ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՀԱՐՈՆ ՏԱՏՈւՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՀԱՐՈՆ ՏԱՏՈւՐՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 02 янв 2011, 23:01

ԱՀԱՐՈՆ ՏԱՏՈւՐՅԱՆ
(1886-1965)
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՀԱՐՈՆ ՏԱՏՈւՐՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 02 янв 2011, 23:02

Նախերգանք XXX

Թո՛յլ տուր հիմա, որ մըրմընջեմ, սիրելի՛ս,
Դուն բաղեղի նըման հիւսուած գիշերին,
Թո՛ղ որ հըծծեմ ականջիդ, գլուխըդ կուրծքիս,
Թէ, խօ՛լ աղջիկ, լոյսերն ի՜նչ շուտ կը մարին։

Թո՛յլ տուր հիմա, որ մըրմընջեմ, Արտեմի՛ս,
Կո՛յս վիրաւոր, վէրքովն հատու սուսերին,
թէ երբ կախարդ երազէն վերջ կը տըրտմիս,
Այդ թախիծով բիբերդ ի՜նչ մութ կը վառին։

Եւ մինչ արիւն ու կաթ տալով ցայգերուն,
Կ՛անցնիս կ՛երթաս ճամբաներէն աշխարհի,
Մեր ծոցն ես յար, մե՜րկ վիշտ, դողով քու սարսռուն։

Ցայգերէն վերջ, միշտ մեզի հետ այգերուն,
Կաս ու չեկաս, փլած մեհեան ո՛վ Դիցուհի,
Կաս ու չեկաս, թաց աչքերով դեգերուն։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՀԱՐՈՆ ՏԱՏՈւՐՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 02 янв 2011, 23:03

Ահարոն Տատուրեան: Նախերգանք XX

Եւ միջօրէ. կըղռամէտ օ՜ր հասարակ,
Պայծառ արեամբ եւ ջինջ զարկով սիրտ յուռթի,
Մեղր որ մեղու ճաճանչներէն կը կաթի,
Ես կ՛ողջունեմ քեզ տաւիղով սիրերգակ։

Եւ միջօրէ. բարձրակէտ օ՜ր հասարակ,
Ցոփ պարուհի՝ գինեզըւարթ զենիթի,
Տալով հրաւէր մարդոց տօնի եւ կայթի,
Կիզիչ շուրթով քեզ կը գըրկեմ համարձակ։

Ո՜վ միջօրէ, յորդ լիութեամբ օրհնաբեր,
Քիրտ եւ արօր, եւ գերանդի եւ որայ,
Խոր պաշտումով քեզ կը բանանք մեր ափեր։

Դուն սընուցիչ ըստինք սիրոյ մեծ աղբեր,
Եւ տաղերուս կուռ հասկերուն կալորայ,
Քու տաք հացիդ քաղցեալ հօտն ենք անհամբեր։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 9


⇑ Наверх
⇓ Вниз