Կենսագրություն
Ադրիանո Չելենտանոն ծնվել է 1938 թ. հունվարի 6-ին՝ Բեֆանայի օրը (կատակի տոն) Միլանում՝ Վիա Գլյուկ, 14 (իտալ.՝ Via Gluck, 14) հասցեում: Ընտանիքը, որի հինգերորդ զավակն էր Ադրիանոն, Ապոիլիայից հյուսիս էր տեղափոխվել աշխատանք գտնելու հույսով: Ադրիանոն մանկությունն անցկացնում է Միլանում: 12 տարեկան հասակում նա թողնում է դպրոցը[13] և քանի որ նրա ընտանիքն աղքատ էր, սկսում աշխատել որպես ժամագործի աշակերտ: Պատանեկան տարիքում Ադրիանոն հաճախ էր նմանակում ամերիկացի կատակերգու Ջերի Լուիսին, և Չելենտանոյի քույրը նմանակողների մրցութին է ուղարկում եղբոր մի լուսանկարը, որում նա Ջերի Լուիսի կերպարով էր: Արդյունքում Ադրիանոն զբաղեցնում է առաջին տեղը և շահում 100 000 լիր: Այդ ժամանակ էլ Ադրիանոն սկսում է հետաքրքրվել երաժշտությամբ և մասնավորապես ռոք-ն-ռոլով, որ նա շատ այլ իտալացիների նման լսել էր 1955 թ.՝ «Դպրոցական ջունգլիներ» ֆիլմի ցուցադրության ժամանակ. այդ ֆիլմում հնչում էր Բիլ Հեյլիի «Rock Around the Clock» երգը: Այդ օրինակից ոգևորված՝ Չելենտանոն անդամակցում է Rock Boys խմբին, որի կազմի մեջ մտնում էին Ջորջո Գաբերը, Լուիջի Տենկոն ու Յանաչի Էնցոն:
1954 թ. Չելենտանոն սկսում է երգեր գրել ու կատարել սեփական ստեղծագործությունները, իսկ մեկ տարի անց սկսում է համագործակցել ընկերոջ՝ Միկի Դել Պրետեի (իտալ.՝ Miki Del Prete) հետ, ով հետագայում բազմաթիվ երգեր գրեց Ադրիանոյի համար և երկար ժամանակ նրա պրոդյուսերն էր.. Չելենտանոն նաև իտալ.՝ I Ribelli խմբի անդամ էր, որի կազմի մեջ մտնում էր նաև Ադրիանոյի ընկերը՝ թմբկահար Ջանի Դել Ալոն:
Մայրս ինձ արթնացնում էր ռոք-ն-ռոլով, որ շատ էր սիրում: Միացնում էր ձայնապնակն ու ասում. «Ադրիանո, տե՛ս, արդեն ժամը ութն է»: Թեև իրականում դեռ ժամը յոթն էր:
Ադրիանո Չելենտանո
1958 թ. հուլիսի 13-ին Չելենտանոն հաղթում է Անկոնայում տեղի ունեցած թեթև երաժշտության փառատոնում, որտեղ ներկայացնում էր «Il tuo bacio è come un rock» (հայերեն՝ Քո համբույրն ասես ռոք լինի) երգը, և երկու տարի անց Jolly ընկերությունը պայմանագիր է կնքում Չելենտանոյի հետ և թողարկում վերջինիս ստուդիական ալբոմը՝ Adriano Celentano con Giulio Libano e la sua orchestra: Նույն թվականին Չելենտանոն զինվորական ծառայության է ուղարկվում Կազալե-Մոնֆերատո քաղաք, ապա՝ Թուրին:
1961 թ. հունվարի 27-ին Չելենտանոն առաջին անգամ մասնակցեց Սան-Ռեմոյի երաժշտական փառատոնին «Ventiquattromila baci» (հայերեն՝ 24 հազար համբույր) երգով: Այդ ժամանակ զինվորական ծառայության մեջ գտնվող Ադրիանոն փառատոնին մասնակցելու համար պիտի հատուկ թույլտվություն ստանար պաշտպանության նախարար Ջուլիո Անդրեոտիից: Ադրիանոն՝ որպես հատուկ ծառայության զորակոչիկ, իրավունք չուներ լքել զորամասը, այդ պատճառով հեռուստատեսային փառատոնի կազմակերպիչները «TV Sorrisi e Canzoni» ամսագրում տպագրում են բաց նամակ՝ ուղղված Անդրեոտիին: «Երիտասարդ նախարարի» ու երգչի լուսանկարների ներքևում շարադրվում է կատակներով ու ծաղրով համեմված խնդրանք՝ Չելենտանոյին տալ կարճ ժամանակով զորամասից դուրս գալու թույլտվություն, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցել փառատոնին: Նամակում հիշվում էր նաև այն, զորամասում Ադրիանոն կոկորդի հիվանդություն էր ստացել, որը «համարյա դառնալու էր վիրահատական միջամտության պատճառ»: Բացի այդ «Ventiquattromila baci» երգի հեղինակներից մեկը՝ Պիեռո Վիվարելին, իր կնոջ միջոցով անձամբ հանդիպում է նախարարի հետ: Անդրեոտին սկզբում ենթադրել էր, թե խոսքը վերաբերում էԱնկոնայում ծառայող տուգանքի ենթարկված գնդապետ Չելենտանոյն: Սակայն թյուրիմացության վերացումից հետո նախարարը խոստացավ զբաղվել այդ հարցով: Մի քանի օրից նա հայտնեց, որ թեև զինծառայողների՝ մշակությաին ու սպորտային միջոցառումների մանակցելու կանոնակարգում (ընդունված դեռ 1920-ական թթ.) հեռուստատեսության մասին խոսք չկա, սակայն հրետանավոր Ադրիանո Չելենտանոյին թույլ կտրվի Սան-Ռեմոյի փառատոնի ընթացքում բացակայել զորամասից: Ելույթի սկզբում Ադրիանոն մեջքով շրջվում է դեպի հանդիսատեսը, ինչը ժյուրին համարում է ոչ հարգալից վերաբերմունք: Արդյունքում Չելենտանոն զբաղեցնում է միայն երկրորդ տեղը: Չնայած դրան՝ «Ventiquattromila baci» երգը հայտնվում է հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում և հռչակվում տասնամյակի լավագույն իտալական երգը:
Նույն թվականի դեկտեմբերի 19-ին երգիչը չեղյալ է համարում Jolly-ի հետ կնքված պայմանագիրն և իր ընկերների ու համակիրների հետ հիմնում ձայնագրման սեփական ստուդիան, որն անվանում են (իտալ.՝ Clan Celentano): Նրանց թողարկած առաջին ձայնապնակը՝ Non mi dir, տարածվեց ավելի քան մեկ միլիոն օրինակով: 1962 թ. երգիչը հաղթեց «Կանտաջիրո» մրցույթում, որտեղ հանդես էր եկել «Stai lontana da me» (հայերեն՝ Դու հեռու ես ինձնից) երգով: Դրանից հետո նա շրջագայության է մեկնում Ֆրանսիա ու Իսպանիա, ինչպես նաև ստեղծում հեռուստածրագրերի շարք:
1966 թ. Չելենտանոն որոշում է ներից մանակցել Սան-Ռեմոյի փառատոնին՝ այս անգամ ներկայացնելով «Il ragazzo della via Gluck» (հայերեն՝ Տղան Գլյուկ փողոցից) երգը: Երգը ոչ մի մրցանակի չարժանացավ, սակայն թարգմանվեց 22 լեզվով ու ավելի քան չորս ամիս գլխավորում էր իտալական տարբեր հիթ-շքերթներ: Այդ երգը, որում պատմվում է միլանցի հասարակ տղայի կյանքը, Չելենտանոյի առաջին սոցիալ-քաղաքական թեմայով երգն է, որ տարածվեց ողջ աշխարհում: Հետագայում այն ընդգրկվեց դասագրքերում որպես բնությունը պահպանելու կոչ: Ադրիանո Չելենտանոն թողարկում է նաև համանուն ալբոմը: Երկու տարի անց երգիչը Սան-Ռեմոյի փառատոնին մասնակցում է «Canzone» երգով ու զբաղեցնում երրորդ տեղը, սակայն երգը նորից առաջին հորիզոնականներն է զբաղեցնում հիթ-շքերթներում:
1968 թ. Clan Celentano-ն թողարկում է Azzurro/Una carezza in un pugno ալբոմը: Այդ ալբոմի «Azzurro» (հայերեն՝ Երկնագույն) երգը, որի երաժշտությունը գրել է Պաոլո Կոնտեն, տեքստը՝ Վիտո Պալավիչինին, դարձել է Չելենտանոյի երգացանկի ամենահայտնի երգերից մեկը: Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին անվանում են «gli azzurri» (ռուս.՝ կապույտներ), և նրանց երկրպագուները «Azzurro» երգն ընտրել են որպես 2006 թ. աշխարհի առաջնության ոչ պաշտոնական հիմն: Հետագայում երգը կատարել են այնպիսի հայտնի երգիչներ ու խմբեր, ինչպիսիք են Ջանի Մորանդին, Մինա Մացինին, Die Toten Hosen-ն ու Ricchi e Poveri-ը: Պաոլո Կոնտեն գրել է «La coppia più bella del mondo» (հայերեն՝ Ամենագեղեցիկ զույգն աշխարհում) երգի երաժշտությունը: Այդ երգը թողարկվել է դեռ 1967 թ.: Չելենտանոն այն երգել է կնոջ՝ դերասանուհի Կլաուդիա Մորիի հետ: 1970 թ. Չելենտանոն հերթական անգամ մասնակցում է Սան-Ռեմոյի փառատոնին՝ կնոջ հետ կատարելով «Chi non lavora non fa l’amore» (հայերեն՝ Ով չի աշխատում, նա չի սիրում) երգը, և զբաղեցնում է առաջին տեղը:
Անձնական կյանքը
Ադրիանո Չելենտանոն իր ապագա կնոջ՝ դերասանուհի Կլաուդիա Մորիի հետ ծանոթացել է «Ինչ-որ տարօրինակ տիպ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 1964 թ. հուլիսի 14-ին նրանք գաղտնի պսակվել են Գրոսետո քաղաքի Սբ. Ֆրանցիսկի եկեղեցում: Կլաուդիան զբաղեցնում է Clan Celentano ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ռոզալինդան ու Ջակոմոն:
Ջակոմոն երգիչ է, Ռոզալինդան՝ կինոդերասանուհի: 2004 թ. նոյեմբերին ծնվել է Ջակոմո Չելենտանոյի որդին՝ Սամուելեն, ով ներկայումս Ադրիանոյի ու Կլաուդիայի միակ թոռն է:
Չելենտանոն հետաքրքրվում է ֆուտբոլով ու երկրպագում է Ինտեր ակումբին. 2008 թ. նա ելույթ ունեցավ այդ խմբի 100-ամյակին նվիրված համերգում:
Չելենտանոյի հոբբին ներկայումս շարունակում է մնալ ժամացույցների վերանորոգումը: Երգիչն զբաղվում է նաև թենիսով, բիլիարդով, լուսանկարչությամբ, խաղում է շախմատ և սիրում է պատրաստել:
Սկավառակագրություն
1960 — Adriano Celentano con Giulio Libano e la sua orchestra — Jolly LPJ 5008
1960 — Furore — Jolly LPJ 5017
1962 — Peppermint twist — Jolly LPJ 5021
1963 — A New Orleans — Jolly LPJ 5025
1965 — Non mi dir — Clan, ACC 40002
1966 — La festa — Clan, ACC 40006
1966 — Il ragazzo della via Gluck — Clan, ACC 40007
1968 — Azzurro/Una carezza in un pugno — Clan, ACC 40011
1968 — Adriano Rock — Clan, BF 501
1969 — Le robe che ha detto Adriano — Clan, BF 502
1970 — Il forestiero — Clan, BFM 700
1971 — Er più – Storia d’amore e di coltello — Clan, BFM 602
1972 — I mali del secolo — Clan, BFM 701
1973 — Nostalrock — Clan, CLN 65764
1975 — Yuppi du — Clan, CLN 69120
1976 — Svalutation — Clan, CLN 86013
1977 — Disco dance — Clan, CLN 86026
1977 — Tecadisk — Clan, CLN 86033
1978 — Ti avrò — Clan, CLN 20053
1978 — Geppo il folle — Clan, CLN 20099
1979 — Soli — Clan, CLN 20150
1979 — Me, live! — Clan, CLN 22203
1980 — Un po’ artista un po’ no — Clan, CLN 20201
1981 — Deus — Clan, CLN 20257
1982— Uh… uh… — Clan, CLN 20324
1983 — Atmosfera — Clan, CLN 20380
1984 — I miei americani — Clan, CLN 20445
1985 — Joan Lui — Clan, CLN 20485
1986 — I miei americani 2 — Clan, CLN 20545
1987 — La pubblica ottusità — Clan, CLN 20699
1991 — Il re degli ignoranti — Clan, 9031 74439-1
1994 — Quel punto — Clan, 4509 97319-1
1995 — Alla corte del remix — Clan, CLCD 74321 331042
1996 — Arrivano gli uomini — Clan, CLCD 74321 381192
1998 — Mina Celentano — Clan/PDU, 90011
1999 — Io non so parlar d’amore — Clan, CLN 13641
2000 — Esco di rado e parlo ancora meno — Clan, CLN 20482
2002 — Per sempre — Clan, CLN 20511
2004 — C’è sempre un motivo — Clan, CLN 20551
2007 — Dormi amore, la situazione non è buona — Clan, CLN 2058
2011 — Facciamo finta che sia vero — Universal Music/Clan, CLN 2098
2012 — Adriano Live — Universal Music/Clan, CLN 2111
2013 — ...Adriano
Ադրիանո Չելենտանոյի գրքերը
A. Celentano, Ripa L. Il paradiso è un cavallo bianco che non suda mai. — Sperling & Kupfer, 1982, 247 էջ: — ISBN 8820002213
A. Celentano Il re degli ignoranti. — Milano: A. Mondadori, 1991, 124 էջ: — ISBN 88-04-35115-2
A. Celentano, Jannuzzi J. Il profeta e i farisei. — Prime Edizioni di Maurizio Biaducci, 1988, 182 էջ:— ISBN 88-18-57017-X
A. Celentano Rockpolitik. / Ciotta M. — Milano: Bompiani Overlook-Clan Celentano, 2006, 208 էջ: — ISBN 88-452-5734-7
Գրքեր Չելենտանոյի մասին
Викторова Е. А. Киношоу Адриано Челентано // Адриано Челентано. — Всесоюзное творческо-производственное объединение «Киноцентр», 1991, 48 էջ:
Викторова Е. А. Я, Адриано Челентано. — Филобиблон, 1998. — 152 էջ:
Мишиев Б. П. Мудрость Celentano, — Дербент, 2012:
Caressa F. Azzurro. Conte, Celentano, un pomeriggio…. — Roma: Donzelli, 2008: — ISBN 9788860363077
Chiorino M. Adriano Celentano. — Milano: Targa italiana, 1991: — ISBN 88-7111-052-8
Ciotta M. Un marziano in tv. Adriano Celentano. Francamente me ne infischio. — Roma: Rai Eri, 2001: — ISBN 88-397-1137-6
Cotti S. Adriano Celentano. 1957–2007: Cinquant’anni da ribelle. — Roma: Editori Riuniti, 2007, 327 էջ: — (Momenti Rock). — ISBN 9788835959434
Ebboli F. Adriano Celentano. Dalla Via Gluck a Rockpolitick. — Genova: Lo Vecchio, 2005: — ISBN 88-7333-123-8
Fittante A. Questa è la storia… Celentano nella musica, nel cinema e in televisione. — Milano: Il castoro, 1997: — ISBN 88-8033-105-1
Jannuzzi L. Il profeta e i farisei. — Milano: Rusconi, 1988: — ISBN 88-18-57017-X
Maiotti M 1944-1963: i complessi musicali italiani. — Maiotti Editore, 2010: — P. 84—87.
Manfredi G. Adriano Celentano. — Roma: Lato Side, 1981:
Perini B. Adriano: la sua vita è come un rock. — Rizzoli, 1999: — հ. 3, 130 էջ: — ISBN 8817862223
Perini B. Memorie di zio Adriano. — Mondadori, 2010, 204 էջ: — ISBN 978-88-04-60338-2
Piancatelli U. Celentano. La vita, le passioni, la musica, il cinema, la tv. — Barbera, 2012, 219 էջ: — ISBN 978-8878995253
Porzioni E. Celentano & Rivoluzione. — Chinaski Edizioni, 2012, 200 էջ: — ISBN 9788889966877
Red S. e Lucas S. Il re dello spettacolo. — Milano: Forte, 1983.
Salvatori D. Adriano Celentano. — Roma: Gremese, 1998, 94 էջ:— ISBN 88-7742-169-X
Simonetta U. Celentano. — Milano: Longanesi, 1966: