ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՂԱՎՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՂԱՎՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 14 апр 2011, 18:46

ԱՂԱՎՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՂԱՎՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 14 апр 2011, 18:47

ԱԶԳԱՅԻՆ ՍՆՈԲԻ՞ԶՄ...


Այս ո՞ւր ենք գնում, ո՞ւր ենք փախչում մեր արմատներից, մինչև ե՞րբ աչքներս դուրս գցած պետք է ընդօրինակենք ու յուրացնենք ամեն օտար բան` արհամարհելով ու ոտնահարելով մերը, ազգայինը: Ինչպիսի արժեքներ ենք ստեղծել, դարերով պահել, պահպանել ու պաշտպանել ոսոխից, և հիմա այսպես անխնա ու անհոգ քամուն ենք տալիս, չհասկանալով, որ ետ բերելը դժվար կլինի, գուցեև՝ անհնարին: Մեր երկրում, մեր հողի վրա կրթվում ենք օտար լեզվով, խոսում ու գրում օտար լեզվով: Հայաստանում ապրած, կրթված բժիշկը բողոքարկում է հայերեն գրագրության դեմ, պատճառաբանելով, որ ինքը ռուսախոս է:
Օտար երկիր մեկնելուց առաջ հազարներ են ծախսում, դասախոս վարձում, օտար լեզու սովորում այդպես էլ առանց հայերեն իմանալու: Այս մի բուռ հողում սնկի նման աճում են օտար համալսարաններն ու ինստիտուտները, որոնց միջոցով կարողանում են մեր վզին փաթաթել իրենց բարքերը, ծրագրերը: Մեր ազգային ինքնությունը բնորոշողը լեզուն է: Մենք աշխարհի համար հետաքրքիր ենք միայն մեր ինքնությամբ, մեր հայ լինելով, մեր տեսակով:
Մեր փողոցներն ու ցուցանակները ողողում ենք օտար գրերով, երբեմ ն` ահավոր սխալներով: Սա հպարտությունն ու արժանապատվությունը կորցրած ազգի սնոբիզմ է, ազգային սնոբիզմ:
Ուզում եմ մեջբերել Արցախյան պատերազմի ժամանակ գրված օրագրիս էջերից մի հատված. «1992 թ. մայիսի 13-ն էր: Շուշին արդեն ազատագրել էինք: Առավոտյան, երբ ես ու Արայիկը նորից գնացինք եկեղեցի, բոլորովին այլ էր տպավորությունս… ուրիշ խորհուրդ կար, ավելի հսկա ու սլացիկ էր թվում: Չհամբերեցի, բարձրացա մինչև դրսից երկրորդ կտրվածքը: Այնքան լավ էի զգում ինձ… ավելի ամուր հենվելով քարերին ու շոշափելով դրանք, կարծես ստուգում էի ինձ` երա՞զ է, թե՞ իրականություն, ես այստեղ եմ, Ղազանչեցոց եկեղեցու տանիքի վրա: Այո՛, իրականացել է հեռվից փայփայված երազը: Երջանիկ էի: Հետո այդ խորհրդով համակված՝ Արայիկի հետ քայլում էինք փողոցներով ու վայելում հաղթանակի բերկրանքը: Բայց ինչ-որ բան ճնշում էր, կարծես դեռ չէին թոթափվել այդ շների դրած կապանքները: Զգում էի, բայց պատճառը չէի գտնում, որից ավելի էի նեղվում: Քայլում էինք, նայում այս ու այն կողմ և հանկարծ` գտաˉ. ճնշողը դրանց գրերն էին, որ բազմել էին ամենուր ցցված ցուցանակներին ու տիրաբար զգացնել էին տալիս, որ նրանք այստեղ են եղել, զավթել են, իշխել ու ապրել: Ասացի. «Արո՛, արի կոտրենք բոլոր ցուցանակները, թող աչքներս չտեսնի դրանց գրերը»: Հուրախություն ինձ, Արոն ոգևորված ընդունեց առաջարկս, մեկս մյուսից գիժ. ընկանք փողոցներն ու սկսեցինք ավտոմատի կոթով, փայտով, քարով անխնա կոտրել ադրբեջաներենով գրված բոլոր ցուցանակները: Եվ ցավով գիտակցում էինք նաև` բոլորը չէ, որ զգում ու հասկանում էին մեր արածի կարևորությունն ու անհրաժեշտությունը, առանց զլանալու բացատրում էի և ապացուցում. ուրախանում էինք, երբ ընդունում էին, անգամ խրախուսում: Բայց ներքուստ մի զգացում էլ էի ապրում. վիրավորված էի, թե ինչու սրանք կարող են իրենց արհեստական, սրանից-նրանից գողացած ու յուրացրած գրի ու լեզվի կարևորությունը զգալ, գիտակցել, հարգել, իսկ մենք` հայերս` ո՛չ: Ամբողջ քաղաքն արդ են հեղեղել ենք ռուսերենով, գրականությունը` ռուսերեն: Պայքարով ու ուժով էինք հայատառ ցուցանակներ կախել տալիս, գրամեքենաները դարձնում հայատառ, հայ երեխաների համար փակում ռուսական դըպրոցները, մեծ պայքարի ու ջանքերի գնով ձեռք բերում օրենք, որ հայ երեխան պետք է հաճախի հայկական դպրոց, կրթվի մայրենի լեզվով: Փաˉռք Աստծո, դա մեզ հաջողվեց, Արցախյան շարժում ն է՛լ ավելի էր օգնել, որ զարթոնք ապրեինք, մաքրվեինք, ազգայինը մղեինք առաջին պլան: Որքան էլ որ դեռ փոքրուց, ընտանիքից սիրում, գնահատում ու հարգում էի մայրենի լեզուն, բայց նրանց` հայոց գրերի զորությունն ու ազդեցությունը շոշափելի ձևով զգացի Շուշիում, երբ քաղաքը մաքրեցինք նրանց ցուցանակներից: Սիրով ու երախտագիտությամբ հիշեցի պարոն Ռաֆայել Իշխանյանին, բազմիցս ապավինելով նրա պայքարի ուղուն և գաղափարի ճշմարտությանը: Աստված նրան երկար կյանք տա, ուժ՝ շարունակելու այդ սուրբ պայքարը, Մայիսի 1-ի փողոցը լրիվ մաքրեցինք, Կենտրոնական փողոցն էլ և հանգիստ շունչ քաշեցինք, կարծես շնչահեղձությունից հետո երկրորդ շնչառություն ստացած լինեինք»:
Հիմա երանի եմ տալիս այդ օրվան, բայց և ցավ եմ զգում, որ այդ օրվա սկզբնական ճնշվածությունը զգում եմ նաև այսօ՛ր, իմ սիրելի Երևանի` ամենայն հայոց մայրաքաղաքի փողոցներով քայլելիս: Ախր ինչպես պահում-պահպանում ենք մեր ազգային բանակը, այնպես էլ պետք է պահենք-պահպանենք, աչքի լույսի նման, մեր մաշտոցյան 36 զինվորներին: Մեր իսկ գրչով չխոցենք ու չվիրավորենք փոքրաթիվ, բայց հզոր այդ զինվորներին, քանի որ յուրայինի հասցրած վերքը այնքան խորն է ու ցավոտ, որ երբեմն ոչ մի սպեղանի չի կարող օգնել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз