ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ

Сообщение:#21  Сообщение Harutin » 04 янв 2011, 01:48

«Փափուկ» թերթի լրաճչողը

«Փափուկ» թերթի թղթակիցը,
Մի փորձառու լրաճչող,
Ուզում էր, որ զրուցակիցը
Լինի դուդ և ունենա փող:

Նա իր գործը լավ գիտեր,
Հեյ գիտի պարոն դդեր,
Թե ուզում էք թուք ու մուր,
«Փափուկ» թերթից ունեք հյուր:

Գնաց մտավ մի մեծ շենք,
Ամենամեծ սենյակը,
Ու որպես իր միակ զենք,
Կրցքին սեղմած գրչակը:

Էդ սենյակում մարդ չկար,
Մի չաղլիկ ճանճ էր տզզում,
Լրաճչողը արդար
Սկսեց հարց ու գրառում:

- Դուք ինչու՞ էք այստեղ տզզում,
Ի՞նչն է ձեզ անհանգստացնում,
Ե՞րբ տզզում էք սենյակում
Ձեզ ո՞ր թերթով են խփում:

- Տզզ, տզզզ, տզզզ…
- Ի՞նչ է նշանակում տզզ:
- Տզզ, տզ-տզ, տզզզզզզզ::
- Պարզ է, ուրեմն Տ.Զ..Զ:

Տ.Զ..Զ:
Տնտեսական Զարգացումների Զավթիչ:
Ա՛յ քեզ լքտի կառավարի՜չ,
Դուք զավթում էք թե՞ զարգացնում,
Լսու՞մ էք ինձ, ձե՛զ եմ տզզում:

- Ու փորձառու լրաճչողը
լրացրեց հաճորդ տողը.
- ԵՎ այսպիսով, պարոն ճանճը
Դեռ չի ընկել սարդի չանչը:

- Ու շտապ վազեց լրաճչատուն,
Թռավ ուղիղ հրատարակճչություն,
Այնպես ճչաց, որ իր ձայնից
Ինքն էլ թռավ կանգնած տեղից:

Ու օդի մեջ տեսավ հեռուն,
Տեսավ բարին, ճշմարտություն,
Տեսավ հեռու կանաչ դաշտում
Մի վրդովված էշ էր զռում:

Մտքում կապվեց մի նոր հանգույց,
Հորինեց նոր հարցազրույց:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ

Сообщение:#22  Сообщение Harutin » 05 янв 2011, 19:22

Արև

Ես արևին եմ սիրում,
Նա է աշխարհիս սերը,
Ու քո հայի աչքերում
Փնտրում նրա շողերը:
Կ՛ան,
Երբեմն ավելի շա՛տ
Քան արևն է հորինում,
Ջա՛ն,
Հոգի հարազատ,
Ես քեզ ինչքա՜ն եմ սիրում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


⇑ Наверх
⇓ Вниз