СТАНЬ VIP

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 14:20

Գարունն է հևում

Գարունն է հևում անպերի պաղով,
Իմ սերը հեռու՜, մնացի գալով:

Էս լուսավոր հեռուներում,
ամպերի մեջ որպես ճրագ,
Արարատի ձյունը չի փայլում:

Ու երկնաքեր ամրոցների,
Գոթական վեհ տաճարների,
Պաղ քարերի ճակաթներին
Խոր վիրապի պատերի պես
մամուռ չի բռնում,
Ու իմ կարոտ սրտի համար
Ոչի՛նչ չե՛ն պատմում,
Համր կարոտն է հոգիս ճանկռում:

Գարունն է հևում ամպերի պաղով,
Իմ սերե հեռու,՜ մնացի գալով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 14:20

Լռություն

Փորձիր ըմբռնել լռության լեզուն,
Փորձիր գուշակել իղձերը նրա,
Եղիր նրա պես խորիմաստ խոհուն,
Եվ այդ մասին թող ո՛չ ո՛ք չիմանա:

Փորձիր գրավել անառիկ հեռուն
Ու մի վախենա դավող խավարից,
Եղիր արարիչ այն մութ աշխարհում,
Հորինիր շանթեր հանգած լույսերից:

Եղիր միայնակ գոնե մեկ վայրկյան,
Թեկուզ և լքված, թող այդպե՛ս լինի,
Նվաճիր բարձրու՛նքը հպարտության,
Եվ պի՛կն այդ, թող քո անունով կոչվի:

Փորձիր հեռանալ անաղմուկ ու լուռ,
Փորձիր թափառել հոգուտ սարերում,
Որոնիր այնտեղ մի փոքրիկ մատուռ,
Վաղուց այնտեղ քեզ քո խիղճն է սպասում:

1998թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 14:21

Հին նստարան

Այո՛ իմ հին նստարան,
Եկա նորից ծխելու,
Իմ խոհերի հանգրվան,
Նոր միտք ունեմ կիսվելու:

Հայացքը քո մաշմշված
Բազում իմաստներ ունի,
Ավելի կիրթ ու զսպված,
Քան շատ կույտեր մսերի:

Իմ փայտեղեն բարություն,
Իմ լավ ընկեր սրտամոտ,,
Երբ փնտրում եմ գթություն
Փոշման դառնում եմ քո մոտ:

Ես միշտ գալիս եմ քո մոտ,
Ես միշտ իզուր եմ փնտրում,
Ու իմ վերքերը ցավոտ
Քո ափերին եմ շոյում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 14:21

***
Չեմ ափսոսում տարիները,
Որ կորցրել եմ իզուր,
Այնտեղ են իմ երազները,
Մելամաղձոտ ու մաքուր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 14:22

Հիշիր

Երբ պատուհանս վառվի,
Ճչա՛ անդոր խավարում,
Գիշերով ինձ հյուր արի,
Վաղուց եմ ես քեզ սպասում:

Ես կսպասեմ մինչև լույս,
Մինչև արևը զարթնի,
Իմ պատշկամբը անհույս
Թող այս գիշեր չննջի:

Թող անընդհատ շողշողա,
Որպես փարոս խավարում,
Որ դու տեսնես, որ դեռ կա,
Մի սիրտ որ քեզ է սիրում:

Երբ պատուհանս վառվի,
Ճչա անդոր խավարում,
Երբ ինձ թախիցը գամի,
Հեռուների ճանկերում,
Հիշի՛ր, ես քեզ եմ սիրում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 14:22

Գիշերը սև ու դեղին

Գիշերվա սև աչքը մթում,
Դեղին լամպի շղարշով,
Իմ պատուհանից է նայում,
Ինչպես անքնության բով:

Մոթն այդ բովի մեջ սուզվում է,
Ու դառնում սևադեղին,
Գիշերվա սև որ թախից է
Ու բաժանման ճիչ, դեղին:

Իսկ երբ լույսերը զարթնեն,
Օրս մի սպիտակ երազ,
Աստղրն աչքերը փակեն,
Ինչպես անկատար մուրազ,

Վերջին հևքը լռության,
Տերևների շշուկներ,
Ինձ կշշնջան, անցան,
Անցան և երազ, և սեր:

Ու արևը կարծես ճրաք,
Որ հազիվ է պսպղում,
Իսկ ուռենու ճյուղերի տակ,
Ըստիս գիշերն է ննջում:

Գիշերվա սև աչքը մթում,
Դեղին լամպի շղարշով,
Իմ պատուհանից է նայում,
Ինչպես անքնության բով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 14:23

Երազ

Մթության մեջ և խավարի
Միայն երազն աչքեր ունի,
Միայն երազն հույսեր ունի,
Հույսեր, ձգտում, նպատակ:

Երազն արարիչն է կյանքի
Ու խառնարանն է իղձերի,
Սլացիկ լույսն է պոետի,
Գիսաոր աստղից արագ:

Մրմունջն է սիրահարների,
Անհասությունն է հանճարի,
Փառքի հևքն է հերոսների
Կենաց մահու ժամանակ:

Փայլն է պսպղուն աստղերի,
լուսե շղարշն է լուսնյակի,
Կարողությունն է արևի,
Հեռվի փայփայանքը տաք:

Ուժն է գարնանային ծաղկի,
Որ պիտի անպայման ծաղկի
Եվ նույնիսկ չարագործի
Միտքն է դավի ժամանակ:

Ընթացքն է այս մոլորակի,
Տարածությունը տիեզերրքի,
Մթության մեջ և խավարի
Միայն երազն աչքեր ունի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 14:23

Սերը երազ

Վաղ թե ու՛շ անցողիկ սեր,
Գոնե մի հուշ թող հոգուս մեջ,
Գոն՝ե գեղեցիկ խոսքեր,
Որ զարդարեմ կյանքիս մի էջ:

Մի գուցե ես որոնու՞մ եմ,
Կորցրել եմ որ գտնե՞մ,
Գուցե խելագարվու՞մ եմ,
Չգիտե՝մ:

Գուցե սերը երա՞զ է,
Մի գիշերվա պատմությու՝ն,
Երկնային հորինվա՝ծք է,
Գարնան վաղամեռիկ ձյուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 14:24

Հայրիկիս ու մայրիկիս

Նրանք սեր տարան էս փուճ աշխարհից,
Երջանկության գախթնարանից գիշերնե՝ր տարան,
Աստխերի հեռու, խանդոտ աչերից, երանի՝ տարան:
Հարաֆ սավառնող հավքերի նման, երկինք հեռացան:

Նրանք սեր տարան ես փուճ աշխարհից,
Ու անխռով են անցած օրերից,
Ամենակապույտ երկնում են ապրում,
Ու ինձ համար երազներ են հորինում:

Նրանք հու՛շ թողին մեծ սիրո մասին,
Որ թառել է իմ կարոտած սրտին,
Նրանք սե՛ր տարան ես փուճ աշխարհց:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 14:25

Վա-բանք

Օվ խաղում է միյայն վա-բա՛նք,
Լա՛վ գիտի ինչ եմ ասում,
Անմիտ է ամեն նախատանք,
Որ հիմարն է փորձանք փնտրում:

Դա կարծես թէ գայլն է կծել,
Ու վարագել քաջությունով,
Ազատությամբ սիրտտ ես խոցել,
Ցավերը առհամարելով:

Դու կանգնում ես լեռան պես,
Քամիների պես թափառում,
Երբ սուտը մոռթում է քեզ
Ու թիկունքից են հարվածում:

Դու չգիտես հապաղել,
Վա-բանք դրած ամեն ինչ,
Թույներ կարող ես փորձել,
Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ
    1, 2, 3 Harutin » 04 янв 2011, 01:34
    21 Комментарии
    1016 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    05 янв 2011, 19:22
  • Աննա Վարդանյան
    Harutin » 11 сен 2010, 22:41
    6 Комментарии
    504 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    11 сен 2010, 22:44
  • ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 20 дек 2010, 20:38
    8 Комментарии
    986 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    20 дек 2010, 20:40
  • ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    1 ... 4, 5, 6Вложения Harutin » 29 дек 2010, 10:40
    50 Комментарии
    3384 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 дек 2010, 10:50
  • ՍՈՖԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ (ՎԱՐԴԱՆՅԱՆ )
    ՍՈՖԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ(ՎԱՐԴԱՆՅԱՆ ) » 01 мар 2017, 13:49
    4 Комментарии
    2991 Просмотры
    Последнее сообщение ՍՈՖԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ(ՎԱՐԴԱՆՅԱՆ ) Перейти к последнему сообщению
    23 мар 2017, 16:17

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз