախոտի փող չես աշխատի, բայց ինչպես պարզվեց խնդիրը փողը չեր, խնդիրը բոլոր փողերն էին, պետության հարստությունն էր, որ պիտի թալանվեր, վերջում նո՜ր հասկացանք, որ եթե սովետական իշխանությունները անամոթաբար խաբում էին ՍԵՓԱԿԱՆ ժողովրդին, ապա ամերիկյան կառավարությունը խաբում էր ու մինչև օրս էլ խաբում է, ՕՏԱՐ ժողովուրդներին: Արդյունքուն, ինչպես ասում են, մրից ելանք մրջուրն ընկանք: Շեղվեցինք, խոսքը դրա մասին չէր:

Է՛ն որ ռոջիկի (աշխատավարձի) մասին սխալվել էի, բավականին շուտ հասկացա, դեռ մի բան էլ ավելին, ուզած - չւոզած մի գյուտ էլ արեցի.

Քի՛չ է գրում էս, դեռ մի բան էլ դու պիտի վճարես, որ տպագրվես:

Հեշտի մասին չէի ասի, որ սխալվել եմ, երբ որ գրվում է, գրելը հեշտ է իսկ եթե չի գրվում, մի գրի, քեզ ո՞վ է ստիպել:

Բայց իհարկ է, ավելի լավ է գրել առանց սխալվելու:

Ամենամեծ սխալս մասնագիտության առումով է, քանի որ վստահ էի, որ երբ էլ ուզենամ կգրեմ, առանձնապես որևէ մասնագիտություն ձեռք բերելու մասին չէի մտածում: Իսկ երբ զգացի, որ գրելու համար պետք է որևէ մասնագիտություն ունենաս, որ գոնե գլուխդ պահես, որ կարողանաս գրես, արդեն ուշ էր: Սովորելու համար երբեկ ուշ չէ, բայց մասնագիտություն ստանալ, մասնագիտանալ ու գտնել աշխատանքի բնակավառ, դա շատ երկար պրոցես է ու ժամանակ է պահանջում, իսկ ժամանակ չկա, քիչ է:

Այսպիսով, միակ պատճառը, որ գրում եմ, մնում է այն հանգամանքը, որ հեշտ է, գրե՛լը...

Իսկ առաջին գյուտս, որ արել եմ դեռ ավելի վաղ հասակում, որի համար ամոթից երեք օր տուն չեմ գնացել ու մինչև հիմա ամաչում եմ, պարզվում է, որ դա արդեն վաղուց օգտագործվում է որպես գրական ուղղություն: Խոսքս էրոտիկայի մասին է: 4-5րդ դասարաններն էին, ես նստում էի վերջին նստարանին, հենց ուսուցչուհու սեղանի դիմացի շարքում: Հիմնականում նստում էինք երկու հոգով, տղա և աղջիկ, միայն վերջի նստարանին նստում էինք երկու տղա, ես ու Հրաչը: Մի օր ուսուցչուհին նկատեց, որ այդ շարքում միայն տղաներ են նստել, աղջիկներին վռնդել էինք այդ շարքից: Ուսուցչուհին առանձնապես նշանակություն չտվեց այդ հանգամանքին, բայց երբ նստել էր սեղանի դիմաց ու լրացնում էր մատյանը, նկատեց, որ դիմացի շարքի բոլոր տղաները գլուխները կախել են սեղանի տակ ու նայում են առաջ, որտեղ անհոգ նստել էր ինքը, մեր սպտակամարմին ուսուցչուհին: Մեր ուսուցչուհին շատ գեղեցիկ էր ու կարճ հագուստ էր հագնում... Երբ նա հասկացավ բանն ինչում է և մենք ու՞ր ենք նայում, ամոթահար դուրս փախավ դասարանից, բայց հետո նա հիշել էր, որ սկզբնական շրջանում միայն վերջի երկու աշակերտն էին սեղանի տակ, դա ես ու Հրաչն էինք, իսկ գյուտը իմն էր:

Իսկ ու՞մ համար եմ գրում, ինչպես ասեցի, բոլորի՛: Ես գրում եմ, որ իմ ստեղծագործությունը կարդալիս գրականության մասնագետը կամ մի ուրիշ զիլ գրող, ավելի շատ չհասկանա իմ գրածից, բոլոր դեպքերում ավելի շատ չզգա՛, քան մի սովորական մարդ, որ հետաքրքրության համար որոշել է մի հատ բանաստեղծություն կարդալ: Վերջինը ըստիս ավելի կարևոր է ու ամենացանկալին է յուրաքանչյուր գրողի համար, իսկ եթե այդպիսի ցանկություն չկա, որ հասկանալի լինի բոլորին, ես դա համարում եմ անազնվություն, գրական անազնվություն: Գրել նրանց համար, ովքեր ?հասկանում? են, դա լավագույն դեպքում սեփական անտաղանդությունը քողարլելու միջոց է, մի վարդագույն վարագույր, իսկ երբեմն երկնագույն:

Գրողը իհարկ է չի կարող մրցակցել կոշկակարի հետ, կոշկակարը ավելի մեծ պահանջարկ ունի: Բայց գրողը գրում է ընթերցողի համար այնպես, ինչպես կոշկակարը կոշիկ է կարում կոշիկ հագնողի համար, չնայած հիմա արդեն սկսել են կոշիկներ կարել շների ու այլ կենդանիների համար, գլոբալիզացիա է թե՞ անիմալիզացիա, չեմ հասկանում: Տարբերություն՛ը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 19:09

Ծույլի հիշատակարանը

Текст:
Ծույլի հիշատակարանը


Դպրոցական տարիներին ես Հայ գրականությունից երկու անգամ 5 եմ ստացել, ազնիվ խոսք, առանց չափազանցությունների՛: Եվս մի 5 էլ ռուսերեն շարադրությունից եմ ստացել, գնահատականս 5/3 էր, ուսուցչուհին ասեց, որ 5/3 է նշանակել, որովհետև 5/2 գնահատական չկա՛:

Հայ գրականությունից, բանավոր վերլուծումների կապակցությամբ խնդիր չունեի, ինձ բավական էր լսել ուսուցչի պատմածը, որին մի բան էի ավելացնում տանը լսած ու սովորածիցս ու գիտունի նման, վստահորեն գնում էի դաս պատասխանելու: Իհարկ է ինձ չեր հաջողվում պարոն Մաթևոսյանին, իմ Հայոց լեզվի ու գրականության ուսուցչին, ներշնչել, որ ես դաս եմ կարդացել ու նա ուներ իր հնարքները ինձ բռնացնելու համար: Բայց ես էլ իմ հնարքներն էի մշակել: Դասից առաջ, դասամիջոցին, դասարանի գերազանցիկ աղջիկներից արագությամբ իմանում էի դասագրքի մեջ գրած կարևոր հանգույցները ու դա ինձ բավական էր: Իսկ երբեմն էլ, եթե մոտս գիրք էր լինում, կամ մեկից վերցնում էի դասագիրքը, մի երկու երեք րոպե աչք էի անցկացնում սկզբից, մեջտեղից, վերջից ու բավական էր: Էսպես իմ ծուլագիտությունը առաջ էի տանում: Բայց երկու անգամ արդար վաստակով 5 եմ ստացել:Առաջինը շարադրությունից էր, ազատ թեմա էր, իմ սիրած թեման, քանզի երբ նույնիսկ թեման լավ էի գիտենում, չէի սիրում, երբ ասում էին էս պիտի գրեք, էս մասին և այլն: Ու չնայած այն հանգամանքի, որ եթե նույնիսկ շարադրությունը անսխալ գրած լինեի, 5 գնահատել չեր կարելի ձեռագրիս գրեթե աընթեռնելի լինելու պատճառով: Բայց այս մի անգամը բացառություն էր, շատ լավ էի գրել: Հենց դասի սկզբից պարոն Մաթևոսյանը սկսեց խոսել իմ գրած շարադրության մասին ու գովել: Ականջներիս չէի հավատում, ու՞մ են գովում, ի՞նձ: Զարմանալի էր, ո՛չ մի խոսք անջոռնի ձեռագրիս մասին, ամենաանսպասելին դա էր: Հետո պարոն Մաթևոսյանը ինձ կանչեց, որ դասարանի առջև կարդամ իմ գրած շարադրությունը: Ես վերցնելով տետրս, արագ աչք անցկացրի ամենա դժվար բառերի վրա, որ գիտենամ որ գրվածքը ինչ է նշանակում, ու սկսեցի կարդալ: Վայ են կարդալուն, ամեն բառի վրա մտածում էի թե էս ինչ եմ գրել: Պարոն Մաթևոսյանը ջղայնացավ, ասեց տետրը տուր Սիլվային, նստի: Մեր դասարանի գերազանցիկներից մեկը, Կյուրեղյան Սիլվան վերցրեց իմ տետրը ու սկսեց շատ սահուն կերպով կարդալ իմ գրածը: Ահա քեզ հրաշք: Երբ Սիլվան ավարտեց ընթերցումը, պարոն Մաթևոսյանը դասարանին մեկնաբանեց իմ շարադրությունը ու վերջում իհարկ է սկսեց նախատել ինձ տգեղ ձեռագրիս համար, ես գիտեի, որ գործը դրանով է վերջանալու: Այդպիսին էր իմ առաջին 5 ի պատմությունը շարադրությունից: Բանավոր մեկնաբանումների ու վերլուծումների համար ես 5 չէի ստանում, բայց նույնիսկ մի անգամ էլ 3 ստացած չկամ, միշտ 4 էր, իմ գնահատականը 4ն էր: Եվ ես բոլորովին չէի դատապարտում դրա մեջ պարոն Մաթևոսյանին, ամեն ինչ արդար էր, ինքը չեր կարողանում ապացուցել, որ ես դասը պատասխանում եմ առան դասագիրքը կարդալու ես էլ չէի հանձնվում, ասում էի կարդացել եմ: Տարիներ հետո, Տարտուի համալսարանում, քննության ժամանակ, ես մտաբերեցի այս ամենը, երբ դասախոսը ասեց բացեք խնդրում եմ այն էջը, որտեղ դա գրված է: Ես գիրքը կարդացել էի ու մոտավորապես հիշում էի այդ նյութի տեղը ու արագ թերթելով գիրքը բացեցի այդ թեման: Դասախոսը վերցրեց գիրքը, բացեց ցանկը, գտավ թեմայի վերնագիրը ու նորից բացելով ասեց:

-Այսպես ավելի արագ չէ՞:

Ի՞նչ գիտենար այդ մարդը, որ դա ինձ համար շատ վտանգավոր հարց կարող էր լինել ժամանակին, ա՛յ թե պարոն Մաթևոսյանը ինձ ասեր հապա մի բաց գիրքը ու ցույց տուր դասի տեղը, ես ի՞նչ պիտի անեի, նույնիսկ գրքի գույնը լավ չէի հիշում: Ես այդ մասին էի մտածում, երբ դասախոսը ինձ խնդրեց բացել գիրքը ու դրա համր էլ մոռացա օգտվել ցանկից:

Երկրոդ 5ը ստացել եմ, երբ պատմում էի Ավարայրի ճակատամարտը, գիրքը իհարկ է կարդացել էի ու մինչև ատամներս զինված Վարդան զորավարի զինվորի նման, վստահորեն պատմում էի ու վերլուծում, գրքի վերջաբանը նույնիսկ անգիր էի սովորել, թեկուզ այդ մասին ո՛չ մի հանձնարարություն էլ չեր եղել: Ես խոսում էի, Պարոն Մաթևոսյանը լուռ գնում գալիս էր գրատախտակի երկարությամբ: Երբ խոսքս ավարտեցի, նա մոտեցվ ինձ ու ասեց.

- Տղա՛, զգում էս, որ ոտքերիդ վրա ամուր էս կանգնած:

- Այո՛:

- Ապրես, նստիր, 5՛:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 19:10

Էլի էշդ գյամե՞լ էս

Текст:
Էլի էշդ գյամե՞լ էս


Գյումրեցի Վահանը իր չուլանում, որ գտնվում էր հինգ հարկանի շենքի դիմաց, նմանատիպ չուլանների շարքում, ինչ որ պատրաստություններ էր տեսնում: Նա ամեն ինչ անում էր թաքուն, որ մարդ չտեսնի ու ավելորդ հարցեր չտան: Պետք է ասել, որ արդեն կյանքի փորձ ձեռք բերած 40 ամյա Վահանին դա հաջողվում էր: Ո՛չ մեկը չեր նկատել, որ Վահանը արդեն երրորդ օրն է ինչ օրվա մեծ մասը անցկացնում է չուլանում: Նա չուլան էր մտնում զգուշությամբ, որ մարդ չնկատի ու դուրս էր գսալիս նախորոք չուլանից ծիկրակելով, որ որևէ մեկը չնկատի իրեն չուլանից դուրս գալուց: Վահանը չուլանում պատրաստում էր լեռնագնացի հանդերձանքներ ձմեռային պայմաններին համապատասխան, թեև դեռ ձյունը նոր էր պատել մոտակա լեռների կատարները ու ո՛չ թե ձմեռվա գալն էր կանխերգում այլ ավելի շատ զարդարում էր Շիրակի հարթավայրը շրջապատող լեռների կատարները սպիտակ շղարշով: Լեռնագնացի սահնակը արդեն պատրաստ էր, հատուկ կոշիկները կախած էին չուլանի պատից, սահնակի վրա ամրացված էին լեռնագնացի մուրճը ու տարբեր տեսակի գործիքներ, որոնք նրան կարող էին պետք գալ եթե նա լեռան կատարին զբաղվեր ավտովերանորոգման գործով: Այդ գործիքները նրան անհրաժեշտ էին քանի, որ նա գնում էր լեռներում վթարի ենթարկված ռազմական ինքնաթիռը գտնելու:

Բանը նրանում էր, որ մի քանի օր առաջ լեռներում կործանվել էր ռազմական ինքնաթիռ, դա գիտեր ողջ քաղաքը, բայց միայն Վահանն էր մտածել, որ այդ ինքնաթիռի վրա կան մեծ քանակությամբ թանգարժեք մետաղներ պարունակող սարքեր, հիմնականում ոսկի ու պլատին, նա գնում էր այդ ոսկիները վար բերելու: Ո՛չ ոք չգիտեր նրա ձեռնարկության մասին, բայց կար մի մարդ, որի աչքից այդ ամենը չեր կարող վրիպել, դա Վահանի հայրն էր, որ անսպասելիորեն մտավ չուլան ու երբ Վահանը խնամքով փաթաթում էր պարանը ձեռքի վրա, մի հայացք գցելով որդու վրա, ոտից գլուխ չափելով, հարցրեց.

- Էլի էշդ գյամե՞լ էս: - Վահանը լուռ նայեց հորը, հայրը գլուխը օրօրելով, այլևս ոչինչ չասեց ու դուրս եկավ չուլանից: Ոչինչ չասեց, որովհետև գիտեր, որ անիմաստ է, նա լավ գիտեր իր որդուն, առաջին անգամը չեր: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ նա տեսավ թե իչ է անում Վահանը, արդեն բավականին մեծ նվաճում էր, նա գոնե տեղեկացավ այդ մասին, որ Վահանը ինչ որ բան է ձեռնարկել: Դա իրոք արդեն նվաճում էր, քանի որ դեռ 12 տարեկան հասակում, Վահանի առաջին նմանատիպ ձեռնարկության մասին, իրենց ընտանիքից, նա տեղեկացավ ամենավերջինը:

Սովետմիություն էր, Լենինական, Վահանը 12 տարեկան, կյանքը ընթանում էր սովորական սովետական ռիթմով: Վահանի մորաքույրը, որ ապրում էր ադրբեջանում, հաճախ էր հյուր գալիս: Մի օր Վահանի մորաքույրը ու Վահանի մայրը երեկոյան նստած զրուցում էին իսկ Վահանը պառկել էր քնելու ու ձևացրել էր թե քնած է բայց թաքուն լսում էր կանանց խոսակցությունը: Վահանը լսում էր մեծ հետաքրքրությամբ, բաց չթողնելով ո՛չ մի հնչյուն: Չնայած մոր խոսքերը Վահանին այնքան էլ հետաքրքիր չէին, նա արդեն ամեն ինչ գիտեր թե ինչ է ասելու իր մայրը Լենինականից Կիրովաբադ Լենինականի տեքստիլ կոմբինատի արտադրած ապրանքները գաղտնի կերպով տեղափոխելու մասին: Նա էդ ամեն ինչը լավ գիտեր, քանզի ինքն էր հաճախ այդ ապրանքը հասցնում Կիրովաբադ: Նրան հետաքրքրում էր մորաքրոջ գաղտնիքները, որ ապրում էր մենակ և բավականին հարուստ էր: Եվ ահա սկսեցին հնչել բաղձալի հնչյունները, ո՛չ մի երաժշտություն այնքան հաճույք չեր կարող պատճառել ամենաերաժշտասեր մարդուն, ինչքան մորաքրոջ արտասանած յուրաքանչյուր բառը Վահանի համար, մորաքույրը խոսում էր պահված ոսկու մասին:

Վահանի մորաքույրը պատմում էր իր քրոջը մի նամակի մասին, որ վերջերս էր ստացել իր տան նախկին տիրոջից: Տան նախկին տերը գրել էր, որ իր տան պատի մոտ աճող կաղնու տակ պահված է կճուճով ոսկի ու առաջարկել էր գալ հանել ոսկին թաքստոցից և հավասար կիսել: Ու քանի որ Վահանի մորաքույրը կասկածում էր նախկին տան տիրոջ անկեղծության վրա, խորհուրդ էր հարցնում իր քրոջից, ինչպես վարվել: Խնդիրը նրանում էր, որ այդ կաղնին վաղուց արդեն կտրել էին ու տան պատը քանդելով ընդարձակել էին տունը ու կաղնու քոքը մնացել էր նորակառույց խոհանոցի հատակի տակ, իսկ հատակը խնամքով լցրել էին նախ խճաքարերով ու բավականին հաստ շերտով բետոնապատել էին: Վահանի մայրը լինելով բավականին գործունյա կին, նախ սկսեց հետաքրքրվել նամակի հեղինակով, ո՞վ է, ի՞նչ մարդ է, կարելի՞ է նրան հավատալ... ու վճիռ կայացնելուց առաջ սկսվեց մի բամբասանքախառը խորհրդակցություն: Երկար բարակ խոսելուց հետո Վահանի մայրը հայտնեց իր կարծիքը.

- Ջանմ, էդի հո երեկվա էրէխեն չէ, որ հենց էդպես, ճիշտ ու շիտակ քեզ ոսկու տեղը ասի:

Եթե ոսկի կա, ապա էնպիսի տեղ է, որ մտքովդ էլ չի անցնի: Իսկ որ...

- Մորաքույրը ընդհատեց նրան.

- Բա իմ կուխնյաի հատակը՞, գիտե՞ս ինչ ամուր ենք սարքել, դա որ քանդեմ տունս նորից պտի սարգեմ:

Ավաղ, մորաքրոջ կուխնյայի հատակի ճակաթագիրը արդեն որոշված էր, Վահանը աննկատ կերպով սողոսկելով մահճակալից, արդեն չուլանում էր ու պատրաստություն էր տեսնում: Նա իր մեծ պայուսակի մեջ արագ կերպով դասավորեց բոլոր անհրաժեշտ գործիքները խոհանոցի հատակը քանդելու համար, քլունգը դրեց ամենա առաջինը, նախորոք կարճացնելով նրա պոչը, որ նեղ տեղում աշխատելու համար հարմար լինի: Աննկատ վերադարձավ իր անկողինը, լարեց զարթուցիչը 5. 30 րոպե, որ առավոտյան ժամը 6 ի ավտոբուսով մեկնի Կիրովաբադ ու վայրկենապես քնեց: Վահանը անմիջապես քնեց, որովհետև շտապում էր երազում տեսնել մորաքրոջ խոհանոցի հատակի տակ թաղված կճուճով ոսկին արդեն իր չուլանում, շտապ քնել էր պետք, որ այդ ամենը տեսնի, ու նա վայրկյանապես քնեց:

Վահանը երազին կճուճով ոսկին չտեսավ, բայց նա արդեն Կիրովաբադ մեկնող ավտոբուսի մեջ, ևս մեկ անգամ փարձեց չափել իր սեփական գանձերը, առայժմ երազում, ու հարմար տեղավորվելով ավտոբուսի վերջին նստարանի վրա շտապ քնեց:

Մորաքույրը իր խոհանոցը կառուցել ու կահավորել էր մոդայի ամնենավերջին ճիչով: Ընտիր սալիկներով պատված հատակը, թանկարժեք խոհանոցի կահույքը, տեսակ տեսակ թանգարժեք ամանեղեններ, հիմնականում ճենապակուց, և այլ մոդայիկ իրեր: Վահանը մտածեց այդ ամենին անգամ մատով չդիպչել ու փորելով անցնել խոհանոցի հատակի տակ հարևան սենյակի կողմից, որի հատակը տախտակապատ էր ու տախտակները հանելուց հետո արդեն հողն էր: Այդպես նույնիսկ ավելի հեշ էր, չէ՞ որ հողը փորելը անհամեմատ հեշտ է քան բետոնը կոտրելը: Իսկ գանձերը հանելուց հետո ամեն ինչ նույնությամբ կարելի էր տեղադրել իր նախքին տեղը, մորաքույրը նույնիսկ կարող էր չնկատել, որ Վահանը արդեն այցելել է իր խոհանոցի հատակի տակ: Նա նախորոգ հոգացել էր այն մասին, թե որտեղ տեղավորի փորելու ընթացքում գոյացած հողը, նա դեռ չուլանում այդ մասին մտածեց: Ու հանելով պայուսակից մի հսկայական պոլիէթիլենից սփռոց, հեռու հրելով խոհանոցին հարակից հյուրասենյակի կահույքը, սփրոցը փռեց սենյակի մեջտեղը ու անցավ գործի:

Երկրորդ օրն էր, որ Վահանը փորում էր: Նա արդեն այնքան հող էր հանել խոհանոցի հատակի տակից, որ իր փռած հսկայական սփռոցը վաղուց անհայտացել էր հյուրասենյակում գոյացած հսկայական հողակույտի տակ: Հողակույտի փեշերը արդեն բարձրացել էին մինչև բազմոցների կեսը ու նկատելի արագությամբ սողոսկում էին դեպի վեր: Իսկ հողախառն փոշին ամբողջ հյուրասենյակը, մինչև առաստաղից կախված թանկարժեք լյուստրան, ներկել էր գորշասևագույն: Վահանը փորում էր շատ մտածված կերպով, նա խոհանոցի հատակի տակ դեպի գանձերը կողմնորոշվում էր ծառի արմատների օգնուղյամբ: Երբ հանդիպում էր կաղնու արմատին, նա որոշում էր որ կողմից է աճում արմատը, բնականաբար արմատի այն կողմը, որ ավելի հաստ էր, տանում էր դեպի ծառի քոքը ու նա փորում էր հենց այդ ուղղությամբ: Թերևս այդ մեռած արմատները միակ ուղեցույցն էին Վահանի համար հողի ընդերքում, մթության մեջ, որին արդեն սովորել էին նրա կատվի աչքերի նման պլպստացող աչքերը: Վահանը Փորում էր: Լռություն էր տիրում, միայն Վահանի շնչառությունն էր խաղտում այդ լռությունը ու քլունգի պարբերաբար թմփոցը, որ խրվելով հողի մեջ, ճանապարհ էր բացում դեպի գանձերը: Եվ հանկարծ Վահանը մի ձայն առավ, շատ բաղձալի ձայն էր այդ ձայնը, Վահանը լսեց մի ծնգոց, ծը՜նգ: Վահանի սիրտը իջավ չոքերը, մի՞ թե հասվ, գտա՛վ, դա ոսկու ծնգո՞ցն էր: Վահանը շտապեց նախատել ինքն իրեն, որ այդպես անզգույշ է խփում քլունգը, որ ոսկու կարասը կարող է փշրվել ու հողերի մեջ նա կարող է բավականին ոսկի կորցնել: Բայց այդ ծնգոցին չգիտես ինչու հետևեց ինչ որ չրխկոց ու ճռճռոց:

Բյուրեղապակյա բաժակներից մեկը, որ ցուցադրաբար շարված էին խոհանոցի պահարանում, պահարանը թեքվելու պատճառով սահեց ու կպավ կողքի բաժակին ու արձակեց իսկական ոսկու զնգոց և քանի որ հատակը կամաց շարունկվում էր փլվել ներքև, սկսեց ճռճռալ կահուքը, սկսեց թափվել ապակյա ամանեղենը հատակին, մեկը մեկից ավելի զրնգուն ձայներ հանելով: Իսկ Վահանը, չկորցնելով իրեն, հասցրեց իր քլունգը օգտագործել որպես հենարան իր, հողի ու բետոնե հատակի միջև: Նա քլունգի երկու կողմ տարածվող երկաթյա մասը հենեց հողին, որ դեպի իր վրա իջնող բետոնե հատակը կանգնեցրեց ու չթողեց իրեն ճզմել: Վահանը հայտնվեց խոհանոցի բետոնե հատակի տակ կիսաճխլվաղ վիճակում: Նա այդ կիսաճխլված վիճակում մտածում էր ինչպես հասնել ոսկուն, կհասցնի՞ արդյոք գործը ավարտին հասցնել, չե՞ որ մորաքույրը շուտով կարող էր վերադառնալ և հետո նախ պետք էր դուրս գալ այդ գերեզմանից, որ իր ձեռքով էր փորել:

Հետագա մի քանի ժամվա ընթացքում Վահանը բուռ առ բուռ դեն հրելով հողը, խլուրդի նաման մի փոքրիկ ճանապարհ բացեց ու դուրս եկավ խոհանոցի հատակի տակից: Խոհանոցը մոտ մեկ ու կես մետրով փոխել էր իր դիրքը դեպի ներքև, իսկ իրերը ու կահույքը չհարմարվելով այդ նորաձևությանը ու մեջտեղից կոտրված հատակին, կոտրատված ու խառնիխուռն լցվել էին իրար վրա, հիշեցնելով մի սովորական աղբակույտ: Իսկ հյուրասենյակի կահույքը, որ ծածկված էր հողախառն փոշու շերտով, միայն կլոր կամ քառակուսի բլրակներ էին հիշեցնում:

Լենինականում արդեն երկրոդ օրը Վահանին փնտրելուց հետո, մորաքույրը եկավ այն եզրակացության, որ նա Կիրովաբադում է: Ու երբ Վահանը նոր էր ազատվել ստորգետնյա բանտարկությունից ու վայելում էր կյանքի քաղցրությունը, որը չեր փոխի 100 կճուճ ոսկու հետ, հենց այդ պահին մորաքույրը դուռը թակեց, նա իր դուռը չկարողացավ բացել ու թակում էր, որովհետև Վահանը այդ հանգամանքը նույնպես նախատեսել էր ու դուռը ներսից փակել:

- Տղա վահա՛ն, դուռը բաց, բա՛ց գիտեմ որ էդտեղ էս, բա՛ց քեզ ասում եմ:

- Վահանը դռանը գերադասեց պատուհանը ու թողնելով մորաքրոջ գանձերը խոհանոցի հատակի տակ, փախավ:

28 տարի անց, 40 տարեկան Վահանը հենց այն նույն չուլանում, որտեղ Կիրովաբադ մեկնելուց առաջ տեսել էր բոլոր պատրաստությունները, նորից պատրաստություն էր տեսնում, իսնչպես արդեն գիտենք, լեռը բարձրանալու համար, որ կործանված ինքնաթիռի ոսկի ու այլ թանկարժեք մետաղներ պարունակող սարքերը բերի ներքև:

Վահանը թերթ չեր կարդում, նա նույնիսկ չեր հավատում, որ թերթը կարդալու համար է ու նրան չեր հետաքրքրում թե ինչ են գրում այդ մասին, ինչ հետազոտություններ են կատարել, ինչ են վերցրել դեպքի վայրից զինվորականները, որ արդեն ուղղաթիռով ընդհամենը մի քանի ժամ անց դեպքի վայր էին ժամանել: Վահանը գիտեր մի բան, այնտեղ ուր ընկել էր ինքնաթիռը, ոչ մի ճանապարհ չկա ու ամեն մարդ չի կարող բարձրանալ այնտեղ, շատ քչերը կհամարձակվեին նման քայլի դիմել:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա իրոք ինքնաթիռի ղեկավարման էլէկտրոնիկան և որոշ այլ սարքեր, իրոք պարունակում են բավականին քանակությամբ թանկարժեք մետաղներ, որոնք հիմնականում տեղավորված են առանձին բլոկներում ու մասնագետները, որ ուղղաթիռով արդեն մի քանի անգամ այցելել էին դեպքի վայր, այդ ամենը գիտեին իրենց հինգ մատի նման:

Իսկ Վահանին հետաքրքրում էր միայն ոսկին և նա գիտեր, որ այնտեղ ոսկի կա:

Վահանը արդեն հասել էր ձյուներին ու նրա ինքնաշեն սահնակը հանդարդ ու թեթև հետևում էր իրեն: Ու երբ նա տեսավ թե ինչպես զինվորական ուղղաթիռը, հերթական անգամ, վեր բարձրացավ լեռան գագաթից և ուղղաթիռից կախած ինչ որ բան տարան, նա չընկճվեց, նույն համառությամբ շարունակեց ճանապարհը դեպի լեռան գագաթը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 19:53

Տո՛ դը՝ գնա՛ ե՛

Текст:
Տո՛ դը՝ գնա՛ ե՛


Մերձմոսկովյան ամառանոցային գյուղաքաղաքները բոլորը շրջափակված են բարձր պարիսպներով իսկ որոշ տեղեր այդ 5-6 մետր բարձրություն ունեցող պարիսպների վրա ամրացված են փշալարեր, երևի վայրի գազաններից պաշտպանվելու համար: Միայն մի բան այնքան էլ պարզ չէ, ո՞ր կողմում են այդ վայրի գազանները, պարսպից նե՞րս, ինչպես սովորական գազանանոցում, թե՞ պարսպից դուրս: Մի այդպիսի մերձմոսկովյան գյուղաքաղաքի կից, որ կոչվում է ?Մալենկայա Իտալիա? բարձր պարիսպների հարևանությամբ, ժամանակավոր ցանկապատով շրջափակաված էր մեր բանվորական ճամբարը, որտեղ մեղվի փեթակների նման իրար կողքի շարված տնակներից առավոտյան դուրս էին ?թռչում? բանվորները ու տարածվում չորս կողմ, ինչպես մեղուները: Իսկ երեկոյան վերադառնալիս նրանք իհարկ է նեկտար չեին բերում, որ մեղր պատրաստեն, լավագույն դեպքում, եթե վարձատրության օր էր, նրանք բերում էին աշխատավարձի որոշ մասը, սովորաբար աշխատավարձի քառորդը, մնացածը իրար մեջ կիսում են ?պարիսպ կառուցողները?: Իսկ սովորաբար, ճամբար վերադառնալիս, բանվորները էժան գարեջուրը հագուստի տակ ավելի խնամքով պահած քան մեղուն է պահում նեկտարը, դեմքի անմեղ արտահայտությամբ անցնում էին ճամբարը հսկող հսկիչների կողքից ու վերադառնում իրենց ?Փեթակը?, ու վայելում ճամբարում արգելված ոգելից խմիչքը:

Առավոտները, գործի գնալուց, մեզ ընդհամենը պետք էր անցնել մոտ 500 մետր: Մենք դուրս էին գալիս ճամբարից, մեծ զգուշությամբ անցնում էինք խճուղու մյուս կողմը, որով մեծ արագությամբ սլանում էին մոսկովյան հարուստները դեպի իրենց ամառանոցները, ու գնում էինք մոտակա նորակառույց սուպերմարկետում ներքին աշխատանքներ կատարելու: Մեր հիմնական ճանապարհը անցնում էր այդ խանութի մեկը մեկին հաջորդող փարթամ վիտրինների երկայնքով, մոտ 400 մետր:

Մեր տղաներից մեկը, Վահագը, միջին տարիքի տղամարդ էր, մորուք էր պահում:

Ուրեմն, փարթամ մորուքով, խիստ կարճահասակ, բոյը մոտ 1,50, նիհար ու ոսկրոտ դեմքով, ավելիճիշտ դեմքի այն ոսկրոտ մասով, որ երևում էր մորուքի տակից, ու բաց դեղնագույն աչքերով մի անձնավորություն: Վահագը շատ խնամքով էր հետևում իր մորուքին և քանի, որ մորուքը ձևավորելու համար լեզվիները վերջացել էին, նա ճանապարհին, խանութի կողքով անցնելիս, հետազոտում էր այդ խանութի վիտրինները, լեզվի էր որոնում: Խանութի երկայնքով, արդեն ճանապարհի կեսը անցել էինք, ես նկատեցի, որ Վահագը հետ է մնացել, շրջվեցի: Վահագը կանգնել էր մի հազար տեսակ պլպստուն ապրանքներով լի վիտրինի առջև և ուշադիր զննում էր այնտեղ դրված իրերը: Եվ հանկարձ սևեռուն հայացքը ուղղելով վաճառողին, խռփոտ ձայնով հարցրեց:

-Бритва есть?( լեզվի կա՞)

-Ես արդեն մոտենում էի Վահագին, երբ հնչեց երկրորդ հարցը, արդեն զայրույթով:

-Че смиешся?(ի՞չ էս ծիծաղում)

- Վիտրինի ապակու հետևից մի ջահել ու գեղեցիկ աղջիկ, նայում էր Վահագին ու ծիծաղում, ապա լսելով նրա երկրորդ, արդեն զայրույթով լի հարցը, ջանալով, որ Վահագը իր ձայնը ապակու հետևից լսի, պատասխանեց:

-Այս խանութը կենդանիների համար է:

-Ես սկսեցի անզուսպ հռհռալ ու ծիծաղելով դիմեցի Վահագին. Լա՛վ դե, բրիտվա չկա մի հատ ժնջիլ առ: Շիրակի հարթավայրում ժնջիլ բառը (մետաղյա շղթա) սովորաբար կիրառվում է գամփռ շներին մի տեղ կապելու կապակցությամբ:

Ես ծիծաղում էի իսկ Վահագը զայրանում էր, ուզում էր մի բան ասեր այդ աղջկան, բայց քանի որ ռուսերենին լավ չեր տիրապետում, մի քիչ հապաղում էր, ու ես հասա նրան ?օգնության?: -Սպասի Վահագ, հիմա մենք սրան մոլորացնենք, ու դիմեցի աղջկան:- Ասացեք խնդրեմ, ձեր խանութում վաճառվող իրերը միայն տնային կենդանիների համա՞ր են:

- Այո:

- Իսկ Վայրի գացանների համար ոչինչ չունե՞ք

- Իսկ ի՞չ էք ուզում:

- Բրիտվա է պետք:

- Կարծես մուրճով հարվածեցին Վահագի գլխին, նա կտրուկ շրջվեց դեպի ինձ:

-Տո՛ դը՝ գնա՛ ե՛: - Ու նեղացած հեռացավ: Ես գնացի Վահագի հետևից:

Իսկ կենդանիների համար խանութի վիտրինների ապակիների մեջ, մեր սիլուետների փոխարեն մնաց խճուղին այն կոմ վեր խոյացող աղյուսաշար պարիսպների արտացոլանքը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 19:54

Ուռած տերտերը

Текст:
Ուռած տերտերը


Ամռանը Մոսկվայում աշխատում էի: Մեր պրարաբը Հայ էր, գեղեցկության սրահ էինք կառուցում: Էս մեր Հայ պրարաբի հետ շատ հաճախ մեզ այցելում էր մի տերտեր, միջին տարիքի տղամարդ էր: Հենց առաջին օրը, էդ տերտերի հետ ծանոթանալուց, մի զավեշտալի իրադրություն ստեղծվեց:

Մեր բրիգադում շատ տարբեր մարդիկ կային, մի տղա կար, յոթ տարի բանտ նստլուց հետո, հանցավոր կյանքից հրաժարվել, եկել իր քրտինքով փող էր աշխատում: Մենք հաճախ երեկոները նրա հետ մինչև ուշ ժամերը զրուցում էինք, ես զգում էի, որ էդ տղայի ուղեղը աշխատում է, շատ հասարակ բաներ չգիտեր, բայց հիմնական մարդկայնությանը պատկանող արժեքների նկատմամբ շատ շուտ կողմնորոշվում էր ու բացարձակապես մարդկային դիրք էր գրավում: Օրինակ երբ խոսում էինք Հայաստանում ապրող հայերի նյութական վիճակի մասին ու Արցախում ապրող մեր ժողովրդի մասին, ես նրան ասեցի, որ թեկուզև հայաստանում կարիքի մեջ են, արցախում պետք է լիություն լինի, որ ժողովուրդը կարողանա դիմակայել այս պատմական պահին: Նա անմիջապես պատասխանեց.

- Հա ապ ջան, ես ստամոքսով չեմ մտածում...

-Իմ մշտական զրուցակիցը թմրանյութ էր օգտագործում, հաշիշ, թե պլան, չգիտեմ նունն է թե ո՛չ: Զարմանալին այն էր, որ նա երեկոները արդեն թմրանյութ ծխելուն գերադասում էր զրուցել, էլ չեր օգտագործում:

Եվ ահա մի օր, մեր պրարաբի հետ մեր մոտ եկավ մի տերտեր:

Էս տերտերը ու պրարաբը իմանալով, որ իմ զրուցակցի մոտ թմրանյութ կա, առաջարկեցին թմրել, ուռել, ինչպես ասում են: Զրուցակիցս, տերտերին, արդեն վառած հաշիշի գլանակը փոխանցելուց առաջ, ինձ հարցրեց.

-Դու չես ծխում չէ՞:

-Ես գլուխս ճոճեցի՛, ո՛չ: Դա ինձ համար շատ մեծ հարգանքի նշան էր այդ տղայի կողմից:

Հաշիշ ծխելուց հետո , երբ տերտերի տրամադրությունը բարձրացավ, էս տերտերը սկսեց խոսել օրենքով գողերի մասին, սկսեց թվել թե ու՛մ է ճանաչում, պատմել նրանց արկածները: Ես քմծիծաղով ասի. ?ղայդին? լուսավորչական աշխատանք էս տանում, կարծում էի կվիրավորվի, կսթափվի, բայց Օ՜ զարմանք, Օ՜ տեր աստված, հլը իջի վար տես քո աշխատողը ինչ խոտան է տալիս, այդ ՍԻՆԼՔՈՐԸ լուրջ դեմքով նայեց ինձ, ապա գոհունակությամբ իր ունկնդիրներին ու սկսեց խոսել հին ժողովուրդների մասին:

Ասում է, կան հին բայց շատ նոր ժողովուրդներ, օրինակ հրեաները շատ հին ժողովուրդ են եղել իսկ ներկայումս նրանք ամենաերիտասարդ ժողովուրդն են, բոլորովին ուրիշ ազգ են հիմա: Ես սրտանց ուզում էի որ էդ ապիկարը գոնե հասկանա, որ էստեղ իր վրա ծիծաղող մարդ կա ու նորից կտրեցի ?լուսավորչական? քարոզը: Եթե էդքան նոր են, ինչու՞ են էդքան հին հավատ դավանում- ինչպիսին է հուդայիզմը, էդ ասածդ հո նոր չե՞ն ավելացրել թալմուդի մեջ:

Այս անգամ ես հիսուն տոկոսով նպատակիս հասա, նա մի տեսակ խոժոռվեց ու թեման փոխեց, սկսեց խոսել աստծուց: Դեռ չեր հասել իր հեքիաթի մեջտեղը, սրան ասեցի:

.-Աստված չկա, աստվածը մեռել է:

Ա՛յ էստեղ ուռած տերտերը փքվեց, անցավ հարձակման, բայց ես նրան կասեցրի մի շատ անմեղ արտահայտությամբ, ասեցի էդ ես չեմ ասել, դա Նիցշեն է ասել: Նրա հայացքը ինձ հիշեցրեց հանրաճանաչ դերասան Էտուշի հայացքը ?Կովկասի գերուհին? ֆիլմից, երբ բժիշկը Էտուշին արբած Շուրիկի մասին ասում է.

- Բելայա գարյաչկա:

- Նետուշը աչքերը չռած ասում է.

- Բելի, սավսեմ բելի:

- Ո՛չ, նա իհարկ է Նիցշեին ԲԵԼԻ չհամարեց, որովհետև ճիշտ որոշում ընդունեց, չխոսեց այն մասին, ինչից տեղյակ չէ: Բայց ես հասկացա, որ նա զբաղված է մի խորամանկ ու հեռու գնացող գործով, նա որպես հոգևորական մտել էր կրիմինալ աշխարհ ու գովաբանում էր հանցավոր կյանքը, ահա թե ինչ խաղ էր բռնել էդ տերտեր կոչեցյալ սատանան, ավաղ նա միակը չե և դա արդեն տարածված երևույթ է: ԵՎ մեր միակ հույսը նորից մնում է մեր գեների վրա, որ անկախ նրանից մարդու կյանքը ինչպես է դրսեվորվել, նա իր Հայ բնազդով կկարողանա ձերբազատվել այդ առնետական հոգեվորականությունից: Ես համոզվեցի դրանում, երբ նկատեցի, որ իմ զրուցակիցը, որը հյուրասիրել էր տերտերին հաշիշով, որ նույնպես չգիտեր Նիցշեի մասին, բայց նա տեսնում ու հասկանում էր տերտերի ո՛չնչությունը ու քթի տակ ծիծաղում էր: Ըստիս այդ ծիծաղը անպայման պետք է հասնի աստծուն:

Ու ևս մի զարմանք: Երկրորդ օրը էս տերտերը եկավ ու սկսեց ամենավերջին լուտանքը թափել հրեաների մասին, ամենալպիրշ արտահայտություններով: Այդ ողորքագլուխը կարծում էր թե էստեղ ազգայնամոլ մարդիկ են, որ ընդունակ են ատել մարդուն ըստ ազգության ու ամեն գնով ուզում էր մեր դուրը գալ, որ խելքներս ուտի: Ոչխարհը ոչխարներ էր որոնում:

Բայց այդ տերտերը, մեր Հայ պրարաբի հետ իրենց գործը արեցին, մեզ խաբեցին, մեր աշխատանքի հիմնական մասը գողացան, չվճարեցին ու հիմա էլ ո՞վ գիտի, էդ պրարաբը ու էդ ուռած տերտերը ու՞մ են ?լուսավորում?:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 19:56

Հոլիվուդի հովերը

Текст:
Հոլիվուդի հովերը


Գոյություն ունեն երեք տեսակի սուտասաններ:

Կան մարդիք, որ մի բան էս հարցնում, սուտ է խոսում, խաբում է, դրանք սովորական խաբլաններն են: Կան մեկ ուրիշ խաբեպաներ, մեծ ու փոքր, տարբեր մասշտաբների, սրանք սովորական խաբլաններից տարբերվում են նրանով, որ ինքնուրույն, նպատակամղված ինչ որ սուտ բան են ձեռնարկում, ժուլիկություն են անում, և ստով ու խաբելով հասնում ինչ որ նպատակի, կարող են անգամ պետություններ խաբեն ու թալանեն: Եվ կան սուտասաններ, որոնք ստում են չստելու համար, բնավորություն է, սրանց ֆանտազիային կնախանձի յուրաքանչյուր ստեղծագործ: Վերջիններիս սովորաբար անվանում են փչան:

Առաջին երկու տեսակի սուտասաններին բոլորս էլ լավ ճանաչում ենք ու շատ ենք հանդիպել իսկ իսկական, կարգին փչանները հազվագյուտ են: Փչելու համար տաղանդ է պետք:

Իմիջայլոց մեր թաղի Վաղոյին հիշեցի, Վաղոն որ գալիս էր մի տեղից, կամ եթե նույնիսկ բոլորս մի տեղ նստած լինեինք ու Վաղոն գնար ջուր խմեր գար, մի բան կպատմեր, մի բան «կհիշեր»: Ասեմ, որ երբեմն ճիշտ բաներ էլ էր ասում, երբ շատ էր հոգնում ստել, իսկ որ ամենակարևորն էր Վաղոյի մոտ, նա հերթական սուտը պատմելուց հետո ասում էր.

Տղեք էսի Ջաջուռի քամին էր: Վաղոն երբեք չեր արտասանում սուտ բառը, սուտը նա անվանում էր «Ջաջուռի քամի»:

Ես հարյուր տոկոսով գիտեմ, որ Վաղոն նույնիսկ գաղափար չուներ այն մասին, որ Ջաջուռ բառը ստեղծվել է ջոջ կաղնու և նրա հետ կապված սիրո լեգենդի շնորհիվ, այսինքն ես իրենից մի քիչ շատ բան գիտեմ, բա՛, բայց Վաղոն լավ ըմբռնում էր բառի նշանակությունը և գիտեր, որ Ջաջուռի քամին չես կարող անվանել սուտ, Ջաջուռի քամին ունի մի շարք արժանիքներ, որոնք իր հորինվածքները շատ հեռու են տանում սուտ լինելուց, եթե չեն դարձնում լեգենդ կամ առասպել ապա սուտ էլ չես կարող անվանել, այդ հորինվածքների միակ բնութագրումը Ջաջուռի քամին է, քանզի նրա հորինվածքները խորհուրդ ունեին, հետաքրքիր էին, ունեին միտք: Մի՛տք, այո՛ Վաղոն ամեն ինչի մեջ միտք էր փնտրում, այնքան մեծ նշանակություն էր տալիս մտքին, որ կորժիկ չեր սիրում, ասում էր շատ տափակ է:

Հետաքրքիր կլիներ իմանալ Վաղոյի կարծիքը ամերիկացի հայագետների մասին, որոնք պնդում են, որ հայերը հայկական լեռնաշխարհում եկվորներ են: Լավ ճանաչելով Վաղոյին հաստատ գիտեմ ինչ կասեր: Վաղոն կասեր, հա՜ հա՛յ տնաշեններ, ո՞վ չգիտի, որ բոլոր հայերն էլ Լեննականից են եկել: Կասեք սու՞տ է, չե՞ որ իրոք Հայք նահապետի վորդիներից մեկը, ամենաշատակերը, հիմնվում է հենց շիրակում և Վաղոյի ասածը ճշմարտության հետ ունի շատ սերտ կապ: Իհարկ է Վաղոյի մոտ ուղղակի խոսում էր գենը, ուղղակի մարդը ունի այնպիսի հատկություններ, որոնք բացահայտված չեն, որոնցով նա ստանում է այն ինֆորմացիան, որը ո՛չ մի տեղ չի լսել ու չի կարդացել:

Վաղոն հետաքրքիր էր պատմում, անկեղծության այնպիսի արտահայտություններ էր նկարում դեմքին, աչքերը հառած դեպի անորոշություն, «հիշողության» ամենամութ անկյուններից գտնում էր ամենակարևորը ու հայտնագործի ուրախությամբ, էվրիկա բղավելու փոխարեն, «հիշածը» , բացահայտության ոսկե սկուտեղի վրա, մատուցման արվեստի ամենաճկուն ու սահուն կերպով հաղորդում է քեզ:

Բայց վաղոյի կարծիքը այսօր երևի այնքան էլ համոզեցուցիչ չլինի, ժամանակները փոխվել են, ի՞նչ ասես, ախր ամեն ինչ ամերիկայից է գալիս, ամեն մարդ իրեն հետաքրքրող մի նոր բան բերում է, մոդան էնտեղից է գալիս չէ՞, մեկը ջիփ է բերում մեկն էլ պատմական ստագործություններ: Բա ո՞նց կլինի, եթե ամերիկայում ասել են եկվոր ենք, մի էդպիսի հայտնագործություն էլ հայաստանում պիտի անե՞ն թե ոչ: Ու արել են, արել են «ժամանակակից» մոտեցմամբ ու ձևով, ասում են Վարդանանց հերոսամարտը չի եղել, ուղղակի Նյուսալավուրտը Վարդանին ստրելկա էր նշանակել Տղմուտ գետի ափին, տեսնվեցին, հաշիվները մաքրեցին, պրծավ գնաց: Համարձակ սուտ է չէ՞, դե՝ ստի համարձակությունը ստի հաջողության գրավականն է:

Ամերիկացիների օրինակով, այսպես ստելը հեչ դժվար գործ չէ, չե՞ որ խոսքը ո՛չ թե իրաքի մասին է, այլ հազարավոր տարինաեր առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, ընդհամենը պետք է ֆինանսավորել և ամեն ինչ կլինի ըստ ամերիկական վարկածի, մոդայիկ:

Ինքս պատմաբան չլինելով, իմ համեստ պատմական գիտելիքներով, իչու՞ եմ համոզված, որ այսօրվա վայ պատմաբանները ստում են, ասեմ ինչու՛, գենետիկաս էլ մի կոմ դրած ասե՛մ:

Պատմաբանները հիմնվում են պատմական աղբյուրների վրա և ինչքան շատ աղբյուրներ գիտի, այնքան վստահ է իր վարկածում, այսպես է չէ՞: Դե ուրեմն հարգարժան պատմաբաններին հրավիրում եմ հազարավոր տարիների հեռավորությունից հետ վերադառնալ մինչև մեր օրերը, հենց հիմա ու տեսնել թե ինչպե՛ս է գրվում պատմությունը հիմա, որ հազար տարի հետո ասեն էս այսպես է եղել իսկ սա այսպես: Ինչպե՞ս են գրում այսօր.

Այսօր մեր Հայ պատմիչները ամեն ինչ էլ շատ լավ տեղը տեղին գրել ու շարադրել են, բայց չե՛ որ գալու է ժամանակը և պատմաբանները փնտրելու են օտար աղբյուրներ մեր պատմիչների գրածը հաստատելու համար, կգտնե՞ն, ու՞մ մոտ, և որ շատ կարևոր է ի՛նչ իմաստով: Դե հիմա դուք ինձ ասեք, ում պետքն էր, որ մեր պատմության փառավոր էջերը գրի առներ ու էսօր մեզ մատուցեր, բացի մեր Եղիշեից դա ո՞վ պիտի գրեր, որ նորովի պատմիչները հենվում են հենց այն հանգամանքի վրա, որ միայն Եղիշեն է պատմում այդ մասին: Հլը մի հատ գնացեք կարդացեք թե էսօր օտար պատմիչները ի՛նչ են գրում մեր այսօրվա պատմության մասին: Ախր հարցը արդեն էսօրվանը գրելու մասին չէ այլ անհերքելի անցյալը կեղծելու մասին: Այսպիսօվ կարծում եմ, որ քանի որ հազար յոթհարյուր տարվա ընթացքում մարդը ավելի ազնիվ ու օբեկտիվ չի դարձել, պատմությունը այն ժամանակ էլ գրվել է ճիշտ այնպես, ինչպես այսօր, և բացի Եղիշեից ո՛չ մեկի ձեռքն էլ չեր բռնի գրեր, պատմեր մեր առյուծների հերոսամարտը, որը հեչ ձեռնտու չե որևե մեկին, ճշմարտությունը կարող էր գրել միայն Եղիշեն, հերքել նրան կարող են միայն թշնամիները ու նախանձները ճիշտ այնպես ինչպես հերքում ու հորինում են այսօր:



Երբ «ԱԶԳ» շաբաթաթերթի մշակույթ բաժնում կարդացի Վարդանանց պատերազմի մասին հոդվածը, որ ներկայացնում էր վերը նշված վարկածը հերոսամարտի մասին(Նյուսալավուրտի ու Վարդանի ռազբորկան) նորից հիշեցի Վաղոյին, հեյ գիտի Վաղոո որտե՞ղ էս, բայց ո՛չ, ես ներեղություն Վաղոո ջան, ուզում էի ասել, որ էս նորովի պատմիչների պատմությունները ինձ քո Ջաջուռի քամին է հիշեցնում, ո՛չ Վաղո ջան, ես սխալվեցի, էս քամիները Ջաջուռից չե՛ն, սրանք Հոլիվուդից են գալիս, Հոլիվուդի հովերն են:

Էս փչանները նոր տիպի փչաններ են, սրանց ստերը ֆարսաժ ունեն, էն զիլ ավտոմեքենաների պես տեղից պոկվում են ու ա՛ռռը հա՛, իզը կորավ, շատ թափով են փչում, ջաջուռի քամուց հարյուր անգամ թափով: Էնպես են փչում, որ ամերիկայից հետ մինչև Հայաստան իրենց սանիկների երևակայության քամահարները հազիվ են դիմանում: Եվ քանի որ քամիները գալիս են Հոլիվուդից, դրա համար էլ չեն կարողանում վերջում Վաղոյի նման ազնվորեն ասեն, տղերք, էսի Ջաջուռի քամին էր, ախր հիմա եղանակի փոփոխության մասին ամեն օր հեռուստացույցով ասում են և քանի որ այդ հովերը գալիս են ազատ աշխարհից, անվանում են ազատություն: Այսինքն կարևոր չե որ կողմից է փչում քամին, որ կողմից որ ձեռնտու է այն կողմից էլ փչում է, ազատություն է:

Վաղոն հորինելու տաղանդ ուներ, էլ չեմ կարողանում նրան անվանեմ փչան,նա հորինում էր շատ ինքնատիպ և ուներ սեփական կարծիքը յուրաքանչյուր հարցի շուրջ: Օրինակ մի անգամ տղաներով նստած զրուցում էինք ու մեկը մի հարց տվեց բոլորին.

Ո՞վ գիտի, էշն է շատ բեռ տանու՞մ թե՞ ձին: Բոլորը հայտնեցին իրենց կարծիքը էշի ու ձիու «իշշության» մասին իսկ Վաղոն ասաց, ու՜ղտը:

Պարզ է չէ՞, Վաղոն ինքնուրույն կարծիք հայտնելու խնդիր ուներ և անպայման մի բան պիտի ասեր, որ տարբերվի մյուսներից, կարելի է ասել ինքնահաստատման խնդիր, բայց դա ո՛չ մեկին չեր խանգառում, ընթհակառակը հետաքրքիր էր լինում, Վաղոն զրույցի նյութ էր ստեղծում:

Վերջերս ինքնահաստատման խնդրի մասին լսեցի մի արդեն ճանաչված գիտնականից, որ ամերիկայում հայոց պատմություն է դասավանդում: «Լույս աշխարհ» թերթի կայքեջում դիտեցի տեսահոլովակը, որտեղ փորձում էին նրա հետ(ոմն Ռասսել) հարցազրույց անցկացնել և իհարկ է նա փախավ բայց հասացրեց մեղադրել իրեն մեղադրողներին ինքնահաստատման խնդիր ունենալու մեջ: Նա ինքնահաստատման խնդիր ունենալու մեջ մեղադրեց այն գիտնականներին, որոնք հերքում են իր նորովի, ամերիկական հայոց պատմությունը և իրեն մեղադրում են պատմությունը կեղծելու մեջ, իսկ իր մատից ծծած պատմութթունը նա ինքնահաստատման խնդիր չի համարում, որովհետև արդեն շատ հարմար հաստատվել է ամերիկայում, դրանից դեն էլ ի՞նչ ինքնահաստատվի:

Ինտերնետում մեր հայերից մեկը, Moshiach մականունով, մի կատակ արեց, Արթուր Աբրահամի օգնությամբ ընտրություններ անցկացնելու, որ թեքնածուն հանդիպի Աբրահամի հետ, ու իմ մոտ էլ էսպիսի մի միտք առաջացավ.

Ափսոս որ էդ Ռասսելը պրոֆեսիոնալ բռնցկամարտիկ չէ, Արթուր Աբրահամին կխնդրեինք դրան մի հատ լավ ինքնահաստատեր:

Կարծում էք հենց այնպես կատա՞կ եմ անում, ո՛չ, կատակ չեմ անում, ասում եմ մի բան որ անհնարին է: Անհնարին է ո՛չ թե այն պատճառով, որ Ռասսելը բռնցկամարտիկ չե այլ պատմաբան, այլ կա մարդկային Ռասսելների տեսակ, որը կարող է ինքնահաստատվել միմիայն այնպիսի բնագավառներում, որտեղ կարելի է խաբել, կեղծել, սեփականացնել, մոլորեցնել մարդկանց, գողանալ... բայց երբ նա հայտնվում է մի ասպարեզում որտեղ գողանալ կամ կեղծել անհնարին է, ինչպիսին սպորտն է, ՄԱՐԶԻԿԸ, ապա նա ուզած թե չուզած հանդես է գալիս արդեն իր ամբողջական ոչնչությամբ: Հին հույները իզուր չեն ասել.

Առողջ մարմնում – առողջ ոգի: Իսկ մենք լավ մարզիկներ ենք դեռ օլիմպիական խաղերի հենց առաջին օրերից, առաջին օլիմպիական չեմպիոններից մեկը Հայ թագավորն է եղել: Ռասսելը ի՞նչ պիտի պատմի իր ցեղի մասին, ինչի՞ չեմիոն է եղել, ֆոկուսնիկությա՞ն, թերևս՝, դե դրա համար էլ էսօր իր տրադիցիան է շարունակում, պատմական ֆոկուսներ է անում: Ձեձքը բացում է ու ասում, տե՛ս ձեռքիս մեջ գրած է որ հայերը բնիկ են եղել, փակում բացում է ու ասում է, տե՛ս իսկ հիմա գրած է որ եկվոր են: Ահա դրա ինքնությունը և որպես մարդ, կատարելության չափանիշը:

Իհարկ է հազարավոր տարիների պատմությունը կեղծելու մեջ մեղադրելը ավելի դժվար գործ է քան թե այսօրվա իրադարձությունների մեջ ամերիկական ստերի մերկացումը, օրինակ իրաքում մարդկության համար վտանգ ներկայացնող զենքի գոյությունը: Դժար է ո՛չ թե գիտական տեսակետից, այլ գիտաֆինանսավորման, չե՞ որ փողը ամերիկան է տպում, ու՞մ պիտի ֆինանսավորի, պարզ չե՞ որ կֆինանսավորի սեփական սուտասաններին, որոնց պատմությունները վերջ իվերջո կնպաստեն դոլարի ցանկալի շրջանառությունը:

Բանից պարզվում է, որ վերը նշված երեք տեսակի սուտասաններից ժամանակի ընթացքում առաջացել է մի նոր սուտասան հիբրիդ, դժվար է ասել ինչպես է առաջացել այդ հիբրիդը, բայց առաջացել է ու կա՛: Այդ հիբրիդ սուտասանները, գիտնական սուտասաններն են, սրանց սուտը վերը նշված երեք տեսակի սուտասանների ստից տարբերվում է մի շատ վտանգավոր հատկությամբ: Ստելով հանդերձ սրանք չունեն ազգային ինքնության զգացում, չկա՛:

Գիտեք, կարծում եմ, որ նրանք իրոք ինքնահաստատման խնդիր չունեն, որովհետև ինքնահաստատման խնդիր ունենալու համար պետք է ունենալ ինքնություն: Եթե մարդը զուրկ է ինքնաճանաչումից ու քարոզում է ճանաչվել այնպես, ինչպես կկամենաին մեր դարավոր թշնամիները, ապա ինքնահաստատման խնդիրը նրա համար կապված է լոք փողի ու պաշտոնի հետ, որից չի բողոքում և ուրիշ խնդիր չունի: Բայց ոչ, նա մի խնդիր էլ ունի, նույն խնդիրը, ինչ որ ունեն մեր թշնամիները, նպատակ, որին ուզում են հասնել պատմությունը կեղծելով: Ռասսելը իր բստրություններով առաջին հերթին ձգտում է զրկել մատաղ սերնդին ինքնաճանաչումից, որպեսզի ապագայում ունենա գորշ բազմություն ու առոք փառոք աղավարի ապրի, Հիտլերի երազանքը՛, մենակ հրացանի փոխարեն օգտագործվում է գիտությունը:

Այդ Ռասսելնները մեթոդաբար փորձում են ոչնչացնել այն պատմական սիմվոլները, որոնցով հայերս առաջնորդվում ենք, ճանաչում ենք մեզ: Առաջինը դա մեր բնիկ լինելու փաստն է, որ մարդուն տալիս է բարոյական իրավունք տեր կանգնելու իր հողին: Երկրոդը, մեր մարտունակության փաստը, Վարդանանց հերոսամարտը, որ վստահ լինենք մեր վրա, որ կարողացել ենք ու կարող ենք պաշտպանել մեր երկիրը:

Ստղծվել է գիտական համագործակցություն սեմիոտտիկայի, պատմագիտությն ու գրականագիտության մեջ, սեմիոտիկները նշում են կարևոր սիմվոլը «թիրախը» իսկ վայպատմաբանները ու գրականաՔետները սկսում են գնդակոծել այդ սիմվոլները:

Այսպիսով փորձվում է ոչնչացվել երկու շատ կարևոր սիմվոլ, մեր բնիկ լինելը, որ սկսվում է Հայկ և Բելից, և մեր ամենաճանաչված հերոսամարտը:

Էսպիսի գործ ձեռնարկողը ինքնահաստատման ի՞նչ խնդիր կարող է ունենալ, մի խնդիր, եթե մարդը ասում է ես - ես չեմ կամ դու - դու չես, նա խնդիր ունի դա տեղավորելու մարդկանց ուղեղներում և հենց դրանով են զբաղված այդ հիբրիդները:

Ռասսելը այսօր, փորձում է լուծել իր ո՛վ լինելու խնդիրը ուրիշներին զրկելով ինքնությունը ճանաչելու ընդունակությունից:

Նկատու՞մ էք, նու՛յն գլոբալիզացիան է, ուղղակի գիտության ասպարեզում: Եթե տնտեսության մեջ ոչնչացվում է այլ պետությունների տնտեսությունը, որ երկրները դնեն մշտական կախման մեջ հարուստ երկրից, գիտության բնակավառում էլ նույնը, ոչնչացվում ու կեղծվում է ժողովուրդների պատմությունը ի օգութ նորովի բայց հարուստ երկրի պատմաբանների, «նրա՜նք պիտի մեզ ասեն թե ո՛վ ենք մենք»: Նույն գործով են զբաղված գրականության ասպարեզում, ազատ խոսքի պատրվակի տակ, մատաղ սերնդին հրամցնում են հազար տեսակի այլանդակություններ, հայտնաբերում են զարհուրելի «տեղեկություններ» ազգի մեծ գրողների մասին, մի վայ գիտնականների ջոկաթ առավոտնից իրիկուն թերթերում մերկացնում են սովետական շրջանի գրողներին, «ճշմարտությու՛նն են վերականգնում» իսկ այսօրվա ճշմարտության վրա թքած ունենան, այսօրվա ճշմարտությունը կտակել են իրենց թոռներին, որ նրանք էլ ժամանակին զբաղմունք ունենան «ճշմարտությունը» վերականգնելու գործում և սերնդե սերունդ փոխանակվում է այսօրվա ճշմարտությունը անտեսելու սովորույթը, որ շատ հարմար գործ է, ճշմարտությունից էս խոսում և ո՛չ մի թշնամի չունես, բոլորը արդեն մեռել են, Իսահակյանը այս ճշմարտությունը կանվաներ, (մեռելների միս): Իսկ պատմության կեղծարարները արդեն Բրեժնեվից շատ մեդալներ են ստացել:

Եվ այս իրավիճակից հմտորեն օգտվում են բոլոր գրագետ խաբեպաները մեր մեջ հակասություններ սերմանելու համար, ընդառաջվելով հայտնի սկզբունքով «բաժանիր և տիրիր», փորձում են զրկել պետական մտածելակերպից, ինքնաճանաչումից, մարդու իրավունքների սկուտեղի վրա դրված քարոզվում է այլասեռություն, ի՛նչ ասես որ չեն դնում այդ մարդու իրավունքների սկուտեղի վրա, մի մարդը այնքան իրավունք ունի, որ կարող է ոտից գլուխ շուռ տալ մի ամբողջ ժողովրդի պատմություն և սեփական որոշմամբ այդ ազգին պատկանող երիտասարդներին դասավանդի իր մատից ծծած պատմությունը: Եվ իհարկ է ո՛չ ոք չգիտի թե ի՞նչ իրավունքով է ամերիկայում ֆինանսավորվում նման գործունեությունը: Չնայած վերջին ասածս ծիծաղելի է հնչում, գոնե ամերիկան միայն իր երկրում ֆինանսավորեր այդպիսի գործունեությունը, մի երկիր կա՞, որտեղ ամերիկացի գիտնականները նոր պատմություն հայտնաբերած չլինեն ու չֆինանսավորեն, փողը իրենք չե՞ն տպում, ի՞նչ խնդիր կա: Ինչի՞ մասին է խոսքը, երբ ամրիկան անամոթաբար քարոզում է, թե երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթել է ամերիկան իսկ այդ հաղթանակը անգիր անողը քարտեզի վրա Ռուսաստանի տեղը նույնիսկ չգիտի: Սա չե՞ ամերիկյան պատմաբանությունը, որ համբուրգերի նման թխում են:

ԲԱՅՑ

Հոլիվուդի հովերը

Սիրում են մեր կովերը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 19:58

ՉՈՐՐՈՐԴ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ

Текст:
ՉՈՐՐՈՐԴ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ


Մի զիլ գրող կես դրույքով դՐսիդենտ էր աշխատում: Ասում եմ.

- Լսի՛ր, ինու՞ էս դրսիդենտ աշխատում, գնա ներսիդենտ աշխատի, տաք է, հեռուստացույց կա, չայ կխմես…

- Ի՛նչ է, ներսիդենտ աշխատելը գիտես հե՞շտ է, Հայաստանում մեկը մեկի վրա լցված ներսիդենտ են աշխատում, հրատարակչությունները տրաքում են, տեղ չկա, իրար վրա լցաված իրենց պատրտելով ինչ ասես գրում են, գնամ ներսիդենտ աշխատեմ ու՞մ պիտի զարմացնեմ, իսկ էսպես լավ է, դՐսիդենտները քիչ են, ինչ էլ գրես մի բանի տեղ կանցնի:

- Հիմա դու գրող է՞ս թե՞ լրագրող:

- Ի՞նչ տարբերություն, հիմա դրանց ո՞վ է իրարից ջոկում, խնդրեմ, 600 հոգի գրողների միության անդմ կա, ո՛վ - ո՛վ է, ո՞վ գիտի, մենակ գիտենք, որ վեցհարյուրն էլ ուզում են էդ միության նախագան դառնան, որովհետև մենակ նախագան է ռոջիկ ստանում:

- Չհասկացա, հիմա դրանք էլ ե՞ն ներսիդենտ:

- Չե՜, դրանք կոխքիդե՜նտ են, կոխքանց են անում իրենց գործերը, ներսի ու դրսի հետ չեն խառնվում:

- Իսկ դու կոխքիդենտ չե՞ս ուզում դառնաս:

- Եսի՞մ, ախր դրանց գործն էլ մի բան չի, տելեսերյալների գործը նույնիսկ դրանց ձեռքից խլել են, սցենարները հեռուստակայանի տնորենի քարտուղարն է գրում, մնացածը իզուր չխկրտոց է, ապրուստ չես վաստակի:

- Յա՛, կարող է՞ եթե միության անդամ չես, համակարգչիդ կլավյատուրան չի չխկրտում:

- Հա լավ ուզածդ ի՞նչ է, կավիճո՞վ գրեմ:

- Լսի՛ բա ինչու՞ են էդ դրսիդենտները էդքան քիչ: Տասը միլիոն ժողովուրդ ենք, որից մեծ մասը դրսում է, ներսում վեցհարյուր հոգի մենակ կոխքիդենտ ունենք գրողների միությունում, մի երեք էդքան խառնադենտ էլ լրատվամիջոցներում են աշխատում, իսկ դրսիդենտներդ ընդհամենը մի հինգ վեց հոգի մարդ էք, էդ ո՞նց հասկանանք:

- Մեր գիրն ուրիշ գրեն է, ամեն մարդ չի կանա գրի:

- Դե լավ հա՛, ո՞ր շրիֆտով էս գրում, արյալ ամ թե՞ յունիկոդ:

- Արյալ Վալոդ:

- Լա՛վ, ձեզնից բացի դրսում էլ գրաճանաչ մարդ չկա՞:

- Ինչու՞ չկա, լիքը, բայց դե մեր մակարդակը ու՜ր նրանցը ուր, ճզմզոում են է՛լի:

- Բա դրանք ինչի՞դենտ են:

- Չեմ ջոկում, վրոդի բլատնո են բայց ֆրաերի զամաշկեկով, եսի՞մ: Մի խոսքով ո՛չ դրսիդենտ են, ո՛չ ներսիդենտ, ո՛չ կոխքիդենտ, նրանք չունեն ո՛չ մի բրենդ: Էս քո նշած երեք հարթություններից ո՛չ մեկի վրա չեն գտնվում: Նրանք ժամանակի ու տարածության մեջ կորցրել են կողմնորոշվելու հատկությունը, չգիտեն ու՛մ կողքը կանգնեն, որ ճանաչում ստանան, իսան են, իրենց համար գրում են և երեք հարթություններից ո՛չ մեկի վրա էլ չեն տեղավորվում, դե՝ 3D չգիտեն էլի, որ գոնե մի հարթության վրա տեղավորվեն:

- Ուրեմն ընդհամենը երեք հարթությու՞ն գոյություն ունի հա՞:

- Տնաշեն բա հո չորս հարթություն չէ, վերև, ներքև, կողք, էլ ուրիշ հարթություն գիտե՞ս:

- Ախ էդ իմաստով էս ասում հա՞, դե էդ դեպքում մենակ կողքիդենտներն են իրական հարթություն, մնացած երկուսդ, դրսիդենտ ու ներսիդենտ, ստից էք, նման հարթություն չկա: Դրանք կողքիդենտների տնազն են, և եթե դրսիդենտ ու ներսիդեն հարթություններ գոյություն չունեն, դու որտե՞ղ էս գտնվում:

- Դեմդ նստած եմ, չե՞ս տեսնում:

- Ուզում էս ասես դեմիդե՞նտ էս:

- Ո՛չ, ոչ դեմ, ոչ հետև, ոչ շուրջբոլոր, մոտակայք, մերձակայք, հեռու .. դրանք բոլորը կողքի հարթության վրա են գտնվում:

- Եղա՜վ, ուրեմն դու իրականում կողքիդենտ էս, բա գրողների մության նախագահ չե՞ս ուզում դառնաս:

- Չե, արդեն ուշ է, անալիզներս կարող է չբավարարեն դրա համար:

- Իսկ դու ինչի՞դենտ էս, քո երեք հարթության լոգիկայով կամ պետք է վերիդենտ լինես կամ կողքիդենտ կամ ներքևիդենտ:

- Դժվար հարց տվեցիր, ի՞նչ ասեմ, պառաշուտ ունենաի, վերիդենտ կլինեի, թիկունք ունենաի կողքիդենտ, ներքևիդենտ լինեի դու ինձ չեիր տեսնի, ուրեմն Լեննակնցի եմ:

- Էդ չորրորդ հարթությունն էր հա՞:

- Ընչի չէ՞ որ, հինգերորդ շարասյուն կեղնի, չորրորդ հարդություն չի՞ եղնի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 01 окт 2010, 19:50
    1 Комментарии
    1608 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    01 окт 2010, 19:51
  • ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 29 мар 2011, 23:13
    6 Комментарии
    1195 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 мар 2011, 23:20