ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Աղոթքներ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Աղոթքներ

Сообщение:#11  Сообщение Karen » 01 апр 2014, 02:33

Սուրբ Խաչին նվիրված աղոթք


Սուրբ Խաչ. Հիսուս Քրիստոսի. գանձ անքննին, ծածկյալ մեծություն, ահավոր զորեղ, և միշտ բարի :
Անճառ իսկություն, համագո անթարգմանելի: Անհասանելի հեռավոր և անընդմիջելի մերձավոր, փառավոր գահ անմահ Թագավորի. ամեն:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#12  Сообщение Karen » 01 апр 2014, 02:33

Գոհաբանական աղոթք


Գոհանում եմ քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, և օրհնում ու փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին: Այժմ խնդրում եմ, որ Քո ամենազոր Աջով ու Քո սուրբ Խաչով կնքես ծառայիդ բնակարանը, ելքն ու մուտքը, որ ննջենք ապահով ու աներկյուղ, խաղաղությամբ. ամեն:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#13  Сообщение Karen » 01 апр 2014, 02:34

Խաղաղության աղոթք


Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#14  Сообщение Karen » 01 апр 2014, 02:35

Չարի հնարքների դեմ աղոթք


Շնորհատու՛ բարիքների, Տե՜ր, աղաչում եմ Քեզ, փարատի՜ր մեր սրտերի աղջամուղջը և հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները. պահպանի՜ր բանսարկուի պատրանքներից և շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ, հավիտեանս հավիտենից: Ամեն:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#15  Сообщение Karen » 01 апр 2014, 02:36

Զինվորների աղոթք


Աշխարհաբար

Զինվոր Քրիստոսի ճշմարիտ վկա և քաջ նահատակ, որ քո մարմինը տվեցիր որպես փրկագին հոգուտ համար, առհամարհելով անօրեն բռնավորների սպառնալիքները:Աստծուց տրված հոգու արիությամբ կործանեցիր կուռքերի տաճարները, անարգելով նրանց պաշտամունքը: Քո նահատակության օրը, ով հաղթող զինվոր, բարեխոսիր Տիրոջը՝ մեր անձերի փրկության համար, որ այսօր տոնում ենք քո հիշատակը:


Գրաբար

Զօրական և վկայ ճշմարիտ, քաջ նահատակդ Քրիստոսի սուրբդ (Թեոդորոս), որ փոխանակեցեր զմարմինդ ընդ հոգւոյդ քում փրկանս, և ո՛չ ածեր զմտաւ զսպառնալիսն անօրէն բռնաւորացն: Այլ վերին ազդեցութեամբն դիտելով զայրեցումն հոգւոց նոցա, վասն այնորիկ լուցեր զտաճար կռոցն և անարգեցեր զպաշտամունս նոցա: Արդ, ի յաղթող պատերազմի տօնողացս զօր նահատակութեան քո, բարեխօսեա՛ առ Տեր վասն անձանց մերոց:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#16  Сообщение Karen » 01 апр 2014, 02:38

Աղոթք Սուրբ Խաչի զորության


Խաչը քրիստոնյայի հույսն է, կույրերի առաջնորդը, դարձի է բերում մոլորյալնորին, մխիթարություն է տալիս աղքատներին: Խաչը քանդում է ամբարտավանների մտածումները, ախոյան է ընդդեմ դևերի, հաղթություն է ընդդեմ սատանայի:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#17  Сообщение Karen » 01 апр 2014, 02:39

Աղոթք ննջեցյալների համար


Աղաչում և խնդրում ենք Քեզանից, ո՛վ բազմագութ Աստված,
մեր ազգի հին ու նոր ամբողջ հավատքով ու հույսով ի Քեզ ննջածների, նաև նորոք հանգուցյալ Ազատ Գասպարյանին համար:
Հիշի՛ր Քո ողորմությամբ Գալստյանդ մեծ Օրը,
թողություն շնորհիր նրանց բոլոր մեղքերին և սխալներին,
և դասի՛ր սրբերիդ հետ Քո աջակողմյան դասում,
և Քեզ փառք հավիտյանս հավիտենից: Ամեն:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#18  Сообщение Karen » 01 апр 2014, 02:40

Բժշկության համար աղոթք


Աղօթք վասն բժշկութեան
Գրաբար


Փարատեա զցաւս եւ բժշկեա զհիւանդութիւնս ի ժողովրդենէ քումմէ, Տէր Աստուած մեր, եւ շնորհեա ամենեցուն զկատարեալ առողջութիւն, նշանաւ ամենայաղթ խաչիւ քով, որով բարձեր զտկարութիւն ազգի մարդկան եւ դատապարտեցեր զթշնամին կենաց եւ փրկութեան մերոյ: Դ
ու ես կեանք մեր եւ փրկութիւն, բարերար եւ բազումողորմ Աստուած, որ միայն կարող ես թողուլ զմեղս եւ մերժել զախտս եւ զհիւանդութիւնս ի մէնջ, որում յայտնի են պէտք կարեաց մերոց: Պարգեւիչդ բարեաց, պարգեւեա զառատ ողորմութիւնս քո ի վերայ արարածոց քոց՝ ըստ իւրաքանչիւր պիտոյից. յորոց հանապազ փառաւորեալ գովի Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:


Աղոթք բժշկության համար
Աշխարհաբար


Տեր Աստուած մեր, փարատիր ցաւերն ու բժշկիր հիւանդութիւնները քո ժողովրդից եւ շնորհիր բոլորին կատարեալ առողջութիւն՝ քո ամենայաղթ խաչիդ նշանով, որով մարդկութեան տկարութիւնը կրեցիր և դատապարտեցիր մեր կեանքի եւ փրկութեան թշնամուն: Դու ես մեր կեանքն ու փրկութիւնը, բարերար եւ բազումողորմ Աստուած: Միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը եւ մեզանից հեռացնել ախտերն ու հիւանդութիւնները, որին յայտնի են մեր կարիքները: Բարիքներ պարգեւող, առատ ողորմութիւնդ պարգեւիր քո արարածներին՝ իւրաքանչիւրին ըստ իր կարիքի: Եւ նրանց միջոցով միշտ թող գովաբանուի Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ, միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#19  Сообщение Karen » 01 апр 2014, 02:41

Գոհության աղոթք


Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրեցիր
Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր
բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ: Զօրացրու՛ և մեզ, Տեր՛, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ: Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք Քո բոլոր սուրբերի հետ` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ, Որին վայել է փառք, իշխանւթյուն և պատիվ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից ամեն:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#20  Сообщение Karen » 01 апр 2014, 02:41

Երիտասարդի աղոթք


Սաղմոս 112
Օրհնեցեք Տիրոջը, երիտասարդներ, օրհնեցեք անունը Տիրոջ։ Թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան, օրհնյալ լինի անունը Տիրոջ։ Բարձր է Տերը բոլոր ազգերից վեր, և երկնքում է փառքը նրա։ Ո՞վ է նման մեր Տեր Աստծուն, որ բնակվում է բարձունքներում։ Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրա։ Բարձրացնում է աղքատներին գետնից, և տառապյալներին վեր քաշում աղբանոցից։ Նրանց որպես իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին։ Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մեջ՝ իբրև մայր, որ հրճվում է զավակներով։

Արարիչ իմ և Տեր իմ,
Փրկիչ իմ և Հայր իմ,
Որ անհոգս մանկություն ինձ շնորհելով
Հասցրել ես երիտասարդության:
Շնորհիր այժմ, որ Քո ճշմարիտ
Խոսքի համաձայն ապրեմ՝
իմ երիտասարդության օրերին միշտ Քեզ հիշելով:
Քո խոսքերը պահող դարձրու ինձ, որպեսզի
ավելանան իմ կյանքի օրերը:
Տե՛ր, Դու, որ արու և էգ ստեղծեցիր մարդուն
եվ միմյանց սիրելու օրենքը դրեցիր մեր մեջ,
հիմա, ո՜վ Աստված, օրհնիր իմ սիրած/ աղջկան/ տղային՝
հավատարմություն և ժուժկալություն շնորհելով:
Օրհնի՛ր մեր սերը՝ անարատ կուսությամբ մեզ պահելով
Եվ Սուրբ ամուսնության Պսակին արժանացնելով:
Օրհնիր նրա ծնողներին՝ նրանց իմաստություն տալով,
որպեսզի հաշտվեն ու հանդուրժեն այն մտքի հետ,
որ նրանց ցանածը ուրիշն է հնձելու:
Օրհնիր ծնողների՛ս, իսկ ինձ էլ նրանց պատվելու շնորհ արա:
Ծաղկեցրու իմ հայրենիքը՝ խաղաղություն շնորհելով աշխարհին,
որպեսզի գոհությամբ Քեզ փառավորենք Հայր, Որդի և Սուրբ Հոգի
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Ընդհանուր



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз