ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 24 окт 2010, 13:01

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

(294.94 кб) Просмотров: 291
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 24 окт 2010, 13:11

Դաջված երազ

Գիշերային սրճարանում,
Դևն էր քնից վեր թռել,
Ու իր երազն էր ինձ պատմում,
Որ գլխից նոր էր փախել:

Այդ երազում իմ պատկերը,
Հետազոտում էր գները,
Սուզված գնացուցակում ,
Դեռ չեմ խմում:

Ի վերջո պատվիրեցի.
Գինի՛, գինի՛ ու գինի՛:
Կասկածամիտ մատուցողը,
Նախ և առաջ ուզեց փողը:

Սրբիչը ուսին կախած,
Ինչպես սպիտակ ակսելբանտ,
Սինին բեռի տակ ճկած,
Մատուցողը խիստ պեդանտ:

Արագ լուծեց իմ հարցերը,
Անցավ ուրիշ սեղանի,
Որտեղ քեֆ, ուրախությունը,
Վճարում էր մի քեֆչի:

Ասեց, ախպերն ի՞նչ է ուզում,
Քեֆչին նայեց իմ սեղանին,
Թե ասեր իմ գլուխն է ուզում,
Իմ գլուխը կկտրեին:

Իսկ հարևան սեղանին,
Չաղլիկն հեծած աթոռին,
Գրոհում էր սեղանը,
Հաղթող ճանաչվեց չաղը:

Սրճարանում կես գիշերին,
Հյուրասիրված առևտուր,
Իսկ չաղլիկի ճոխ սեղանին,
Մի միլիոնի կերակուր:

Գինուց բնավ չարբեցի,
Ավա՜ղ ծամածռվեցի,
Գինին սարգել էր անփորձ
Ու անշնորհք գինեգործ:

Մատուցողը մտածեց,
Մի բաժակ գինի փրկել,
Արհեստական ճանճ գցեց
Գինուս մեջ, որ չէի խմել:

Ճանճը արբեց, թռավ գնաց,
Տզալով մի երկ՜ար կենաց
Չհասկացա ինչ ասեց
Ինձ գովե՞ց, թե՞ փնովեց:

Մատուցողի գրպանից,
Քեֆչին փողը թռցրեց,
Ու ընկերոջ անունից,
Նորից կոնյակ պատվիրեց:

Մատուցողն զգաստացավ,
Իր փողերի հոտն առավ,
Բայց իր պարտքը կատարեց,
Ու քեֆչուն նորից խաբեց:

Ու կոնյակի փոխարեն,
Թթված կոմպոտ մատուցեց,
Ասաց, «փըլիզ» անգլերեն
Ու մարդ բան չնկատեց:

Խառնաշփոտ է տակավին,
Երազ է չորս բոլորը,
Որի թեման սոված փորին
Հորինել է Վիյոնը:

Ի՞նչ երազ է, ի՞նչ նշան,
Հսկայական մի բերան,
Ծամծմում է ուղեղս,
Թքաշաղում ներվերս:

Իմ երազը սրճարանում,
Նկարներով զարդարված,
Նկարներ, որ ցույց են բերում,
Ով՛ ինչո՞վ է հմայված:

Սրահ, որտեղ կերակուրը
Արտահայտում է իմաստ,
Մի հիմար շոյում է փորը,
Որպես ժամանակի փաստ:

Մեկը ոսկոր էր կրծում
Որ իր կարծիքը հայտնի,
Այնպ՜ս հպարդ է կրծում
Որ տան իրեն երանի:

Սրահի մեջ հայտնվել է
Իմ պատկերը ցիր ու ցան,
Ցանցառամիտ կատակում է
Սրահից մեկի նման:

Էդ երազը պետք է սանձել,
Կապել սեղանի ոտից,
Քանի կռվի բուն չի դարձել,
Ո’վ կկռվի իմ կողմից՝:

Թե չէ խելքը ճմրթված,
Թափառում է, հռհռում,
Ու բոլոր գինով կանանց
Փեշերին է քսմսվում:

Անախորժության ծլերը
Արդեն բացում են թփերը,
Կիսահարբած մի տիկին,
Հայտնվեց լերկ հատակին:

Բայց ձևացավ շնորքով,
Ջղաձիգ շարժումներով,
Ոտքերի դիրքը փոխեց
Ու փեշերը հավաքեց:

Նայեց տարակուսանքով,
Հուրի փերի հայացքով,
Ինչպես անմեղ էություն,
Սայթակած գեղեցկություն:

Ամեն աչքս մի-մի զերո,
Համարյա սեղանի ներքո,
Ասես թատրոն եմ նայում,
Անձամբ հերոսի դերում:

Իսկ այդ թատրոնի տերը
Լավ գիտի ինչ է «սերը»,
Գիտի ինչպես գայթակղել,
Գիտի գերել, նվաճել:

Նա իր դերն է կատարում
Իսկ ես փեշի թատրոնում,
Կրքերը պա՜րզ բնակա՛ն,
Հարյուրի կեսի նման:

Հալհլվում է անկարգապահ
Իմ երազը ինչպես մոմ,
Իսկ մերկացած ազդրի վրա
Դաճված է մի բառ “Wеlcome”:

Մի անգամ էլ կարդացի
Քանի փեշը քշտած էր,
Վելքոմ մադամ ասացի,
Եվ ամենայն հարգանքներ:

Կավալերը դա լսեց,
Ու շատ վելքոմ կատաղեց,
Եվ ըստ բոլոր օրենքների
Ինձ կկանչի մենամարտի:

Ամեն ինչից համ է առնում,
Վախենալու ձայն է հանում,
Զորահավաք է կատարում,
Խմածների ծուռ շարքերում:

Եվ երևի սրճարանում,
Երազս կռիվ դառնա,
Ես կռվց չեմ վախենում,
Աթոռի ոտը վկա:

Բայց և այնպես սա երազ է,
Ես կնամոլ ու հարամ չեմ,
Ազդրի վրա իմ գիրը չէ,
Ես ուղղակի ընթերցող եմ:

Դաճված երազ կես գիշերին,
Խաչագողը Ապոլոն,
Որդը սպիտակ ձիու մեջքին,
Թամբը արժի մի միլիոն:

Սա երազ է, թե՞ մղձավանջ,
Թե դառնացած մտքի ղողանջ,
Տրիու՞մֆը ամենակերի,
Թե փա՞ռքը սինլքորների:

Չգիտեմ ու չեմ ասի,
Թե այս երազն ին՞չ արժի,
Զգում եմ արդեն արթունություն,
Ներողություն:

Շուտով կփակեն տրակտիրը,
Տուն կգնա կուշտ չաղլիկը,
Կհեռանան քեֆչիները,
Սրահ կմտնեն լվերը:

Ուրիշ երազներ կշրջեն,
Մնացորդներ կբաժանեն,
Չորս բոլորը փշրանքներ,
Իսկ լվերը արքանե՜ր:

Դաջված երազ կես գիշերին,
Խաչագողը Ապոլոն,
Որդը սպիտակ ձիու մեջքին,
Թամբը արժի մի միլիոն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 24 окт 2010, 13:15

Շան բախտը

Մի սիրուն շուն, պոչը չալ,
Որոշեց ամուսնանալ:
Դուխի ցանեց չալ պոչին
Ու փեսեքն հավաքվեցին:
Եկան տարբեր խավերից:
Զիբիլանոցից, բակերից,
Անպոչ, անականջ, պոչով,
Ու տարբեր մռութներով:

Ահա բուլտերերն անգութ,
Չորսը թաթ ու մի մռութ,
Որսի շունը ,սերը սրտում,
Խճճվել էր ականջներում:

Իսկ գամփռը, մեծ բերան,
Որպես լավ շուն ու պաշտպան,
Գռմռում ու բոթբթում էր,
Ով իրենից բոյով, կարճ էր:

Բուլդոգն հերսոտ մրթմրթում
Ու մահանա էր փնտրում,
Թե ում կծի, ում հետ գզվի,
Ու գամփռից հեռու լինի:

Ու ամեն փեսացու շուն
Հոտոտում էր իր սիրուն,
Իսկ ամենա գազազները
Էլ հաշվի չէին առնում սերը:

Բուլդոգը սերը սրտում
Հարսի տարածքն էր նշանում,
Իսկ Տուզիկը խաբարբզիկ
Ղժաց. - Բուլդոգն արեց չիշի՛կ:

- Ա՛յ քեզ գռեհիկություն,
Ա՛յ շան խայտառակություն,
Գամփռն հաչեց, վրա պրծավ,
Բուլդոգը թքեց, հեռացավ:

Մնացին երկու հոգով,
Ով համարվում էր բոյով,
Գամփռը ու որսի շունը,
Ու մնացած կարճությունը:

Զաղար Տուզոյին բակում,
Ոչ ոք հաշվի չէր առնում:
Բուլտերերը հա՛ փորում էր,
Որպես գիտուն որոնում էր:

Բուլտերյերը ոսկոր գտավ,
Իսկ Տուզիկը գլխի ընկավ,
Երբ գամփռը նայում էր ցած,
Կտրած ականջից փսփսաց:

Զաղարն ուզածին հասավ,
Մեկի գլուխն էլ կերավ:
Որսի շունը ասեց ցուրտ է,
Գիտեր, որ իր բանն էլ բուրթ է:

Ու ականջները կախած,
եղճ շունը թողեց գնաց,
Դժգոհ սիրուց իր անկատար,
Ականջները երկար, երկար:

Գամփռը մնաց մենակ,
Ու զաղարը ոտի տակ,
Գամփռն ասեց.- ա՛յ Տուզիկ,
Քո սերը չունի՛ հույսիկ:

Գնա մի քիչ սանրվի,
Մի մուկ ճարի նշանվի:
- Հերիք խոսես, անճոռնի,
Հլա մռութիդ նայի:

- Երկար ու կարճ շները,
Գովաբանում էին սերը,
Մեկը հրեշ, մեկը մուկ,
Մուկը միշտ ասում էր դուք:

Դուք-ավ, դուք-հաֆ հիմարներ
Խելագարված քութիկներ:
Խելքը գլխին սիրահար,
Իրոք որ բակում էլ չկար:

Մի Գամփռ էր գռեհիկ,
Զաղարը կողքին մկնիկ,
Ու անճաշակ չալ պոչը
Դավաճանեց տիրոջը:

Հայաթի դուռն էլ փակ էր,
Ամեն ինչ արդեն պարզ էր,
Գամփռն ինչ ուզի կանի
Իսկ զաղարը թող նայի:

Մինչ այդ մադամ Չալ պոչը
Անիծում էր տիրոջը:
Վայ կոտրվի են թաթը,
Որ փակել է հայաթը,
Է՛ս է էլի՛ շան բախտը
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 24 окт 2010, 13:23

Տարան խորամանկները

Ճամփեզրի լապտերները
Սուզվել են գետի հատակ,
Տարվե՝լ է նրանց տերը
Թղթախաղի ժամանակ:,

Էլ ուրիշ կերպ չես ասի,
Լապտերները տարվե՝լ են,
Երբ կազինոն կփակվի՝
Իսկ քո փողերն այնտե՝ղ են:

Ու դու կանգնած գետափին,
Հոսո՝ղ ջրում լույսերը,
Մտածում ես այդ մասին,
Տարվե՝լ են լապտերները:

Խորտակվել են լույսերը,
Բայց շողում են ջրերը,
Իսկ իմ վերջին փողերը,
Տարան խորամանկները:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 24 окт 2010, 13:28

Անգլիական հեքիաթ

Տուր ու դմփաց էր Բաղդատում,
Սարսաղ Սաքոին էին դնքսում,
Գովազդի փող չեին խնայում,
Որ ասեն թե լավ են անում:

Բացադրում եին պատճառները,
Արդեն խոսում եին հավերը,
Որ մեծ վտանգ է մեզ սպառնում,
Սարսաղ Սաքոն ռունբ է սարգում:

Պետք է չեզոկացնե՜լ ռումբը,
Գոռում էր կռվճի խումբը,
Պետգ է ռմբակոծե՜լ ռումբը,
Գլխի ընկավ պարոն Տումբը:

Ու մեղադրեց Սաքոյին,
Թե զինել է թռչող խալին,
Որ անձամբ է խալին տեսել,
Ու մի նախշ էլ ինքն է գործել
Ու տեսել է մեծ քամակներ
ԵՎ այլ միջուկային զենքեր,
Որ էտ խալին պիտի տաներ:
Երբ Սաքիյին լաավ դնգստին,
Խալին ջնջոց սարգեցին,
Այստեղ հեքիաթն ավարտվեց,
Երկնքից երեք լար կախվեց,
Կանաչ,Կարմիր, ու կապույտ:

Կապու՜յտը ձգե՜ս, կպայթես,
Կարմիրը ձգե՜ս,Կթունավորվես,
Իսկ թե կանա՜չը ձգես,
Էշի ականջ կունենաս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 24 окт 2010, 13:38

Հավանոցի հավքերը

Հավանոցի հավքերը՝
Փնովում էին կարգերը:
Փթել են թարեքները
Ու ծերտոտ են բները:

Կարծես հավեր չեն այլ բվե՛ր,
Բայց ոչ մեկը չուներ ներվեր,
Ու բոլորը ծնված օրից,
Տառապում էին քոռությունից:

Հենց մի քիչ էլ մութը նեղեց
Հավախորհուրդը սկսվեց,
Ու հավքերը հավանոցի
Քչերը փուք անցան գործի:

Կչկչվում էր երկու թեմա.
Ազատություն և ապագա.
Եվ այլ վեճակչկչոցներ,
Կչկչում էր ով ինչ ուզեր:

- Ինչու՞ ով որ ձվատու չի՝
Տանում են մահապատժի,
Ինչ մեղք ունեն խեղճ կանայք,
Կչկչացեք պարոնա՜յք:

Մի՞ գուցե մեր ձայնը լսեն’,
Մարագի դուռը չփակե՝ն,
Բմբուլ պոկելը արգելե՝ն,
Ու մեզ ջուջու չանվանե՝ն,:

Թույլ տան բոստսնում քճճել,
Ցանկապատից էնկոմ թռչել...
Աքլոր ինչու՞ չես կչկչում
Թե՞ դա քեզ չի՛ վերաբերվում:

-Եվ իրոք աքլօրը լուռ էր,
Նա մտածմունքների մեջ էր,
Նա հաշվում էր մինչև յոթը,
Գիտեր երբ է առավոտը:

Աքլորը խո՛րն էր մտածում,
Ինքը հավ չէ՛, ձու չի ածում,
իսկ հավերին պետք են որդեր,
ԵՎ հետո նո՛ր ուրոշ կարգեր,

Որդը համեղ ուտելիք է,
Որդը բնական երշի՛կ է,
Կամ ամերիկական փլաֆ,
Ինչքան շատ լինի այնքան լավ:

Բայց ոնց առանզ տիրոջ կամքի՛,
Հավը որթով նախաճաշի,
Դա օրինախախթությու՛ն է,
Հավահեղափոխությու՛ն է,

Աքլորն հասկսցավ վտանգը,
Գցեց բռնեց հանգամանքը,
Որպիսի հավերը լռեն,
Նախ պիտի իրար դնքստեն:

Ու մտածեց նոր մեխանիզմ,
Որ տարածի հակահավիզմ,
Իսկ որ հավերն իրար փետրե՛ն,
Նախ և առաջ պիտի սնվեն:

Աքլօրը վիզն ուղիղ ցցեց
Ու խորիմաստ բացականչեց,
Որ մեզ որդով ապահովե՛նք
Պիտի գոմա՛ղբը քճճենք:

Ու հավերը թափան ներքև,
Գոմաբի մեզ հավերի քևֆ,
Կեր ու խում է կուլտվություն,
Էլ ինչ հավի ազատություն:

Ըստ գոմաղբում կուլ տվածի,
Ամեքն անցավ մի լավ գործի,
Կամ ածում էին կամ քճճում,
Համարյա էլ չեին կչկչում:

Իսկ գոմաղբը շուտով պրծավ,,
Դա հավերի դուրը չեկավ
Ո’նց կլինի առանց որդի,
Առա՛նց հատուկ արք ու բարքի:

Ու հավերի երակներում
Ազատության կանչն էր եռում,
Ամեքը մի առյուծ որպես
Ու գիշատիճ թռչյունի պես:

Կչկչաց մի մեծակոկորդ.
Որտեղ աղբ կա, այնտե՛ղ էլ ոդդ:
Դա մեծ աղբանոցն է բագում,
Իզուր չեն միշտ այնտեղ կռվում:

Բոլոր դեմոկրատ հավերը
Գցին բռնին միջոցները,
Որտեղ փորեն, ում կտցեն,
Հավերը ու՞ր պիտի թռչեն:

Ու սկսեցին քվյարկել,
Ինչպե’ս աղբը գրավել,
Բայց հավերը որպես հավքեր
Գրավեցին տարպեր դիրքեր:

Կուլտուրական հավերն ասին.
-Պետք է քվյարկել միասին.
-Թռան բարձր թարեքներին
Կոխռճելով պլեբեյներին :

Քվյարկեցին միանգամից,
Ծերտի տարափ թարեքներից,
Ներկայացնում էին փաստերը
Որ դժվար է մարսվում կերը:

Մի թոթոլ հավ վրիպեց,
Փաստը տեղ չհասցրեց,
Փաստը մեծ էր էտ հավի
Ու չափազանց ջրալի:

Տուժվեցին պլեբեյները,
Ու փոխեցին դիրքերը,
Աքլորն օգտվեց պահից
Ու կչկչաց իր գահից:

-Այ քեզ ծերտաբանություն,
Անզուսպ հակահավություն,
Անմիտ ռմբակոծություն,
Էս էլ եղավ ազատությու՞ն:

Բայց հավքերը հավանոցի
Կերած ու կուշտ անցան գործի,
Ամեն մի հավ մի հրանոթ,
Մի մեծ հետույք ու երկու ոտ:

Եղած չեղածը վեր ցցած,
Իրար վրա խիստ զայրացած,
Խումբ խումբ ռնբակոծում էին
Ինչ որ արդեն մարսել էին:

Ամենադիպուկ հավերը
Խնայում էին փամփուշտները
Իսկ օվ որ նշանառու չէր,
Իմիջայլոց կրակում էր:

Իսկ ի’նչ նետել ու որտեղի’ց,
Միշտ կախված է կերակուրից,
Որ վերածվում փամփուշտի,
Բարձր թառի ու կրակի:

Շատ մեծ դեր է խաղում կե՛րը,
Երբ մարտնչում են հավերը,
Հատկապես երբ ծերտամարտ է
Իսկ դեմքի դիմաց քամակ է:

Ահա՛ ամենաբրբեջը,
Գնդացի՛ր է փորի մեջը
Ամենավերջի մոդելի՛,
Ու կոչվում է էլի- էլի:

Շուտով էլ հաշվի չեին առնում
Օվ ում վրա է կրակում,
Վժվժոց ու ճվճվոցներ,
Աքլորն արդեն ծլվլում էր:

Աղբը հատակին լճացավ,
Ջոչի անկողինը թրջավ,
Աքլորը սայթակեց ընկավ,
Կչկչացին թե լավ եղավ:

Նա ուղեղի ցնցում ստսցավ,
Մուսեն գլխից թռավ կորավ,
Գլուխը ցնցելով քայլում
Ու ինչ որ բան էր քչմնջում:

Բայց հիշում էր որ հպարդ է,
Որովհետև տղամարդ է:
Ապոլոնի պե՛ս էր կանգնում,
Երբ բոստանից դորս էին քշում:

ԵՎ ահա վաղ առավո՛տը,
Հենց եղավ ժամը յոթը,
Ամենաբարձր թարեքին
Աքլորն անցավ իր գործին:

Արքայի պես հպարդ կանգնեց,
Կոկորդը միչև վերջ բացեց,
Ծերտեց, ծերտից կանգնեց հեռու,
Հպարդ գոչեց. Կուկուլուկու՛:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 24 окт 2010, 13:42

Հրեղեն աթոռ

Հեքիաթների հրեղեն ձին
Թռչօղ աթոռ է դարձել,
Որին տիրելու մասին
Ո՝վ ասես չի՛ երազել:

Ո՛վ հորինի սիրուն ճառ,
Ինչ որ չափով անվճար
Կտիրանա՝ աթոռին,
Կունենա՛ իր հրեղեն ձին:

Երբ աթոռին տիրանա՛
Անպայման կգիրանա,
Կունենա շա՛տ փող ու գույք,
Ամենակարո՛ղ հետույք:

Ու հրեղեն աթոռը
Երկինք կհանի վոռը,
Ու երբեմնի՝ մի բլոջ
Կդառնա հարգելի ջո՛ջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 24 окт 2010, 13:44

Տաղտաբիտիները

Քամակն ի վեր, դեպի գոտի
Ելան երկու տաղտաբիթի,
Մեկը կուշտ էր, մեկը սոված,
Մեկը անկիրթ, մեկը՝ կրթված,
Կրթվածն ասաց անկիրթին.
- Լսե՞լ ես դու իմ մասին,
Գիտե՞ս, որ իմ նախնիները,
Ջայլամներն են ու սագերը,
Անկիրթն ասաց. –Այ քեզի բան,
Բա էդ սագերը ու՞ր թռան
Ինձ պես թաղտաբիթի դարձան,
Վկա միկրոտեխնոլոգիան,
Ի՞նչ է, չափս դուրդ չեկավ,
-Ոչ, բանը չափի մեջ չի բնավ,
Օրինակ իմ նախնիները,
Փղերն են ու ընձուղտները,
-Հա, չափերը կարևոր չեն,
Կարևորը օրգաններն են,
Թե քո նախնին փիղն է եղել,
Բա կնճիթդ ի՞նչ ես արել,
- Ի՞նչ ես ուզում ասած լինես,
Ինքդ ջայլամի նմա՞ն ես,
- Բա ո՛նց, մի՞թե չես նկատում,
-Ու ջայլամի կիրթ զավակը
Գլուխը խոթեց քամակը
ետո ասեց.- Տեսա՞ր ընձո՛ւղտ,
-Իսկ ընձուղտը թաթերը ջուխտ
Կպրշկել էր չաղ քամակից
Ու չէր տարբերվում ջայլամից
Ու որպես կիրթ ու մեծ թռչուն
Շորի ծալքում դրել էր բուն
Տեղը տաք էր ու շատ հարմար
Չորս բոլորը ամեն ինչ կար,
Եվ գիտական տեսակետից,
Միկրոտեխնոլոգիայի կողմից,
Դա դեռ բնավ ամեն ինչ չէ՛:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 24 окт 2010, 13:47

Ռադիո Հէյ դու – դու

Այսօր ռադիո «Հեյ դու- դուն»
Թողարկում է բանավեճ,
Սոված գայլը ու մի շուն,
Մրցում են, ո՞վ է պատշեճ:

Գայլը ասաց, շունն աու է,
Առանց որևե պատճառ,
Շունը թէ՝ գայլը ավ - ավ է,
Ոռնոցը դարձրել է ճառ:

Շունը էլ բան չգիտեր,
Հաչում էր ամբախ զամբախ,
Խոստանում էր նոր կարգեր,
Ուր չկա ոչ մի ղաչաղ:

Գայլը հերսոտ գռմռաց,
Շանն անվանեց բերանբաց,
Շունը խիստ վիրավորվեց,
Մի զարկով կապը կտրեց:

Գայլի ստամոքսը սովից,
Կպել էր ողնաշարից,
Նրան ուրիշ բան պետք չէր,
Մենակ թե շանը ուտեր:

Գայլը ճաշում էր գլխից,
Բնեց խեղճ շան ականջից,
Շունը չռել թաթերը՝,
Հայհոյում էր կարգերը:

Շունն օրենքին հակառակ,
Ճանկեց գայլի փորի տակ,
Գայլը ականջը թողեց,
Էն լավ թիքեն կորցրեց:

Գայլը մի փունջ մազի հետ,
Մի կտոր ականջ կծեց,
Շունն ականջը հետ ուզեց,
Ու վնգստոցը գցեց:

Գայլն ուզեց մի բան խմել,
Թիքեն դեռ չէր կուլ տվել,
Շունն օգտվեց միջոցից
Ու բռնեց փորի տակից:

Միջոցի տերը շունն էր,
Գայլը արդեն տնքում էր,
Շան ծնոտները կողպեք,
Բերանում կլոր թիքեք:

Գայլը սատկած ձևացավ,
Էլ չէր զգում ոչ մի ցավ:
Բուլդոգը հաչեց. – տեսա՞ր,
-Ափսոս պոչ չուներ թափ տար:

Գայլն էդ միջոցին զարթնեց,
Ու համով տեղից բռնեց,
Ու նորից նույն գզուզը,
Գայլն ուտում էր տուտուզը:

Հոգնեցին իրար ուտել,
Նորից սկսեցին վիճելլ,
Ու շունն հաչեց իր ճառը,
Սովածության պատճառը:

-Դու կծեցիր իմ ականջը,
Բայց ո՞վ է մեր մեջ քաջը,
-Ի՞նչ ասեմ դա իմ մե՛ղքն է,
Քո միսը իմ սնունդն է:

-Ախր դու գիշատի՛չ ես,
Ամեն ինչ հոշոտում ես,
-Իսկ դու հաչում ես ստից,
Ընկած կատվի հետևից:

Հապա մի նայիր դեմքի՛դ,
Թավով տվել են մռթի՞դ,
Քիթ մռութդ քառանկյուն,
Քեզ էլ անվանում ես շուն:

-Ես մարտի՛կն եմ ճշտության,
Ու խոսքի ազատության,
-Դու ոչխար ես պաշտպանում,
Ու միշտ հլու ծառայում:

Բանավեճ է եթերում,
Շունն ու գայլն են գռմռում,
Թե ռադիոն չկոտրվի,
Տեսնես ո՞րը կհաղթի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 24 окт 2010, 13:48

Փաթեթ

Մի փոքրիկ թղթե փաթեթ,
Անշարժ ու լուռ էր տեղում,
Մինչև մեկը ձեռքի հետ
Նրան մի կոմ էր հրում:

Հենց կպչում էին փաթեթին,
Նա խշխշում էր զվարթ,
Նրա թղթեղեն հոգին
Շատ զգայուն էր ու հպարտ:

Նա միշտ առիթ էր փնտրում,
Որ մի բանով փաթաթվի,
Որ ճմրթոցը սրտում,
Խշխշոցներ հորինի:

Ահա օրերից մի օր
Փաթեթն օգտագործեցին
Փաթեթի մեջ մի խաս շոր
Խնամքով փաթաթեցին:

Ահա ցանկալի պահը
Փաթեթն հասավ մուրազին
Նրա անտեղի ձայնը
Վկայում էր այդ մասին:

Ու այդ փաթեթը փոքրիկ,
Որ իր երազին հասավ,
Ճռվռում էր երջանիկ,
Փաթեթը երգիչ դարձավ:

Նրա անտեղի ձայնը,
Դարձավ սիրված հնչյուններ,
Նա կնքեց իր պայմանը,
Որ հային-չեին երգեր:

Նա միշտ առիթ էր փնտրում,
Որ մի բանով փաթաթվի,
Որ ճմրթոցը սրտում,
Խշխշոցներ հորինի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: Yahoo [Bot] и гости: 5


⇑ Наверх
⇓ Вниз